TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+17.09 oC

ՍՊՈՐՏ

«Գանձասար-Կապանը» չի ներկայացել «Արարատ-Արմենիայի» հետ հանդիպմանը

18:25 03.11.2020

«Գանձասար-Կապանը» չի ներկայացել «Արարատ-Արմենիայի» հետ հանդիպմանը։ Այս մասին հայտնում  է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան․ «Այսօր՝ նոյեմբերի 3-ին, պետք է կայանար VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի «Գանձասար-Կապան»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը: Ըստ ՀՖՖ Պրոֆեսիոնալ մրցումների անցկացման կանոնակարգի հոդված 17-ի 01 կետի՝ մասնակից թիմերը պարտավոր են ժամանել մարզադաշտ խաղի նշանակված ժամից նվազագույնը 75 րոպե առաջ: «Գանձասար-Կապան» թիմը չի ներկայացել խաղին: […]

̰
Մխիթարյանը` «Ռոմա»-«Ֆիորենտինա» խաղի լավագույն ֆուտբոլիստ

21:31 02.11.2020

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Ռոմա»-«Ֆիորենտինա» խաղի լավագույն ֆուտբոլիստ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ռոմա»-ի Թվիթերում անցկացրած քվեարկության արդյունքում Մխիթարյանը ճանաչվել է լավագույնը: Իտալիայի ֆուտբոլի առաջնության` Սերիա Ա-ի 6-րդ տուրում «Ռոմա»-ն սեփական հարկի տակ հյուրընկալեց «Ֆիորենտինա»-ին: Մայրաքաղաքային ակումբին հաջողվեց հանդիպման մեկնարկից 12 րոպե անց բացել խաղի հաշիվը: Աչքի ընկավ Սպիանցոլան: «Գայլեր»-ն իրենց առավելությունը կրկնապատկեցին […]

̰
ՀՖՖ-ն դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել Ֆուտբոլի առաջնության ընթացքում տեղի ունեցած  անթույլատրելի միջադեպերի  կապակցությամբ

19:38 02.11.2020

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել Ֆուտբոլի առաջնության ընթացքում տեղի ունեցած անթույլատրելի միջադեպերի կապակցությամբ․ «VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի` 10-րդ տուրի 2 հանդիպումների ընթացքում տեղի են ունեցել անթույլատրելի և խիստ դատապարտելի միջադեպեր: Հոկտեմբերի 30-ին Գյումրիում կայացած «Նոա»-«Շիրակ» հանդիպման ընթացքում իր անմիջական պարտականությունները կատարելիս «Շիրակ» ակումբի հյուրերի կողմից ծեծի է ենթարկվել ՀՖՖ պատվիրակը: Հաջորդ օրը՝ […]

̰
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մի շարք ֆուտբոլիստների և աշխատակիցների COVID-19-ի թեստերը դրական են

18:27 02.11.2020

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մի շարք ֆուտբոլիստների և աշխատակիցների մոտ կորոնավիրուս է  հաստատվել։ Ֆուտբոլային ակումբն այս մասին հայտարարություն է տարածել։ ««Փյունիկի» մի շարք ֆուտբոլիստների և աշխատակիցների COVID-19-ի թեստերը դրական են Համաձայն կանոնակարգի՝ Հայաստանի Բարձրագույն խմբի 11-րդ տուրի «Ուրարտուի» դեմ խաղից առաջ «Փյունիկի» ֆուտբոլիստները COVID-19-ի PCR թեստեր են հանձնել։ Թեստավորումը դրական արդյունք է ցույց տվել ֆուտբոլիստներ Սևակ […]

̰
«Ճանաչո՞ւմ ես ինձ։ Ճանաչի՛ր Արցախը». Արթուր Աբրահամը միացել է միջազգային հանրությանն ուղղված կոչին

12:29 02.11.2020

«Ճանաչո՞ւմ ես ինձ։ Ճանաչի՛ր Արցախը»,- հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը միացել է Արցախի Հանրապետության անկախության ճանաչման կոչին՝ լուսանկար հրապարակելով իր ֆեյսբուքյան էջում։

̰
«Արսենալ»-ը նվազագույն հաշվով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ին

08:11 02.11.2020

Անգլիայի ֆուտբոլի առաջնության 7-րդ տուրի կենտրոնական խաղում միմյանց դեմ մրցեցին «Մանչեսթեր Յունայթեդ»-ը և «Արսենալ»-ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «զինագործներին» հաջողվեց նվազագույն հաշվով առավելության հասնել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նկատմամբ: Խաղի 69-րդ րոպեին, նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Պիեր-Էմերիկ Օբամեյանգը: Այս հաղթանակից հետո «Արսենալ»-ը մրցաշարային աղյուսակում 8-րդն է 12 միավորով, իսկ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը` 15-րդն է: Առաջատարը գործող չեմպիոն «Լիվերպուլ»-ն […]

̰
Ռոման հաղթեց Ֆիորենտինային, Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

23:40 01.11.2020

Իտալիայի Ա սերիայի 7-րդ տուրի շրջանակում «Ռոման» հյուրընակել էր «Ֆիորենտինային»: Ինչպես փոխանցում է Armsport.am-ը, 12-րդ րոպեին «գայլերին» առաջ մղեց Սպինացոլան: Երկրորդ խաղակեսի 25-րդ րոպեին Մխիթարյանի փոխանցումից հետո Պեդրոն դրեց խաղի վերջակետը՝ 2-0: 88-րդ րոպեին «մանուշակները» մնացին 10 հոգով. ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց Մարիտնեսը: «Ռոման» հաղթեց ու 11 միավորով 7-րդ տեղում է, իսկ «Ֆիորենտինան» 7 […]

̰
Հայաստանի հավաքականը՝  շախմատի աշխարհի ուսանողական առաջնության 3-րդ մրցանակակիր

21:27 01.11.2020

Ուսանողական սպորտի միջազգային ֆեդերացիայի (FISU) նախաձեռնությամբ հոկտեմբերի 26-30-ը հեռավար ձևաչափով անցկացվել է շախմատի աշխարհի ուսանողական առաջնությունը՝ «2020 FISU World University Championship Mind Sports Online»: Հայաստանի ուսանողական հավաքականը առցանց մրցաշարում զբաղեցրել է երրորդ տեղը՝ առաջ թողնելով միայն Չինաստանի և Ուկրաինայի հավաքականներին: Մրցաշարին մասնակցել է 32 երկրի 400 շախմատիստ: Հայաստանի ուսանողական հավաքականի կազմում աշխարհի օնլայն առաջնությանը մասնակցել […]

̰
«Բարսելոնայի» գործերը նորից լավ չեն. ակումբը վատագույն ցուցանիշն ունի վերջին 17 տարում

20:59 01.11.2020

Կատալոնական ակումբը 6 տուրից հետո ունի 8 միավոր: Վերջին տուրում «Բարսելոնան» ոչ-ոքի՝ 1-1 էր խաղացել «Ալավեսի» հետ: Այժմ «Բարսելոնան» առաջնությունում զբաղեցնում է 12-րդ տեղը: 2002/2003 մրցաշրջանի մեկնարկից հետո կատալոնական  թիմի համար սա վատագույն մեկնարկն է Իսպանիայի առաջնությունում: Այդ ժամանակ  թիմը գլխավորում էր մեկ այլ հոլանդացի մարզիչ՝ Լուի վան Գալը, որը արդեն 2003-ի հունվարին հեռացվեց գլխավոր […]

̰
Վահան Բիչախչյանը հերթական անգամ գոլի հեղինակ է դարձել Սլովակիայի առաջնությունում

20:30 01.11.2020

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը հերթական անգամ  գոլի հեղինակ է դարձել Սլովակիայի առաջնությունում։ Գյումրեցի կիսապաշտպանը 11 մետրանոցից գրավել է «Սենիցայի» դարպասը։ Հանդիպումն ավարտվել է «Ժիլինայի» հաղթանակով՝ 3-1 հաշվով։

̰
Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում առաջադիմել է 3 հորիզոնականով

19:58 01.11.2020

Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում առաջադիմել է և այժմ զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: Շախմատի միջազգային ֆեդերացիայի հրապարակած վարկանիշային աղյուսակում Արոնյանը նախորդ ամսվա համեմատ առաջադիմել է 3 հորիզոնականով: Հոկտեմբերին նա 9-րդն էր: Դասակարգման աղյուսակի առաջատարը աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենն է: Հայաստանը ներկայացնող շախմատիստներից  եվս երեքը տեղ են զբաղեցնում վարկանիշային աղյուսակի առաջին հարյուրյակում:  Գաբրիել Սարգսյանը 54-րդն է,  […]

̰
Արթուր Ալեքսանյանը աշխարհին կոչ է անում ճանաչել Արցախի անկախությունը

19:12 01.11.2020

Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի և Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը միջազգային հանրությանը կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։ «Մենք նույնն ենք, մենք Արցախ ենք։ Ճանաչո՞ւմ ես ինձ։ Ճանաչի՛ր Արցախը»,- գրել է Ալեքսանյանը։ Հիշեցնենք, որ Օլիմպիական չեմպիոնը ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ) դեսպան է:   View this post on Instagram   “We are one. We […]

̰
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը հերթական գոլն է խփել «Ատլետիկո Ուրականի» կազմում

12:17 01.11.2020

Ֆուտբոլի Արգենտինայի  լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի առաջին տուրում «Ատլետիկո Ուրականը» արտագնա խաղում ոչ-ոքի է խաղացել «Վելեզ Սարսֆիլդի» հետ: Խաղն ավարտվել է 1-1 հաշվով: Ընդ որում, առաջինը հաջողության են հասել հյուրերը: Գոլի հեղինակ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը:

̰
Ժամանակակից Հիտլերը՝ Ռեջեփ Էրդողանն է. թուրք բասկետբոլիստը կոշտ քննադատել է Էրդողանին

12:03 01.11.2020

Հայտնի բասկետբոլիստը կոչ է արել վերջ դնել Էրդողանի բռնապետությանը։

̰
ՀՖՖ-ն պահանջում է ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբին հեռացնել եվրագավաթների խաղարկությունից

20:23 31.10.2020

Վերջին ամսվա ընթացքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բազմաթիվ բողոքներ է ներկայացրել ՈՒԵՖԱ և ՖԻՖԱ՝ ադրբեջանական ֆուտբոլի ամենատարբեր ներկայացուցիչների ռազմատենչ հրապարակումների, միլիտարիստական պահվածքի, հայատյաց գրառումների վերաբերյալ: Այդ բողոքների մեծ մասն այս պահին ՈՒԵՖԱ-ի կարգապահական և էթիկայի կոմիտեի քննության առարկա է: Այս մասին ասված ՀՖՖ-ի տարածած հաղորդագրության մեջ։ «Ադրբեջանական ֆուտբոլի ներկայացուցիչների ռազմականացված և քաղաքականացված դատապարտելի կեցվածքն ի ցույց […]

̰
Գեղարդ Մուսասին իր հաղթանակը նվիրել է Հայաստանին

16:27 30.10.2020

Ծագումով հայ Գեղարդ Մուսասին Bellator 250-ի մրցաշարի շրջանակում հաղթել է կիսամիջին քաշային կարգում գործող չեմպիոն Դուգլաս Լիմային: Մուսասին իր հաղթանակը նվիրել է Հայաստանին։ «Նախ և առաջ ցանկանում եմ այս մենամարտը նվիրել իմ երկրին, որն այս պահին պատերազմի մեջ է: Իմ քույրեր և եղբայրներ, ես ձեզ շատ եմ սիրում։ Հուսով եմ, որ շուտով խաղաղություն կլինի այնտեղ»,- […]

̰
Սիրիացիները պատրաստվում են Ադրբեջանում նոր շենքեր պայթեցնել. թուրք ֆուտբոլիստի գրառումը

23:14 28.10.2020

Թուրք ֆուտբոլիստ Ումութ Բուլուտը Тwitter-ի իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ սիրիացի վարձկանները պատրաստվում են նոր շենքեր պայթեցնել Ադրբեջանում: «Գյանջայի իմ հին ընկեր Հուսեյնն ինձ գրել է, որ տեղեկություն ունի այն մասին՝ այսօր կամ վաղը սիրիացիները պատրաստվում են Ադրբեջանում ավելի շատ շենքեր ռմբակոծել, քանի որ նրանք չեն ստացել իրենց վարձատրությունն Ադրբեջանի կառավարությունից: Իմ սիրելի […]

̰
13-ամյա Ադելյա Պետրոսյանը «Արցախ» ստեղծագործության ներքո հաղթել է Ռուսաստանի գավաթի երրորդ փուլում

23:21 27.10.2020

Ռուսաստանցի գեղասահորդուհի, 13-ամյա Ադելյա Պետրոսյանը հաղթել է Ռուսաստանի գեղասահքի գավաթի խաղարկության երրորդ փուլում: Նա առաջատար է 207,18 միավորով։ Ադելյա Պետրոսյանը հանդես է եկել Արա Գևորգյանի «Արցախ» հանրահայտ ստեղծագործության ներքո։    

̰
Ձեր լռությունը սպանում է մեզ. Հենրիխ Մխիթարյան

14:23 27.10.2020

Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում 3D լուսանկար է հրապարակել։ «Ձեր լռությունը սպանում է մեզ»,- լուսանկարին կից գրել է նա։

̰
Պելեն դիմել է ֆուտբոլասերներին

17:41 23.10.2020

Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Պելեն, որն այսօր տոնում է ծննդյան 80-ամյակը, դիմել է ֆուտբոլի սիրահարներին, ովքեր շնորհավորել են իրեն, այս մասին հայտնել է «Российская газета»-ն: Իր խոսքում Պելեն շնորհակալություն է հայտնում բոլորին, ովքեր իրեն շնորհավորական նամակներ են ուղարկել, նաև շնորհակալություն է հայտնում Աստծուն: «Իմ 80 տարիների ընթացքում ես նախ պետք է Աստծուն շնորհակալություն հայտնեմ, որ տվել […]

̰
Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստին սպառնում է մինչև 6 ամսվա ազատազրկում

15:02 23.10.2020

Մադրիդի «Ռեալի» և Սերբիայի հավաքականի ֆուտբոլիստ Լուկա Յովիչին սպառնում է մինչև 6 ամսվա ազատազրկում, հաղորդում է «Սպորտ Էքսպրեսը»: Հարձակվողը մեղավոր է ճանաչվել կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով կարանտինը չպահպանելու համար։ 22-ամյա սերբի նկատմամբ հետաքննություն է սկսվել։ Հիշեցնենք, որ 2020/21 մրցաշրջանում Յովիչը մասնակցել է չորս հանդիպման և աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։

̰
ԵԼ․ Ռոման կամային հաղթանակ տարավ Յանգ Բոյզի դեմ խաղում․ Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

23:54 22.10.2020

Հանդիպման հաշիվը բացվեց 14-րդ րոպեին։ Տանտերերին 11-մետրանոց հարվածով առաջ մղեց Ժան-Պիեր Նսամեն։ Մինչև ընդմիջում գոլեր չարձանագրվեցին։ Ինչպես փոխանցում է Armsport․am-ը, երկրորդ կեսում «Ռոման» ուժեղացրեց ճնշումը։ 69-րդ րոպեին Բրունո Պերեսը, օգտվելով Էդին Ջեկոյի փոխանցումից, հավասարեցրեց հաշիվը։ 73-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո Մարաշ Կումբուլան առաջ մղեց «Ռոմային»: Մխիթարյանը խաղը սկսել էր պահեստային նստարանին։ Նա դաշտ դուրս […]

̰
ՈւԵՖԱ-ն արգելել է իր հովանու տակ ընթացող մրցաշարերի անցկացումը Հայաստանում և Ադրբեջանում

15:23 21.10.2020

ՈւԵՖԱ-ն անորոշ ժամանակով դադարեցրել է իր հովանու ներքո անցկացվող ակումբային եւ հավաքականների մրցաշարերի հանդիպումների անցկացումը Հայաստանի և Ադրբեջանի տարածքներում: Այս մասին տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Որոշման պատճառը Արցախում ընթացող ռազմական գործողություններն են։ Երկու երկրների ֆուտբոլային ֆեդերացիաներն իրենց թիմերի տնային հանդիպումների համար պետք է ներկայացնեն այլընտրանքային մրցավայր:    

̰
Մեսսին Չեմպիոնների լիգայի հերթական ռեկորդն է սահմանել

11:32 21.10.2020

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին գոլի հեղինակ դարձավ Չեմպիոնների լիգայի 1-ին տուրի «Ֆերենցվարոշի» դեմ խաղում: G խմբի հանդիպումը տեղի ունեցավ Կատալոնիայում և ավարտվեց 5-1 հաշվով ՝ հօգուտ տանտերերի: 27-րդ րոպեին 11 մետրանոց հարվածով Մեսսին բացեց հաշիվը: 33-ամյա արգենտինացին դարձավ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին խաղացողը, որը գոլ խփեց 16 անընդմեջ մրցաշարերում: Ընդհանուր առմամբ, Չեմպիոնների լիգայում […]

̰
Եթե երկրիս համար անհրաժեշտ լինի, որ ես լինեմ բանակում, ես կլինեմ այնտեղ. Լևոն Արոնյան

11:57 20.10.2020

Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանն ասել է, որ վերադառնում է Հայաստան: «Այժմ աշխարհում ամեն հայի համար գլխավոր հիմնախնդիրը պատերազմն է։ Ես վերադառնում եմ հայրենիք և կանեմ այն ամենը, ինչ կարող եմ, որպեսզի օգնեմ իմ երկրին՝ հաղթահարելու այս աղետը։ Եթե երկրիս համար անհրաժեշտ լինի, որ ես լինեմ բանակում, ես կլինեմ այնտեղ»,- ասել է Լևոն Արոնյանը:

̰
Ռաֆայել Նազարյանը կգլխավորի Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը

19:12 19.10.2020

Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Ռաֆայել Նազարյանը: Այս մասին տեղեկացնում են  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում կայացել է հանդիպում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի և Ռաֆայել Նազարյանի միջև, որից հետո կողմերը ստորագրել են համագործակցության երկամյա պայմանագիր: Ռաֆայել Նազարյանը, սկսած 2019 թվականի օգոստոսից, գլխավորում է ԲԿՄԱ–ն: 45-ամյա մասնագետի մարզչական շտաբում ընդգրկվել են Մհեր Միրումյանը, Գևորգ Պողոսյանը, Արամ Բարեղամյանը և դարպասապահների մարզիչ Նիկոլայ Սարգսյանը:  «Հայաստանի Մ-21 հավաքականը գլխավորելը մեծ պատասխանատվություն է ինձ համար: Ժամանակին […]

̰
Արոնյանը սևերով հաղթել է Մագնուս Կարլսենին և զբաղեցրել է 3-րդ մրցանակային տեղը. Altibox Norway Chess 2020

20:35 17.10.2020

Նորվեգիայի Սթավանգեր քաղաքում տեղի է ունեցել Norway Chess մրցաշարի վերջին տուրը, որում աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը սպիտակներով զիջել է Լևոն Արոնյանին: Նշենք, սակայն, որ այս խաղը Կարլսենի համար կարևորություն չի ունեցել, քանի որ նա մինչ այդ էր դարձել մրցաշարի հաղթող: Իսկ Արոնյանի համար հաղթանակը կարևոր էր, վերջին տուրում հաղթելու արդյունքում Արոնյանը զբաղեցրել է երրորդ տեղը […]

̰
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը «Ալաշկերտի» դեմ ֆուտբոլային խաղում հանդես կգա Արցախին նվիրված համազգեստով

16:19 17.10.2020

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը «Ալաշկերտի» դեմ ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի խաղում հանդես կգա Արցախին նվիրված համազգեստով: Ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ մարզաշապիկի վրա կլինի Artsakh Strong գրառումը:   https://www.facebook.com/fcpyunik/videos/737501736804738

̰
Արոնյանը երրորդ տեղում է․ Altibox Norway Chess 

08:50 17.10.2020

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտվեց Altibox Norway Chess մրցաշարը։ Վերջին տուրում Լևոն Արոնյանը հաղթեց նորվեգացի Մագնուս Կարլսենին։ Լևոն Արոնյանը 17.5 միավորով գրավեց երրորդ տեղը՝ Կարլսենին զիջելով ընդամենը 2 միավորով:

̰
Հայաստանը հերթական ոչ-ոքիից հետո ընդամենը 1 միավորով է հետ մնում խմբի առաջատարներից. Ազգերի լիգա

12:10 15.10.2020

Ազգերի լիգայի 4-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականն արտագնա խաղում ոչ-ոքի՝ 1-1 է խաղացել Էստոնիայի ընտրանու հետ: Հանդիպման 8-րդ րոպեին հաշիվը բացել է Կամո Հովհաննիսյանը, իսկ ընդամենը 5 րոպե անց էստոնացիները վերականգնել են հավասարությունը։ Մինչև խաղի վերջ հաշիվն այլևս չի փոխվել: 4 տուրից հետո մեր հավաքականն ունի 5 միավոր: Ի դեպ, Հյուսիսային Մակեդոնիա-Վրաստան հանդիպումը ևս ավարտվել […]

̰
BACK_TO_TOP