19:30 22.01.2021
ՈւԵՖԱ-ն հրաժարվել է մեկնաբանել Մյունխենի «Բավարիայի» կառավարման խորհրդի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեի հայտարարությունը, թե ՈւԵՖԱ-ն քննարկում է 2021թ. ամռանը Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարը մեկ երկրում անցկացնելու տարբերակը։
«Մենք չունենք մեկնաբանություն Ռումենիգեի հայտարարության վերաբերյալ։ ՈւԵՖԱ-ն կարող է հաստատել, որ մրցաշարի կազմակերպիչ 12 քաղաքների հետ քննարկում է երկրպագուների հետ կապված չորս սցենար. ստադիոններում հանդիսականների 100 տոկոս ներկայություն, 50-ից 100 տոկոս ներկայություն, 20-30 տոկոս ներկայություն և ստադիոններ՝ առանց հանդիսականների։ Ամեն քաղաք կընտրի իր համար նախընտրելի տարբերակը։ Որոշումը կլինի մարտին»,- նշվում է ՈւԵՖԱ-ի հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով Եվրոպայի առաջնությունը հետաձգվել էր մեկ տարով և կանցկացվի 2021 թվականի հունիսի 11-ից հուլիսի 11-ը 12 քաղաքներում:
11:30 03.06.2025
Թուրքիայում աղջիկը մահացել է երկրաշարժի ժամանակ խուճապային նոպայիցԹուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն մեկ մարդ, ևս 68-ը վիրավորվել են: Այս մասին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան X-ի իր էջում: Նրա խոսքով՝ Ֆեթհիյե շրջանում (Մուղլա նահանգ) խուճապային նոպայի պատճառով մահացել է 14-ամյա աղջիկ։ Եվս 68 մարդ տուժել է խուճապի և բարձրությունից ցատկելու պատճառով։ 5.8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել […] ...
11:20 03.06.2025
Դեմբելեն՝ ՉԼ 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն ճանաչվել է Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։ Ֆրանսիացին մրցաշարի 15 խաղում 8 գոլ է խփել, կատարել 6 գոլային փոխանցում։ Դեմբելեի խաղընկեր Դեզիրե Դուեն էլ ճանաչվել է Չեմպիոնների լիգայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։ 19-ամյա վինգերը մրցաշարի եզրափակիչի հերոսն էր։ Նա Միլանի «Ինտերի» դեմ վճռորոշ խաղում դուբլ է […] ...
11:07 03.06.2025
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Տոկիոյում հանդիպել է Ճապոնիայի Խորհրդականների պալատի փոխնախագահի հետՃապոնիա աշխատանքային այցի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը հանդիպել է Ճապոնիայի Ազգային ժողովի Խորհրդականների պալատի փոխնախագահ Հիրոյուկի Նագահամայի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ճապոնական երկկողմ համագործակցության օրակարգային հարցերը: ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ճապոնիայի հետ հարաբերությունների համակողմանի զարգացումը՝ հիմնված երկուստեք հարգանքի եւ ժողովրդավարական արժեքների վրա: Նա նշել […] ...
10:57 03.06.2025
Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի՝ Ագարակի հնավայրը շրջանցող ճանապարհահատվածում ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներն ավարտվել ենՀյուսիս-հարավի Տրանշ-2-ի՝ Ագարակի հնավայրը շրջանցող մոտ 8կմ երկարությամբ նորակառույց ճանապարհահատվածում ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներն ավարտվել են։ Կապալառու կազմակերպության կողմից այժմ կատարվում են մետաղյա արգելափակոցների տեղադրման, ջրահեռացման համակարգերի բետոնացման և այլ աշխատանքներ։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...
10:45 03.06.2025
Տաք եղանակին առկա են նպաստավոր պայմաններ աղիքային վարակների հարուցիչների աճման և բազմացման համարԱղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ է սեզոնայնությունը: Տաք եղանակին առկա են նպաստավոր պայմաններ աղիքային վարակների հարուցիչների աճման և բազմացման համար. դրանք տարածվում են ջրի, սննդի միջոցով, նաև` կենցաղակոնտակտային ճանապարհով: Այս մասին հայտնում է բժիշկ-համաճարակաբան Ներսես Գրիգորյանը։ Լավ չլվացված մրգերն ու բանջարեղենը, համապատասխան պայմաններում չպահված սննդամթերքը, ոչ ճիշտ պատրաստված ուտեստներն ավելի հաճախ են դառնում աղիքային վարակիչ հիվանդությունների […] ...
10:34 03.06.2025
Արամ Ղազարյանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 3-ի որոշմամբ՝ Արամ Ղազարյանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ Արամ Ղազարյանը հունիսի 2-ին հայտնել էր, որ հրաժարական է տալիս Լոռու մարզպետի պաշտոնից և դադարեցնում իր քաղաքական և կուսակցական գործունեությունը։ ...