19:45 30.11.2020
2020-2021 թվականների խաղաշրջանի կանանց ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրի հետաձգված հանդիպումներն են ընթանում։ Մրցաշրջանին մասնակցության հայտ է ներկայացրել 7 թիմ՝ Երևանից, Գյումրիից, Վայոց ձորի և Սյունիքի մարզերից։ Թիմերի միջև թեժ մրցակցություն է։ Պայքարում են Հայաստանի չեմպիոն դառնալու և Չեմպիոնների լիգայի մասնակցության իրավունք ստանալու համար։ Գյումրին մրցաշրջանին մասնակցում է երկու՝ «Գյումրի» և «Հայասա» թիմերով։ «Հայասա»-ն […]
14:57 30.11.2020
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը սկսում է նախապատրաստությունը տարվա կարևորագույն հանդիպումներին: Այս մասին տեղեկացրին ՀՖՖ-ից։ Նոյեմբերի 29-ին՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, մեկնարկեց թիմի մարզական հավաքը։ Մեր ազգային ընտրանին պատրաստվում է ԵՎՐՈ-2022-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլի՝ Բուլղարիայի հավաքականի հետ 2 հանդիպումներին, որոնք կկայանան դեկտեմբերի 6-ին և 9-ին՝ Բուլղարիայի Վառնա քաղաքի սպորտի և մշակույթի պալատում: Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը […]
14:31 30.11.2020
Կայուն զարգացման հայկական հիմնադրամը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ և ՈւԵՖԱ-ի «Երեխաների համար» հիմնադրամի համաֆինանսավորմամբ իրականացնում է «Սպորտային սերունդ» ծրագիրը, որի նպատակը հայ երիտասարդության շրջանում սպորտային մշակույթի խթանումն է: Ինչպես տեղեկացրին ԿԳՄՍՆ-ից, ծրագրի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի հանրակրթական դպրոցներին 1 մլն-ական դրամ արժողությամբ նոր մարզագույքի տրամադրման մրցույթ, որին մասնակցել է […]
13:52 30.11.2020
Հաստատվել է ԱՊՀ երկրների առաջին մարզական խաղերի ժամանակացույցը։ Այն տեղի կունենա Կազանում 2021թ․ սեպտեմբերի 4-11-ը։ Այս մասին տեղեկացրին ՀԱՕԿ-ից։ Միջոցառումը պետք է անցկացվեր Կազանում օգոստոսի 20-27-ը, ապա այն համավարակի պատճառով հետաձգվեց սեպտեմբեր, հիմա էլ՝ 2021թ․։ Ակնկալվում է, որ խաղերին կմասնակցեն 14-23 տարեկան 3,5 հազար մարզիկ-մարզուհիներ, որոնք 21 մարզաձևերում կպայքարեն մեդալների 230 հավաքածուի համար:
12:21 30.11.2020
Արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան 1984-1991 թվականներին հանդես էր գալիս նեապոլիտանյան ակումբի կազմում։
08:10 30.11.2020
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 9-րդ տուրում «Ռոմա»-ն արտագնա խաղում մրցեց «Նապոլի»-ի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Նապոլի»-ի ֆուտբոլիստները առանձնացան մտածված խաղով և հաղթեցին խոշոր հաշվով: Գատուզոյի գլխավորած թիմի կազմում գոլերը հեղինակեցին Ինսինյեն, Ռուիսը, Մերտենսը և Պալիտանոն: «Նապոլի»-«Ռոմա»` 4:0: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին: Այս տուրից հետո «Ռոմա»-ն Սերիա […]
23:28 29.11.2020
Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Դիեգո Մարադոնայի բժիշկը՝ Լեոպոլդո Լուկեն, կիրակի օրը՝ նոյեմբերի 29-ին հայտարարել է, որ իրեն մեղավոր չի համարում մարզիկի մահվան համար: «Մենք արել ենք այն ամենը, ինչ կարող էինք»,- լրագրողներին հայտնել է նա ՝ ընդգծելով, որ պատրաստ է համագործակցել հետաքննության հետ ։ «Ես չեմ կարծում, որ որևէ մեկը մեղավոր է դրանում»,- […]
22:38 29.11.2020
