TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+27.09 oC

ՍՊՈՐՏ

ՀՀ հավաքականի դարպասապահը կխաղա ղազախական ակումբում

13:38 14.03.2021

Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Արամ Հայրապետյանը կարիերան կշարունակի ղազախական «Ատիրաուում»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Հիշեցնենք, որ «Ատիրաուի» գլխավոր մարզիչը Արամ Ոսկանյանն է: Նոր թիմում Հայրապետյանը հանդես կգա 77 համարի մարզաշապիկով: Ղազախական ակումբը նախորդ մրցաշրջանի արդյունքներով կարողացավ վերադանալ Ղազախստանի Պրեմիեր լիգա:  

̰
Բենզեմայի դուբլն ու «Ռեալի» կամային հաղթանակը

13:10 14.03.2021

Լա Լիգայի 27-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթել է «Էլչեին»։ Հանդիպման հաշիվը բացվել է 61-րդ րոպեին․ հյուրերից գոլի հեղինակ է դարձել Դանի Կալվոն։ 73-րդ րոպեին Կարիմ Բենզեման հավասարեցրել է հաշիվը, իսկ ավելացրած 1-ին րոպեին` հաղթական գոլը խփել: Մադրիդցիները 57 միավորով այժմ արդեն 2-րդ հորիզոնականում են։ «Էլչեն» 17-րդն է։

̰
«Մանչեսթեր Սիթին» հերթական հաղթանակն է տանում և ավելի ամրապնդում առաջատարի դիրքը

12:43 14.03.2021

Անգլիական Պրեմիեր-լիգայի 28-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթել է  «Ֆուլհեմին»:  Հատկանշական է, որ  գոլերը խփվել են ընդամենը 14 րոպեի ընթացքում: 47-րդ րոպեին Ջոն Սթոունզն է  բացել հաշիվը, 56-րդ րոպեին Գաբրիել Ժեզուսը կրկնապատկել է այն, իսկ 60-րդ րոպեին Սերխիո Ագուերոն իրացրել է 11 մետրանոցը: Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին» իր միավորների թիվը հասցրել է […]

̰
Կումանը չի հեռանա «Բարսելոնայից»

12:13 14.03.2021

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը կշարունակի աշխատել կատալոնական ակումբի  հետ: Այս մասին հաղորդում է Sport-ը: Ակումբի նոր ղեկավարությունը որոշում է կայացրել շարունակել համագործակցությունը նիդերլանդացի մասնագետի հետ:  Սակայն ավելի վաղ հաղորդվում էր, որ Չեմպիոնների  լիգան լքելուց հետո Կումանը, հավանաբար, կհեռանա թիմից:

̰
Լա Լիգայի առաջատարը՝ «Աթլետիկոն» չկարողացավ հաղթել 10 հոգով մնացած «Խետաֆեին»

11:50 14.03.2021

Իսպանական Պրիմերայի 27-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» հյուրընկալվելիս մրցել է «Խետաֆեի» հետ: Խաղն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով: 71-րդ րոպեին տանտերերը մնացել են 10 հոգով. Ալան Նյոմը կոպիտ խաղի համար ուղիղ կարմիր քարտով հեռացվել է խաղադաշտից: Այս հանդիպումից հետո «Աթլետիկոն» շարունակում է գլխավոր Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը՝ 63 միավորով: «Խետաֆեն» 28 միավորով մնում է 15-րդ հորիզոնականում:

̰
Լևոն Արոնյանը Կարլսենի հետ կիսում է երկրորդ տեղը. Magnus Carlsen Invitational

11:10 14.03.2021

Meltwater Champions Chess Tour-ի արագ շախմատի Magnus Carlsen Invitational մրցաշարում, որին մասնակցում է նաև հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, 5 տուր է կայացել: Ինչպես հաղորդում է ArmSport.am-ը, 4-րդ տուրում Արոնյանը կիսել է միավորները ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ, իսկ 5-րդ տուրում հաղթել է արգենտինացի Ալան Պիչոտին։ Այժմ Արոնյանը 3,5 միավորով երկրորդ տեղը կիսում է նորվեգացի Մագնուս Կարլսենի […]

̰
Մխիթարյանի վնասվածքը սպասվածից կարող է լուրջ լինել․ նա տեղաշարժվել է հենակներով

23:35 13.03.2021

«Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրոպա լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակիչի «Շախտյորի» դեմ խաղում (3-0) վնասվածք էր ստացել ու փոխարինվել առաջին կեսի վերջում։ Մխիթարյանի մոտ սրունքի մկանային վնասվածք էր, սակայն այն կարող է սպասվածից լուրջ լինել։ Այս մասին հաղորդում է Armsport.am-ը։ Corriere dello Sport-ը գրում է, որ երեկ երեկոյան Մխիթարյանը «Ռոմայի» մարզաբազայում տեղաշարժվել է […]

̰
Նոել Լե Գրաեն վերընտրվել է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ

19:47 13.03.2021

Նոել Լե Գրաեն վերընտրվել է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (FFF) նախագահ, հայտնում է AFP- ն: Ինչպես նշում է գործակալությունը, 79-ամյա ֆունկցիոները հաղթել է ընտրությունների առաջին փուլում ՝ ստանալով ձայների 73,02% -ը:  Նա առաջ է անցել Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի նախկին ղեկավար Ֆրեդերիկ Տիրիեզից (25,11%) և գործարար Միշել Մուլենից (1,87%): 2011 թվականից Նոել Լե Գրաեն ղեկավարում է […]

̰
«Չելսին» ոչ-ոքի խաղաց Լիդսի հետ

19:13 13.03.2021

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 28-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» ոչ-ոքի խաղաց «Լիդսի» հետ: Այսօր կայացած հանդիպումն ավարտվեց 0: 0 հաշվով:   «Չելսին», ունի 10 հաղթանակով  51 միավոր և Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղում է: «Լիդսը» 36 միավորով 11-րդ տեղում է:  

̰
Հրաձգության աշխարհի առաջնությունն, անկախ մարզական արբիտրաժային դատարանի որոշումից , կանցկացվի Ռուսաստանում

17:50 13.03.2021

Հրաձգության աշխարհի 2022 թվականի առաջնությունը կանցկացվի Ռուսաստանում, չնայած մարզական արբիտրաժային դատարանի (CAS)՝  Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) և Ռուսաստանի հակադոպինգային գործակալության (RUSADA) միջև ունեցած վեճի,- գրում է ՌԻԱ սպորտը։   Ինչպես նշվում է,  Հրաձգության միջազգային ֆեդերացիան (ISSF) պատրաստվում է Համաշխարհային հակադոպինգային գործակալությանը տեղեկացնել, որ մրցաշարը Ռուսաստանից տեղափոխելը «իրավականորեն և գործնականում անհնար է »: Նշվում է նաև, […]

̰
Անխել Դի Մարիան կմնա ՊՍԺ-ում

12:57 13.03.2021

ՊՍԺ-ն երկարաձգեց պայմանագիրը 33-ամյա արգենտինացու՝ Անխել Դի Մարիայի հետ մինչեւ 2022թ․ հունիս: Այս մասին հաղորդում է փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը։ Նախորդ պայմանագիրը նախատեսված էր մինչև այս մրցաշրջանի ավարտը։ Դի Մարիան ՊՍԺ-ում է 2015 թվականից։ Հանդես է եկել նաեւ արգենտինական «Ռոսարիոյում», Լիսաբոնի «Բենֆիկայում», Մադրիդի «Ռեալում», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատել է 28 միլիոն […]

̰
Հարգանքը, կապվածությունն ու ընկերությունը մնում են հավերժ. Կասիլյասն ու կինը բաժանվում են

12:55 13.03.2021

«Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասն ու նրա կինը՝ Սառա Կարբոներոն, հայտարարել են բաժանության մասին: Սառան գրել է, որ չնայած ամուսնալուծությանը՝ իրենք շատ են հպարտանում իրենց ընտանիքով, իսկ սերը երջանկություն է պարգևել  համատեղ կյանքի երկար տարիների ընթացքում։ «Այսօր մեր ճանապարհները բաժանվում են, բայց մենք շարունակելու ենք միասին հրաշալի առաջադրանք կատարե, այն է՝ լինել նվիրված ծնողներ, ինչպես […]

̰
Մեսսիի յուրատեսակ ռեկորդը. նա ամենաշատն է հարվածել դարպասաձողին

12:45 13.03.2021

Լիոնել Մեսսին բոլորից շատ է հարվածել դարպասաձողին Լա լիգայում անցած 10 տարիների ընթացքում։ 2010 թվականի հունվարի 1-ից Լա լիգայում՝ 367 խաղում նա 86 անգամ հարվածել է դարպասաձողին: Այս մասին գրել է Opta Jose-ը։ Իսկ «Ռեալի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 284 խաղում 63 անգամ է հարվածել դարպասաձողին։

̰
Մրցաշրջանի ավարտից հետո Մեսսին կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի». ESPN

12:17 13.03.2021

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»: Այս մասին հայտնում է ESPN-ը: Մեսսիի ու Գվարդիոլայի միավորումը շատ հավանական է: Եթե Մեսսին հեռանա թիմից, ապա նրա դիրքում կատալոնացիները կարող են ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյին: Մեսսիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը: Անցած ամառ […]

̰
«Ռեալում» բացառում են, որ Ռոնալդուն կարող է վերադառնալ

11:52 13.03.2021

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում մտադիր է հեռանալ  թիմից։ Լուրեր էին շրջանառվում, որ նրա գործակալը կապ է հաստատել «Ռեալի» ղեկավարության հետ ու քննարկել պորտուգալացու հավանական վերադարձը Մադրիդ։ Սակայն Cope-ի փոխանցմամբ՝ «արքայական» ակումբում չեն դիտարկում Ռոնալդուի վերադարձի տարբերակը: Ավելին, «Ռեալում» բացառում են, որ նա կարող է վերադառնալ։ Ռոնալդուն «Ռեալում» հանդես է եկել […]

̰
Սպորտի արբիտրաժային դատարանն արգելել է Ռուսաստանին Օլիմպիական խաղերում օրհներգի փոխարեն օգտագործել «Կատյուշա» երգը

10:35 13.03.2021

Սպորտի արբիտրաժային դատարանն (CAS) արգելել է Ռուսաստանին 2021-ի ամռանը Տոկիոյում, ապա 2022-ի փետրվարին Պեկինում կայանալիք Օլիմպիական խաղերի ժամանակ օրհներգի փոխարեն օգտագործել «Կատյուշա» երգը: Այդ մասին հայտնում է Inside the Games-ը: CAS-ը մերժել է  Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի (ՌՕԿ) մարզիկների հանձնաժողովի այս տարվա հունվարին արված հարցումը: Կազմակերպությունը պարզաբանել է, որ հիմնի արգելքը տարածվում է Ռուսաստանի հետ կապված […]

̰
Հայաստանի Մ-17 հավաքականը մարզական հավաք կանցկացնի

22:31 12.03.2021

Հայաստանի Մ-17 հավաքականը մարտի 15-ից 17-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Գլխավոր մարզիչ Մհեր Միրումյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին։ Դարպասապահներ Հայկ Խաչատրյան – «Ակադեմիա-05» Դավիթ Դավթյան – «Լոռի» Հունան Գյուրջինյան – «Փյունիկ-05» Պաշտպաններ Վազգեն Վարդանյան – «Ակադեմիա-05» Սոս Քթոյան – «Ակադեմիա-05» Վահե Վարդանյան – «Ակադեմիա-05» […]

̰
Կարեն Խաչանովը պարտվել է աշխարհի 287-րդ ռակետին

22:01 12.03.2021

Կարեն Խաչանովը պարտություն է կրել Ֆրանսիայի Մարսել քաղաքում անցկացվող ATP մրցաշարի քառորդ եզրափակչում։ 24-ամյա հայ մարզիկի մրցակիցն էր 33-ամյա ավստրալացի Մեթյու Էբդենը, որը աշխարհի 287-րդ ռակետն է, իսկ Խաչանովը՝ 21-րդը: Ավստրալացին առավելության է հասել 4։6, 6։4, 6։2 հաշվով։ Մեթյու Էբդենի հաջորդ մրցակիցը կլինի Դանիիլ Մեդվեդև- Յանիկ Սիներ զույգի հաղթողը: ATP Open 13 Provence-ի մրցանակային հիմնադրամը […]

̰
Հայաստանի Մ-15 հավաքականի մարզիչները կանցկացնեն սելեկցիա 20 ակումբներից հրավիրված 86 ֆուտբոլիստների միջից

21:52 12.03.2021

Մարտի 12-13-ը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կկայանա ուսումնամարզական հավաք, որի ընթացքում Հայաստանի Մ-15 հավաքականի գլխավոր մարզիչները կանցկացնեն սելեկցիա 20 ակումբներից հրավիրված 86 ֆուտբոլիստների միջև: Այս մասին տեղեկացրին ՀՖՖ-ից։ Ֆուտբոլիստների ամբողջական ցուցակին կարող եք ծանոթանալ այստեղ:

̰
Գավաթային խաղում «Նոան» հաղթեց «Ուրարտուին»

19:23 12.03.2021

Հայաստանի գործող գավաթակիր «Նոան» գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի առաջին խաղում հյուրընկալվել է «Ուրարտուին» և հաղթել 2։0 հաշվով։ Հայաստանի գավաթի քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումները կանցկացվեն ապրիլի սկզբին:

̰
Պրոֆեսիոնալ ռինգում իր երկրորդ մենամարտում Կարեն Տոնականյանը կմրցի 19 հաղթանակ տարած բռնցքամարտիկի հետ

18:06 12.03.2021

Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր Կարեն Տոնականյանն ապրիլի 10-ին երկրորդ մենամարտը կանցկացնի պրոֆեսիոնալ ռինգում: Մոսկվայում կայանալիք բռնցքամարտի երեկոյի ընթացքում նա կմրցի Հարավային Աֆրիկան ներկայացնող Մաեմու Ռոֆիվայի հետ, որը պրոֆեսիոնալ ռինգում տարել է 19 հաղթանակ՝ 12-ը նոկաուտով: Ռոֆիվան եղել է նաև WBA վարկածով Աֆրիկայի չեմպիոն: Կարեն Տոնականյանը պրոֆեսիոնալ ռինգում նորամուտը նշել էր նախորդ տարվա դեկտեմբերին՝ նոկաուտով հաղթելով […]

̰
Հայկական ակումբների մի շարք ֆուտբոլիստներ հրավիրվել են իրենց երկրների ազգային հավաքականներ

17:34 12.03.2021

«Ալաշկերտի» կիսապաշտպան Վանգու Բատիստա Գոմեն հրավիրվել է Նամիբիայի ազգային հավաքական՝ նախապատրաստվելու Չադի և Գվինեայի թիմերի հետ հանդիպումներին: Նաև «Լոռիի» երկու ֆուտբոլիստներ են հրավիրվել իրենց ազգային հավաքականներ։ Ջիմի-Բենդ Ալեքսիսը հրավիրվել է Հաիթիի հավաքական, իսկ Տիմուր Ռուդոսսելսկին հրավիրվել է Ղազախստանի ազգային հավաքական, որի կազմում կմասնակցի Աշխարհի առաջնության որակավորման փուլի Ֆրանսիայի և Ուկրաինայի ընտրանիների դեմ հանդիպումներին:  

̰
Ինչքա՞ն կպահանջի «Յուվենտուսը» Ռոնալդուի համար

17:17 12.03.2021

Կրիշտիանու Ռոնալդուն մոտ է «Յուվենտուսը» լքելուն:  Ըստ շրջանառվող լուրերի՝ թուրինյան ակումբը շուտով կհանդիպի պորտուգալացու հետ՝  քննարկելու նրա ապագայի հարցերը: «Յուվենտուսը» ներկայումս չի քննարկում Ռոնալդուի պայմանագիրը երկարաձգելու տարբերակը: Նրա համաձայնությունն ուժի մեջ է մինչև 2022 թվականի ամառ: Եթե ​​Իտալիայի չեմպիոնները որոշեն վաճառել Ռոնալդուին այս ամառ, ապա ֆուտբոլիստի տրանսֆերի համար կպահանջեն նվազագույնը 29 միլիոն եվրո: Հակառակ դեպքում «Յուվենտուսը» […]

̰
«Արարատ-Արմենիան» գավաթային խաղում հաղթել է «Վանին»

16:57 12.03.2021

Հայաստանի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի առաջին խաղում «Վանը» Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայում ընդունել էր «Արարատ-Արմենիային»: Նվազագույն հաշվով հաղթանակ տարավ երևանյան ակումբը: Գոլը 74-րդ րոպեին խփել է Զաքարիա Սանոգոն: Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 2-ին:

̰
Խաղի արդյունքն արդար չէր. «Շախտյորի» մարզիչը՝ «Ռոմայից» կրած պարտության մասին

16:47 12.03.2021

«Շախտյորի» գլխավոր մարզիչ Լուիս Կաշտրուն մեկնաբանել է Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Ռոմայից» կրած պարտությունը: «Չորս րոպեն որոշիչ էր, մենք երկու գնդակ բաց թողեցինք՝ 73-ից 77-րդ րոպեին: Երկրորդ գոլից առաջ, կարծես թե, կոպիտ խախտում եղավ մեր օգտին, որը չնկատվեց: Եվ մենք ևս մեկ գնդակ բաց թողեցինք անկյունայինից: Կարծում եմ, որ այս պահը դարձավ շրջադարձային: […]

̰
Հոլանդը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի՝ այս շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ

16:34 12.03.2021

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի՝ այս շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին  hաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: Քվեարկության արդյունքում 20-ամյա Հոլանդը գերազանցել է Ֆաբինյոյին («Լիվերպուլ»), Սերժիու Օլիվեյրային («Պորտու») և ՊՍԺ-ի դարպասապահ Կեյլոր Նավասին: Հոլանդի դուբլի օգնությամբ «Բորուսիան» 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումը ոչ-ոքի (2:2) էր ավարտել  իսպանական «Սևիլիայի» հետ և նվաճել հաջորդ փուլի […]

̰
Հունահռոմեական ոճի 4 հայ ըմբիշներ կպայքարեն օլիմպիական վարկանիշի համար

14:15 12.03.2021

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) ներկայացրել է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մարտի 18-21-ը կայանալիք եվրոպական գոտու օլիմպիական վարկանիշային մրցաշարի մասնակիցների անունները: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ): Ավելի վաղ ներկայացրել էինք նաև մրցաշարին մասնակցող մեր ազատ ոճայինների կազմը: […]

̰
Հայաստանը 39-րդն է ՈՒԵՖԱ-ի աղյուսակում

13:29 12.03.2021

ՈՒԵՖԱ-ի գործակիցների աղյուսակում առաջատարը շարունակում է մնալ Իսպանիան՝ չնայած այս մրցաշրջանում իսպանական ակումբների ոչ շատ բարձր արդյունքներին: Լավագույն հնգյակում են նաև Անգլիան, Իտալիան, Գերմանիան և Ֆրանսիան։ Ներկայումս եվրագավաթներում շարունակում են հանդես գալ իսպանական 4, գերմանական 2, իտալական 4, ֆրանսիական 1 ակումբ, իսկ բոլորից շատ ներկայացուցիչն ունի Անգլիան՝ 5։ Ռուսաստանը ՈՒԵՖԱ-ի գործակիցների աղյուսակում յոթերորդ տեղից նահանջեց […]

̰
Արոնյանը վաղը մեկնարկող մրցաշարին դեռ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո և առաջին պարտիայում կմրցի ադրբեջանցի Մամեդյարովի հետ

12:48 12.03.2021

Լևոն Արոնյանը կմասնակցի մարտի 13-ին մեկնարկող Meltwater Champions Chess Tour արագ շախմատի մրցաշարին: Առաջին մրցախաղում Արոնյանը կմրցի ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ: Նախնական փուլում մասնակիցները 5-ական պարտիա կանցկացնեն 3 օրում: 1-8 տեղերը գրաված շախմատիստները պայքարը կշարունակեն քառորդ եզրափակիչում: Լևոն Արոնյանն առաջին մրցաշարը կանցկացնի Հայաստանի դրոշի ներքո հանդես գալուց հրաժարվելուց հետո: Սակայն այս մրցաշարում հայ գրոսմայստերը դեռ […]

̰
ՀԱՕԿ նախագահը շնորհավորել է Թոմաս Բախին վերընտրվելու կապակցությամբ

12:43 12.03.2021

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորական հեռագիր է ուղարկել ՄՕԿ–ի ղեկավար Թոմաս Բախին: «Հարգարժան նախագահ. անձամբ ինքս և հայոց մարզաշխարհի մարդիկ ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ՝ ՄՕԿ –ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Ձեր անցած մարզական ուղին և աշխատանքային գործունեությունը վկայում են, որ Դուք լիովին արդարացնում եք օլիմպիական շարժման հետ կապված վստահությունը: Դժվարին մեր ժամանակներում ճիշտ […]

̰
BACK_TO_TOP