TIME
Ամսաթիվ
06 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+27.09 oC

ՍՊՈՐՏ

Մբապեն կամ Հոլանդը. «Ռեալը» ընտրության առջև է

16:53 12.02.2021

Մադրիդի «Ռեալը» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում նոր աստղային հարձակվող ձեռք բերել։ Հավանական նորեկների ցուցակում են ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն և Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը, որոնց Արքայական ակումբը երկար ժամանակ է արդեն ուշադրության կենտրոնում է պահում: El Chiringuito-ի տեղեկություններով՝  համաճարակի ֆոնին ակումբի ֆինանսական ծանր վիճակի պատճառով «Ռեալը» կկարողանա  միայն մեկ հարձակվող ձեռք բերել: […]

̰
«Լացիոյի» ֆուտբոլիստը հիշել է, թե ինչպես է մի արկղ գարեջուր գնել «Ռոմայի» երկրպագուների համար

16:35 12.02.2021

«Լացիոյի» կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը հիշել է իրենց հիմնական մրցակից «Ռոմայի» երկրպագուների հետ մի հանդիպման մասին: «Երիտասարդ երկրպագուները միշտ կարող են խնդիրներ առաջացնել: Մի օր ես տուն էի գնում և հանդիպեցի «Ռոմայի» մի խումբ երկրպագուների, որոնք սկսեցին վիրավորել ինձ: Բայց ես որոշեցի չհրահրել նրանց և մի արկղ գարեջուր գնեցի նրանց համար: Մենք, ի վերջո, գրկախառնվեցինք ու […]

̰
Ովքե՞ր են Հայաստանի՝ ֆուտբոլի տարբեր տարիքային հավաքականների նոր գլխավոր մարզիչները

16:12 12.02.2021

ՀՖՖ նոր տեխնիկական տնօրենի նշանակումից և մարզչական խորհրդի ձևավորումից հետո հայտնի են դարձել նաև Հայաստանի՝ տարբեր տարիքային հավաքականների նոր գլխավոր մարզիչների անունները, հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։ Հայաստանի մինչև 19 տարեկանների (2003թ. ծնվածներ)  հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Արտակ Օսեյանը, որը նախկինում ընդգրկված է եղել Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբում: Այս հավաքականը պետք չէ շփոթել Հայաստանի […]

̰
Ո՞ւմ է համոզում «Ռեալը» մնալ ակումբում

16:01 12.02.2021

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը համոզում է կիսապաշտպան Կազեմիրոյին մնալ ակումբում: Այս մասին տեղեկացնում է defensacentral.com-ը: Վերջերս լուրեր էին պտտվում, որ Կազեմիրոն կարող է հեռանալ իսպանական թիմից, բայց մադրիդցիները կարողացել են պահել նրան ակումբում: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Լիվերպուլի» կիսապաշտպան Ջորջինիո Վեյնալդումը կարող է տեղափոխվել «Ռեալ»՝ փոխարինելով Կազեմիրոյին:

̰
«Նապոլին» նոր մարզիչ է փնտրում. ակումբը դժգո՞հ է Գատուզոյից

15:21 12.02.2021

Ըստ Tuttosport-ի՝ իտալական «Նապոլին» այժմ նոր մարզիչ է փնտրում: Հավանաբար, այս մրցաշրջանի ավարտին իտալական ակումբի ղեկավարությունը աշխատանքից կազատի Ջենարո Գատուզոյին և կնշանակի նոր մարզիչ: «Նապոլիի» սեփականատեր Աուրելիո Դե Լաուրենտիսը ներկայումս ընտրություն է կատարում երեք թեկնածուների՝ Իվան Յուրիչի, Ռաֆայել Բենիտեսի և Ռոբերտո Դե Զերբինի միջև:

̰
Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի դպրոց է կառուցվելու, նախագիծն արդեն պատրաստ է

15:04 12.02.2021

Ծանրամարտի մարզիչ Նարեկ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` հայտնելով, որ Ջրառատ գյուղում ծանրամարտի մարզադպրոց կառուցելու նախագիծն ամբողջովին պատրաստ է: «Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը ծրագիր ներկայացրեցինք ԿԳՄՍ նախարարություն Ջրառատ գյուղում Սիմոն Մարտիրոսյանի անունը կրող ծանրամարտի մարզադպրոց կառուցելու համար։ Այսօր կարող ենք արձանագրել, որ այս մեկ տարվա ընթացքում կատարվել է շատ մեծ աշխատանք, […]

̰
Ռաջաբովն ու Վաշյե-Լագրավը պարտություններ կրեցին կիսաեզրափակչի առաջին օրը. Opera Euro Rapid

14:51 12.02.2021

Շարունակվում է Champions Chess Tour-ի Opera Euro Rapid արագ շախմատի առցանց մրցաշարը: Երեկ ուշ երեկոյան կայացան կիսաեզրափակչի առաջին խաղային օրվա 4 հանդիպումները: 2,5-0,5 հաշվով աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը հաղթեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին, որին 1/4 եզրափակչում պարտվել էր Լևոն Արոնյանը: Իսկ Թեյմուր Ռաջաբովը 1,5-2,5 հաշվով պարտվեց ամերիկացի Ուեսլի Սոյին: Այսօր կկայանան կիսաեզրափակչի երկրորդ խաղային օրվա […]

̰
Նա օրական 12 լիտր խմիչք էր օգտագործում․ Անդրեյ Կանչելսկիսը՝ Բրայան Ռոբսոնի մասին

14:41 12.02.2021

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Անդրեյ Կանչելսկիսը հարցազրույց է տվել, որում պատմել է  անգլիական թիմի ամենաշատ խմիչք օգտագործող ֆուտբոլիստի մասին, երբ խաղացել է անգլիական թիմում: Խոսքը 1991-1995 թվականների մասին է: Ըստ Կանչելսկիսի` ամենաշատը ալկոհոլ էր օգտագործում «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրայան Ռոբսոնը: «Ասենք, որ երեկոյան կարող էինք երկու լիտր խմիչք օգտագործել, իսկ նա 12 լիտր էր խմում: […]

̰
Կասիլյասի կինը վիրահատվել է. նա բուժվում է քաղցկեղի դեմ

14:25 12.02.2021

Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասի կինը՝ լրագրող Սառա Կարբոներոն մի քանի օր առաջ վիրահատվել է Մադրիդի հիվանդանոցներից մեկում: ABC հայտնում է, որ վիրահատությունը պայմանավորված է ձվարանի քաղցկեղի ռեցիդիվով: Հիվանդությունը նրա մոտ հայտնաբերվել էր 2019 թվականի մայիսին: Նշվում է նաև, որ արդեն հաջորդ շաբաթ Սառան կվերադառնա Radio Marca, որտեղ աշխատում է:

̰
Բելգրադի «Պարտիզանի» հարձակվողը պաշտոնապես տեղափոխվեց «Ալաշկերտ»

14:20 12.02.2021

«Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել սերբ հարձակվող Բրանկո Միհայլովիչի հետ։ Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։ 29-ամյա ֆուտբոլիստը Բելգրադի «Պարտիզանի» սան է, որի կազմում դարձել է Սերբիայի չեմպիոն, հանդես է եկել սերբական «Տելեոպտիկ», «Ռադ» և «Չուկարիչկի», Մոնտենեգրոյի «Լովչեն», Հունգարիայի «Դիոշդյորի» ակումբներում, ներկայացրել է Սերբիայի Մ-19 հավաքականը: Փորձառու ռմբարկուն 4 տարի անցկացրել է Իսրայելում` պաշտպանելով […]

̰
«Սևանի» վրա դրված տրանսֆերային արգելքը հանվել է․ ակումբը հայտարարություն է տարածել

14:11 12.02.2021

Հունվարի 29-ին ՀՖՖ-ն հայտարարել էր, որ «Սևան» ֆուտբոլային ակումբը ՖԻՖԱ-ի որոշման համաձայն զրկվել է նոր ֆուտբոլիստներ գրանցելու իրավունքից։ Խնդիր էր առաջացել թիմում վարձավճարով հանդես եկած Դարկո Ենոքի և «Սևան» ակումբի միջև։ Այսօր արդեն «Սևանի» մամուլի քարտուղարությունը հայտնում է, որ բոլոր խնդիրները լուծում են ստացել, և «Սևան» ակումբը կարող է նոր ֆուտբոլիստներ գրանցել։

̰
Սերենա Ուիլյամսը հաղթել է ռուս թենիսիստուհուն և դուրս է եկել 1/8 եզրափակիչ. Australian Open

13:51 12.02.2021

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության երրորդ տուրում ամերիկուհի Սերենա Ուիլյամսը 7:6 (7:5), 6:2 հաշվով հաղթել է ռուս թենիսիստուհի Անաստասիա Պոտապովային և դուրս է եկել հաջորդ փուլ: Հանդիպումը տևել է 1 ժամ 39 րոպե: 1/8 եզրափակչում  Ուիլյամսը կխաղա բելառուս Արինա Սոբոլենկոյի հետ, որը նախորդ տուրում հաղթել էր ամերիկուհի Էն Լիին ՝ 6:3, 6:1:

̰
3 հաղթանակ, 1 պարտություն. «Նոան» վերադառնում է ԱՄԷ-ից

13:37 12.02.2021

Ձմեռային հավաքի վերջին ընկերական խաղում «Նոան» ԱՄԷ-ում մրցել է ռուսական «Ռոդինայի» հետ ու 3-2 հաշվով հաղթանակ է տարել: Երևանյան թիմի կազմում գոլի հեղինակ են դարձել Միխայիլ Կովալենկոն, Վադիմ Պաիրելին և Ջեֆերսոն Ֆորմիգաոն: Արաբական Միացյալ Էմիրություններում ընթացող հավաքի շրջանակում «Նոան» մինչ այս հաղթել էր նաև «Ռիգային» (1-0), «Ատլետիկո Արաբիային» (6-0) և պարտվել էր «Զենիթին» (0-3):

̰
Հայտնի է դարձել «Զենիթ»-«Փյունիկ» հանդիպման չեղարկման պատճառը

13:27 12.02.2021

Հայտնի է դարձել «Զենիթ»-«Փյունիկ» հանդիպման չեղարկման պատճառը: «Զենիթի» մարզչական շտաբն է  որոշել  չեղարկել «Փյունիկի» հետ ընկերական խաղը, որը պետք է կայանար այսօր՝ փետրվարի 12-ին, ԱՄԷ-ում: Այս մասին հայտնել է  ռուսական ակումբի մամուլի քարտուղարությունը: Փոխարենը «Զենիթն» այսօր կխաղա Ուզբեկստանի հավաքականի հետ: «Փյունիկի» մամուլի քարտուղարությունն ավելի վաղ հայտնել էր, որ փետրվարի 12-ին պետք է կայանար ընկերական հանդիպում […]

̰
Նեյմարը չի կարողանա մասնակցել «Բարսելոնայի» հետ խաղին

12:57 12.02.2021

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարը չի կարողանա մասնակցել «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի առաջին խաղին: Այս մասին  հաղորդում է L’Equipe-ը։ Հիշեցնենք՝ բրազիլացին վնասվածք էր ստացել Ֆրանսիայի գավաթի 1/32-րդ եզրափակչի «Կանի» դեմ խաղում: Փարիզյան թիմը «Բարսելոնայի» հետ կխաղա փետրվարի 16-ին, իսկ Նեյմարին ապաքինման համար կպահանջվի 4 շաբաթ։ Մեծ է հավանականությունը, որ հարձակվողը բաց կթողնի նաև […]

̰
Ինչո՞ւ Բենզեման չի շտապում երկարաձգել պայմանագիրը «Ռեալի» հետ

12:55 12.02.2021

Հարձակվող Կարիմ Բենզեման չի շտապում երկարաձգել պայմանագիրը «Ռեալի» հետ: Ըստ Marca- ի տեղեկությունների՝ ֆուտբոլիստը ցանկանում է վստահ լինել, որ կարող է շարունակել ելույթներն ամենաբարձր մակարդակով: Ֆրանսիացի հարձակվողի պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ ավարտվում է 2022 թվականին: Նշվում է, որ 33-ամյա հարձակվողը կարող է կարիերան շարունակել նաև «Լիոնում»:

̰
Հսկա կապիկը Դուբայի կենդանաբանական այգում հարձակվել է «Զենիթի» ֆուտբոլիստի վրա

12:47 12.02.2021

Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» ֆուտբոլիստ Արտյոմ Ձյուբայի հետ հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել Դուբայում՝ ուսումնամարզական հավաքի ժամանակ: 32-ամյա ֆուտբոլիստը կենդանաբանական այգում ծաղրել է կապիկին՝ փորձելով գրավել նրա ուշադրությունը: Կապիկին դուր չի եկել Ձյուբայի պահվածքը, և նա հարձակվել է ֆուտբոլիստի վրա: Սակայն ճաղավանդակը, որում գտնվում էր կապիկը, նրան օգնել է խուսափել վնասվածքներից:

̰
Ֆորմուլա-1-ի կրկնակի հաղթողը վթարի է ենթարկվել հեծանվով

12:23 12.02.2021

Ֆորմուլա 1-ի կրկնակի հաղթող Ֆերնանդո Ալոնսոն վթարի է ենթարկվել հեծանիվ վարելիս։ Դեպքը տեղի է ունեցել Շվեյցարիայում: Gazzetta dello Sport-ի փոխանցմամբ՝ Ալոնսոյին հեծանիվ վարելու ընթացքում վթարի է ենթարկել մեքենան։ Իսպանացի արշավորդը տեղափոխվել է հիվանդանոց։ Նախնական ախտորոշմամբ՝ նրա մոտ կոտրվածքներ կան, և Ալոնսոն հնարավոր է՝  բաց թողնի մրցաշրջանի մեկնարկը, որը նախատեսված է մարտի վերջին:  

̰
68 խաղում 58 հաղթանակ. Հանս Ֆլիկի փայլուն ցուցանիշը

12:14 12.02.2021

«Բավարիայի» հաղթանակն Աշխարհի ակումբային առաջնության եզրափակչում թիմի գլխավոր մարզիչ Հանս Ֆլիկի համար 6-րդ տիտղոսն ապահովեց մյունխենյան ակումբի ղեկին: Նրա հետ «Բավարիան» հաղթել է նաև Գերմանիայի առաջնությունում, Գավաթի ու Սուպերգավաթի խաղարկություններում, ինչպես նաև Չեմպիոնների լիգայում և Եվրոպայի սուպերգավաթում: Ֆլիկը «Բավարիայի» ղեկին 68 հանդիպում է անցկացրել, որից 58-ում հաղթանակ է տարել, 5 անգամ ոչ-ոքի է խաղացել ու […]

̰
Australian Open-ը կշարունակվի առանց հանդիսատեսի. պատճառը կորոնավիրուսն է

11:45 12.02.2021

Australian Open-ի կազմակերպիչները պաշտոնական հայտարարություն են տարածել այն մասին, որը մրցաշարը կշարունակվի առանց հանդիսականների:  Պատճառը 5-օրյա լոքդաունն է: Ավելի վաղ Վիկտորիա նահանգի ղեկավարությունը, որի կազմում է մտնում Մելբուրնը, հայտարարեց 5-օրյա լոքդաունի մասին՝ սկսած փետրվարի 12-ից: Ավստրալիայի Բաց առաջնության հանդիպումները շարունակվում են՝ անվտանգության կանոնների պահպանմամբ: Հայտարարության մեջ նշվում է, որ այն երկրպագուները, որոնք արդեն ձեռք էին […]

̰
Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի ղեկավարը հեռանում է պաշտոնից սեքսիստական սկանդալի ֆոնին

11:11 12.02.2021

Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի ղեկավար Յոշիրո Մորին հեռանում է պաշտոնից ՝ սեքսիստական ​​հայտարարություններով սկանդալի ֆոնին: Այս մասին հայտնել է «Կիոդո» լրատվական գործակալությունը: «Այսօրվանից ես թոշակի եմ անցնում: Մեծ անհարմարություն պատճառեցի իմ անտեղի դիտողություններով: Ես չպետք է խոչընդոտեմ Օլիմպիադայի նախապատրաստական ​​աշխատանքներին», – ասել է նա: 83-ամյա Մորին Ճապոնիայի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն նախագահում է 2014 թվականից: Փետրվարի […]

̰
Թոմաս Տուխելի 4-րդ անընդմեջ հաղթանակը. «Չելսին» դուրս եկավ Անգլիայի գավաթի 1/4 եզրափակիչ

10:51 12.02.2021

Անգլիայի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակչում «Չելսին» հյուրընկալվել էր «Բարնսլիին»։ Լոնդոնյան թիմը նվազագույն հաշվով առավելության է հասել մրցակցի նկատմամբ ու դուրս եկել քառորդ եզրափակիչ փուլ։ Գնդակը խփել է Թեմի Աբրահամը։ Ի դեպ, սա լոնդոնցիների 4-րդ անընդմեջ հաղթանակն էր: Ավելի վաղ նրանք հաղթել էին «Բարնլիին» (2-0), «Տոտենհեմին» (1-0) և «Շեֆիլդ Յունայթեդին» (2-1): Թոմաս Տուխելի՝ «Չելսիի» գլխավոր մարզչի […]

̰
«Մենք կարող ենք խաղալ 7-րդ տիտղոսի համար»․ Գվարդիոլայի յուրօրինակ շնորհավորանքն ու մարտահրավերը «Բարսելոնային»

10:43 12.02.2021

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան յուրօրինակ կերպով է շնորհավորել Մյունխենի «Բավարիային»՝ աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն դառնալու առթիվ: «Շնորհավորանքներս բոլորին, հատկապես Հանս-Դիտեր Ֆլիկին, ֆուտբոլիստներին և ակումբի ողջ անձնակազմին` այս անհավանական իրադարձության առթիվ: Բայց ես ցանկանում եմ Հանսին ասել, որ դուք երկրորդ թիմն եք, որը 6 անընդմեջ տիտղոս է նվաճել: Մինչ ձեզ, կար ևս մեկ թիմ, […]

̰
Ռոբերտ Լևանդովսկին ճանաչվել է Աշխարհի ակումբային առաջնության լավագույն ֆուտբոլիստ

10:21 12.02.2021

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ճանաչվել է Աշխարհի ակումբային առաջնության լավագույն ֆուտբոլիստ: Երկրորդ տեղը զբաղեցրել է մեքսիկական ակումբի հարձակվող Անդրե-Պիեռ Ժինյակը, երրորդը ՝ մյունխենցիների կիսապաշտպան Ջոշուա Կիմիխը: Հիշեցնենք, որ Աշխարհի ակումբային առաջնության եզրափակչում «Բավարիան» 1-0 հաշվով հաղթել էր մեքսիկական «Տիգրեսին»: Mucho respeto a nuestro rival. ???? Un gusto, @TigresOficial. ?????#MiaSanChampi6ns pic.twitter.com/5GH5OvTdYu — ??? FC Bayern München […]

̰
«Բավարիան»՝ Աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն

09:27 12.02.2021

Ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության եզրափակչում մրցեցին գերմանական «Բավարիան» ու մեքսիկական «Տիգրեսը»։ Մյունխենցիները հաղթեցին նվազագույն՝ 1-0 հաշվով։ Հանդիպման միակ գնդակը խփեց «Բավարիայի» պաշտպան Բենջամեն Պավարը։ «Բավարիան» դարձավ աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն։ Գերմանական թիմի համար սա ակումբային մունդիալի երկրորդ գավաթն էր։

