16:55 22.01.2021
2020 թ. դեկտեմբերի 30-ին՝ աշխատանքային օրվա ավարտից քիչ առաջ, ՀՖՖ 9 անդամներ՝ «Արարատ» ՖԱ ՀՁ ՓԲԸ, «Արարատ-Արմենիա» ՖԱ ԲԲԸ, ԴՖԱ ՓԲԸ, «Դովեղ» ՖԱ ՀԿ, «Էրեբունի» ՍԱ ՀԿ, «Էրեբունի-Դիլիջան» ՄԱ ՀԿ, «Հայկական ֆուտբոլի վետերանների և պատանի ֆուտբոլիստների համերաշխություն» ՀԿ, «Սևան» ՖԱ ՍՊԸ, «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա» ՀԿ, ՀՖՖ կանոնադրության 33-րդ հոդվածի երկրորդ կետի համաձայն, դիմել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեին՝ պահանջելով 2021 թ. հունվարի 20-ին կազմակերպել արտահերթ ժողով՝ հետևյալ օրակարգով.
1. Հայտարարություն առ այն, որ արտահերթ ժողովը հրավիրվել և գումարվել է ՀՖՖ կանոնադրությանը համապատասխան, արտահերթ ժողովի պատվիրակների լիազորությունների ճանաչում։
2. Ժողովի արձանագրության հաստատման համար պատվիրակների ընտրություն։
3. Հաշվիչ հանձնաժողովի ընտրություն։
4. ՖԱ «Անի» ՀԿ, ՖԱ «Արագած» ՀԿ, «Լոկոմոտիվ» ՖԱ ՀԿ, ՖԱ «Տորպեդո» ՍՊԸ, ԴՖԱ ՓԲԸ և ՖԱ «Վեստ Արմենիա» ՀԿ անդամության կասեցում
5. «Շիրակ» ՖԱ ՀԿ անդամագրում
ՀՖՖ կանոնադրության նույն՝ 33-րդ հոդվածի երկրորդ կետի համաձայն՝ նման պարագայում ՀՖՖ արտահերթ ժողովը պետք է անցկացվի դիմումը ստանալուց 2 ամսվա ընթացքում, և արտահերթ ժողովի անցկացման վայրի և ժամկետի որոշումը պետք է կայացնի ՀՖՖ գործադիր կոմիտեն: Այն պարագայում, երբ ՀՖՖ գործադիր կոմիտեն չի հրավիրում արտահերթ ժողով, դիմումը ստորագրած անդամներին ներկայացնող պատվիրակներն իրենց նախաձեռնությամբ հրավիրում են արտահերթ ժողով:
Այսօր ՀՖՖ-ին հայտնի է դարձել, որ վերոնշյալ 9 անդամները, չսպասելով ՀՖՖ գործադիր կոմիտեի նիստին և դրա ընթացքում կայացվելիք հնարավոր որոշմանը, նախաձեռնել են ՀՖՖ արտահերթ ժողովի կազմակերպում 2021 թ. փետրվարի 1-ին և ուղարկել են համապատասխան ծանուցումներ ՀՖՖ մնացած անդամներին:
Հայտնում ենք, որ արտահերթ ժողովի հրավիրման նախաձեռնությամբ հանդես եկած 9 անդամները սույն գործընթացի իրականացման շրջանակներում պարտավոր են հետևել ՀՖՖ կանոնադրությամբ սահմանված պահանջներին և պահպանել սահմանված երկամսյա ժամկետ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կոպտորեն խախտվել է Կանոնադրությամբ սահմանված ընթացակարգը, նշված արտահերթ ժողովը չի կարող հրավիրվել, իսկ հրավիրվելու պարագայում կկրի ապօրինի բնույթ, և ժողովի ընթացքում ընդունված բոլոր որոշումները չեն ունենա իրավական ուժ:
Այդ կապակցությամբ կոչ ենք անում ՀՖՖ բոլոր անդամներին չմասնակցել արտահերթ ժողով հրավիրելու նախաձեռնման փորձին և հետևել ՀՖՖ կանոնադրությամբ սահմանված պահանջներին և ընթացակարգերին: Հակառակ պարագայում ՀՖՖ-ն ստիպված կլինի այդ ժողովին մասնակից բոլոր անդամների նկատմամբ կիրառել կարգապահական պատժամիջոցներ՝ ընդհուպ անդամության կասեցում և անդամությունից հեռացում:
11:20 03.06.2025
Դեմբելեն՝ ՉԼ 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ11:07 03.06.2025
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Տոկիոյում հանդիպել է Ճապոնիայի Խորհրդականների պալատի փոխնախագահի հետՃապոնիա աշխատանքային այցի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը հանդիպել է Ճապոնիայի Ազգային ժողովի Խորհրդականների պալատի փոխնախագահ Հիրոյուկի Նագահամայի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ճապոնական երկկողմ համագործակցության օրակարգային հարցերը: ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ճապոնիայի հետ հարաբերությունների համակողմանի զարգացումը՝ հիմնված երկուստեք հարգանքի եւ ժողովրդավարական արժեքների վրա: Նա նշել […] ...
10:57 03.06.2025
Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի՝ Ագարակի հնավայրը շրջանցող ճանապարհահատվածում ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներն ավարտվել ենՀյուսիս-հարավի Տրանշ-2-ի՝ Ագարակի հնավայրը շրջանցող մոտ 8կմ երկարությամբ նորակառույց ճանապարհահատվածում ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներն ավարտվել են։ Կապալառու կազմակերպության կողմից այժմ կատարվում են մետաղյա արգելափակոցների տեղադրման, ջրահեռացման համակարգերի բետոնացման և այլ աշխատանքներ։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...
10:45 03.06.2025
Տաք եղանակին առկա են նպաստավոր պայմաններ աղիքային վարակների հարուցիչների աճման և բազմացման համարԱղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ է սեզոնայնությունը: Տաք եղանակին առկա են նպաստավոր պայմաններ աղիքային վարակների հարուցիչների աճման և բազմացման համար. դրանք տարածվում են ջրի, սննդի միջոցով, նաև` կենցաղակոնտակտային ճանապարհով: Այս մասին հայտնում է բժիշկ-համաճարակաբան Ներսես Գրիգորյանը։ Լավ չլվացված մրգերն ու բանջարեղենը, համապատասխան պայմաններում չպահված սննդամթերքը, ոչ ճիշտ պատրաստված ուտեստներն ավելի հաճախ են դառնում աղիքային վարակիչ հիվանդությունների […] ...
10:34 03.06.2025
Արամ Ղազարյանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 3-ի որոշմամբ՝ Արամ Ղազարյանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ Արամ Ղազարյանը հունիսի 2-ին հայտնել էր, որ հրաժարական է տալիս Լոռու մարզպետի պաշտոնից և դադարեցնում իր քաղաքական և կուսակցական գործունեությունը։ ...
10:31 03.06.2025
Գերմանիայի նոր Սուպերգավաթը կկոչվի լեգենդար ֆուտբոլիստի անունովԳերմանիայի ֆուտբոլի լիգան ներկայացրել է նոր Սուպերգավաթը, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը: Սուպերգավաթն այսուհետև կկոչվի լեգենդար Ֆրանց Բեկենբաուերի անունով: Գավաթի տարբերանշանի վրա կլինի նրա նկարը: Գերմանիայի Սուպերգավաթը 2025 թվականին կվիճարկեն երկրի չեմպիոն «Բավարիան» և գավաթակիր «Շտուտգարտը»: Հանդիպումը կկայանա օգոստոսի 16-ին Շտուտգարտում: ...
10:15 03.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 3-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 436 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 443 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․79 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․91 դրամ: ...