TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+23.09 oC

ՍՊՈՐՏ

Առաջին վարժությունից հետո Լիանա Գյուրջյանը 6-րդն է. ծանրամարտի ԵԱ

18:42 09.04.2021

Մոսկվայում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Այսօր մրցահարթակ են դուրս եկել մինչև 81 կգ քաշային կանայք: Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում է Լիանա Գյուրջյանը: Առաջին վարժությունից հետո մեր մարզուհին 6-րդն է: Նա կարողացել է սանձել նախ 94, ապա 98 կգ կշռող ծանրաձողը: 100 կգ-ը չի ենթարկվել Գյուրջյանին: 2-րդ և 3-րդ տեղերին Լիանան զիջում է 2 […]

̰
Առաջին խաղակեսից հետո Հայաստանի հավաքականը 0-3 հաշվով զիջում է Ռուսաստանի ընտրանուն. Ֆուտզալի Եվրո-2022

17:54 09.04.2021

Ֆուտզալի Եվրո-2022-ի ընտրական փուլի 5-րդ տուրի Հայաստան-Ռուսաստան հանդիպման առաջին խաղակեսից հետո հաշիվը 0-3 է: ՀՖՖ պաշտոնական ալիքը ներկայացնում է խաղի ուղիղ հեռարձակումը: Հայաստան-Ռուսաստան հանդիպումը տեղի է ունենում Ավանի ֆուտբոլային ակադեմիայում: Հիշեցնենք, որ այս թիմերի միջև առաջին խաղում Ռուսաստանի հավաքականը խփել է 6 անպատասխան գոլ: Չորրորդ տուրից հետո Ռուսաստանն ունի 12 միավոր, Վրաստանը՝ 7, Ֆրանսիան՝ 2, […]

̰
Հայաստան-Ռուսաստան հանդիպումը մեկնարկել է. Ֆուտզալի ԵՎՐՈ-2022

17:12 09.04.2021

Ֆուտզալի Եվրո-2022-ի ընտրական փուլի 5-րդ տուրի Հայաստան-Ռուսաստան հանդիպումը մեկնարկել է: Հայաստանի հավաքականը հանդես է գալիս հետևյալ կազմով՝ Լուան Բարբոսա Մյուլեր («Ֆունդաո», Պորտուգալիա), Նիկիտա Խրոմիխ («Դինամո Սամարա», Ռուսաստան), Վլադիմիր Սանոսյան («Դինամո Սամարա», Ռուսաստան), Դենիս Նևեդրով («Տյումեն», Ռուսաստան), Արթուր Մելքոնյան («Ստոլիցա», Բելառուս): Փոխարինողներ՝ Արտյոմ Զաքարյան («Լոգիկոն»), Արթուր Մկրտչյան («Լեո»), Հակոբ Ուզունյան («Լեո»), Ռաֆիկ Բաղդասարյան («Սիգմա-Կ», Ռուսաստան), Գարեգին […]

̰
«Նոան» 95-րդ րոպեին գոլ է խփել ու հաղթել «Փյունիկին»

17:11 09.04.2021

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 19-րդ տուրում փոխչեմպիոն «Նոան» նվազագույն հաշվով հաղթել է «Փյունիկին»: Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցած հանդիպման միակ գոլն ավելացված ժամանակի 5-րդ րոպեին խփել է ռուս հարձակվող Վլադիմիր Ազարովը: «Նոան» 16 խաղից հետո 25 միավորով չորրորդն է, իսկ 15 հանդիպում անցկացրած «Փյունիկը» 12 միավորով 8-րդ տեղում է: Հիշեցնենք, որ Գյումրիի «Շիրակի» ու Երևանի «Ալաշկերտի» […]

̰
Ժունիորը ճանաչվել է ՉԼ շաբաթվա լավագույն խաղացող

16:58 09.04.2021

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին հանդիպումների լավագույն ֆուտբոլիստ: Քվեարկության արդյունքում բրազիլացին առաջ է անցել Կևին Դե Բրույնեից («Մանչեսթեր Սիթի»), Կիլիան Մբապեից (ՊՍԺ) ու Ժորժինյոյից («Չելսի»): Հիշեցնենք, որ Վինիսիուս Ժունիորի դուբլի շնորհիվ «Ռեալը» 3:1 հաշվով սեփական հարկի տակ հաղթեց Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլին»:

̰
Հենրիխ Մխիթարյանն ապաքինվել է և կմասնակցի առաջիկա խաղին. vnews.am

15:55 09.04.2021

Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ապաքինվել է վնասվածքից: Հաղորդվում է, որ Մխիթարյանը մասնակցելու է «Բոլոնիայի» դեմ ապրիլի 11-ին կայանալիք խաղին: vnews.am-ի տեղեկություններով` Մխիթարյանը պատրաստ է եղել մասնակցել նաև երեկ «Այաքսի» դեմ կայացած Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի առաջին  հանդիպմանը, սակայն ակումբն ու ֆուտբոլիստը համատեղ որոշել են ռիսկի չդիմել ու մի քանի օր էլ հետաձգել […]

̰
«Շիրակ»-«Ալաշկերտ» հանդիպումը հետաձգվել է

15:41 09.04.2021

Հաշվի առնելով ստեղծված ֆորս-մաժորային իրավիճակը (Երևան-Գյումրի ավտոճանապարհը փակվել է բողոքի ակցիայի մասնակիցների կողմից), ինչպես նաև հիմք ընդունելով ՀՖՖ Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների կանոնակարգի 16.01 կետը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի՝ 19-րդ տուրի «Շիրակ»-«Ալաշկերտ» հանդիպումը հետաձգվել է: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։

̰
Վարդան Մինասյանի թիմը փայլուն հաղթանակից հետո գլխավորել է Ղազախստանի առաջնության մրցաշարային աղյուսակը

15:34 09.04.2021

Ղազախստանի ֆուտբոլի առաջնության չորրորդ տուրում Վարդան Մինասյանի «Տարազը» սեփական հարկի տակ հանդիպել է «Շախտյորի» հետ և հաղթել 4-0 հաշվով: Այս խաղից հետո Մինասյանի թիմը 8 միավորով գլխավորել է մրցաշարային աղյուսակը։   View this post on Instagram   A post shared by Vesti.kz – Живи спортом ?? (@vestikzsport)

̰
«Շիրակ»-«Ալաշկերտ» հանդիպումը 1 ժամով հետաձգվում է

15:04 09.04.2021

Հաշվի առնելով այն, որ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի ավտոբուսը, որը թիմը տեղափոխում էր Գյումրի՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի՝ 19-րդ տուրի «Շիրակի» հետ հանդիպմանը, ճանապարհի արգելափակման պատճառով չի կարողանում մտնել Գյումրի, «Շիրակ»-«Ալաշկերտ» հանդիպման մեկնարկը հետաձգվում է 1 ժամով: ՀՖՖ-ն լրացուցիչ տեղեկություններ կտրամադրի՝ կապված իրավիճակի հետ:

̰
«Ալաշկերտը» չի կարողանում մտնել Գյումրի «Շիրակի» հետ հանդիպմանը մասնակցելու համար

14:50 09.04.2021

«Ալաշկերտը» չի կարողանում մտնել Գյումրի տեղի «Շիրակի» հետ հանդիպմանը մասնակցելու համար: Այդ մասին տեղեկացրել է Sport24-ի լրագրող Արարատ Մամբրեյանի տելեգրամյան ալիքը։ Երևանից Գյումրի տանող ճանապարհը փակել են ռազմագերիների հարազատները։ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 19-րդ տուրի «Շիրակ»-«Ալաշկերտ» հանդիպումը կայանալու է Գյումրիի քաղաքային մարզադաշտում: Խաղի սկիզբը ժամը 15:00-ին է:  

̰
«Այաքս» – «Ռոմա» խաղի ժամանակ բոլբոյը գնդակը նետել է հռոմեացի պաշտպանի դեմքին

14:02 09.04.2021

Տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է գնդակներ տվող տղան (բոլբոյը) Եվրոպա լիգայի «Այաքս»-«Ռոմա» հանդիպման ժամանակ գնդակը նետել հռոմեացիների պաշտպան Ռիկարդո Կալաֆիորի դեմքին: Լրացուցիչ ժամանակում հռոմեացիների պաշտպանը պատրաստվում էր գնդակը մտցնել խաղի մեջ եզրային գծից: Բոլբոյը գնդակը նետեց նրա կողմը, նա բռնեց այն և անմիջապես մի կողմ նետեց ու գնաց այլ գնդակ վերցնելու, որն ավելի հեռու […]

̰
Լուկաս Սելարայանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի խաղում

13:57 09.04.2021

ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում MLS-ի չեմպիոն «Կոլամբուսը» մրցակցի հարկի տակ 4-0 հաշվով հաղթանակ է տարել Նիկարագուան ներկայացնող «Ռեալ Էստելիի» նկատմամբ։ Ամերիկյան թիմի կազմում գոլային փոխանցման հեղինակ է դարձել հայազգի ֆուտբոլիստ Լուկաս Սելարայանը: Նա, ի դեպ, մասնակցել է ամբողջ խաղին: Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 16-ին։

̰
Եվրոպա լիգայի «Գրանադա» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման ընթացքում մի տղամարդ առանց հագուստի ներխուժել է խաղադաշտ

13:31 09.04.2021

Եվրոպա լիգայի եզրափակչի առաջին քառորդի «Գրանադա» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման առաջին խաղակեսում խաղադաշտ է դուրս եկել ամբողջովին մերկ տղամարդ: Դեպքի մասին տեսանյութն ու լուսանկարները տեղադրվել են Twitter-ում: Կարանտինի սահմանափակումների պատճառով հանդիպումն անցել է առանց հանդիսականների, բայց առանց հագուստի մի տղամարդ կարողացել է մուտք գործել խաղադաշտ: Տղամարդը խաղադաշտ է դուրս եկել հանդիպման 21-րդ րոպեին, վազել և […]

̰
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը կորուստներով է մոտենում Ռուսաստանի դեմ հանդիպմանը

13:24 09.04.2021

Ապրիլի 9-ին կկայանա ՈՒԵՖԱ ֆուտզալի ԵՎՐՈ 2022-ի որակավորման խմբային փուլի 5-րդ մրցափուլի Հայաստան-Ռուսաստան հանդիպումը: Այս մասին հաղորդում է ՀՖՖ-ն։ Հայաստանի հավաքականը կորուստներով է մոտենում հանդիպմանը: Վնասվածքի պատճառով թիմին չի կարողանա օգնել Վիտինյոն: Նրա փոխարեն հավաքական է հրավիրվել Հակոբ Ուզունյանը: Որակազրկման պատճառով խաղին չի մասնակցի Սարո Գալստյանը: Հավաքականին չի միացել նաև դարպասապահ Ռոբերտ Բոյարկինը: Այսպիսով, մեր թիմի կազմում այսօրվա խաղին նախապատրաստվում […]

̰
Բիլբաոյի փոխարեն Եվրո-2020-ի հանդիպումները կարող է անցկացվեն Սևիլիայում

13:08 09.04.2021

Եվրոպայի 2020 թ. առաջնության խաղերը, որոնց մի մասը պետք է անցկացվի Իսպանիայում, կարող են Բիլբաոյից տեղափոխվել այլ քաղաք: Bild-ը գրում է, որ Սևիլիան հավակնում է անցկացնել այս առաջնության հանդիպումները: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՈՒԵՖԱ-ն կարող է զրկել Բիլբաոյին առաջնության հանդիպումները անցկացնելու իրավունքից կորոնավիրուսի խիստ սահմանափակումների պատճառով: Անդալուսիայում հակակորոնավիրուսային միջոցառումները շատ խիստ չեն, ինչը թույլ […]

