16:16 27.02.2025
Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, աշխարհի գավաթի խաղարկության հաղթող, Տոկիոյի և Փարիզի Օլիմպիական խաղերի մասնակից, ազատոճային ըմբիշ Վազգեն Թևանյանն Ալբանիայում ընթացող Մուհամեդ Մալոյի անվան միջազգային վարկանիշային մրցաշարում դարձել է արծաթե մեդալակիր։ 70 կգ քաշային կարգի եզրափակչում մեր ըմբիշը 1-4 հաշվով պարտվել է ճապոնացի Յոշինոսուկե Աոյագիին։ Թևանյանը մրցաշարում պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից և հաղթել […]
15:40 27.02.2025
Հայաստանի ազգային հավաքականում հանդես եկած եզրային հարձակվող Արշակ Կորյանը տեղափոխվել է Ռուսաստանի երկրորդ լիգան ներկայացնող «Ռոդինա», հայտնում է մոսկովյան ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը պայմանագիր են կնքել, որի ժամկետը կգործի մինչև 2025թ. հունիսի 30-ը։ 29-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածն անցկացրել է Մոսկվայի «Տորպեդոյում», 21 խաղում խփել 3 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։ Նա նախկինում հանդես […]
15:15 27.02.2025
Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն կազմել է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստների ցանկը, գրում է espn.com.br-ն: «Պատմության մեջ լավագույնն անկասկած Պելեն է: 2-րդ տեղը կիսում են Մեսսին ու Մարադոնան: Նրանց հաջորդում են Զիկոն, Ռոմարիոն, Վան Բաստենը, Զիդանը, Ֆիգուն, Ռիվալդոն, Ռոնալդինյոն և այլ ֆուտբոլիստներ: Երբ ինձ խնդրում են լավագույն տասնյակ կազմել, ամեն անգամ տարբեր անուններ եմ նշում: […]
14:51 27.02.2025
Թուրքական «Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարող է դատի տալ «Գալաթասարային», հայտնում է BBC-ն։ «Գալաթասարայի» դեմ Թուրքիայի Սուպերլիգայի 25-րդ տուրի խաղից հետո պորտուգալացի մասրզիչը քննադատել էր մրցակցի ֆուտբոլիստներին և մարզչական շտաբին՝ ասելով. «Նրանք թռչկոտում էին կապիկների պես»։ «Գալաթասարայը» Մոուրինյուի խոսքերը որակել էր ռասիզմ և անհարգալից վերաբերմուք թուրք ժողովրդի հանդեպ։ Ակումբը խոստացել էր բողոք նոերկայացնել ՖԻՖԱ-ին […]
13:39 27.02.2025
ՈՒԵՖԱ-ի մինչև 16 տարեկանների Զարգացման մրցաշարի շրջանակներում Հայաստանի հավաքականը երկրորդ հանդիպումն է անցկացրել: Այս անգամ մեր ընտրանին մրցել է Ֆարերյան կղզիների թիմի հետ և հաղթել 1:0 հաշվով: Այս մասին հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Մալթայում կայացած մրցավեճի 54-րդ րոպեին աչքի է ընկել Հայաստանի թիմի ավագ Տիգրան Օհանյանը: Ալեքսանդր Պետրոսյանի թիմն առաջին տուրում 0:1 հաշվով պարտվել […]
13:11 27.02.2025
Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթել է «Ռեալ Սոսյեդադին»։ «Ռեալին» հաղթանակ է պարգևել 18-ամյա բրազիլացի հարձակվող Էնդրիկը։ Բասկյան թիմից հանդիպումը վնասվածքի պատճառով բաց է թողել Ռուսաստանի ազգային հավաքականում հանդես եկող հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանը։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 1-ին Մադրիդում։
10:40 27.02.2025
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մարտի 1-ից մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում՝ նախապատրաստվելով ՈՒԵՖԱ Ֆուտզալի ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլի վերջին հանդիպումներին։ Ֆուտզալի ազգային ընտրանին մարտի 8-ին կհյուրընկալվի Դանիայի հավաքականին, իսկ մարտի 12-ին կհյուրընկալի Ղազախստանի ընտրանուն: Մարզական հավաքին մասնակցելու համար գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հրավիրել է հետևյալ ֆուտզալիստներին։ Դարպասապահներ Ալբերտ Աղաջանով – ՏԶՄՍ Տուլա […]
08:10 27.02.2025
«Ռեալի» նախկին ֆուտբոլիստ ու գլխավոր մարզիչ Խորխե Վալդանոն կարծիք է հայտնել իսպանական թիմի երկրպագուների մասին, հաղորդում է Marca-ն: «Մարդիկ տարբեր կերպ են ընկալում ֆուտբոլը: Ոմանք հենց խաղն են սիրում, մյուսները՝ թիմին: Նրանք, որոնք կոնկրետ թիմի երկրպագու են, կարող են ատել այլ ակումբներին: Դա նրանց խանգարում է վայելել կատարյալ ֆուտբոլը, եթե այն ուրիշ թիմի կատարմամբ է: […]
00:30 27.02.2025
Նորվեգիայի Տրոնդհեմ քաղաքում ընթացող դահուկավազքի Աշխարհի առաջնության 7.5կմ դասական ոճի որակավորման փուլում ՀՀ կանանց հավաքականի առաջատար Կատյա Գալստյանը 33 երկրի 60 մարզիկների պայքարում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը` իրավունք վաստակելով մասնակցելու եզրափակիչ փուլին: Այս մասին հայտնել է Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիան: Նշենք, որ երզափակիչ փուլ որակավորվում է ընդամենը 10 մարզիկ:
23:59 26.02.2025
«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին կմնա ամերիկյան թիմում և կարիերան կավարտի MLS-ում։ Այս մասին հայտնել է լրագրող և ինսայդեր Կլաուդիոն: Աղբյուրի համաձայն՝ չնայած Մեսսիի՝ «Բարսելոնա» վերադառնալու մասին լուրերին, արգենտինացին մտադիր չէ հեռանալ «Ինտեր Մայամիից»: Նշվում է, որ մոտ ապագայում դիտարկվում է «Ինտեր Մայամիի» և «Բարսելոնայի» միջև ընկերական հանդիպում անցկացնելու հնարավորությունը։ Մեսսին «Ինտեր […]
23:17 26.02.2025
Ինդիան Ուելսում կայանալիք WTA-ի 1000 կարգի մրցաշարի կազմակերպիչները 5 թիկնապահ են հատկացնելու Էմմա Ռադուկանուին, հայտնում է The Times-ը: Աշխարհի 55-րդ ռակետին թիկնապահները կուղեկցեն հյուրանոցի համարից մինչև թենիսի կորտեր: Մրցաշարի կազմակերպիչները այս քայլին են գնացել, երբ պարզվել է, որ Դուբայի մրցաշարում անհայտ տղամարդ է մոտեցել թենիսիստուհուն, ինչ-որ գրություն փոխանցել, լուսանկարել նրան և անհանգստացրել: Ինդիան Ուելսի մրցաշարը […]
22:28 26.02.2025
Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կարծիք է հայտնել Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչում «Բարսելոնայի» դեմ արտագնա խաղի (4:4) մասին, գրում է Marca-ն: Հանդիպման 6-րդ րոպեից մադրիդցիները հաշվի մեջ առաջ են եղել 2:0 հաշվով, իսկ 84-րդ րոպեի դրությամբ զիջում էին՝ 2:4 հաշվով։ «Չես կարող այսպիսի «Բարսելոնայի» դեմ դրական արդյունք սպասել, եթե շատ գոլեր չես խփում: Հեշտ չէր […]
21:51 26.02.2025
«Ռոստովը» հայտարարել է, որ թիմի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը հեռացել է ակումբից: Պայմանագիրը խզվել է երկկողմ համաձայնությամբ: Ռուսական ակումբի նախագահ Արտաշես Հարությունյանցը հայտարարել է, որ Կարպինը որոշումը կայացրել է Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզչի աշխատանքի վրա կենտրոնանալու համար: «Ռոստովի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել իսպանացի Ջոնաթան Ալբան, որը նախկինում Կարպինի մարզչական շտաբում աշխատում էր որպես վերլուծաբան:
20:52 26.02.2025
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոթը 2 խաղով որակազրկվել է մրցավար Մայքլ Օլիվերին վիրավորելու համար։ Այս մասին հայտնում է Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան: «Էվերթոնի» հետ դերբիից (2:2) հետո նիդերլանդցին վիճաբանել էր մրցավարի հետ և կարմիր քարտ ստացել նրան վիրավորելու համար: Առնե Սլոթն ընդունել է իր մեղքը և տուգանվել 70 հազար ֆունտով: 2 խաղով որակարզկվել և 7000 ֆունտով […]
19:56 26.02.2025
