12:18 19.12.2020
«Ռոման» ներկայացրել է Հենրիխ Մխիթարյանի՝ «Տորինոյի» դարպասը խփած գոլի անիմացիան: Հայաստանի հավաքականի ավագն Իտալիայի առաջնության 12-րդ տուրում խփել էր այս մրցաշրջանի իր 8-րդ գնդակը։ «Այս պահին էլեկտրական մարզավիճակում։ Այդպես շարունակիր»,-գրել է հռոմեական ակումբի թվիթերյան էջը Մխիթարյանի մասին։ ⚡️ In ???????? form right now! ⚡️ Keep it up, @HenrikhMkh! ? #ASRoma pic.twitter.com/RMnN80XezW — AS Roma English […]
11:46 19.12.2020
«Բորուսիայի» հարձակվող Յուսուֆա Մուկոկոն գոլի հեղինակ է դարձել Գերմանիայի առաջնության 13-րդ տուրի «Ունիոն Բեռլինի» հետ խաղում ու պատմական ռեկորդ գրանցել։ Նա դարձել է Բունդեսլիգայի պատմության ամենաերիտասարդ գոլի հեղինակը։ Նա այժմ 16 տարեկան 28 օրական է։ Մուկոկոն դարձել էր նաև Չեմպիոնների լիգայի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը: Յուսուֆա Մուկոկոն նոյեմբերի 20-ին է դարձել 16 տարեկան և 2016 թվականից […]
11:21 19.12.2020
ՌՊԼ-ի 19-րդ տուրի շրջանակներում «Տամբովը» հանդիպեց «Ուրալի» հետ: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով: Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանն իր թիմի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ հանդիպմանը: 60-րդ րոպեին Հարոյանը սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները, և նշանակվեց 11-մետրանոց հարված, որն «Ուրալի» ֆուտբոլիստը չկարողացավ իրացնել: Հարոյանը նաև դեղին քարտի արժանացավ: Մեր ընտրանու մյուս ֆուտբոլիստն՝ Ալեքսանդր Կարապետյանը, […]
10:40 19.12.2020
Ուշագրավ միջադեպ է գրանցվել Սերբիայում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկության մրցանակաբաշխության ժամանակ: Հիշեցնենք, որ 65 կգ քաշային կարգում ոսկե մեդալ էր նվաճել այս մրցաշարում իրեն փայլուն դրսևորած Վազգեն Թևանյանը: Պարգևատրման արարողության ընթացքում հնչել է ՀՀ պետական օրհներգը, և մեր ըմբիշը պարգևատրվել է ոսկե մեդալով: Երրորդ հորիզոնականը զբաղեցրած երկու մարզիկներից մեկը ադրբեջանցի էր՝ Հաջի Ալիևը, […]
22:14 18.12.2020
Ազատոճային ըմբիշ Վազգեն Թևանյանը (65 կգ) դարձել է Աշխարհի գավաթի անհատական խաղարկության ոսկե մեդալակիր։ Բելգրադում ընթացող մրցաշարի եզրափակչում Թևանյանը գոտեմարտել է Հունգարիայի ներկայացուցիչ Իսմայիլ Մուսուկաևի դեմ և 9։1 հաշվով հաղթանակ տոնել։ Հիշեցնենք, որ մեր ըմբիշը որակավորման փուլի գոտեմարտում 6-0 հաշվով հաղթել էր Մոլդովան ներկայացնող Նիկոլայ Գրահմեզին և դուրս եկել 1/8 եզրափակիչ։ Այստեղ էլ Վազգենը 11-0 հաշվով հաղթել է […]
21:52 18.12.2020
Իտալական մամուլը շատ բարձր է գնահատել Հենրիխ Մխիթարյանի խաղը «Տորինոյի» դեմ մրցավեճում: Պարբերականների մեծ մասը հենց նրան է ճանաչել խաղի լավագույն ֆուտբոլիստ: LA GAZZETTA DELLO SPORT Մխիթարյան՝ 7 (առավելագույնը՝ Պելեգրինիի հետ միասին) CORRIERE DELLA SERA Մխիթարյան՝ 7 (առավելագույնը՝ Սպինացոլայի հետ միասին) IL CORRIERE DELLO SPORT Մխիթարյան՝ 7 (առավելագույնը՝ Սպինացոլայի հետ միասին) IL MESSAGGERO Մխիթարյան՝ 7 […]
21:41 18.12.2020
ՀՖՖ-ն տեղեկացնում է, որ հունիսին կկայանա Խորվաթիա-Հայաստան ընկերական հանդիպումը: Այսօր ավելի վաղ ՀՖՖ-ը տեղեկացրել էր, որ ժամը 18:00-ին հետաքրքիր ու կարևոր լուր է հայտնելու հավաքականի մասին: Ըստ էության, Խորվաթիայի հետ հանդիպումը հենց այդ լուրն էր:
21:34 18.12.2020
