TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

ՍՊՈՐՏ

«Ռոմայի» մարզիչը մերժել է Մոսկվայի «Սպարտակի»  առաջարկը

12:49 18.03.2021

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան մերժել է Մոսկվայի «Սպարտակի» առաջարկը: Այս մասին հաղորդում է Tuttomercatoweb-ը: Ըստ աղբյուրի՝ մոսկովյան ակումբը 48-ամյա մասնագետին առաջարկել է գլխավոր մարզչի պաշտոնը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, սակայն Ֆոնսեկան հրաժարվել է առաջարկից, քանի որ նա ցանկանում է շարունակել աշխատանքն իտալական թիմում և կենտրոնացած է այդ աշխատանքի վրա: Ֆոնսեկայի պայմանագիրը «Ռոմայի» հետ ավարտվում […]

̰
4 հայ ազատ ոճային ըմբիշներ այսօր կպայքարեն օլիմպիական ուղեգրերի համար

12:38 18.03.2021

Բուդապեշտում այսօր մեկնարկում է ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշար, որին կխաղարկվեն օլիմպիական 12 ուղեգրեր: Այսօր մրցումներ կանցկացվեն 6 քաշային կարգերում, որոնց եզրափակիչ հասած ըմբիշներն էլ կտիրանան ուղեգրերին: Հայաստանն այս մրցաշարին ներկայացնում է 4 մարզիկ՝ Արսեն Հարությունյանը (57կգ), Վազգեն Թևանյանը (65կգ), Հրայր Ալիխանյանը (74կգ) և Հովհաննես Մխիթարյանը (86կգ):

̰
Անաստասիա Գալուստյանը չի կարողանա մասնակցել Աշխարհի առաջնությանը

12:31 18.03.2021

Գեղասահքի աշխարհի հերթական առաջնությանը, որը կանցկացվի մարտի 22-28-ից Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում, Հայաստանը կներկայացնեն մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը և Թինա Կարապետյան – Սիմոն Սենեկալ պարային զույգը: Այս մասին տեղեկանում է ՀԱՕԿ-ը: Մրցաշարին հայտավորված էր նաև մոսկվաբնակ մենասահորդուհի Անաստասիա Գալուստյանը, սակայն նա ոտքի վնասվածք է ստացել և չի կարող մեկնել մրցավայր: «Շատ եմ ափսոսում, որ չեմ կարող օգտակար […]

̰
«Բարսելոնայի» նոր նախագահը կփորձի Մեսսիին պահել ակումբում

12:25 18.03.2021

«Բարսելոնայի» նոր նախագահ Ժոան Լապորտան ասել է, որ կանի հնարավորը Լիոնել Մեսսիին թիմում պահելու համար: «Ես կփորձեմ համոզել Լեոյին մնալ: Ես կանեմ այն, ինչ կկարողանամ. մենք կհամոզենք նրան, նա պատմության լավագույն խաղացողն է: Ես սիրում եմ Լեոյին, ինչպես նրան սիրում է ամբողջ «Բարսելոնան»: Եթե ​​շտկենք ֆինանսական իրավիճակը, կարող ենք կրկին հավակնել Չեմպիոնների լիգայում հաղթանակին: Այս […]

̰
Ովքե՞ր են ՉԼ-ում շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները

12:15 18.03.2021

ՈւԵՖԱ-ն հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հավակնում են Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը: Այդ ֆուտբոլիստներն են՝ Կևին Դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի») – 1 գոլ, փոխանցման ճշգրտություն ՝ 82% «Բորուսիայի» դեմ խաղում, Լուկա Մոդրիչ («Ռեալ») – 1 գոլային փոխանցում, փոխանցման ճշգրտություն `94% «Ատալանտայի» հետ խաղում, Նգոլո Կանտե (Չելսի) – փոխանցման ճշգրտություն – 88% «Ատլետիկոյի» […]

̰
13 խաղ առանց պարտության. Տուխելի ռեկորդը «Չելսիում»

11:53 18.03.2021

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղը «Ատլետիկոյի» դեմ ռեկորդային դարձավ անգլիական ակումբի մարզիչ Թոմաս Տուխելի համար: Տուխելի համար այս խաղը 13-րդն էր լոնդոնյան թիմի ղեկին: Հատկանշականն այն է, որ այդ 13 խաղից ոչ մեկում լոնդոնցիները պարտություն չեն կրել: Այսպիսով, Տուխելը գերազանցեց Լուիս Ֆելիպե Սկոլարիի ռեկորդը, ով 2008/09 մրցաշրջանում գլխավորել է «Չելսին» և չի պարտվել մեկնարկային […]

