TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+21.09 oC

ՍՊՈՐՏ

Our game կանանց ֆուտբոլի ընկերական մրցաշարն ավարտվել է Լիտվայի հաղթանակով

21:14 12.04.2021

Հայաստանի և Լիտվայի հավաքականները չպարզեցին հաղթողին, իսկ Հորդանանն առավելության հասավ Լիբանանի նկատմամբ: Հայաստանում ավարտվեց Our Game կանանց ֆուտբոլի միջազգային մրցաշարը: Ինչպես հաղորդում է ՀՖՖ-ն, Հայաստանի և Լիտվայի հավաքականների միջև հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով: Մեր ընտրանու կազմում գոլերի հեղինակներ դարձան Օլգա Օսիպյանը և Նենսի Ավեսյանը: Հանդիպման ավարտից հետո կայացավ առաջնության մրցանակաբաշխությունը: Լավագույն դարպասապահ ճանաչվեց Մելդա […]

̰
Գյումրիում դիմավորեցին մեդալակիր ծանրամարտիկներին

20:00 12.04.2021

«Զվարթնոց» օդանավակայանից հետո մեդալակիր գյումրեցի ծանրորդներին դափնեպսակներով, դհոլ-զուռնայով դիմավորեցին քաղաքի մուտքի մոտ։ Եվրոպայի նոր չեմպիոնը՝ Սամվել Գասպարյանը, որը լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի ազգականն է, իր հաղթանակը նվիրել է արցախյան պատերազմում զոհված հերոսների հիշատակին։ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գոռ Միանասյանը նշել է, որ այս անգամ գերազանցել է իր անձնական ցուցանիշները և հաջորդ մրցաշարերում կփորձի բարձրացնել ավելի շատ […]

̰
2 ոսկի, 2 արծաթ, 4 բրոնզ նվաճած հայ ծանրորդները վերադարձան հայրենիք

14:45 12.04.2021

2 ոսկի, 2 արծաթ, 4 բրոնզ նվաճած հայ ծանրորդները վերադարձան հայրենիք։ «Զվարթնոց» օդանավակայանում հայ ծանրորդներին դիմավորեցին մեծ ոգևորությամբ: Հիշեցնենք, որ ապրիլի 3-11-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կայացել էր Եվրոպայի ծանրամարտի տղամարդկանց 99-րդ և կանանց 33-րդ առաջնությունը, որը, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, հետաձգվել էր նախորդ տարվանից: Հայաստանն առաջնությունում ներկայացրել է 14 մարզիկ-մարզուհի, որոնք նվաճել են երկամարտի 2 […]

̰
«Ռոմա»-ն հաղթեց «Բոլոնիա»-ին

22:07 11.04.2021

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 30-րդ տուրում «Ռոմա»-ն Հռոմի Օլիմպիական մարզադաշտում ընդունեց «Բոլոնիա»-ին: Հանդիպման հաշիվը առաջին կեսի վերջնամասում բացեց Պեդրոն: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, մեկնարկային կազմում չէր, սակայն 68-րդ րոպեին դուրս եկավ փոխարինման «Ռոմա»-ն հաղթեց նվազագույն հաշվով՝ 1:0: Այս տուրից հետո «մայրաքաղաքայինները» Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում մնում են 7-րդ տեղում և ունեն 54 միավոր: […]

̰
«Ռոմա»-ի մեկնարկային կազմը «Բոլոնիա»-ի դեմ խաղում

19:17 11.04.2021

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 30-րդ տուրի «Ռոմա»-«Բոլոնիա» խաղի մեկնարկային կազմերը հայտնի են: Պաուլո Ֆոնսեկան «Ռոմա»-ի մեկնարկային կազմում ընդգրկել է հետևյալ ֆուտբոլիստներին` Միրանտե, Մանչինի, Ֆասիո, Իբանյես, Ռեյնոլդս, Վիլյար, Դիավարա, Պերես, Բ. Պերես, Մայորալ, Պեդրո: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը պահեստայիների շարքում է:   «Բոլոնիա»-ի մեկնարկային կազմը՝ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:  

̰
Գոռ Մինասյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր

18:55 11.04.2021

Մոսկվայում ավարտվեց Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը։ Մրցումային վերջին օրը հայ ծանրորդներից մեդալներ նվաճեցին Գոռ Մինասյանը և Վարազդատ Լալայանը։ +109 կգ քաշային կարգում Մինասյանը երկրորդն էր երկամարտի 464 կգ արդյունքով, իսկ Լալայանը բրոնզե մեդալ նվաճեց երկամարտի 445 կգ-ով։ Այս քաշային կարգում չեմպիոն դարձավ վրացի Լաշա Տալախաձեն (485 կգ)։ Հիշեցնենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի […]

