16:08 18.02.2021
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Պորտուն» սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթել է «Յուվենտուսին»։ Հանդիպման արդեն երկրորդ րոպեին տանտերերի կազմում հաշիվը բացել է Տարեմին, իսկ երկրորդ կեսի հենց մեկնարկին Մարեգան կրկնապատկել է այն։ Թուրինցիները միայն կարողացել են կրճատել հաշիվը՝ հիմնական ժամանակի ավարտից 8 րոպե առաջ․ Ռաբյոյի փոխանցումից հետո Ֆեդերիկո Կյեզան է գրավել դարպասը։ Պատասխան […]
15:51 18.02.2021
«Մեծ սաղավարտի» 23-ակի հաղթող, ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը Ավստրալիայի բաց առաջնությունից դուրս մնալուց հետո դիմել է երկրպագուներին: Հիշեցնենք՝ կիսաեզրափակչում նա 3:6, 4:6 հաշվով զիջել էր ճապոնուհի Նաոմի Օսակային: «Մելբուռն և իմ ավստրալացի երկրպագուներ: Այսօր ոչ իդեալական արդյունք ու խաղ եղավ, պատահում է: Ինձ համար մեծ պատիվ էր խաղալ ձեր առջև: Ես ձեզ սիրում եմ, ես […]
15:11 18.02.2021
«Լիվերպուլը» ֆինանսական աջակցություն կստանա այս ամառ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին ձեռք բերելու համար, նույնիսկ եթե ֆրանսիական ակումբը 200 միլիոն եվրո խնդրի: Այս մասին հաղորդում է Le Parisien-ը: Ըստ աղբյուրի` ՊՍԺ-ի ղեկավարությունը պատրաստ է դիտարկել Մբապեի տրանսֆերի վաճառքը 200 միլիոն եվրոյով: Ըստ պարբերականի` ֆրանսիացի հարձակվողը կարող է հեռանալ ՊՍԺ-ից այս ամառ: Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ֆրանսիական ակումբի […]
14:45 18.02.2021
Հայաստանի կանանց շախմատի առաջնության 2-րդ տուրից հետո միանձնյա առաջատարը 2 միավորով գործող չեմպիոն Մարիա Գևորգյանն է: Երկրորդ տուրում նա հաղթել է Նարե Առաքելյանին։ Իրենց պարտիաները հաղթանակով են ավարտել նաև Աննա Խաչատրյանը և Վերոնիկա Խաչատրյանը։ Սիրանուշ Ղուկասյան- Աստղիկ Հակոբյան, Մարիամ Ավետիսյան-Սուսաննա Գաբոյան պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի։
14:32 18.02.2021
Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրից հետաձգված խաղում «Էվերթոնը» սեփական հարկի տակ 1-3 հաշվով զիջել է առաջատար «Մանչեսթեր Սիթիին»։ 32-րդ րոպեին Ֆոդենն առաջ է մղել հյուրերին, իսկ 5 րոպե անց Ռիկարլիսոնը հավասարեցրել է հաշիվը։ 63-րդ րոպեին Մահրեզը նորից առաջ է մղել հյուրերին, իսկ 77-րդ րոպեին Սիլվան խփել է 3-րդ գնդակը «Էվերթոնի» դարպասը։ Գվարդիոլայի սաները 56 միավորով […]
14:16 18.02.2021
Շարունակվում է Հայաստանի շախմատի տղամարդկանց բարձրագույն խմբի առաջնությունը, որին մասնակցում է 12 շախմատիստ՝ Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը, Լևոն Բաբուջյանը, Մամիկոն Ղարիբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Հայկ Մարտիրոսյանը, Տիգրան Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Մանուել Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Տիգրան Հարությունյանը: Կայացել է երկու տուր» 100 տոկոսանոց արդյունքով առայժմ 1-2 տեղերը կիսում են Արման Փաշիկյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը: Հովհաննես […]
13:55 18.02.2021
