19:15 14.02.2021
Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը կարող է մնալ թիմում: Այս մասին հայտնում է ABC-ն: Ռամոսն ու «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն այս շաբաթ մի քանի անգամ հանդիպել են: Հանդիպումները կայացել են առանց միջնորդների: Ռամոսը հայտնել է, որ ցանկանում է շարունակել կարիերան «Ռեալում». դա իր նպատակն է: Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը մերժել է […]
18:14 14.02.2021
Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոել Լե Գրան հայտարարել է, որ Զիդանը կլինի առաջին թեկնածուն, եթե Դիդյե Դեշամը լքի այդ պաշտոնը: Հայտարարությանը արձագանքել է Զիդանը: «Կտեսնենք. իմ մտքերը կապված են «Ռեալի» հետ: Ես վայելում եմ ամեն օրը Մադրիդում: Բայց երբեք չգիտես, թե ինչ կլինի հետո: Ես պարոն Լե Գրանի հետ կապի մեջ եմ 1998 թվականից: Ազգային […]
17:35 14.02.2021
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 22-րդ տուրում «Ռոմա»-ն մրցեց «Ուդինեզե»-ի հետ: Հռոմի Օլիմպիական մարզադաշտում կայացած խաղում «գայլերը» խաղի հաշիվը բացեցին մեկնարկից 5 րոպե անց: Աչքի ընկավ Ժոևդան Վերետուն: 25-րդ րոպեին 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Ժորդան Վերետուն` դառնալով դուբլի հեղինակ: Հանդիպման ավելացված ժամանակում «Ռոմա»-ն խփեց նաև երրորդ գնդակը: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Պեդրոն: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի […]
17:19 14.02.2021
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Ազատ Հովհաննիսյանը 19-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում: Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգում կայացած 10 ռաունդանոց մենամարտում Հովհաննիսյանը ժամանակից շուտ առավելության է հասել մեքսիկացի Էնրիկե Բերնախի նկատմամբ: Ազատը 8-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել մեքսիկացուն: Տեսանյութը՝ այստեղ։
16:46 14.02.2021
Իտալական Ա սերիայի 22-րդ տուրում առաջատար «Միլանն» արտագնա խաղում 0:2 հաշվով պարտվել է «Սպեցիային»: Այս պարտությունն ընթացիկ առաջնությունում 3-րդն էր միլանցիների համար: Անցկացրած 23 խաղից հետո Պիոլիի թիմը մրցաշարային աղյուսակը գլխավորում է 49 միավորով: Երկրորդ տեղում ընթացող «Ինտերն» ունի 47 միավոր, սակայն դեռ չի անցկացրել այս տուրի հանդիպումը: Կոնտեի թիմը վաղը սեփական հարկի տակ կմրցի […]
16:23 14.02.2021
Ֆրանսիական Լիգա 1-ի 25-րդ տուրում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթել է «Նիսին»։ 22-րդ րոպեին փարիզյան թիմի կազմում հաշիվը բացել է Դրեքսլերը։ 50-րդ րոպեին այն հավասարեցրել է Ռոնի Լոպեսը։ Սակայն 76-րդ րոպեին Մոյզե Կենին նորից առաջ է մղել իր թիմին: ՊՍԺ-ն միավորները հասցրեց 54-ի ու վերադարձավ առաջին հորիզոնական: «Նիսը» 29 միավորով տասներեքերորդն է։
15:47 14.02.2021
Բրիտանական Sport Bible-ը նշել է Եվրոպայի ամենահավատարիմ ֆուտբոլիստներին: Խոսքը նրանց մասին է, ովքեր երկար ժամանակ է, ինչ հանդես են գալիս միևնույն ակումբում: 1. Իգոր Ակինֆեև (ԲԿՄԱ Մոսկվա) – 17 տարի, 8 ամիս 2. Լիոնել Մեսսի («Բարսելոնա») – 16 տարի, 8 ամիս 3. Մարկ Նոբլ («Վեսթ Հեմ») – 16 տարի, 8 ամիս 4. Սերխիո Ալվարես («Սելտա») […]
15:30 14.02.2021
UFC-ի նախագահ Դանա Ուայթն ասել է, որ առաջիկայում ինքը չի զրկի ռուսաստանցի Հաբիբ Նուրմագոմեդովին թեթև քաշային չեմպիոնի տիտղոսից: Այդ մասին հայտնում է MMA Fighting-ը: «Հաբիբը հաղթեց Քոնորին և Պուարիեին: Նա իսկական տղամարդ է ու չեմպիոն: Մենք առայժմ չենք զրկի նրան չեմպիոնի կոչումից: Նա շուտով թռչելու է Լաս Վեգաս: Այնտեղ մենք ընթրելու ենք նրա հետ, կխոսենք […]
15:08 14.02.2021
Ղազախական «Աստանան» ձմեռային հավաքի շրջանակներում ընկերական հանդիպում է անցկացրել ռուսական «Չայկայի» հետ և 2-1 հաշվով հաղթանակ է տարել: «Աստանայի» կազմում գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը: Հայ ֆուտբոլիստը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: Ամբողջական հանդիպում է անցկացրել նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը, որը մոտ ժամանակներս հնարավոր է […]
14:45 14.02.2021
Իտալիայի առաջնության 22-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ կխաղա «Ուդինեզեի» հետ։ Հռոմեացիների գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հրապարակել է մեկնարկային կազմը, որում ընդգրկված է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Մեկնարկային կազմը հետևյալն է՝ Պաու Լոպես, Մանչինի, Կրիստանտե, Իբանիես, Կարսդորպ, Վերետու, Վիլյար, Սպինացոլա, Պելեգրինի, Մխիթարյան, Բորխա Մայորալ։ «Ռոմա» – «Ուդիենեզե» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 15։30-ին։
14:26 14.02.2021
Օլիմպավանում ուսումնամարզական հավաք անցկացնող Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականին արդեն արդեն մի քանի օր է՝ միացել է Բուլղարիայի հավաքականը: Այդ երկրի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանը 16 ըմբիշ է ուղեկցել Հայաստան: Նրանց թվում է նաև գլխավոր մարզչի որդին ՝ Եվրոպայի չեմպիոն Էդմոն Նազարյանը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Էդուարդ Սահակյանի […]
14:05 14.02.2021
Անգլիայի Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 3-0 հաշվով հաղթել է «Տոտենհեմին»: Հաշիվը բացել է Ռոդրին, ևս 2 գոլի հեղինակ է դարձել Գյունդողանը: Այս հաղթանակից հետո մանչեսթերյան թիմը գլխավորում է մրցաշարային աղյուսակը 53 միավորով: Մոուրինյուի գլխավորած «Տոտենհեմը» 36 միավորով 8-րդն է:
13:50 14.02.2021
Իսպանական Լա լիգայի 23-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 5:1 հաշվով հաղթել է «Ալավեսին»: Կատալոնյան թիմի կազմում դուբլի հեղինակ են դարձել Լիոնել Մեսսին ու 21-ամյա Տրինկաոն: Մեկ գոլ խփել է Ֆիրպոն: Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» 46 միավորով 2-րդն է և 8 միավոր է զիջում առաջատար Մադրիդի «Ատլետիկոյին»: Վերջինս, ընդ որում, մեկ խաղ պակաս է անցկացրել:
13:37 14.02.2021
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Բաբայանը պայմանագիր կստորագրի Լատվիայի չեմպիոն «Ռիգայի» հետ: Մերձբալթյան երկրի չեմպիոնը մոտ օրերս կհայտարարի հայ ֆուտբոլիստի տրանսֆերի մասին: Նշենք, որ «Ռիգան» այս օրերին հավաք է անցկացնում ԱՄԷ-ում:
13:18 14.02.2021
Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ: Մելբուրնում ընթացող մրցաշարի 4-րդ շրջանում նա 6:4, 2:6, 6:4 հաշվով հաղթել է Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սոբոլենկոյին: Հանդիպումը տևել է 2 ժամ 10 րոպե: Ուիլյամսի մրցակիցը քառորդ եզրափակչում կլինի Իգա Սվյոնտեկ (Լեհաստան)-Սիմոնա Հալեպ (Ռումինիա) զույգի հաղթողը:
12:55 14.02.2021
Փետրվարի 21-28-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կկայանա բռնցքամարտի՝ Ստրանջայի 72-րդ հեղինակավոր մրցաշարը: ՀՀ հավաքականի մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ մրցավայր կմեկնեն 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 57 կգ քաշային Արթուր Ղազարյանը, 63 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը, 69 կգ քաշային Արսեն Գրիգորյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 81 կգ քաշային Համբարձում Հակոբյանը, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը, գերծանր […]
19:55 13.02.2021
Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի խաղում «Լիվերպուլը» 1: 3 հաշվով պարտվեց «Լեսթերին»:Հաղորդում է ArmSport.am-ը։ Յուրգեն Կլոպի գլխավորությամբ սա մերսիսայդյան թիմի վատագույն ցուցանիշն է: «Լիվերպուլը» ԱՊԼ-ում վերջին անգամ երեք անընդմեջ պարտություն է կրել Ա 2014-ի նոյեմբերին: Այդ ընթացքում թիմը գլխավորում էր «Լեսթերի» ներկայիս մարզիչ Բրենդան Ռոջերսը: ԱՊԼ ընթացիկ առաջնությունում Կլոպի թիմը 40 միավորով 4-րդն է:
19:17 13.02.2021
Փետրվարի 12-ից Աշոցքում մեկնարկել է Հայաստանի դահուկավազքի առաջնության երկրորդ փուլը։ Հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Հանրապետական մրցաշարը եռօրյա է, և վերջնական արդյունքները կամփոփվեն վաղը՝ փետրվարի 14-ին: Այս մրցաշարում իրենց ուժերը կփորձեն Գյումրիի, Վանաձորի և Աշոցքի դահուկորդները: Մասնակիցներն են՝ կանանց հավաքականից 10, տղամարդկանց հավաքականից՝ 22 մարզիկ: Կանայք կմրցեն 5 կմ, իսկ տղամարդիկ՝ 10 կմ մրցատարածություններում։ Հայաստանի […]
17:16 13.02.2021
Շարունակվում է Champions Chess Tour-ի Opera Euro Rapid արագ շախմատի առցանց մրցաշարը: Երեկ ուշ երեկոյան կայացան կիսաեզրափակչի երկրորդ խաղային օրվա 4 հանդիպումները: Թեյմուր Ռաջաբովը այս անգամ էլ պարտվեց ամերիկացի Ուեսլի Սոյին, իսկ Մաքսիմ Վաշյե-Լագրավը նախորդ օրը Կարլսենից կրած պարտությունից հետո հաղթեց նորվեգացուն: Արդյունքում խաղարկվեցին կայծակնային շախմատի երկու պարտիաներ և նորից գրանցվեց խաղաղ արդյունք: «Արմագեդոն» պարտիայում […]
15:33 13.02.2021
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանն ասել է, որ իր թիմը պետք է ուժեղացնի կազմը: «Ճիշտ է, մենք շատ ենք գոլ բաց թողնում և բավարար քանակով գոլ չենք խփում: Մենք պետք է հարձակման գծում լինենք ավելի արդյունավետ, իսկ պաշտպանությունում՝ ավելի վճռական: Մեզ ավելի շատ պաշտպանական գծի խաղացողներ են պետք, քանի որ ոչ բոլորը ժամանակ ունեն վերականգնվելու: […]
15:20 13.02.2021
«Կայուն զարգացման հայկական հիմնադրամը» (ԿԶՀՀ) ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ և ՈւԵՖԱ-ի «Երեխաների համար» հիմնադրամի համաֆինանսավորմամբ այս տարի ևս իրականացնելու է «Սպորտային սերունդ» ծրագիրը: Ծրագրի շրջանակում նախատեսվում է 25 հանրակրթական դպրոց համալրել 1 մլն-ական դրամ արժողությամբ սպորտային գույքով, կազմակերպել միջոցառումներ՝ իրազեկելով առողջ ապրելակերպի կարևորության մասին, խթանելով հաշմանդամություն ունեցող երեխաների ներգրավումը սպորտային […]
13:30 13.02.2021
«Աթլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը մեկնաբանել է երկրպագուների կողմից հունվար ամսվա լավագույն խաղացող ճանաչվելու որոշումը: Հունվարի 5-ին կայացած հանդիպումներում ուրուգվայցին խփել է 6 գոլ ու կատարել 1 գոլային փոխանցում: «Միշտ էլ հաճելի է, երբ քեզ գնահատում են: Այն փաստը, որ երկրպագուները գնահատում են իմ աշխատանքը և թիմին օգնելու ջանքերը, ինձ ուրախացնում է և հպարտություն պարգևում: Սա […]
22:53 12.02.2021
Փարիզի ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն անդրադարձել է Նեյմարի վնասվածքին, որի պատճառով նա չի կարողանա մասնակցել կատալոնական «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպմանը: «Հուսով ենք, որ վերականգնողական փուլը բարեհաջող կանցնի: Ակնկալում եմ, որ Նեյմարը պատրաստ կլինի «Բարսելոնայի» դեմ պատասխան հանդիպմանը: Նա շատ էր ցանկանում խաղալ «Բարսելոնայի» դեմ և հիմա շատ հիասթափված է: Նեյմարը […]
22:33 12.02.2021
