14:46 16.12.2020
«Աստանայի» երկրպագուները Տիգրան Բարսեղյանին ճանաչել են ավարտված մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին տեղեկացրել է ՀՖՖ պաշտոնական կայքից: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի հարձակվողը transfermarkt-ի վարկածով հայտնվել էր Ղազախստանի առաջնության տարվա թիմում:
14:32 16.12.2020
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտված հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի գավաթի անհատական խաղարկությունում Հայաստանի ազգային հավաքականը 51 երկրների պայքարում 69 միավորով գրավել է 6-րդ տեղը՝ իրենից հետ թողնելով 60 միավոր վաստակած Ադրբեջանին: Հիշեցնենք, որ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը վաստակեց երկու մեդալ` Մալխաս Ամոյանը (72 կգ)՝ արծաթ, իսկ Սլավիկ Գալստյանը (67 կգ )՝ բրոնզ։ Իր առաջին գոտեմարտում, խիստ […]
14:21 16.12.2020
Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Ժորդան Վերետուն իր թվիթերյան էջում գովեստի խոսքեր է ասել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հասցեին: «Դու մեծ ֆուտբոլիստ ես, եղբա՛յր»,- գրել է Վերետուն: Հիշեցնենք, որ Ա սերիայի 11-րդ տուրի «Բոլոնիայի» դեմ խաղում Մխիթարյանը դարձավ գոլային փոխանցման և գոլի հեղինակ: Մխիթարյանի համար այս գոլը 150-րդն էր ակումբային կարիերայում: Great player you are ? […]
14:11 16.12.2020
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է թիմի ավագ Լիոնել Մեսսիի մասին։ «Նրա վիճակագրությունը տպավորիչ է։ Աշխարհում չկա ֆուտբոլիստ, ով ավելի արդյունավետ կդարձներ այս ակումբը։ Մեր հարձակումը կախված է Լեոյից»,- Կումանի խոսքերն է մեջբերում Marca-ն։ Ընթացիկ մրցաշրջանում Մեսսին 5 գոլ է խփել Լա լիգայի 11 խաղերում։ Այսօր «Բարսելոնան» խաղալու է «Ռեալ Սոսիեդադի» հետ։
13:57 16.12.2020
«Ալաշկերտ-2» թիմը դադարեցնում է իր ելույթները Առաջին խմբի առաջնությունում: Այս մասին հաղորդում է ՀՖՖ կայքը։ «Հիմք ընդունելով «Ալաշկերտ» ՖԱ-ի գրությունը՝ ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը տեղեկացնում է, որ «Ալաշկերտ-2» թիմը դադարեցնում է իր հետագա մրցելույթները ՀՀ ֆուտբոլի 2020/2021 մրցաշրջանի Առաջին խմբի առաջնությունում: Հաշվի առնելով վերոնշյալը՝ ՀՀ ֆուտբոլի Առաջին խմբի առաջնության 8-րդ մրցափուլից հետաձգված՝ «Շիրակ-2»-«Ալաշկերտ-2» […]
13:44 16.12.2020
Հայաստանի հավաքականի և «Հոֆենհայմի» կիսապաշտպան Սարգիս Ադամյանը ապաքինվել է կորոնավիրուսից։ Գերմանական թիմը լուսանկար է հրապարակել Ադամյանից ու տեղեկացրել, որ հայ կիսապաշտպանը վերսկսել է մարզումները։ «Մենք գիտենք, որ դուք սպասում էիք սրան։ Սարգիսը վերադարձել է»,- ասված է լուսանկարի նկարագրության մեջ։ Ադամյանի մոտ կորոնավիրուս էր հաստատվել նոյեմբերին Հայաստանի հավաքականի ճամբարում։ Ընթացիկ մրցաշրջանի մեծ մասը Ադամյանը բաց է […]
13:34 16.12.2020
«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսիի հայրը՝ Խորխե Մեսսին, մեկնաբանել է այն տեղեկությունը, թե իբր նրանք բանակցություններ են վարում «Պարի Սեն Ժերմենի» ներկայացուցիչների հետ որդու տրանսֆերի շուրջ։ «Դա սուտ է, ևս մեկ հորինվածք։ Ես սեպտեմբերից գտնվում եմ Արգենտինայում։ Դա սուտ տեղեկություն է»,- Մեսսիի հոր խոսքերն է մեջբերում Goal.com-ը: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ ՊՍԺ-ի […]
13:22 16.12.2020
Սերբիայում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունը: Այսօր մրցագորգ դուրս կգան ազատ ոճայինները: Հայաստանի հավաքականից այսօր մրցապայքար կմտնեն 57 կգ քաշային, Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը, 70կգ քաշային Արման Անդրեասյանը, 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը և 125 կգ քաշային Հովհաննես Մաղաքյանը: Մրցումները կմեկնարկեն Երևանի ժամանակով 14։00-ին:
18:16 15.12.2020
ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ կայացել է Հայաստանի 2020 թվականի ձյուդոյի մեծահասակների առաջնությունը. մեդալների համար պայքարել է 68 մարզիկ՝ Կոտայքի, Արմավիրի, Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի մարզերից, Երևանից ու Արցախից: Ըստ քաշային կարգերի՝ մրցանակային տեղերը զբաղեցրել են հետևյալ ձյուդոիստները. Աղջիկներ 48 կգ 1. Մամիկոնյան Մելինե (Բյուրեղավան) 2. Մարտիրոսյան Անի (ՍՁՕՄՊՄԴ) 3. Ամիրյան Արփինե (ՍՁՕՄՊՄԴ) 3. Կիրակոսյան Սյուզաննա (Բյուրեղավան) […]
16:08 14.12.2020
ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 11-13-ն անցկացվել է արտիստիկ լողի Հայաստանի առաջնությունը, որին այս տարի մասնակցել է 33 մարզուհի: Մրցումային առաջին օրը կայացել է պարտադիր ծրագիրը, որտեղ մասնակիցները կատարել են 4 վարժություն, հաջորդիվ տեղի են ունեցել մենալողի և զուգալողի մրցումները, որոնց արդյունքների հիման վրա էլ կատարվել է պարգևատրումը: Մենալողի ծրագրով առաջին հորիզոնականը զբաղեցրել է […]
15:36 14.12.2020
«Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչները Բելգրադից հայտնում են, որ 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանն առողջական խնդիրների պատճառով հրաժարվել է շարունակել պայքարն աշխարհի գավաթում»,- հայտնում է Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ֆեդերացիան:
00:52 14.12.2020
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Կարապետ Չալյանը պարտվեց աշխարհի գավաթի անհատական խաղարկության բրոնզե մեդալի համար գոտեմարտում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` 77 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Չալյանը մրցեց Սերբիան ներկայացնող Վիկտոր Նեմեշի հետ: Գյումրեցի մարզիկը պարտվեց 1:4 հաշվով: Ավելի վաղ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը դարձավ աշխարհի գավաթի անհատական խաղարկության արծաթե մեդալակիր: […]
00:05 14.12.2020
Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում Մալխաս Ամոյանը նվաճեց արծաթե մեդալ: Եզրափակիչ գոտեմարտում Ամոյանը մրցեց հունգարացի Բալինթ Կորպասի հետ: Գոտեմարտն ավարտվեց 1-1 հաշվով, և հաղթանակը շնորհվեց հունգարացուն: Հիշեցնենք, որ Ամոյանն առաջին գոտեմարտում 6-0 հաշվով հաղթել էր սերբ Ալեքսանդր Մաքսիմովիչին, հետո 1/4 եզրափակչում 12-0 հաշվով հաղթել էր մոլդովացի Վալենտին Պետիչին, իսկ կիսաեզրափակչում առավելության էր հասել թուրք […]
23:11 13.12.2020
Սերբիայում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունը: Քիչ առաջ բրոնզե մեդալի համար պայքարում, դժվարագույն գոտեմարտում Սլավիկ Գալստյանը կարողացավ հաղթել ուկրաինացի Արթուր Պոլիտաևին: Հատկանշական է, որ գոտեմարտի ընթացքում Գալստյանը պարտվում էր 0-4 հաշվով, սակայն կարողացավ կենտրոնացնել ուժերը: Նա նախ հաշվի տարբերությունը կրճատեց երկու միավորով, իսկ գոտեմարտի ավարտից մեկ րոպե առաջ տուշե հնարքով մրցակցի թիկունքը սեղմեց գորգին […]
22:15 13.12.2020
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը 1/2 եզրափակչում զիջեց ռուսաստանցի աշխարհի չեպիոն Սերգեյ Սեմենովին: Հիշեցնենք, ոը մինչ այդ Դավիթը երկու հաղթանակ էր տարել: Վաղը հայ մարզիկը կպայքարի բրոնզե մեդալի համար:
20:20 13.12.2020
«Ռոման» ֆուտբոլի Իտալիայի Ա սերիայի 11-րդ տուրում հյուրընկալվել էր «Բոլոնիային»։ Խաղի 5-րդ րոպեին «Ռոման» առաջ անցավ հաշվի մեջ։ Ինքնագոլ գրանցեց Անդրեա Պոլին։ 5 րոպե անց Էդին Ջեկոն կրկնապատկեց հյուրերի առավելությունը։ Եվս 5 րոպե անց հաշիվը խոշոր դարձրեց Լորենսո Պելեգրինին, հայտնում է armsport-ը։ «Բոլոնիան» 24-րդ րոպեին կրճատեց հաշվի տարբերությունը։ Ինքնագոլ գրանցեց Բրիան Քրիստանտեն։ 35-րդ րոպեին Հենրիխ […]
19:15 13.12.2020
Սերբիայում շարունակվող ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությանը բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունք են նվաճել 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը և 77 կգ քաշային Կարապետ Չալյանը: Սփոփիչ գոտեմարտում Սլավիկը 9-0 հաշվով հողթել է պերուացի Նիլթոն Գոնսալո Մարկոս Սոտո Գարսիային, իսկ Կարապետը 4-1 հաշվով առավելության է հասել գերմանացի Պասկալ Էյսելի նկատմամբ: Բրոնզե մեդալի համար պայքարում Սլավիկը կգոտեմարտի ուկրաինացի […]
19:00 13.12.2020
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը 1/4 եզրափակչում հաղթեց չիլիացի Յասմին Ակոստա Ֆերնանդեսին 7 և դուրս եկավ կիսաեզրափակիչ: 1/2 եզրափակչում նա կմրցի ռուս ըմբիշ, աշխարհի չեպիոն Սերգեյ Սեմենովի հետ: Հիշեցնենք, որ 63 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը 1/4 եզրափակչում համառ պայքարում 3-4 հաշվով պարտվեց Ղրղստանի ներկայացուցիչ Կալեյ […]
15:49 13.12.2020
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը որակավորման փուլում պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսա Եվլոևին (5-1): Բախտի քմահաճույքով այս քաշային կարգի թերևս երկու ամենաուժեղ ըմբիշները հանդիպեցին հենց առաջին գոտեմարտում, որում ավելի ուժեղ գտնվեց ռուս մարզիկը: Հիշեցնենք, որ Գևորգ Ղարբյանը և Դավիդ Օվասապյանը հաղթել են իրենց առաջին գոտեմարտերը և […]
15:40 13.12.2020
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը 3-1 հաշվով հաղթել է Սերբիան ներկայացնող Բոբան Զիվանովիչին և դուրս է եկել 1/4 եզրափակիչ: 1/4 եզրափակչում նա կհանդիպի չիլիացի Յասմանի Ակոստա Ֆերնանդեսի հետ:
23:10 12.12.2020
Սերբիայում ընթացող ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությոնում Ռուդիկ Մկրտչյանը, Սլավիկ Գալստյանը և Կարապետ Չալյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար: Նրանց հանդեպ հաղթանակ տարած ըմբիշները հասել են մինչև եզրափակիչ, ինչի շնորհիվ էլ Մկրտչյանը, Գալստյանն ու Չալյանը հնարավորություն են ստացել շարունակելու պայքարը: Վաղը նրանք կանցկացնեն սփոփիչ գոտեմարտեր:
22:56 12.12.2020
SCC Main Event մրցաշարի կիսաեզրափակչում աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը սենսացիոն պարտություն է կրել ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավից և դուրս է մնացել պայքարից: Մրցավեճն ավարտվել է 13-11 հաշվով: Անցկացվել է 24 պարտիա, որից 10-ում հաղթել է Վաշյե-Լագրավը, 8-ում՝ Կարլսենը, և 6 պարտիա ավարտվել է ոչ-ոքի: Մրցաշարի եզրափակչում կմրցեն Վաշյե-Լագրավը և Հիկարու Նակամուրան:
22:32 12.12.2020
Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությանը շարունակում է փայլուն ելույթները Մալխաս Ամոյանը: Սերբ Ալեքսանդր Մաքսիմովիչին 6-0 հաշվով հաղթելուց հետո Ամոյանը 1/4 եզրափակչում 12-0 հաշվով հաղթել է մոլդովացի Վալենտին Պետիչին: Այս հաղթանակից հետո Ամոյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ մրցել է թուրք ըմբիշ Չենգիզ Արսլանի հետ: Ամոյանը միավոր չի տվել նաև թուրք ըմբիշին և վստահ հաղթանակ […]
20:30 12.12.2020
Հայաստանի ֆուտբոլի առաջնության 7-րդ տուրից հետաձգված խաղում միմյանց դեմ մրցեցին «Փյունիկ»-ը և «Շիրակ»-ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գյումրին ներկայացնող «Շիրակ»-ը երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Փյունիկ»-ի դարպասը: Գյումրեցիների կազմում աչքի ընկան Մրյանը և Գևորգյանը: Այս հաղթանակից հետո «Շիրակ»-ը մրցաշարային աղյուսակում շրջանցեց «Փյունիկ»-ին և այժմ 8-րդն է: Երկու թիմերն էլ ունեն 5-ական միավոր: Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում` Պրեմիեր լիգայում այժմ ձմեռային դադար […]
20:00 12.12.2020
Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությանը շարունակում է փայլուն ելույթները Մալխաս Ամոյանը: Սերբ Ալեքսանդր Մաքսիմովիչին 6-0 հաշվով հաղթելուց հետո Ամոյանը 1/4 եզրափակչում 12-0 հաշվով հաղթել է մոլդովացի Վալենտին Պետիչին: Այս հաղթանակից հետո Ամոյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի թուրք ըմբիշ Չենգիզ Արսլանի հետ:
19:47 12.12.2020
Սերբիայում շարունակվող ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությանը մեկնարկային հաջող ելույթներից հետո անհաջողության մատնվեցին 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանն ու 77 կգ քաշային Կարապետ Չալյանը: 1/4 եզրափակչում 4-7 և 1-3 հաշվով նրանք զիջեցին համապատասխանաբար Իսլամբեկ Դադովին և աշխարհի բազմակի չեմպիոն Ռոման Վլասովին: Եթե Դադովը և Վլասովը դուրս գան եզրափակիչ, ապա Գալստյանն ու Չալյանը կկարողանան պայքարել բրոնզե մեդալների […]
16:04 12.12.2020
Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկությանը հաջող է մեկնարկել նաև 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը: 1/8 եզրափակչի իր առաջին գոտեմարտում Սլավիկը 7-0 հաշվով առավելության է հասել չիլիացի Կրիստոբալ Ալոնսո Տորես Նունյեսի նկատմամբ: Սլավիկը դուրս է եկել 1/4 եզրափակիչ: Հիշեցնենք, որ ավելի վաղ 1/4 եզրափակիչ էին դուրս եկել նաև Մալխաս Ամոյանն ու Կարապետ Չալյանը:
15:45 12.12.2020
Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում անհաջող մեկնարկեցին 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանն ու 87 կգ քաշային Արթուր Շահինյանը: Ռուդիկը առաջին գոտեմարտում 0-4 հաշվով զիջեց ռուսաստանցի Էմին Սաֆերշաևին, իսկ Շահինյանը համառ մրցապայքարում 2-3 հաշվով պարտվեց հունգարացի Իշտվան Տակաչին: Մկրտչյանն ու Շահինյանը հնարավորություն կունենան պայքարել բրոնզե մեդալի համար, եթե նրանց հաղթած մրցակիցները հասնեն եզրափակիչ:
15:31 12.12.2020
Բելգրադում մեկնարկել է ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկությունը: Այսօր գոտեմարտեր են ընթանում 5 քաշային կարգերում: 77 կգ քաշային կարգում հաջող է մեկնարկել գյումրեցի ըմբիշ Կարապետ Չալյանը: Նա նախ որակավորման փուլում 4-0 հաշվով հաղթել է ուկրաինացի Իվան Նիլիպուկին, այնուհետ՝ 1/8 եզրափակչում 4-2 հաշվով առավելության է հասել իտալացի Մատտեո Մաֆֆեզոլիի նկատմամբ: Չալյանը դուրս է եկել 1/4 եզրափակիչ: […]