̰
Աննա Սարգսյանը երկրորդն է Բելառուսի շախմատային մրցաշարում

18:19 11.04.2021

Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Աննա Սարգսյանը երկրորդն է Բելառուսի միջազգային մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Orsha Open 2021-ում Հայաստանն ուներ հինգ ներկայացուցիչ: 9 հնարավորից հավաքելով 6,5 միավոր Աննա Սարգսյանը դարձավ արծաթե մեդալակիր: Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Արմեն Բարսեղյանը 5-րդն է, Վահե Գրիգորյանը` 39-րդը, Ռաֆայել Ստեփանյանը` 41-րդը, Արարատ Ստեփանյանը` 50-րդը: Ավելի վաղ` Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Սերբիայի […]

̰
Ծանրորդ Արփինե Դալալյանը 4-րդն է Եվրոպայի առաջնությունում

17:10 11.04.2021

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Արփինե Դալալյանը Եվրոպայի առաջնությունում գրավեց 4-րդ տեղը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մոսկվայում ընթացող Եվրոպայի մեծահասակների առաջնության 87+ կգ քաշային կարգում Դալալյանը պոկեց 95 կգ և հրեց 126 կգ: Երկամարտում գրանցելով 221 կգ արդյունք` նա զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: Մինչ այս Եվրոպայի առաջնությունում Իզաբելլա Յայլյանը (55 կգ) երկամարտում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը, իսկ հրում վարժությունում […]

̰
Առաջին վարժությունից հետո Արփինե Դալալյանը 6-րդն է. Ծանրամարտի ԵԱ

14:51 11.04.2021

Մոսկվայում ավարտին է մոտենում ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Մրցահարթակ են դուրս եկել գերծանր քաշայաին կանայք, որոնց թվում է Արփինե Դալալյանը: Առաջին վարժությունից հետո Արփինեն 95 կիլոգրամով 6-րդն է: Արփինեն կարողացել է ֆիքսել այս քաշը միայն երրորդ մոտեցման ժամանակ:

̰
Լավ մեկնարկ ունեցանք, բայց պետք է իրատես լինենք. Կապառոսը` ԱԱ-ի ընտրական փուլի մասին

14:27 11.04.2021

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքի հետ զրույցում անդրադարձել է Մունդիալի ընտրական փուլում հավաքականի գրանցած արդյունքներին և իր` Հայաստանում աշխատելուն: «Դեռևս «Սևիլիա»-ի հետ պայմանագիր ունեի, երբ Խինես Մելենդեսը կապի դուրս եկավ ինձ հետ և առաջարկեց աշխատել Հայաստանում: Հաջող փոխհարաբերություն ձեռք բերվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Վստահություն կա մեր աշխատանքի նկատմամբ»,-«Արմենպրես»-ի […]

̰
Կարեն Տոնականյանը 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց պրոֆեսիոնալ ռինգում

23:25 10.04.2021

Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր Կարեն Տոնականյանը 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց պրոֆեսիոնալ ռինգում: Մոսկվայում կայացած բռնցքամարտի երեկոյի ընթացքում հայ բռնցքամարտիկը գեղեցիկ պայքարում հաղթեց Հարավային Աֆրիկան ներկայացնող Մաեմու Ռոֆիվային, որը պրոֆեսիոնալ ռինգում մինչև այս տոնել էր 19 հաղթանակ ու դարձել էր նաև WBA-ի վարկածով Աֆրիկայի չեմպիոն: Փորձառու մարզիկի հետ պայքարում Տոնականյանը բավականին գրագետ մենամարտ անցկացրեց։ Հայ մարզիկը […]

̰
Սիմոնի արդյունքը չի անդրադառնում Օլիմպիական խաղերի մասնակցության վրա. Վիգեն Խաչատրյան

23:22 10.04.2021

Հայաստանի ծանրամարտի հավաքականի առաջար, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը հաջորդիվ սկսելու է նախապատրաստվել Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի հավաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանը: «Սիմոնը վնասվածք ուներ, սակայն այն օրեր առաջ բուժել վերջացրել էինք: Բայց կարծես նա չէր մտել մարզավիճակի մեջ: Երկամարտում զրոն չի անդրադառնում Օլիմպիական խաղերի մասնակցության վրա: […]

̰
Ծանրորդ Տաթև Հակոբյանը Եվրոպայի առաջնությունում 9-րդն է

22:52 10.04.2021

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Տաթև Հակոբյանը Եվրոպայի առաջնությունում 9-րդն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` կանանց 87կգ քաշային կարգում Հակոբյանը պոկեց 101 կգ և հրեց 120 կգ: Երկամարտում հայ ծանրորդը գրանցեց 221 կգ և զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը: Մինչ այս Եվրոպայի առաջնությունում Իզաբելլա Յայլյանը (55 կգ) երկամարտում զբաղեցրեց 4-րդհորիզոնականը, իսկ հրում վարժությունում նվաճեց փոքր արծաթե մեդալ: 81 կգ […]

̰
Հենրիխ Մխիթարյանը վերադարձել է ընդհանուր խմբի հետ մարզումներին

20:46 10.04.2021

Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ինստագրամյան իր էջում տեղեկացրել է, որ վերադարձել է ընդհանուր խմբի հետ մարզումներին։ «Վերադարձ ընդհանուր խմբի հետ մարզումներին։ C’mon Roma»,- գրել է հայ ֆուտբոլիստը։ Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածք էր ստացել ԵԼ 1/8 եզրափակչի՝ «Շախտյորի» դեմ առաջին խաղում:

̰
Լիվերպուլը սեփական հարկի տակ հաղթանակ տարավ Աստոն Վիլլայի նկատմամբ

20:18 10.04.2021

ԱՊԼ 31-րդ տուրում «Լիվերպուլը»  սեփական հարկի տակ կամային հաղթանակ տարավ «Աստոն Վիլլայի» նկատմամբ: 43-րդ րոպեին տանտերերը գնդակ ընդունեցին սեփական դարպասը: 57-րդ րոպեին Սալահը կրկնապատկեց իր թիմի առավելությունը իսկ 91-րդ րոպեին Ալեքսանդր Արնոլդը հաշիվը դարձրեց 2:1: Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը»   50 միավորով 6-րդն է:Հաղորդում է Armsport.am-ը։  

̰
Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում նվաճեց փոքր ոսկե մեդալ

19:32 10.04.2021

Մոսկվայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության հերթական մրցումային օրը մրցահարթակում են նաև 109 կգ քաշային ծանրորդները: Այս քաշային կարգում Հայաստանի միակ ներկայացուցիչ Սիմոն Մարտիորսյանը պոկում վարժությունում գրավեց փոքր ոսկե մեդալ: Օլիմպիական փոխչեմպիոնը միայն 3-րդ մոտեցմամբ կարողացավ բարձրացնել 190 կգ-անոց ծանրաձողը: Հաղորդում է Armsport.am-ը։

̰
Our game մրցաշար. Հայաստան-Հորդանան՝ 1:1

19:27 10.04.2021

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը չկարողացավ հաղթել Our game ընկերական միջազգային մրցաշարի երկրորդ տուրում:Հայտնում է ՀՖՖ-ն։ Ապրիլի 10-ին Չարենցավանի Քաղաքային մարզադաշտում կայացավ մրցաշարի երկրորդ տուրի երկրորդ հանդիպումը Հայաստանի և Հորդանանի հավաքականների միջև: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:   25’ Օլգա Օսիպյան՝ 1:0 56′ Մայսա Ջբարահ՝ 1:1 Հայաստան 1.Անաստասիա Կլիմովա 4.Մարիա Սախինովա 5. Անի Կարապետյան (20. Աննա […]

̰
Զլատան Իբրահիմովիչի հետ «Միլանը» մեկ շաբաթվա ընթացքում պայմանագիր կկնքի

18:53 10.04.2021

Իտալական «Միլանի» շվեդ ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչը մեկ շաբաթվա ընթացքում ակումբի հետ նոր պայմանագիր կստորագրի:Այս մասին հայտնում է Todomercato պորտալը: Ըստ աղբյուրի՝39-ամյա ֆուտբոլիստը և «Միլանը» համաձայնության են եկել նոր պայմանագրի շուրջ։ Իբրահիմովիչը 39 տարեկան է,նա «Միլանում» է խաղում 2020 թվականից,Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 16 խաղում 15 գոլ է խփել:Իր կարիերայի ընթացքում Իբրահիմովիչը նվաճել է Նիդեռլանդների (Այաքս), […]

