15:45 19.02.2025
Լոս Անջելեսում թալանել են Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Օլիվյե ժիրուի տունը։ Այս մասին գրում է TMZ-ն: Փետրվարի 5-ին ֆուտբոլիստի կինը զանգել է ամուսնուն ու հայտնել, որ տան պատուհանը կոտրված է: «Լոս Անջելեսի» հարձակվողի տանից գողացել են 10-ից ավելի ժամացույց: Դրանց ընդհանուր արժեքը գնահատվում է 500 հազար դոլար: Ոստիկանները սկսել են գործի քննությունը: Ժիրուն 2024 թվականի […]
15:18 19.02.2025
Իտալիայի հավաքականի ու «Յուվենտուսի» նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի որդին Լուի Բուֆոնը հրավիրվել է Չեխիայի մինչև 18 տարեկանների ընտրանի։ Այս մասին հայտնում է Չեխիայի ֆուտբոլի ֆեդերացիան: «Պիզայի» 17-ամյա ֆուտբոլիստը, իտալականից բացի, ունի նաև չեխական անձնագիր, քանի որ նրա մայր Ալենա Շերեդովան չեխ է: Չեխիայի պատանեկան հավաքականը այս օրերին հավաք է անցկացնելու, իսկ մարտին հանդիպելու է Պորտուգալիայի, […]
08:05 19.02.2025
NBA-ի Բոլոր աստղերի խաղի ընդմիջմանը 18-ամյա ուսանող Ջարեն Բարախասը մեկ դիպուկ 3-միավորանոց նետում կատարելով վաստակել է 100 000 դոլար: Նա մրցել է «Միլուոկի Բաքսի» աստղային բասկետբոլիստ Դամիան Լիլարդի հետ: Սահմանված կարճ ժամանակում Բարախասից պահանջվել է մեկ դիպուկ 3-միավորանոց կատարել, ինչը նրան հաջողվել է: Լիլարդը պետք է երեք անգամ դիպուկ գտնվեր, ինչը չի հաջողվել: «Սա անչափ […]
00:06 19.02.2025
«Բարսելոնայի» աջ պաշտպան Ժյուլ Կունդեն «Ռայո Վալյեկանոյի» դեմ Լա լիգայի հերթական տուրի հանդիպմանը պահեստայինների թվում է մնացել գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկի նախախաղային զրույցից ուշանալու համար, հաղորդում է Barca Universal-ը: «Կունդեն պահեստայինների թվում է մնացել ներքին որոշմամբ»,- ասել է Հանսի Ֆլիկը: Ֆրանսիացի պաշտպանի փոխարեն մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել Էկտոր Ֆորտը: Հիշեցնենք, որ «Բարսելոնա» – […]
23:04 18.02.2025
2005 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիր Ռոնալդինյոն խոսել է «Բարսելոնայում» իր նախկին թիմակից Լիոնել Մեսսիի մասին, հայտնում է GiveMeSport-ը: «Չեմ կարող ասել, որ Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է, որովհետև կան Դիեգո Մարադոնոն, Պելեն ու Ռոնալդոն: Դժվար է այդ հարցին պատասխանելը: Վստահ եմ, որ Մեսսին լավագույնն է իր ժամանակաշրջանում»,- ասել է Ռոնալդինյոն: Ռոնալդինյոն ու Մեսսին միասին […]
22:38 18.02.2025
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի «Ռայո Վալեկանոյի» դեմ հաղթանակից հետո մեկնաբանել է թիմի հաջողությունը: «Մենք երջանիկ ենք, մենք գլխավորում ենք Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը։ Սա շատ կարևոր է թե թիմի, թե երկրպագուների համար։ Ես ասացի, որ պայքարելու ենք մինչև վերջ, և անում ենք դա։ Մրցակիցն ինը հանդիպում անընդմեջ չի պարտվում, հետևաբար […]
21:47 18.02.2025
Արգենտինացի Դիեգո Կոկան հեռացվել է իսպանական «Վալյադոլիդի» գլխավոր մարզչի պաշտոնից, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Նրա գլխավորությամբ «Վալյադոլիդն» անցկացրել է 8 խաղ, պարտվել 7-ում, մեկում հաղթել: Մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը կլինի «Վալյադոլիդի» երիտասարդական թիմը գլխավորող Ալվարո Ռուբիոն: «Վալյադոլիդը» 15 միավորով Լա լիգայում վերջին տեղում է:
20:40 18.02.2025
Ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան դոպինգային որակազրկման ավարտին կարող է տեղափոխվել Մադրիդի «Աթլետիկո»: 31-ամյա ֆուտբոլիստի որակազրկման ժամկետը կավարտվի մարտին, այդ ժամանակ նա կարող է պայմանագիր կնքել որևէ ակումբի հետ: Պոգբայի` իսպանական ակումբ տրանսֆերին կարող է նպաստել «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը: Rich Fay-ի տեղեկություններով էլ` 2018թ. աշխարհի չեմպիոնին կարող է կարճաժամկետ պայմանագիր առաջարկել իր նախկին ակումբը` […]
20:13 18.02.2025
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Դմիտրի Բիվոլը հայտարարել է, որ հատուկ ծրագիր է մշակել Արթուր Բետերբիևի դեմ ռևանշի համար: «Չեմ մտածելու անցյալի մասին, մենամարտի նոր ծրագիր ունեմ: Պետք է դառնամ ավելի արագ, ուժեղ և լավ նախապատրաստվեմ»,- ռուս բռնցքամարտիկի խոսքերն է մեջբերում Sky Sports Boxing-ը: Բիվոլ-Բետերբիև ռևանշ մենամարտը կկայանա փետրվարի 22-ին Ռիադում:
19:45 18.02.2025
«Բարսելոնան» և «Բավարիան» թոփ-5 լիգաներում ամենաարդյունավետ թիմերն են այսօրվա դրությամբ։ Լավագույն հնգյակում են նաև «Լիվերպուլը», ՊՍԺ-ն և «Ինտերը»։ Այսօրվա դրությամբ ընդամենը 3 թիմ է հատել 60 գոլի սահմանը ներքին առաջնությունում։ «Բարսելոնա» — 65 գոլ «Բավարիա» — 65 «Լիվերպուլ» — 60 ՊՍԺ — 59 «Ինտեր» — 58 «Ատալանտա» — 54 «Մանչեսթեր Սիթի» — 52 «Ռեալ» — […]
19:17 18.02.2025
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ, նիդերլանդցի Ջոն վան’տ Սխիպը ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ այցելել է Ավանի ակադեմիա և Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոն, ստացել անվանական մարզաշապիկ ու կարճ մեկնաբանություն կատարել։ Այս մասին հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: «Շատ ուրախ եմ այստեղ լինելու համար: Անհամբերությամբ սպասում եմ հավաքականի և ֆեդերացիայի հետ գործակցությանը: Կփորձեմ […]
18:58 18.02.2025
Անգլիայի Պրեմիեր լիգան աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային լիգան է բոլոր թիմերի հայտավորած ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերային արժեքով։ Այն կազմում է 11,77 միլիարդ եվրո, հաղորդում է Sportingpedia-ն։ Հաջորդ տեղերում են Իսպանիայի (5,29 միլիարդ եվրո), Իտալիայի (5,07 միլիարդ եվրո), Գերմանիայի (4,48 միլիարդ եվրո), Ֆրանսիայի (3,52 միլիարդ եվրո), Բրազիլիայի (1,63 միլիարդ եվրո), Պորտուգալիայի (1,59 միլիարդ եվրո), Նիդերլանդների (1,28 միլիարդ եվրո), […]
18:40 18.02.2025
Բոսթոնում կայացել է հոկեյի Չորս ազգերի մրցաշարի վերջին տուրը: Եզրափակիչ դուրս գալու համար մրցել են Կանադայի և Ֆինալնդիայի հավաքականները: Սքոթ Քուպերի թիմը հաղթանակի է հասել 5:3 հաշվով: Խմբային փուլի մյուս մրցավեճում եզրափակչի ուղեգիրն ապահոված ԱՄՆ-ի հավաքականը 1:2 հաշվով պարտվել է Շվեդիայի ընտրանուն: Չորս ազգերի եզրափակչում կմրցեն Կանադայի և ԱՄՆ-ի հավաքականները: Խաղը կկայանա փետրվարի 21-ին:
17:55 18.02.2025
Մադրիդի «Ռեալի» բրազիլացի եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորը դարձել է Պորտուգալիայի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Ալվերկա» ակումբի համասեփականատեր։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը: 22 տուրից հետո «Ալվերկան» պորտուգալական Սեգունդայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է: Եթե ակումբը պահպանի դիրքը, հաջորդ տարի կխաղա ուժեղագույնների լիգայում:
17:17 18.02.2025
Արգենտինացի լեգենդար հարձակվող Լիոնել Մեսսին եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով կարող է հրաժարվել ամերիկյան «Ինտեր Մայամիի» կազմում «Սպորտինգ Կանզաս Սիթիի» դեմ ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների գավաթի առաջին հանդիպմանը մասնակցելուց։ Այս մասին հաղորդում է Sportbible-ն: Հաղորդվում է, որ խաղի օրը` փետրվարի 19-ին, Կանզասում ջերմաստիճանը կարող է հասնել -24-ի: Ավելի վաղ հարցազրույցներից մեկում 37-ամյա ֆուտբոլիստի ակումբակից, ուրուգվայցի Լուիս Սուարեսը նշել […]
17:00 18.02.2025
Ջոն վան՛տ Սխիպի՝ ՀՀ ազգային հավաքականը գլխավորելու առիթով De Speld Sport-ը հրապարակում է կատարել։ «Ջոն վան՛տ Սխիպը դառնում է Հայաստանի ընտրանու նոր գլխավոր մարզիչը։ Մարզիչը, ով նախորդ տարի ժամանակավոր գլխավորել էր «Այաքսը», երկար չի մտածել ստացված զանգից հետո․ «Եթե Հայաստանն է զանգում, չես կարող ասել «ոչ»։ «Այդպիսի գնացքը կյանքում ընդամենը մեկ անգամ է անցնում, և […]
16:31 18.02.2025
Մադրիդի «Ռեալը» կարող է դուրս գալ Իսպանիայի Լա լիգայից և հանդես գալ այլ երկրի առաջնությունում, հաղորդում է SPORT-ը: «Ռեալը» հաճախ մրցավարական վիճահարույց որոշումների է բախվում առաջնությունում: Մադրիդյան ակումբի ղեկավարությունն ու Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հակասություններ են ունենում: Աղբյուրը պնդում է, որ «Ռեալում» Տեբասին ընկալում են որպես գլխավոր «թշնամի»: Նրանց կարծիքով` Տեբասը մտադրված արշավ է […]
16:16 18.02.2025
Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում փետրվարի 18-19-ին տեղի կունենան փլեյ-օֆֆի պատասխան հանդիպումները։ Փետրվարի 18 «Միլան» – «Ֆեյենորդ», (առաջին խաղ՝ 0:1) «Ատալանտա» – «Բրյուգե», (առաջին խաղ՝ 1:2) «Բավարիա» – «Սելթիկ», (առաջին խաղ՝ 2:1) «Բենֆիկա» – «Մոնակո»՝, (առաջին խաղ՝ 1:0) Փետրվարի 19 «Բորուսիա Դորտմունդ» – «Սպորտինգ», (առաջին խաղ՝ 3:0) ՊՍԺ – «Բրեստ», (առաջին խաղ՝ 3:0) «Ռեալ Մադրիդ» – […]
16:00 18.02.2025
Լեգենդար մասնագետ Արիգո Սակին ասել է, որ կարող է վերադառնալ մարզչական աշխատանքի։ «Մտածում եմ մարզչական կարիերաս վերսկսելու մասին։ Բազում առաջարկներ եմ ստացել ինչպես իտալական, այնպես էլ այլ ակումբներից։ Առաջարկները եղել են Բրազիլիայից, Արգենտինայից ու Իսպանիայից»,- ասել է Սակին: 78-ամյա մասնագետը 2001 թ-ին է հեռացել մարզչական աշխատանքից։ Մինչ այդ նա աշխատել է իտալական «Պարմայում»։ 1987-91 ու […]
15:40 18.02.2025
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան գնահատել է իր թիմի հնարավորությունները Իսպանիայի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի պատասխան խաղում։ «Եթե ինձ հարցնեք, թե ինչպիսին է Մադրիդում մեր հաղթականի հավանականությունը, ապա, հաշվի առնելով մեր դրությունը, կասեմ, որ հաղթելու հնարավորությունը նվազագույնն է՝ 1 տոկոս։ Բայց քանի դեռ կա այդ […]
15:21 18.02.2025
Իտալական «Պարմայի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվել է Ֆաբիո Պեկիան, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 51-ամյա մասնագետը «Պարմայի» ղեկը զբաղեցնում էր 2022 թվականի հունիսից: Նրա գլխավորությամբ «Պարման» նախորդ մրցաշրջանում հաղթել էր Բ Սերիան և վերադարձել Իտալիայի ուժեղագույն լիգա: «Պարման» Պեկիայի գլխավորությամբ անցկացրել է ընդհանուր 110 խաղ, տարել 46 հաղթանակ, գրանցել 32 ոչ-ոքի և կրել 32 պարտություն: […]
14:57 18.02.2025
«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը թոփ-5 լիագներում ամենաարդյունավետ ֆուտբոլիստն է այսօրվա դրությամբ։ Նա իր ակտիվում ունի 37 միավոր գոլ+գոլային փոխանցում հաշվարկում։ Երկրորդ ու երրորդ տեղերն այս ցուցանիշով զբաղեցնում են «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը և «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Օմար Մարմուշը։ Թոփ-5 լիգաների ամենաարդյունավետ ֆուտբոլիստներն այսօրվա դրությամբ․ 1. Մոհամեդ Սալահ. «Լիվերպուլ» — 37 (23+14) 2. Հարի Քեյն. «Բավարիա» […]
14:35 18.02.2025
Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացրել է 2024/25 մրցաշրջանի երրորդ գնդակը՝ Premier League Flight-ը: Նոր գնդակը Nike ապրանքանիշի ու Անգլիայի Պրեմիեր լիգայի համագործակցության 25-ամյակի առթիվ է: «Ոգեշնչված անցյալից՝ ներկայի նորարարությամբ»,- այսպես է բնութագրել նոր գնդակը ԱՊԼ-ի կայքը։ Առաջին անգամ այն կօգտագործվի «Ասթոն Վիլա» – «Լիվերպուլ» հանդիպմանը, փետրվարի 19-ին:
14:15 18.02.2025
Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը Դուբայում մեկնարկած WTA-1000 կարգի մրցաշարի առաջին շրջանում պարտություն է կրել: Աշխարհի 44-րդ և 14-րդ ռակետների մրցախաղում Էլինան 2-6, 1-6 հաշվով զիջել է Ռուսաստանի 17-ամյա ներկայացուցիչ Միրա Անդրեևային:
14:00 18.02.2025
Զինեդին Զիդանը կարող է առաջիկայում նշանակվել Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, հաղորդում է L’Equipe-ը: Ֆրանսիացի մասնագետն ու Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան բանակցություններ են վարում: Աղբյուրի տեղեկություններով` համաձայնության գալու դեպքում Զիդանի հետ անժամկետ պայմանագիր կկնքվի: 52-ամյա Զիդանը 2016-2018 և 2019-2021 թվականներին գլխավորել է Մադրիդի «Ռեալը»: 2012 թվականից Ֆրանսիայի ազգային հավաքականը գլխավորում է Դիդյե Դեշամը:
13:35 18.02.2025
«Կրասնոդարը» Դուբայում կայացած ընկերական խաղում 1-0 հաշվով հաղթել է ղազախական «Աստանային»։ Ռուսական ակումբի հաղթական գոլը 29-րդ րոպեին խփել է թիմի ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը 11-մետրանոցից։ Մուրադ Մուսաևի գլխավորած թիմը մեկ ընկերական հանդիպում էլ կանցկացնի փետրվարի 21-ին Մոսկվայի «Դինամոյի» հետ։
13:07 18.02.2025
«Բարսելոնան» դարձավ Իսպանիայի Լա լիգայի նոր առաջատարը: Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմն ընդունել էր «Ռայո Վալյեկանոյին» և հաղթել է 1-0 հաշվով: Գոլը 28-րդ րոպեին խփել է Ռոբերտ Լևանդովսկին 11-մետրանոցից: 36-ամյա ֆուտբոլիստը 20 գոլով Լա լիգայի ռմբարկուն է: «Բարսելոնան» 51 միավոր ունի, «Ռեալը» նույնքան միավորով երկրորդն է: Լավագույն եռյակը եզրափակող «Աթլետիկոն» 50 միավոր ունի: «Ռայո Վալյեկանոն» 35 […]
11:21 18.02.2025
Միջազգային ասպարեզում Հայաստանը ներկայացնող ՖԻՖԱ-ի մրցավարների կազմը համալրվել է: Առաջին անգամ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացված կլինի 8 մրցավարով և մրցավարի 4 օգնականով: ՀՖՖ մրցավարները նաև առաջին անգամ կսպասարկեն միջազգային հանդիպումներ, որպես VAR մրցավարներ: ՖԻՖԱ-ի հայ մրցավարների ամբողջական ցանկը՝ ըստ կատեգորիաների՝ Մրցավարներ 1.Զավեն Հովհաննիսյան 2.Հենրիկ Նալբանդյան 3.Աշոտ Ղալթախչյան 4.Արտեմ Գասպարյան Մրցավարի օգնականներ 1.Մեսրոպ Ղազարյան 2.Արթուր Գդլյան […]
09:10 18.02.2025
Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցակցի դաշտում 0-1 հաշվով պարտվել է «Տոտենհեմին» և 1973/74 մրցաշրջանից հետո վատագույն արդյունքն է գրանցել, գրում է Opta-ն։ Թիմը ներքին առաջնությունում 25 խաղում 12 պարտություն է կրել։ «Մանչեսթեր Յունայթեդը» 1973-74 թթ. մրցաշրջանում 25 խաղում 13 պարտություն է ունեցել։ Այդ ժականակ ակումբը դուրս է մնացել Անգլիայի Բարձրագույն դիվիզիոնից։ «Մանչեսթեր […]