16:06 19.03.2021
Բուդապեշտում շարունակվող Օլիմպիական խաղերի եվրոպական վարկանշային մրցաշարում՝ սփոփիչ գոտեմարտում, պարտություն կրեց նաև 86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը: Նա 5-8 հաշվով զիջեց ադրբեջանցի Աբուբակր Աբակարովին: Նշենք, որ առաջին կեսից հետո Մխիթարյանը հաղթում էր 5-4 հաշվով, սակայն չկարողացավ պահել առավելությունը: Հիշեցնենք, որ այսօր երեկոյան ոսկե մեդալների համար կպայքարեն արդեն օլիմպիական ուղեգրեր նվաճած Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանը:
14:51 19.03.2021
Բուդապեշտում շարունակվող Օլիմպիական խաղերի եվրոպական վարկանշային մրցաշարում` սփոփիչ գոտեմարտում 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը 2:4 հաշվով պարտվել է ուկրաինացի ըմբիշին։ Այսօր սփոփիչ գոտեմարտ կանցկացնի նաև 86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը: Նա կմրցի ադրբեջանցի ըմբիշի հետ:
14:36 19.03.2021
Օլիմպիական խաղերի համար Հայաստանն արդեն 6 ուղեգիր ունի: Երեկ 2 ուղեգիր նվաճեցին ազատ ոճային ըմբիշներ Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանը: Ավելի վաղ օլիմպիական ուղեգրեր էին նվաճել բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը և Կարապետ Չալյանը: Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականի կազմում ևս 4 մարզիկ դեռևս կարող է Տոկիոյի Oլիմպիական […]
14:28 19.03.2021
Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում Զագրեբի «Դինամոյից» կրած 0-3 հաշվով պարտությունից հետո մտել է զագրեբյան թիմի հանդերձարան և շնորհավորել մրցակցի ֆուտբոլիստներին։ Մոուրինյուն ծափահարել է նրանց: Հիշեցնենք, որ այս հաղթանակի և դիմակայությունում ընդհանուր՝ 3-2 հաշվով հաղթանակի շնորհիվ Զագրեբի ակումբը դուրս է եկել Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչ փուլ:
13:53 19.03.2021
UFC-ի չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովը պաշտոնապես ավարտել է մարզական կարիերան: Այս մասին հայտարարել է UFC- ի նախագահ Դանա Ուայթը: «Անհավանական էր դիտել, թե ինչպես էիր դու աշխատում: Շնորհակալ եմ ամեն ինչի համար, վայելիր այն, ինչ սպասվում է քեզ ապագայում, ընկերս»,- գրել է Ուայթը «Թվիթերում»: Հիշեցնենք, որ 2020-ի հոկտեմբերին Ջասթին Գեթջիին հաղթելուց հետո 32-ամյա Նուրմագոմեդովը հայտարարեց իր […]
13:41 19.03.2021
Հայտնի են դարձել Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղերի լավագույն խաղացողի կոչման հավակնորդները: ՈւԵՖԱ-ի ցուցակում ընդգրկված են Միսլավ Օրշիչը («Դագրեբ Դինամո»), Բորխա Մայորալը («Ռոմա»), Ժերար Մորենոն («Վիլյառեալ») և Դավիդ Ներեսը («Այաքս»): Լավագույնը դառնալու ամենամեծ շանսերն ունի Միսլավ Օդրիչը, որը «Տոտենհեմի» դեմ խաղում դարձել է հեթ-տրիկի հեղինակ:
12:52 19.03.2021
«Սլավիայի» մամուլի ծառայությունը հայտարարություն է հրապարակել Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի «Ռեյնջերների» հետ պատասխան խաղում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Այս հանդիպման ավարտին տրիբունաների տակ գտնվող սենյակում ծեծի է ենթարկվել «Սլավիայի» պաշտպան Օնդրեյ Կուդելան: «Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդն ասել էր, որ Կուդելան խաղի ընթացքում ռասիստական վիրավորանքներ է հասցրել կիսապաշտպան Գլեն Կամարային: Դեպքից հետո թիմը հյուրանոցում գտնվում […]
12:23 19.03.2021
Լոնդոնի «Տոտենհեմը» Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում 0-3 հաշվով պարտվեց Զագրեբի «Դինամոյին» ու լքեց պայքարը: Հանդիպման հիմնական ժամանակում խորվաթական թիմը երկու գոլ ուղարկեց Ուգո Լյորիսի պաշտպանած դարպասը. երկու դեպքում էլ աչքի ընկավ Միսլավ Օրշիչը: Երկու խաղերի ընդհանուր հաշիվը դարձավ 2-2, և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ Օրշիչը ևս մեկ գոլի հեղինակ դարձավ ու հաջորդ […]
