12:06 12.03.2021
Հայաստանի մուսերամարտի մեծահասակների և երիտասարդական առաջնության արդյունքներով ձևավորվել են հավաքական թիմերը, որոնք շուտով կսկսեն ուսումնամարզական հավաքները: Սուսերամարտիկները նախապատրաստվելու են Օլիմպիական խաղերի համար վարկանիշային մրցաշարին, որը կայանալու է Մադրիդում ապրիլի 24-25-ը, և Եվրոպայի երիտասարդական առաջնությանը, որը կանցկացվի Կահիրեում ապրիլի 3-4-ը: Իսպանիայի մայրաքաղաքում Օլիմպիական խաղերի ուղեգրերի համար պայքարելու է Հայաստանի 3 ներկայացուցիչ՝ Էդուարդ Օվիկյանը, Էմմա Պողոսովան և […]
11:41 12.03.2021
ՊՍԺ-ն կրկին հետաքրքրվում է Կրիշտիանու Ռոնալդուի ծառայություններով: Բանն այն է, որ Կիլիան Մբապեն կարող է հեռանալ փարիզյան ակումբից: Այս մասին գրում է Le Parisien-ը: Փարիզյան ակումբը հետևում է 36-ամյա պորտուգալացու շուրջ ծավալվող իրադարձություններին: Տեղեկություններ կան, որ Ռոնալդուն կարող է հեռանալ թուրինյան ակումբից, քանի որ թիմը լքել է Չեմպիոնների լիգայի խաղարկությունը 1/8 եզրափակչից՝ չկարողանալով հաղթահարել «Պորտուի» […]
11:33 12.03.2021
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան մեկնաբանել է Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում Դոնեցկի «Շախտյորի» նկատմամբ 3-0 հաշվով տարած հաղթանակը: «Մենք վստահ էինք, որ «Շախտյորը» կխաղա այս կերպ: Նրանք շատ ուժեղ են հակագրոհներում, բայց մենք լավ պատրաստվեցինք, սպասեցինք հարմար պահերի, հասկացանք, թե երբ ավելի խորքից խաղանք: Մենք շատ լավ խաղ ցուցադրեցինք: Դա հեշտ հանդիպում չէր: […]
09:54 12.03.2021
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայում կայացած պատասխան խաղից հետո իր ինստագրամյան էջում կատալոնական ակումբի հարձակվող Լիոնել Մեսիի հետ լուսանկար է հրապարակել: «Շնորհակալություն ֆուտբոլին, որ ինձ այս երազանքն ամեն օր ապրելու հնարավորություն է ընձեռում»,- գրել է ֆրանսիացի հարձակվողը: Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն երկու խաղերի արդյունքում 5-2 հաշվով հաղթեց «Բարսելոնային» ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ: […]
09:40 12.03.2021
ԵԼ 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ չկարողացավ հաղթել «Միլանին»: Տանտերերի կազմում 50-րդ րոպեին հաշիվը բացեց Ամադ Դիալոն: 92-րդ րոպեին Սիմոն Կյաերը հավասարեցրեց հաշիվը: Զուգահեռաբար ընթացող խաղում «Այաքսը» սեփական հարկի տակ 3:0 հաշվով առավելության հասավ «Յանգ Բոյզի» նկատմամբ: Գոլի հեղինակներ դարձան Կլասենը, Տադիչն ու Բրոբեյը: Պատասխան հանդիպումները տեղի կունենան մարտի 19-ին:
09:33 12.03.2021
Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչում Լոնդոնի «Արսենալը» արտագնա խաղում 3-1 հաշվով առավելության հասավ «Օլիմպիակոսի» նկատմամբ: Գոլի հեղինակ դարձան Օդեգարդը, Գաբիրելն ու Էլ Նենին: Զուգահեռաբար ընթացող խաղում լոնդոնյան մեկ այլ թիմ՝ «Տոտենհեմը», սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց Զագրեբի «Դինամոյին»: Մոուրինյուի թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Հարի Քեյնը: Պատասխան հանդիպումները կկայանան մարտի 18-ին:
09:17 12.03.2021
Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում «Շախտյորի» դեմ առաջին հանդիպման 35-րդ րոպեին վնասվածքի պատճառով փոխարինվել է Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Նախնական տվյալներով՝ Հենրիխ Մխիթարյանը «Շախտյորի» դեմ խաղում աջ սրունքի վնասվածք է ստացել, որի լրջությունը հայտնի կդառնա այսօրվա բուժզննումից հետո: Խաղից հետո Մխիթարյանի վնասվածքին անդրադարձել է «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան: «Հիմա մենք պետք […]
09:05 12.03.2021
«Ռոման» Եվրոպա լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակչի առաջին խաղում խոշոր հաշվով հաղթեց Դոնեցկի «Շախտյորին»։ Պաուլու Ֆոնսեկայի սաները երեք անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը։ Գոլերի հեղինակներ դարձան Լորենսո Պելեգրինին, Ստեֆան Էլ Շարավին և Ջանլուկա Մանչինին։ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը 35-րդ րոպեին փոխարինվեց վնասվածքի պատճառով:
23:05 11.03.2021
Այսօր` Երևանի ժամանակով ժամը 23:55-ին, կմեկնարկի Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի «Ռոմա»-«Շախտյոր» հանդիպումը: Այն հեռարձակվելու է «Շանթ» հեռուստաընկերությամբ: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի «Ռոմա»-«Շախտյոր» խաղի մեկնարկային կազմերը հայտնի են: Հռոմի Օլիմպիական մարզադաշտում կայանալիք խաղում «գայլերն» ունեն հետևյալ մեկնարկային կազմը` Լոպես, Մանչինի, Կումբուլա, Կրիստանտե, Սպինացոլա, Վիլյար, Դիավարա, Կարսդորպ, Պելեգրինի, Պեդրո, Մխիթարյան։
22:43 11.03.2021
Մարտի 11-ին՝ ՈՒԵՖԱ-ի շտաբ-գրասենյակ Նիոնում, կայացավ ՈՒԵՖԱ կանանց Մ-19 ԵՎՐՈ 2021/22 մրցաշրջանի առաջին փուլի վիճակահանությունը։ Փոխվել է մրցաշարի ձևաչափը: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ-ն, այսուհետ այն կանցկացվի ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի ձևաչափով։ Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը ընդգրկվել է Բ լիգայի 6-րդ խմբում, որտեղ կմրցի Բոսնիա և Հերցեգովինայի, Չեռնոգորիայի և Էստոնիայի Մ-19 հավաքականների հետ։ Առաջին փուլի վեցերորդ խմբի […]
20:05 11.03.2021
Հայաստանի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի առաջին խաղում Առաջին խմբի առաջնությունում հանդես եկող «Վեստ Արմենիա» ակումբը Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայում ընդունել է Երևանի «Արարատին» ու հաղթանակ է տարել: Խաղն ավարտվել է 2-0 հաշվով։ 22-րդ րոպեին հաշիվը բացել է Իկեչուկվուն, իսկ 2 րոպե անց Օռլովը կրկնապատկել է այն։
19:37 11.03.2021
ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին մեկնաբանել է իր թիմի Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ դուրս գալը: «Մենք կարող ենք հպարտանալ քառորդ եզրափակիչ դուրս գալու համար: Ես արդեն մոռացել եմ այն, ինչ տեղի ունեցավ չորս տարի առաջ: Մենք արդեն կերտել ենք պատմություն և դուրս ենք թողել հիանալի «Բարսելոնային» մրցաշարից: Մենք ուրախ ենք։ Իսկ Նեյմարն ու Մբապպեն հավերժ կմնան […]
19:07 11.03.2021
Ուղիղ եթերի ժամանակ հսկայական էկրանը ընկել է ESPN-ի մարզական մեկնաբան Կառլոս Օրդուսի վրա: Չնայած ուժեղ հարվածին, տղամարդը լուրջ վնասվածքներ չի ստացել: Երբ էկրանը ընկել է Կառլոսի վրա, գործընկերները ազդանշան են ստացել՝ շարունակել աշխատանքը: Դեպքից հետո նա Twitter-ում տեղադրել է տեսանյութ և գրառում արել, որում պատմել է իր առողջական վիճակի մասին: «Նրանց, ովքեր ինձ գրել են […]
18:16 11.03.2021
Բռնցքամարտի աշխարհի 9-ակի չեմպիոն Վիկ Դարչինյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է հայտնի մարզիկներին. «Կոչով դիմում եմ աշխարհահռչակ բոլոր սպորտսմեններին. իմ երկրում՝ Հայաստանում, հիմա լուրջ խնդիրներ կան, որոնցից ամենաառաջնայինը մեզ համար մեր գերիների վերադարձն է: Աշխարհի բոլոր սպորտսմեններին դիմում եմ և խնդրում եմ՝ մի եղեք անտարբեր և միացեք իմ կոչին, որպեսզի Ադրբեջանի ղեկավարությունը վերադարձնի մեր հայ […]
17:39 11.03.2021
Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆֆը Երևանում է: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ «Մարտի 11-ին աշխարհահռչակ ֆուտբոլիստը, որն այժմ զբաղեցնում է ՖԻՖԱ-ի հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը, այցելել է ՀՖՖ տեխնիկական կենտրոն: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են հայկական ֆուտբոլի զարգացման հեռանկարները և ներդրումային ապագա ծրագրերը: Յուրի Ջորկաեֆֆը նաև ծանոթացել է […]
14:49 11.03.2021
Այսօր երեկոյան` Երևանի ժամանակով ժամը 23:55-ին, կմեկնարկի Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի «Ռոմա»-«Շախտյոր» հանդիպումը: Այն հեռարձակվելու է «Շանթ» հեռուստաընկերությամբ: Առայժմ հարցական է թիմի առաջատարներից մեկի՝ Էդին Ջեկոյի մասնակցությունն այս խաղին։ Նա նոր է ապաքինվել վնասվածքից և օրերս է սկսել մարզվել։ «Ռոմայի» մարզիչ Պաուլո Ֆոնսեկան մեկնաբանել է Ջեկոյի մարզավիճակը: «Ինձ համար դժվար է միանշանակ պատասխանել այս հարցին. […]
14:26 11.03.2021
Հայտնի մարտիկ Մագոմեդ Իսմայիլովը կոչ է արել ազատ արձակել Ադրբեջանի կողմից ապօրինի պահվող հայ ռազմագերիներին: Իսմայիլովը յութուբյան ալիքով տեսաուղերձ է հրապարակել: Նա նշել է, որ քաղաքական գործիչ չէ և խնդրին նայում է միայն մարդկային տեսանկյունից ու չի կարող անտարբեր մնալ: Իսմայիլովի խոսքերով՝ ինքը բազմաթիվ ընկերներ ունի և՛ ադրբեջանցի, և՛ հայ: «Շատ հայ տղաներ զրկված են […]
12:44 11.03.2021
Այսօր կկայանան Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպումները։ «Ռոման» սեփական հարկի տակ կընդունի Դոնեցկի «Շախտյորին»: Փաստորեն, Հենրիխ Մխիթարյանն ու Պաուլու Ֆոնսեկան կհանդիպեն իրենց նախկին ակումբի հետ: Հիշեցնենք, որ Ֆոնսեկան մարզել է «Շախտյորը» 2016-2019 թվականներին: Նրա գլխավորությամբ թիմը երեք տարի անընդմեջ դարձել է Ուկրաինայի չեմպիոն և գավաթակիր, իսկ 2017-2018-ին հասել է մինչև Չեմպիոնների լիգայհի փլեյ-օֆֆ փուլ: […]
12:28 11.03.2021
«Ռոստով» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Պավել Մամաևի կինը՝ Ալանան, ասել է, որ իրենք ամուսնալուծվում են: Այս մասին նա հայտնել է Instagram Stories-ում: «Մենք ամուսնալուծվում ենք: Ամուսնալուծվում ենք խաղաղ և առանց սկանդալների: Ես չեմ դիմում գույքի բաժանման համար, ես ալիմենտ չեմ խնդրում»,-գրել է Մամաևան: Ավելի վաղ Ալանան խոսել էր ընտանեկան խնդիրների մասին: Նրա խոսքերով՝ Իսպանիայում ուսումնամարզական հավաքի […]
11:34 11.03.2021
ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն գերազանցել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի նվաճումը՝ դառնալով ՉԼ-ի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որը կարողացել է հասնել 25 գոլի ցուցանիշին: Արգենտինացին այս նվաճմանը հասել է 22 տարեկան 286 օրականում, իսկ Մբապեն՝ 22 տարեկան 80 օրականում: Հիշեցնենք, որ ՊՍԺ-«Բարսելոնա» երկու խաղերում Մբապեն դարձել է 4 գոլի հեղինակ: Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն ընդհանուր առմամբ […]
09:14 11.03.2021
ՉԼ 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթեց «Լայպցիգին» և դուրս եկավ հաջորդ փուլ: Հիշեցնենք, որ առաջին խաղում ևս հաղթել էր անգլիական ակումբը, նույն հաշվով: Հանդիպման հաշիվը բացվեց միայն 71-րդ րոպեին. աչքի ընկավ Մոհամեդ Սալահը: 3 րոպե անց Սադիո Մանեն երկրորդ անգամ գրավեց մրցակցի դարպասը:
08:57 11.03.2021
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Բարսելոնան» Փարիզում մրցեց ՊՍԺ-ի հետ: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 արդյունքով: Հաջորդ փուլ դուրս եկավ փարիզյան ակումբը: Հիշեցնենք, որ առաջին խաղում ՊՍԺ-ն հաղթել էր 4-1 հաշվով: Պատասխան խաղում հաշիվը բացվեց 31-րդ րոպեին. Կիլիան Մբապեն իրացրեց 11-մետրանոցը: 5 րոպե անց հեռահար հարվածով հաշիվը հավասարեցրեց Լիոնել Մեսսին: Առաջին կեսի վերջնամասում Մեսսին չկարողացավ […]
21:22 10.03.2021
Մարտի 10-ին՝ Երևանում, կայացավ ՈՒԵՖԱ Եվրո 2022-ի որակավորման խմբային փուլի չորրորդ մրցափուլի Հայաստան-Վրաստան հանդիպումը։ Հայաստանի ազգային հավաքականը համառ պայքարում զիջեց մրցակցին 2:3 հաշվով: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։ Հայաստան-Վրաստան՝ 2:3 (1:2) Գոլերի հեղինակներ՝ Կուրտանիձե, 5’56”, Բինյո, 8’09”, Էլիսանդրո, 22’03” (Վրաստան), Մաշումյան, 11’33”, Նևեդրով, 20’26” (Հայաստան)
18:37 10.03.2021
Ոսումնամարզական իր հավաքն է Աբովյանում շարունակում Հայաստանի տղամարդկանց ծանրամարտի հավաքականը: Մարզումներում ընդգրկված է 12 մարզիկ։ Հայտնում է ՀԱՕԿ-ը։ Հինգ օր Աբովյանում մարզվելուց հետո հավաքականը մարզումները կշարունակի Օլիմպավանում: Իսկ կանանց հավաքականն ուսումնամարզական հավաքն անցկացնում է Ծաղկաձորում, որին կհաջորդի նախապատրաստական փուլըն Աբովյանում, որտեղ ծանրաբեռնվածությունը կմեծանա: Գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը հայտնել է, որ տղամարդկանց և կանանց հավաքականները տեղերում […]
18:14 10.03.2021
Վրաստանում Ռեգբիի միության նախագահի ընտրություններն ընթացել են 2 թեկնածուների՝ Իրակլի Աբուսերիձեի և Ջոզեֆ Տկեմալաձեի համախոհների բախումների ֆոնին: Expo Georgia ցուցահանդեսային կենտրոնում, որտեղ ընթանում էին ընտրությունները, իրավիճակը լարվել էր այն բանից հետո, երբ ռեգբիի վետերան Իրակլի Աբուսերիձեի կողմնակիցները փորձել էին ճեղքել ոստիկանության շղթան և մտնել 11 տաղավար, որտեղ գրանցված են պատվիրակները: Իրավիճակը լարվել էր այն աստիճանի, […]
16:50 10.03.2021
Այսօր՝ ժամը 17։00-ին, կկայանա ֆուտզալի Եվրոպայի 2022 թ. առաջնության որակավորման խմբային փուլի Հայաստան-Վրաստան հանդիպումը։ Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին խաղում մեր հավաքականը պարտվել էր 0:5 հաշվով։ Հայաստանի ազգային հավաքականը Վրաստանի ընտրանու դեմ խաղը կսկսի հետևյալ կազմով։
15:45 10.03.2021
Երևանում կստեղծվի շախմատի բարձրագույն վարպետության մարզադպրոց: «Ուրախությամբ հայտնում եմ, որ Երևանի շախմատի բարձրագույն վարպետության մարզադպրոցի նախագիծն արժանացավ Երևանի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությանը»,- հայտնել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը: Նա նշել է նաև, որ Երևանի շախմատի […]
23:56 09.03.2021
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Ուկրաինայում մասնակցել է միջազգային մրցաշարի, որտեղ նվաճել 8 մեդալ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Մրցաշարի հաղթողներ են դարձել և ոսկե մեդալներ նվաճել 65 կգ քաշային Դավիթ Մարգարյանը, 74 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը և 125 կգ քաշային Լյովա Գևորգյանը: Արծաթե մեդալակիր են դարձել Լևիկ Միքայելյանը (61 […]