22:06 13.08.2020
Անգլիայի Պրեմիեր լիգան իր պաշտոնական կայքում հայտարարել է 2019/20 մրցաշրջանի լավագույն գոլի հեղինակի անունը։ Մրցանակը բաժին է հասել «Տոտենհեմի» հարձակվող Հյոն Մին Սոնին։ Առաջնության 16-րդ տուրի «Բարնլիի» հետ խաղում 2:0 հաշվի ժամանակ հարավկորեացին գնդակը ստացել է խաղադաշտի կենտրոնում ու սլացել մրցակցի դարպասի ուղղությամբ։ Իր ճանապարհին հարձակվողը առաջ է անցել 6 մրցակցից, մեն-մենակ է դուրս եկել […]
21:48 13.08.2020
«Բավարիայի» գործադիր տնօրեն Կառլ-Հայնց Ռումենիգեն Չեմպիոնների լիգայի «Բավարիա»-«Բարսելոնա» խաղից առաջ գովեստի խոսքեր է ասել թիմի պաշտպան Ալֆոնսո Դևիսի հասցեին: «Դևիսը պետք է հսկի Մեսսիին. դա անչափ բարդ, բայց հետաքրքիր առաջադրանք է: Ես վստահ եմ, որ Ալֆոնսոն կվնասազերծի Մեսսիին, եթե Լեոն խաղա իր եզրում: Դևիսին այս մրցաշրջանում շատ քիչ են շրջանցել կամ գերազանցել արագությամբ»,- Ռումենիգեի խոսքերն […]
21:25 13.08.2020
Այս էջը Հենրիխ Մխիթարյանի հետ կապ չունի: Այս մասին ահազանգում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը։ «Հերթական անգամ կեղծիքի միջոցով փորձում են գումար հափշտակել բանկային քարտերից։ ❌Պետք չէ մեկնաբանություն գրել ❌Տարածել ❌Սեղմել իրենց ուղարկած հղումներին, անձնական և բանկային տվյալներ լրացնել, այլապես կզրկվեք ձեր քարտի գումարից Այս տեսանյութում կարող եք տեսնել, ինչպես են գողանում գումար»,- ասված է […]
21:15 13.08.2020
Կատալոնական «Բարսելոնայի» անձնակազմը ժամանել է Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոն, որտեղ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում պետք է մրցի Մյունխենի «Բավարիայի» հետ: «Բարսելոնայի» պատվիրակությունը գլխավորել է ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն: Այսօր երեկոյան «Բարսելոնայի» ֆուտբոլիստները մարզում կանցկացնեն «Էստադիո Դա Լուզ» մարզադաշտում, որտեղ մյուս օրը տեղի կունենա «Բավարիայի» հետ հանդիպումը: Դիմակայության ելքը կորոշվի 1 հանդիպման արդյունքով: Հաղթող թիմը կիսաեզրափակչում […]
20:48 13.08.2020
Clubworldranking-ը հրապարակել է աշխարհի 1000 լավագույն ֆուտբոլային ակումբների ցուցակը: Այս պահին առաջին հորիզոնականում Անգլիայի չեմպիոնի կոչումը նվաճած «Լիվերպուլն» ունի 14 695 միավոր։ Երկրորդ տեղում գտնվող բրազիլական «Ֆլամենգոն» ունի 13 486 միավոր: Երրորդը «Բարսելոնան» է, իսկ արգենտինական «Ռիվեր Փլեյթը» 4-րդն է։ Լավագույն հնգյակը եզրափակում է բրազիլական «Պալմեյրասը»։ 6-րդ հորիզոնականում Մյունխենի «Բավարիան» է, որին հաջորդում են Սաուդյան […]
20:35 13.08.2020
«Յուվենտուսը» հնարավոր է տրանսֆերի հանի արգենտինացի Պաուլո Դիբալային: Tuttosport-ի տեղեկություններով՝ եթե թուրինյան ակումբը կարողանա վաճառել Դիբալայի տրանսֆերը, ապա այդ գումարները կներդրվեն «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբային գնելու գործում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դիբալայի ծառայություններով հետաքրքրված է «Ռեալը», որն այս գործարքում կարող է ներառել Իսկոյին, որի ծառայություններով էլ, իր հերթին, հետաքրքրված է «Յուվենտուսը»: Պաուլո […]
20:07 13.08.2020
«Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանի հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 28-ամյա ֆուտբոլիստն «Ալաշկերտ» է տեղափոխվել Բուլղարիայի Բարձրագույն խումբը ներկայացնող «Արդա» ակումբից, որի կազմում 24 հանդիպում է անցկացրել ավարտված առաջնությունում: Փորձառու կիսապաշտպանը հանդես է եկել «Իմպուլսում», «Բանանցում», «Շիրակում», «Փյունիկում», ուկրաինական «Մետալուրգ» և «Ստալ» ակումբներում: Ռումյան Հովսեփյանը ներկայացրել է նաև […]
19:43 13.08.2020
ՀՖՖ-ի գործադիր կոմիտեի անդամ, մրցավարական կոմիտեի նախագահ Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել՝ հայտնելով ֆուտբոլային գերատեսչությունում իր գործունեությունը դադարեցնելու մասին: «Հարգելի՛ գործընկերներ և ֆուտբոլային հասարակություն, հանդիսանալով գործադիր կոմիտեի անդամ, մրցավարական կոմիտեի նախագահ և, ընդգրկված լինելով պայմանավորված խաղերի կոմիտեի կազմում, հայտնում եմ ձեզ, որ, պայմանավորված վերջին զարգացումներով, բարոյական չեմ համարում շարունակել գործունեությունս, քանի որ […]
19:40 13.08.2020
Ֆուտբոլի Ռուսաստանի առաջին դիվիզիոնի երրորդ տուրում Մոսկվայի «Սպարտակի» երիտասարդական թիմը 2:1 հաշվով հաղթել է «Տոմին»: Մոսկովյան ակումբի հաղթական գոլը 69-րդ րոպեին խփել է հայ կիսապաշտպան Ստեփան Օգանիսյանը, որը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: Երրորդ տուրից հետո «Սպարտակի» երիտասարդական թիմը 7 միավորով բաժանում է 2-4-րդ տեղերը:
18:58 13.08.2020
«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն ակումբի ղեկավարներից պահանջում է գնել «Ռեալի» կիսապաշտպան Իսկոյին: La Gazzetta dello Sport պարբերականը հիշեցրել է իտալացու հնչեցրած միտքը՝ նախորդ տարի ՉԼ-ում «Այաքսից» կրած պարտությունից հետո: «Չեմպիոնների լիգան հաղթելու համար «Յուվեն» Իսկոյի նման ֆուտբոլիստի կարիքն ունի: Ռոնալդուն թիմում է, սակայն գնդակը նրան հասցնող է պետք»: Նշվում է, որ թուրինցիների ղեկավարները նույնպես […]
18:52 13.08.2020
«Ռեալում» շուտով կսկսեն վաճառքներ իրականացնել: Ինչպես տեղեկացնում է AS-ը, կորոնավիրուսի պատճառած ֆինանսական հետևանքների արդյունքում մադրիդյան ակումբը ոչ մի ֆուտբոլիստի չի գնի՝ մինչև մի քանիսին չվաճառի: Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ռեալի» ղեկավարներն արդեն կազմել են այն ֆուտբոլիստների նախնական ցանկը, որոնք, ամենայն հավանականությամբ, կլքեն թիմը: Այդ ֆուտբոլիստներն են Բեյլը, Խամեսը, Լուկաս Վասկեսը, Մարիանոն, Մայորալը, Ռեգիլոնը, Վալյեխոն ու Օսկար Ռոդրիգեսը: […]
18:46 13.08.2020
Այսօր տեղեկություններ էին տարածվել, որ «Յուվենտուսն» իր առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի ծառայություններն առաջարկել է «Բարսելոնային»: Ինչպես տեղեկացնում է AS պարբերականը, պորտուգալացուն մոտ կանգնած մարդիկ կտրականապես հերքել են այդ տեղեկատվությունը: «Ռոնալդուն մինչև 2022 թվականը պայմանագիր ունի «Յուվենտուսի» հետ ու երազում է հաղթել Չեմպիոնների լիգան՝ Թուրինում: Այդ ամենն ամբողջովին կեղծ տեղեկատվություն է»,- ասել է Ռոնալդուի մտերիմներից մեկը: Ռոնալդուն […]
18:39 13.08.2020
Ռուս եռամարտիկ Ալեքսանդր Սեդիխը փաուերլիֆթինգի Եվրոպայի առաջնության` World Raw Powerlifting Federation (WRPF)-ի ժամանակ կոտրել է ծնկոսկրերը: Մրցումներն անցել են Մերձմոսկվայի Դոլգոպրուդնի քաղաքում: Մարզիկը վնասվածքը ստացել է 400 կիլոգրամանոց ծանրաձողով կքանիստ կատարելու ժամանակ: Նա անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ վիրահատվել է: «Երկու ամիս պառկած վիճակ, ոտքերս անշարժ, դրանից հետո նորից պետք է քայլել սովորեմ ու սկսեմ […]
16:20 13.08.2020
Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Օստոն Ուրունովը Instagram-ից հեռացրել է թանկարժեք գնումներով լուսանկարը: Այդ լուսանկարում ֆուտբոլիստը հայտնի և թանկարժեք բրենդներից գնված իրերի փաթեթներով ու պայուսակներով էր: Հենց նկարի հրապարակումից հետո քննադատությունների տարափ տեղաց ֆուտբոլիստի հասցեին, ոմանք էլ սկսեցին նրան ծաղրել: Բանն այն է, որ այս ֆուտբոլիստը դեռ ոչ մի հանդիպում չի անցկացրել մոսկովյան ակումբի կազմում, բայց արդեն […]
16:07 13.08.2020
«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Ատալանտայի» նկատմամբ տարած հաղթանակը: «Միայն պատկերացրե՛ք, թե ինչպես ես կտոնեի այս հաղթանակը, եթե երկու առողջ ոտքով լինեի: Հնարավոր է՝ դուք տեսնեիք իմ 40-մետրանոց սպրինտը: Այսօր ակումբի ծննդյան օրն է՝ ուղիղ 50 տարի: Այնպես որ, ամեն դեպքում, մենք երբեք չենք մոռանա այս օրը»,- […]
15:50 13.08.2020
Բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիայի` WBA-ի նախագահ Ժիլբերտո Մենդոսա կրտսերը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին նշված է կազմակերպության պաշտոնական կայքում: Հաղորդվում է նաև, որ Մենդոսան իրեն լավ է զգում և մտադիր է մի քանի օրից վերադառնալ աշխատանքի: Ներկայումս նա գտնվում է կարանտինում: Նշենք, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 21 միլիոնի, իսկ մահացածների թիվը` 750 […]
15:36 13.08.2020
«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարը, որ ճանաչվել էր Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ ՊՍԺ-«Ատալանտա» խաղի լավագույն ֆուտբոլիստ, իր մրցանակը հանձնել է թիմակից Էրիկ Չուպո Մոտինգին։ 31-ամյա կամերունցին հանդիպման 79-րդ րոպեին փոխարինել է Մաուրո Իկարդիին, երբ դեռ հաշիվը 0։1 էր՝ հօգուտ իտալական թիմի։ Կամերունցին մասնակցել է թիմի առաջին գոլային գրոհին ու խփել հաղթական գնդակը։
15:14 13.08.2020
Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Տիգրան Դավթյանը խոսել է Եվրոպա լիգայում հայկական ակումբի մրցակցի՝ ռումինական «Ստյաուայի» մասին: «Մենք բոլորս էլ գիտենք, որ ռումինական ֆուտբոլը և հատկապես «Ստյաուան», գտնվում են բարձր մակարդակի վրա: Բայց մեզ մոտ չկա ոչ մի արտասովոր բան այս մրցակցի հետ կապված, տրամադրվածությունը և զգացողությունները բարձր են՝ մարտական: Մենք էլ ունենք […]
14:50 13.08.2020
«Բարսելոնան» թիմի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելու համար հրավիրել է Արսեն Վենգերին: Le10Sport-ի տեղեկացմամբ՝ կողմերը բանակցություններ են վարել, բայց արդյունքում ֆրանսիացին մերժել է առաջարկը: Առայժմ «Բարսելոնան» շարունակում է գլխավորել Էնրիկե Սետյենը: Հիշեցնենք՝ Վենգերի վերջին ակումբը եղել է «Արսենալը», որտեղից նա հեռացել է 2018-ի մայիսին՝ 22 տարվա աշխատանքից հետո: 70-ամյա մասնագետը ՖԻՖԱ-ի գլոբալ զարգացման բաժնի ղեկավարի պաշտոնն […]
14:34 13.08.2020
«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարը կրկնել է իր նախկին թիմակից Լիոնել Մեսսիի ցուցանիշը Չեմպիոնների լիգայի «Ատալանտայի» դեմ խաղի ժամանակ: Չնայած բրազիլացին վրիպեց մի քանի նպաստավոր դիրքերից, բայց ամենաակտիվներից էր դաշտում. նա անընդհատ խաբքերի էր գնում ու խճճում մրցակցին։ Նեյմարը այդ խաղի ընթացքում 16 անգամ հաջողությամբ դրիբլինգի է գնացել, որը Չեմպիոնների լիգայի ռեկորդ է։ Վերջին անգամ […]
14:15 13.08.2020
«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն շնորհակալություն է հայտնել ակումբի բժշկական անձնակազմին մինչև «Ատալանտայի» դեմ խաղը իրեն ոտքի կանգնեցնելու համար: «Մի՛ պատմեք ինձ ցավի մասին: Մեծ շնորհակալություն բժշկական անձնակազմին նրա համար, որ ինձ ոտքի կանգնեցրին: Ոչ ոք չէր հավատում՝ բացի մեզնից: Շնորհավորում եմ ամբողջ թիմին: Կհանդիպենք կիսաեզրափակչում»,- գրել է Մբապեն Twitter-ում: 21-ամյա ֆրանսիացին կոճի վնասվածք […]
14:00 13.08.2020
«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը չի նախատեսում հեռանալ թիմից: Այս մասին հաղորդում է AS-ը: Աղբյուրի տեղեկացմամբ՝ 35-ամյա խորվաթ ֆուտբոլիստը հույս ունի երկարաձգել ակումբի հետ պայմանագիրը, որն ավարտվում է 2021 թվականին: Ընդ որում, կիսապաշտպանը պատրաստ է գնալ աշխատավարձի նվազեցման, որպեսզի օգնի մադրիդցիներին հաղթահարել ճգնաժամը: Մոդրիչը «Ռեալում» հանդես է գալիս 2012 թվականի օգոստոսից: Այս մրցաշրջանի 40 խաղերում նա […]
13:44 13.08.2020
Ինչպես հայտնում է իսպանացի լրագրող Գիլեմ Բալագեն, իտալական ակումբը Ռոնալդուի ծառայությունները առաջարկել է մի քանի ակումբների, այդ թվում՝ «Բարսելոնային»։ «Յուվենտուսը» ցանկանում է ազատվել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի աշխատավարձի ծանր բեռից։ Ֆուտբոլիստը տարեկան վաստակում է 31 մլն եվրո, սակայն կորոնավիրուսի համաճարակի հետևանքով առաջացած ճգնաժամի պայմաններում թուրինյան ակումբը այլևս չի կարող իրեն նման ճոխություն թույլ տալ»,- ասել է […]
13:07 13.08.2020
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի «Ատալանտա»- ՊՍԺ խաղից հետո ֆրանսիական ակումբի նախագահ Նասեր ալ-Խելաիֆին խոսել է թիմի առաջատարներ Կիլիան Մբապեի և Նեյմարի մասին: Հիշեցնենք, որ Նեյմարն ու Մբապեն երեկվա խաղում մեկական գոլային փոխանցում են կատարել: «Նեյմարն ու Կիլիանը աշխարհի լավագույն ֆուտբոլիստների թվում են։ Նրանք երկուսն էլ մնալու են թիմում, նրանք երբեք չեն լքելու ՊՍԺ-ն»,- Խելաիֆիի […]
11:51 13.08.2020
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ «Ատալանտայի» դեմ խաղը, որն ավարտվեց ֆրանսիական ակումբի հաղթանակով՝ 2-1: «Նույնիսկ չեմ մտածել դուրս մնալու մասին: Ոչինչ չէր կարող խանգարել եզրափակչի մասին իմ մտքերին: Մեզ համար շատ դժվար էր: Հիմա մեզ մոտ լավ ժամանակներ են, մենք գերազանց թիմ ենք, մենք ընտանիք ենք: Անհնար էր նույնիսկ մտածել Չեմպիոնների […]
11:28 13.08.2020
«Պարի Սեն Ժերմենը» Չեմպիոնների լիգայի 1/4-րդ եզրափակչում 2-1 հաշվով «Ատալանտային» հաղթելուց հետո նոր ռեկորդ է սահմանել: Փարիզյան ակումբը Չեմպիոնների լիգայի 33-րդ խաղն անընդմեջ գոլ է խփել: Վերջին անգամ ՊՍԺ-ն լիգայի խաղում գոլ չի խփել 2016 թվականի ապրիլին, երբ քառորդ եզրափակչի պատասխան խաղում 0-1 հաշվով զիջել էր «Մանչեսթեր Սիթիին»: Իսկ ռեկորդը պատկանում է «Ռեալին», որը 2011 […]
11:22 13.08.2020
Clubworldranking-ը հաշվարկել է ֆուտբոլի մարզիչների վարկանիշը և հրապարակել լավագույն 1000 մարզիչների անունները: Լավագույն 1000 մարզիչների շարքում տեղ են գտել նաև 4 հայ մասնագետներ: Ֆրանսիական «Մոնպելյեի» հայազգի գլխավոր մարզիչ Միշել Տեր-Զաքարյանը 188-րդն է: Վերջերս «Ալաշկերտը» գլխավորած Եղիշե Մելիքյանը 782-րդն է։ «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը 893-րդն է, իսկ Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը՝ […]
10:40 13.08.2020
Clubworldranking պարբերականի վարկածով՝ 2020 թվականի օգոստոսին աշխարհի 1000 լավագույն ակումբների շարքում Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ: Ի դեպ, եվրագավաթների մասնակից մեր 4 թիմերից լավագույն 1000-ի շարքում տեղ են զբաղեցրել միայն «Ալաշկերտն» ու «Արարատ-Արմենիան»։ Վերջինս եվրագավաթների նախորդ խաղարկությունում բավական հաջող ելույթներից անմիջապես հետո հայտնվել էր վարկանիշային աղյուսակում: Երևանյան թիմն այսօրվա դրությամբ 774-րդ հորիզոնականում է: Հիշեցնենք, որ 2019 […]
10:12 13.08.2020
«Կայրաթի» ու Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանն ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում մեկնաբանել է Եվրոպա լիգայի որակավորման փուլում «Նոայի» դեմ սպասվելիք հանդիպումը։ «Ինձ համար հաճելի կլինի խաղալ հայկական ակումբի դեմ։ Գիտեմ, որ երիտասարդ թիմ է։ Այս տարի նրանք հաղթել են Հայաստանի գավաթն ու Սուպերգավաթը, երկրորդ տեղն են զբաղեցրել առաջնությունում։ Ամուր ու կարգապահ թիմ է։ Կռվում […]
09:50 13.08.2020
Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը նորամուտն է նշել ռուսական «Օլիմպ-Դոլգոպրուդնիի» կազմում: Այդ ակումբը ներկայացնում է Ռուսաստանի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի առաջնությունը, որը 3-րդ մակարդակն է Պրեմիեր լիգայից ու Ազգային լիգայից հետո: «Օլիմպ-Դոլգոպրուդնին» մրցաշարի 2-րդ տուրում սեփական հարկի տակ 1-0 հաշվով հաղթել է «Զենիթ Իրկուտսկին»: Սարկիսովը փոխարինման է մտել 76-րդ րոպեին: Հայ ֆուտբոլիստի թիմն ընդգրկված է 2-րդ […]