̰
Մխիթարյանը նկարահանվել է ռասիզմի դեմ պայքարի տեսահոլովակում

11:27 18.03.2021

Իտալական Ա սերիան միացել է KeepRacismOut ակցիային։ Ա սերիան այդ արշավին նվիրված տեսահոլովակ է հրապարակել՝ «Միասին ընդդեմ խտրականության բոլոր դրսևորումների» խորագրով: Տեսահոլովակում նկարահանվել է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

̰
«Բավարիան» նոր ռեկորդ է սահմանում Չեմպիոնների լիգայում

11:21 18.03.2021

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Լացիոյին» հաղթելուց հետո «Բավարիան» 19-րդ անգամ դուրս եկավ  Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ, ինչը մրցաշարի նոր ռեկորդ է: Նախկին ռեկորդը «Բավարիան» կիսում էր «Բարսելոնայի» հետ: Սակայն հիշեցնենք, որ կատալոնական ակումբն այս մրցաշրջանում ՊՍԺ-ին զիջեց քառորդ եզրափակչի ուղեգիրը:

̰
Բայրամյանի «Ռոստովը» խոշոր հաշվով հաղթանակ է տարել

11:11 18.03.2021

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Ռոստովը» մրցակցի հարկի տակ 4 անպատասխան գնդակ է ուղարկել «Ռոտորի» դարպասը: Հայաստանի հավաքականի հարձակվող Խորեն Բայրամյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: Այս հաղթանակից հետո «Ռոստովը» 37 միավորով 6-րդն է: Հիշեցնենք, որ Բայրամյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական, մասնակցելու Մունդիալ-2022-ի ընտրական փուլի առաջիկա խաղերին:

̰
«Բավարիան» առանց խնդիրների դուրս եկավ ՉԼ քառորդ եզրափակիչ

11:01 18.03.2021

ՉԼ 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Բավարիան» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց «Լացիոյին» ու ընդհանուր՝ 6-2  արդյունքով դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Մյունխենյան թիմի կազմում գոլի հեղինակներ դարձան Լևանդովսկին ու Մուտինգը: Հյուրերի կազմում աչքի ընկավ Պարոլոն: Հիշեցնենք, որ առաջին խաղում «Բավարիան» հաղթել էր 4:1 հաշվով:

̰
Գյումրիի «Շիրակը» 10 հոգով կարողացել է դիմակայել «Ալաշկերտին»

10:47 18.03.2021

Հայաստանի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում ուժերն են չափել «Ալաշկերտը» և «Շիրակը»: Խաղն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի արդյունքով: Հատկանշական է, որ Գյումրիի թիմը երկրորդ անընդմեջ մրցավեճում մնացել է 10 հոգով և կարողացել է խաղն ավարտել ոչ-ոքի արդյունքով: «Արարատ-Արմենիայի» դեմ նախորդ տուրի խաղում գրանցվել էր 2-2 հաշիվ: «Ալաշկերտի» դեմ հանդիպման 49-րդ րոպեին կարմիր քարտ է ստացել «Շիրակի» […]

̰
Մադրիդի «Ատլետիկոն» լքում է Չեմպիոնների լիգան

10:18 18.03.2021

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Չելսին» Լոնդոնում 2-0 հաշվով հաղթեց Մադրիդի «Ատլետիկոյին»։ Հանդիպման հաշիվը 34-րդ րոպեին բացեց Զիյեշը։ 82-րդ րոպեին Սավիչը կարմիր քարտ ստացավ ու հեռացվեց խաղադաշտից և մադրիդցիները մնացին տասը հոգով։ 94-րդ րոպեին Էմերսոնը հաշիվը դարձրեց 2-0։ Լոնդոնցիները 2 խաղերի արդյունքում հաղթեցին 3-0 հաշվով ու պայքարը կշարունակեն 1/4 եզրափակչում։

̰
Արոնյանը դարձյալ պարտվեց Կարլսենին ու դուրս մնաց մրցապայքարից

09:39 18.03.2021

Meltwater Champions Chess Tour-ի արագ շախմատի Magnus Carlsen Invitational մրցաշարի քառորդ եզրափակչի երկրորդ խաղային օրը Լևոն Արոնյանը 1։2 հաշվով պարտվեց աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենին և լքեց պայքարը: Արոնյանն առաջին պարտիայում պարտվեց, այնուհետ երկու անգամ ոչ-ոքի խաղաց, և նախորդ օրվա նման 4-րդ պարտիայի անհրաժեշտություն չեղավ, քանի որ նույնիսկ հաղթանակի դեպքում ընդհանուր միավորներով Արոնյանը կզիջեր […]