̰
«Բորուսիան» խաղից հետո մոռացել է իր ֆուտբոլիստին և վերադարձել է առանց նրան

12:49 09.04.2021

Զավեշտալի միջադեպ է տեղի ունեցել Բունդեսլիգայի «Քյոլն»-«Բորուսիա» խաղից հետո: Այդ մասին գրել է bvbnewsblog-ը։ Խաղից հետո «Բորուսիան» հեռացել է Քյոլնից՝ առանց իր պաշտպան Մատս Հումելսի: Պարզվել է` նրան ուղղակի մոռացել են: Թիմի ավտոբուսում ոչ մի խաղացող չի նկատել, որ  թիմակիցը բացակայում է: Հումելսը ստիպված է եղել միայնակ վերադառնալ Դորտմունդ:

̰
«Բավարիան» Պսժ-ի հետ պատասխան հանդիպմանը դաշտ դուրս կգա առանց 4 առանցքային խաղացողների

12:46 09.04.2021

«Բավարիան» նոր կորուստներով է մոտենում ՊՍԺ-ի հետ պատասխան խաղին: Bild-ի փոխանցմամբ՝ Փարիզում խաղադաշտ դուրս չեն գա կենտրոնական պաշտպան Նիկլաս Զյուլեն և կիսապաշտպան Լեոն Գորեցկան: Երկու ֆուտբոլիստներն էլ խաղի ժամանակ վնասվածք են ստացել ու փոխարինվել: Ինչպես հայտնի էր դարձել ավելի վաղ, ՊՍԺ-ի դեմ պատասխան խաղին չեն մասնակցի նաև Ռոբերտ Լևանդովսկին և Սերժ Գնաբրին:

̰
Հայկ Մարտիրոսյանը՝ Belgrade Spring Chess Festival 2021 մրցաշարի միանձնյա առաջատար

12:01 09.04.2021

Հայկ Մարտիրոսյանը Belgrade Spring Chess Festival 2021 մրցաշարի միանձնյա առաջատարն է: Կայացած 8 տուրից հետո Հայկը վաստակել է 7,5 միավոր՝ տանելով 7 հաղթանակ և մեկ պարտիա ավարտելով ոչ ոքի: Ի դեպ, միակ ոչ ոքի արդյունքը Հայկը գրանցել է Շանթ Սարգսյանի հետ պարտիայում: Շանթը 8 հնարավորից ունի 6,5 միավոր և կիսում է 2-3 տեղերը Ռավեն Ստուրտի […]

̰
«Այաքսը» հիանալի թիմ է, բայց մեր տղաներն էլ հիանալի խաղացին. Ֆոնսեկան՝ «Ռոմայի» հաղթանակի մասին

11:45 09.04.2021

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան մեկնաբանել է Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Այաքսի» նկատմամբ տարած հաղթանակը: «Այաքսը» հիանալի թիմ է, ինչպես այսօր տեսանք, բայց մեր տղաներն էլ  հիանալի խաղացին: Ինտրիգը դեռ կա, բայց այստեղ հաղթելը շատ կարևոր էր: Կարծում եմ, որ թիմը գիտակցում է, թե որքան դժվար է դա, և արեց առավելագույնը: Մենք վստահ […]

̰
Այսօր մրցահարթակ դուրս կգան 3 հայ ծանրորդներ. ծանրամարտի ԵԱ

11:14 09.04.2021

Մոսկվայում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Այսօր պայքարի մեջ կներգրավվեն ևս 3 հայ ծանրորդներ: Մինչև 89 կգ կանանց մրցապայքարում, Ա խմբում հանդես կգա Լիանա Գյուրջյանը: Իսկ տղաների մինչև 96 կգ քաշայինների Ա խմբի պայքարում մրցահարթակ դուրս կգան աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը և Դավիթ Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ Հակոբը փոխել է քաշային կարգը, նախկինում նա […]

̰
Ովքե՞ր են Եվրոպա լիգայի շաբաթվա լավագույն խաղացողի թեկնածուները

10:23 09.04.2021

ՈՒԵՖԱ-ն հայտնել է Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղերում լավագույն խաղացողի կոչման հավակնորդների անունները: Թեկնածուների ցանկն այսպիսին է. Պաու Լոպես («Ռոմա»)-8 սեյվ, «Այաքսի» դեմ խաղում փոխանցումների ճշգրտությունը՝ 74%: Բրունու Ֆերնանդեշ («Մանչեսթեր Յունայթեդ»)-1 իրացրած 11-մետրանոց, «Գրանադայի» դեմ խաղում (2-0) փոխանցումների ճշգրտությունը 83%: Ժերար Մորենո («Վիլյառեալ»)-1 իրացրած 11-մետրանոց «Դինամոյի» դեմ խաղում (1-0): Տոմաշ Գոլեշ («Սլավիա»)-«Արսենալի» դեմ խաղում […]

̰
«Ռեալը» չի կարող համաձայնության գալ Սերխիո Ռամոսի հետ

10:14 09.04.2021

Մադրիդի «Ռեալի» և պաշտպան Սերխիո Ռամոսի միջև բանակցությունները նոր պայմանագրի շուրջ դեռ շարունակվում են: Այս մասին հաղորդում է Marca-ն: Մարտի վերջին հաղորդվում էր, որ «Ռեալը» Ռամոսին առաջարկում է մեկ տարվա պայմանագիր՝ 20% աշխատավարձի կրճատմամբ, բայց խաղացողը մտադիր չէ կրճատել աշխատավարձը և ցանկանում է  պայմանագիր կնքել  երկու տարի ժամկետով: Կողմերը դեռ չեն կարողանում համաձայնության գալ: Ռամոսը […]

̰
«Արսենալը» վերջին րոպեին բաց թողեց հաղթանակը «Սլավիայի» դեմ խաղում. ԵԼ 1/4 եզրափակիչ

09:46 09.04.2021

Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալն» ընդունել էր Պրահայի «Սլավիային» ու չկարողացավ հաղթանակի հասնել։ Հանդիպման առաջին  գոլը խփվեց 86-րդ րոպեին. աչքի ընկավ Նիկոլաս Պեպեն։ Թվում էր, թե խաղն այսպես էլ կավարտվի, սակայն  ավելացված 4-րդ րոպեին հյուրերը կարողացան գրավել մրցակցի դարպասն ու փրկվել պարտությունից։ Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 15-ին, Չեխիայում:  

̰
«Մանչեսթեր Յունայթեդը» մրցակցի հարկի տակ հաղթել է «Գրանադային». ԵԼ 1/4 եզրափակիչ

09:10 09.04.2021

Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթել է «Գրանադային»։  31-րդ րոպեին աչքի է ընկել Ռեշֆորդը, իսկ վերջին րոպեին Բրունո Ֆերնանդեշը 11 մետրանոց հարվածով հաշիվը դարձրել է 2-0:  Պատասխան հանդիպումը Անգլիայում կկայանա ապրիլի 15-ին:  

̰
«Ռոման» կամային հաղթանակ տարավ «Այաքսի» նկատմամբ

09:00 09.04.2021

ԵԼ քառորդ եզրափակչի առաջին խաղում «Ռոման» մրցակցի հարկի տակ կարողացավ կամային հաղթանակ տանել «Այաքսի» նկատմամբ: Առաջին խաղակեսի վերջնամասում Դավի Կլասսենն առաջ մղեց տանտերերին: Երկրորդ կեսի սկզբում հյուրերը կարող էին կրկնապատկել հաշիվը, սակայն Տադիչը չկարողացավ իրացնել 11 մետրանոցը, իսկ րոպեներ անց Պելեգրինին տուգանայինից կատարած հարվածով հաշիվը դարձրեց 1:1: 87-րդ րոպեին էլ Իբանեսը խփեց հաղթական գոլը: Հիշեցնենք, […]

̰
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմն Աշխարհի առաջնությունում