ՀՀ կառավարությունը ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի անդամներ Սերոբ Գրիգորյանին, Արտյոմ Սիմոնյանին և Արմեն Համբարձումյանին ազատեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից: Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի № 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետը սահմանում է քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը․ «Քաղաքացուն սպորտի բնագավառում գործունեության համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նախկինում […]
13:47 18.02.2021
ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքը՝ մնալով 99-րդ հորիզոնականում: Առաջատարը դարձյալ Բելգիայի հավաքականն է, որին հաջորդում են Ֆրանսիայի, Բրազիլիայի, Անգլիայի, Պորտուգալիայի, Իսպանիայի, Արգենտինայի, Ուրուգվայի, Մեքսիկայի և Իտալիայի հավաքականները:
12:54 18.02.2021
Այս շաբաթ տեղի ունեցած Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղերից հետո ՈւԵՖԱ-ն չորս խաղացողի է ընտրել, որոնցից մեկը կդառնա շաբաթվա լավագույն խաղացող: Հավակնորդների թվում են ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն, Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը, «Լիվերպուլի» խաղացող Մոհամեդ Սալահը և «Պորտուի» կիսապաշտպան Սերխիո Օլիվեյրան:
12:48 18.02.2021
Ամերիկացի թենիսիստուհի Ջենիֆեր Բրեդին դուրս է եկել Australian Open-ի եզրափակիչ: 1/2 եզրափակչում աշխարհի 24-րդ ռակետը 6: 4, 3: 6, 6: 4 հաշվով հաղթել է Չեխիայի ներկայացուցիչ Կարոլինա Մուխովային, ով WTA վարկանիշում 27-րդն է: Հանդիպումը տևել է 1 ժամ 57 րոպե: Australian Open-ի եզրափակչում Բրեդիի մրցակիցը կլինի ճապոնուհի Նաոմի Օսական, որը կիսաեզրափակչում հաղթել է ամերիկուհի Սերենա Ուիլյամսին:
12:44 18.02.2021
«Բարսելոնայի» ղեկավարությունն արդեն մտածում է հաջորդ մրցաշրջանում նոր մարզիչ նշանակելու մասին: Այս տեղեկությունը հայտնել է լրագրող Նիկոլա Շիրան: Վերջինիս խոսքերով՝ «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավին մտադիր է այս ամառ գլխավորել կատալոնական թիմը: Հիշեցնենք, որ ներկայումս Չավին քաթարյան «Ալ-Սադդի» գլխավոր մարզիչն է: Մարզչին փոխելու հարցը արդիական դարձավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բարսելոնա»-ՊՍԺ խաղից հետո, որում փարիզեցիները ջախջախիչ […]
12:02 18.02.2021
Կիլիան Մբապեն կարող է այս ամառ հեռանալ ՊՍԺ-ից: Ակումբի ղեկավարությունը պատրաստ է դիտարկել Մբապեի վաճառքը 200 միլիոն եվրոյով: Հնարավոր է, որ փարիզցիները միջոցներն օգտագործեն «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին ձեռք բերելու համար: Այս մասին գրել է Le Parisien-ը: Գործող պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2022-ի ամառ:
11:17 18.02.2021
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան մեկնաբանել է «Բրագայի» դեմ կայանալիք Եվրոպա լիգայի 1/16 փուլի առաջիկա հանդիպումը: «Այս մրցաշրջանում ես դիտում էի «Բրագայի» յուրաքանչյուր խաղ: Նրանք հիանալի մարզիչ ունեն, իսկ թիմը լավ ֆուտբոլ է ցուցադրում: Մենք ցանկանում ենք հաղթել այս խաղում, բայց խաղը դժվար է լինելու. ես զգուշացրել եմ իմ ֆուտբոլիստներին այս մասին: Մենք պաշտպանությունում ունենք […]
11:10 18.02.2021
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում: 20-ամյա կիսապաշտպանը կհամալրի ազգային հավաքականի շարքերը և կմիանա երկրի գլխավոր թիմին մարտին՝ Աշխարհի առաջնության ընտրական հանդիպումներին նախապատրաստվելու համար: ՀՖՖ-ն բարի գալուստ է մաղթել Սպեցյանին ու տեսանյութ հրապարակել.
23:42 17.02.2021
«Լոռի» է տեղափոխվել Ղուկաս Պողոսյանը։ Այս մասին տեղեկացնում են Լոռի ՖԱ-ից: Պողոսյանը «Փյունիկի» սան է, հանդես է եկել նաև «Բանանցում», «Շիրակում», «Վանում», «Ալաշկերտում» և բելառուսական «Գորոդեայում»։ 27-ամյա եզրային հարձակվողը Հայաստանի չեմպիոն է, հնգակի գավաթակիր և սուպերգավաթակիր։ Պողոսյանը հանդես է եկել Հայաստանի Մ17, Մ19, Մ21 և ազգային հավաքականներում։
20:58 17.02.2021
«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում:Հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Էդուարդ Սպերցյանի միջև միջև ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի 20-ամյա կիսապաշտպանը կհամալրի ազգային հավաքականի շարքերը և կմիանա երկրի գլխավոր թիմին մարտին՝ Աշխարհի առաջնության ընտրական հանդիպումներին նախապատրաստվելու համար: Էդուարդ Սպերցյանը ծնվել է 2000 թվականի հունիսի 7-ին՝ Կրասնոդարում:2018 թվականից […]
20:45 17.02.2021
Սամբոյի հարցը կքննարկվի միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) հերթական նստաշրջանում: Օլիմպիական գրանցում ստանալու համար անհրաժեշտ բոլոր կետերն ու դրույթները լրացվել են: Տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։ Մարզաձևի միջազգային ֆեդերացիայի ( FIAS ) նախագահ Վասիլի Շեստակովն ասել է, որ սամբոն ՄՕԿ-ի ժամանակավոր ճանաչում է ստացել 2018-ի նոյեմբերին: Այս տարի, չնայած համավարակին, հաջողվել է անցկացնել աշխարհի առաջնություն ՝ առանց հանդիսականի։ […]
19:54 17.02.2021
Երկկողմանի համաձայնությամբ խզվել են պայմանագրերը «Արարատի» ֆուտբոլիստներ Վահե Մուրադյանի և Ռոբերտ Մարությանի հետ։ Հայտնում է «Արարատ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը։ Ռոբերտ Մարությանը «Արարատի» կազմը համալրել էր 2019 թվականին, իսկ Վահե Մուրադյանը՝ 2020 թվականին։ «Ակումբը շնորհակալություն է հայտնում երկու խաղացողներին նվիրվածության, ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար ու մաղթում հաջողություն հետագա կարիերայում»,- ասվում է ակումբի պաշտոնական հայտարարությունում։
19:30 16.02.2021
Հունիսին նշանակված Տոկիոյի օլիմպիական խաղերի բռնցքամարտի համաշխարհային ընտրական մրցաշարը կորոնավիրուսի պատճառով հավանաբար կչեղարկվի: Փոխարենը՝ օլիմպիական ուղեգիր կշնորհեն դասակարգման աղյուսակում բարձր գործակիցներ ունեցող մարզիկներին: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։ Պատճառը դեռևս անցյալ տարի Լոնդոնում անավարտ մնացած եվրոպական ընտրական մրցաշարի երկրորդ հետաձգումն է, որը ապրիլի փոխարեն կանցկացվի հունիսին:
19:12 16.02.2021
«Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան, ինչպես սպասվում էր, հայտարարեց ակումբից հեռանալու մասին: Այս մասին հաղորդում է ArmSport.am-ը։ «Ես որոշում կայացրի այս մրցաշրջանից հետո նոր բան փորձել: Ես հեռանում եմ ակումբից: Դա հեշտ որոշում չէր, ես այստեղ եմ արդեն 13 տարի, «Բավարիան» շատ կարևոր է ինձ համար: Ո՞ր ակումբ եմ տեղափոխվելու: Ես դեռ չեմ որոշել»,- ասել է […]
18:52 16.02.2021
Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) գործկոմն առաջարկել է նոր ռազմավարական ճանապարհային քարտեզ՝ «Օլիմպիական օրակարգ-2020 + 5» անվանումով: Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ը, փաստաթղթում ներառված 15 առաջարկությունները հիմնված են առանցքային գաղափարների վրա, որոնք որոշիչ նշանակություն կունենան հետկորոնավիրուսային պայմաններում։ Քարտեզը կազմված է 2014-ի «Փոխիր ինքդ քեզ, կամ աշխարհը կփոխի քեզ» փաստաթղթի կարգախոսով: Այն պետք է կարգավորի ՄՕԿ-ի և օլիմպիական […]
09:19 16.02.2021
Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ է դարձել է ֆրանսիացի Վիլի Սանիոլը: Նա կդառնա հավաքականի 16-րդ մարզիչը և կլինի երկրորդ ֆրանսիացին, Ալեն Ժիրեսից հետո, ով կգլխավորի Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքական: Այս մասին ասված է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (FFG) հայտարարության մեջ: Որոշումն ընդունվել է FFG գործադիր կոմիտեի նիստում: Հավաքականն ուղիղ երեք ամիս է՝ մնացել է […]
08:49 16.02.2021
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գնել է հազվագյուտ ավտոմեքենա՝ Bugatti Centodieci: Նրանից բացի, աշխարհում նման մեքենա կունենան ևս 9 մարդ: Մեքենայի արժեքը ութ միլիոն եվրո է: Ֆուտբոլիստը նոր մեքենայի ղեկին կնստի միայն 2021 թվականի վերջին, քանի որ Bugatti Centodieci-ի արտադրությունը նոր է սկսվել, և մեքենան դեռ փորձարկման փուլում է: Այս մեքենան ունի 16 մխոցանի շարժիչ և […]
23:15 15.02.2021
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի երկու անդամները նոր ակումբ ունեն: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը: Կիսապաշտպան Էդգար Բաբայանը տեղափոխվել է լատվիական «Ռիգա», իսկ պաշտպան Վարազդատ Հարոյանը՝ ղազախական «Աստանա»: Աղբյուրն այլ մանրամասներ չի հայտնում: Նշենք, որ Էդգար Բաբայանը նախկինում հանդես էր գալիս դանիական «Հորբո» թիմում, իսկ Վարազդատ Հարոյանը՝ ռուսական «Տամբովում»:
16:42 15.02.2021
«Փյունիկ» ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի. «Թիմին է միացել 24-ամյա վենեսուելացի կիսապաշտպան Խոսե Կարաբալոն։ Կարաբալոյի վերջին ակումբը եղել է չիլիական «Ուաչիպատոն»։ Ֆուտբոլիստը հանդես է եկել Վենեսուելայի մինչև 20 տարեկանների հավաքականում։ «Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջող խաղ է մաղթում Խոսե Կարաբալոյին»։
16:12 15.02.2021
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացել է աթլետիկայի Բալկանյան երկրների մինչև 20 տարեկանների առաջնությունը, որին մասնակցել է շուրջ 200 մարզիկ՝ 16 երկրից: Հայաստանը ներկայացրել են Գոռ Բեգլարյանը և Նարեկ Սրապոնյանը, ովքեր դարձել են մեդալակիրներ: Հեռացատկորդ Գոռ Բեգլարյանը 11 մարզիկների պայքարում գրանցել է լավագույն արդյունքը՝ 7.29մ և նվաճել ոսկե մեդալ: Հեռացատկում երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Խորվաթիայի ներկայացուցիչ Ռոկո […]
16:00 15.02.2021
Մեկնարկում է կանանց Հայաստանի ազգային հավաքականի առաջին մարզական հավաքը 2021 թ. ընթացքում: Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից: Փետրվարի 15-22-ը թիմը, Մանուկ Սարգսյանի գլխավորությամբ, կանցկացնի մարզումներ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Հավաքին մասնակցելու համար հրավիրվել են հետևյալ ֆուտբոլիստուհիները. Դարպասապահներ Լենա Անդրիասյան – «Ալաշկերտ» Մարիամ Նալբանդյան – «Ուրարտու» Անաստասիա Կլիմովա – «Ենիսեյ» (Ռուսաստան) Պաշտպաններ Նելլի Խալաթյան – «Ալաշկերտ» […]
23:31 14.02.2021
Այսօր՝ փետրվարի 14-ին, Ստեփանակերտի քաղաքային մարզադաշտում տեղի է ունեցել ընկերական հանդիպում «Երազանքի» ու ռուսական խաղաղապահ կոնտինգենտի միջև։ Այս մասին տեղեկացնում է «Լեռնային Արցախի» ֆեյսբուքյան էջը։ Արցախցիների «Երազանք» թիմը հաղթել է 5-1 հաշվով։
19:42 14.02.2021
Իտալական Ա սերիայի 22-րդ տուրում «Նապոլին» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթել է «Յուվենտուսին»: Միակ գոլը խփել է Ինսինյեն՝ 31-րդ րոպեին իրացնելով 11 մետրանոցը: Այս հաղթանակից հետո «Նապոլին» 40 միավորով 4-րդն է, իսկ «Յուվենտուսը» 42 միավորով 3-րդն է: «Այս պարտությունը մեզ չի կոտրի: Եկեք բարձրացնենք գլուխներս ու մտածենք չեմպիոնության մասին»,- գրել է թուրինյան ակումբի պորտուգալացի […]