TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+16.09 oC

ՍՊՈՐՏ

Էստոնիա-Հայաստան խաղն ավարտվել է ոչ-ոքի

00:47 15.10.2020

Հոկտեմբերի 14-ին՝ Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի «Ա Լը Կոք» մարզադաշտում, կայացավ ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի երկրորդ խմբի չորրորդ մրցափուլի Էստոնիա-Հայաստան հանդիպումը։ Ինչպես հաղորդում է ՀՖՖ-ն, խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։ Էստոնիա-Հայաստան՝ 1։1 (1:1) Տալլին, «Ա Լը Կոք» մարզադաշտ Մրցավար՝ Լուիշ Գոդինյո (Պորտուգալիա) Գոլերը՝ Կամո Հովհաննիսյան, 8 (Հայաստան), Սապինեն, 14 (Էստոնիա) Էստոնիա 12․ Կառլ Հեյն, 2․ Մարտեն […]

̰
Մեր ազգը, մեր սփյուռքը միավորված է հանուն խաղաղության. Հենրիխ Մխիթարյան

21:46 14.10.2020

Հենրիխ Մխիթարյանը Twitter-ի իր էջում տեսանյութ է հրապարակել Սփյուռքի հայության ակցիաներից: Նա տեսանյութին կից գրառում է կատարել. «Մեր ազգը, մեր սփյուռքը միավորված է հանուն խաղաղության»,- գրել է ազգային հավաքականի ավագը: Our Nation, Our Diaspora…United for Peace✊?❤️??#WeWantPeace #ArtsakhStrong #ArmeniaStrong #StopAggression pic.twitter.com/4B1AG6aw39 — Henrikh Mkhitaryan (@HenrikhMkh) October 14, 2020  

̰
ՈՒԵՖԱ-ի նախագահը  անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտին

21:04 14.10.2020

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտին: Ֆուտբոլային գերատեսչության ղեկավարը խոսել է նաև Բաքվին ԵՎՐՈ-2020-ի հյուրընկալ քաղաքի կարգավիճակից զրկելու հավանականության մասին: «Մենք   հետևում ենք այս կոնֆլիկտին: Անկեղծ ասած առանձնապես չենք խորացել այս հարցի մանրամասնությունների մեջ, քանի որ քաղաքական կազմակերպություն չենք: Մենք չենք ուզում ներքաշվել քաղաքական պայքարի մեջ: Սակայն սա բարդ հարց է ու […]

̰
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները այցելել են Տալլինի հայկական եկեղեցի

19:42 14.10.2020

Հոկտեմբերի 14-ին Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներն այցելել են Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի հայկական եկեղեցի: Այստեղ նրանց դիմավորել են Տալլինի հայկական համայնքի ներկայացուցիչները, ինչպես նաև Տալլինի «Արարատ» հայկական ակումբի պատանի ֆուտբոլիստները: Եկեղեցում մոմ վառելուց հետո ազգային հավաքականի ֆուտբոլիստները լուսանկարվել են հայկական խաչքարի մոտ:    

̰
Էստոնիա-Հայաստան խաղին հայ երկրպագուներ չեն լինի

16:17 14.10.2020

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Ազգերի լիգայի խաղարկության 4-րդ տուրում այսօր մրցելու է Էստոնիայի ընտրանու դեմ: ՈՒԵՖԱ-ի` COVID-19-ի համաճարակի Return to play protocol-ի համաձայն՝ չնայած ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի հանդիպումներին մինչև 30 տոկոս երկրպագուների՝ մարզադաշտ մուտք գործելու թույլտվությանը, արգելվում է հյուր թիմի երկրպագուների մուտքը մարզադաշտ: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հետևաբար, Էստոնիայում բնակվող հայ երկրպագուները չեն կարող […]

̰
Ուկրաինայի հավաքականը հաղթել է Իսպանիայի ընտրանուն. Ազգերի լիգա

15:03 14.10.2020

Ազգերի լիգայի Ա լիգայի 4-րդ խմբի 4-րդ տուրում Ուկրաինայի հավաքականը սենսացիոն հաղթանակ է տարել: Ուկրաինայի հավաքականը սեփական հարկի տակ նվազագույն հաշվով առավելության է հասել  խմբի առաջատար Իսպանիայի հավաքականի նկատմամբ: Խաղի միակ գնդակը 76-րդ րոպեին խփել է Վիկտոր Ցիգանկովը:  

̰
Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականը պարտություն է կրել

10:04 14.10.2020

Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության ընտրական փուլի 8-րդ տուրում Հայաստանի երիտասարդական հավաքականը Լեհաստանում պարտվել է Շվեդիայի հավաքականին: Անտոնիո Ֆլորեսի թիմը խաղը զիջել է 0-10 հաշվով: Շվեդների կազմում երկու ֆուտբոլիստ հեթ-տրիկի հեղինակ են դարձել: Անցկացրած 8 խաղից հետո Հայաստանի թիմն ունի 3 միավոր:

̰
Անտոնիո Ֆլորեսը չի շարունակի աշխատանքը Հայաստանի Մ-21 հավաքականում

00:44 14.10.2020

Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2021 թ. առաջնության ընտրական փուլի՝ այսօր կայացած Շվեդիա-Հայաստան (10:0) հանդիպումից հետո Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ: Ինչպես տեղեկացնում են ՀՖՖ-ից, որոշվել է, որ Անտոնիո Ֆլորեսը չի շարունակի աշխատանքը Հայաստանի Մ-21 հավաքականում: Նոր գլխավոր մարզչի անունը հայտնի կդառնա […]

̰
Հայաստանի ազգային հավաքականն անցկացրել է վերջին մարզումն Էստոնիայի ընտրանու դեմ հանդիպումից առաջ

00:00 14.10.2020

Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց վերջին մարզումն Էստոնիայի ընտրանու դեմ հանդիպումից առաջ։ ՀՖՖ-ն տեսանյութ է հրապարակել։

̰
«Պետք է հավատարիմ մնանք մեր խաղային փիլիսոփայությանը». Խոակին Կապառոս

22:13 13.10.2020

Հոկտեմբերի 13-ին՝ Տալլինի «Ռեդիսոն Բլյու» հյուրանոցում, կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և կիսապաշտպան Խորեն Բայրամյանի նախախաղային ասուլիսը։ -Խորեն, վերջերս, նորամուտը նշեցիր Հայաստանի հավաքականում և արդեն մասնակցել ես 3 խաղի: Ի՞նչ է զգում ֆուտբոլիստը, երբ առաջին անգամ դաշտ է դուրս գալիս ազգային հավաքականի մարզաշապիկով: -Նախևառաջ դա մեծ ուրախություն, մեծ հպարտություն է ներկայացնել քո […]

̰
Արոնյանը զիջեց Ֆիրուզջային. Norway Chess

00:20 13.10.2020

Նորվեգական Ստավանգեր քաղաքում շարունակվում է Norway Chess-ը, որին մասնակցում է նաև Հայաստանի տղամարդականց թիմի անդամ Լևոն Արոնյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի 7-րդ տուրում Արոնյանը մրցում էր Իրանի ներկայացուցիչ Ալիռեզա Ֆիրուզջայի հետ: Դասական պարտիան 59-րդ քայլին ավարտվեց ոչ-ոքի: Իսկ արմագեդոն շախմատում Արոնյանը զիջեց մրցակցին: Այս  տուրից հետո Ալիռեզա Ֆիրուզջան մրցաշարային աղյուսակը առաջատարն է 14.5 միավորով: Երկրորդ տեղում Մագնուս […]

̰
Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Էստոնիա

00:10 13.10.2020

Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Էստոնիայի մայրաքաղաք Տալլին: ՀՖՖ պատվիրակությունը հանգրվանել է Raddison Blu հյուրանոցում: ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի C լիգայի երկրորդ խմբի չորրորդ տուրի Էստոնիա-Հայաստան հանդիպումը կկայանա Տալլինի «Ա լը Կոք» մարզադաշտում։ Այս մասին հաղորդում է ՀՖՖ-ն։ Խոակին Կապառոսի և Խորեն Բայրամյանի նախախաղային մամուլի ասուլիսը կսկսվի տեղական ժամանակով 17:15-ին (Երևանի ժամանակով՝ 18:15) և կհեռարձակվի ՀՖՖ ֆեյսբուքյան, ինստագրամյան պաշտոնական էջերում և […]

̰
«Հիմնականում հավասար պայքար էր ծավալվել դաշտում»․ Խոակին Կապառոս

22:43 11.10.2020

Հոկտեմբերի 11-ին՝ ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի երկրորդ խմբի երրորդ մրցափուլի Հայաստան-Վրաստան (2:2) հանդիպումից հետո, Լեհաստանի Տիխի քաղաքի մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետխաղային մամուլի ասուլիսը։ -Պարոն Կապառոս, խաղի ընդհանուր գնահատականը։ -Հիմնականում հավասար պայքար էր ծավալվել դաշտում։ Մենք վատ չսկսեցինք, մրցակիցը նույնպես լավ պահեր ունեցավ։ Երկու հավասար թիմերի […]

̰
ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգա. Հայաստանը և Վրաստանը խաղն ավարտվեց ոչ-ոքի

22:27 11.10.2020

Հոկտեմբերի 11-ին՝ Լեհաստանի Տիխի քաղաքի մարզադաշտում, կայացավ ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի երկրորդ խմբի երրորդ մրցափուլի Հայաստան-Վրաստան հանդիպումը։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2։2 հաշվով։ Հայաստան-Վրաստան՝ 2։2 (1:0) Լեհաստան, Տիխի քաղաքի մարզադաշտ Մրցավար՝ Իվան Բեբեկ (Խորվաթիա) Գոլերը՝ Բայրամյան, 6, Մխիթարյան, 89 (11մ) (Հայաստան), Կատչարավա, 46, Օկրիաշվիլի, 75 (Վրաստան) Հայաստան 1․ Դավիդ Յուրչենկո, 2. Անդրե Չալըշըր, 3․ Վարազդատ Հարոյան, […]

̰
Altibox Norway Chess. Արոնյանը 5-րդ տուրից հետո առաջատարն է

12:12 11.10.2020

Նորվեգիայում ընթացող Altibox Norway Chess մրցաշարի 5-րդ տուրից հետո Լևոն Արոնյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ իր ակտիվում ունենալով 11 միավոր, հայտնում է armsport.am-ը։ 5-րդ տուրում հայ շախմատիստը առավելության հասավ ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի նկատմամբ, ում հետ կմրցի նաև այսօր՝ 6-րդ տուրի շրջանակում։   Հաջորդ տուրի հանդիպումները (հոկտեմբերի 11) Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) – Յան-Քշիշտոֆ Դուդա (Լեհաստան) Արյան […]

̰
̰
Չեռնոգորիայի հավաքականի դարպասապահը Ադրբեջանի դեմ տարած հաղթանակը նվիրել է Հայաստանին

22:40 10.10.2020

Ֆուտբոլի Չեռնոգորիայի հավաքականը Ազգերի լիգայի երրորդ տուրում 2:0 հաշվով հաղթել է Ադրբեջանին: Դարպասապահ Անդրիա Դրագոևիչը հաղթանակը նվիրել է Հայաստանին։ «Հայաստանի համար», – գրել է Դրագոևիչը Instagram-ի իր էջում և կից լուսանկար հրապարակել: Այսօր տեղի ունեցան Ազգերի լիգայի երրորդ տուրի առաջին հանդիպումները։ Չեռնոգորիան երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ ՝ 2:0 հաշվով պարտության մատնելով Ադրբեջանի հավաքականին: Խփած գոլերի […]

̰
«Քաջ գիտակցում ենք, որ պետք է ուրախություն պարգևենք մեր հայրենակիցներին». Խոակին Կապառոս

21:45 10.10.2020

ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի երկրորդ խմբի երրորդ մրցափուլի Հայաստան-Վրաստան խաղին ընդառաջ՝ հոկտեմբերի 10-ին Լեհաստանի Տիխի քաղաքի մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և ավագ Հենրիխ Մխիթարյանի նախախաղային մամուլի ասուլիսը։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն։ Հարցեր Հենրիխ Մխիթարյանին -Հենրիխ, ի՞նչ տպավորություն է թողել Ձեզ վրա արդեն երկրորդ անգամ ազգային […]

̰
Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը Լեհաստանում

21:26 10.10.2020

Հայաստան-Վրաստան հանդիպման նախօրեին Հայաստանի ազգային հավաքականն անցկացրել է նախախաղային մարզում Լեհաստանի Տիխի քաղաքի մարզադաշտում։ ՀՖՖ-ն տեսանյութ է հրապարակել։

̰
Խոակին Կապառոսի և Հենրիխ Մխիթարյանի նախախաղային մամուլի ասուլիսը

20:16 10.10.2020

ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի նախախաղային մամուլի ասուլիսը:

̰
Հովհաննես Բաչկովն առաջին հաղթանակը պրոֆեսիոնալ ռինգում նվիրել է հայ զինվորին

01:30 10.10.2020

Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը հաղթանակ է տարել պորֆեսիոնալ ռինգում իր առաջին մենամարտում: Այս մասին տեղեկացրին ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայից։ Գյումրեցի բռնցքամարտիկը հաղթել է 32-ամյա վենեսուելացի Սամուել Գոնսալեսին: Հաղթանակից հետո Բաչկովը ներկայացել է հատուկ շապիկով, որի վրա գրված էր․ «Հայաստանի պաշտպաննե՛ր, մեր անպարտելի զինվորնե՛ր, մենք ենք ձեր կողքին ենք»:  

̰
Roma Cares-ը օգնություն է փոխանցել Արցախի բնակիչներին․ Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել ակումբին

01:00 10.10.2020

Roma Cares-ը 117 փաթեթ օգնություն է փոխանցել Արցախի բնակիչներին։ Մարզահագուստով և այլ պարագաներով լի փաթեթները Արցախ տեղափոխելու նպատակով փոխանցվել է Իտալիայում Հայաստանի դեսպանատուն: Այս մասին տեղեկացնում է «Ռոմայի» պաշտոնական կայքը: Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցցանցի իր էջում շնորհակալություն է հայտնել իտալական ակումբին Արցախի բնակիչների համար օգնության փաթեթներ պատրաստելու համար։ «Սրտանց շնորհակալ եմ «Ռոմա»-ին […]

̰
Հենրիխ Մխիթարյանն ու Խոակին Կապառոսը Վրաստանի հավաքականի հետ խաղից առաջ հանդես կգան մամուլի ասուլիսով

16:05 09.10.2020

Հոկտեմբերի 11-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի C լիգայի երկրորդ խմբի 3-րդ տուրի հանդիպումը՝ Լեհաստանի Տիխի քաղաքում մրցելով Վրաստանի ընտրանու հետ: Ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի ազգային հավաքականների գլխավոր մարզիչների նախախաղային մամուլի ասուլիսը կանցկացվի հեռավար կարգով: ՀՖՖ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Խոակին Կապառոսի հետ նախախաղային մամուլի ասուլիսին կներկայանա Հայաստանի ազգային հավաքականի ավագ […]

̰
Ադրբեջանը պայքարում է տարածքի ու հեղինակության համար, իսկ հայերն՝ իրենց կյանքի համար. Վասիլի Ուտկին

12:02 09.10.2020

Ֆուտբոլային հայտնի մեկնաբան Վասիլի Ուտկինը Twitter-ի իր էջում գրառում է կատարել Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի վերաբերյալ: «Ինձ համար Արցախի/Ղարաբաղի պատերազմում առանցքային է հետևյալը՝ Ադրբեջանը պայքարում է տարածքի ու հեղինակության համար, նաև վրեժի, իսկ այնտեղ և դրանից դուրս ապրող հայերը պայքարում են իրենց կյանքի համար: Երկրորդ նպատակն ինձ հասկանալի է, այդպես անում են բոլորը: Իսկ […]

̰
Վայրկյան անգամ չեմ կասկածում, որ հաղթելու ենք քոչվոր ցեղերին. Գաբրիել Սարգսյան

11:13 09.10.2020

«Այս օրերի հայ ժողովրդի քաջորդիները հերոսաբար պայքարում են ահաբեկիչների դեմ: Վայրկյան անգամ չեմ կասկածում, որ հաղթելու ենք քոչվոր ցեղերին, քանզի Արցախը մեզ համար լոկ տարածք չէ, այն Սուրբ Հայրենիք է: ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ»,- գրել  է գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը:

̰
ՀՖՖ-ն ադրբեջանական SOCAR ընկերության ռազմատենչ կեցվածքի պատճառով դիմել է ՈՒԵՖԱ-ին

11:12 09.10.2020

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը դիմել է ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Թեոդորոս Թեոդորիդիսին՝ խնդրելով քննարկել ադրբեջանական SOCAR ընկերության՝ ՈՒԵՖԱ-ի հովանավորներից մեկը լինելու նպատակահարմարությունը: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Վերջին օրերին ընկերությունը հրապարակել է պատերազմական բազմաթիվ լուսանկարներ և տեսանյութեր, կատարել է ռազմատենչ հրապարակումներ սոցցանցերի իր պաշտոնական էջերում: ՀՖՖ նախագահն իր նամակում մեկ անգամ ևս […]

̰
Արոնյանը երկրորդ հաղթանակը տոնեց Norway Chess-ում

23:55 07.10.2020

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը երկրորդն անընդմեջ հաղթանակը տոնեց Norway Chess-ում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Altibox Norway Chess մրցաշարի 3-րդ տուրում  Լևոն Արոնյանը սև խաղաքարերով հաղթեց լեհ Յան Կշիշտոֆ Դուդային` վերջինս անձնատուր եղավ 61-րդ քայլին: Հաջորդիվ Արոնյանը կխաղա Ալիրեզա Ֆիրուզջայի հետ: Մրցաշարի առաջին տուրում Արոնյանը զիջել էր աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենին, իսկ երկրորդ տուրում հաղթեց Տարի Արյանին:

̰
Մխիթարյանը Պուտինին, Մակրոնին, Թրամփին և ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին խնդրել է կանգնեցնել Ադրբեջանին

23:29 06.10.2020

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմա» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց նամակ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Մխիթարյանը նամակի հասցեատերերից խնդրել է միջամտել և կանգնեցնել Արցախի ու Հայաստանի նկատմամբ ագրեսիա իրականացնող Ադրբեջանին: Իր նամակում Հենրիխ Մխիթարյանը […]

̰
ՀՀ սպորտային մարմնամարզության հավաքականը չի մասնակցի Թուրքիայում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը

16:58 06.10.2020

ՀՀ սպորտային մարմնամարզության հավաքականը չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը։ Բանն այն է, որ այն պետք է անցկացվեր դեկտեմբերի 9-13-ը՝ Բաքվում, որին հայտ չէր ներկայացրել մեր ֆեդերացիան։ Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ-ից։ Մարզաձևի եվրոպական ֆեդերացիայի ադրբեջանցի նախագահը գործկոմի առցանց նիստով  առաջնության նոր վայր է դարձրել Թուրքիայի Մերսին քաղաքը։ Որոշումից մեր թիմը երկընտրանքի առջև չկանգնեց։ Նախ՝ եվրոպականում օլիմպիական […]

̰
Հայաստան-Ալբանիա ընկերական հանդիպումը չեղարկվել է. ՀՖՖ

16:57 05.10.2020

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) տեղեկացնում է, որ Հայաստան-Ալբանիա հանդիպումը չի կայանա: «Հոկտեմբերի 7-ին նախատեսված Հայաստան-Ալբանիա ընկերական հանդիպումը չեղարկվել է: Որոշումը կայացվել է ՈՒԵՖԱ-ի կողմից՝ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Չեղարկվել են նաև Հայաստան-Ալբանիա հանդիպման հետ կապված բոլոր մեդիա միջոցառումները: ՈՒԵՖԱ-ն այս պահին մշտադիտարկում է իրավիճակը և Հայաստան-Վրաստան հանդիպման անցկացման վայրի վերաբերյալ որոշումը կկայացնի մոտ օրերս: […]

̰
BACK_TO_TOP