Արգենտինայի դատախազությունը լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի մահվան գործով մեղադրանք է առաջադրել նրա անձնական բուժող բժիշկ Լեոպոլդո Լուկեին,հայտնում է Todo Noticias հեռուստաալիքը: Բժշկին կասկածում են չկանխամտածված սպանության, օգնություն չցուցաբերելու և հիվանդին առանց հսկողության թողնելու մեջ: Հետաքննությունը սկսվել է Մարադոնայի դստեր ցուցմունքների կապակցությամբ։ Հետաքննության շրջանակներում ոստիկանությունը խուզարկություններ է կատարել բժշկի տանը և աշխատասենյակում, առգրավվել են բջջային հեռախոսներ, […]
20:15 29.11.2020
«Բարսելոնան» հերթական հանդիպումն անցկացրեց Լա Լիգայում: Կատալոնական ակումբը սեփական հարկի տակ ընդունեց «Օսասունային» ու խոշոր հաշվով ջախջախեց նրան (4: 0): 29-րդ րոպեին հաշիվը բացեց Բրայթվայթը, որին խաղակեսի ավարտին հաջորդեց Գրիզմանի գոլը: Երկրորդ խաղակեսի առաջին կեսում երրորդ գոլը հակառակորդի դարպասին հարվածեց բրազիլացի կիսապաշտպան Կոուտին: Հանդիպման ամենաառանձնահատուկ պահը տեղի ունեցավ 73-րդ րոպեին, երբ Լիոնել Մեսսին գեղեցիկ գոլ […]
14:22 29.11.2020
Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը հաջող մասնակցություն է ունեցել իսպանական միջազգային մրցաշարում, հայտնում է «Արմենպրես»-ը: Գրիգորյանը 9 հնարավորից հավաքելով 5,5 միավոր լրացուցիչ միավորներով գրավեց առաջին տեղը: Նրան հաջորդում են Արգենտինայի և Շվեյցարիայի ներկայացուցիչներն, ովքեր հավաքել են նույնքան միավոր: Գրոսմայստերը պարտություն կրեց միայն առաջին տուրում: Barbera del Valles միջազգային մրցաշարին մասնակցում էին 10 շախմատիստներ Իսպանիայից, Արգենտինայից, Շվեյցարիայից, Իսրայելից, […]
23:20 28.11.2020
Ավարտվեց Հայաստանում առաջին անգամ անցկացվող մարզչական C դիպլոմի դասընթացը, որը նախատեսված էր բացառապես կանանց ֆուտբոլում ներգրավված մարզիչների համար։ Ծրագրի 24 մասնակիցներից 21-ը, հաջողությամբ հանձնելով քննությունները, ստացան իրենց դիպլոմները։ Այս մասին տեղեկացրին ՀՖՖ-ի մամուլի ծառայությունից։ Մնացած մասնակիցները դեռևս հնարավորություն կունենան վերահանձնելու քննությունները և նույնպես ստանալու C դիպլոմները։ Տեսանյութը՝ ստորև։
19:45 28.11.2020
Արգենտինայում հայտարարել են Դիեգո Մարադոննայի մահվան պատճառը: Այն պարզ է դարձել դիահերձման արդյունքում: Ինչպես հաղորդում է Clarin-ը, Մարադոննան մահացել է քրոնիկ սրտային անբավարարության հետևանքով առաջացած թոքերի այտուցից: Բացի դրանից 60-ամյա լեգենդար ֆուտբոլիստի սրտի խոռոչները եղել են կրկնակի մեծացած: Դիահերձման ժամանակ նաև արյան և մեզի անալիզներ են վերցվել, որոնք կուղարկվեն թունաբանական հետազոտության Սան Մարտինայի հիվանդանոց: Նպատակն […]
23:27 27.11.2020
Արգենտինացի լրագրող Լուիս Վենտուրան պատմել է լեգենդար Դիեգո Մարադոնայի ֆինանսական խնդիրների մասին: Մարադոնան ու Վենտուրան ընկերական հարաբերություններ են ունեցել: «Մարադոնային համարյա ոչինչ չէր մնացել: Նա մահացավ աղքատության մեջ, Դիեգոյից գողացան գրեթե ամեն ինչ, իսկ մնացածը նա անձամբ վատնեց»,- լրագրողի խոսքերը մեջբերում է La Gazzetta dello Sport-ը: Վենտուրայի խոսքերով՝ լեգենդար արգենտինացին վերջին ժամանակներս ապրել է համեստ […]
20:49 27.11.2020
Կայացել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը։ 10 քաշային կարգում Հայաստանի չեմպիոնի կոչման համար պայքարել է 80 ըմբիշ։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի կարծիքով՝ պատերազմը և կորոնավիրուսի համավարակը չէին կարող ազդեցություն չունենալ մարզիկների վրա, ուստի ստեղծված իրավիճակում առաջնության մակարդակը բավարար է գնահատում։ «Ներկա իրավիճակը հաշվի առնելով՝ առաջնության արդյունքները բավարար եմ գնահատում։ […]
14:06 27.11.2020
ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների համաշխարհային դասակարգման աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականը բարելավել է իր դիրքը և զբաղեցնում է 99-րդ հորիզոնականը։ Նախորդ դասակարգման աղյուսակում մեր ընտրանին զբաղեցնում էր 101-րդ հորիզոնականը։ Լավագույն տասնյակում տեղ են զբաղեցրել հետևյալ հավաքականները՝ Բելգիա, Ֆրանսիա, Բրազիլիա, Անգլիա, Պորտուգալիա, Իսպանիա, Արգենտինա, Ուրուգվայ, Մեքսիկա և Իտալիա:
11:50 27.11.2020
Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին թենիսիստը հայտնել է իր ինստագրամյան էջում: «Մի քանի օր առաջ եմ ժամանել Դուբայ ու սկսել պատրաստվել նոր մրցաշրջանին, սակայն, ցավոք, ես, կինս և որդիս վարակվել ենք կորոնավիրուսով։ Արդեն ինքնամեկուսացել ենք, և հույս ունեմ, որ շուտով կապաքինվենք»,- գրել է Կարեն Խաչանովը։
11:44 27.11.2020
Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան ամիսներ առաջ նամակով խնդրել է մահից հետո զմռսել իր մարմինը: Այս մասին հաղորդում է արգենտինական TyC Sports մարզական հեռուստաալիքը: Լրագրող Մարտին Արևալոյի խոսքերով՝ Մարադոնան մի քանի ամիս առաջ ընտանիքին ուղղված նամակում խնդրել էր մահից հետո զմռսել իր մարմինը, որ այն երկար տարիներ պահպանվի: Հաղորդվում է սակայն, որ Մարադոնայի ընտանիքը դրա […]
10:45 27.11.2020
Եվրոպա լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Ռոման» 2 անպատասխան գնդակ ուղարկեց ռումինական «Կլուժի» դարպասը: Տանտերերի ինքնագոլի շնորհիվ հյուրերն առաջ անցան հաշվի մեջ: 67-րդ րոպեին Վերետուտը, հստակ իրացնելով 11 մետրանոցը, կրկնապատկեց իր թիմի առավելությունը: Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հյուրերի կազմում խաղադաշտ դուրս եկավ 64-րդ րոպեին: Ի դեպ, 11 մետրանոցը նշանակվեց հենց Մխիթարյանի նկատմամբ կաննոները […]
00:58 27.11.2020
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը դուրս մնաց Skilling Open 2020 մրցաշարի քառորդ եզրափակչից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատի առցանց մրցաշարի այս փուլում Արոնյանի մրցակիցը ռուս Յան Նեպոմնյաշչին է: Երկրորդ փուլի բոլոր պարտիաների ընդհանուր արդյունքով Արոնյանը զիջեց 5:2 հաշվով և լքեց հետագա պայքարը: Skilling Open-ը կազմակերպում է շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Մրցաշարը մեկնարկել է նոյեմբերի 22-ին […]
21:55 26.11.2020
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն անհաջող մեկնարկեց Skilling Open 2020 մրցաշարի քառորդ եզրափակչի երկրորդ փուլում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատի առցանց մրցաշարի այս փուլում Արոնյանի մրցակիցը ռուս Յան Նեպոմնյաշչին է: Երկրորդ փուլի առաջին պարտիայում Արոնյանը խաղում էր սև խաղաքարերով և զիջեց 46-րդ քայլին: Նախօրեին կայացած պարտիաներում Արոնյանը հաղթել էր ընդհանուր 2,5-1,5 հաշվով: Skilling Open-ը կազմակերպում է […]
18:49 26.11.2020
ՈՒԵՖԱ-ն ցմահ որակազրկել է «Քարաբախ» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովին։ Ադրբեջանական ակումբը տուգանվել է 100 հազար եվրոյով։ ՈՒԵՖԱ-ն դիմել է ՖԻՖԱ-ին, որպեսզի Իբրահիմովի որակազրկումը տարածվի նաև ամբողջ աշխարհում։ Որոշումն ընդունել է ՈՒԵՖԱ-ի էթիկայի վերահսկիչ և կարգապահական կոմիտեն։
16:30 26.11.2020
Ֆուտբոլիստի երկրպագուները փողոց են դուրս եկել նաև Իտալիայի Նեապոլ քաղաքում, որի ակումբում խաղում էր ֆուտբոլիստը։
