22:49 06.02.2021
Հայաստանի բասկետբոլի գավաթի խաղարկության եզրափակչում միմյանց դեմ մրցել են մրցաշրջանից առաջ ձևավորված երկու թիմ՝ «Վահագնի Սիթի»-ն և «Մեդ Ֆոքսիս»-ը: Նախկին «Միկա» մարզահամալիրում կայացած եզրափակչում «Վահագնի սիթի»-ն չնչին առավելություն ուներ՝ 28:25: Երկրորդ քառորդի վերջնամասում «Մեդ Ֆոքսիս»-ը կարողացել է առավելություն ստանալ և առաջ անցնել հաշվի մեջ 49:51: Երրորդ քառորդը «Մեդ Ֆոքսիս»-ը շարունակել է առաջատար մնալ՝ 75:78: Որոշիչ […]
20:15 06.02.2021
«Ռոման» Ա սերիայի 21-րդ տուրի շրջանակում վաղը հյուրընկալվելու է երկրի գործող չեմպիոն «Յուվենտուսին»։ Հռոմեական ակումբի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան ներկայացրել է մեկնարկային կազմը։ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում է։ Խաղը կմեկնարկի այսօր՝ Երևանի ժամանակով 21:00-ին։
18:45 06.02.2021
Երևանի «Արարատը» շարունակում է ուսումնամարզական հավաքը ԱՄԷ-ում։ Այսօր Վարդան Բիչախչյանի թիմն ընկերական հանդիպում է անցկացրել ռուսական «Ռոդինայի» հետ։ Հանդիպումն ավարտվել է «Արարատ» թիմի հաղթանակով՝ 4։0 հաշվով։ Խաղի հաշիվը բացել է Արտակ Եդիգարյանը, որն առաջին խաղակեսում տուգանայինից կատարած հեռահար հարվածով դարձել է գոլի հեղինակ։ Առաջին կեսում «Արարատը» ևս մեկ գոլ հեղինակել է Էդգար Մալաքյանի անհատական անցումից […]
23:35 05.02.2021
«Ռեալի» պաշտպան Մարսելոն և «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շփում են ունեցել սոցիալական ցանցում։ Մարսելոն Instagram-ի իր էջում լուսանկար է հրարապարել մարզումից։ Ռոնալդուն մեկնաբանել է լուսանկարը։ Բրազիլացի պաշտպանը պատասխան մեկնաբանության մեջ ասել է, որ կարոտում է նրան: «Ես կարոտում եմ քեզ»,- գրել է Մարսելոն։ Հիշեցնենք, որ Ռոնալդուն ու Մարսելոն երկար տարիներ միասին հանդես են եկել «Ռեալում»։
22:55 05.02.2021
Վաղը կմեկնարկի շախմատի Champions Chess Tour-ի 3-րդ առցանց մրցաշարը՝ Opera Euro Rapid-ը: Արագ շախմատի այդ մրցաշարի 16 մասնակիցների թվում է նաև Լևոն Արոնյանը: Մրցաշարը կանցկացվի երկու փուլով: Նախնական փուլում շախմատիստները շրջանաձև մրցակարգով կորոշեն 8 ուժեղագույններին, որոնք հաջորդ փուլում նոկաուտ համակարգով կորոշեն հաղթողին: 8 ուժեղագույնները, ըստ նախնական փուլում զբաղեցրած տեղերի, կբաժանվեն զույգերի, որոնք արագ շախմատի 4-ական պարտիայից բաղկացած երկու մրցախաղ […]
22:14 05.02.2021
Կայացել է Իսպանիայի արքայական գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ խաղերի վիճակահանությունը։ Կազմվել են հետևյալ զույգերը: «Սևիլիա» – «Բարսելոնա» «Ատլետիկ» – «Լևանտե» Կիսաեզրափակիչ փուլի մրցավեճը բաղկացած է լինելու երկու խաղից։ Թիմերի միջև առաջին հանդիպումները կկայանան փետրվարի 10-ին և 11-ին, պատասխան խաղերը՝ մարտի 3-ին և 4-ին։ ? HORARIOS Y RETRANSMISIONES | Estos son los horarios y las televisiones que […]
21:27 05.02.2021
«Ռոման» Ա սերիայի 21-րդ տուրի շրջանակում վաղը հյուրընկալվելու է երկրի գործող չեմպիոն «Յուվենտուսին»։ Հռոմեական ակումբի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան 21 ֆուտբոլիստի է հայտավորել այդ հանդիպման համար։ Հենրիխ Մխիթարյանը ցուցակում է: ? | ??? Here’s the group making the trip to Turin later for Saturday’s big Serie A meeting with Juventus. ? #ASRoma #JuveRoma pic.twitter.com/7TIxfsa4gY — AS […]
