19:00 16.04.2021
Երեկ թալանել են «Ռոմայի» պաշտպան Քրիս Սմոլինգի տունը: Այս մասին գրել է La Gazzetta dello Sport-ը: Հաղորդվում է, որ առավոտյան ժամը հինգին երեք զինված մարդ ներխուժել է խաղացողի տուն: Սմոլինգի ամբողջ ընտանիքը քնած է եղել: Հանցագործները ստիպել են Սմոլինգին բացել չհրկիզվող պահարանը և տալ նրանց այնտեղ գտնվող բոլոր իրերը։ Հիշեցնենք, որ վերջերս թալանել էին նաև […]
18:28 16.04.2021
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղերի լավագույն ֆուտբոլիստ: Բրազիլացին հաղթել է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում անցկացված քվեարկությունում: Նեյմարը մասնակցել է «Բավարիայի» հետ խաղին, հատկանշական է սակայն, որ նա ոչ մի արդյունավետ գործողությամբ աչքի չի ընկել: ՊՍԺ-ն պարտվել էր 0:1 հաշվով, բայց առաջին խաղում տարած հաղթանակի շնորհիվ (3:2) դուրս էր եկել ՉԼ […]
18:10 16.04.2021
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան նորից հայտնվել է «Սպարտակի» հետաքրքրությունների տիրույթում: Այս մասին գրել է romamagazine.net-ը: «Սպարտակը» այն թիմն է, որը հուսահատորեն ցանկանում է թիմի ղեկին տեսնել Ֆոնսեկային: Երեկ «Ռոմայի» մարզիչը ակնարկեց, որ չգիտի՝ կշարունակի՞ աշխատել Հռոմում, թե՞ ոչ: Դա պայմանավորված է հենց այն փաստով, որ ռուսական ակումբը հետաքրքրված է նրանով»,- գրում է աղբյուրը: Այլ […]
17:36 16.04.2021
Հյուսիսային Ամերիկայի Չեմպիոնների լիգայի՝ ԿՈՆԿԱԿԱՖ-ի 1/8 եզրափակչի պատասխան խաղում MLS-ի չեմպիոնը սեփական հարկի տակ 1-0 հաշվով հաղթել է Նիկարագուան ներկայացնող «Ռեալ Էստելիին»։ Այս թիմերի առաջին խաղում «Կոլամբուսը» հաղթել էր 4-0 հաշվով: Ամերիկյան թիմի կազմում հանդիպմանը մասնակցել է Լուկաս Սելարայանը, որը փոխարինման է դուրս եկել հանդիպման երկրորդ խաղակեսի հենց սկզբում և գոլային փոխանցում է կատարել Վրայթ-Ֆիլիփսին։ […]
15:33 16.04.2021
Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում ապրիլի 16-ին մեկնարկում է Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: Տատամի կելնեն 45 երկրների 359 պատվիրակներ: Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամ Ֆերդինանդ Կարապետյանը մեկնարկում է Եվրոպայի վարկանիշային առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարապետյանի պայքարը սկսի 1/16 եզրափակիչից և առաջին գոտեմարտը կանցկացնի մոլդովացի Անդրիս Կորնելի հետ: Ֆերդինանդ Կարապետյանն այժմ ունի 1 552 միավոր և իր քաշային կարգի (73 կգ) […]
11:44 16.04.2021
«Արսենալի» հարձակվող Պյեռ-Էմերիկ Օբամեյանգն ինստագրամյան իր էջում պատմել է՝ ինչու է բաց թողել Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի՝ «Սլավիայի» դեմ պատասխան խաղը։ «Ողջույն, շնորհակալություն բոլոր հաղորդագրությունների ու զանգերի համար։ Ցավոք, մի քանի շաբաթ առաջ Գաբոնի հավաքականի ճամբարում գտնվելու ընթացքում վարակվել եմ մալարիայով։ Այդ շաբաթ մի քանի օր հիվանդանոցում եմ անցկացրել, բայց բժիշկների շնորհիվ, որոնք այդքան արագ […]
10:16 16.04.2021
Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդն» ընդունեց «Գրանադային» ու հաղթեց 2-0 հաշվով: Հանդիպման արդեն 6-րդ րոպեին հաշիվը բացեց Կավանին, իսկ հիմնական ժամանակի վերջին րոպեին Վալյեխոն դարձավ ինքնագոլի հեղինակ՝ կրկնապատկելով անգլիական թիմի առավելությունը։ Այսպիսով, դիմակայությունում հաղթելով ընդհանուր 4-0 հաշվով՝ մանչեսթերցիները դուրս եկան կիսաեզրափակիչ, որտեղ կմրցեն «Ռոմայի» հետ։ Իսկ Լոնդոնի «Արսենալը» Պրահայում ջախջախեց «Սլավիային»։ Լոնդոնցիները […]
09:37 16.04.2021