̰
Հայաստանի Մ-21 հավաքականը մարզական հավաք կանցկացնի

21:52 17.03.2021

Հայաստանի Մ-21 հավաքականը, նախապատրաստվելով ԵՎՐՈ 2023-ի որակավորման փուլին, մարտի 22-ից 26-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․ Դարպասապահներ Արման Ներսիսյան – ԲԿՄԱ Հարություն Մելքոնյան – ԲԿՄԱ Սերգեյ Միքայելյան – ԲԿՄԱ Պաշտպաններ Աբով Ավետիսյան – «Կիշվարդա» (Հունգարիա) Երջանիկ Ղուբասարյան – «Հանզա Լունեբերգեր» (Գերմանիա) Կարեն Մուրադյան – ԲԿՄԱ […]

̰
Խոակին Կապառոսը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ընդլայնված ցուցակը

21:35 17.03.2021

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների ընդլայնված ցանկը: Այս մասին հաղորդում է ՀՖՖ-ն։ 31 ֆուտբոլիստ, որոնցից 4-ը՝ նորեկ, իսկ 3-ը հավաքական են հրավիրվել տևական դադարից հետո: Առաջին անգամ Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել «Կրասնոդարի» կիսապաշտպան  Էդուարդ Սպերցյանը, ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանը, «Լոռի ՖԱ» կիսապաշտպան Արամ Քոչարյանը և «Ուրարտուի» 17-ամյա պաշտպան Էրիկ Սիմոնյանը։   Տևական դադարից հետո ազգային հավաքական են հրավիրվել Ժոաո Ժորդի Մոնրոյ […]

̰
«Բոլոր դժվարությունները հաղթահարելի են». Հաշմանդամ անձանց սեղանի թենիսի հայկական ֆեդերացիայի նախագահ

20:40 17.03.2021

Հաշմանդամ անձանց սեղանի թենիսի հայկական ֆեդերացիան մեկն է այն 3 ֆեդերացիաներից, որոնք այս տարի ներառվել են պետական աջակցության ծրագրում: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ 2021 թվականի ՀՀ պետական բյուջեով հաշմանդամային (ադապտիվ) սպորտին տրամադրվելիք պետական աջակցության գումարը և շահառուների թիվն ավելացել է: Անցյալ տարի ադապտիվ սպորտին հատկացվել է շուրջ 29 միլիոն դրամ պետական աջակցություն, այս տարի […]

̰
ՌԴ սամբոյի ֆեդերացիան առաջարկել է Մոսկվայում անցկացվելիք աշխարհի առաջնությունը տեղափոխել 2025 թվական

19:58 17.03.2021

ՌԴ սամբոյի ֆեդերացիան դիմել է մարզաձևի միջազգային ֆեդերացիային և Մոսկվայի քաղաքապետարանին, որպեսզի աշխարհի առաջնությունը տեղափոխվի 2025 թվական: Այն պետք է անցկացվեր Մոսկվայում 2021թ․ նոյեմբերի 16-18-ը: Հաղորդում է ՀԱՕԿ-ը։ «Սա հարկադրված քայլ է: Մենք երկու տարի անց կանդրադառնանք այս խնդրին և աշխարհի առաջնությունը կանցկացնենք Մոսկվայում»,- ասել է սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովը: ՌԴ սամբոյի ֆեդերացիան […]

̰
ՀՖՖ նախագահն անդրադարձել է «Լոռի ՖԱ»-ի ղեկավարության հայտարարությանը

16:55 17.03.2021

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը պատասխան հայտարարությամբ է հանդես եկել: «Մարտի 16-ին տեղեկացանք «Լոռի ՖԱ»-ի՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում ելույթները դադարեցնելու ցավալի լուրի մասին: Համարելով այս քայլը անհեռանկար և սխալ՝ այդուհանդերձ, չենք ցանկանում մեկնաբանել այս իրավիճակը ազգային հավաքականի կարևորագույն հանդիպումներից առաջ: Մենք արդեն նկատել ենք և ունենք բազմաթիվ փաստեր, որ, սկսած 2020 թ. օգոստոսից, […]

