14:00 12.12.2020
Բելգրադում մեկնարկել է ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկությունը: Սկզբում մրցագորգը կտրամադրվի հունահռոմեական ոճի ըմբիշներին: Առաջին մրցումային օրը՝ այսօր, Հայաստանի հավաքականից մրցագորգ դուրս կգան 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը, 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը, 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը, 77 կգ քաշային Կարապետ Չալյանն ու 87 կգ քաշային Արթուր Շահինյանը:
20:55 11.12.2020
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան կարող է տեղափոխվել «Յուվենտուս»: Ըստ The Independent-ի՝ իտալական ակումբը քննարկում է ֆրանսիացու հետ պայմանագիր կնքելու մի քանի տարբերակ: Նախ, «Յուվենտուսը» կարող է Պոգբայի դիմաց վաճառել Կրիշտիանու Ռոնալդուին, որը «Մանչեսթեր Յունայթեդում» խաղացել է 2003-2009 թվականներին: Ակումբը չի մերժում այս գաղափարը, քանի որ պորտուգալացու խաղաոճը թույլ չի տալիս ավելի շատ թիմային ֆուտբոլ […]
20:31 11.12.2020
Ռուսաստանի ֆուտբոլային միությունը ցմահ որակազրկել է մրցավար Մաքսիմ Մատյունինին և «Չայկայի» նախկին գործադիր տնօրեն Օլեգ Բայանին պայմանավորված խաղի համար: Այս մասին հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը: Վերահսկիչ և կարգապահական հանձնաժողովի նիստում դիտարկվել են 2018 թ. օգոստոսին կայացած ՌԴ Գավաթի խաղարկության 1/32 եզրափակչի «Չայկա»-«Արմավիր» հանդիպման վերաբերյալ աուդիտի նյութերը, որոնցում բացահայտվել են պայմանավորված խաղի փաստերը: Հետաքննության ընթացքում […]
20:16 11.12.2020
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի հերթական նիստում քննարկվել են օրակարգում ընդգրկված բոլոր հարցերը, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը: Գործկոմի անդամները կողմ են քվեարկել հետևյալ հարցերին․ ՀՖՖ կարգապահական և էթիկայի կանոնակարգում լրացումների հաստատում։ ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի ղեկավար մարմինների (կոմիտեների) կազմերի հաստատում։ ՀՖՖ ակումբների արտոնագրման կանոնակարգի (2020թ․խմբագրություն) հաստատում։ Մրցավարների և տեսուչների պատասխանատվության մասին նոր կանոնակարգի հաստատում։ Անկախ […]
19:30 11.12.2020
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրի լավագույն խաղացող: Հիշեցնենք՝ նա հեթ-տրիկի հեղինակ էր դարձել թուրքական «Իստանբուլ Բաշակշեհիրի» հետ խաղում։ Փարիզյան թիմը հաղթել էր 5։1 հաշվով։ Նաև 28-ամյա ֆուտբոլիստի գոլերից մեկը ճանաչվել է շաբաթվա լավագույն գոլը Չեմպիոնների լիգայում: ?? Neymar’s golaço wins #UCL Goal of the Week ?#UCLGOTW | […]
19:28 11.12.2020
Մոսկվայի «Լոկոմոտիվի» խաղացող Վլադիսլավ Իգնատիևի ընկերուհին՝ Աիդա Ուրազբախտինան, Instagram-ում խոստովանել է իր լեսբիական փորձի մասին: «Դա շատ վաղուց էր՝ իմ երիտասարդության տարիներին: Պարզապես ես միշտ նույն արկածախնդիրն եմ և սիրում եմ ամեն ինչ փորձել: Մարդ մի կյանք է ապրում»,- գրել է Աիդան իր Instagram-ում: Նա նաև ավելացրել է, որ սիրում է իր ընկերոջը և չի […]