Հայաստանի ազգային հավաքականի ու «Աստանայի» ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը մոտ ժամանակներս կհեռանա ղազախական ակումբից։ Այս մասին հաղորդում է Vesti.kz-ն։ Նշվում է, որ 27-ամյա ֆուտբոլիստն ուզում է ուժերը փորձել եվրոպական առաջնությունում։ Բարսեղյանը նաև դժգոհ է «Աստանայում» աշխատավարձերի ուշացումներից։ Վերջերս տված հարցազրույցներից մեկում նա ասել էր, որ ցանկանում է հեռանալ Ղազախստանից։ Աղբյուրի համաձայն՝ «Աստանան» ցանկանում է վաճառել ֆուտբոլիստին […]
09:22 16.04.2021
Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում «Ռոման» սեփական դաշտում ոչ-ոքի՝ 1-1 խաղաց հոլանդական «Այաքսի» հետ: Երկրորդ խաղակեսի 4-րդ րոպեին փոխարինման մտած Բրոբին բացեց խաղի հաշիվը: 72-րդ րոպեին Ջեկոն խփեց պատասխան գնդակը: Այսպիսով, դիմակայությունում հաղթելով ընդհանուր 3-2 հաշվով՝ «Ռոման» դուրս եկավ կիսաեզրափակիչ: Հենրիխ Մխիթարյանը հենց սկզբից խաղադաշտում էր և փոխարինվեց 87-րդ րոպեին:
23:44 15.04.2021
Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականն ընկերական խաղում հաղթել է «Արարատ-2»-ին 2:1 հաշվով:Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Պատանիների կազմում գոլերի հեղինակներ են դարձել Լևոն Բաշոյանը և Ռոլանդ Մելքումյանը: Հայաստանի ֆուտբոլի Մ-17 հավաքականը ապրիլի 13-ից 15-ը մարզական հավաք անցկացրեց ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։
22:02 15.04.2021
«Ռոման» ներկայացրել է մեկնարկային կազմը «Այաքսի» դեմ խաղում: Կազմում է նաև Հենրիխ Մխիթարյանը: Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի «Ռոմա» –«Այաքս» հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 22։50-ին և կհեռարձակվի «Շանթ» հեռուստաընկերությամբ: Մեկնարկային կազմը հետևյալն է՝ Պաու Լոպես, Մանչինի, Քրիստանտե, Իբանյես, Կարսդորպ, Վերետու, Դիավարա, Կալաֆիորի, Մխիթարյան, Պելեգրինի, Ջեկո: «Այաքսի» մեկնարկային կազմը՝
21:46 15.04.2021
«Ռոմայի»՝ 1999-2004 թվականների գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն խոսել է հռոմեական թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկայի մասին, նշել թիմի ամենաթույլ տեղը և հույս հայտնել, որ Եվրոպա լիգայում «Ռոման» կհաղթահարի «Այաքսի» արգելքը։ «Ես հավանում եմ Ֆոնսեկային։ Նա ունի գերազանց թիմ, բայց կան վնասվածքներ ունեցող ֆուտբոլիստներ։ «Ռոմայի» ամենաթույլ տեղը դարպասապահն է։ Բայց ես հավատում եմ այս թիմին և […]
20:53 15.04.2021
UFC-ի նախագահ Դանա Ուայթը հայտարարել է, որ այս շաբաթվանից կսկսի լիգայի 2 քաշային կարգերում նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորի և նախկին ժամանակավոր չեմպիոն Դասթին Պորյեի միջև կայանալիք մենամարտի տոմսերի վաճառքը: Մենամարտը տեղի կունենա հուլիսի 10-ին, Լաս Վեգասում: Հիշեցնենք, որ Պորյեն Մաքգրեգորին մեղադրել էր իր բարեգործական հիմնադրամում խոստացված նվիրատվությունից հրաժարվելու մեջ: Քոնորն էլ, որպես պատասխան, հայտարարել էր, […]
20:38 15.04.2021
ՀՊԼ-ի 20-րդ տուրի շրջանակներում «Արարատն» ընդունել էր «Նոային»: Առաջին խաղակեսում թիմերը փոխանակեցին 2-ական գնդակ: Նախ, առաջին անկյունայինի ժամանակ Խուան Բրավոն գլխի հարվածով առաջ մղեց «Արարատին», իսկ րոպեներ անց Մորի Կոնեն կրկնապատկեց հաշիվը: Քիչ անց Էդուարդ Էմսիսը կրճատեց հաշվի տարբերությունը, ապա Պետրոս Ավետիսյանը հաշիվը դարձրեց 2-2: Երկրորդ խաղակեսի 28-րդ րոպեին «Նոային» առաջ մղեց փոխարինման մտած Պավել […]
20:22 15.04.2021
ՈՒԵՖԱ-ն դիտարկում է արտագնա գոլի առավելության կանոնները փոխելու տարբերակը: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը: Այդ կանոնի համաձայն՝ եվրոպական մրցասպարեզում տնային ու արտագնա հանդիպումների առկայությամբ խաղերում, եթե դիմակայությունում հաշիվը հավասար է, առավելություն է տրվում այն թիմին, որը մրցակցի հարկի տակ ավելի շատ գոլ է խփել: Տվյալ թիմը նվաճում է հաջորդ փուլի ուղեգիր: Ամենաթարմ օրինակը «Բավարիա» […]