̰
Խաղային առաջին օրը Արոնյանը մեծ տարբերությամբ զիջեց Կարլսենին

13:59 17.03.2021

Կայացան շախմատի Meltwater Champions Chess Tour առցանց մրցաշարի 1/4 եզրափակչի առաջին խաղային օրվա պարտիաները։ Լևոն Արոնյանի մրցակիցն այս փուլում աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենն է։ Խաղային առաջին օրը հայ շախմատիստը զիջեց մրցակցին 0,5։2,5 հաշվով։ Առաջին և երկրորդ պարտիաներում Արոնյանը պարտվեց, երրորդում՝ գրանցվեց ոչ-ոքի․ իսկ 4-րդ պարտիայի խաղարկության անհրաժեշտություն չեղավ, քանի որ, անկախ դրա արդյունքից, առաջին […]

̰
Կարեն Գիլոյանը շրջայց է կատարել Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում

13:30 17.03.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այցելել է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ, որտեղ ընթանում են կապիտալ շինարարության և արդիականացման աշխատանքներ: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից` նախարարի տեղակալը քոլեջի տնօրեն Վաղինակ Գալուստյանի հետ շրջել է շինհրապարակում և ծանոթացել ընթացող աշխատանքներին: Վ. Գալուստյանը նշել է, որ հանրակացարանային նոր մասնաշենքի շինարարական աշխատանքներն ավարտական […]

̰
«Լոռի»-ն դադարեցնում է մասնակցությունը Հայաստանի առաջնությանը

21:18 16.03.2021

Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբը դադարեցնում է մասնակցությունը Հայաստանի առաջնությանը: Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել ակումբի հիմնադիր նախագահ Թովմաս Գրիգորյանը. « Այսօր շատ ցավալի օր է ինձ համար։ Լոռի ֆուտբոլային ակումբը ոչ սպորտային որոշում կայացրեց’ չսկսելով հանդիպումը Երևանի Արարատի հետ, ինչի համար ներողամտությունս եմ հայցում Լոռիի երկրպագուներից, ստադիոնում և հեռուստաէկրանների մոտ հավաքված ֆուտբոլասերներից։ Բայց սա […]

̰
«Լոռի ՖԱ»-ի ֆուտբոլիստները լքել են խաղադաշտը «Արարատի» հետ հանդիպման մեկնարկում

20:45 16.03.2021

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 18-րդ տուրի՝ մարտի 16-ին նախատեսված «Արարատ»-«Լոռի ՖԱ» հանդիպումը չի կայացել, քանի որ «Լոռի ՖԱ»-ի ֆուտբոլիստները մրցավարի՝ խաղի մեկնարկն ազդարարող սուլիչից հետո լքել են խաղադաշտը: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հանդիպման պատվիրակը և գլխավոր մրցավարը սպասել են 10 րոպե՝ հնարավորություն տալով «Լոռի ՖԱ»-ի ֆուտբոլիստներին վերադառնալ խաղադաշտ: «Լոռի ՖԱ» ֆուտբոլիստները, առանց «Լոռի ՖԱ» […]

̰
Հայտնի են Հայաստանի թաեքվոնդոյի առաջնության մրցանակակիրները

15:50 16.03.2021

«Դինամո» ՄՀԿ-ում կայացել է Հայաստանի թաեքվոնդոյի մեծահասակների առաջնությունը, որին մասնակցել է 34 մարզիկ (29 տղա, 5 աղջիկ)՝ հանրապետության մարզերից, Երևանից և Արցախից: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ-ից՝ Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի փոխնախագահ և գործադիր տնօրեն Վարդան Ղահրամանյանի խոսքով՝ մասնակիցների սակավությունը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակի և պատերազմի հարուցած դժվարություններով. «Նախորդ տարիների համեմատ՝ մասնակիցների քանակը քիչ է, թաեքվոնդոյիստներից շատերը […]

̰
Հայաստանի Մ-19 հավաքականը մարզական հավաք կանցկացնի

15:24 16.03.2021

Հայաստանի Մ-19 հավաքականը մարտի 19-21-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին։ Դարպասապահներ Ռաֆայել Մանասյան – «Արարատ-Արմենիա» Անդրանիկ Մարտիրոսյան – «Ուրարտու» Գոռ Մատինյան – «Ակադեմիա» Պաշտպաններ Էրիկ Սիմոնյան – «Ուրարտու» Ստյոպա Մկրտչյան – «Արարատ-Արմենիա» Հովհաննես Գևորգյան – «Շիրակ» Էրիկ Սմբատյան – «Արարատ-Արմենիա» Յուրի Մարտիրոսյան […]