̰
Մադրիդի «Ռեալը» վերջին 4 օրվա ընթացքում կորցրել է 15 միլիոն եվրո

18:43 10.04.2021

    Իսպանական «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբը  կկորցնի 15 միլիոն եվրո  «Լիվերպուլի» և «Բարսելոնայի» դեմ տնային խաղերում՝ թիմի պահեստային մարզադաշտում հանդիսատեսի բացակայության պատճառով , հաղորդում է իսպանական Football Espana պորտալը ՝ հղում տալով Marca թերթին։   Երեքշաբթի երեկոյան կայացավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Ռեալ» – «Լիվերպուլ» (3: 1) առաջին հանդիպումը։Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի «Բարսելոնայի» դեմ […]

̰
Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը Թրամփի հանգստավայրում  կբացի սեփական ակադեմիան

18:17 10.04.2021

Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Դմիտրի Տորբինսկին հայտարարել է Մայամիում սեփական ակադեմիայի  բացման  մասին: «Տեղի է ունեցել իմ ակադեմիայի երկար սպասված բացումը:Այն գտնվում է Սաննի Այլս կղզիներում գտնվող Թրամփի միջազգային լողափային հանգստավայրում»,-գրել է Տորբինսկին իր  ինստագրամյան էջում։ Տորբինսկին 36 տարեկան է,իր կարիերայի ընթացքում խաղացել է «Սպարտակում», «Լոկոմոտիվում», «Ռուբինում», «Ռոստովում», «Կրասնոդարում», «Բալտիկայում», «Ենիսեյում» եւ  կիպրական […]

̰
Լիտվան ջախջախեց Լիբանանին. Our game կանանց միջազգային ընկերական մրցաշար

18:00 10.04.2021

Հայաստանում շարունակվում է պատմության մեջ առաջին անգամ անցկացվող կանանց միջազգային մրցաշարը: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Ապրիլի 10-ին կայացավ Our game կանանց ֆուտբոլի միջազգային ընկերական մրցաշարի երկրորդ տուրի առաջին հանդիպումը: Լիտվայի հավաքականը 7:1 հաշվով հաղթեց Լիբանանին: Ավելի վաղ, Հայաստանի ազգային հավաքականը հաղթանակով մեկնարկեց Our game ընկերական միջազգային մրցաշարում:  

̰
Հայ ծանրորդների փառահեղ ելույթը. Սամվել Գասպարյանը Եվրոպայի չեմպիոն, Արսեն Մարտիրոսյանը փոխչեմպիոն

13:24 10.04.2021

Մոսկվայում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Մրցումային օրվա առավոտյան հատվածում հարթակ էին դուրս եկել մինչև 102 կգ քաշային ծանրորդները: Հայաստանը ներկայացնում էին Սամվել Գասպարյանն ու աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի եղբայրը՝ Արսեն Մարտիրոսյանը: Առաջին վարժությունից հետո Սամվելն ուներ երկրորդ ցուցանիշը, իսկ Արսենը չորրորդն էր: Իսկ հրում վարժությունում մեր տղաները ավելի հաջող հանդես եկան: Սամվելի՝ արդեն առաջին […]

̰
Սամվել Գասպարյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ, Արսեն Մարտիրոսյանն առայժմ չորրորդն է. պայքարը շարունակվում է

12:54 10.04.2021

Մոսկվայում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Մրցումային օրվա առավոտյան հատվածում հարթակ են դուրս եկել մինչև 102 կգ քաշային ծանրորդները: Հայաստանը ներկայացնում են Սամվել Գասպարյանն ու աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի եղբայրը՝ Արսեն Մարտիրոսյանը:  Առաջին վարժությունից հետո Սամվելն ունի երկրորդ ցուցանիշը, իսկ Արսենը չորրորդն է: Այսպիսով՝ Սամվելն արդեն նվաճել է փոքր արծաթե մեդալ՝ սանձելով 176 կիլոգրամանոց ծանրաձողը: […]

̰
Բասկետբոլի կանանց առաջնության եզրափակչի մասնակիցները հայտնի են

22:56 09.04.2021

Հայաստանի բակսետբոլի կանանց կանոնավոր առաջնության եզրափակչի զույգը հայտնի է: Հայաստանի կանանց առաջնության փլեյ-օֆֆ փուլի երրորդ և վճռորոշ խաղում «Երևան Բասկետ»-ը 53:42 հաշվով հաղթանակ տարավ «Հատիս» ակումբի նկատմամբ՝ դուրս գալով եզրափակիչ փուլ: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Մանե Շահինյանը (Հատիս), որը վաստակեց 23 միավոր։ Եզրափակիչում միմյանց հետ ուժերը կչափեն «Լես Ֆոքսես» և «Երևան Բասկետ» ակումբները:

