21:29 14.07.2020
«Բարսելոնան» պաշտոնապես ներկայացրել է 2020/2021 մրցաշրջանի տնային մարզաշապիկի նոր հավաքածուն: Շնորհանդեսին մասնակցել են նաև Լիոնել Մեսսին, Ժերար Պիկեն և Անտուան Գրիզմանը: ? Our new first kit 20/21 ?#OnlyForCulers pic.twitter.com/HtuojoRxsg — FC Barcelona (@FCBarcelona) July 14, 2020 ? ? pic.twitter.com/nQGFSAkTZD — FC Barcelona (@FCBarcelona) July 14, 2020 ? Barça’s new kit & @AntoGriezmann pic.twitter.com/b9roIpSQcG — FC […]
20:51 14.07.2020
Հոլանդիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը մտադիր է վերսկսել կարիերան: Ինչպես հաղորդում է RTV Utrecht-ը, 36-ամյա Սնեյդերը հուլիսի 27-ին կսկսի մարզվել DHSC սիրողական ակումբի հետ, որը հանդես է գալիս Հոլանդիայի հինգերորդ դիվիզիոնում: Սնեյդերը մտադիր է մարզավիճակ ձեռք բերել և պայմանագիր կնքել ավելի ուժեղ ակումբի հետ: Ըստ լուրերի՝ կիսապաշտպանը ցանկանում է միանալ «Ուտրեխտին» և հանդես գալ […]
20:16 14.07.2020
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության վերջին տուրում՝ «Չեմպիոնական խաղում», «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ ընդունել էր «Նոային»: Վարդան Մինասյանի սաները 2:0 հաշվով հաղթանակ տարան և երկրորդ տարին անընդմեջ նվաճեցին Հայաստանի չեմպիոնի տիտղոսը: Հանդիպման 16-րդ րոպեին Ֆուրջել Նարսինգը բացել է հանդիպման հաշիվը: Առաջին խաղակեսի վերջում Յուսուֆ Օտուբանջոն կրկնապատկել է «Արարատ-Արմենիայի» առավելությունը:
18:40 14.07.2020
«Փյունիկը» երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Ռոման Բերեզովսկու հետ։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը: Մասնագետը կկենտրոնանա Հայաստանի ազգային հավաքականում իր աշխատանքի վրա։ «Փյունիկը» կշարունակի համագործակցությունը Ռոման Բերեզովսկու հետ, ուղղված դարպասապահների դպրոցի զարգացմանը «Փյունիկ» ակադեմիայում՝ հաշվի առնելով մասնագետի փորձը, տաղանդը և արժանիքները։ «Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Ռոման Բերեզովսկուն թիմի […]
23:45 13.07.2020
«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն խոսել է թիմի ավագ Լիոնել Մեսսիի ապագայի մասին ու վստահեցրել, որ նա կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ: «Ամեն տարի Մեսսին մեզ նոր բաներ է սովորեցնում ու շարունակում է գոլեր ու գոլային փոխանցումների նույն քանակն ապահովել: Ամեն տարի նա ավելի լավն է դառնում: Տարիքի հետ նա նոր դիրքի է ադապտանում. Լեոն լավ […]
23:33 13.07.2020
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան թիմի մարզման ժամանակ բախվել է ակումբակից, շվեդ պաշտպան Վիկտոր Լինդելյոֆին և ստացել դեմքի վնասվածք։ Պոգբան տեսանյութ է հրապարակել՝ մեկնաբանելով․ «Ահա, թե ինչ է տեղի ունենում, երբ մարզման ժամանակ դուրս ես գալիս Վիկտոր Լինդելյոֆի դեմ»։ Lindelöf did not hold back on Pogba in training ? pic.twitter.com/Pv6b2P6fYs — utdreport (@utdreport) […]