19:25 05.02.2021
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի՝ ապագայի վերաբերյալ որոշումը կարող է տրանսֆերային լուրջ իրարանցում առաջացնել ֆուտբոլում: Շատ ակումբներ սպասում են Մեսսիի որոշմանը, գրում է Marca-ն: Եթե արգենտինացին որոշում է հեռանալ «Բարսելոնայից», ապա տարբեր սցենարներ են առաջանում նաև այլ ակումբների ու խաղացողների համար: ՊՍԺ տեղափոխվելու դեպքում Մեսսին կբացի դռները փարիզյան ակումբի առաջատար Կիլիան Մբապեի համար: ՊՍԺ-ն չի կարող […]
18:18 05.02.2021
Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում այսօր ավարտվել է Հայաստանի տղամարդկանց ծանրամարտի առաջնությունը, որին մասնակցել է ավելի քան 100 մարզիկ: 10 քաշային կարգերում Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճել են Գառնիկ Չոլակյանը (55 կգ), Անդրանիկ Պապեյանը (61 կգ), Մոնթե Մխիթարյանը (67 կգ), Նշան Անտոնյանը (73 կգ), Կարեն Մարգարյանը (81 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (96 […]
17:55 05.02.2021
Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ժերոմ Բոատենգը բաժանվել է մոդել Կասի Լեհնհարդից, որի հետ հարաբերությունների մեջ էր մոտ 1,5 տարի: Հունվարի սկզբին լրատվամիջոցները հաղորդեցին, որ Կասյան ավտովթարի է ենթարկվել Բոատենգի մեքենայով ՝ բախվելով փողոցային լապտերի: Ավելի ուշ նրա արյան մեջ ալկոհոլ էր հայտնաբերվել: «Ես խզեցի իմ հարաբերությունները Կասյա Լեհնհարդի հետ: Մենք արդեն միասին չենք: Սա միակ ճշմարիտ […]
15:50 05.02.2021
Մադրիդի «Ռեալի» ձախ պաշտպան Մարսելոն կարող է հեռանալ թիմից: «Արքայական ակումբը» տրանսֆերի է հանել բրազիլացուն, գրում է El Chiringuito-ն: «Ռեալը» որոշել է ամռանը վաճառել ֆուտբոլիստի տրանսֆերը, քանի դեռ հնարավոր է որոշակի գումար ստանալ նրա տեղափոխության դիմաց: Նախկինում 32-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էին «Մոնակոն» ու «Յուվենտուսը»: Բրազիլացին «Ռեալում» է խաղում 2008 թվականից: Ընթացիկ մրցաշրջանում Մարսելոն մասնակցել […]
14:42 05.02.2021
«Չելսին» դիտարկում է իր նախկին ֆուտբոլիստ Էդեն Ազարին վերադարձնելու տարբերակը: Այս մասին տեղեկացնում է Defensa Central-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ չնայած «Ռեալի» ֆուտբոլիստի ֆիզիկական խնդիրներին, բելգիացին հայտնվել է լոնդոնյան ակումբի տրանսֆերային ցանկում, սակայն Ազարը կարող է «Չելսի» վերադառնալ զգալիորեն ավելի ցածր գնով: «Չելսին» պատրաստ է նրա համար վճարել 40-ից 50 միլիոն եվրո, մինչդեռ 2019-ին Ազարին վաճառել էին […]
14:30 05.02.2021
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Բաբայանը կարող է կարիերան շարունակել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում: «Спорт-Экспресс»-ի տեղեկություններով՝ 25-ամյա հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Խիմկին»: Հիշեցնենք, որ Բաբայանը փետրվարի 1-ին ազատ գործակալի կարգավիճակ է ստացել՝ խզելով պայմանագիրը դանիական «Հոբրոյի» հետ, որի կազմում ելույթ էր ունենում 2017 թվականից: Բաբայանը Դանիայի Առաջին դիվիզիոնի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 10 հանդիպման՝ դառնալով 5 […]
14:14 05.02.2021
Կիսամիջին քաշային կարգում UFC-ի չեմպիոն Կամարու Ուսմանի և Ժիլբերտ Բարնսի մենամարտը բոլորի ուշադրության կենտրոնում է: Մարտիկները UFC 258-ի շրջանակներում մրցելու են փետրվարի 14-ին՝ ԱՄՆ-ի Նևադա նահանգում: Այս դիմակայությունը պետք է կայանար դեռ 2020-ի հուլիսին, բայց Բարնսի՝ կորոնավիրուսով վարակված լինելու պատճառով այն հետաձգվեց: Ուսմանն այս քաշային կարգում չեմպիոնությունը նվաճել է 2019-ի մարտին՝ հեշտ հաղթանակ տանելով այդ […]
14:03 05.02.2021
Հենրիխ Մխիթարյանն ու «Ռոման» մոտ են նոր պայմանագիր կնքելուն: Այս մասին հաղորդում է Calciomercato-ն: Առաջիկա օրերին հանդիպում է նախատեսված հռոմեական ակումբի ներկայացուցիչների և Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի միջև: Հանդիպման ընթացքում քննարկվելու են նոր պայմանագրի մանրամասները: Մխիթարյանը Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում «Ռոմայի» ամենաարդյունավետ ֆուտբոլիստն է: 32-ամյա հայ կիսապաշտպանն անցկացրած 19 խաղում դարձել է 9 գոլի և […]
13:15 05.02.2021
Հայաստանի հավաքականի անդամ, արգենտինական «Ատլետիկո Հուրականի» հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը վարակվել է կորոնավիրուսով: Ակումբը 12 վարակակրի անուն է ներկայացրել, որոնց թվում է նաև 24-ամյա հայ հարձակվողի անունը: Բալեկյանն Արգենտինայի Սուպերլիգայի 2019-20 մրցաշրջանում «Հուրականի» կազմում մասնակցել է 18 հանդիպման՝ դառնալով 3 գոլի հեղինակ: Ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետն արգենտինական ակումբի հետ լրանում է հունիսի 30-ին: Բալեկյանը Հայաստանի հավաքականի […]
12:56 05.02.2021
Պորտուգալիայի առաջնության 17-րդ տուրում «Պորտուն» արտագնա խաղում մրցել է «Բելենենսեշի» հետ՝ 0-0: Հանդիպման վերջնամասում «Պորտուի» պաշտպան Նանուն ուժգին բախվել է տանտերերի դարպասապահին: Շտապօգնության մեքենայով նրան անմիջապես խաղադաշտից տեղափոխել են հիվանդանոց: Դրվագից հետո շատ ֆուտբոլիստներ չեն կարողացել զսպել արցունքները:
12:20 05.02.2021
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Մելբուռնում ընթացող ATP 250 մրցաշարի երրորդ տուրի խաղում հաղթել է Հարավային Աֆրիկայի ներկայացուցիչ Քեվին Անդերսոնին: Խաղը տևել է 1 ժամ 37 րոպե, ավարտվել է 6: 3, 7: 6 հաշվով: Արդեն հայտնի է, թե ով է Խաչանովի մրցակիցը մրցաշարի 1/4 եզրափակչում: Խաչանովը կմրցի հոլանդացի թենիսիստ, աշխարհի 159-րդ ռակետ Բոտիկ վան […]
12:07 05.02.2021
Հայազգի գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը մեկնաբանել է Կրասնոյարսկում Ռուսաստանի առաջնության կարճ ծրագրում իր ելույթը: Ադելիան, ով դարձել է առաջնության փոխչեմպիոն, կատարել է իր ծրագիրը Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո: «Իմ կարճ ծրագրի երաժշտությունը գրել է հայ կոմպոզիտոր Արա Գևորգյանը, ես հայրիկիս կողմից հայ եմ: Վերջերս Հայաստանը պարտվեց պատերազմում ու զիջեց Արցախը։ Ինձ համար շատ կարևոր է, […]
12:00 05.02.2021
Բիլբաոյի «Աթլետիկը» դարձավ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի վերջին մասնակիցը։ Քառորդ եզրափակչում բասկերը 11 մետրանոց հարվածաշարում արտագնա խաղում հաղթեցին «Բետիսին»: 84-րդ րոպեին սևիլյացիներն առաջ անցան հաշվի մեջ․ գոլի հեղինակ դարձավ Խուանմին: «Աթլետիկին» հաջողվեց դառնալ գոլի հեղինակ 4-րդ փոխհատուցվող րոպեին ՝ Ռաուլ Գարսիայի դիպուկ հարվածի շնորհիվ: Լրացուցիչ ժամանակում գոլեր չգրանցվեցին, իսկ 11 մետրանոց հարվածաշարում հյուրերի դարպասապահ Ունաի […]
11:23 05.02.2021