̰
Հակոբ Մկրտչյանը նվաճեց բրոնզե մեդալ և փոքր արծաթ. ծանրամարտի ԵԱ

22:47 09.04.2021

Մոսկվայում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Մրցումների երեկոյան հատվածում հարթակ են դուրս եկել մինչև 96 կգ քաշային ծանրորդները: Հայաստանը ներկայացրել  են աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյանն ու Դավիթ Հովհաննիսյանը: Առաջին վարժությունից հետո Դավիթն ու Հակոբը զբաղեցնում էին համապատասխանաբար 5-րդ և 7-րդ տեղերը: Մեր տղաները այնքան էլ հաջող հանդես չեկան՝ արդյունավետ իրացնելով ընդամենը մեկական մոտեցում: […]

̰
Առաջին վարժությունից հետո Դավիթ Հովհաննիսյանը 5-րդն է, Հակոբ Մկրտչյանը՝ 7-րդը. ծանրամարտի ԵԱ

21:45 09.04.2021

Մոսկվայում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Մրցումների երեկոյան հատվածում հարթակ են դուրս եկել մինչև 96 կգ քաշային ծանրորդները: Հայաստանը ներկայացնում են աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյանն ու Դավիթ Հովհաննիսյանը: Առաջին վարժությունից հետո Դավիթն ու Հակոբը զբաղեցնում են համապատասխանաբար 5-րդ և 7-րդ տեղերը: Մեր տղաները այնքան էլ հաջող հանդես չեկան՝ արդյունավետ իրացնելով ընդամենը մեկական մոտեցում: […]

̰
Լիանա Գյուրջյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

19:45 09.04.2021

Մոսկվայում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Այսօր մրցահարթակ են դուրս եկել մինչև 81 կգ քաշային կանայք: Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում է Լիանա Գյուրջյանը: Առաջին վարժությունից հետո մեր մարզուհին 6-րդն էր: Նա նախ կարողացել էր սանձել  94, ապա 98 կգ կշռող ծանրաձողը: 100 կգ-ը չէր ենթարկվել Գյուրջյանին:   Իսկ ահա հրում վարժությունում Լիանա ավելի հաջող է […]

̰
Հովհաննես Բաչկովը նոկաուտի է ենթարկել թուրք բռնցքամարտիկին

19:10 09.04.2021

Բռնցքամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Հայաստանի հավաքականի ավագ, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած երկրորդ մենամարտում հաղթանակ է տարել ազգությամբ թուրք, Ուկրաինան ներկայացնող Բինալի Շախմանդարովի նկատմամբ։ Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցած պրոֆեսիոնալ բռնցքամարտի MTKFightNight երեկոյի ընթացքում Բաչկովը մրցակցին նոկաուտի է ենթարկել առաջին ռաունդում։ Գյումրեցի բռնցքամարտիկն առաջին մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել […]

̰
ՀՀ ԿԳՄՍ և ՌԴ սպորտի փոխնախարարները քննարկել են հայ-ռուսական համագործակցության զարգացման նոր հեռանկարները

19:07 09.04.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակում այսօր հանդիպել է Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարարի տեղակալ Քսենիա Մաշկովայի հետ: Կողմերը քննարկել են սպորտի ոլորտում հայ-ռուսական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր, երկուստեք կարևորվել է համատեղ մարզական միջոցառումների անցկացումը: Անդրադարձ է եղել մասնավորապես հակադոպինգային ոլորտում համագործակցությանը, քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի […]

̰
Հայաստան-Ռուսաստան՝ 2-5. Ֆուտզալի ԵՎՐՈ-2022

18:50 09.04.2021

Ֆուտզալի Եվրո-2022-ի ընտրական փուլի 5-րդ տուրի Հայաստան-Ռուսաստան հանդիպումն ավարտվեց 2-5 հաշվով: Առաջին խաղակեսից հետո հաշիվը 0-3 էր, երկրորդ խաղակեսում մեր հավաքականը որոշակի ակտիվացավ, թիմերը երկուական գնդակ փոխանակեցին: Հիշեցնենք, որ այս թիմերի միջև առաջին խաղում Ռուսաստանի հավաքականը խփել էր 6 անպատասխան գոլ: Հինգերորդ տուրից հետո Ռուսաստանն ունի 15 միավոր, Հայաստանը՝ 1:

̰
BACK_TO_TOP