TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+15.09 oC

ՍՊՈՐՏ

Ի՞նչ կազմ  է հայտագրել «Բարսելոնան» «Նապոլիի» դեմ խաղում

19:36 07.08.2020

«Բարսելոնայի» մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի հայտացուցակը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Նապոլիի» հետ պատասխան խաղի համար: Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա վաղը՝ օգոստոսի 8-ին, և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:  

̰
Ռուս մարտիկը մեկնաբանել է մրցակցի անբարո արարքը

16:00 07.08.2020

UFC-ի ռուս մարտիկ Ալեքսեյ Օլեյնիկը մեկնաբանել է իր մրցակցի` Դերրիկ Լյուիսի արարքը: Վերջինս թքել էր այն տարայի մեջ, որում եղել է ռուս մարտիկի համար նախատեսված սնունդը: Օլեյնիկը, սակայն, հայտարարել է, որ այդ ուտելիքն իր համար նախատեսված չի եղել, նաև նշել է, որ այդ արարքով ամերիկացին ցանկացել է աղմուկ հանել և ուշադրություն գրավել: «Ամեն դեպքում, այս […]

̰
53-ամյա ճապոնացի ֆուտբոլիստի նոր նվաճումը

15:45 07.08.2020

«Յոկոհամայի» 53-ամյա հարձակվող Կաձուեշի Միուրան դարձել է ամենատարեց ֆուտբոլիստը, որը մասնակցել է պաշտոնական գավաթային մրցաշարի: Այս մասին հայտնում է Ջեյ-լիգայի պաշտոնական Twitter-ը: Միուրան, կամ ինչպես նրան անվանում են հայրենիքում՝ «Թագավոր Կաձուն», մասնակցել է Ճապոնիայի գավաթի խաղարկության «Յոկոհամա»-«Սագան Տոսու» հանդիպմանը: Հունվարին Միուրան երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ մինչև 2020 թվականի ավարտը: Կաձուին է պատկանում համաշխարհային ֆուտբոլի […]

̰
Հիմա «Սևիլյան» մեզանից ուժեղ է և դժվար էր դիմադրել մի թիմի, որը մեզանից լավ է խաղում. Ֆոնսեկա

15:35 07.08.2020

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան մեկնաբանել է Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչում «Սևիլյայից» 0-2 հաշվով կրած պարտությունը: «Ես նույնպես հիասթափված եմ, բայց պետք է ասեմ, որ մենք արժանի էինք այս պարտությանը: Այս պահին «Սևիլյան» լավագույն թիմերից է, նրանք ավելի լավ խաղացին, և մենք պետք է ընդունենք նրանց առավելությունը: Մենք արեցինք այն ամենը, ինչ կարող էինք: Դժվար […]

̰
«Սևիլյան», հաղթելով «Ռոմային», նոր ռեկորդ սահմանեց Եվրոպա լիգայում

14:53 07.08.2020

Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի շրջանակներում «Սևիլյայի» հաղթանակը «Ռոմայի» նկատմամբ թվով 39-րդն էր այս մրցաշարում: Պարզվում է` սա ռեկորդային ցուցանիշ է, Եվրոպա լիգայի մրցաշարում այդքան հաղթանակ ոչ մի ակումբ չուներ: Այսպիսով, «Սևիլյան» հաղթանակների թվով դուրս եկավ առաջին հորիզոնական: Այս մասին տեղեկացրել է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:  

̰
«Սևիլյան» այսօր «խժռեց» մեզ. «Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկո

14:33 07.08.2020

Իտալական «Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոն խոսել է Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի «Սևիլյայի» հետ հանդիպման մասին, որը, հիշեցնենք, ավարտվել է իսպանական ակումբի հաղթանակով՝ 2-0: «Բարդ հանդիպում ստացվեց: Մրցակիցն ավելի որակյալ խաղ անցկացրեց: Չկարողացանք ցուցադրել մեր լավագույն որակները, ինչը շատ է տխրեցնում մեզ: «Սևիլյան» այսօր «խժռեց» մեզ»,- ասել է Ջեկոն:  