Ֆորմուլա-1-ի կրկնակի չեմպիոն Ֆերնանդո Ալոնսոն պատմել է ինքնազգացողության մասին: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ իսպանացի արշավորդը Շվեյցարիայում հեծանվային մարզման ժամանակ վրաերթի էր ենթարկվել: Լուգանո քաղաքի մոտ նրան մեքենա էր հարվածել: 39-ամյա մարզիկը տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ վիրահատվել է: Բժիշկներն ուղղել են նրա ծնոտը և հեռացրել վնասված ատամները: «Շնորհակալ եմ աջակցության ու բարեմաղթանքների համար: Ինձ հետ […]
22:07 12.02.2021
Սպորտային մարմնամարզության 2021թ․ Եվրոպայի առաջնությունը կանցկացվի առանց հանդիսատեսի: Այս մասին հայտնում է մարմնամարզության եվրոպական միությունը։ Մրցաշարը նախատեսված է անցկացնել Շվեյցարիայի Բազել քաղաքում՝ ապրիլի 21-25-ը։ Իսկ Դոհայում մարտի 8-ին կմեկնարկի աշխարհի գավաթի խաղարկության վերջին՝ ութերորդ փուլը: Այն օլիմպիական վարկանիշային է և առանձին գործիքների մրցումներում լավագույն արդյունքներ ցույց տվող մարմնամարզիկները կստանան Տոկիոյի ուղեգիր: Հայաստան վերադառնալուց հետո մեր […]
21:57 12.02.2021
«Ալաշկերտի» նորեկ, դարպասապահ Դավիդ Յուրչենկոն միացել է երևանյան ակումբին և առաջին մարզումն անցկացրել թիմի կազմում: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Հայաստանի հավաքականի դարպասապահի՝ «Ալաշկերտի» ֆուտբոլիստ դառնալու մասին հայտարարվել էր հունվարի 15-ին: 34-ամյա ֆուտբոլիստը 2020թ․ մրցաշրջանն անցկացրել է ղազախական Կարագանդայի «Շախտյորում»: Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է Ազգերի լիգայի նախորդ խաղարկության բոլոր 6 հանդիպումներին:
21:25 12.02.2021
Հայաստանի գեղասահորդները նախապատրաստվում են Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում մարտի 22-28-ը անցկացվելիք աշխարհի առաջնությանը: Մրցաշարը նաև վարկանիշային է, որովհետև կխաղարկվեն 2022թ․ Պեկինում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի ուղեգրեր: Թինա Կարապետյան – Սիմոն Սենեկալ պարային զույգը մարզվում է Կանադայի Մոնրեալ քաղաքում: Մենասահորդներից Անաստասիա Գալուստյանը մարզվում է Մոսկվայում, իսկ Սլավիկ Հայրապետյանը՝ Երևանում: Նշենք, որ առաջնությունում առաջին 20 տեղերը զբաղեցնողները կստանան […]
20:20 12.02.2021
Radio Radio Mattino-ի լրագրող Իլարիո Դի Ջիովաբատիստան տեղեկություն է հայտնել «Ռոմայի» հետ Հենրիխ Մխիթարյանի նոր պայմանագրի վերաբերյալ: «Լսել եմ, որ Մխիթարյանը խուսափում է նոր պայմանագիր ստորագրելուց: Չեմ կարծում, թե հռոմեացիները նրան բաց կթողնեն, բայց Ռայոլայի դեպքում երբեք չի կարելի 100 տոկոսով վստահ լինել: Նաև տեղեկություն ունեմ, որ թիմի իտալացի ֆուտբոլիստները Ֆոնսեկային խնդրել են ավագի թևկապը […]
19:55 12.02.2021
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շարունակում է նոր նվաճումները: Հերթականը ոչ մարզական է: Պորտուգալիայի հավաքականի առաջատարի հետևորդների թիվը սոցցանցերում՝ «Ֆեյսբուք»-ում, «Ինստագրամ»-ում և «Թվիթեր»-ում միասին հասել է 500 միլիոնի: Ռոնալդուն առաջին մարդն է, որ հետևորդների այդպիսի քանակ ունի: Միայն «Ինստագրամ»-ում Ռոնալդուն ունի 250 միլիոն հետևորդ:
19:06 12.02.2021
Հայ դահուկորդ Միքայել Միքայելյանը դահուկավազքի մինչև 23 տարեկանների Աշխարհի առաջնությունում գրավել է 8-րդ տեղը: Այս մասին հայտնում է մարզաձևի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը: Սա հայկական դահուկային սպորտի պատմության լավագույն արդյունքն է. «Միքայել Միքայելյանը դահուկավազքի մինչև 23 տարեկանների Աշխարհի առաջնության ազատ ոճի 15 կմ մրցատարածությունում 30 պետությունների 71 մասնակցի հետ պայքարում 36։17․10 արդյունքով գրավել է […]