Ովքե՞ր են ներկայիս ամենաթանկարժեք ֆուտբոլիստները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 05 2025
  • $
    384.15
  • RUBLE
    4.88
  • 433.59
WEATHER
+20.09 oC

Ովքե՞ր են ներկայիս ամենաթանկարժեք ֆուտբոլիստները

10:06 07.01.2021

Մարզական հետազոտությունների միջազգային կենտրոնը (CIES) հրապարակել է աշխարհի ներկայիս ամենաթանկարժեք ֆուտբոլիստների ցանկը: Գինը որոշվել է CIES-ի մշակած հատուկ բանաձևի հիման վրա, որում հաշվարկում է ֆուտբոլիստի ակումբի կարգը, խաղացողի պայմանագրի ժամկետը, տարիքը, հաջող ելույթները և այլ գործոններ:

Ամենաթանկարժեք ֆուտբոլիստ է ճանաչվել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, ով գնահատվել է 165 միլիոն եվրո: Նրան հաջորդում են Դորտմունդի «Բորուսսիայի» ռմբարկու Էրլինգ Հալանդը (152 մլն) և «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը (151 մլն):

Երկար տարիներ աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստներ համարվող «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին 97-րդ տեղում է պայմանագրի մոտալուտ ավարտի (54 մլն), իսկ «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 131-դն է տարիքի պատճառով (47 մլն): Անցած տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Ռոբերտ Լևանդովսկին էլ 55-րդն է (72,1 մլն):

Ներկայիս ամենաթանկարժեք ֆուտբոլիստների թոփ-10-ը.

  1. Մարկուս Ռեշֆորդ («Մանչեսթեր Յունայթեդ») – 165,6 միլիոն եվրո
  2. Էրլինգ Հալանդ («Բորուսսիա» Դ.) – 152 մլն
  3. Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ («Լիվերպուլ») – 151,6 մլն
  4. Բրունու Ֆերնանդեշ («Մանչեսթեր Յունայթեդ») – 151,1 մլն
  5. Կիլիան Մբապե (ՊՍԺ) – 149,4 մլն
  6. Ջեյդո Սանչո («Բորուսիա» Դ.) – 148,3 մլն
  7. Ժոաու Ֆելիշ («Ատլետիկո») – 141,5 մլն
  8. Ալֆոնսո Դևիս («Բավարիա») – 139,2 մլն
  9. Ռահիմ Ստեռլինգ («Մանչեսթեր Սիթի») – 136,9 մլն
  10. Կայ Հավերտց («Չելսի») – 136 մլն

Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մարուցիո Սարին կարող է վերադառնալ «Լացիո»

08:18 30.05.2025

Մարուցիո Սարին կարող է վերադառնալ «Լացիո»

Մարուցիո Սարին կարող է վերադառնալ «Լացիո»: Հռոմեական ակումբը 2 տարվա պայմանագիր է առաջարկել 66-ամյա մասնագետին: Եթե իտալացին ընդունի առաջարկը, ապա տարեկան կստանա 2,8 միլիոն եվրո: «Լացիոյի» ներկայիս մարզիչն է Մարկո Բարոնին, որի հետ թիմը չի նվաճել է եվրագավաթի ուղեգիր: Եթե Ա սերիայի վերջին տուրում թիմը հաղթեր «Լեչեին», կխաղար Կոնֆերենցիաների լիգայում: Սարիի թեկնածությունը դիտարկում է նաև […] ...

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար

08:12 30.05.2025

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

Հրդեհի ահազանգ Արմեն Տիգրանյան փողոցում

08:05 30.05.2025

Հրդեհի ահազանգ Արմեն Տիգրանյան փողոցում

Մայիսի 29-ին, ժամը 23:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արմեն Տիգրանյան փողոցում այրվում է տան տանիք: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը: Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են […] ...

Հայաստանի Մ21 հավաքականի կազմը առաջիկա հանդիպումների համար

08:00 30.05.2025

Հայաստանի Մ21 հավաքականի կազմը առաջիկա հանդիպումների համար

Հայաստանի Մ21 հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հավաքին մասնակցելու է հրավիրել 27 ֆուտբոլիստի: Հայաստանի Մ-21 հավաքականը մինչև հունիսի 6-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Ֆուտբոլի ակադեմիայում։ Հունիսի 3-ին և 6-ին թիմը կանցկացնի 2 ընկերական հանդիպում Կիպրոսի ընտրանու հետ։ Դարպասապահներ՝ Դոնովան Ջիվան Փարիսիան – «Նյու Ինգլանդ Ռևոլուշն» (ԱՄՆ) Դավիթ Դավթյան – ԲԿՄԱ Գոռ Մատինյան – «Ուրարտու» Հայկ […] ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

00:00 30.05.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Կրծքով կերակրում՝ կյանքի լավագույն սկիզբ

23:58 29.05.2025

Կրծքով կերակրում՝ կյանքի լավագույն սկիզբ

Մայրական կաթը մաքուր է, ապահով և պարունակում է հակամարմիններ, որոնք պաշտպանում են հաճախակի հանդիպող մանկական հիվանդություններից: Այս մասին հայտնել են Առողջապահության նախարարությունից: Խորհուրդ է տրվում բացառապես կրծքով կերակրել մինչև 6 ամսական, հետագայում զուգակցելով տարիքին համապատասխան հավելյալ սննդի հետ: Մայրական կաթը կատարյալ սնունդ է երեխայի համար, այն իջեցնում է` ստամոքսաաղիքային հիվանդությունների և փորլուծությունների ռիսկը, շնչառական համակարգի […] ...

BACK_TO_TOP