̰
«Ռեալի» հարձակվողը հաղթահարել է կորոնավիրուսը

14:19 07.08.2020

Իսպանական «Ռեալի» հարձակվող Մարիանո Դիասը բուժվել է կորոնավիրուսից: Այս մասին գրել է Mundo Deportivo-ն: 27-ամյա ֆուտբոլիստի թեստի արդյունքները բացասական են եղել: 2019/20 մրցաշրջանում Դիասն անցկացրել է 7 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ: Հիշեցնենք, որ այսօր «Ռեալը» Չեմպիոնների լիգայի խաղարկությունում կհանդիպի «Մանչեսթեր Սիթիի» հետ: Առաջին խաղում անգլիական ակումբը հաղթել էր 2-1 հաշվով, ընդ որում՝ մրցակցի […]

̰
«Զենիթում» կորոնավիրուսի դեպքեր են հայտնաբերվել. ակումբն այս անգամ չի հերքում

13:15 07.08.2020

ՌՊԼ-ի գործող չեմպիոն «Զենիթում» կորոնավիրուսի դեպքեր են հայտնաբերվել, տեղեկացնում է «Мутко против» Telegram-յան ալիքը:  Նշվում է, որ թիմի 3 ֆուտբոլիստներ վարակվել են կորոնավիրուսով, սակայն նրանց մեջ չկան պետերբուրգյան ակումբի հիմնական կազմի խաղացողներ: Երեքն էլ «Զենիթի» երիտասարդական թիմի ֆուտբոլիստներ են: Հիշեցնենք, որ երեկ ՌՊԼ-ի գործող չեմպիոնը հերքել էր թիմում կորոնավիրուսով վարակված ֆուտբոլիստների առկայության մասին լուրերը:

̰
Ես այժմ ունեմ մարդ իմ կյանքում, որը ստիպում է ինձ կրկին ցանկանալ ապրել, ճակատագիրն ինձ սեր ու լույս բերեց Անիի կերպարանքով. Լևոն Արոնյան

10:23 07.08.2020

Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար, գրոսմայստեր Լևոն Արոնյանը ֆեյսբուքի իր էջում կատարած գրառման միջոցով հայտնել է, որ նոր ընտրյալ ունի:  Նա նաև պատմել է կնոջ՝ Արիանե Կաոլիի ողբերգական մահը հաղթահարելու հետ կապված դժվարությունների մասին. «Սիրելի ընկերներ, այս տարին անտանելի բարդ տարի էր ինձ համար: Տարի, որը անհասկանալի կերպով փոխելու է մեր կյանքը: Համենայն դեպս այն արդեն […]

̰
«Ռոմա»-ն պարտվեց «Սևիլիա»-ին և դուրս մնաց Եվրոպա լիգայից

23:45 06.08.2020

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի շրջանակներում «Ռոմա»-ն գերմանական Դյուսբուրգ քաղաքում մրցել է իսպանական «Սևիլիա»-ի հետ: «Սևիլիա»-ին հաջողվել է հանդիպման հաշիվը բացել 22-րդ րոպեին: Գոլի հեղինակն էր Սերիխիո Ռեգիլոնը: Խաղի 44-րդ րոպեին «Սևիլիա»-ի ֆուտբոլիստներից Յուսուֆ էն Նեսիրին գոլ է խփել՝ հաշիվը դարձնելով 2:0։ Այսպիսով՝ «Սևիլիա»-ն դուրս եկավ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Հենրիխ […]

̰
US Open-ում կգործեն խիստ կանոններ. վարակված մարզիկի հետ մրցումները կլքի ամբողջ թիմը

21:27 06.08.2020

Եթե US Open թենիսի միջազգային հեղինակավոր մրցաշարում որևէ թենիսիստի մոտ կորոնավիրուս ախտորոշվի, նրա ամբողջ թիմը կհանվի մրցումներից, իսկ վարակվածը կորակազրկվի և կուղարկվի 10-օրյա կարանտինի։ Այս մասին գրված է մրցաշարը սպասարկող բժշկական հանձնաժողովի արձանագրությունում։ Մրցաշարը նախատեսված է սկսել օգոստոսի 31-ին։ Մասնակիցներին սպասարկող բնակարանները պետք է ապահովեն շուրջօրյա անվտանգություն և բոլոր տվյալներն անմիջապես փոխանցվեն  կազմակերպիչներին:

̰
Անգլիայի Պրեմիեր լիգան վերադառնում է երեք փոփոխությունների կանոնին

21:05 06.08.2020

Անգլիայի Պրեմիեր լիգան վերադառնում է երեք փոփոխությունների կանոնին: Այս կարգը գործում էր մինչև կորոնավիրուսի համավարակը, իսկ առաջնությունների վերսկսումից հետո մտցվեց 5 փոփոխությունների կանոնը: Նոր սեզոնում ևս մեկ փոփոխություն կլինի: Յուրաքանչյուր խաղում թիմի հայտավորված պահեստային ֆուտբոլիստների թիվը չպետք է  գերազանցի 7-ը: Նշվում է, որ շատ ակումբներ 5 փոփոխությունների կանոնը ձեռնտու են համարել մեծ թիմերի համար և […]

̰
«Զենիթը» հերքել է լուրերն այն մասին, որ թիմում կորոնավիրուս է բռնկվել

20:46 06.08.2020

Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» հերքել է լուրերն այն մասին, որ թիմում կորոնավիրուս է բռնկվել: Այս մասին գրել է Sport24-ը: Կորոնավիրուսի բազմաթիվ դեպքերի մասին իր թվիթերյան էջում հայտնել էր ֆուտբոլային մեկնաբան Ալեքսեյ Անդրոնովը: Սակայն ակումբի մամուլի ծառայությունից հաղորդել են, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: «Անցած շաբաթ ընդամենը մեկ կասկածելի թեստ է եղել: Դրանից հետո տվյալ անձը ևս […]

̰
Adrenalina. Լա լիգան ներկայացրել է հաջորդ մրցաշրջանի գնդակը

20:38 06.08.2020

Լա լիգան պաշտոնապես ներկայացրել է 2020/21  մրցաշրջանի գնդակը: Puma ընկերության արտադրած Adrenalina գնդակը դիզայներական մի քանի փոփոխությունների է ենթարկվել՝ 2019/20 խաղարկության գնդակի համեմատ: Այս մրցաշրջանում, ի տարբերություն նախորդի, լինելու է նաև ձմեռային գնդակ, որը լինելու է դեղին:  

̰
Մխիթարյանի թիմակիցը կտեղափոխվի «Գրանադա»

20:33 06.08.2020

«Ռոմայի» կիսապաշտպան Մաքսիմ Գոնալոնը կշարունակի խաղալ «Գրանադայում»: Այս մասին հայտնել  է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն: Ֆուտբոլիստը իսպանական թիմում խաղում էր վարձավճարով, իսկ հիմա «Գրանադան» կգնի ամբողջական տրանսֆերը: Գործարքը կկազմի մոտ 4 միլիոն եվրո:

̰
«Ռոմա»-ի մեկնարկային կազմը «Սևիլիա»-ի դեմ խաղում

20:28 06.08.2020

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի «Սևիլիա»-«Ռոմա» մեկնարկային կազմերը հայտնի են: «Ռոմա» մեկնարկային կազմը` Պաու Լոպես, Մանչինի, Իբանյես, Կոլարով, Բրունո Պերես, Դիավարա, Կրիստանտե, Սպինացոլա,Ձանյոլո, Մխիթարյան, Ջեկո։ «Սևիլիա»-ի մեկնարկային կազմը ստորև․   «Սևիլյա»-«Ռոմա» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:55-ին և կցուցադրվի «Շանթի» և «Շանթ Պրեմիումի» եթերներում:

̰
«Բարսելոնայի» պաշտպանն ու Մխիթարյանը կարող են դառնալ թիմակիցներ

20:19 06.08.2020

«Ռոման» նախատեսում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում նոր կենտրոնական պաշտպանի ձեռք բերել, ով կփոխարինի «Մանչեսթեր Յունայթեդ» վերադարձած Քրիս Սմոլինգին: Ըստ Diario Sport-ի՝ հռոմեական ակումբի ղեկավարությունը փորձել է բանակցություններ վարել «Տոտենհեմի» նախկին պաշտպան Յան Վերտոնգենի հետ, սակայն չի կարողացել վերջնական համաձայնության գալ պայմանագրի պայմանների շուրջ: Ըստ նույն աղբյուրի՝ ակումբի գլխավոր թիրախն այժմ «Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտին […]

̰
«Ռոմայի» հավանական մեկնարկային կազմը «Սևիլիայի» դեմ խաղում

19:17 06.08.2020

«Ռոման» վերսկսում է ելույթները Եվրոպա լիգայի խաղարկությունում՝ 1/8 եզրափակիչ փուլի «Սևիլիայի» դեմ  խաղում:  Հռոմեացիների համար Եվրոպա լիգան հրաշալի հնարավորություն է այս մրցաշրջանում գավաթ հաղթելու և Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության ուղեգիր ձեռք բերելու համար: Ներկայացնում ենք «Ռոմայի» հավանական մեկնարկային կազմը՝ ըստ իտալական մամուլի: Sky Sport Italia Պաու Լոպես, Մանչինի, Իբանյես, Կոլարով, Պերես, Կրիստանտե, Դիավարա, Սպինացոլա, Զանիոլո, Մխիթարյան, […]

̰
NBA-ը շատ բան չի կորցնի, եթե ԱՄՆ-ի նախագահը չդիտի մեր խաղերը. Լեբրոնը Ջեյմսը՝ Դոնալդ Թրամփին

16:23 06.08.2020

«Լոս Անջելես Լեյքերսի» հարձակվող Լեբրոն Ջեյմսը արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը: Հիշեցնենք՝ վերջինս ասել էր, որ չի դիտելու Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) խաղերը: Թրամփը հայտնել էր, որ անջատում է հեռուստացույցը, երբ տեսնում է, թե ինչպես են ազգային օրհներգի ժամանակը մարզիկները մեկ ոտքով ծնկի գալիս: Լեբրոնն էլ պատասխանել է, թե NBA-ը շատ բան չի […]

̰
Ռուսական սպորտում զանգվածաբար թաքցրել են դոպինգն ու մյուս բոլոր կեղծարարությունները. Հայո Զեպպելտ

16:09 06.08.2020

Գերմանացի հայտնի լրագրող Հայո Զեպպելտը մեկնաբանել է Ռուսաստանի հակադոպինգային գործակալության` ՌՈՒՍԱԴԱ-ի ղեկավար Յուրի Գանուսի` հնարավոր պաշտոնանկության մասին լուրը: Կազմակերպության դիտորդական խորհուրդը, աուդիտի արդյունքներն ուսումնասիրելուց հետո  անվստահություն էր հայտնել Գանուսին: Այսպիսով՝ ՌՈՒՍԱԴԱ-ի ղեկավարը շատ շուտով կարող է լքել պաշտոնը: «Ռուսական սպորտում զանգվածաբար թաքցրել են դոպինգն ու մյուս բոլոր կեղծարարությունները: Այնտեղ համատարած իշխում է կոռուպցիան: Աշխատակիցների հանդեպ, […]

̰
Աշնանը նախատեսված ըմբշամարտի միջազգային մրցաշարերը չեն կայանա կորոնավիրուսի պատճառով