19:24 11.12.2020
Ռուս գեղասահորդուհի Սոֆյա Սամոդելկինան մարզմանը բարդագույն հնարք է կատարել, որը կոչվում է «քառակի ռիթբերգ»: Տեսանյութը տեղադրվել է նրա մարզիչ Սերգեյ Դավիդովի Instagram-ի էջում: 13-ամյա մարզուհին կարողացել է նաև «քառակի սալխով» հնարքը կատարել: «Քառակի ռիթբերգ» երբեք չի կատարվել կանանց մենապարերում: View this post on Instagram A post shared by Сергей Давыдов (@team_davydov_cska)
19:19 11.12.2020
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Լա լիգայի 13-րդ տուրի «Ատլետիկոյի» դեմ խաղի մասին: Ֆրանսիացին Սիմեոնեի թիմին համարում է Իսպանիայի չեմպիոնության գլխավոր ֆավորիտը: «Մեզ լավ հանդիպում է սպասվում. սա դերբի է: Մենք շատ ենք ցանկանում հենց այսպիսի խաղերի մասնակցել, մեզ դուր են գալիս այս խաղերը՝ չնայած, որ Իսպանիայում յուրաքանչյուր խաղ էլ եզրափակիչ է համարվում: […]
19:16 11.12.2020
Ռուսաստանի ֆուտբոլային միության պատվավոր ղեկավար Վյաչեսլավ Կոլոսկովը անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից Գրոզնիի «Ախմատ» ֆուտբոլային ակումբի հանդեպ սահմանված պատժամիջոցների թեմային: Դեկտեմբերի 10-ին Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի հետ կապ ունեցող մի քանի ռուսաստանցի ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ ԱՄՆ-ը կիրառել է սահմանափակումներ: Պատժամիջոցներ են կիրառվել նաև «Ախմատ» մարզական ակումբի նկատմամբ: «Անհնար է այլ բառով անվանել, քան […]
18:13 11.12.2020
Բիաթլոնի աշխարհի կրկնակի չեմպիոնուհի Գաբրիելա Կուկալովան մասնակցել է Playboy ամսագրի ֆոտոսեսիային, հայտնում է CNN-ը: Նախկին մարզուհին ասել է, որ զարմացած է մերկ նկարահանվելու առաջարկից: «Ես կին եմ և սիրում եմ գեղեցիկ լինել: Ես սիրում եմ գեղեցիկ հագնվել, բայց հասկանում եմ, որ գեղեցկությունը թաքնված է հագուստի տակ: Շատ կարևոր է ընդունել ձեր ֆիզիկական գեղեցկությունը, սիրել ինքներդ […]
17:48 11.12.2020
Կյանքից հեռացել է նախկին հոկեյիստ, «Գագարինի գավաթի» հաղթող Արտյոմ Չերնովը: 38-ամյա մարզիկի մոտ սրտի կանգ է գրանցվել, և բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը: «Մեծ ցավ եմ ապրում. Արտյոմն իմ կյանքի անբաժանելի մասնիկն էր: Հանգչիր խաղաղությամբ, սիրելի՛ս»,- ասել է Չերնովի կինը: Հիշեցնենք, որ Չերնովը ԱՀԼ-ում 300-ից ավելի հանդիպումների է մասնակցել: 2012 թվականին «Դինամոյի» կազմում նա […]
15:51 11.12.2020
Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոբինյոն մեղադրվում է բռնաբարության մեջ: Այս մասին տեղեկացնում է Globesporte-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռոբինյոյին մեղադրում են 2013-ի հունվարին իր 5 ընկերների հետ ալբանացի երիտասարդ աղջկա հանդեպ սեռական ոտնձգություն իրականացնելու մեջ: Դեպքը տեղի է ունեցել հունվարի 22-ի գիշերը՝ Միլանի «Սիո» անունով ակումբում: Նշվում է, որ ֆուտբոլիստին սպառնում է 9 տարվա ազատազրկում: Ռոբինյոն, Բրազիլիայի […]
14:39 11.12.2020