Մոնտենեգրոյի Պետրովաց քաղաքում մեկնարկել է մինչև 20 տարեկան շախմատիստների աշխարհի առաջնության առաջին փուլը: Հայաստանից մրցաշարին մասնակցում են գրոսմայստեր Էմին Օհանյանը, միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Բենիկ Ագասարովը, ինչպես նաև Միլենա Գասպարյանն ու Անի Ավետիսյանը։ Մրցաշարը կավարտվի մարտի 7-ին:
19:30 26.02.2025
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկն ամփոփել է Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչում Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ առաջին խաղի (4:4) արդյունքը, հայտնում է Marca-ն: «Հաշվի առնելով, թե 0:2 հաշվից հետո ինչպես էինք խաղում, հիասթափված եմ արդյունքից: Բազմաթիվ գոլային պահեր ստեղծեցինք: Սակայն վերջին րոպեներին մեր դարպասի մոտ շատ պահեր թույլ տվեցինք: Մրցակիցն էլ այնքան ուժեղ թիմ է, որ օգտագործում է […]
19:00 26.02.2025
Ալբանիայում մեկնարկել է ըմբշամարտի միջազգային վարկանիշային մրցաշար: Ազատ ոճի 70 կգ քաշային կարգում Վազգեն Թևանյանը 1/8 եզրափակչում 3:0 հաշվով հաղթել է բուլղարացի Միխայիլ Իլիև Գեորգիևին: Քառորդ եզրափակչում Թևանյանի մրցակիցը մոլդովացի Վասիլե Դիակոնն էր, որին հայ ըմբիշը հաղթել է 3:2 հաշվով: Նույն քաշային կարգում մրցագորգ պետք է դուրս գար նաև Արման Անդրեասյանը, սակայն նա չի մասնակցել […]
18:32 26.02.2025
Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում Միլանի «Ինտերը» «Ջուզեպե Մեացա» ստադիոնում 2-0 հաշվով առավելության է հասել «Լացիոյի» դեմ խաղում։ Միլանյան ակումբի հայտացուցակում էր նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը խաղադաշտ դուրս չի եկել։ «Ինտերը» մրցաշարի կիսաեզրափակչում կմրցի «Միլանի» հետ։
18:06 26.02.2025
Գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնը խոսել է կարիերայի գլխավոր հիասթափության մասին։ «Կցանկանայի օլիմպիական չեմպիոն դառնալ, բայց պարտվեցի որակավորման փուլում ու չկարողացա մասնակցել Լոս Անջելեսի խաղերին։ Դա իմ կարիերայի գլխավոր հիասթափությունն է»,- լեգենդար բռցնքամարտիկի խոսքերը մեջբերում է World Boxing News-ը։ Թայսոնը 1984 թ. Օլիմպիական խաղերի որակավորման փուլի եզրափակչում մրցել է Հենրի Թիլմանի […]
17:30 26.02.2025
Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 22-րդ տուրում «Ալ Նասրը» հյուրընկալվելիս 2-0 հաշվով առավելության է հասել «Ալ Վեհդայի» դեմ խաղում։ «Ալ Նասրի» գոլերից մեկը խփել է «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն։ Սա պորտուգալացու կարիերայում 925-րդ գոլն է։ Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմը 47 միավորով բարձրացավ երրորդ տեղ։
17:00 26.02.2025
Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում Երրորդ Բունդեսլիգան ներկայացնող Բիլեֆելդի «Արմինիան» սեփական դաշտում 2-1 հաշվով անակնկալ հաղթանակ է տարել Բրեմենի «Վերդերի» նկատմամբ։ «Արմինիան» 10 տարի անց դուրս է եկել գավաթի կիսաեզրափակիչ։ Ակումբը նախորդ անգամ մրցաշարի այդ փուլ հասել էր 2015 թվականին։ Կիսաեզրափակչում են նաև «Շտուտգարտն» ու Լևերկուզենի «Բայերը»։ Քառորդ եզրափակիչ վերջին դիմակայությունում կհանդիպեն «Լայպցիգը» և «Վոլֆսբուրգը»։
16:30 26.02.2025
«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում», հայտնում է Cadena SER-ը։ Աղբյուրի համաձայն` «Ռեալն» ու անգլիացի ֆուտբոլիստը բանավոր համաձայնության են հասել։ 26-ամյա ֆուտբոլիստը իսպանական թիմի կազմը կհամալրի ազատ գործակալի կարգավիճակում և կկնքի 4 տարվա պայմանագիր։ Ալեքսանդր-Առնոլդը մերժել է «Լիվերպուլի»` այս տարվա հունիսի 30-ին ավարտվող պայմանագրի երկարաձգման բոլոր առաջարկները։ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը «Լիվերպուլի» համակարգում […]
16:17 26.02.2025
«Ռեալ Սոսյեդադի» մամուլի քարտուղար Յոն Անդեր Մունդուատեն հայտնել է հայ կիսապաշտպան Արսեն Զախարյանի ապաքինման ժամկետը։ «Արսենը կարճ ժամանակով է բացակայելու խաղադաշտից։ Հավանաբար նա բաց կթողնի մի քանի խաղ»,- Մունդուաետի խոսքերը մեջբերում է Sport24-ը։ 21-ամյա Զախարյանն Իսպանիայի Լա լիգայի 25-րդ տուրի «Լեգանեսի» դեմ խաղում (3-0) ընթացիկ մրցաշրջանում առաջին անգամ «Ռեալ Սոսյեդադի» մեկնարկային կամզում էր և 12-րդ […]
15:58 26.02.2025
Աշխարհի 8-րդ ռակետ Ալեքս Դե Մինորը (Ավստրալիա) և 9-րդ ռակետ Անդրեյ Ռուբլյովը (Ռուսաստան) չեն կարողացել հաղթահարել Դուբայի ATP-500 շարքի մրցաշարի առաջին փուլը։ Դե Մինորը 1/16 եզրափակչում պարտվել է Մարին Չիլիչին (Խորվաթիա, 187-րդ ռակետ)` 2-6, 6-3, 3-6։ Աշխարհի նախկին երրորդ ռակետ, ԱՄՆ-ի բաց առաջնության 2014 թ. չեմպիոն Չիլիչը 1/8 եզրափակչում կմրցի Ալեքսեյ Պոպիրինի (Ավստրալիա, 27-րդ ռակետ) […]
15:35 26.02.2025
«Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բաց է թողել թիմի մարզումը, գրում է Marca-ն: Ֆրանսիացին ատամի ցավ է զգացել և թեթև վիրահատության ենթարկվել, ինչի պատճառով բաց է թողել մարզումը: Հնարավոր է՝ Մբապեն բաց թողնի նաև «Ռեալ Սոսյեդադի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին հանդիպումը, որը կկայանա փետրվարի 27-ին։ Մբապեն այս մրցաշրջանում 39 խաղում խփել է 28 գոլ:
15:18 26.02.2025
«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին «Ռեալ Սոսյեդադի» հետ Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ առաջին խաղին ընդառաջ ասուլիսի ընթացքում արձագանքել է Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասի հայտարարություններին: Տեբասն օրեր առաջ ասել էր, որ «Ռեալը» միշտ «լացում» է ու դժգոհում ամեն ինչից: «Տեբասը չափազանց շատ է խոսում «Ռեալի» մասին: Իմ՝ ակումբում եղած ժամանակահատվածում նա բազմաթիվ հայտարարություններով վիրավորել է թիմի […]
14:18 26.02.2025
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին «Մոնցայի» դեմ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսին գովեստի խոսքեր է ասել Սեսկ Ֆաբրեգասի հասցեին: Ռանիերիի թիմը այս խաղում հաղթել էր 4-0 հաշվով։ «Ես արդեն մտածում եմ «Կոմոյի» դեմ հանդիպման մասին: «Կոմոն» այս մրցաշրջանում արդեն մեկ անգամ հաղթել է մեզ, հիմա էլ նրանք շատ լավ մարզավիճակում են: Կարծում եմ՝ Սեսկ Ֆաբրեգասը 3-4 […]
13:58 26.02.2025
«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է «Լիվերպուլի» առաջատար Մոհամեդ Սալահի խաղի մասին: «Սալահի այն հատկանիշը, որն ինձ ամենաշատն է դուր գալիս այն է, որ նա յուրաքանչյուր տարի ավելի լավն է դառնում: Հիշում եմ՝ երբ իմ գլխավորած «Արսենալը» Սալահի դեմ էր խաղում, նա 6 գոլային պահ էր ստեղծում ու խփում միայն մեկ գոլ: Հիմա […]
10:38 26.02.2025
Իսպանիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խավիեր Կլեմենտեն խոսել է տեսակրկնապատկերների VAR համակարգի մասին։ «VAR-ն աղետ է։ Նրանք, ովքեր օրենքներ են թելադրում, չեն սիրում ֆուտբոլը։ Անհրաժեշտ են այնպիսի մարդիկ, որոնք իրերը մեկնաբանում են այնպես, ինչպես կան: Խնդիր է նաև այն, որ օրենքները փոխվում են անընդհատ. այսօր VAR-ը խախտում է արձանագրում, իսկ կիրակի` ոչ։ Երբ VAR-ը […]
10:20 26.02.2025
«Բարսելոնան» կերկարաձգի պայմանագիրն ակումբի պաշտպան Ինիգո Մարտինեսի հետ։ Այս մասին տեղեկացրել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Կողմերի համաձայնագիրն ուժի մեջ կլինի մինչև 2026 թ. հունիսի 30-ը ներառյալ։ 33-ամյա ֆուտբոլիստը կատալոնական ակումբ է տեղափոխվել 2023 թ. հուլիսին և 55 խաղում խփել է 2 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։