TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+20.09 oC

ՍՊՈՐՏ

Մենք Արցախ չունենք ինչ-որ մեկին տալու. Արթուր Աբրահամ

17:30 01.10.2020

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում մասնակցել է հայկական համայնքի կազմակերպած հավաքին՝ իր աջակցությունը հայտնելով Հայոց բանակին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Աբրահամը ելույթի ընթացքում շեշտել է, որ Արցախը Հայաստանն է, և այն, ինչ արվում է Թուրքիայի կողմից, պատասխան է ստանալու: «Մենք Հայաստան չունենք ինչ-որ մեկին տալու, մենք Արցախ չունենք ինչ-որ մեկին տալու»,- ասել […]

̰
«Ալաշկերտը» պատրաստ է անհրաժեշտության դեպքում մինչև սահման մեկնել

14:39 30.09.2020

«Ալաշկերտ» ակումբի ֆեյսբուքյան պաշտոնական էջը հրապարակել է ակումբի հիմնադիր-սեփականատեր Բագրատ Նավոյանի ուղերձը: «Սիրելի հայրենակիցներ, ինչպես գիտեք, ֆուտբոլում ներկայումս դադար է հայտարարված: «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը պատրաստ է հնարավոր ամեն ինչով օգնություն ցուցաբերել մեր հզոր բանակին և զինվորներին` անհրաժեշտության դեպքում՝ ընդհուպ մինչև սահման մեկնելը: Հայաստանի անխուսափելի հաղթանակում իրենց փոքրիկ, բայց ի սրտե ավանդն են ցանկանում ունենալ նույնիսկ […]

̰
Միջազգային դաշնակիցներին կոչ եմ անում ոտքի կանգնել. Արաս Օզբիլիս

14:30 30.09.2020

«Փյունիկի» և Հայաստանի հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպան Արաս Օզբիլիսն ինստագրամյան իր էջում «սթորի» է հրապարակել, որում տեղադրված նկարի վրա գրված է․ «Ուժեղ Արցախ․ մեր զինվորների հետ ենք»: Ավելի ուշ ֆուտբոլիստը ևս մեկ գրառմամբ է հանդես եկել։ «Ադրբեջանը դեռ հարձակվում է մեր ազգի վրա: Միջազգային դաշնակիցներին կոչ եմ անում ոտքի կանգնել!!!»,- գրել է Օզբիլիսը՝ հրապարակելով Արցախում […]

̰
«Ռոման» պատրաստ է հանգիստ տալ Մխիթարյանին առաջիկա խաղերին. Մխիթարյանի ընտանիքի մտքերը Արցախում են

13:11 30.09.2020

Իտալական La Gazetta dello Sport-ը անդրադարձել է Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին: Իտալական աղբյուրը գրում է, որ Հայաստանի հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մտքերն Արցախում են: Սեպտեմբերի 27-ի երեկոյան Մխիթարյանը համաձայնվել է խաղալ «Յուվենթուսի» դեմ խաղում (2-0): Նա լավ հանդիպում անցկացրեց: Սակայն հիմա, Մխիթարյանի ու իր ընտանիքի անդամների մտքերը Արցախում են: «Ռոման» իր […]

̰
Պատերազմը վատ բան է, ես ունեմ հայ բազմաթիվ ընկերներ ու հարազատներ. ռուս մեկնաբանի անդրադարձը. armsport.am

13:05 30.09.2020

Ֆուտբոլային մեկնաբան Վլադիմիր Ստոգնիենկոն հրապարակում է արել Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի վերաբերյալ։ Հրապարակմանն անդրադարձել է armsport.am-ը: «Ես ծնվել ու մանկությունս անցկացրել եմ Խորհրդային միությունում։ Ես ինձ ռուս եմ համարում ու Ռուսաստանի քաղաքացի եմ։ Իմ տատիկը հայ էր։ Ես ունեմ հայ բազմաթիվ ընկերներ ու հարազատներ։ Կան նաև ադրբեջանցի մտերիմներ, որոնց հետ միակ հարցը, որի շուրջ […]

̰
Խնդրում եմ միանալ մեր նախաձեռնությանը և աջակցել հայ ժողովրդին. Լևոն Արոնյան

12:34 30.09.2020

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կոչ է արել մասնակցել համահայկական դրամահավաքին: Այս մասին Արոնյանը գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում: «Հարգելի ընկերներ, գիտեք ՝ Հայաստանը և Արցախը գտնվում են Թուրքիայի և Ադրբեջանի հարձակման տակ: Իմ շատ ընկերներ պատրաստվում են պաշտպանել մեր սահմանները և աջակցել մեր զինվորներին: Ցանկացած օգնություն շատ կարևոր է իմ երկրի համար: Խնդրում եմ […]

̰
Որոշումը փոխվեց. «Արարատ-Արմենիա»-«Ցրվենա Զվեզդա» հանդիպումը տեղափոխվեց Կիպրոս

11:21 30.09.2020

Ֆուտբոլի Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Արարատ-Արմենիա» – «Ցրվենա Զվեզդա» խաղը Երևանում չի կայանա։ «Ցրվենա Զվեզդա» ակումբի Twitter-ի պաշտոնական էջը տարածել է հայտարարություն, որում ասվում է, որ խաղը կայանալու է Նիկոսիայում։ «ՈՒԵՖԱ-ի որոշմամբ՝ «Արարատ-Արմենիա» – «Ցրվենա Զվեզդա» խաղը կկայանա հինգշաբթի՝ Սերբիայի ժամանակով 19։00-ին, Նիկոսիայի GPS ստադիոնում»,-ասված է հայտարարության մեջ։ Odlukom UEFA, utakmica između Ararata i Crvene […]

̰
ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը դադարեցվում են անորոշ ժամկետով

23:57 29.09.2020

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը դադարեցվում են անորոշ ժամկետով: Այս մասին հաղորդում են ֆեդերացիայից։ «Հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, մասնավորապես, այսօր առավոտյան Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության՝ միջազգայնորեն ճանաչված տարածքների ռմբակոծումը, Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի»՝ ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում սերբական «Ցրվենա Զվեզդայի» հետ հանդիպման վայրի տեղափոխությունը Կիպրոս, այսօրվանից սկսած, ՀՖՖ հովանու […]

̰
Մակեդոնական «Վարդարի» երկրպագուներն աջակցում են Հայաստանին և Արցախին

21:42 29.09.2020

Մակեդոնական «Վարդարի» երկրպագուները (Ultras) լուսանկար են ուղարկել  FAF-ին ՝ իրենց աջակցությունը արտահայտալով Հայաստանին և Արցախին: Այս մասին տեղեկացրել է FAF-ի ֆեյսբուքյան էջը: Ցուցադրված պաստառի վրա գրված է՝ «Եվրոպան ճանաչում է հայկական ցեղասպանությունը»:  

̰
Եվրոպայի փոխչեմպիոնը կամավորագրվել և մեկնել է Արցախ

20:34 29.09.2020

Եվրոպայի պատանեկան առաջության փոխչեմպիոն, այժմ արդեն ըմբշամարտի Հայաստանի մեծահասակների հավաքականի անդամ Գեղամ Թորգոմյանը կամավորագրվել և մեկնել է Արցախ։ Այս մասին տեղեկություն է հրապարակվել ըմբշամարտի ֆեդերացիայի ֆեսբուքյան էջում:

̰
«Արարատ-Արմենիա»–«Ցրվենա Զվեզդա» հանդիպումը կկայանա Երևանում. պաշտոնական

20:09 29.09.2020

Հոկտեմբերի 1-ին նախատեսված  ՈՒԵՖԱ-ի Եվրոպա Լիգայի փլեյ-օֆֆ փուլի «Արարատ-Արմենիա» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպման վայրը չի փոխվի, այն կկայանա Երևանում։ Անցկացման վայրի հետ կապված փոփոխություններ այլևս չեն ակնկալվում: Այդ մասին տեղեկանում ենք ակումբի մամուլի ծառայությունից։ Խաղը կկայանա ժամը 18:00-ին, ՀՖՖ Ակադեմիա մարզադաշտում: Հանդիպումն անցկացվելու է առանց հանդիսականների:  

̰
Դատապարտում ենք Էրդողանի կողմից ուղարկած մուսուլմանական ահաբեկիչներին, ովքեր հարձակվում են Արցախի վրա. Դենիս Ջորկաեֆ. armsport.am

15:14 29.09.2020

ՀՖՖ նախագահի խորհրդական Դենիս Ջորկաեֆը թվիթերյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին։ Գրառումը թարգմանաբար ներկայացրել է armsport.am-ը: «Ֆրանսիայի հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը դատապարտում է Ադրբեջանի կողմից` Թուրքիայի օգնությամբ հայ ժողովրդի դեմ սկսած պատերազմը: Դատապարտում ենք Էրդողանի կողմից ուղարկած այս մուսուլմանական ահաբեկիչներին, ովքեր հարձակվում են Արցախի վրա։ Մենք խաղաղ ժողովուրդ ենք»,- գրել է […]

̰
ՈւԵՖԱ-ն չի պատրաստվում հետաձգել Հայաստան-Վրաստան հանդիպումը

14:38 29.09.2020

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը չի պատրաստվում հետաձգել Ազգերի լիգայի շրջանակներում նախատեսված Հայաստան-Վրաստան հանդիպումը: Այս մասին ТАСС-ին հայտնել են ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունից: Հիշեցնենք, որ խաղը կայանալու է հոկտեմբերի 11-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում: «ՈւԵՖԱ-ն ուշադիր հետևում է իրավիճակին, բայց հանդիպումը նախատեսվում է անցկացնել ըստ ժամանակացույցի»,- մեջբերել է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությանը ТАСС-ը:

̰
ՀՖՖ-ն պատրաստվում է Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի դեմ բողոք ներկայացնել ՈՒԵՖԱ և ՖԻՖԱ

14:25 29.09.2020

ՀՖՖ-ն պատրաստվում է Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի դեմ բողոք ներկայացնել ՈՒԵՖԱ և ՖԻՖԱ: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Պաշտոնական հայտարարության մեջ ասվում է. «Սեպտեմբերի 28-ին Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի կայքում հրապարակվել է տեղեկատվություն, որում առկա են քաղաքական բնույթի սուտ և մանիպուլյատիվ տեղեկություններ: Հաշվի առնելով այդ տեղեկատվության բովանդակությունը, ինչպես նաև Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի […]

̰
Ոչ մի ուժ ի զորու չէ հաղթել հայ մարտիկին. Դավիթ Սաֆարյան

14:11 29.09.2020

Ազատ ոճի ըմբշամարտի 2013թ. աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին։ «Արցախ. այն իր հնագույն պատմությամբ և ժամանակակից իրականությամբ անհնար է զատել Հայաստանից ու հայերից։ Ոչ մի ուժ ի զորու չէ հաղթել հայ մարտիկին, քանզի անկոտրում է Հայոց ոգին։ Այսօր մենք բոլորս ենք Արցախ։ Սակայն համոզված եմ, որ […]

̰
ՖԻՖԱ-ի անդրադարձը Հայաստանին

13:52 29.09.2020

Միջազգային ֆուտբոլի ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, իր պաշտոնական կայքում անդրադարձել է Հայաստանին: ՖԻՖԱ-ի հրապարակումը թարգմանաբար ներկայացրել է vnews.am լրատվականը: «Իր բոլոր դրամաներով ու ցնցումներով 20-րդ դարն այնքան էլ բարի չէր Հայաստանի համար, որտեղ սպորտն ու ֆուտբոլը դժվար է համարել առաջնահերթություն: Այդուհանդերձ, երկիրն այդ ամենից դուրս եկավ կայունությամբ և ուժով, որոնք կարելի է տեսնել նաև նրա ֆուտբոլային ակումբներում […]

̰
Կոչ եմ անում միջազգային հանրությանը շտապ միջամտել հերթական ցեղասպանությունից խուսափելու համար. Հենրիխ Մխիթարյան

13:45 29.09.2020

Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ծանր ռազմական մարտերը դեռ շարունակվում են Լեռնային Ղարաբաղում, երկու կողմերից շատ զոհեր կան: Ռմբակոծվում է նաև Հայաստանի Հանրապետության տարածքը: Սեպտեմբերի 27-ի առավոտյան խաղաղ բնակչությանը թիրախավորած ադրբեջանական հարձակումը խիստ դատապարտելի է: Մարդկության դեմ այս բռնության և հանցագործության անհապաղ դադարեցումը հրատապ և կենսական նշանակություն […]

̰
Մենք չենք ցանկանում օգտվել հայ ժողովրդի համար այս բարդ իրավիճակից և փոխել խաղի անցկացման վայրը. «Ցրվենա Զվեզդայի» տնօրեն

13:29 29.09.2020

Սերբական «Ցրվենա Զվեզդա» ակումբի գլխավոր տնօրեն Զվեզդան Տերզիչը կարծիք է հայտնել՝ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Արարատ-Արմենիա»-«Ցրվենա Զվեզդա» խաղի անցկացման վայրի ընտրության մասին: «Հավատում եմ, որ ՈւԵՖԱ-ն վաղը կուսումնասիրի հանդիպման մասնակիցների անվտանգության հետ կապված խնդիրները և ճիշտ որոշում կկայացնի: Ես կարծում եմ, որ այս դիմակայությունը պետք է Հայաստանում տեղի ունենա: Մենք չենք ցանկանում օգտվել հայ ժողովրդի […]

̰
Միայն սրիկաները կարող են հրահրել այս իրավիճակը. Նոբել Առուստամյանը՝ Արցախի պատերազմի մասին. armsport.am

13:00 29.09.2020

Ռուսական «Մատչ» հեռուստաալիքի ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանն անդրադարձել է Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին: Առուստամյանը գրառում է կատարել Instagram-ում, ինչին անդրադարձել է armsport.am-ը: «Սարսափով եմ դարձյալ կարդում ու լսում Լեռնային Ղարաբաղում պատերազմի մասին: Դարձյալ մահանում են զինվորներ երկու կողմից, դարձյալ Ղարաբաղի խաղաղ բնակչությունը կրակի տակ է: Ո՛չ պատերազմին: Հայաստանն ու հայ ազգն ամբողջ աշխարհով ուզում […]

̰
Սպասում ենք հրամանի, որպեսզի մեկնենք առաջնագիծ. Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյան

12:46 29.09.2020

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: «Ցանկացած հայ հիմա սրտի թրոփյունով սպասում է հրամանի։ Համոյի և Սայադի համատեղ ջանքերով 2016-ի ապրիլի 3-ին ստեղծված կամավորականների Հայդուկ ջոկատը՝ իր հրամանատարներ Կարեն Հարությունյանի, Կարեն Ռաշոյանի, Սայադ Հայրապետյանի և 350 կամավորականների հետ միասին սպասում ենք հրամանի, որպեսզի ես էլ նրանց հետ միասին […]

̰
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է իրանցի շախմատիստին և դուրս է եկել կիսաեզրափակիչ

12:37 29.09.2020

Արագ շախմատի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանը 15-10 հաշվով հաղթել է Իրանի ներկայացուցիչ Պարհամ Մագսուդուին և դուրս եկել կիսաեզրափակիչ: Մարտիրոսյանի մրցակիցները կորոշվեն հոկտեմբերի 1-ին ՝ Անտոն Սմիրնով-Նիհալ Սարինա դիմակայությունում: Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցում են 16 ուժեղագույն երիտասարդ շախմատիստները: Առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 25.000 դոլար:

̰
Աշխարհի հայերը տոմսեր են գնում՝ վերադառնալու Հայաստան և պաշտպանելու իրենց հայրենիքը. Յուրա Մովսիսյան

11:31 29.09.2020

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն անգլերեն և ռուսերեն լեզուներով գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում` անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին: «Հայաստանի և Ադրբեջանի տարբերությունը ․․․ Ադրբեջանը փակում է իր օդանավակայանները, սահմանները, որպեսզի իր քաղաքացիները չփախչեն երկրից, որպեսզի կարողանան նրանց տանել առաջնագիծ, իսկ աշխարհի հայերը տոմսեր են գնում՝ վերադառնալու Հայաստան և պաշտպանելու իրենց հայրենիքը: Հաղթելու ենք…»,- […]

̰
ՀՖՖ հովանու ներքո անցկացվող մրցաշարերը կկայանան սահմանված ժամկետներում

23:48 28.09.2020

ՀՖՖ հովանու ներքո անցկացվող մրցաշարերը կկայանան սահմանված ժամկետներում: Այս մասին հաղորդում է ՀՖՖ-ն։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, նպատակ ունենալով միջազգային հանրության ուշադրությունը սևեռել Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ իրականացվող պատերազմական լայնածավալ գործողությունների վրա, որոշել է բոլոր հանդիպումներից առաջ իրականացնել #ArtsakhStrong արշավը: Մանրամասները՝ այստեղ։

̰
Ուրիշ տարբերակ չկա՛․ հաղթելու և ոչնչացնելու ենք թշնամուն. Սիմոն Մարտիրոսյան

17:50 28.09.2020

Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը անդրադարձել է Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողություններին: «Մենք երբեք պատերազմ չենք ցանկացել, բայց նենգ և դավադիր թշնամին, իրեն բնորոշ ձևով, ստորաբար ուզել է ոչնչացնել մեր ինքնությունը։ Սակայն նա երբե՛ք հաջողության չի հասել և չի՛ հասնելու նաև այս անգամ։ Քա՛ջ զինվորներ, ես վստահում եմ […]

̰
Ըմբշամարտի ֆեդերացիայի անձնակազմը, մարզիչներն ու մարզիկները արյուն կհանձնեն

17:48 28.09.2020

Արցախա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:  Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան մշտապես հետևում է սահմանային իրավիճակին։ Առաջիկայում ֆեդերացիան՝ նախագահ Ռոբերտ Խաչատրյանի գլխավորությամբ, բժշկական և առաջին անհրաժեշտության պարագաներ կուղարկի առաջնագիծ։ Բացի դրանից՝ ֆեդերացիայի անձնակազմը, մարզիչները և մարզիկները արյուն կհանձնեն՝ օգնելով հայ զինվորին»։

̰
Սա Թուրքիայի կողմից արված ցեղասպանության հերթական փորձն է. Գևորգ Ղազարյանի հրապարակումը

15:57 28.09.2020

vnews.am լրատվականը անդրադարձել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը ֆեյսբուքյան հրապարակմանը: Ղազարյանը իր էջում Արցախի սահմանին տեղի ունեցող մարտերի մասին հայտարարությամբ է հանդես եկել: «Իմ հայ և ոչ հայազգի ընկերներ: Երեկ՝ վաղ առավոտյան, ադրբեջանական կողմը հարձակում է գործել Արցախի սահմանների վրա՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Էսկալացիայի պաշտոնական հայտարարությունից րոպեներ անց թուրք-ադրբեջանական […]

̰
«Արարատ» ակումբը առաջնագիծ կուղարկի պարենային և բժշկական ապրանքներ, իսկ ֆուտբոլիստներն արյուն կհանձնեն

14:49 28.09.2020

Արցախա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել Երևանի «Արարատ» ակումբը: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. ««Արարատ» ֆուտբոլային ակումբը մշտական կապի մեջ է արցախյան կազմակերպությունների հետ և մոտ օրերս առաջնագիծ կուղարկի անհրաժեշտ պարենային, տնտեսական և բժշկական ապրանքներ:  Բացի դրանից՝ «Արարատի» ֆուտբոլիստներն ու աշխատակազմի անդամները արյուն կհանձնեն՝ օգնելով առաջնագծի մարտիկներին։ Մեր ակումբն արդեն կապ է […]

̰
«Ցրվենա Զվեզդան» ՀՀ-ում ռազմական դրության պատճառով  առաջարկել է «Արարատ-Արմենիայի» դեմ խաղն անցկացնել Սերբիայում

14:27 28.09.2020

Հոկտեմբերի 1-ին Երևանում նախատեսված ֆուտբոլի Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Արարատ-Արմենիա»-«Ցրվենա Զվեզդա» խաղի վայրը կարող է փոխվել: Armsport.am-ը նշում է, որ սերբական թիմն առաջարկել է հանդիպումն անցկացնել Բելգրադում: Հայաստանի Հանրապետությունում հայտարարված է ռազմական դրություն: Նման պարագայում խաղի անցկացումը Հայաստանի տարածքում իրատեսական չէ: Ավելի վաղ «Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայությունը հայտնել էր, որ հանդիպման անցկացման վերաբերյալ դեռևս փոփոխություն […]

̰
Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության կյանքը սպառնալիքի տակ է. Ալեքսանդր Կարապետյանի գրառումը

13:10 28.09.2020

Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Տամբովի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանն ինստագրամյան իր սթորիում անդրադարձել է Արցախի սահմանին տիրող իրավիճակին՝ հրավիրելով ոչ հայ ընկերների ուշադրությունը: «Վաղ առավոտյան Ադրբեջանը ռազմական ագրեսիվ օդային ու հրետանային անխնա գրոհներ է սկսել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հետ սահմանի ողջ երկայնքով: Հազարավոր քաղաքացիներ հայտնում են, որ գյուղերը, քաղաքներն ու մայրաքաղաք Ստեփանակերտը թիրախավորված են: Այս […]

̰
«Ռոման» ոչ-ոքի խաղաց «Յուվենտուսի» հետ. Մխիթարյանը գոլային փոխանցում կատարեց

11:36 28.09.2020

Ֆուտբոլի Իտալիայի Ա սերիայի 2-րդ տուրի շրջանակներում «Ռոման» հյուրընկալել էր «Յուվենթուսին»։ Խաղն ավարտվեց 2-2 հաշվով:  Հաշիվը բացվեց 31-րդ րոպեին։ Տանտերերին 11-մետրանոց հարվածով առաջ մղեց Ջորդան Վերետուն։ 44-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն անվրեպ իրացրեց իր վաստակած 11-մետրանոցը՝ հավասարեցնելով հաշիվը։ Առաջին կեսի վերջում Վերետուն երկրորդ գնդակը խփեց: Նրան գոլային փոխանցում կատարեց Հենրիխ Մխիթարյանը։ Երկրորդ կեսում «Յուվենթուսն» ավելի բարդ […]

̰
BACK_TO_TOP