19:27 24.02.2025
Իտալիայի չեմպիոն «Ինտերը» կարող է մրցաշրջանի ավարտից հետո հրաժեշտ տալ երեք ֆուտբոլիստի, այդ թվում` Հենրիխ Մխիթարյանին, հաղորդում է Calciomercato-ն: Մխիթարյանից բացի, հնարավոր հեռացողներից են նաև իտալացի պաշտպաններ Ֆրանչեսկո Աչերբին ու Մատեո Դարմիանը: Նրանց և հայ կիսապաշտպանի պայմանագրերում կետ կա, ըստ որի՝ ակումբը կարող է 12 ամիս շուտ խզել համաձայնագիրն ու փոխհատուցում վճարել: Երեք ֆուտբոլիստի պայմանագրերի […]
19:06 24.02.2025
Իտալիայի չեմպիոն «Ինտերն» Ա սերիայի 26-րդ տուրում ընդունել էր «Ջենոային» և հաղթել է 1-0 հաշվով: Գոլը 78-րդ րոպեին խփել է արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը: «Ինտերի» կազմում խաղին մասնակցել է նաև Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվել է 65-րդ րոպեին: Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը 57 միավորով բարձրացել է առաջին տեղ: «Նապոլին» 56 միավոր ունի, «Ատալանտան»՝ 54, իսկ «Ջենոան» […]
18:37 24.02.2025
ԱՄՆ-ի Սիեթլ քաղաքում կայացած UFC Fight Night մրցաշարում հայ մարտիկ Մելսիկ Բաղդասարյանը նոկաուտով պարտվել է բրազիլացի Ջին Սիլվային։ Բաղդասարյանն օկտագոն է վերադարձել 1,5 տարվա դադարից հետո։ Նա նախորդ մենամարտն անցկացրել էր 2023թ. հուլիսի 15-ին և հաղթել Թաքեր Լուցին։ Կիսաթեթև քաշային կարգում հանդես եկող հայ մարտիկը կրել է կարիերայի երրորդ պարտությունը: Նա ունի նաև 8 հաղթանակ։ […]
18:06 24.02.2025
Մեկնարկել է MLS-ի կանոնավոր առաջնության նոր մրցաշրջանը, որի առաջին խաղում «Ինտեր Մայամին» սեփական դաշտում ոչ-ոքի է գրանցել «Նյու Յորք Սիթիի» հետ` 2-2։ Տանտերերից երկու գոլային փոխանցում է կատարել «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսսին, որն օգնել է գոլով աչքի ընկնել Տոմաս Ավիլեսին ու Տելասկո Սեգովիային։ Վերջինն իր թիմին պարտությունից փրկել է ավելացված 10-րդ րոպեին։ «Ինտեր […]
17:40 24.02.2025
Ռուս թենիսիստ Անդրեյ Ռուբլյովն առաջին տիտղոսն է նվաճել 2025 թվականին: Աշխարհի 10-րդ ռակետը հաղթել է Դոհայի ATP-500 կարգի մրցաշարում: Եզրափակչում Ռուբլյովը 7-5, 5-7, 6-1 հաշվով հաղթել է աշխարհի 16-րդ ռակետ, բրիտանացի Ջեք Դրեյփերին: Սա Ռուբլյովի կարիերայի 17-րդ տիտղոսն է:
17:18 24.02.2025
Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 2-2 հաշիվն է գրանցել «Էվերթոնի» հետ խաղում: Տանտերերն առաջին խաղակեսում երկու գոլ են խփել, իսկ հյուրերից 72 և 80-րդ րոպեներին դարպասի գրավմամբ աչքի են ընկել կիսապաշտպաններ Բրունու Ֆերնանդեշն ու Մանուել Ուգարտեն: «Մանչեսթեր Յունայթեդը» երրորդ խաղն անընդմեջ չի հաղթում Պրեմիեր լիգայում: Ռուբեն Ամորիմի գլխավորած թիմը 30 միավորով 15-րդն […]
17:00 24.02.2025
«Սանթոսի» ֆուտբոլիստ Նեյմարը Բրազիլիայի Պաուլիստա լիգայի 12-րդ տուրի «Ինտեր դե Լիմեյրայի» դեմ հանդիպման առաջին 32 րոպեի ընթացքում 1 գոլ է խփել ու կատարել է 2 արդյունավետ փոխանցում: 33-ամյա հարձակվողի փոխանցումներից հետո դուբլ է ձևակերպել Տիկինյո Սոարեսը: «Սանթոսը» հաղթել է 3-0 հաշվով, 18 միավորով B խմբում գրավել է առաջին տեղը և դուրս եկել քառորդ եզրափակիչ, որտեղ […]
16:30 24.02.2025
«Վաշինգտոն Քեփիթալզի» ռուս հոկեյիստ Ալեքսանդր Օվեչկինը հեթ-տրիկ է գրանցել «Էսմոնտոն Օյլերսի» դեմ խաղում: Մայրաքաղաքի թիմը հաղթել է 7-3 հաշվով: 39-ամյա Օվեչկինը NHL-ում արդեն 882 գոլ ունի: Նա ընդամենը 12 գոլ է զիջում լիգայի պատմության գլխավոր ռմբարկու, լեգենդար Ուեյն Գրեցկիին:
16:00 24.02.2025
Բասկյան «Ռեալ Սոսյեդադն» Իսպանիայի Լա լիգայի 25-րդ տուրում ընդունել էր «Լեգանեսին» և հաղթել է 3-0 հաշվով: Հաշիվը 12-րդ րոպեին բացել է հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանը, որն առաջին գոլն է խփեց ընթացիկ մրցաշրջանում: Հիշեցնենք, որ նախորդ խաղում էլ Զախարյանը աչքի էր ընկել գոլային փոխանցումով։ «Ռեալ Սոսյեդադը» 34 միավորով 8-րդն է, «Լեգանեսը»` 24 միավորով 16-րդը:
15:48 24.02.2025
ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում կայացած բռնցքամարտի երեկոյում կիսաթեթև քաշային կարգում (69 կգ) հանդես եկող Գոռ Երիցյանը 20-րդ հաղթանակն է տարել կարիերայում։ Հայ բռնցքամարտիկը նոկաուտի է ենթարկել մեքսիկացի Լուիս Էռնանդեսին։ 30-ամյա Երիցյանը, 20 հաղթանակ և 1 պարտություն ունի։ Նրա միակ պարտությունը եղել է Ռուսաստանը ներկայացնող Արամ Ամիրխանյանից, որից հետո նա կորցրել է WBC վարկածով Ամերիկայի միջմայրցամաքային […]
15:17 24.02.2025
Goal.com պարբերականը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի վիճակահանությունից հետո թարմացրել է մրցաշարի ֆավորիտների ցանկը։ Այժմ գավաթը նվաճելու գլխավոր ֆավորիտը «Բարսելոնան» է, որին հաջորդում են Մադրիդի «Ռեալը» և «Լիվերպուլը»։ Չեմպիոնների լիգայի ֆավորիտները` ըստ Goal-ի 1. «Բարսելոնա» (Իսպանիա), 2. «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա), 3. «Լիվերպուլ» (Անգլիա), 4. «Ինտեր» (Իտալիա), 5. «Բայեր» (Գերմանիա), 6. «Աթլետիկո» (Իսպանիա), 7. «Բավարիա» (Գերմանիա), 8. ՊՍԺ […]
22:02 23.02.2025
Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձել է աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող: Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության հենացատկի վարժության եզրափակչում Արթուր Դավթյանը հավաքել է 14.900 միավոր և գրավել առաջին հորիզոնականը:
00:44 23.02.2025
Թուրքիայի Ուլուդագ քաղաքում կայացած լեռնադահուկային սպորտի պատանեկան միջազգային մրցաշարում ProSki ակումբի սան Գեորգի Գալստյանը 10 պետությունների ներկայացուցիչների շարքում գրավել է 3-րդ հորիզոնականը: Այս մասին հայտնել է Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիան: Հայաստանի ներկայացուցիչը հանդես է եկել մարզիչ Արսեն Ներսիսյանի գլխավորությամբ: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Աշոտ Սաֆարյանը զբաղեցրել է 15-րդ տեղը: Հավելենք նաև, որ երեկ Գեորգին 4-րդն էր:
23:48 22.02.2025
Երևանի «Արարատի» շարքերն է համալրել 22-ամյա պաշտպան Մարկ Ֆրեդ Ցունգին: Կամերունում ծնված ֆուտբոլիստը հանդես է եկել Շվեյցարիայի երիտասարդական հավաքականներում: Այս մասին նշվում է ֆուտբոլային ակուբի կայքում: Ցունգին պատանեկան տարիքում խաղացել է իտալական «Նապոլիի» երիտասարդական թիմում, իսկ արդեն որպես պրոֆեսիոնալ հանդես է եկել շվեյցարական «Լոզան Սպորտ» և «Ստադ Լոզան Ուշի» ակումբներում։ Նա խաղեր է անցկացրել նաև […]
23:14 22.02.2025
ԱՄԷ-ի Ֆուջեյրա քաղաքում ընթացող կարատեի աշխարհի երիտասարդական լիգա – Fujairah 2025 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սուրեն Քոսակյանը, Junior -76 կգ քաշային կարգում հաղթելով բոլոր մենամարտերը, դարձել է մրցաշարի հաղթող: Այս մասին հայտնել են Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիայից: Քոսակյանը 16-17 տ. -76 կգ քաշային կարգի եզրափակիչ էր դուրս եկել՝ հաղթելով 5 մենամարտ, այդ թվում` նույն քաշային կարգում […]
22:18 22.02.2025
«Սյունիք» ֆուտբոլային ակումբը հայտարարել է, որ պայմանագիր է ստորագրել Հայաստանի Մ19 հավաքականի նախկին պաշտպան Պողոս Կրմզյանի, ինչպես նաև գվինեացի հարձակվող Մամադու Դիալլոյի և ռուս դարպասապահ Սերգեյ Ռեզնիչենկոյի հետ։ 20-ամյա Պողոս Կրմզյանը Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան է, հանդես է եկել նաև «Սոչի», «Ակրոն Կոնոպլյով» թիմերում։ Կրմզյանը հանդես է եկել Հայաստանի Մ19 հավաքականում՝ մասնակցելով Մ19 Եվրոպայի առաջնության որակավորման […]
21:43 22.02.2025
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը 14,133 միավորով ոսկե մեդալ է նվաճել Գերմանիայի Կոդբուս քաղաքում անցկացվող աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի օղակների վարժությունում։ Այս մասին նշվում է ՀՀ Մարմնամարզության ֆեդերացիայի Ֆեյսբուքի էջում: Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը 13,966 միավորով 4-րդն է: Ավելի վաղ նժույգ-թափերի վարժություն հանդես եկան Համլետ Մանուկյանը և Մամիկոն Խաչատրյանը, ովքեր մրցանակային տեղեր չզբաղեցրին:
12:50 22.02.2025
«Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալը պատասխանել է Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին հարցին: «Երբեք: Շանսեր չկան: Դա անհնար է»,- Mundo Deportivo-ի հետ զրույցում ասել է իսպանացին: Յամալի ու կատալոնական ակումբի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը, սակայն կողմերն արդեն համաձայնեցրել են նոր պայմանագիր, որը կստորագրվի, երբ հարձակվողը դառնա 18 տարեկան: Դա կլինի այս […]
12:07 22.02.2025
Մադրիդի «Ռեալի» նախկին նախագահ Ռամոն Կալդերոնը ասել է, որ Կիլիան Մբապեն իրեն հիշեցնում է բրազիլացի Ռոնալդոյին: «Ինձ համար նա աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է: Նա ամեն ինչ ունի՝ լավագույնը դառնալու համար: Մբապեն ինձ հիշեցնում է Ռոնալդոյին: Նա արագ է, ուժեղ, կարող է գոլ խփել ցանկացած անկյունից: Այժմ երկրպագուներն իսկապես վայելում են նրա խաղը: Կիլիանն այն […]
11:34 22.02.2025
«Միլուոկի Բաքսի» հարձակվող Բոբի Պորտիսը որակազրկվել է 25 խաղով: Ամերիկացին խախտել է հակադոպինգային ընթացակարգը, և լիգան որոշել է պատժել նրան: Կանոնավոր առաջնության այս մրցաշրջանում «Միլուոկին» կանցկացնի ևս 29 խաղ, ինչը նշանակում է, որ փլեյ-օֆֆ դուրս գալու դեպքում Պորտիսը կվերադառնա թիմի կազմ: 30-ամյա բասկետբոլիստն ընթացիկ մրցաշրջանում մեկ խաղում վաստակում միջինը է 13,7 միավոր: Պորտիսը 2021 թվականին […]
10:55 22.02.2025
Նիդերլանդների հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռոբին վան Պերսին կգլխավորի Ռոտերդամի «Ֆեյենորդը», հայտնում է The Athletic-ը: 41-ամյա մասնագետը նոր ակումբ կտեղափոխվի «Հերենվենից», որի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնում է 2024-ի մայիսից: Ակումբներն արդեն համաձայնության են եկել: Լեգենդար նիդերլանդցին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան սկսել է «Ֆեյենորդում», հիմնական թիմում հանդես է եկել 1998-2004 մրցաշրջանների ընթացքում: 2021-ից մինչև […]
10:16 22.02.2025
Լա լիգայի կարգապահական կոմիտեն մերժել է Մադրիդի «Ռեալի» բողոքարկումը, որը վերաբերում էր թիմի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին 2 խաղով որակազրկելուն: Այս մասին հայտնում է As-ը: Անգլիացի ֆուտբոլիստն «Օսասունայի» դեմ խաղում հայհոյել էր, իսկ հանդիպումը սպասարկող մրցավար Խոսե Մունուերա Մոնտերոն արձանագրության մեջ նշել էր, որ հայհոյանքն ուղղված է եղել իրեն: «Ռեալը» փորձել է ապացուցել, որ Բելինգհեմը մրցավարին […]
09:03 22.02.2025
ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի «Կանզաս Սիթի» – «Ինտեր Մայամի» (0-1) առաջին խաղից հետո հանդիպման մրցավարը Լիոնել Մեսսիից խաղաշապիկ է խնդրել, հայտնում է ESPN-ը: Խաղի միակ գոլի հեղինակը խոստացել է մեքսիկացի մրցավար Մարկո Անտոնիո Օրտիս Նավային տալ իր խաղաշապիկը, բայց հանդերձարանի մոտ: Այդ պահին օդի ջերմաստիճանը եղել է -16, և արգենտինացին խուսափել է մրսելուց: […]
00:16 22.02.2025
Աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կառլսենն աճուրդի է հանել այն ջինսը, որի պատճառով չի մասնակցել արագ շախմատի աշխարհի առաջնությանը: 2024 թվականի դեկտեմբերին կայացած առաջնությունում նորվեգացուն թույլ չէին տվել պարտիային մասնակցել ջինսե տաբատով, քանի որ այն խախտում էր պաշտոնական դրես-կոդը: 34-ամյա շախմատիստը հրաժարվել էր հագուստը փոխել և չէր մասնակցել մրցաշարին: ««Արգելված» ջինսը կարող է ձերը դառնալ, այն […]
23:42 21.02.2025
Ռուսաստանը ներկայացնող 17-ամյա թենիսիստուհի Միրա Անդրեևան շարունակում է հաղթարշավը Դուբայի WTA-1000 կարգի մրցաշարում: Աշխարհի 14-րդ ռակետը կիսաեզրափակչում 6-4, 4-6, 6-3 հաշվով հաղթել է 7-րդ ռակետ Ելենա Ռիբակինային: Եզրափակչում Անդրեևան տիտղոսը կվիճարկի դանիացի Կլարա Տաուսոնի և չեխ Կարոլինա Մուչովայի մրցախաղի հաղթողի հետ:
22:56 21.02.2025
Իտալացի հանրահայտ մարզիչ Մաուրիցիո Սարին ընթացիկ մրցաշրջանից հետո կարող է գլխավորել «Միլանը», հայտնում է Milan Press-ը: 66-ամյա մասնագետին նշանակելու հնարավորությունները կավելանան, եթե տեխնիկական տնօրեն Ժոֆրե Մոնկադային փոխարինի Ֆաբիո Պարատիչին, որը ժամանակին աշխատել է Թուրինի «Յուվենտուսում» և Լոնդոնի «Տոտենհեմում»: Հիշեցնենք, որ «Միլանը» Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆում պարտվել էր նիդերլանդական «Ֆեյենորդին» և դուրս էր մնացել պայքարից: Կոնսեյսաուի […]
21:52 21.02.2025
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականն Ազգերի լիգայի նոր մրցաշրջանում առաջին հանդիպումն է անցկացրել: C լիգայի 3-րդ խմբում Արտակ Ադամյանի թիմը տնային խաղում 6:1 հաշվով հաղթել է Լիխտենշտայնի հավաքականին: Սա Հայաստանի կանանց հավաքականի պատմության մեջ ամենախոշոր հաշվով հաղթանակն է: Նաև վերջերս ֆրանսիական «Լանսի» կազմը համալրած Լարա Կազանչյանը ձևակերպել է Հայաստանի կանանց հավաքականի պատմության մեջ առաջին հեթ-տրիկը: […]
21:28 21.02.2025
ՈՒԵՖԱ-ի գրասենյակում կայացել է Կոնֆերենցիաների լիգայի 1/8, 1/4 և կիսաեզրափակիչ փուլերի վիճակահանությունը։ 1/8 եզրափակիչ. «Բետիս» (Իսպանիա) – «Վիտորիա» (Պորտուգալիա) «Ցելյե» (Սլովենիա) – «Լուգանո» (Շվեյցարիա) «Բորաց» (Բոսնիա և Հերցեգովինա) – «Ռապիդ» (Ավստրիա) «Մյոլդե» (Նորվեգիա) – «Լեգիա» (Լեհաստան) «Յագելոնիա» (Լեհաստան) – «Սերքլ Բրյուգե» (Բելգիա) «Պանատինայկոս» (Հունաստան) – «Ֆիորենտինա» (Իտալիա) «Պաֆոս» (Կիպրոս) – «Յուրգորդեն» (Շվեդիա) «Կոպենհագեն» (Դանիա) – […]
20:23 21.02.2025
Հայաստանում տեղացող առատ ձյան պատճառով Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ: Փետրվարի 23-ին նշանակված «Շիրակ» – «Արարատ» խաղը հետաձգվել է: Փետրվարի 24-ին՝ ժամը 18:00-ին նշանակված «Վեսթ Արմենիա» – «Նոա» խաղի մեկնարկը կտրվի 16:00-ին: Փետրվարի 25-ին՝ ժամը 15:00-ին նշանակված «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպումն էլ կսկսվի ժամը 14:00-ին, իսկ խաղի մրցավայրը տեղափոխվել է «Ջունիոր […]