20:15 15.04.2021
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսիալի կինը՝ Մելանի Մարսիալը, պատմել է իր կյանքի մասին։ «Կարող եմ հասկանալ այն մարդկանց, որոնք կարծրատիպեր ունեն ֆուտբոլիստների կանանց վերաբերյալ, որովհետև ես էլ եմ դրանցից ունեցել։ Երբեք չեմ մտածել, որ ֆուտբոլիստի կին կդառնամ։ Մարդիկ մտածում են, թե մենք միշտ նոր պայուսակներ ու շատ փող ունենք, որ մենք նստած ենք տանը կամ […]
19:53 15.04.2021
«Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին 2019-ին՝ մինչև իր պաշտոնաթողությունը խորհուրդ է տվել ակումբի նախագահ Անդրեա Անյելիին ձերբազատվել Կրիշտիանու Ռոնալդուից: Այս մասին տեղեկացնում է La Reppublica պարբերականը: «Ազատվեք Ռոնալդուից: Նա կագնեցնում է թիմի և ակումբի զարգացումը»,- ասել է իտալացի մասնագետը: Հաղորդվում է, որ «Յուվենտուսը» այժմ իսկապես մտածում է Ռոնալդուին վաճառելու մասին, որը կարող է տեղափոխվել […]
19:43 15.04.2021
Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն ավարտեց պայքարը Մոնտե Կառլոյի «Մասթերս 1000» մրցաշարում։ Երկրորդ շրջանում սերբ թենիսիստի մրցակիցը համաշխարհային դասակարգման 33-րդ համար, բրիտանացի Դենիել Էվանսն էր, որն առավելության հասավ Ջոկովիչի նկատմամբ 6։4, 7։5 հաշվով։ Պայքարը տևեց 2 ժամ և 4 րոպե։ Դենիել Էվանսի հաջորդ մրցակիցը կլինի բելգիացի Դավիդ Գոֆենը, որը 6:4, 7:6 (9:7) հաշվով պարտության մատնեց […]
19:32 15.04.2021
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը հայտարարել է, որ ցանկանում է պրոֆեսիոնալ պոկեր խաղացող դառնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո: «Դա ճիշտ է։ Ինձ այս խաղը շատ է դուր գալիս: Կարիերաս ավարտելուց հետո կկարողանամ մասնակցել աշխարհի տարբեր մրցաշարերի: Հիմա դա հնարավոր չէ, քանի որ ես շատ խիտ մարզումների և խաղերի ժամանակացույց ունեմ: Ես գրեթե ամեն օր պոկեր եմ խաղում համակարգչով»,- […]
19:18 15.04.2021
Սերբիայի Նովի Սադ քաղաքում ավարտվեց Third Saturday Mix 200 մրցաշարը, որին մասնակցում էին 18 շախմատիստ, այդ թվում՝ 6 գրոսմայստեր և 7 միջազգային վարպետ։ Մրցաշարում հաջող հանդես եկան պատանի շախմատիստներ Արթուր Դավթյանը և Մամիկոն Ղարիբյանը։ Դավթյանը 10 հնարավորից վաստակեց 7 միավոր, գրավեց 2-րդ հորիզոնականը և 12 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը։ Ղարիբյանը վաստակեց 6,5 միավորով գրավեց […]
19:07 15.04.2021
Բելառուսի Օրշա քաղաքում ավարտվեց «Օրշա» շախմատային միջազգային փառատոնը, որի գլխավոր՝ A մրցաշարում հաջող հանդես եկավ գրոսմայստեր Աննա Սարգսյանը։ Աննան 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր և գրավեց 2-րդ հորիզոնականը։ Մրցաշարի հաղթող դարձավ Բելառուսը ներկայացնող գրոսմայստեր Ալեքսեյ Ալեքսանդրովը։ Երիտասարդ շախմատիստ Արմեն Բարսեղյանը 6 միավորով գրավեց 6-րդ հորիզոնականը։ Մրցաշարում հաջող հանդես եկան նաև պատանի շախմատիստներ Վահե Գրիգորյանը, Արարատ […]
18:55 15.04.2021
Շվեդիայի և Հայաստանի ազգային հավաքականները հունիսի 5-ին ընկերական հանդիպում կանցկացնեն Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» մարզադաշտում: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Խաղը մեկնարկելու է Երևանի ժամանակով 22:45-ին: Այդ մարզադաշտում է տեղի ունեցել ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի 2016/2017 թթ. խաղարկության եզրափակիչ՝ «Այաքս»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը, որում աչքի է ընկել Հենրիխ Մխիթարյանը:
17:53 15.04.2021
Կայացավ ՀՊԼ 20-րդ տուրի «Արարատ-Արմենիա»-«Շիրակ» հանդիպումը։ Հանդիպման հաշիվը 10-րդ րոպեին բացեց Օտուբանջոն, իսկ րոպեներ անց երևանյան թիմի առավելությունը կրկնապատկեց Ալեքսանդր Կարապետյանը։ Հանդիպման երկրորդ խաղակեսում կարողացան առաջ ընկնել հյուրերը․ 71-րդ րոպեին 11-մետրանոց տուգանային հարվածն իրացրեց Ստանոևիչը։ Խաղն ավարտվեց 2-1 հաշվով: Այս խաղից հետո 28 միավորով «Արարատ-Արմենիան» կիսում է մրցաշարային աղյուսակի 2-3-րդ հորիզոնականը «Արարատի» հետ, որն իր […]
17:32 15.04.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած ներդրման համար մարզաշխարհի 3 ներկայացուցիչներ արժանացել են պարգևների: Այսպես՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության աշխատակից Աղասի Հովհաննիսյանը և Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ռազմիկ Ղազարյանը պարգևատրվել են ՀՀ ԿԳՄՍ […]
16:46 15.04.2021
Սլովակիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչում «Ժիլինան» արտագնա խաղում 2-0 հաշվով հաղթել է «Զլատե Մորավցեին» և դուրս է եկել կիսաեզրափակիչ: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը «Ժիլինայի» մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ և փոխարինվել է 69-րդ րոպեին: Հիշեցնենք, որ 1/8 եզրափակչում «Ժիլինան» սեփական հարկի տակ ընդունել է «Պոդբրեզովային» և հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում հաղթանակ տանելով՝ դուրս […]
16:07 15.04.2021
«Յուվենտուսի» ղեկավարության և ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի միջև բավականին բարդ իրավիճակ է: Ակումբը վերակազմավորում է նախատեսում, որպեսզի կրկին հասնի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, բայց դա ժամանակ է պահանջում, ինչը պորտուգալացին չունի: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռոնալդուն կհեռանա ակումբից, եթե նրանք չկարողանան մասնակցել Չեմպիոնների լիգային: Այժմ «Յուվենտուսը» Ա սերիայի լավագույն 4 թիմերի մեջ է, բայց հինգերորդ […]
15:59 15.04.2021
Ֆուտբոլի մրցավար Հովարդ Ուեբն ամուսնացել է գերմանացի գործընկեր Բիբիանա Շտայնհաուսի հետ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: «Մենք աներևակայելի երջանիկ ենք»,- խոստովանել է Բիբիանան: 2003-ից 2014 թվականներին Ուեբը աշխատում էր Անգլիայի Պրեմիեր լիգայում: 2005-ին անգլիացի մրցավարը ընդգրկվել էր FIFA-ի մրցավարների ցուցակում: Ուեբը մասնակցել է 2010 և 2014 թվականների աշխարհի առաջնություններին և սպասարկել է Չեմպիոնների լիգայի […]
15:56 15.04.2021
«Միլանի» և Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչին սպառնում է երեք տարվա որակազրկում` խաղադրույքների բիզնեսին մասնակցելու համար: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Aftonbladet-ին: Ըստ աղբյուրի՝ Իբրահիմովիչը բուքմեյքերական ընկերություններից մեկի բաժնեմասի սեփականատերն է, և նա այս ընկերության համասեփականատեր է դարձել դեռ 2018-ին: Համաձայն ՖԻՖԱ-ի էթիկայի օրենսգրքի և ՈՒԵՖԱ-ի կարգապահական կանոնների` գործող խաղացողներին արգելվում է […]
15:45 15.04.2021
Մյունխենի քաղաքապետ Դիտեր Ռայտերը հաղորդել է, որ քաղաքն առաջվա պես չի կարող երաշխիքներ ներկայացնել առաջիկա Եվրոպայի առաջնությանը երկրպագուների ներկայությունը թույլատրելու վերաբերյալ։ «Ցավոք, այս պահին չի կարելի բացառել, որ խաղերը կանցնեն առանց երկրպագուների՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածումն ու Բավարիայում գործող հակաինֆեկցիոն կանոնները»,- Ռայտերի խոսքերն է փոխանցում AP-ն։ Հիշեցնենք՝ նախատեսված է խաղերը անցկացնել հունիսի 11-ից հուլիսի 11-ը՝ […]