16:04 06.08.2020

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նախատեսված միջազգային մրցումները համավարակի պատճառով չեն կայանա նշված ժամկետներում։ Որոշումը կայացրել է UWW գործկոմը: Դա վերաբերում է Եվրոպայի կադետների առաջնությանը, որը պետք է անցկացվեր Լեհաստանում հոկտեմբերի 5-11-ը և Եվրոպայի պատանեկան առաջնությանը, որը անցկացվելու էր Հյուսիսային Մակեդոնիայում  հոկտեմբերի 19-25-ը։ «Մենք շարունակում ենք հետևել համաճարակի ընթացքին: Երբ վստահ կլինենք, որ […]

̰
Մխիթարյանը «Ռոմայի» լավագույն ասիստենտների եռյակում է

16:02 06.08.2020

«Ռոման» ներկայացրել է 2019-20 մրցաշրջանում թիմի ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստների տասնյակը։ Հենրիխ Մխիթարյանը լավագույն եռյակում է։ Նա Ա սերիայի 2019-20 մրցաշրջանում անցկացրած 22 խաղում դարձել է 5 գոլային փոխանցման հեղինակ։ Երկրորդը Ջեկոն է, որը 35 խաղում կատարել է 7 գոլային փոխանցում։ Առաջատարը Լորենցո Պելեգրինին է, որն անցկացրած 27 խաղում 9 գոլային փոխանցում է կատարել։ […]

̰
ԲԿՄԱ-ն ներկայացրել է թիմի նորեկին արգենտինական հայտնի սերիալի մոտիվներով

16:00 06.08.2020

Մոսկվայի ԲԿՄԱ-ն հայտարարել է հարձակվող Ադոլֆո Գայչի տեղափոխությունը «Սան Լորենցոյից» արգենտինական հայտնի «Վայրի հրեշտակը» հեռուստասերիալի մոտիվներով: «Սան Լորենցոն» դեռ հուլիսի 30-ին պաշտոնապես հայտարարել էր, որ Գայչը կշարունակի կարիերան ԲԿՄԱ-ում: Գայչը այս մրցաշրջանում 27 հանդիպում է անցկացրել «Սան Լորենցոյի» կազմում, խփել է 7 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում: Արգենտինայի հավաքականի կազմում նա անցկացրել է 1 […]

̰
Մխիթարյանի գոլային փոխանցումը հավակնում է դառնալ լավագույնը «Ռոմայի» 2019/20 մրցաշրջանում

15:41 06.08.2020

«Ռոման» իր պաշտոնական կայքում քվեարկություն է անցկացնում՝ որոշելու Ա սերիայի 2019-20 մրցաշրջանում թիմի ֆուտբոլիստների կատարած գոլային փոխանցումներից լավագույնը։ Հենրիխ Մխիթարյանի՝ «Լեչեի» դեմ հանդիպմանը կատարած գոլային փոխանցումը, որից հետո Չենգիզը գրավեց մրցակցի դարպասը, ևս լավագույնի հավակնորդների թվում է: Լավագույն գոլային փոխանցման համար պայքարում է ևս 5 ֆուտբոլիստ։ ⚡️VOTA⚡️ ?️ Miglior assist del nostro campionato? ➡️ https://t.co/oxSVWgQ6IO#ASRoma […]

̰
Ես սխալ եմ թույլ տվել ու պետք է ներողություն խնդրեմ. Ռուջերին՝ Պիկեին

15:30 06.08.2020

Մադրիդի «Ռեալի» ու Արգենտինայի հավաքականի նախկին պաշտպան Օսկար Ռուջերին ներողություն է խնդրել «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեից։ Ավելի վաղ նա Պիկեին անվանել էր երկրորդ կարգի ֆուտբոլիստ ու ասել, որ Պիկեն ճանաչված է, քանի որ հանդիպում է Շակիրայի հետ։ «Ներողություն եմ խնդրում, ես երբեք ընտանիքին չեմ ներքաշել նման հարցերի մեջ։ Ես միայն խոսել եմ ֆուտբոլիստների մասին։ Այդ […]

̰
Խորեն Բայրամյանը պատմել է, թե ինչպես է վարակվել կորոնավիրուսով

14:50 06.08.2020

Ռուսական «Ռոստով» ակումբի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը պատմել է թե ինչպես է վարակվել կորոնավիրուսով: Ֆուտբոլիստը խոստովանել է, որ այդ ընթացքում նա ապրել է ծնողների հետ: Սկզբում կորոնավիրուսի ախտանշաններ են նկատվել նրա մոր մոտ, իսկ հետո նաև ինքն է վարակվել: Այդ մասին Բայրամյանը անմիջապես տեղյակ է պահել ակումբին: «Չգիտեմ ինչպես պատահեց, բայց առաջինը վարակվեց մայրս: Նա խանութ […]

̰
Երկրպագուների վերադարձը տրիբունաներ աղետալի հետևանքներ կունենա․ ԱՀԿ

14:26 06.08.2020

Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ իրավիճակների բաժնի ղեկավար Մայքլ Ռայանը նախազգուշացրել է երկրների ֆուտբոլային իշխանություններին, թե ինչ հետևանքներ կլինեն, եթե խաղերը անցնեն երկրպագուների ներկայությամբ: Նրա կարծիքով՝ մարդկային կուտակումները նոր՝ զանգվածային վարակումների պատճառ կդառնան: «Այն 40-60 հազար երկրպագուները, որոնք այցելելու են մարզադաշտեր, նաև միասին կլինեն հասարակական տրանսպորտում և տարբեր ակումբներում և բարերում: Սա աղետալի հետևանքներ կունենա»,- Ռայանի […]

̰
Մխիթարյանն ու խաղընկերների նախախաղային մարզումը Դույսբուրգում

13:59 06.08.2020

Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հռոմեական ակումբում իր խաղընկերների հետ Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչ հանդիպման նախախաղային մարզումն անցկացրել: Հիշեցնենք. որ հռոմեական ակումբը հանդիպելու է իսպանական «Սևիլյայի» հետ: Հաղթողը որոշվելու է մեկ խաղի արդյունքով: Խաղը տեղի է ունենալու չեզոք դաշտում՝ Գերմանիայի Դույսբուրգ քաղաքում և հեռարձակվելու է «Շանթ» և «Շանթ Պրեմիում» ալիքներով: «Ռոման» պաշտոնական կայքի […]

̰
Մխիթարյանը մյուս աստղերի հետ շնորհակալություն է հայտնում բժիշկներին. ՈւԵՖԱ-ի ակցիան

13:45 06.08.2020

ՈւԵՖԱ-ն հատուկ ակցիա է կազմակերպել. եվրագավաթային մրցաշարերի մասնակից ակումբների տարբեր երկրների ներկայացուցիչները մայրենի լեզուներով շնորհակալություն են հայտնում բժիշկներին՝ կորոնավիրուսի համաճարակի ընթացքում կատարած աշխատանքի համար: Եվրոպա լիգայի ներկայացուցիչ ֆուտբոլիստների մեջ է նաև Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:   View this post on Instagram   When the #UEL gets back underway tonight, player shirts will […]

̰
Բունդեսլիգան սեպտեմբերի 18-ից երկրպագուներին կթողնի մուտք գործել տրիբունաներ

12:54 06.08.2020

Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնել է, թե ինչպես կարող են երկրպագուները սեպտեմբերի 18-ին մեկնարկող Բունդեսլիգայի նոր մրցաշրջանում ներկա լինել խաղերին: Միայն Ֆեդերացիայի հրապարակած հատուկ կանոնները պահպանելու դեպքում կթույլատրվի ներկա լինել տրիբունաներում: Ըստ գերմանացիների՝ դրանց հետևելու դեպքում հնարավոր կլինի ապահովել անվտանգությունն ու կանխարգելել կորոնավիրուսի տարածումը: Առաջնային պայմանը լինելու է տարածության պահպանումը: Արգելվելու է բոլոր տեսակի ալկոհոլային խմիչքների […]

̰
BACK_TO_TOP