21:37 08.04.2021

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականն ապրիլի 10-24-ը կմասնակցի Լեհաստանի Կելց քաղաքում կայանալիք Աշխարհի առաջնությանը: Երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ ԱԱ-ում հանդես կգա 11 բռնցքամարտիկ։ Ինչպես տեղեկացնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից, հավաքականի կազմում Լեհաստան կմեկնեն 52 կգ քաշային Գարբոյան Ռուբենը, 56 կգ քաշային Ասլիկյան Ռուսլանը, 60 կգ քաշային Սահակյան Արթուրը, 64 կգ քաշային Հարություն Հակոբկոխյանը, […]

̰
Լոռու ՄՓՎ փորձագետը՝ հաշմանդամային բազկամարտի առաջնության հաղթող

21:24 08.04.2021

Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի կազմակերպած հաշմանդամային բազկամարտի պաշտոնական առաջնությունում 65 կիլոգրամ քաշային կարգում աջ և ձախ ձեռքերով առաջին տեղ է զբաղեցրել Լոռու մարզային փրկարարական վարչության ՃԿԿ փորձագետ Հարություն Մխիթարյանը՝ պարգևատրվելով դիպլոմներով, մեդալներով և գավաթներով: Մրցաշարն անցկացվել է բազկամարտի միջազգային ֆեդերացիայի կանոնակարգին համապատասխան: Մասնակցել է հաշմանդամություն ունեցող 64 մարզիկ` Հայաստանից և Արցախից։ Առաջնությունն իրականություն է դարձել […]

̰
«Վանը» հաղթել է գործող չեմպիոն «Արարատ-Արմենիային»

21:11 08.04.2021

ՀՊԼ-ի 19-րդ տուրի շրջանակներում այսօր կայացել է «Արարատ-Արմենիա»-«Վան» հանդիպումը։ Հանդիպման մեկնարկային րոպեներին հյուրերը կարողացել են առաջ անցնել հաշվի մեջ: Տանտերերը հաշիվը հավասարեցրել են 34-րդ րոպեին Ալեքսանդր Կարապետյանի գեղեցիկ գոլի շնորհիվ։ Երկրորդ խաղակեսի սկզբում «Վանի» ֆուտբոլիստները կրկին առաջ են անցել հաշվի մեջ։ Հանդիպման վերջին րոպեներին Էդգար Մովսեսյանը խփել է իր թիմի երրորդ գնդակը, իսկ ավելացրած 4-րդ […]

̰
ՖԻՖԱ-ն կարող  է ԱԱ-2022-ի ժամանակ կիրառի «խաղից դուրս վիճակի» հայտնաբերման ավտոմատ համակարգ

20:55 08.04.2021

FIFA-ն պատրաստ կլինի կիրառել «խաղից դուրս վիճակի» հայտնաբերման ավտոմատ համակարգը Քաթարի 2022 թվականի Աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ: Այս մասին  ասել է ՖԻՖԱ-ի ներկայացուցիչ Արսեն Վենգերը: Ֆուտբոլի միջազգային ասոցիացիան   նախատեսում է փորձարկել այնպիսի տեխնոլոգիա, որը թույլ կտա «կիսավտոմատ» կերպով գրանցել «խաղից դուրս վիճակը»: «Կարծում եմ, որ «խաղից դուրս վիճակի» հայտնաբերման ավտոմատ համակարգը պատրաստ կլինի մինչև 2022 […]

̰
Անտուան Գրիզմանը երրորդ անգամ հայր է դարձել նույն ամսվա նույն օրը

20:33 08.04.2021

«Բարսելոնայի» հարձակվող Անտուան ​​Գրիզմանը երրորդ անգամ հայր է դարձել: Այսօր նրա կինը՝ Էրիկա Չոպերենը դուստր է ունեցել, ում անվանել են Ալբա: Անտուանը  երեխայի ծնունդի պատճառով չի մասնակցել «Բարսելոնայի» այսօրվա մարզմանը:  Հատկանշական է, որ  Գրիզմանի բոլոր երեխաները ծնվել են ապրիլի 8-ին: Ավագ դուստրը՝ Միան, ծնվել է 2016 թվականի ապրիլի 8-ին, իսկ տղան ՝ Ամարոն , ծնվել […]

̰
BACK_TO_TOP