19:14 21.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ամերիկացի երեք մարզիկի պատվին արձաններ են կանգնեցվելու Ամերիկյան հերոսների ազգային այգում, գրում է Foxnews-ը: Այդ պատվին կարժանանան «Լոս Անջելես Լեյքերսի» նախկին բասկետբոլիստ Քոբի Բրայանթը, լեգենդար բռնցքամարտիկ Մոհամեդ Ալին և բեյսբոլիստ Ջեկի Ռոբինսոնը: Ամերիկյան հերոսների ազգային այգի կառուցելու մասին Թրամփը հայտնել էր դեռ 2020 թվականին: Այն նվիրված է լինելու […]
18:40 21.02.2025
ՈՒԵՖԱ-ի գրասենյակում կայացել է Չեմպիոնների լիգայի 1/8, քառորդ և կիսաեզրափակիչ փուլերի վիճակահանությունը։ Գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» կմրցի Մադրիդի «Աթլետիկոյի» հետ, իսկ նախորդ մրցաշրջանի եզրափակչի մասնակից Դորտմունդի «Բորուսիան» կխաղա ֆրանսիական «Լիլի» դեմ։ Հենրիխ Մխիթարյանի «Ինտերը» կխաղա նիդերլանդական «Ֆեյենորդի» դեմ: Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղերը կկայանան 2025թ․ մարտի 4-ին և 5-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ մարտի 11-ին […]
17:55 21.02.2025
Նորվեգական «Բուդյո Գլիմտն» ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղում տանը 5-2 հաշվով հաղթել է նիդերլանդական «Տվենտեին»: Դիմակայության առաջին խաղում «Տվենտեն» տանը հաղթել էր 2-1 հաշվով: Պատասխան խաղում դիմակայության ելքը վճռվեց լրացուցիչ ժամանակում, որտեղ տանտերերը երկու գոլ խփեցին: Հատկանշական նաև, որ այս խաղում երեք ինքնագոլ է գրանցվել:
17:25 21.02.2025
Իտալական «Ռոման» տանը 3-2 հաշվով հաղթել է պորտուգալական «Պորտուին» և դուրս եկել ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչ: Կլաուդիո Ռանիերիի թիմից դուբլ է գրանցել արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան, մեկ գոլ էլ խփել է իտալացի կիսապաշտպան Նիկոլո Պիսիլին: Դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 1-1 հաշիվը: 1/8 եզրափակիչ են դուրս եկել նաև նիդերլանդական «ԱԶ Ալկմարը», ռումինական «Ստյաուան», որոնք […]
16:33 21.02.2025
Գերմանիայի Կոտբուս քաղաքում մեկնարկած սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի որակավորման փուլը հաղթահարել և եզրափակիչ են դուրս եկել Հայաստանի չորս ններկայացուցիչներ: Նժույգ թափեր վարժությունում 14,466 միավորով առաջին տեղը գրավել է երիտասարդների աշխարհի առաջնության հաղթող Համլետ Մանուկյանը, նույնքան՝ 14,466 միավորով էլ երկրորդ տեղում է Մամիկոն Խաչատրյանը: Օղակների վրա էլ առաջին տեղով եզրափակիչ է դուրս եկել […]
16:00 21.02.2025
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ամռանը հրաժեշտ կտա 8 փորձառու ֆուտբոլիստների, հաղորդում է Daily Star-ը: Ըստ տեղեկությունների անգլիական թիմից կհեռանան դարպասապահ Էդերսոնը, պաշտպաններ Քայլ Ուոքերը, որը հիմա վարձավճարով խաղում է «Միլանում» և Ջոն Սթոունզը, կիսապաշտպաններ Մատեո Կովաչիչը, Բեռնարդու Սիլվան, Իլկայ Գյունդոգանը, Կևին Դե Բրույնեն ու Ջեք Գրիլիշը: Նրանց հեռանալուց հետո ակումբի սեփականատեր Շեյխ […]
15:05 21.02.2025
Աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը չի կարողացել դուրս գալ Դոհայի ATP-500 կարգի մրցաշարի կիսաեզրափակիչ: Իսպանացին քառորդ եզրափակչում 3-6, 6-3, 4-6 հաշվով պարտվել է աշխարհի 25-րդ ռակետ, չեխ Իրժի Լեգեչկային: Չեխը եզրափակչի ուղեգիրը կվիճարկի իտալացի Մատեո Բերետինիի և բրիտանացի Ջեք Դրեյփերի դիմակայության հաղթողի հետ:
14:17 21.02.2025
Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական փուլի վերջին խաղում հյուրընկալվելիս 91-70 հաշվով հաղթել է Ալբանիայի ընտրանուն: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել իսպանական «Վալենսիայի» և Հայաստանի հավաքականի ամերիկացի կենտրոնական Քրիս Ջոնսը, որը վաստակել է 34 միավոր: Հայաստանի հավաքականն ընտրական փուլում երկու անգամ հաղթել է Ալբանիայի թիմին և նույնքան անգամ պարտվել Ավստրիայի ընտրանուն […]
13:30 21.02.2025
Հայաստանի ազգային հավաքականի եզրային հարձակվող Արթուր Սերոբյանը գոլ է խփել Տիրասպոլի «Շերիֆի» կազմում Տաշքենդի «Լոկոմոտիվի» դեմ ընկերական խաղում: Սերոբյանը 11-մետրանոցից հարվածը հետ է մղել դարպասապահը, սակայն հայ ֆուտբոլիստը առաջինն է հասել գնդակին և ուղարկել այն դարպասը: «Շերիֆը» հաղթել է 2-0 հաշվով: Սերոբյանը մոտ մեկ ամիս առաջ է վարձավճարով տեղափոխվել «Շերիֆ»:
13:10 21.02.2025
UFC-ն նախապատրաստում է փրոմոուշենի թեթև քաշային կարգի չեմպիոն Իսլամ Մախաչևի և Իլյա Տոպուրիայի մենամարտը: Ծրագրի համաձայն՝ 28-ամյա Տոպուրիան չեմպիոնական գոտու համար պետք է մենամարտի կա՛մ ամռանը, կա՛մ տարվա վերջում: Ավելի վաղ UFC-ի նախագահ Դանա Ուայթը հայտարարել էր, որ կիսաթեթև քաշային կարգի չեմպիոն Իլյա Տոպուրիան զիջում է տիտղոսը և տեղափոխվում է թեթև քաշային կարգ: Վերջերս վրացի […]
12:34 21.02.2025
Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը նշել է, թե որքան գումար է ծախսում յուրաքանչյուր ամիս: «Երբեմն լսում եմ, որ որոշ մարդիկ ասում են, թե ամսական ծախսում են 30-50 հազար ռուբլի։ Մեր օրերում գնաճի պայմաններում, ցավոք, այդքան գումարը բավարար չէ։ Անկեղծ կլինեմ 300-350 հազար ռուբլի է անհրաժեշտ երեքհոգանոց ընտանիքին` նորմալ կյանքով ապրելու համար։ […]
12:12 21.02.2025
ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայում իսպանական «Ռեալ Սոսյեդադը» 1/16 եզրափակչի պատասխան խաղում տանը 5-2 հաշվով հաղթել է դանիական «Միտյուլանդին»: Դիմակայության առաջին խաղում բասկյան ակումբը հաղթել էր 2-1 հաշվով: Պատասխան խաղի 83-րդ րոպեին «Ռեալ Սոսյեդադի» կազմում խաղադաշտ է դուրս եկել հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանը, որը 7 րոպե անց գոլային փոխանցում է կատարել: 1/8 եզրափակիչ դուրս են եկել նաև […]
11:37 21.02.2025
Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն անգլիական «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղից հետո խոսել է նաև իր լեգենդար հայրենակցի` Զինեդին Զիդանի մասին: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: «Նա ինձ համար կուռք է, հատկապես նաև, որ ֆրանսիացի է ու «Ռեալի» երկրպագու։ Եթե նա ժպտում է իմ խաղին, ես աշխարհի ամենաերջանիկ […]
09:22 21.02.2025
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Լուիս Ռուբիալեսն հավաքականի ֆուտբոլիստուհի Ջենիֆեր Էրմոսոյին համբուրելու համար տուգանվել է 10.800 եվրոյով, հայտնում է EFE լրատվական գործակալությունը: 47-ամյա իսպանացին տուգանքը պարտավոր է վճարել 18 ամսվա ընթացքում: Դատարանի որոշմամբ Ռուբիալեսին արգելվում է 200 մետրից մոտ լինել Էրմոսոյին և մեկ տարվա ընթացքում շփվել նրա հետ: Դատախազությունը պահանջում էր, որ նախկին պաշտոնյային ազատազրկեն […]
08:55 21.02.2025
Գերծանր քաշային կարգում WBA, WBO, WBC, IBF և IBO վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին հանդիպել է լեգենդար շոտլանդացի մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի հետ: «Սըր Ալեքս Ֆերգյուսոնի հետ: Տարբեր մարզաձևերի լեգենդներ»,- սոցցանցերում հրապարակած լուսանկարի տակ գրել է բռնցքամարտիկը: 36-ամյա բրիտանացին պրոֆեսիոնալ կարիերան ավարտել էր հունվարին: Ֆյուրին 37 մենամարտից 34-ում (24-ը` նոկաուտով) հաղթել էր, գրանցել 1 ոչ-ոքի, […]
08:40 21.02.2025
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է թիմը վերափոխելու մասին: «Մենք ժամանակ ունենք՝ վերակառուցման մասին մտածելու համար: Ոչինչ հավերժ չէ: «Մանչեսթեր Սիթին» ժամանակին անհավանական թիմ էր, բայց, այժմ այդպես չէ: Մնում է կենտրոնանալ Պրեմիեր լիգայի վրա, մենք գիտենք, որ չենք հաղթի առաջնությունը, սակայն տեսնենք, թե ինչ կլինի գավաթի խաղարկությունում»,- կատալոնացի մասնագետի խոսքերը մեջբերում […]
08:10 21.02.2025
«Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն ճանաչվել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը: Ֆրանսիայի հավաքականի ավագի հեթ-տրիկի շնորհիվ Իսպանիայի չեմպիոնը 1/16 եզրափակչի պատասխան խաղում տանը 3-1 հաշվով հաղթել էր անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Կառլո Անչելոտիի թիմը դիմակայությունում հաղթել է 6-3 հաշվով և դուրս եկել 1/8 եզրափակիչ: Գլխավոր եվրագավաթի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը […]
01:59 21.02.2025
Աշխարհի 14-րդ ռակետ Միրա Անդրեևան Դուբայում ընթացող «Մասթերս» շարքի մրցաշարի քառորդ եզրափակչում 6-3, 6-3 հաշվով հաղթել է «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 5-ակի հաղթող Իգա Շվյոնտեկին: 17-ամյա Անդրեևան դարձել է 5-րդ թենիսիստուհին, որին հաջողվել է հաղթել Շվյոնտեկին: Եզրափակչի ուղեգրի համար ռուս մարզուհին կմրցի Ելենա Ռիբակինա (Ղազախստան) – Սոֆյա Քենին (ԱՄՆ) զույգի հաղթողի հետ: Հիշեցնենք, որ առաջին փուլում […]
00:14 21.02.2025
Հայ մասնագետ Միշել Տեր-Զաքարյանը գլխավորել է ֆրանսիական «Կանը», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 61-ամյա մասնագետը նախորդ տարվա հոկտեմբերին հեռացվել էր «Մոնպելյեի» գլխավոր մարզչի պաշտոնից: Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը «Մոնպելյեն» մարզում էր 2023թ. փետրվարից։ Միշել Տեր-Զաքարյանը թիմը գլխավորել էր նաև 2017-2021 թ-ին։ «Կանը» հանդես է գալիս Լիգա 2-ում և մրցաշարային աղյուսակում վերջին տեղում է: Ավելի վաղ […]
23:11 20.02.2025
UFC-ի թեթև քաշային կարգի առաջին համար Արման Ծառուկյանը սոցցանցերում հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է նա մարզման ժամանակ պատահականորեն նոկդաունի ենթարկում իր մարզչին: Թեթև սպարինգ մարզման ժամանակ Ծառուկյանը հարվածում է մարզչին, իսկ վերջինս դուրս է ընկնում օկտագոնից: Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանը մեջքի վնասվածքի պատճառով հրաժարվել էր Իսլամ Մախաչևի դեմ մենամարտից: Ծառուկյանի փոխարեն […]
19:58 20.02.2025
UFC-ի նախագահ Դանա Ուայթը հայտարարել է, որ կիսաթեթև քաշային կարգի չեմպիոն Իլյա Տոպուրիան զիջում է տիտղոսը և տեղափոխվում է թեթև քաշային կարգ: «Տոպուրիան կարծում է, որ այս դիվիզիոնում հասել է այն ամենին, ինչին հնարավոր է: Իլյան վստահ է, որ ժառանգություն է թողել այստեղ, սակայն նրա մարմինն այլևս չի կարողանում տանել այս քաշը, այդ պատճառով էլ […]
19:30 20.02.2025
Ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին առաջին գոլն է խփել նոր մրցաշրջանում: «Կանզաս Սիթիի» դեմ ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների գավաթի խաղարկության առաջին փուլի մրցավեճում 37-ամյա արգենտինացին միակ և հաղթական գոլն է խփել: Այդ գոլը 851-րդն էր «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկրի կարիերայում:
19:14 20.02.2025
Հակոբ Տոնոյանի անվան Հայաստանի Սուպերգավաթի հանդիպումը, որը նշանակված էր այսօր՝ փետրվարի 20-ին, հետաձգվել է: Այս մասին հայտնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: ««Հանրապետական» մարզադաշտի և Ֆուտբոլի ակադեմիայի աշխատակիցները գործադրեցին բոլոր ջանքերը՝ խաղադաշտը պատշաճ տեսքի բերելու համար, սակայն առատ ձյան և եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հանդիպման անցկացումը դարձավ անհնար: Հանդիպման կայացման նոր ժամկետի մասին կհայտնենք լրացուցիչ»,- ասված […]
18:43 20.02.2025
ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդների անունները: Լավագույնի կոչման համար կպայքարեն Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն, ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Վիտինյան, նիդերլանդական ՊՍՎ-ի հարձակվող Նոա Լանգը և Լիսաբոնի «Բենֆիկայի» կիսապաշտպան Օրքյուն Կյոկչուն: Հիշեցնենք, որ Կիլիան Մբապեն «Մանչեսթեր Սիթիի» դեմ պատասխան խաղում հեթ-տրիկի հեղինակ էր դարձել:
18:16 20.02.2025
«Ուրարտուն» պայմանագիր է կնքել ռուս պաշտպան Դմիտրի Տիխիյի հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 32-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Նիժնի Նովգորոդն» էր, որի կազմում 26 խաղում նա 2 գոլային փոխանցում է կատարել։ Նախկինում նա հանդես է եկել նաև ռուսական այլ ակումբներում` «Խիմկիում», «Լուչում», Վորոնեժի «Ֆակելում», Տոմսկի «Տոմում» և Վլադիկավկազի «Սպարտակում»։
17:42 20.02.2025
Թեթև քաշային կարգում WBC վարկածով աշխարհի գործող չեմպիոն, ամերիկացի Շաքուր Սթիվենսոնը փետրվարի 22-ին կմենամարտի բրիտանացի Ջոշ Փեդլիի դեմ, հայտնում է Boxing Scene-ը։ Որոշված էր, որ Սթիվենսոնը մրցելու է Ֆլոյդ Սքոֆիլդի դեմ, սակայն վերջինիս ինքնազգացողությունը վատացել է առողջական խնդիրների պատճառով։ 27-ամյա Սթիվենսոնը պրոֆեսիոնալ ռինգում հաղթել է բոլոր 22 մենամարտում (10-ը` նոկաուտով)։ Նախորդ մենամարտը նա անցկացրել է […]
17:21 20.02.2025
«Ատալանտայի» հարձակվող Ադեմոլա Լուքմանը պատասխանել է թիմի գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինիին, որը ՉԼ անցումային փլեյ-օֆֆում «Բրյուգեից» կրած պարտությունից հետո քննադատել էր նիգերիացուն՝ նրան համարելով վատագույն 11-մետրանոց իրացնողը: «Ինձ տխրեցնում է, որ նման հայտարարություն եմ անում, քանի որ միասին հասել ենք մեծ նվաճումների: Նման վերաբերմունքը ցավեցնող է, ոչ հարգալից: Ես միշտ խաղում եմ մեծ նվիրումով, […]
16:55 20.02.2025
Աշխարհի 6-րդ ռակետ Դանիլ Մեդվեդևը դուրս է եկել Դոհայի ATP-500 շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Ռուս թենիսիստը 1/8 եզրափակչում 6-2, 6-1 հաշվով հաղթել է Զիզու Բերգսին (Բելգիա, 58-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է մեկ ժամից էլ քիչ՝ ընդամենը 57 րոպե։ Հիշեցնենք, որ նախորդ փուլում Մեդվեդևը համառ պայքարում հաղթել էր Կարեն Խաչանովին: 29-ամյա Մեդվեդևը կիսաեզրափակչի ուղեգիրը կվիճարկի Ֆելիքս […]
14:30 20.02.2025
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին «Մանչեսթեր Սիթիի» դեմ (3-1) Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղից հետո խոսել է իրենց քննադատողների մասին: «Ամեն անգամ հաղթելը միշտ չէ, որ ստացվում է, բայց այժմ ամեն ինչ կարգին է: Չնայած դրան քննադատներից ազատվելն անհնար է: Միշտ էլ կլինեն մարդիկ, ովքեր պատճառ կգտնեն քննադատելու համար:»,- իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում […]