TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+19.09 oC

ՍՊՈՐՏ

Մեր ֆուտբոլիստները ցույց տվեցին, որ ունեն մեծ սեր և մեծ քաջություն՝ Հայաստանի պատիվը պաշտպանելու համար. Կապառոս

23:50 15.11.2020

Նոյեմբերի 15-ին՝ ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի 2-րդ խմբի 5-րդ մրցափուլի Վրաստան-Հայաստան խաղից հետո կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետխաղային մամուլի ասուլիսը։ -Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ֆուտբոլիստներին։ Տղաները շատ մեծ ծավալի աշխատանք տարան և հիանալի հանդիպում անցկացրին։ Մեր ֆուտբոլիստները ցույց տվեցին, որ ունեն մեծ սեր և մեծ քաջություն՝ […]

̰
Հաղթական հանդերձարան

23:25 15.11.2020

ՀՖՖ-ն ֆեյսբուքյան պաշտոնական էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրված է․ «Մեր հաղթական հանդերձարանը»։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին՝ Վրաստանի Թբիլիսի քաղաքի Դինամո մարզադաշտում, կայացավ ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի երկրորդ խմբի հինգերորդ մրցափուլի Վրաստան-Հայաստան հանդիպումը։ Հայաստանի հավաքականը հաղթեց մրցակցին 2։1 հաշվով։

̰ ̰
Սարգիս Ադամյանի գոլի շնորհիվ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հաղթեց Վրաստանին

23:00 15.11.2020

Նոյեմբերի 15-ին՝ Վրաստանի Թբիլիսի քաղաքի Դինամո մարզադաշտում, կայացավ ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի երկրորդ խմբի հինգերորդ մրցափուլի Վրաստան-Հայաստան հանդիպումը։ Հայաստանի հավաքականը հաղթեց մրցակցին 2։1 հաշվով։ Գոլերը՝ Գևորգ Ղազարյան, 34, Սարգիս Ադամյան, 86 (Հայաստան), Քազաիշվիլի, 65 (11մ) Տեսանյութը՝ Vnews.am կայքից  

̰
Վրաստան-Հայաստան հանդիպումը կսպասարկեն իտալացի մրցավարները

14:00 15.11.2020

Նոյեմբերի 15-ին` Թբիլիսիում, կկայանա ՈւԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի երկրորդ խմբի հինգերորդ մրցափուլի Վրաստան-Հայաստան հանդիպումը: Խաղը կսպասարկի իտալացի մրցավարներից կազմված բրիգադը` Մարկո Գուիդայի գլխավորությամբ: Նրան կօգնեն Մատեո Պասերին և Սերջիո Ռանյետին: Չորրորդ պաշտոնյան է Ռոսարիո Աբիսոն:Այս մասին հայտնում է  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ Հիշեցնենք, որ Վրաստան-Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 15-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 21։00-ին։

̰
Վրաստան-Հայաստան խաղից ընդառաջ Կապառոսը պատասխանել է լրագրողների հարցերին

20:36 14.11.2020

Նոյեմբերի 14-ին՝ Թբիլիսիի «Դինամո» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի 2-րդ խմբի 5-րդ մրցափուլի Վրաստան-Հայաստան խաղից ընդառաջ կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և կիսապաշտպան Գևորգ Ղազարյանի նախախաղային մամուլի ասուլիսը։ Այս մասին տեղեկացրին ՀՖՖ-ից։ -Գևորգ, Եվրոպայի առաջնության որակավորման փլեյ-օֆֆ փուլի եզրափակիչ Վրաստան-Հյուսիսային Մակեդոնիա խաղից հետո սոցցանցերում հայ երկրպագուների կողմից եղել […]

̰
Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Վրաստան

18:05 14.11.2020

Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոային պատվիրակությունը ժամանել են Վրաստան, որտեղ նոյեմբերի 15-ին կկայանա ՈւԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի 2-րդ խմբի 5-րդ տուրի Վրաստան-Հայաստան հանդիպումը:Այս մասին հայտնում էՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Ցավոք, կորոնավիրուսի թեստի դրական պատասխանների պատճառով Վրաստան չեն մեկնել կիսապաշտպաններ Էդգար Բաբայանը և Աղվան Պապիկյանը, ինչպես նաև ՀՖՖ օպերատորը և թարգմանիչը: Այսպիսով, Հայաստանի ազգային հավաքականը Վրաստան է մեկնել հետևյալ […]

̰
Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահը կմեկնի Տոկիո

16:31 12.11.2020

Միջազգային օլիմպիական կոմիտեի / ՄՕԿ / նախագահ Թոմաս Բախը նախատեսել է նոյեմբերի 15-ին եռօրյա այցով մեկնել Տոկիո։ Նա այդկերպ ցանկանում է ուղերձ փոխանցել Ճապոնիայի կառավարությանը, այդ երկրի ժողովրդին և հայտնել, որ ՄՕԿ-ը հավատարիմ է անվտանգ խաղերի անցկացման սկզբունքին։ ՄՕԿ-ը մինչև 2024թ․ ռազմավարության զարգացման շրջանակներում 25%-ով կավելացնի մարզիկների ֆինանսական աջակցության ծրագրի բյուջեն։ 16%-ով կմեծանա «Օլիմպիական համերաշխության» […]

̰
Ըմբիշները կմասնակցեն Աշխարհի անհատական գավաթի խաղարկությանը

23:52 11.11.2020

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) որոշել է փոխել Բելգրադում կայանալիք Աշխարհի առաջնության ձևաչափը՝ անցկացնելով անհատական Աշխարհի գավաթ։ Այս մասին հայտնում է Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: «Մրցաշարի ձևաչափի փոփոխության մասին հայտարարել է UWW-ի փոխնախագահ, ՌԴ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Մամիաշվիլին։ Կառույցի գործկոմի նիստը տեղի է ունեցել նոյեմբերի 10-ին, այն գլխավորել է UWW նախագահ Նենադ Լալովիչը: Նման որոշում […]

̰
Գրքի վաճառքից մեզ հաջողվել է հավաքել 1,358,000 դրամ․ ողջ հասույթը կփոխանցվի հիմնադրամին․ Լևոն Արոնյան

00:55 10.11.2020

Հպարտությամբ տեղեկացնում եմ, որ երեկ «Մատ տեռորին» նախաձեռնության ընթացքում գրքի վաճառքից մեզ հաջողվել է հավաքել 1,358,000 ԱՄԴ, գրել է Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Վաճառքի ողջ հասույթն այսօր փոխանցեցինք Համահայկական հիմնադրամին: Այսօրվա արդյունքից ոգեշնչված և, հաշվի առնելով բազմաթիվ խնդրանքները, որոշել եմ ևս մեկ օր նվիրել գրքի վաճառքին՝ որի ընթացքում ինքս կմակագրեմ […]

̰
Մխիթարյանի բացառիկ ցուցանիշը Ա սերիայում

00:39 09.11.2020

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն Իտալիայի Ա սերիայի ընթացիկ առաջնության մասնակից առաջին ֆուտբոլիստն է, որ WhoScored հեղինակավոր վիճակագրական պորտալի կողմից ստացել է մրցաշարի որևէ հանդիպման համար առավելագույն՝ 10 միավոր։ Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է նաև «Ջենոա»-«Ռոմա» խաղի լավագույն ֆուտբոլիստ: Հիշեցնենք, որ Իտալիայի Ա սերիայի «Ջենոա»-«Ռոմա» հանդիպումն ավարտվել է 1-3 հաշվով, և Հենրիխ […]

̰
Մխիթարյանն ու Իբրահիմովիչը՝ ռեկորդակիր

21:51 08.11.2020

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հենրիխ Մխիթարյանը այսօր հեթ-տրիկի հեղինակ է դարձել  «Ռոմայի» կազմում: Այսպիսով Մխիթարյանն իր գոլերի քանակը հռոմեական ակումբի կազմում հասցրեց 12-ի: 2015-16 մրցաշրջանից ի վեր՝ միայն Հենրիխ Մխիթարյանին ու Զլատան Իբրահիմովիչին է հաջողվել 10 և ավելի գոլի հեղինակ դառնալ եվրոպական առաջատար 5 ազգային առաջնություններից (Լա լիգա, Պրեմիեր լիգա, Բունդեսլիգա, Ա Սերիա, Լիգա 1) […]

̰
Մխիթարյանն իր հեթ-տրիկը նվիրել է հայ ազգին

21:43 08.11.2020

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հեթ-տրիկը «Ռոմա»-ի կազմում նվիրել է հայ ազգին։ «Իմ ազգի և իմ «Ռոմայի» համար»,-«Ֆեյսբուքում» գրել է Հենրիխ Մխիթարյանը։ Ինչպես արդեն հայտնել ենք, «Ջենոա»-«Ռոմա» հանդիպմանը Մխիթարյանը դարձել է հեթ-տրիկ-ի հեղինակ։

̰
Սարգիս Ադամյանի հերթական գոլը «Հոֆենհայմի» կազմում

21:35 08.11.2020

Գերմանիայի Բունդեսլիգայի 7-րդ տուրի շրջանակներում Սարգիս Ադամյանի «Հոֆենհայմը» հյուրընկալվել էր «Վոլֆսբուրգին»: Տանտերերը հաղթեցին 2-1 հաշվով: Հյուրերից միակ գնդակը 88-րդ րոպեին խփեց փոխարինման մտած Ադամյանը: Սարգիսը փոխարինման էր մտել 59-րդ րոպեին: 93-րդ րոպեին Դաբուրը վրիպեց 11 մետրից ու չկարողացավ միավոր պարգևել իր թիմին: Փաստացի, վերջին 2 խաղում հայ հարձակվողը դարձել է 3 գոլի հեղինակ: «Հոֆենհայմը» 7 […]

̰
Վահան Բիչախչյանը 9-րդ գոլն է խփել Սլովակիայի առաջնությունում

21:11 08.11.2020

Սլովակիայի առաջնության 13-րդ տուրի շրջանակներում 6-րդ հորիզոնականում գտնվող «Նիտրան» ընդունել էր 4-րդ տեղում ընթացող «Ժիլինային»: Խաղի  56-րդ րոպեին հաշիվը բացել է Վահան Բիչախչյանը: 90-րդ րոպեին Կուրմինովսկին խփել է երկրորդ գնդակը, իսկ 93-րդ րոպեին Պաուրը հաշիվը դարձրել է 3-0: Այս հաղթանակից հետո «Ժիլինան» 22 միավորով երրորդն է, իսկ «Նիտրան» 18 միավորով 6-րդ հորիզոնականում է: Վահան Բիչախչյանը […]

̰
Հեթ-տրիկ․ Մխիթարյանը 3-րդ գնդակն է ուղարկել Ջենոայի դարպաս

19:52 08.11.2020

Իտալիայի Ա սերիայի «Ջենոա»-«Ռոմա» հանդիպումն ավարտվել է 1-3 հաշվով, և Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել է հեթ-տրիկ-ի հեղինակ։

̰
Լևոն Արոնյանն ու Մանուել Պետրոսյանը միաժամանակյա խաղի սեանս են անցկացնում` «Մատ տեռորին» խորագրով

14:46 08.11.2020

Գրոսմայստեր Լևոն Արոնյանն ու արցախցի գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը Հայաստանից և Արցախից ընտրված 20 երեխաների հետ միաժամանակյա խաղի սեանս են անցկացնում` «Մատ տեռորին» խորագրով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Շառլ Ազնավուրի հրապարակում կազմակերպված բարեգործական միջոցառման ընթացքում հավաքված ողջ հասույթը փոխանցվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք մեր սահմանները» խորագրով դրամահավաքին: «Մենք պետք է ահաբեկչության դեմ պայքարենք: Մենք այսօր ամենաառաջինն ենք […]

̰
Ղադիմյանը դուբլի հեղինակ է դարձել Բելառուսի առաջնությունում

22:36 07.11.2020

Բելառուսի առաջնության 28-րդ տուրի շրջանակներում «Նեմանը» հյուրընկալվելիս հաղթել է «Սմոլևիչի» ակումբին (1-4): Հյուրերի մեկնարկային կազմում էր Հայաստանի հավաքականի հարձակվող Գեղամ Ղադիմյանը, ով այս խաղում դարձել է  դուբլի հեղինակ: Իր առաջին գնդակը Ղադիմյանը հեղինակել է  առաջին խաղակեսի 38-րդ րոպեին: Ընդմիջումից հետո ՝ 59-րդ րոպեին, Ղադիմյանը խփել է  իր երկրորդ գոլը: Հայաստանի հավաքականի հարձակվողը փոխարինվել է 86-րդ […]

̰
Հայաստանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի սպորտի համար պատասխանատու նախարարների 16-րդ համաժողովի անդրանիկ նիստին

14:18 07.11.2020

Մեկնարկել է Եվրոպայի խորհրդի սպորտի համար պատասխանատու նախարարների 16-րդ համաժողովը, որն այս տարի COVID-19-ով պայմանավորված անցկացվում է առցանց և բաղկացած է հինգ տարբեր նստաշրջաններից՝ յուրաքանչյուրի համար առանձին թեմայի քննարկմամբ: Սպորտի մասին ընդլայնված մասնակի համաձայնագրի (EPAS) անդամ երկրների սպորտի համար պատասխանատու պաշտոնատար անձանց մասնակցությամբ նոյեմբերի 5-ին կայացել է համաժողովի առաջին նիստը։ Հայաստանը ներկայացրել է Կրթության, գիտության, […]

̰
Մխիթարյանը՝ «Ռոմա»-«Կլուժ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ

22:25 06.11.2020

«Ռոմա»-ի թվիթերյան էջում անցկացված քվեարկության արդյունքում Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Եվրոպա լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 3-րդ տուրում կայացած «Ռոմա»-«Կլուժ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Հիշեցնենք, որ Մխիթարյանը հանդիպման ընթացքում դարձել էր գոլի հեղինակ՝ խփելով իտալական թիմի պատմության ամենաարագ գնդակն այդ մրցաշարում: ?️ Scorer of our fastest-ever #UEL goal… … and another @qatarairways #ASRoma Man of the […]

̰
Խոակին Կապառոսը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի ընդլայնված կազմը

21:59 06.11.2020

Նոյեմբերին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի 2 հանդիպում: Նոյեմբերի 15-ին՝ ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով)՝ Թբիլիսիի «Դինամո» մարզադաշտում, կկայանա ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի C լիգայի երկրորդ խմբի 5-րդ տուրի Վրաստան-Հայաստան հանդիպումը, իսկ նոյեմբերի 18-ին՝ ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով)` Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP մարզադաշտում՝  վերջին տուրի Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը: Հայաստանի ազգային հավաքականը կսկսի նախապատրաստությունն առաջիկա հանդիպումներին նոյեմբերի 10-ից: Մարզական հավաքը կկայանա ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ […]

̰
Լևոն Արոնյանը բոլորին հրավիրում է Շառլ Ազնավուրի անվան հրապարակ

21:37 06.11.2020

Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նոյեմբերի 8-ին բոլորին հրավիրելով Շառլ Ազնավուրի անվան հրապարակ։ «Սիրելի ընկերներ! Այս կիրակի՝ նոյեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին, հրավիրում եմ բոլորիդ Շառլ Ազնավուրի անվան հրապարակ, որտեղ կկայանա «Մատ տեռորին» խորագրով բարեգործական միջոցառում։ Միջոցառման ընթացքում ես և գրոսմաստեր Մանուել Պետրոսյանը կանցկացնենք միաժամանակյա խաղի սեանս՝ Արցախից և Հայաստանից […]

̰
Սարգիս Ադամյանը 5 րոպեում 2 գոլի հեղինակ է դարձել

13:50 06.11.2020

Եվրոպա լիգայի գավաթի խաղարկությունում ավարտվեց խմբային փուլի երրորդ տուրը: Սարգիս Ադամյանի «Հոֆենհայմը» 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Սլովանի» դարպասը: Ադամյանը փոխարինման մտավ 61-րդ րոպեին ու աչքի ընկավ 71-րդ և 76-րդ րոպեներին: Մինչ այդ դուբլ էր ձևակերպել նաև Դաբուրը, մեկ անգամ էլ աչքի էր ընկել Գրիլիչը: Խմբի մյուս խաղում «Արարատ-Արմենիային» պայքարից դուրս թողած «Ցրվենա Զվեզդան» 2-1 հաշվով […]

̰
Եվրոպա լիգայի ամենաարագ գոլը պատրաստված է Հայաստանում. Հենրիխ Մխիթարյան

11:58 06.11.2020

«Արդյունավետ գիշեր «Ռոմայի» համար: Եվրոպա լիգայի ամենաարագ գոլը պատրաստված է Հայաստանում: Հիմա կենտրոնանում ենք կիրակի օրվա վրա»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Հենրիխ Մխիթարյանը Եվրոպա լիգայի 3-րդ տուրում «Կլուժի» նկատմամբ «Ռոմայի» տարած հաղթանակից հետո: Հիշեցնենք, որ Մխիթարյանը գոլի հեղինակ էր դարձել խաղի 57-րդ վայրկյանին: Իսկ հռոմեակaն ակումբը հաղթանակ էր տարել խոշոր՝ 5-0 հաշվով: Կիրակի օրը […]

̰
Ռոման ջախջախեց Կլուժին, Տոտենհեմը հաղթեց Լյուդոգորեցին

00:00 06.11.2020

Եվրոպա Լիգայի խաղարկության խմբային փուլի երրորդ տուրի շրջանակում «Ռոման» 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Կլուժի» դարպասը:  Ինչպես հաղորդում է Armsport.am-ի հաղորդմամբ՝ 2-րդ րոպեին, գլխի դիպուկ հարվածով, տանտերերին առաջ մղեց Հենրիխ Մխիթարյանը: 24-րդ րոպեին Վերետուի փոխանցմանն արձագանքեց Իբանյեսը՝ 2-0: 34-րդ րոպեին հռոմեական թիմի երրորդ գոլը խփեց Բորխա Մայորալը: 84-րդ րոպեին Մայորալան արդեն դուբլ ձևակերպեց՝ 4-0: 89-րդ րոպեին […]

̰
 «Ռոմա»-ի մեկնարկային կազմը

21:05 05.11.2020

«Շանթի» երեկոյան եթերում մեծ ֆուտբոլ է. 21:45-ին կարող եք դիտել Եվրոպա լիգայի խմբային փուլի «Ռոմա»-«Կլուժ» հանդիպումը։ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում է։ «Ռոմա»-ի մեկնարկային կազմը՝ ստորև,

̰
Դիմիտրի Գունկոն՝ «Նոա» ակումբի նոր գլխավոր մարզիչ

20:50 05.11.2020

Հայաստանի ֆուտբոլի առաջնության փոխչեմպիոն և գավաթակիր «Նոա»-ն նոր գլխավոր մարզիչ ունի: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Նոա»-ի նորգլխավոր մարզիչ է նշանակվել է ռուսաստանցի մասնագետ Դմիտրի Գունկոն։ Նա մարզել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի «Խիմկի» ակումբը։ Լինելով Մոսկվայի «Սպարտակ»-ի սան՝ ֆուտբոլային կարիերանավարտելուց հետո Դմիտրի Գունկոն երկար տարիներ աշխատել է ակումբի համակարգում, իսկ 2014 թվականին՝ մրցաշրջանի […]

̰
Adidas-ը դադարեցնում է համագործակցությունը ադրբեջանական «Քարաբաղ» ֆուտբոլային ակումբի հետ

21:43 04.11.2020

Adidas-ը դադարեցնում է համագործակցությունը ադրբեջանական «Քարաբաղ» ֆուտբոլային ակումբի հետ ՝ առանց բացառության բոլոր հայերին սպանելու անհրաժեշտության մասին մամուլի խոսնակի արտահայտությունների պատճառով: Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ն  ադրբեջանական «Քարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովին ժամանակավորապես զրկել է ֆուտբոլային գործունեությունից: Ավելի վաղ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) բողոք էր հղել ՈՒԵՖԱ-ին ՝ պահանջելով պատժել ադրբեջանական «Քարաբաղ» ֆուտբոլային ակումբին ՝ […]

̰
ՈւԵՖԱ-ն «Քարաբաղ»-ի մամուլի քարտուղարին ֆուտբոլային գործունեությունից զրկել է

16:59 04.11.2020

ՈւԵՖԱ-ն ադրբեջանական «Քարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովին ժամանակավորապես զրկել է ֆուտբոլային գործունեությունից: Հիշեցնենք, որ «Քարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Նուրլան Իբրահիմովը սոցցանցերից մեկի իր պաշտոնական էջում կատարել էր գրառում, որտեղ բառացիորեն կոչ էր անում սպանել բոլոր հայերին՝ ծերերին, կանանց, երեխաներին՝ առանց տարբերակման: Նա նաև արդարացնում էր Թուրքիայի կողմից […]

̰
Մարադոնան ուղեղի վիրահատության է ենթարկվել

14:54 04.11.2020

Ֆուտբոլի լեգենդ արգենտինացի Դիեգո Մարադոնան ուղեղի վիրահատության է ենթարկվել, հայտնում է Clarin-ը: Նախկին ֆուտբոլիստին հաջողությամբ վիրահատել են Օլիվոս քաղաքի կլինիկայում՝ սուբդուրալ հեմատոմայի հայտնվելուց հետո: Վիրահատությունը տևել է 1,5 ժամ: Մարադոնայի անձնական բժիշկ Լեոպոլդո Լուկեն ասել է, որ հոսպիտալացումը հրատապ չի եղել: Արգենտինայի ազգային հավաքականի նախկին ավագի մոտ հեմատոման հայտնաբերվել է տոմոգրաֆիայի ժամանակ: Արյան զեղման պատճառ […]

̰
BACK_TO_TOP