Քաթարում շարունակվում է աշխարհի ակումբային առաջնությունը: Երեկ որոշվեցին կիսաեզրափակիչ փուլի մասնակիցները. եգիպտական «Ալ-Ահլին» 1/4 եզրափակչում հաղթեց Քաթարի «Ալ-Դուահիլին» ՝ 1:0: 1/2 եզրափակչում «Ալ-Ահլին» դարձավ գերմանական «Բավարիայի» մրցակիցը, խաղը կկայանա փետրվարի 8-ին: Երկրորդ կիսաեզրափակչում կհանդիպեն բրազիլական«Պալմեյրասը» և մեքսիկական «Տիգրեսը»: Վերջինս դուրս եկավ աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչ՝ հաղթելով հարավկորեական «Ուլսանին» 2։1 հաշվով:
11:12 05.02.2021
Ռուսաստանում գեղասահքի պատանեկան առաջնությունում Ադելիա Պետրոսյանը նվաճել է արծաթե մեդալ: Ընդհանուր առմամբ, մարզուհին երկու մրցակցային օրվա ընթացքում ստացել է 211,87 միավոր: Ադելիան կատարել է իր կարճ ծրագիրը Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո:
10:34 05.02.2021
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի խաղում «Չելսիից» 0-1 հաշվով կրած պարտությունից հետո շատ կոպիտ է պատասխանել լրագրողի հարցին: Միջադեպից հետո լրագրող Ալիսոն Բենդերը թվիթերում գրել է. «Ես հարցրեցի Ժոզեին, թե ինչու նա խաղալու հնարավորություն չտվեց Բեյլին: Նա պատասխանեց. «Լավ հարց է, բայց դու պատասխանին արժանի չես»:
19:15 04.02.2021
ԱՄԷ-ում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակներում «Նոան» այսօր ընկերական հանդիպում անցկացրեց Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ և պարտվեց 0:3 հաշվով: Առաջին խաղակեսում ռուսական թիմի կազմում աչքի ընկան Չիստյակովն ու հարձակվող Կրապուխինը։ Հիմնական ժամանակի ավարտից 4 րոպե առաջ Պոգորելովը հաշիվը դարձրեց 3:0: Հիշեցնենք, որ Ռուսաստանի չեմպիոնն այսօր հաղթել էր նաև «Արարատ-Արմենիային»՝ 4-0 հաշվով:
17:44 04.02.2021
Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերը այս տարի կանցկացվեն 100% հավանականությամբ: Այս մասին Nikkei թերթին տված հարցազրույցում ասել է Միջազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Ջոն Քոութսը: «ՄՕԿ-ը, Խաղերի կազմկոմիտեն, Ճապոնիայի կառավարությունը և Տոկիոյի վարչակազմը վճռական են տրամադրվել այս խաղերը անցկացնելուն: Մենք պահպանել ենք մեր վճռականությունը: Եվ դրան ոչ մի խոչընդոտ չենք տեսնում: 100%-ով վստահ եմ: Դժվար է, բայց […]
14:53 04.02.2021
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն կարող է տեղափոխվել «Բարսելոնա»։ Cadena Ser-ի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբի նախագահի թեկնածուները կապ են հաստատել արգենտինացի ֆուտբոլիստի շրջապատի հետ, ու Ագուերոն ուրախությամբ համաձայնել է հանդես գալ կատալոնացիների կազմում։ Ագուերոյի պայմանագրի ժամկետը «Մանչեսթեր Սիթիի» հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում։ Այս պարագայում նա «Բարսելոնա» կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակով։ Սա կարևոր գործոն է […]
14:13 04.02.2021
Որոշվել է թոփ-5 առաջնությունների ամենաարդյունավետ զույգերի տասնյակը: Բացահայտ առաջատարը «Բավարիայի» հարձակվողների՝ Լևանդովսկի-Մյուլլեր զույգն է։ Նրանք միասին Բունդեսլիգայի շրջանակներում 34 գոլ են ուղարկել մրցակիցների դարպասն այս մրցաշրջանում։ 1․ Ռոբերտ Լևանդովսկի – Թոմաս Մյուլլեր․ «Բավարիա» – 34 գոլ / 24+10 2-4․ Կիլիան Մբապե – Մոյզե Քին․ ՊՍԺ – 24 գոլ / 15+9 2-4․ Ռոմելու Լուկակու – Լաուտարո Մարտինես․ «Ինտեր» – […]