ՊՍԺ-ի ղեկավարությունը չի ցանկանում վաճառել Նեյմարին, բայց եթե դա երբևէ տեղի ունենա, ապա գործարքը կկազմի առնվազն 100 միլիոն եվրո: Հայտնում է L’Equipe-ը: Նեյմարի պայմանագրի ժամկետն ավարտվում է 2022-ի ամռանը, բայց եթե նույնիսկ համաձայնագիրը երկարաձգելու բանակցությունները ձախողվեն, ոչ ոք չի պատրաստվում անվճար բաց թողնել բրազիլացուն: Ակումբը լավատեսորեն է տրամադրված պայմանագրի երկարաձգման հարցում, չնայած նշվում է, որ […]
14:20 11.12.2020
Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և Կայուն զարգացման հայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ալեն Տուհադյանն այցելել են Երևանի Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր (ԼԽՈՒԵ), որը «Սպորտային սերունդ» ծրագրի շրջանակում անցկացված մրցույթի արդյունքում համալրվել է 1 մլն դրամ արժողությամբ նոր մարզագույքով: Ծրագիրը ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ և ՈւԵՖԱ-ի […]
14:09 11.12.2020
Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ESPN-ի վարկածով ճանաչվել է տարվա լավագույն մարզիչ: Կլոպն ակնարկել է, որ այդ մրցանակին ավելի արժանի էր գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկը, որի գլխավորությամբ «Բավարիան» այս տարի նվաճեց բոլոր հնարավոր տիտղոսները՝ դառնալով Գերմանիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի հաղթող ու Եվրոպայի սուպերգավաթակիր։ «Արդյոք ես ավելի արժանի եմ այս մրցանակին, քան Հանս Ֆլիկը. ոչ: […]
13:22 11.12.2020
«Նապոլիի» հարձակվող Լորենցո Ինսինյեն Եվրոպա լիգայի խմբային փուլի «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղին ներկայացել է նոր դաջվածքով: Ինսինյեի ձախ ոտքին Մարադոնայի պատկերն է դաջված: Այսպիսով` Լորենցոն արտահայտել է իր ոգեշնչումն ու սերը նեապոլցիների լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի հանդեպ: Հիշեցնենք, որ Մարադոնան «Նապոլիում» հանդես է եկել 7 մրցաշրջան, ու անցկացրած 259 խաղում խփել է 115 գոլ:
12:54 11.12.2020
Ծանրամարտի օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը Ռիոյի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը չի ստանա: Դատական գործն ավարտվել է հօգուտ Նուրուդինովի: Այս մասին news.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը: «Սիմոն Մարտիրոսյանը Ռիոյի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը չի ստանալու: Դատական գործն ավարտվել է հօգուտ Նուրուդինովի: Դեկտեմբերի 20-ից ուզբեկ ծանրորդը դուրս […]
12:49 11.12.2020
Ղազախստանը ներկայացնող վոլեյբոլիստուհի Քրիստինա Կարապետյանը գայթակղիչ լուսանկար է հրապարակել Instagram- ում: «Դաջվածքով լուսանկարին արձագանքը պարզապես ցնցող է: Կա մեկ միլիոն հաղորդագրություն: Շատ շնորհակալություն. Ես վայելում եմ այն փաստը, որ դուք եք վայելում` ժամանակ առ ժամանակ նայելով իմ պրոֆիլին», – գրել է նա: Քրիստինա Կորշունովան (Կարապետյան) ծնվել է 1992 թվականի օգոստոսի 3-ին, Չիտայի շրջանում: 12 տարեկանում […]
12:39 11.12.2020
