17:21 20.02.2025
«Ատալանտայի» հարձակվող Ադեմոլա Լուքմանը պատասխանել է թիմի գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինիին, որը ՉԼ անցումային փլեյ-օֆֆում «Բրյուգեից» կրած պարտությունից հետո քննադատել էր նիգերիացուն՝ նրան համարելով վատագույն 11-մետրանոց իրացնողը: «Ինձ տխրեցնում է, որ նման հայտարարություն եմ անում, քանի որ միասին հասել ենք մեծ նվաճումների: Նման վերաբերմունքը ցավեցնող է, ոչ հարգալից: Ես միշտ խաղում եմ մեծ նվիրումով, […]
16:55 20.02.2025
Աշխարհի 6-րդ ռակետ Դանիլ Մեդվեդևը դուրս է եկել Դոհայի ATP-500 շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Ռուս թենիսիստը 1/8 եզրափակչում 6-2, 6-1 հաշվով հաղթել է Զիզու Բերգսին (Բելգիա, 58-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է մեկ ժամից էլ քիչ՝ ընդամենը 57 րոպե։ Հիշեցնենք, որ նախորդ փուլում Մեդվեդևը համառ պայքարում հաղթել էր Կարեն Խաչանովին: 29-ամյա Մեդվեդևը կիսաեզրափակչի ուղեգիրը կվիճարկի Ֆելիքս […]
14:30 20.02.2025
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին «Մանչեսթեր Սիթիի» դեմ (3-1) Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղից հետո խոսել է իրենց քննադատողների մասին: «Ամեն անգամ հաղթելը միշտ չէ, որ ստացվում է, բայց այժմ ամեն ինչ կարգին է: Չնայած դրան քննադատներից ազատվելն անհնար է: Միշտ էլ կլինեն մարդիկ, ովքեր պատճառ կգտնեն քննադատելու համար:»,- իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում […]
14:01 20.02.2025
Նիդերլանդների ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկու Ռոբին վան Պերսին, ով իր ակտիվում ունի 50 գոլ, կարող է գլխավորել «Ֆեյենորդը», հայտնում է Voetbal International-ը։ Ռոտերդամյան ակումբը գլխավոր մարզչի պաշտոնում տեսնում է հենց Վան Պերսիին։ 41-ամյա մասնագետն այժմ մարզում է «Հերենվենը»։ «Ֆեյենորդի» ղեկավարները կապվել են «Հերենվենի» հետ` Վան Պերսիի պայմանագրի խզման հարցի շուրջ բանակցելու համար։ «Ֆեյենորդն» ու […]
13:43 20.02.2025
Էյնդհովենի ՊՍՎ-ն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վերջին մասնակիցն է։ Նիդերլանդների չեմպիոնն անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում Թուրինի «Յուվենտուսին» 1-2 հաշվով պարտվելուց հետո պատասխան մրցավեճում կարողաղավ լրացուցիչ ժամանակում հաղթել 3-1 հաշվով ու շարունակել պայքարը։ Նիդերլանդական թիմը մրցաշարի 1/8 եզրափակչում կմրցի Լոնդոնի «Արսենալի» կամ Միլանի «Ինտերի» դեմ։
13:18 20.02.2025
Իտալացի անվանի մասնագետ Վալտեր Մացարին կարող է աշխատանքի անցնել Իրանում, գրում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Ըստ աղբյուրի` «Էսթեղլալը» մինչև 2026 թ. հունիսի 30-ը պայմանագիր է առաջարկել 63-ամյա մասնագետին։ Թեհրանը ներկայացնող ակումբը պատրաստ է Մացարիին այդ ընթացքում վճարել 2 միլիոն եվրո աշխատավարձ։ «Էսթեղլալը» հունվարի 28-ին է գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրել հարավաֆրիկացի Փիթսո Մոսիմեյնին և այժմ փոխարինող […]
12:57 20.02.2025
Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան սենսացիոն պարտություն է կրել և դուրս մնացել Դուբայի WTA-1000 շարքի մրցաշարից։ Արաբական Միացյալ Էմիրություններում ընթացող մրցաշարի 1/8 եզրափակչում բելառուս թենիսիստուհին 3-6, 2-6 հաշվով զիջել է Կլառա Տաուսոնին (Դանիա, 38-րդ ռակետ)։ Տաուսոնը քառորդ եզրափակչում կմրցի Լինդա Նոսկովայի (Չեխիա, 35-րդ ռակետ) հետ։
12:24 20.02.2025
ՉԼ անցումային փլեյ-օֆֆի ֆրանսիական դիմակայությունում ՊՍԺ-ն ջախջախել է «Բրեստին»։ Փարիզյան ակումը հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթելուց հետո տանն էլ ավելի խոշոր հաշվով է առավելության հասել` 7-0։ Իդեպ գոլերից մեկը խփել է վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիան: Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը նույնպես շարունակում է պայքարը 1/8 եզրափակիչում, որտեղ կմրցի «Լիվերպուլի» կամ «Բարսելոնայի» հետ։
11:22 20.02.2025
ՉԼ անցումային փլեյ-օֆֆի՝ «Ֆեյենորդի» դեմ խաղում հեռացվելու պատճառով «Միլանը» տուգանել է թիմի պաշտպան Տեո Էռնանդեսին: Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը: Նիդերլանդական թիմի դեմ որոշիչ խաղի 51-րդ րոպեին Էռնանդեսը ստացել էր 2-րդ դեղինը քարտը, ինչից հետո իտալական ակումբը գոլ էր բաց թողել և դուրս մնացել պայքարից: Իտալական ակումբը որոշել է նաև վաճառել 27-ամյա […]
10:55 20.02.2025
Դորտմունդի «Բորուսիան» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում է։ Անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում մրցաշարի նախորդ մրցաշրջանի եզրափակչի մասնակիցը սեփական դաշտում 0-0 հաշվով ավարտեց հանդիպումը Լիսաբոնի «Սպորտինգի» հետ։ Դիմակայության առաջին խաղում գերմանական ակումբը հաղթել էր 3-0 հաշվով։ Պատասխան խաղում «Բորուսիային» 59-րդ րոպեին կարող էր հաղթանակ պարգևել գվինեացի հարձակվող Սերու Գիրասին, որը, սակայն, չկարողացավ իրացնել 11-մետրանոցը։ «Բորուսիան» 1/8 եզրափակչում […]
10:20 20.02.2025
Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում է։ Մրցաշարի գործող չեմպիոնը անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում սեփական դաշտում Կիլիան Մբապեի հեթ-տրիկի շնորհիվ 3-1 հաշվով հաղթել է «Մանչեսթեր Սիթիին»։ Դիմակայության առաջին խաղում «Ռեալը» առավելության էր հասել 3-2 հաշվով։ 1/8 եզրափակիչում «Ռեալի» հավանական մրցակիցներն են Մադրիդի «Աթլետիկոն» ու Լևերկուզենի «Բայերը»։
09:55 20.02.2025
Լա Լիգայի «Օսասունա»-«Ռեալ» (1:1) խաղի գլխավոր մրցավար Խոսե Մունուերա Մոնտերոն չի նշանակվել հաջորդ տուրի խաղերին, հաղորդում է Relevo-ն: AS-ի հաղորդմամբ՝ մրցավարի հանդեպ սկսվել է հետաքննություն՝ կապված նրա հիմնադրած խորհրդատվական ընկերության հետ, որը կարող է համագործակցել Լա Լիգայի, ՈւԵՖԱ-ի և տարբեր ֆուտբոլային ակումբների հետ: Եթե ապացուցվի, որ կա շահերի բախում, Մոնտերոն կստանա մինչև 5 տարի ֆուտբոլից […]
09:25 20.02.2025
Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը խոսել է «Սևիլիա» հավանական տեղափոխության մասին. «Բացարձակապես չեմ մասնակցում բանակցություններին։ Դա ինձ պետք էլ չէ։ Ես գործակալ ունեմ։ Գիտեմ, որ ամռանն առաջարկ է եղել, բայց այն չի գոհացրել «Լոկոմոտիվին»։ Այժմ նույնպես խոսակցություններ կան, բայց, հավանական է, ամեն ինչ խոսակցությունների մակարդակում էլ մնա»,- հայ ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում […]
09:05 20.02.2025
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռաֆայել Վառանը քննադատել է թիմի նախկին գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագին, հայտնում է The Athletic-ը: «Նա շատ բարդ անձնավորություն է: Իմ ու Տեն Հագի հարաբերությունները բավականին լարված էին: Նա երբեմն լսում էր ֆուտբոլիստների կարծիքը, բայց հաճախ որոշումներ էր կայացնում առանց նրանց իմացության: Տեն Հագը միշտ կոնֆլիկտ է ունցել տարբեր խաղացողներ հետ: […]
08:30 20.02.2025
«Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը Լա լիգայի 24-րդ տուրի՝ «Օսասունայի» դեմ մրցավեճում ստացած կարմիր քարտի պատճառով որակազրկվել է 2 խաղով, հայտնում է Marca-ն: Լա լիգայի կարգապահական կոմիտեի պաշտոնական զեկույցում նշվում է, որ անգլիացին նվաստացուցիչ պահվածք է դրսևորել խաղի մրցավար Մունուերա Մոնտերոյի նկատմամբ, ինչի պատճառով բաց կթողնի 2 խաղ: 21-ամյա ֆուտբոլիստը չի մասնակցի «Ժիրոնայի» ու «Բետիսի» դեմ […]
08:15 20.02.2025
GiveMeSport պարբերականը ներկայացրել է պատմության լավագույն հենակետային կիսապաշտպաններին։ Ցանկը գլխավորել է Մյունխենի «Բավարիայի» ու Գերմանիայի ազգային հավաքականի լեգենդար խաղացող Լոթար Մաթեուսը, որին հաջորդում են «Բարսելոնայի» ու Իսպանիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպաններ Սերխիո Բուսկետսը և Նգոլո Կանտեն։ Պատմության լավագույն հենակետային կիսապաշտպաններն` ըստ GiveMeSport-ի 1. Լոթար Մաթեուս (Գերմանիա), 2. Սերխիո Բուսկետս (Իսպանիա), 3. Նգոլո Կանտե (Ֆրանսիա), 4. […]
02:58 20.02.2025
Իսպանական «Ռեալը» փլեյ-օֆֆի պատասխան խաղում 3:1 հաշվով հաղթել է անգլիական «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ։ Հանդիպումը կայացել է Մադրիդում՝ «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում։ Ռեալի կազմից հեթ-տրիկի հեղինակ է դարձել Կիլիան Մբապեն (4-րդ, 33-րդ և 61-րդ րոպեներին): Խաղավերջում հյուրերի կազմում մեկ գոլ է խփել Նիկո Գոնսալեսը (90+2): Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր […]
01:02 20.02.2025
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ՉԼ անցումային փլեյ-օֆֆում «Ռեալի» դեմ պատասխան խաղից առաջ կայացած ասուլիսի ընթացքում նշել է, որ իր թիմի՝ հաջորդ փուլ դուրս գալու շանսերը գնահատելիս ստել է լրագրողներին: «Ես ձեզ ասել եմ, որ մենք 1 տոկոս հնարավորությո՞ւն ունենք հաջորդ փուլ դուրս գալու համար: Ներեցեք, բայց այս անգամ ստել եմ: Մեկ շաբաթ առաջ […]
23:30 19.02.2025
Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը խոսել է ռուս ֆուտբոլիստների՝ Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» տեղափոխվելու ձգտումների մասին։ Հիշեցնենք, որ 2024 թվականի ձմռանը ձախողվել էր Թիկնիզյանի տեղափոխությունը այդ ակումբ։ «Իմ կարծիքով, ռուսական անձնագրով խաղացողի համար «Զենիթը» պատմություն է ոչ թե ֆուտբոլի, այլ փողի մասին: Ես ինքս որոշեցի, որ եթե ամբողջությամբ նվիրվեմ ֆուտբոլին, ապա ֆինանսական տեսանկյունից […]
22:48 19.02.2025
Հրաձգության Հայաստանի հավաքականը մարտի 1-13-ը Խորվաթիայի Օսիեկ քաղաքում կմասնակցի Եվրոպայի առաջնությանը։ Մինչ մրցավայր մեկնելը երիտասարդական և մեծահասակների թիմերը ուսումնամարզական հավաքներ կանցկացնեն Լեհաստանի Վրոցլավ քաղաքում։ Եվրոպայի առաջնությանը հավաքականը կներկայանա հետևյալ կազմով․ 10 մետր, օդամղիչ ատրճանակ, երիտասարդներ՝ Նարե Գաբրիելյան, Գրիգոր Պողոսյան, Գոռ Մանուչարյան, Արմեն Գեւորգյան։ 10 մետր, օդամղիչ ատրճանակ, մեծահասականեր՝ Էլմիրա Կարապետյան, Բենիկ Խլղաթյան, Նորայր Առաքելյան։ 10 […]
21:44 19.02.2025
Արագածոտնի մարզի «Մայլեռ Մաունթին Ռեզորթ» լեռնադահուկային մարզահամալիրում անցկացվել է ձյան վոլեյբոլի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցել է տղամարդկանց 10 և կանանց 7 թիմ: Տղամարդկանց պայքարում չեմպիոնի կոչմանն արժանացել է «Գյումրի» թիմը, որը եզրափակիչում 2:0 հաշվով առավելության է հասել «Երևանի» նկատմամբ: Լավագույն եռյակը եզրափակել է «ՖԻՄԱ-1» թիմը: Կանանց պայքարում «Երևան-Վան» թիմի ներկայացուցիչները եզրափակչում 2:0 հաշվով հաղթել են […]
19:58 19.02.2025
Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում «Ռեալը» Մադրիդում կընդունի «Մանչեսթեր Սիթիին»: Իսպանական Marca-ն ներկայացրել է թիմերի հավանական մեկնարկային կազմերը: «Ռեալ Մադրիդ»՝ Տիբո Կուրտուա, Ֆեդերիկո Վալվերդե, Անտոնիո Ռյուդիգեր, Ռաուլ Ասենսիո, Ֆեռլան Մենդի, Դանի Սեբալյոս, Օրելյան Չուամենի, Ջուդ Բելինգհեմ, Ռոդրիգո, Կիլիան Մբապե, Վինիսիուս Ժունիոր: «Մանչեսթեր Սիթի»՝ Էդերսոն, Ռիկո Լյուիս, Ռուբեն Դիաշ, Նաթան Ակե, Յոշկո Գվարդիոլ, Ջոն Սթոունզ, […]
19:12 19.02.2025
«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը խոսել է ներկայիս ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու հնարավորության մասին։ «Չեմ կարծում, որ որևէ մեկը կասկածում է, թե «Բարսելոնայի» որքան մեծ երկրպագու եմ և որքան եմ ցանկանում մնալ այս ակումբում։ Եթե երկու կողմերն էլ ցանկանում են, որ ինչ-որ բան տեղի ունենա, դա տեղի կունենա: Ես ամեն ինչում պարտական եմ «Բարսելոնային»,-Յամալի խոսքերը մեջբերում […]
18:49 19.02.2025
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին «Մանչեսթեր Սիթիի» հետ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի պատասխան խաղից առաջ խոսել է անգլիական թիմի իսպանացի մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի մասին։ «Ես դեռ կարծում եմ, որ նա ֆանտաստիկ մարզիչ է, բայց ես հոգնել եմ նրա դեմ խաղալուց: Սակայն միշտ հաճելի է նրան տեսնելը»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Eurosport-ը։ Հիշեցնենք, որ թիմերի միջև […]
18:29 19.02.2025
Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում «Միլանն» ու «Ֆեյենորդը» ոչ-ոքի են գրանցել։ Իտալիայում կայացած հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով։ «Միլանը» արդեն 40-րդ վայրկյանին բացել է հաշիվը։ Խփած գոլից հետո էլ իտալական թիմն ուներ խաղային ու տարածքային առավելություն, սակայն չի կարողացել զարգացնել հաջողությունը, իսկ 51-րդ րոպեին մնացել է 10 ֆուտբոլիստով։ Հյուրերն օգտվել են քանակական առավելությունից ու […]
18:10 19.02.2025
Նովակ Ջոկովիչը (7-րդ ռակետ) սենսացիոն պարտություն է կրել և չի կարողացել դուրս գալ Դոհայի ATP-500 շարքի մրցաշարի 1/8 եզրափակիչ։ Մրցաշարի առաջին փուլում սերբ թենիսիստը 6-7, 2-6 հաշվով պարտվել է Մատեո Բերետինիին (Իտալիա, 35-րդ ռակետ)։ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթողն իտալացի թենիսիստի հետ հանդիպել է 5-րդ անգամ և կրել առաջին պարտությունը։ Բերետինին հաջորդ փուլում կմրցի Տալոն […]
17:53 19.02.2025
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովն ավարտել է մրցելույթը Դոհայի ATP-500 շարքի մրցաշարում։ Աշխարհի 21-րդ ռակետը մրցաշարի առաջին փուլում 6-4, 5-7, 3-6 հաշվով պարտվել է Դանիլ Մեդվեդևին (Ռուսաստան, 6-րդ ռակետ)։ Մեդվեդևի հաջորդ մրցակիցը կլինի Զիզու Բերգսը (Բելգիա, 58-րդ ռակետ)։
17:20 19.02.2025
«Բրյուգեն» Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆից դուրս է թողել «Ատալանտային»` պատասխան խաղում հաղթելով 3-1 հաշվով։ Դիմակայության առաջին խաղում բելգիական ակումբը հաղթել էր 2-1 հաշվով։ Իսկ «Բավարիան» մեծ դժվարությամբ հաղթահարել է Գլազգոյի «Սելթիկի» արգելքը։ Դիմակայության պատասխան խաղն ավարտվել է 1-1 հաշվով, իսկ «Բավարիան» դուրս է եկել 1/8 եզրափակիչ։ Վենսան Կոմպանիի գլխավորած թիմն առաջին խաղում 2-1 հաշվով հաղթել […]
16:44 19.02.2025
«Բորնմութի» գլխավոր մարզիչ Անդոնի Իռաոլան կարող է աշխատանքի անցնել Մադրիդի «Ռեալում»։ Այս մասին գրում է Daily Mail-ը։ «Ռեալը» գլխավոր մարզչի պաշտոնում բասկ մասնագետին դիտարկում է` որպես Կառլո Անչելոտիի փոխարինող։ Իսպանական ակումբը 42-ամյա Իռաոլային արդեն ներառել է Անչելոտիին հովոնական փոխարինողների շարքում։ «Ռեալում» տպավորված են նրա՝ «Բորնմութում» կատարած աշխատանքով։ Ակումբն Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 25 խաղում […]
16:13 19.02.2025
Իսպանական Onda Caro ռադիոալիքի լրագրող Ինիգո Տաբերնան խոսել է «Ռեալ Սոսյեդադի» հայ կիսապաշտպան Արսեն Զախարյանի ապագայի մասին. «Չեմ կարծում, որ Զախարյանը կլքի «Ռեալ Սոսյեդադը»։ Ակումբը նրա հետ հույսեր է կապում և սպասում եմ, որ նա շանս կստանա հաջորդ մրցաշրջանում` իր արժեքը ցույց տալու համար։ Այժմ Զախարյանը քիչ է խաղում, քանի որ երկար ժամանակ ապաքինվում էր […]