̰
«Փյունիկ»-«Զենիթ» խաղը չեղարկվել է

23:11 11.02.2021

Փետրվարի 12-ին պետք է կայանար ընկերական հանդիպում «Փյունիկի» և Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» միջև։ Ռուսական ակումբի հետ խաղը չեղարկվել է։ «Հնարավոր զարգացումների՝ հավանական ընկերական խաղ անցկացնելու վերաբերյալ կհայտնենք լրացուցիչ»,- ասվում է «Փյունիկի» հայտարարությունում։

̰
Գյումրիի «Հայասա» թիմը դարձել է կանանց ֆուտզալի բաց առաջնության չեմպիոն

18:40 11.02.2021

Գյումրիի «Հայասա» ակումբը դարձել է Հայաստանի ֆուտզալի կանանց բաց առաջնության չեմպիոն: Այս մասին SHANTNEWS-ին հայտնել է «Հայասա» ակումբի գլխավոր մարզիչ Սենիկ Առաքելյանը: «Հայասա»-ն եզրափակչում հանդիպում է անցկացրել «Ալաշկերտ»-ի հետ և վերջինիս նկատմամբ առավելության է հասել 3:0 հաշվով: Գյումրին ներկայացնող մեկ այլ թիմ՝ «Գյումրին», առաջնությունում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը: «Գյումրի» թիմը երրորդ տեղի համար պայքարում հանդիպել […]

̰
Ինչո՞ւ է Կոնտեն միջնամատ ցույց տվել «Յուվենտուսի» նախագահին

12:51 11.02.2021

«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչ խաղի ընդմիջմանն անհարգալից ժեստ է ուղղել «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելիին։ Այս մասին հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։ «Յուվենտուսը» երկու խաղի արդյունքում 2-1 հաշվով հաղթել է «Ինտերին» ու դուրս եկել Իտալիայի գավաթի եզրափակիչ: Պատասխան խաղից հետո «Յուվենտուսի» նախագահը վիրավորել էր Կոնտեին՝ նրան մոլագար անվանելով։ Կոնտեն հետխաղային ասուլիսին […]

̰
Նեյմարը վնասվածք է ստացել. արդյո՞ք կկարողանա մասնակցել «Բարսելոնայի» դեմ խաղին

12:34 11.02.2021

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը վնասվածք է ստացել Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/32 գավաթի՝ «Կաննի» դեմ խաղում: 60-րդ րոպեին նա վնասել է ձախ ոտքի մկանն ու հեռացել է խաղադաշտից՝ տեղը զիջելով Կիլիան Մբապեյին: Նեյմարն անմիջապես գնացել է հանդերձարան: Հատկանշական է, որ Նեյմարն այս խաղն առաջին անգամ սկսել է որպես թիմի ավագ: Փետրվարի 13-ին ՊՍԺ-ն Ֆրանսիայի առաջնությունում կխաղա «Նիցայի» […]

̰
Գվարդիոլան 200-րդ հաղթանակն է տարել «Մանչեսթեր Սիթիի» հետ

12:16 11.02.2021

«Մանչեսթեր Սիթին» Անգլիայի գավաթի 1/8-րդ եզրափակիչ փուլում 3-1 հաշվով առավելության է հասել «Սուոնսի Սիթիի» նկատմամբ։ Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ սա «Մանչեսթեր Սիթիի» 200-րդ հաղթանակն էր։ Գվարդիոլան այս ակումբի ղեկին 268 հանդիպում է անցկացրել։ Նա գլխավորում է «Մանչեսթեր Սիթին» 2016 թվականից։ Նրա գլխավորությամբ «Մանչեսթեր Սիթին» ԱՊԼ-ում հաղթել է 2 անգամ, 3 անգամ հաղթել է Անգլիայի լիգայի գավաթում, […]

̰
BACK_TO_TOP