Աշխարհի կրկնակի չեմպիոն Եվգենյա Մեդվեդևա-Բաբասյանի ինստագրամյան ֆան-էջը տեղադրել է տեսանյութ՝ կորոնավիրուսից ապաքինվելուց հետո նրա մարզման մասին: «Ժենյան՝ սառույցի վրա: Այս օրը կարող է ավելի լավը լինել: Բարի գալուստ», – ասվում է հրապարակման մեջ: Գեղասահորդուհին չի մասնակցել 2020/21 մրցաշրջանի մրցումներին մեջքի խնդիրների պատճառով: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Մեդվեդևա-Բաբասյանը կորոնավիրուսային վարակի մասին իմացել էր մեջքի […]
12:31 11.12.2020
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Դիմիտար Բերբատովը հետաքրքիր դեպքեր է պատմել Կրիշտիանու Ռոնալդուի մարզումների ու իրենց անձնական շփումների մասին: «Ես բախտավոր եմ, որ Ռոնալդուի հետ հանդերձարան եմ կիսել: Նրա հետ մարզվելն իսկական պատերազմ էր. նա հաղթելուց բացի, ոչնչի մասին չէր մտածում, նույնիսկ ամենափոքրիկ մարզումային խաղերի ժամանակ: Ռոնալդուի նման ֆուտբոլիստները բարձրացնում են մրցակցային մթնոլորտը: Ամանորին ֆուտբոլիստներով տոնախմբություն […]
12:22 11.12.2020
Կարեն Գրիգորյանը հերթական հաջող ելույթն ունեցավ Իսպանիայում՝ հաղթող ճանաչվելով Barcelona Masters 2020 մրցաշարում: Շրջանաձև մրցակարգով, 10 մասնակիցների միջև անցկացված մրցաշարում հայ գրոսմայստերը 9 հնարավորից վաստակած 8 միավորով արժանացավ գլխավոր մրցանակին: Նա պարգևատրվեց գավաթով և 2200 եվրոյով: Կարեն Գրիգորյանը մրցաշարում մնաց անպարտելի՝ տոնելով 7 հաղթանակ, 2 պարտիա ավարտելով ոչ-ոքի: Ինչպես նշել էինք, նա դեռևս մրցաշարի ավարտից մեկ տուր […]
11:47 11.12.2020
Ռումինական հեռուստատեսությունն ուսումնասիրել է ՉԼ խմբային փուլի 6-րդ տուրի՝ ՊՍԺ-«Բաշաքշեհիր» խաղի սկանդալային պահն ու դրան նախորդած հատվածը: Հիշեցնենք, որ խաղն ընդհատվել էր 14-րդ րոպեին ու ավարտին հասցվել միայն հաջորդ օրը։ Տեսաձայնագրություններում այսպիսի խոսքեր են լսվում․ «Իմ երկրում ռումինացիներին ցիգան են կոչում, բայց ես չեմ կարող նրանց «ցիգան» անվանել»։ Digisport-ի տեղեկություններով՝ այս խոսքերը պատկանում են «Իսթանբուլի» […]
11:43 11.12.2020
2020 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» քվեարկությունը չի անցկացվելու: Այս մասին news.am Sport-ին հայտնել են ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից: Որոշում է կայացվել նախարարության կողմից կազմակերպվող և անցկացվող ամենամյա մրցույթն այս տարի չանցկացնել: 2020 թվականին կորոնավիրուսի համավարակի պատճառով բազմաթիվ խոշոր մրցաշարեր՝ Եվրոպայի, աշխարհի առաջնություններ, այդ թվում Տոկիոյի Օլիմպիական խաղերը տեղի չունեցան: Տոկիոյի Օլիմպիական խաղերը […]
11:36 11.12.2020
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան որոշում է կայացրել կասեցնել հավաքական թիմերի մի քանի մարզիչների գործունեությունը՝ ՀՀ ավագ տարիքի պատանիների առաջնությունում ոչ սպորտային պահվածք դրսևորելու համար: Այս մասին հայտնում է ՀԲՖ-ը: Օրերս կայացել էր բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների 2020թ ՀՀ առաջնությունը: Այդ ժամանակահատվածում մարզչին ոչ վայել պահվածք դրսևորելու համար առաջնության կարգապահական հանձնաժողովը որոշել է՝ մարզիչներ՝ ՀՀ հավաքական թիմի գլխավոր […]
11:21 11.12.2020
Զագրեբում նախատեսված Եվրոպայի 2021թ առաջնությունը և Պեկինում գեղասահքի Գրան Պրիի եզրափակիչը չեղարկվել են կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Այս մասին հայտնել է Գեղասահքի միջազգային միության պաշտոնական կայքը: «Գեղասահքի միջազգային միության խորհուրդը որոշեց չեղարկել միջոցառումն ամբողջ աշխարհում կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակի վատթարացման և կազմակերպիչների ու մասնակիցների համար ռիսկերի հետագա աճի պատճառով», – ասված է հայտարարության մեջ: Եվրոպայի […]
11:12 11.12.2020
Եվրոպա լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի արդյունքներով հայտնի դարձան մրցաշարի 1/16 փուլի բոլոր մասնակիցները: Խմբում առաջին տեղով փլեյ-օֆֆ են դուրս եկել «Ռոման», «Արսենալը», «Բայերը», «Ռեյնջերսը», ՊՍՎ-ն, «Նապոլին», «Լեսթերը», «Միլանը», «Վիլյառեալը», «Տոտենհեմը», Զագրեբի «Դինամոն», «Հոֆֆենհայմը»: Խմբում 2-րդ տեղով փլեյ-օֆֆ են դուրս եկել «Յանգ Բոյզը», «Մոլդեն», «Սլավիան», «Բենֆիկան», «Գրանադան», «Ռեալ Սոսյեդադը», «Բրագան», «Լիլը», «Մաքքաբին», «Անթվերպենը», «Վոլֆսբերգը», «Ցրվենա […]
10:14 11.12.2020
«Լոս Անջելես Լեյքերս» բասկետբոլային ակումբի հարձակվող Լեբրոն Ջեյմսը, ըստ ամերիկյան Time ամսագրի, դարձել է տարվա մարզիկ: Նշվում է, որ 35-ամյա մարզիկն այս տարի աչքի է ընկել ոչ միայն «Լեյքերսի» կազմում Բասկետբոլի ազգային ասոցիացիայի 17-րդ տիտղոսը նվաճելու, այլև քաղաքացիական ակտիվ գործունեության համար: Մասնավորապես, նա Black Lives Matter հակառասիստական շարժման ամենաջերմեռանդ աջակիցներից է եղել, նաև նոյեմբերի ընտրությունների […]
00:00 11.12.2020
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի վերջին տուրում իտալական «Ռոմա»-ն արտագնա խաղում հյուրընկալվեց Սոֆիայի ԲԿՄԱ-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` բուլղարական թիմին հաջողվեց հաղթանակ տոնել 3:1 հաշվով: «Ռոմա»-ի կազմում միակ գնդակը հեղինակեց իտալական ակումբի 18-ամյա ֆուտբոլիստը` Միլանեսը: Անկախ այս պարտությունից «Ռոմա»-ն դեռևս նախորդ տուրերում էր ապահովել իր տեղը Եվրոպայի լիգայի հաջորդ փուլում: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը […]
21:15 10.12.2020
«Շանթի» երեկոյան եթերում ֆուտբոլ է: Ժամը 21:55-ից կարող եք հետևել Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին տուրի ԲԿՄԱ Սոֆիա-«Ռոմա» հանդիպման ուղիղ հեռարձակմանը: «Ռոմա»-ն ներկայացրել է մեկնարկային կազմը:
20:55 10.12.2020
ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆին մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, թե «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին կարող է տեղափոխվել փարիզյան ակումբ։ «Գիտեք, որ մենք հարգում ենք մյուս ակումբներին ու ուզում ենք, որ մյուս ակումբներն էլ մեզ հարգեն։ Ինձ համար Մեսսին «Բարսելոնայի» խաղացող է։ Մենք հարգում ենք «Բարսելոնային»։ Այսօր չենք կարող այդ մասին խոսել»,- ՊՍԺ-ի նախագահի խոսքերն է […]