23:15 13.07.2020
Մահացել է «Տոտենհեմի» պաշտպան Սերժ Օրյեի եղբայրը, այս մասին հայտնել է Daily Mail-ը։ Ֆուտբոլիսիտի եղբայրը՝ Քրիստոֆերը, հարձակման է ենթարկվել Տուլուզում գիշերային ակումբի մոտ՝ առավոտյան 5։00-ի սահմաններում։ Տեղացիները հայտնաբերել են 26-ամյա Քրիստոֆերին որովայնի շրջանում հրազենային վնասվածքներով, նրան անմիջապես հոսպիտալացրել են, սակայն կյանքը փրկել չի հաջողվել։ Հանցագործը հետախուզման մեջ է։ Քրիստոֆեր Օրյեն, ինչպես և եղբայրը, ֆուտբոլիստ է […]
23:10 13.07.2020
Այսօր Գյումրիում տեղացած հորդառատ անձրևն ու կարկուտը վնասներ է հասցրել նաև «Շիրակ» ՖԱ-ի մարզադաշտին: Facebook-յան էջում ակումբը լուսանկարներ է հրապարակել: «Կարկուտը ծեծած տեղն է ծեծում»,- գրված է լուսանկարների նկարագրության մեջ։
22:51 13.07.2020
Մյունխենի «Բավարիայի» նորեկ Լերոյ Սանեն առաջին մարզումն է անցկացրել ակումբի կազմում: Այս մասին հայտնում է մյունխենյան ակումբի մամուլի ծառայությունը: «Շատ հաճելի էր խաղադաշտ վերադառնալը և առաջին մարզումն անցկացնել «Բավարիայի» կազմում: Ես շատ ուրախ եմ այստեղ»,- ասել է Սանեն: #ServusLeroy! ? @LeroySane19 trainiert erstmals beim #FCBayern! ? Alle Infos und weitere Impressionen ? https://t.co/JDaIbV7MuW pic.twitter.com/yN5yhFWw3W — […]
22:47 13.07.2020
«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հայտարարել է, որ ակումբի նախկին կիսապաշտպան Չավին մի օր ստանձնելու է կատալոնական ակումբի ղեկը։ «Վաղ թե ուշ Չավին դառնալու է «Բարսելոնայի» մարզիչը։ Իսկ հենց հիմա մենք մարզիչ չենք փնտրում։ Մենք Սետյենի հետ ենք։ Մեզ մոտ ոչ սովորական մրցաշրջան էր, խաղալու ենք օգոստոսին, ու նա լինելու է մեզ հետ։ Եթե հաղթենք […]
22:47 13.07.2020
Մադրիդի «Ռեալի» նախկին տնօրեն Խորխե Վալդանոն խոսել է «Բարսելոնայի» ելույթների և հնարավորոթյունների մասին։ «Ներկայիս «Բարսելոնային» որպես Լա լիգայի կամ Չեմպիոնների լիգայի չեմպիոնի հավակնորդ չեմ դիտարկում։ Մեսսին վաղուց է ասել, որ այս մակարդակը Եվրոպայում հաջողությունների հասնելու համար բավարար չէ։ Մեսսին չի կարող ամեն ինչ ինքնուրույն անել։ Թիմը նրանից իսկապես շատ բան է պահանջում»,- ասել է Վալդանոն: […]
22:38 13.07.2020
Հայաստանի հավաքականի թեկնածու Գաել Անդոնյանը փորձաշրջան է անցնում հոլանդական «Ալմերի Սիթիում»։ Ակումբի պաշտոնական կայքում նշվում է, որ մոտ ապագայում պաշտպանը հնարավորություն կունենա իր ունակությունները ցուցադրել գլխավոր մարզիչ Օլե Տոբիասենին։ «Նա ֆրանսիական «Մարսելի» երիտասարդական թիմից է եղել։ Նա իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշել է ֆրանսիական թոփ ակումբի հետ 2014-ին։ «Դիժոնում» ու «Վերիայում» վարձավճարով հանդես գալուց հետո նրա […]
22:29 13.07.2020
Կրիշտիանու Ռոնալդուի համար 2020 թվականը բավականին հաջող է: Նա ընթացիկ մրցաշրջանում արդեն 32 գոլ է խփել՝ 28-ը Ա սերիայում, 2-ը՝ Չեմպիոնների լիգայում, ու ևս 2-ը՝ Իտալիայի գավաթում: Ռոնալդուն 2020-ին թոփ առաջնությունների լավագույն ռմբարկուն է՝ խփած 18 գոլով, ինչը 2 անգամ գերազանցում է Մեսսիի գոլերի թվին. արգենտինացին այս տարի խփել է 9 գոլ: Ռոնալդուն արդեն պայքարում […]
22:24 13.07.2020
Հայաստանի ֆուտբոլի 2019/2020 առաջնության չեմպիոնը և մրցանակակիրները կորոշվեն վաղը: «Արարատ-Արմենիան» և «Նոան» 4 օրում երկրորդ վճռորոշ հանդիպումը կանցկացնեն՝ այս անգամ վիճարկելով երկրի չեմպիոնի տիտղոսը: Եթե «Արարատ-Արմենիային» 2-րդ տարին անընդմեջ չեմպիոն հռչակվելու համար բավարար է նույնիսկ ոչ-ոքին, ապա «Նոային» միայն հաղթանակը ոսկե մեդալներ կպարգևի: Հակառակ դեպքում «Նոան» կարող է զրկվել նաև արծաթե մեդալներից, եթե «Շիրակին» հաջողվի […]
21:44 13.07.2020
PSS Securitas անվտանգության ընկերության աշխատակիցը պարզաբանել է, թե ինչու է Էրլինգ Հալանդը գիշերային ակումբից դուրս հրավիրվել։ «Էրլինգը հարբած չէր։ Նա պատրաստ էր փոխըմբռնման։ Միջադեպը տեղի ունեցավ COVID-19-ի տարածումը կանխարգելելու կանոնները չպահպանելու մտավախության պատճառով։ Բանն այն է, որ Հալանդի շուրջ մեծ թվով մարդիկ հավաքվեցին։ Նրանք ցանկանում էին լուսանկարվել ու շփվել ֆուտբոլիստի հետ։ Ճնշումը մեծացավ, ու մենք ստիպված […]
21:19 13.07.2020
Անգլիայում ոստիկանությունը 12-ամյա տղայի է ձերբակալել, որը սպառնալիքներով ու ռասիստական վիրավորական արտահայտություններով հաղորդագրություններ էր ուղարկել «Քրիսթալ Փելասի» հարձակվող Ուիլֆրիդ Զահային։ Զահան թվիթերյան իր էջում «անձնական հաղորդագրությունների սքրինշոթներ էր հրապարակել, որտեղ ոմն Ջեք Դոլան նրան ռասիստական վիրավորական արտահայտություններով նկարներ էր ուղարկել ու գրել․ «Լավ կլինի վաղը գոլ չխփես, սև աղբ, հակառակ դեպքում ուրվականի հանդերձանքով քո տուն […]
21:07 13.07.2020
Հայաստանի և Լյուքսեմբուրգի ֆուտբոլի ֆեդերացիաների միջև ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի՝ երկու երկրների կանանց ազգային հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն: Խաղը կկայանա հոկտեմբերի 25-ին՝ Երևանում։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
20:58 13.07.2020
«Բարսելոնայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը մեկնաբանել է Լա Լիգայի 36-րդ տուրում «Վալյադոլիդի» դեմ 1-0 հաշվով հաղթանակը։ «Պետք է ուղղակի մնացած բոլոր խաղերում հաղթենք։ Մնացածը մեզանից կախված չէ։ Կարևոր է, որ կարողացանք 3 միավոր վաստակել։ Հանդիպել էինք գերազանց թիմի, որի դեմ խաղալը հեշտ չէ։ Խաղը հեշտ չստացվեց, բայց ուրախ եմ, որ հաղթեցինք։ «Բարսելոնան» մնում է չեմպիոնության համար […]
20:56 13.07.2020
Այսօր՝ հուլիսի 13-ին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում կայացավ ՀՖՖ Ակումբների արտոնագրման բողոքարկման կոմիտեի նիստը, որի ընթացքում քննության էին դրվել «Արագած», «Դիլիջան», «Ինտեր», «Մասիս» և «Տորպեդո» ֆուտբոլային ակումբների բողոքները՝ ընդդեմ ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմին) 25.06.2020թ-ին կայացրած որոշումների: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Նիստի արդյունքում Կոմիտեն որոշեց՝ Մերժել ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեի՝ (1-ին […]
18:43 12.07.2020
Հայրենիքում արձակուրդն անցկացնող Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը հայտնվել է սկանդալի կենտրոնում։ Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, որ գիշերային ակումբներից մեկի անվտանգության աշխատակիցը վռնդում է երիտասարդ նորվեգացուն: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան։ Erling Haaland was kicked out of a club in Norway last night. ??? pic.twitter.com/oaeLJUyBMw […]
18:10 12.07.2020
Անսովոր դրվագ է տեղի ունեցել ռումինական երկրորդ լիգայի «Պետրոլուլ» – «Ռապիդ Բուխարեստ» խաղում: Երկրորդ խաղակեսում մրցավարը 11-մետրանոց է նշանակել «Ռապիդի» դարպասին: Բուխարեստյան թիմի դարպասապահ Միհայ Պոպը հետ է մղել 11 մետրանոց հարվածը, սակայն մրցավարն արձանագրել է կանոնների խախտում, քանի որ կանոնների համաձայն` հարվածի պահին դարպասապահի գոնե մեկ ոտքը պետք է գտնվի դարպասի գծի վրա, և […]
18:00 12.07.2020
Ֆրանս-թունիսցի գործարար Մոհամեդ Այաչի Այրուդին, որը ցանկանում է դառնալ «Մարսելի» նոր սեփականատերը, հայտնել է, որ մտադիր է թոփ-ակումբ կառուցել՝ հրավիրելով աստղերի: «Կլինի՞ նոր մարզիչ: Ներկայիս մարզիչը (Անդրե Վիլաշ-Բոաշը) շատ լավն է: Կհրավիրե՞մ Զիդանին: Ժամանակը ցույց կտա: Ես սիրում եմ ֆուտբոլը, սիրում եմ սպորտի ազնիվ կողմը։ Ինձ դուր է գալիս գերմանական կարգապահությունը, հատկապես՝ «Բավարիան», ինձ դուր […]
17:17 12.07.2020
Գարնանը «Վեստ Հեմի» մարզաբազայում հայտնաբերել էին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ թիմից հեռացած հարձակվող Դիաֆրա Սակոյի նարնջագույն «Լամբորջինին»: 200 հազար ֆունտ ստերլինգ արժողությամբ մեքենան 3 ամիս մնացել է բազայում։ Դիաֆրա Սակոն «Վեստ Հեմում» վաստակել է շաբաթական 30 հազար ֆունտ ստերլինգ, ինչը 3-4 անգամ քիչ է քան թիմի մյուս հարձակվողներինը: Սենեգալցին դժգոհել է դրանից և տեղափոխվել «Ռենն»՝ […]
13:35 12.07.2020
Լուկաս Սելարայանի «Կոմումբուսը» MLS is back մրցաշարի շրջանակում 0:4 հաշվով հաղթանակ տարավ «Ցինցինատիի» նկատմամբ։ Հայազգի ֆուտբոլիստը 27-րդ րոպեին տուգանային գեղեցիկ հարվածով բացեց հանդiպման հաշիվը, իսկ երկրորդ խաղակեսում նրա փոխանցումից հետո աչքի ընկավ ԱՄՆ-ի հավաքականի հարձակվող Զարդեսը:
13:20 12.07.2020
Իտալիայի Ա սերիայի 32-րդ տուրի շրջանակներում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Ատալանտային»։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի 2:2 հաշվով: 16-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց հյուրերի կոլումբացի հարձակվող Դուվան Սապատան: 55-րդ րոպեին թուրինյան թիմի կազմում 11-մետրանոցն անվրեպ իրացրեց Կրիշտիանու Ռոնալդուն։ 80-րդ րոպեին «Ատալանտան» ուկրաինացի կիսապաշտպան Ռուսլան Մալինովսկու գոլի շնորհիվ կրկին առաջ անցավ հաշվի մեջ: Սակայն վերջին րոպեներին […]
13:15 12.07.2020
Ռուսաստանցի Պյոտր Յանը UFC-ի թեթևագույն քաշային կարգում չեմպիոնի տիտղոսի համար մենամարտում հաղթել է բրազիլացի Ժոզե Ալդոյին: Մենամարտը կայացել է UFC 251 մրցաշարի շրջանակներում և ավարտվել է նոկաուտով 5-րդ ռաունդի ավարտից 1 րոպե 36 վայրկյան առաջ: 27-ամյա Յանայի համար սա 15-րդ հաղթանակն է կարիերայի 16 մարտերում։ 33-ամյա Ալդոն 7-րդ պարտությունը կրեց 35 մարտերում: https://youtu.be/pb3kGx9Agl4
16:06 11.07.2020
Հայաստանի Գավաթի երեկ կայացած եզրափակչի՝ «Նոա»-«Արարատ-Արմենիա» դրամատիկ խաղին ներկա են եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: ԿԳՄՍ նախարարը լուսանկարներ է հրապարակել և գրառում կատարել. « «Լիվերպուլ»-«Միլա՞ն». Ո՛չ, «Նոա»- «Արարատ-Արմենիա»` 4:4: Շատ դիտարժան խաղ` Հայաստանի ֆուտբոլի գավաթի եզրափակչում: Արժեր հասնել նույնիսկ երկրորդ խաղակեսին»,- գրել է […]
12:46 11.07.2020
Կարիմ Բենզեմայի իրացրած 11-մետրանոցը «Ռեալի» 500-րդ գոլը դարձավ՝ Զինեդին Զիդանի գլխավորությամբ: Արդյունավետության տեսանկյունից Զիդանը «Ռեալի» պատմության մեջ դարձավ երկրորդը՝ զիջելով միայն Միգել Մունյոսին, որի գլխավորությամբ թիմն անցկացրել է 605 խաղ ու խփել 1226 գոլ: Զիդանին հետևում են Վիսենտե դել Բոսկեն (246 խաղ 490 գոլ) և Ժոզե Մոուրինյոն (178 խաղ 475 գոլ): Հատկանշական է, որ Զիդանի […]
12:15 11.07.2020
«Օռլանդո Սիթիի» կիսապաշտպան Լուիշ Նանին, ով ժամանակին խաղացել է «Մանչեսթեր Յունայթեդում», պատմել է իր ծանր մանկության մասին։ «Ապրում էի մորս ու ութ եղբայրներիս և քույրերիս հետ՝ մեկ սենյականոց տանը։ Հատակի վրա անցքեր կային, տանը վազվզում էին առնետները ու մողեսները։ Ոչինչ չունեինք ուտելու։ Մենք սովի էինք մատնված։ Կա մի բան, որին երբեք չես կարող ընտելանալ, դա […]
11:27 11.07.2020
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Ալավեսի» նկատմամբ հաղթանակից հետո խոսել է VAR համակարգի օգտակարության և թերությունների մասին: «VAR համակարգը կոչված է ամեն ինչում հստակություն մտցնելու համար, բայց ես չէի ցանկանա, որ այն օգտագործվեր: Սակայն, եթե անհրաժեշտ է լինում ինչ-որ բանում համոզվել, համակարգի կարիքը լինում է: Մենք այսօր չկարողացանք 4- 5 գոլ խփել, քանի որ […]