Հայաստանի հավաքականի և «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը ՌՊԼ-ի 19-րդ տուրի ԲԿՄԱ-ի դեմ խաղից առաջ ստացել է նոյեմբեր ամսվա լավագույն գոլի և լավագույն ֆուտբոլիստի մրցանակը: Հիշեցնենք, որ ԲԿՄԱ-ի դեմ խաղում «Ռոստովը» սեփական հարկի տակ պարտվել է 1-3 հաշվով: Բայրամյանն ընթացիկ մրցաշրջանում Ռուսաստանի առաջնությունում անցկացրած 15 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ:
21:19 18.12.2020
Սերբիայում ավարտին է մոտենում ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունը: Քիչ առաջ 61 կգ քաշային կարգում Ռազմիկ Պապիկյանը բրոնզե մեդալի համար պայքարում 2-5 հաշվով պարտվեց արգենտինացի Ագուստին Ալեխանդրո Դեստրիբատսին: Հիշեցնենք, որ Պապիկյանը սփոփիչ գոտեմարտում մինչ այդ 5-1 հաշվով հաղթել էր ոիկրաինացի Վլադիմիր Բուրուկովին:
21:17 18.12.2020
Հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականի մարզիչներ Գևորգ Ալեքսանյանն ու Սամվել Գևորգյանն ամփոփել են Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայացած Աշխարհի գավաթի խաղարկությունը, որում մեր ընտանին նվաճեց մեկական արծաթե ու բրոնզե մեդալ՝ թիմային հաշվարկում զբաղեցնելով 6-րդ տեղը: Հավաքականի մարզիչներն ընդգծեցին, որ այս մրցաշարին փորձել են ներկայանալ լավագույն ձևով՝ չնայած կորոնավիրուսի համավարակին, պատերազմական իրավիճակին ու մրցաշարի ընթացքում մրցավարական վիճելի որոշումներին: […]
21:06 18.12.2020
«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Իտալիայի առաջնության 12-րդ տուրի «Տորինոյի» դեմ հանդիպման լավագույն խաղացող։ Երկրպագուների քվեարկությանը հայ ֆուտբոլիստը առաջ է անցել Գոնսալո Ուիլարից, Լորենցո Պելեգրինիից ու Ջորդան Վերետուից։ «Հերթական գոլը, հերթական լավ խաղը»,- գրել է «Ռոման»։ Թուրինյան ակումբի դեմ խաղում Մխիթարյանը դարձել էր գոլի հեղինակ:
19:40 18.12.2020
Սերբիայում ավարտին է մոտենում ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունը: Քիչ առաջ 61 կգ քաշային կարգում Ռազմիկ Պապիկյանը սփոփիչ գոտեմարտում 5-1 հաշվով հաղթեց Ուկրաինան ներկայացնող Վլադիմիր Բուրուկովին և բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունք նվաճեց: Բրոնզի համար նա կգոտեմարտի Ագուստին Ալեխանդրո Դեստրիբատսի հետ:
17:50 18.12.2020
ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 15-18-ը Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվել է գնդակային հրաձգության Հայաստանի երիտասարդների առաջնությունը: Մրցաշարին մասնակցել է 60 մարզիկ՝ Երևանի հրաձգության մանկապատանեկան և Հրաձգության հանրապետական մարզադպրոցներից, Գյումրու քաղաքապետարանից, Տավուշի մարզի «Վարդանանց ասպետներ» մարզամշակութային համալիրից: Տարվա վերջին մրցաշարում հրաձիգները բարձր արդյունքներ են գրանցել հատկապես վազող թիրախ ձևում: Մասնավորապես, Տիգրան Մանուկյանը լրացրել է ՀՀ […]
12:46 18.12.2020
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Լեհաստանի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին արժանացել է տարվա լավագույն ֆուտբոլիստ մրցանակին՝ շրջանցելով «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսիին ու «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին: Bleacher Report Football-ի աչքից չի վրիպել այն դրվագը, թե դեմքի ինչպիսի արտահայտություն է ունեցել Կրիշտիանու Ռոնալդուն, երբ հայտարարվել է Ռոբերտ Լևանդովսկիի անունը: Համենայնդեպս, Ռոնալդուի դեմքից երևում է, […]
12:17 18.12.2020
Հայաստանի հավաքականի ու «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է «Տորինոյի» նկատմամբ տարած hաղթանակի մասին, որում նա հերթական անգամ դարձել է գոլի հեղինակ: «Չէի սպասում, որ այսքան գոլ կխփեմ: Ես պետք է շնորհակալություն հայտնեմ խաղընկերներիս դրա համար: Դրանք իմ գոլերը չեն, դրանք թիմի գոլերն են: Ես նույնպես ամեն ինչ անում եմ՝ թիմային խաղի համար: Ամեն խաղի […]
11:46 18.12.2020
«Օսպիդալետտի» ակումբի 17-ամյա ֆուտբոլիստ Մատիա Ագնեզեն ստացել է FIFA ֆեյր-փլեյ մրցանակը: FIFA The Best մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունեցել երեկ երեկոյան: Հիշեցնենք՝ Ագնեզեն փրկել է «Կայերեզե» թիմի խաղացող Մատեո Բրիանոյի կյանքը 2020 թվականի հունվարին: Երիտասարդական թիմերի խաղում Բրիանոն հակառակորդի հետ բախումից հետո անգիտակից վիճակում ընկել էր խոտածածկին: Ագնեզեն անմիջապես, չսպասելով բուժօգնությանը, օգնության էր շտապել մրցակից […]
11:21 18.12.2020
Ինչպե՞ս է քվեարկել տարվա լավագույն ֆուտբոլիստը՝ Լեհաստանի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին: Հիշեցնենք՝ նա շրջանցել է «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիին ու «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին: Լևանդովսկին առաջին հորիզոնականում նշել է «Լիվերպուլի» ֆուտբոլիստ Տիագո Ալկանտարային, որի հետ ելույթ է ունեցել «Բավարիայում», երկրորդ հորիզոնականում՝ Նեյմարին, երրորդ հորիզոնականում՝ Դե Բրույնեին:
11:10 18.12.2020
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Լեհաստանի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին արժանացել է տարվա լավագույն ֆուտբոլիստ մրցանակին՝ շրջանցելով «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիին ու «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին: Քվեարկությանը մասնակցել են նաև Հայաստանի ներկայացուցիչները: Հայաստանից քվեարկությանը մասնակցել են հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, ավագ Հենրիխ Մխիթարյանը, մեդիա ներկայացուցիչ Ռոբերտ Գասպարյանը: Քվեարկության արդյունքներն այսպիսին են․ Խոակին […]
11:07 18.12.2020
Ցյուրիխում ավարտված տարվա լավագույն ֆուտբոլիստի քվեարկությանը հետաքրքիր արդյունքներ են գրանցվել: Լևանդովսկիի հետ առաջին լավագույնի տիտղոսի համար պայքարող Ռոնալդուն առաջին հորիզոնականում նշել է լեհի անունը, երկրորդում՝ Մեսիին, երրորդում՝ Կիլիան Մբապեին: Սա առաջին դեպքն է, որ Ռոնալդուն եռյակում նշել է Մեսսիի անունը: Իսկ ահա Մեսսին պորտուգալացուն չի հիշատակել: Առաջին հորիզոնականում նա նշել է Նեյմարի անունը, երկրորդում՝ Մբապեին, […]
10:47 18.12.2020
Ռուսաստանի հակադոպինգային գործակալության (РУСАДА) գլխավոր տնօրենի պաշտոնակատար Միխայիլ Բուխանովը սպորտային արբիտրաժային դատարանի որոշումն անվանել է ողջամիտ մոտեցում ռուսաստանցի «մաքուր» մարզիկների հարցում, բայց նա լիովին բավարարված չէ Համաշխարհային հակադոպինգային գործակալության հետ վեճի վերաբերյալ արբիտրների որոշմամբ: Հիշեցնենք՝ ռուս մարզիկներին արգելվում է մասնակցել աշխարհի առաջնություններին, Օլիմպիական խաղերին և Պարալիմպիկ խաղերին Ռուսաստանի դրոշի ներքո: Ի սկզբանե Ռուսաստանի հեռացման պատժամիջոցը […]
10:29 18.12.2020
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը պրոֆեսիոնալ ռինգում առաջին պարտությունը կրեց: Լոս Անջելեսի WildCard Boxnig մարզադահլիճում թեթևագույն քաշային կարգի 8 ռաունդանոց մենամարտում Punch Boxing-ը ներկայացնող Նարեկ Աբգարյանը պարտվեց մեքսիկացի Էդուարդու Բաեզին: Մինչ այս, Աբգարյանն անցկացրած բոլոր 14 մենամարտերում հաղթանակ էր տարել:
09:31 18.12.2020
Երեկ տեղի է ունեցել Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (FIFA) The Best մրցանակաբաշխության արարողությունը: Մրցանակներից մեկը՝ FIFA Fan Award-ը, շնորհվել է տարվա լավագույն երկրպագուին: Այդ պատվին արժանացել է Մարիվալդո Ֆրանչեսկո դա Սիլվան: 47-ամյա բրազիլացին հայտնի է դարձել այն բանով, որ 60 կմ քայլելով՝ գնացել է իր սիրելի թիմի՝ «Սպորտ Ռեսիֆիի» տնային հանդիպումները դիտելու:
09:12 18.12.2020
Ա սերիայի 12-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ ընդունեց «Տորինոյին» և հաղթեց 3-1 հաշվով: 27-րդ րոպեին հռոմեական թիմին առաջ մղեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Նրա հուժկու հարվածից հետո գնդակը, դիպչելով դարպասաձողին, հայտնվեց ցանցում: Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին: Այս հաղթանակից հետո «Ռոման» 24 միավորով 4-րդն է և 4 միավոր է զիջում առաջատար «Միլանին»:
00:13 18.12.2020
Համաշխարհային հակադոպինգային գործակալության պատժամիջոցներով Ռուսաստանի մարզիկներին երկու տարով կզրկեն ազգային դրոշի ներքո աշխարհի առաջնություններում, օլիմպիական խաղերում և պարալիմպիկ խաղերում մասնակցելու հնարավորությունից: Միևնույն ժամանակ, մարզիկների համազգեստը կարող է պարունակել ազգային դրոշի գույները: Համազգեստի վրա անգլերեն պետք է նշված լինի «չեզոք մարզիկ» մակագրությունը: Մրցույթի ընթացքում հանդիսատեսին չի արգելվի դրոշներ ունենալ: Պատժամիջոցների ժամանակահատվածում մրցույթի ընթացքում Ռուսաստանի օրհներգը չի […]
23:48 17.12.2020
Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում շարունակվող FIFA-ի The Best մրցանակաբաշխությունում հայտնի է դարձել տարվա խորհրդանշական հավաքականը: Այն հետևյալ տեսքն ուն՝ Դարպասապահ՝ Ալիսոն Բեկեր Պաշտպաններ՝ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ, Վիրջիլ վան Դեյկ, Սերխիո Ռամոս, Ալֆոնսո Դևիս Կիսապաշտպաններ՝ Ջոշուա Կիմիխ, Քևին դե Բրույնե, Տիագո Ալկանտարա Հարձակվողներ՝ Լիոնել Մեսի, Ռոբերտ Լևանդովսկի, Կրիշտիանու Ռոնալդու:
23:46 17.12.2020
Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում ավարտվում է FIFA-ի The Best մրցանակաբաշխությունը: Քիչ առաջ որոշվեց տարվա լավագույն ֆուտբոլիստի անունը: Մրցանակին արժանացավ Լեհաստանի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին: Մրցանակին հավակնում էին նաև «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին ու «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:
23:10 17.12.2020
Քիչ հետո` ժամը 23.45-ին, կմեկնարկի Իտալիայի Ա սերիայի 12-րդ տուրի «Ռոմա»-«Տորինո» հանդիպումը: «Ռոմայի» մեկնարկային կազմը արդեն հայտնի է: Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում է: Իսկ կազմը հետևյալն է՝ Պաու Լոպես, Մանչինի, Սմոլինգ, Իբանես, Պերես, Վիլար, Վերետու, Սպինացոլա, Պելեգրինի, Մխիթարյան, Ջեկո:
23:00 17.12.2020
Սլովակիայի առաջնության ֆեյսբուքյան էջը մրցույթ է կազմակերպել մասնակից թիմերի ֆուտբոլիստների միջև՝ պարզելու, թե որ խաղացողն է ավելի լավ պատրաստում ամանորյա նվերներ (գնդակ, մարզաշապիկ, խաղակոշիկներ): Մրցույթին մասնակցում է նաև «Ժիլինայի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որի մրցակիցն է «Սլովանի» ֆուտբոլիստ Դավիդ Ստրելեցը: Բիչախչյանը Սլովակիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 13 խաղում խփել է 9 գոլ ու կատարել […]
22:57 17.12.2020
Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում ընթացող FIFA-ի The Best մրցանակաբաշխությունում որոշվեց նաև տարվա լավագույն մարզչի անունը: 2020 թվականի լավագույն է ճանաչվել «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը: Մրցանակին հավակնում էին նաև Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկն ու «Լիդսի» գլխավոր մարզիչ Մարսելո Բիելսան: