TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+19.09 oC

ՍՊՈՐՏ

Հյոն Մին Սոնը` տարվա լավագույն գոլի հեղինակ

22:53 17.12.2020

Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում շարունակվում է FIFA-ի The Best մրցանակաբաշխությունը: Արդեն հայտնի է նաև FIFA-ի վարկածով տարվա լավագույն գոլի հեղինակի անունը: Ֆերենց Պուշկաշի անվան մրցանակին արժանացել է Հյոն Մին Սոնը: Հիշեցնենք, որ լավագույն գոլ մրցանակին հավակնում էին նաև «Աթլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը ու «Ֆլամենգոյի» կիսապաշտպան Ջորջիան դե Արասկաէտան:

̰
«Խիմկին» հաղթեց, Կորյանը՝ գոլի հեղինակ

22:50 17.12.2020

ՌԴ Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում «Խիմկին» սեփական հարկի տակ հաղթել է Մոսկվայի  «Լոկոմոտիվին»: Խաղն ավարտվել է 3-2 հաշվով: Այս հաղթանակից հետո «Խիմկին» 25 միավորով 11-րդ հորիզոնականում է, «Լոկոմոտիվը» 8-րդն է 28 միավորով: Հանդիպման 26-րդ րոպեին տանտերերի կազմում գոլի հեղինակ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արշակ Կորյանը՝ դիպուկ իրացնելով 11 մետրանոցը: Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ […]

̰
Արման Անդրեասյանը՝ բրոնզե մեդալակիր. Ըմբշամարտի աշխարհի գավաթ

22:39 17.12.2020

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվող  ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում 70 կգ քաշային Արման Անդրեասյանը դարձել է բրոնզե մեդալակիր: Անդրեասյանը բրոնզե մեդալի համար պետք է պայքարեր ռուս ըմբիշի հետ, որը հրաժարվել է պայքարից ոտքի վնասվածքի պատճառով. այդպիսով՝ մեդալը նվաճել է հայ ըմբիշը:  

̰
Մանուել Նոյերը՝ տարվա լավագույն դարպասապահ

22:27 17.12.2020

Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում տեղի է ունենում FIFA-ի The Best մրցանակաբաշխությունը: Արդեն հայտնի է տարվա լավագույն դարպասապահի անունը: Մրցանակին արժանացել է Գերմանիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը: Տարվա լավագույն դարպասապահի մրցանակին հավակնում էին նաև «Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեկերն ու Մադրիդի «Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը:

̰
Ռազմիկ Պապիկյանը կանցկացնի սփոփիչ գոտեմարտեր. Ըմբշամարտի աշխարհի գավաթ

22:07 17.12.2020

Սերբիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում Ռազմիկ Պապիկյանը հնարավորություն կունենա պայքարելու բրոնզե մեդալի համար։ Հիշեցնենք, որ հաջող մեկնարկից հետո 61 կգ քաշային ըմբիշը   1/4 եզրափակչում պարտվել էր ռուսաստանցի Աբասգաջի Մագոմեդովին։ Բայց քանի որ  վերջինս հասավ եզրափակիչ,  Պապիկյանը սփոփիչ գոտեմարտեր անցկացնելու հնարավորություն ստացավ:

̰
Աշխարհի գավաթ. Արսեն Հարությունյանը` արծաթե մեդալակիր

21:53 17.12.2020

Ազատոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը (57 կգ) դարձել է Աշխարհի գավաթի անհատական խաղարկության արծաթե մեդալակիր։ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող մրցաշարի եզրափակչում Հարությունյանը պարտվել է աշխարհի կրկնակի չեմպիոն Զաուր Ուգուևին (Ռուսաստան)։ Այս մասին տեղեկացրին ԿԳՄՍՆ-ից։ Հավելենք, որ վաղը Վազգեն Թևանյանը (65 կգ) պայքարելու է ոսկե մեդալի համար, իսկ Ռազմիկ Պապիկյանը (61 կգ)՝ բրոնզե (նա մասնակցելու է սփոփիչ […]

̰
ԱԳ. Անկասելի Վազգեն Թևանյանը եզրափակչում է

21:27 17.12.2020

Սերբիայում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունը, որին գերազանց է հանդես գալիս 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը։ Մեր ըմբիշը կիսաեզրափակչում 7:2 հաշվով հաղթել է Ուկրաինան ներկայացնող Գոռ Հովհաննիսյանին: Հիշեցնենք, որ հայ ըմբիշը որակավորման փուլի գոտեմարտում 6-0 հաշվով հաղթել էր Մոլդովան ներկայացնող Նիկոլայ Գրահմեզին և դուրս եկել 1/8 եզրափակիչ։ Այստեղ էլ Վազգենը 11-0 հաշվով […]

̰
Արման Անդրեասյանը հաղթել է սփոփիչ գոտեմարտերում և կպայքարի բրոնզե մեդալի համար․ Ըմբշամարտի աշխարհի գավաթ

19:52 17.12.2020

Սերբիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում 70 կգ քաշային Արման Անդրեասյանը հաղթել է սփոփիչ գոտեմարտերում և կպայքարի բրոնզե մեդալի համար։ Արմանը նախ 10-0 հաշվով հաղթել է սլովակ Դանիել Չոմանիկին, ապա 7-0 հաշվով առավելության է հասել հունգարացի Դանիել Անտալի նկատմամբ։ Բրոնզի համար պայքարում Արմանը մրցելու է ռուսաստանցի Չերմեն Վալիևի հետ։

̰
Ռազմիկ Պապիկյանը պարտվեց ռուսաստանցի ըմբիշին․ Ըմբշամարտի աշխարհի գավաթ

17:45 17.12.2020

Սերբիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում հաջող մեկնարկից հետո 61 կգ քաշային Ռազմիկ Պապիկյանը 1/4 եզրափակչում պարտվել է ռուսաստանցի Աբասգաջի Մագոմեդովին։ Եթե վերջինս հասնի եզրափակիչ, ապա Պապիկյանը հնարավորություն կստանա սփոփիչ գոտեմարտեր անցկացնել բրոնզե մեդալի համար։

̰
Վազգեն Թևանյանը երրորդ փայլուն հաղթանակը տարավ․ Ըմբշամարտի աշխարհի գավաթ

17:29 17.12.2020

Սերբիայում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունը, որին գերազանց է հանդես գալիս 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը։ Հայ ըմբիշը որակավորման փուլի գոտեմարտում 6-0 հաշվով հաղթել էր Մոլդովան ներկայացնող Նիկոլայ Գրահմեզին և դուրս եկել 1/8 եզրափակիչ։ Այստեղ էլ Վազգենը 11-0 հաշվով հաղթել է Բահրեյնի ներկայացուցիչ Հաջի Մոհամադ Ալիին։ 1/4 եզրափակչում Վազգենը մրցեց ռումինացի Նիկոլայ […]

̰
Արման Ավագյանը և Հովհաննես Մխիթարյանը պարտվեցին․ Ըմբշամարտի աշխարհի գավաթ

16:27 17.12.2020

Սերբիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությանն այսօր անհաջող մեկնարկեցին 79 կգ քաշային Արման Ավագյանը և 86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը: Իրենց առաջին գոտեմարտերում մեր երկու ըմբիշները պարտություն կրեցին։ Արման Անդրեասյանին հաղթած ըմբիշը պարտվեց հաջորդ գոտեմարտում: Այդպիսով հայ ըմբիշը չի կարողանա սփոփիչ գոտեմարտեր անցկացնել և պայքարել բրոնզի համար։

̰
Վազգեն Թևանյանը երկրորդ հաղթանակը տարավ․ Ըմբշամարտի աշխարհի գավաթ

15:59 17.12.2020

Սերբիայում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունը, որին հաջող է հանդես գալիս 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը։ Հայ ըմբիշը որակավորման փուլի գոտեմարտում 6-0 հաշվով հաղթել էր Մոլդովան ներկայացնող Նիկոլայ Գրահմեզին և դուրս եկել 1/8 եզրափակիչ։ Այստեղ էլ Վազգենը 11-0 հաշվով հաղթել է Բահրեյնի ներկայացուցիչ Հաջի Մոհամադ Ալիին։ 1/4 եզրափակչում Վազգենը կմրցի ռումինացի Նիկոլայ […]

̰
Ռազմիկ Պապիկյանը նույնպես մեկնարկեց հաղթանակով․ Ըմբշամարտի աշխարհի գավաթ

15:56 17.12.2020

Սերբիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում հաջող է մեկնարկել նաև 61 կգ քաշային Ռազմիկ Պապիկյանը։ 1/8 եզրափակչում նա 8-7 հաշվով առավելության է հասել Լեհաստանը ներկայացնող Էդուարդ Գրիգորևի նկատմամբ։ 1/4 եզրափակչում Պապիկյանը կմրցի Ռուսաստանի ներկայացուցիչ Աբասգաջի Մագոմեդովի հետ։

̰
Վազգեն Թևանյանը մեկնարկեց հաղթանակով․ Ըմբշամարտի աշխարհի գավաթ

15:17 17.12.2020

Սերբիայում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունը, որին հաջող է մեկնարկել 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը։ Հայ ըմբիշը որակավորման փուլի գոտեմարտում 6-0 հաշվով հաղթել է Մոլդովան ներկայացնող Նիկոլայ Գրահմեզին և դուրս եկել 1/8 եզրափակիչ։

̰
Այսօր ևս 4 հայ ըմբիշ կմտնի պայքարի մեջ. Ըմբշամարտի աշխարհի գավաթ

12:51 17.12.2020

Սերբիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությանն այսօր ևս 4 հայ ըմբիշ կմտնի պայքարի մեջ: Մրցագորգ դուրս կգան 61 կգ քաշային Ռազմիկ Պապիկյանը, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը, 79 կգ քաշային Արման Ավագյանը և 86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը: Երեկոյան Արսեն Հարությունյանը կպայքարի ոսկե մեդալի համար, իսկ մինչ այդ Հրայր Ալիխանյանը և Արման Անդրեասյանն […]

̰
Արման Անդրեասյանը և Հրայր Ալիխանյանը հնարավորություն ստացան պայքարելու բրոնզե մեդալի համար. Ըմբշամարտի աշխարհի գավաթ

23:19 16.12.2020

Սերբիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությանը 70 կգ քաշային Արման Անդրեասյանը և 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը հնարավորություն ստացան պայքարելու բրոնզե մեդալի համար: Արմանը առաջին գոտեմարտից, իսկ Հրայրը երկրորդ գոտեմարտից հետո պարտություններ էին կրել, սակայն նրանց հաղթած ըմբիշները հասել են եզրափակիչ` այդպիսով հնարավորություն ընձեռելով հայ ըմբիշներին պայքարելու բրոնզե մեդալների համար: Սփոփիչ գոտեմարտերը կկայանան […]

̰
Արսեն Հարությունյանը կպայքարի ոսկե մեդալի համար. Ըմբշամարտի աշխարհի գավաթ

23:09 16.12.2020

Սերբիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում շարունակում է գերազանց ելույթները 57 կգ քաշային, Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը: Հայ ըմբիշը մրցապայքարը սկսել էր  1/8 եզրափակչից և 7-0 հաշվով հաղթել ռումինացի Ռազվան Մարիան Կովաչին: Այնուհետ 1/4 եզրափակչում Արսենը մրցել է ուկրաինացի Անդրեյ Յացենկոյի հետ և առավելության հասել 5-4 հաշվով: Արսենը դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ […]

̰
Արսեն Հարությունյանը կիսաեզրափակչում է. Ըմբշամարտի աշխարհի գավաթ

17:08 16.12.2020

Սերբիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում շարունակում է հաջող ելույթները 57 կգ քաշային, Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը: Հայ ըմբիշը մրցապայքարը սկսեց 1/8 եզրափակչից և 7-0 հաշվով հաղթեց ռումինացի Ռազվան Մարիան Կովաչին: Հաջորդ՝ 1/4 եզրափակչում Արսենը մրցեց ուկրաինացի Անդրեյ Յացենկոյի հետ և առավելության հասավ 5-4 հաշվով: Արսենը դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի սերբ Շտեվան […]

̰
Հրայր Ալիխանյանը չհասավ կիսաեզրափակիչ. Ըմբշամարտի աշխարհի գավաթ

16:53 16.12.2020

Սերբիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանը ներկայացնող Հրայր Ալիխանյանը երկու հաջող գոտեմարտերից հետո պարտություն կրեց: 1/4 եզրափակչում Հրայրը 2-8 հաշվով զիջեց իտալացի ըմբիշ Ֆրանկ Չեմիզո Մարկեսին: Եթե վերջինս դուրս գա եզրափակիչ, ապա Հրայրը կկարողանա պայքարել բրոնզե մեդալի համար:

̰
Ճապոնացիների մեծ մասը կողմ է Օլիմպիական խաղերի չեղարկմանը կամ երկրորդ անգամ հետաձգելուն

16:45 16.12.2020

Ճապոնիայի բնակիչների հարցման արդյունքները չեն ազդել գալիք ամռանը Տոկիոյում Օլիմպիական խաղերն անցկացնելու Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշման վրա: Այս մասին հայտնել են ՄՕԿ-ից: Ճապոնիայի NHK ազգային հեռուստաալիքը հրապարակել է Տոկիոյի խաղերը հյուրընկալելու վերաբերյալ իր հարցման արդյունքները: Օլիմպիական խաղերին աջակցություն հայտնել է հարցվածների 27%-ը, մինչդեռ 32%-ը կողմ է դրա չեղյալ հայտարարելուն, 31%-ը` երկրորդ հետաձգմանը: Ճապոնացիները վախենում են, […]

̰
B/R Football-ն անդրադարձել է նաև Հենրիխ Մխիթարյանին

16:39 16.12.2020

Հեղինակավոր B/R Football-ն անդրադարձել է այն ֆուտբոլիստներին, որոնք իրենց երկրներում բազմիցս արժանացել են տարվա լավագույն ֆուտբոլիստ մրցանակին: Հենրիխ Մխիթարյանը, որն 9 անգամ ճանաչվել է Հայաստանի՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ, նույնպես իր տեղն ունի անդրադարձում: Մխիթարյանը հաջորդում է Զլատան Իբրահիմովիչին, Լիոնել Մեսսիին և Կրիշտիանու Ռոնալդուին: Անվանացուցակում ընդգրկված են նաև Հյոն Մին Սոնը, Գարեթ Բեյլը, Ռոբերտ Լևանդովսկին ու […]

̰
Հովհաննես Մաղաքյանը անհաջող մեկնարկեց. Ըմբշամարտի աշխարհի գավաթ

16:32 16.12.2020

Սերբիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում անհաջող մեկնարկեց 125 կգ քաշային հայ ըմբիշ Հովհաննես Մաղաքյանը: Նա պայքարը սկսեց 1/4 եզրափակչից և պարտություն կրեց Բելառուսը ներկայացնող Դենիս Խրամենկովից:

̰
Գվարդիոլան լրացուցիչ ժամանակի համար վիճել է մրցավարի հետ

16:31 16.12.2020

«Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ ոչ-ոքի է խաղացել «Վեսթ Բրոմվիչի» հետ: Հանդիպման հիմնական ժամանակի ավարտին գլխավոր մրցավարը 4 րոպե է ավելացրեց, ինչն առաջացրել է մանչեսթերցիների գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի դժգոհությունը: Իսպանացին վեճի մեջ է մտել 4-րդ պաշտոնյայի հետ: «Ես նրան ասացի, որ 4 րոպեն բավարար չէ փոխհատուցելու համար: Միայն 3 րոպե դադար եղավ, հետո այդքան […]

̰
Հենրիխ Մխիթարյանը թոփ-5 լիգաների ամենաարդյունավետ կիսապաշտպանն է

16:19 16.12.2020

Հայաստանի հավաքականի ավագ և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է տպավորիչ ցուցանիշներ գրանցել: Նա 2020-21 մրցաշրջանում մասնակցել է 16 հանդիպման, որոնց ընթացքում կատարել է 14 արդյունավետ գործողություն (7 գոլ, 7 գոլային փոխանցում): Եվրոպական առաջատար 5 ազգային առաջնություններում կիսապաշտպանության գոտում հանդես եկող այնպիսի ֆուտբոլիստ չկա, որ Մխիթարյանից արդյունավետ լինի: Հենրիխը մասնակցել է Ա սերիայի 11 հանդիպման՝ […]

̰
Եվրոպայի չեմպիոնը մեկնարկեց հաղթանակով. Ըմբշամարտի աշխարհի գավաթ

16:03 16.12.2020

Սերբիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում գերազանց մեկնարկեց 57 կգ քաշային, Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը: Հայ ըմբիշը մրցապայքարը սկսեց 1/8 եզրափակչից և 7-0 հաշվով հաղթեց ռումինացի Ռազվան Մարիան Կովաչին: Հաջորդ՝ 1/4 եզրափակչում Արսենը կմրցի ուկրաինացի Անդրեյ Յացենկոյի հետ:

̰
Երկրորդ գոտեմարտում Արման Անդրեասյանը պարտվեց. Ըմբշամարտի աշխարհի գավաթ

15:43 16.12.2020

Սերբիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում հաջող մեկնարկից հետո Արման Անդրեասյանը պարտություն կրեց: 70 կգ քաշային հայ ըմբիշը 1/8 եզրափակչում 1-4 հաշվով զիջեց Լեհաստանը ներկայացնող Մագոմեդմուրադ Գաջիևին: Նշենք, որ 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը և 125 կգ քաշային Հովհաննես Մաղաքյանը առայժմ դուրս չեն եկել մրցագորգ:  

̰
Հրայր Ալիխանյանը երկրորդ հաղթանակը տարավ և դուրս եկավ 1/4 եզրափակիչ. Ըմբշամարտի աշխարհի գավաթ

15:37 16.12.2020

Սերբիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանը ներկայացնող Հրայր Ալիխանյանը իր երկրորդ հաղթանակը տարավ: 1/8 եզրափակչում Հրայրը 7-2 հաշվով հաղթեց Գերմանիան ներկայացնող Օսման Կուբիլայ Սակիչին: Այսպիսով՝ հայ ըմբիշը դուրս եկավ 1/4 եզրափակիչ, որտեղ կմրցի իտալացի Ֆրանկ Չեմիզո Մարկեսի հետ:

̰
Հաբիբ Նուրմագոմեդովը կանխագուշակել է թե, որ ակումբները կհաղթեն ՉԼ 1/8 փուլում

15:19 16.12.2020

Խառը մենամարտերի UFC-ի թեթև քաշային կարգում գործող չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովը կանխագուշակել է, թե որ ակումբները կհաղթեն ՉԼ-ի 1/8 եզրափակչում: «Կարծում եմ՝ աջ կողմում պատկերված ակումբները կանցնեն հաջորդ փուլ»,- ինստագրամյան իր էջում գրել է Նուրմագոմեդովը: Հիշեցնենք, որ 1/8 եզրափակչի հանդիպումները կմեկնարկեն 2021 թավականի փետրվարի 16-ին:

̰
Արման Անդրեասյանը ևս սկսեց հաղթանակով. Ըմբշամարտի աշխարհի գավաթ

15:01 16.12.2020

Սերբիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում հաջող է մեկնարկել 70 կգ քաշային Արման Անդրեասյանը: Հայ ըմբիշը որակավորման փուլի գոտեմարտում 4-2 հաշվով հաղթել է մոլդովացի Վալենտին Բորզինին: Հիշեցնենք, որ ավելի վաղ իր առաջին գոտեմարտում հաղթել էր նաև 74 կգ քածային Հրայր Ալիխանյանը: Այսօր մրցագորգ դուրս կգա ևս 2 հայաստանցի ըմբիշ:

̰
Հրայր Ալիխանյանը մեկնարկեց հաղթանակով. Ըմբշամարտի աշխարհի գավաթ

14:53 16.12.2020

Սերբիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանը ներկայացնող Հրայր Ալիխանյանը մեկնարկեց հաղթանակով: Որակավորման փուլում 74 կգ քաշային մեր ըմբիշը 9-0 հաշվով հաղթեց Լեհաստանը ներկայացնող Անջեյ Պյոտր Սոկալսկիին:

̰
BACK_TO_TOP