̰
ՀՖՖ-ն պաշտոնական գրություն է ստացել «Ռոմայից» Հենրիխ Մխիթարյանի վնասվածքի վերաբերյալ

15:10 16.03.2021

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական գրություն է ստացել իտալական «Ռոմա» ակումբից, որտեղ ներկայացված են Հենրիխ Մխիթարյանի հետազոտության արդյունքները: Այս մասին տեղեկացրին ՀՖՖ-ից։ Ըստ դրանց՝ Մխիթարյանի մոտ հայտնաբերվել է ոտքի միջին երրորդում գտնվող մկանների երկրորդ աստիճանի վնասվածք՝ ախտահարումով, որն ազդում է հետին կողային միապոնեվրոտիկ շրջանի վրա: Այսպիսով, Մխիթարյանը, նախնական տվյալներով, բաց կթողնի 3-4 շաբաթ և չի կարողանա […]

̰
Տոկիոն ամառային օլիմպիական խաղերին 50%-ով սահմանափակելու է մարզասերների մուտքը մարզադաշտեր

18:30 15.03.2021

Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի կազմակերպիչները վարակի տարածման սպառնալիքի պատճառով մտադիր են 50%-ով սահմանափակել մարզասերների քանակը: Հաղորդում է ՀԱՕԿ-ը։ Խոշոր մարզադաշտերում  հանդիսականների թիվը չպետք է գերազանցի 20 հազարը: Եթե համաճարակաբանական իրավիճակը բարելավվի, կազմակերպիչները կարող են հրաժարվել այդ որոշումից։ Միաժամանակ, Ճապոնիայի իշխանությունները արտասահմանյան երկրներին կոչ են արել սահմանափակել Օլիմպիական խաղերում  ղեկավարներին ուղեկցող մարդկանց թիվը: Նրանք կթեստավորվեն իրենց […]

̰
Հայ ըմբիշները Բուդապեշտում կպայքարեն Օլիմպիական խաղերի ուղեգրերի համար

17:22 15.03.2021

Հայաստանի հունահռոմեական և ազատ ոճի հավաքականներից 4-ական ըմբիշ մարտի 18-21-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կպայքարի Օլիմպիական խաղերի ուղեգրի համար: Հունահռոմեականներից Բուդապեշտ են մեկնելու Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ), իսկ ազատոճայիններից՝ Արսեն Հարությունյանը (57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Հովհաննես […]

̰
«Ռոմա»-ն պարտվեց առանց Մխիթարյան

22:55 14.03.2021

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 27-րդ տուրում «Ռոմա»-ն արտագնա խաղում մրցեց «Պարմա»-ի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին կեսի մեկնարկից 9 րոպե անց «Պարմա»-ն բացեց հանդիպման հաշիվը` աչքի ընկավ Միհալիան: Երկրորդ կեսի 55-րդ րոպեին տան տերերը կրկնապատկեցին հաշվի տարբերությունը: Գոլն իր ակտիվում գրանցեց Հերմանին: «Ռոմա»-ն պարտվեց հյուրընկալվելիս 2:0 հաշվով: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը նախորդ խաղում ստացած […]

̰
Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ կվերադառնա 2-3 շաբաթից

22:45 14.03.2021

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ կվերադառնա 2-3 շաբաթից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները: Մխիթարյանը,մ ով վնասվածք էր ստացել Եվրոպայի լիգայի «Շախտյոր»-ի դեմ առաջին խաղում, ունի աջ սրունքի մկանային վնասվածք: Նա նորից կխաղա 2-3 շաբաթից, ինչի արդյունքում կիսապաշտպանը չի կարողանա օգնել ընտրանուն աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջիկա մի քանի հանդիպումներում: […]

̰
«Բավարիան» շարունակում է ամրապնդվել առաջին հորիզոնականում

15:35 14.03.2021

Բունդեսլիգայի 25-րդ տուրում «Բավարիան» հյուրընկալվելիս 3-1 հաշվով պարտության է մատնել «Վերդերին»։ 22-րդ րոպեին հաշիվը բացել է Գորեցկան։ 35-րդ րոպեին Սերժ Գնաբրին երկրորդ գնդակն է խփել, 67-րդ րոպեին էլ գոլի հեղինակ է դարձել Լևանդովսկին: Հիմնական ժամանակի ավարտից 4 րոպե առաջ Ֆուլկրուգի խփած գնդակի շնորհիվ բրեմենցիները կարողացել են խուսափել խոշոր հաշվով պարտությունից: Մյունխենցիները միավորների թիվը հասցրեցին 58-ի […]

̰
BACK_TO_TOP