11:34 19.03.2021
ԵԼ 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Միլանը» սեփական հարկի տակ 0-1 հաշվով պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդին» ու դուրս մնաց պայքարից: Գոլը խփեց Պոլ Պոբգան 49-րդ րոպեին: Առաջին խաղը Մանչեսթերում ավարտվել էր 1-1 հաշվով: Պրահայի «Սլավիան» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղալուց հետո պատասխան խաղում 2:0 հաշվով հաղթեց շոտլանդական «Ռեյնջերսին» ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Հաջորդ փուլ դուրս եկան […]
10:50 19.03.2021
Հայկ Մարտիրոսյանը և Աննա Սարգսյանը դարձել են կայծակնային շախմատի համաշխարհային ուսանողական առաջնության հաղթողներ: Մրցաշարն անցկացվում էր առաջին անգամ։ Տղամարդկանց պայքարում Հայկ Սարգսյանը 7 հնարավորից վաստակել է 5,5 միավոր և լրացուցիչ միավորներով դարձել է մրցաշարի հաղթող, իսկ կանանց պայքարում Աննա Սարգսյանը 6 միավորով է դարձել հաղթող: Մրցաշարին մասնակցել է նաև Հայաստանի 2021 թվականի չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը, ով […]
09:47 19.03.2021
ԵԼ 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Ռոման» արտագնա խաղում 2:1 հաշվով հաղթեց Դոնեցկի «Շախտյորին» ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Ընդհանուր դիմակայությունում «Ռոման» հաղթեց 5:1 հաշվով: Հռոմեական թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Մայորալը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով չէր մասնակցում խաղին: Զուգահեռաբար ընթացող խաղում «Մոլդեն» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց «Գրանադային»: Սակայն իսպանական թիմը […]
09:39 19.03.2021
Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի միջազգային մրցաշարում այսօր պայքարը կավարտեն ազատ ոճայինները: Օլիմպիական ուղեգրեր նվաճած մեր երկու ըմբիշներից՝ Արսեն Հարությունյանից և Վազգեն Թևանյանից բացի, մրցաշարում պայքարը շարունակելու իրավունք են ստացել նաև 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը և 86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը: Նրանք կանցկացնեն սփոփիչ գոտեմարտեր և կպայքարեն բրոնզե մեդալի համար: Ալիխանյանի մրցակիցն ուկրաինացի Դենիս Պավլովն է, […]
09:28 19.03.2021
Բուդապեշտում մրցումների առաջին օրը խաղարկված 12 օլիմպիական ուղեգրերից 2-ը նվաճել են հայ ըմբիշները: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այդ ուղեգրերը բաժին են հասել Արսեն Հարությունյանին և Վազգեն Թևանյանին: Մյուս 10 ուղեգրերը բաժանվել են 6 երկրների միջև: 3 ուղեգիր նվաճել է Բելառուսը: 2-ական ուղեգիր, Հայաստանից բացի, բաժին է հասել Ադրբեջանին և Թուրքիային: Եվս մեկական ուղեգիր ձեռք են […]
22:17 18.03.2021
ԱԱ-2022-ի ընտրական փուլում Իսլանդիայի ընտրանին Հայաստանի հավաքականի մրցակիցներից մեկն է: Իսլանդացիները մեր թիմի հետ Երևանում մրցելու են մարտի 28-ին: Իսլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Արնար Տոր Վիդարսոնը հրապարակել է ազգային ընտրանի հրավիրված ֆուտբոլիստների անունները. Դարպասապահներ. Հանես Տոր Հալդորսոն («Վալյուր»), Էգմունդուր Կրիստինսոն («Օլիմպիակոս», Հունաստան), Ռունար Ռունարսոն («Արսենալ», Անգլիա) Պաշտպաններ. Բիրկիր Մար Սեվարսոն («Վալյուր»), Վիկտոր Պալսոն («Դարմշտադտ», Գերմանիա), […]
21:53 18.03.2021
Բուդապեշտում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում Վազգեն Թևանյանն իր չորրորդ հաղթանակն է տարել: 1/2 եզրափակչում նա 4-2 հաշվով առավելության է հասել Լեհաստանի ներկայացուցիչ Մագոմեդմուրադ Գաջիևի նկատմամբ: Հիշեցնենք, որ մինչ այդ 1/4 եզրափակչում նա 6-4 հաշվով պարտության էր մատնել աշխարհի և օլիմպիական խաղերի չեմպիոն վրացի Վլադիմեր Խենչիգաշվիլիին: 1/8 եզրափակչում Վազգենը 7-5 հաշվով առավելության էր հասել […]
21:38 18.03.2021
Բուդապեշտում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում 57 կգ քաշայինների կիսաեզրափակչում Արսեն Հարությունյանը փայլուն հաղթանակ է տարել: Նա 10-0 հաշվով առավելության է հասել ուկրաինացի Անդրեյ Յացենկոյի նկատմամբ: Հիշեցնենք, որ 1/4 եզրափակչում Արսենը 10-5 հաշվով պարտության էր մատնել վրացի Բեկա Բուջիաշվիլիին, իսկ որակավորման փուլում 10-2 հաշվով հաղթել էր բելառուս ըմբիշ Վլադիսլավ Անդրեևին: Այսպիսով` Արսենը նվաճեց Օլիմպիական […]
21:36 18.03.2021
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է «Ռոմայի» մեկնարկային կազմը Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի «Շախտյորի» դեմ պատասխան խաղում: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի և հռոմեական ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սրունքի վնասվածքի պատճառով չի հայտավորվել հանդիպմանը: Թիմերի առաջին խաղն ավարտվել էր «Ռոմայի» հաղթանակով՝ ՝ 3-0 հաշվով: «Ռոմայի» մեկնարկային կազմը հետևյալն է՝ Պաու Լոպես, Կումբուլա, Քրիստանտե, Իբանյես, Սպինացոլա, Դիավարա, Վիլյար, Կարսդորպ, […]
20:57 18.03.2021
Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքի «Ավագյան Արենա» մարզադաշտում, որը հրետակոծվել էր 44-օրյա պատերազմի ընթացքում, մեկ շաբաթ է ընթանում են վերականգնման աշխատանքներ։ Այս մասին ֆեսյբուքյան իր էջում հայտնում է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը: Մարզադաշտը կառուցվում է անձնական միջոցներով, սակայն ներդրողը լրագրողի հետ զրույցում չի ցանկացել, որ իր անունը հրապարակվի: Մարտունիի վարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանի փոխանցմամբ, այժմ ընթացքի […]
19:47 18.03.2021
Բուդապեշտում շարունակվում է ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ քառորդ եզրափակչում 6-4 հաշվով գեղեցիկ հաղթանակ տանելով վրացի անվանի ըմբիշ, աշխարհի ու Եվրոպայի, ինչպես նաև 2016 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն Վլադիմեր Խինչեգաշվիլիի նկատմամբ: Թևանյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 11-0 հաշվով հաղթանակ էր […]
19:12 18.03.2021
«Բարսելոնայի» նոր նախագահ Ժոան Լապորտան ցանկանում է ամեն կերպ ակումբում պահել Լիոնել Մեսսիին: Ըստ որոշ լրատվամիջոցների՝ Լապորտան մտադիր է թիմի ավագին ցմահ պայմանագիր առաջարկել: Իր կարիերան ավարտելուց հետո Լեոն կարող է դառնալ ակումբի դեսպան կամ մարզչական պաշտոն ստանալ «Բարսելոնայում»: Բացի դրանից, Լապորտան հույս ունի, որ Մեսսին ըմբռնումով կմոտենա թիմի ֆինանսական վիճակին։ «Բարսելոնայի» նոր նախագահը ցանկանում […]
18:53 18.03.2021
Տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի կոմիտեի նիստը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Ինչպես հայտնի է՝ մարտի 16-ին Հայաստանի առաջնության հերթական տուրի՝ «Արարատի» դեմ խաղի մեկնարկային սուլիչից հետո «Լոռիի» ֆուտբոլիստները լքել էին խաղադաշտն ու չէին մասնակցել խաղին։ Ավելի ուշ ակումբը հայտարարել էր առաջնությունից դուրս գալու մասին։ Նշվում է, որ կայացած […]
17:23 18.03.2021
Բուդապեշտում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում պարտություն կրեց 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը: Նա 1/8 եզրափակչում 2-10 հաշվով զիջեց վրացի ըմբիշ Ավթանդիլ Կեյչաձեին: Մինչ այդ Ալիխանյանը 10-0 հաշվով հաղթել էր ավստրիացի Սիմոն Մարչըլին:
17:17 18.03.2021
Բուդապեշտում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում Վազգեն Թևանյանը իր երրորդ հաղթանակը տարավ: 1/4 եզրափակչում նա 6-4 հաշվով պարտության մատնեց վրացի Վլադիմեր Խենչիգաշվիլիին: Հիշեցնենք, որ 1/8 եզրափակչում նա 7-5 հաշվով առավելության էր հասել Բելառուսը ներկայացնող Նուրգուն Սկրյաբինի նկատմամբ: Մինչ այդ Թևանյանը 11-0 հաշվով հաղթել էր Բուլղարիան ներկայացնող Վլադիմիր Դուբովին: 1/2 եզրափակչում Վազգենը կմրցի Լեհաստանի ներկայացուցիչ […]
17:03 18.03.2021
Բուդապեշտում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում իր երկրորդ հաղթանակը տարավ Արսեն Հարությունյանը: 1/4 եզրափակչում Արսենը 10-5 հաշվով պարտության մատնեց վրացի Բեկա Բուջիաշվիլիին: Այսպիսով Արսենը դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Ուկրաինան ներկայացնող Անդրեյ Յացենկոյի հետ: Հաղթանակի դեպքում Արսենը կնվաճի Օլիմպիական խաղերի ուղեգիր:
17:03 18.03.2021
Բուդապեշտում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում Վազգեն Թևանյանը իր երկրորդ հաղթանակը տարավ: 1/8 եզրափակչում նա 7-5 հաշվով առավելության հասավ Բելառուսը ներկայացնող Նուրգուն Սկրյաբինի նկատմամբ: Մինչ այդ Թևանյանը 11-0 հաշվով հաղթել էր Բուլղարիան ներկայացնող Վլադիմիր Դուբովին: 1/4 եզրափակչում Վազգենը կմրցի Վրաստանի ներկայացուցիչ Վլադիմեր Խինչիգաշվիլիի հետ:
15:54 18.03.2021
Վբեյմար Անգուլոն նույնպես կմիանա Հայաստանի ազգային հավաքականին։ Այդ մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ Խոակին Կապառոսի կողմից հրապարակված հայտացուցակում ընդգրկված էր 31 ֆուտբոլիստ: Բուժզննումից հետո պարզվել է, որ Վբեյմար Անգուլոն նույնպես պատրաստ է և կմիանա հավաքականին: Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով հավաքականին չեն միանալու թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը և կիսապաշտպան Արշակ Կորյանը։
15:41 18.03.2021
Բուդապեշտում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը, որին խաղարկվում են օլիմպիական 12 ուղեգրեր: Այսօր մրցումներ են անցկացվում 6 քաշային կարգերում, որոնց եզրափակիչ հասած ըմբիշներն էլ կտիրանան ուղեգրերին: Մրցաշարին մասնակցում են 4 հայ ըմբիշներ: Նրանցից 86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանն է անհաջող մեկնարկել: Իր հենց առաջին գոտեմարտում նա 0-6 հաշվով զիջել է թուրք Օսման Գոքենին: […]
15:31 18.03.2021
Բուդապեշտում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը, որին խաղարկվում են օլիմպիական 12 ուղեգրեր: Այսօր մրցումներ են անցկացվում 6 քաշային կարգերում, որոնց եզրափակիչ հասած ըմբիշներն էլ կտիրանան ուղեգրերին: Մրցաշարին մասնակցում են 4 հայ ըմբիշներ: Քիչ առաջ իրենց առաջին հաղթանակներն են տարել 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը և 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը: Վազգենը 11-0 հաշվով […]
14:50 18.03.2021
Բուդապեշտում մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը, որին խաղարկվում են օլիմպիական 12 ուղեգրեր: Այսօր մրցումներ են անցկացվում 6 քաշային կարգերում, որոնց եզրափակիչ հասած ըմբիշներն էլ կտիրանան ուղեգրերին: Մրցաշարին մասնակցում են 4 հայ ըմբիշներ: Նրանցից 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը արդեն անցկացրել է իր առաջին գոտեմարտը և 10-2 հաշվով հաղթել է բելառուս ըմբիշ Վլադիսլավ Անդրեևին: […]
13:50 18.03.2021
Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լևոն Պաչաջյանը նշանակվել է Եվրոպայում ՀՖՖ դեսպան: Այդ նշանակումից հետո ՀՖՖ պաշտոնական կայքը զրուցել է Պաչաջյանի հետ. «Ինձ համար մեծ պատիվ է Եվրոպայում ՀՖՖ դեսպան նշանակվելը։ Հպարտ եմ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից նման առաջարկ է եղել: Ես այն ընդունեցի շատ մեծ ոգևորությամբ։ Ուրախությամբ և հսկայական պատասխանատվությամբ եմ մոտենում այս […]