15:33 26.11.2020
Հայտնի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի որդին՝ Դիեգո Սինագրան, կորոնավիրուսի պատճառով հայտնվել էր վերակենդանացման բաժանմունքում: Հիվանդանոցում նա դեղին մամուլից է իմացել հոր մահվան մասին,- Twitter-ում նշել է լրագրող Տանկրեդի Պալմիերին: «Դիեգո Մարադոնա կրտսերը՝ Դիեգո Մարադոնայի նեապոլիտանացի որդին, ներկայումս COVID-ի պատճառով գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Ցավոք, հայտնի «դեղին» հեռուստահաղորդավարը զանգահարել է նրան հեռախոսով՝ տեսնելու նրա արձագանքը, և ահա […]
14:54 26.11.2020
Արգենտինական TyC Sports հեռուստաալիքի հաղորդավարը հայտարարել է Դիեգո Մարադոնայի մահվան մասին, և այդ պահին ուղիղ եթերում արտասվել է։ Հատվածը հրապարակվել է սպորտային ալիքի YouTube-ում: Հեռարձակման ընթացքում լրագրողը նշել է, որ աղբյուրների հաղորդումները ճիշտ են, և որ Մարադոնան իսկապես կյանքից հեռացել է: Այդ ժամանակ նա չի կարողացել զսպել իր հույզերը: «Ոչ, չեմ կարող շարունակել»,- ավելացրել է […]
14:30 26.11.2020
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն արձագանքել է արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի մահվան լուրին, հայտնում է Ելիսեյան պալատի կայքը։ «Հանրապետության նախագահը հարգանքի տուրք է մատուցում ֆուտբոլի գնդակի այս անվիճելի արքային, որին այդքան սիրում էին Ֆրանսիայում»,- ասվում է հայտարարության մեջ: Լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի մահվան կապակցությամբ Արգենտինայում եռօրյա սուգ է հայտարարվել։ Մարադոնայի մահվանն արձագանքել են միջազգային հանրության տարբեր […]
14:08 26.11.2020
Մարմնամարզության և սպորտի բնագավառում արտադպրոցական դաստիարակություն իրականացնող բոլոր կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) համար սահմանված են առանձին կանոններ։ Այս հաստատություններում առողջ և անվտանգ պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է հաստատության ղեկավարը: Աշխատանքի կազմակերպում հաստատությունում՝ • ընդհանուր մուտքի, սանհանգույցների, հանդերձարանի, խոհանոցային հատվածի, մարզասրահների, դասասենյակների մուտքերի մոտ տեղադրվում են տարաներ՝ ձեռքերի ախտահանման համար՝ առնվազն 70% սպիրտային հիմքով […]
12:43 26.11.2020
Նոյեմբերի 25-ին կյանքից հեռացած արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի մարմինը տեղափոխվել է Բուենոս Այրեսի նախագահական պալատ, որտեղ տեղի կունենա հրաժեշտի արարողությունը: Ֆուտբոլիստի հարազատներն արդեն ժամանել են արարողության անցկացման վայր: Նախագահական պալատում վերջին անգամ 2010 թվականին հրաժեշտ են տվել նախագահ Նեստոր Քիրշներին: Պալատի դիմացի հրապարակում լեգենդար ֆուտբոլիստի հարյուրավոր երկրպագուներ արդեն հավաքվել են՝ հարգելու Մարադոնայի հիշատակը: Նրա պատվին […]
11:35 26.11.2020
Դիեգո Մարադոնայի հայրենիքում լեգենդար ֆուտբոլիստի երկրպագուները հավաքվել են Բուենոս Այրեսի կոթողի մոտ։
23:57 25.11.2020
Ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն բրազիլացի Պելեն արձագանքել է Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի մահվանը: Վետերանի խոսքը մեջբերում Է Reuters-ը: «Վստահ եմ, որ մի օր մենք կխաղանք քեզ հետ երկնքում»,- ասվում է Պելեի հայտարարության մեջ։ Մարադոնայի մահվան առթիվ գրել է նաև Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։ Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը եռօրյա սուգ է հայտարարել երկրի հավաքականի […]