17:00 18.07.2020
ՊՍԺ-ի ու Ֆրանսիայի հավաքականի նախկին մարզիչ Լորան Բլանը կարող է գլխավորել «Բարսելոնան»։ Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն: Աղբյուրի տեղեկացմամբ՝ Կիկե Սետյենի հեռացման վերաբերյալ քննարկումների ընթացքում գլխավոր մարզչի պաշտոնում այնքան էլ շատ թեկնածուներ չեն առաջարկվել։ Հաղորդվում է, որ «Բարսելոնա Բ»-ի գլխավոր մարզիչ Խավյեր Գարսիա Պիմյենտան այդ պաշտոնի միակ թեկնածուն է եղել։ Որոշ ժամանակ առաջ Լորան […]
16:58 18.07.2020
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Խորեն Բայրամյանի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, որի համաձայն՝ ռուսական «Ռոստովի» 28-ամյա ֆուտբոլիստը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականի կազմում: Այս մասին տեղեկացրել է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Բայրամյանը Հայաստանի հավաքականին կմիանա հենց առաջիկա հավաքի ընթացքում` պատրաստվելու ՈւԵՖԱ Ազգերի լիգայի մրցաշարին: Խորեն Բայրամյանը ծնվել է 1992 թվականին Տավուշի մարզի Կոթի գյուղում։ Իր կարիերայի […]
16:39 18.07.2020
Ազատ ոճային ըմբիշ, Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ ինքն ու հայրը ամեն պահի պատրաստ են մեկնել դիրքեր: «Հայրս եղել է 1991 թվականի Հայկական բանակի 1-ին դեսանտատագրոհայիններից մեկը։ Լաչինի դիրքերում 6 ամիս պայքարելուց հետո տեղափոխվել է Կուբաթլու, որտեղ թեժ մարտերի ընթացքում ստացել է ծանր վիրավորում: Երկար ժամանակ ապաքինվելուց հետո […]
16:18 18.07.2020
Հայաստանի շախմատի ֆեդերացիան իր զորակցությունն է հայտնել Հայոց բանակին: Այս մասին տեղեկացրել է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Լուսանկարում շախմատի միջազգային վարպետ Վահե Դանիելյանն է, որն այս օրերին պաշտպանում է Հայաստանի սահմանները:
16:13 18.07.2020
«Բարսելոնայի» և Չիլիի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուրո Վիդալը հայտարարել է, որ կատալոնական ակումբն ընթացիկ մրցաշրջանում ամեն ինչ կանի Չեմպիոնների լիգայում հաղթելու համար: «Ցավալի է, որ մենք բաց թողեցինք Իսպանիայի չեմպիոն դառնալու հնարավորությունը: Մենք ունեինք բոլոր հնարավորությունները և չեմպիոնությունից զրկվեցինք մեր սխալների պատճառով, սակայն մենք ամեն ինչ կանենք լավագույն մրցաշարում՝ Չեմպիոնների լիգայում հաղթելու համար»,- ասել է […]
16:00 18.07.2020
Իտալական «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է միլանյան թիմի կազմում իր հոբելյանական՝ 100-րդ հանդիպումն անցկացնելու մասին: «Շնորհակալ եմ թիմակիցներիս, քանի որ առանց նրանց սա անհնար կլիներ: Բարեբախտաբար, ես մրցակցությունից դուրս եմ: Ինձ համար մեծ պատիվ է խաղալ «Միլանի» կազմում և ուրախություն պարգևել այս թիմի երկրպագուներին: Հուսով եմ՝ այստեղ դեռ շատ խաղեր կանցկացնեմ»,- 38-ամյա հարձակվողի խոսքերն […]
15:43 18.07.2020
Ռուս գեղասահորդուհի, 20-ամյա Եկատերինա Ալեքսանդրովսկայան ընկել է շենքի 6-րդ հարկից ու մահացել: Դեպքը տեղի է ունեցել անցած գիշեր, Մոսկվայում: Նրա մարմինը հայտնաբերվել է պատուհանների տակ: Պաշտոնական հաղորդագրության մեջ այլ բան չի նշվել: Վերջին տարիներին Ալեքսանդրովսկայան հանդես էր գալիս Ավստրալիայի թիմի կազմում: Նրա զույգը Հառլի Ուինզդորն էր, ում հետ 2017 թվականին Ալեքսանդրովսկայան նվաճել էր աշխարհի պատանեկան […]
14:20 18.07.2020
Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել՝ հրավիրելով ԱՄՆ-ի հայության ուշադրությունը: «Իմ ընտանիքին ու ընկերներին եմ դիմում, այս կիրակի միացեք զոհված զինծառայողների ընտանիքների օգնության դրամահավաքին»,- ասվում է Մովսիսյանի տարածած հաղորդագրության մեջ: Դրամահավաքը կկայանա Լոս Անջելեսում: «Ուժն ամբողջ աշխարհում մեր միասնության և թվի մեջ է: Հայ զինվոր, մենք քո կողքին […]
14:05 18.07.2020
«Բարսելոնայի» ղեկավարությունը, ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի գլխավորությամբ, հանդիպում է ունեցել գլխավոր մարզիչ Էնրիկե Սետյենի հետ։ Որոշվել է, որ մարզիչը պատասխանատվություն ստանձնի «Օսասունայից» կրած 1-2 հաշվով պարտության համար։ Երբ Լա լիգան ավարտվի, թիմը 6 օր կունենա հանգստանալու համար, մինչ Չեմպիոնների լիգայի՝ «Նապոլիի» դեմ խաղին պատրաստվելը: Այդ ընթացքում Սետյենն ու ակումբը կմտածեն, թե ինչպես լավագույնս պատրաստվեն […]
14:00 18.07.2020
Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական մարզադպրոցի նոր շենքի նախագծային աշխատանքներն ավարտված են։ Երեկ քաղաքապետարանում հրավիրված հանրային լսումների ընթացքում մարզադպրոցի տնօրեն Գևորգ Ալեքսանյանը ներկայացրել է նոր մարզահամալիրի կառուցապատմանն առնչվող մանրամասները։ «Այնպիսի տարածք ընտրվեց, որ իր չափերով համապատասխանում է պահանջվող տիպային բազա կառուցելու համար, նեղվածք չէ և քաղաքի ցանկացած թաղամասից մեկ տրանսպորտով մարզիկները կկարողանան հասնել մարզադպրոց: Այստեղ, բացի […]
13:54 18.07.2020
Հայաստանի հավաքականի ու «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառումից հետո ադրբեջանցիները կոտրել են ֆուտբոլիստի քրոջ Instagram-ի միկրոբլոգը: Մոնիկա Մխիթարյանն այս մասին հայտնել է vnews.am-ին: Մոնիկայի պնդմամբ՝ դա ադրբեջանցիների պատասխանն է ֆուտբոլիստի հրապարակմանը։ Նրանք այդկերպ նպատակ են ունեցել նաև կոտրել Հայաստանի հավաքականի ավագի էջը, սակայն չի ստացվել: Հիշեցնենք, որ ֆեյսբուքյան իր պաշտոնական հարթակում Մխիթարյանն անդրադարձել էր Տավուշի […]
13:39 18.07.2020
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել այն մասին, որ մարզի 12 բնակավայրերում կառուցվել են արհեստական խոտածածկով ֆուտբոլային խաղադաշտեր: «ՀՖՖ, մարզի համայնքների և Շիրակի մարզպետարանի միջև նախորդ տարի մեկնարկած համագործակցության արդյունքում Շիրակի մարզի 12 բնակավայրերում արդեն ունենք 42մx22մ արհեստական խոտածածկույթով ֆուտբոլի դաշտեր»,- գրել է Պետրոսյանը: Մարզադաշտեր կառուցվել են Արթիկ, Մարալիկ, Ախուրյան, Աշոցք, […]
13:30 18.07.2020
Լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասը կվերադառնա «Ռեալ»: 39-ամյա իսպանացին կդառնա ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի խորհրդականը: Իսպանիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն հռչակված խաղացողի պարտականությունները կհստակեցվեն առաջիկայում: Կասիլյասը մադրիդյան թիմում անցկացրել է 725 հանդիպում: Հիշեցնենք, որ նա 2015 թվականին տեղափոխվեց «Պորտու»: 2019 թվականի մայիսին պորտուգալական թիմի մարզաբազայում սրտի կաթված ստանալուց հետո դուրս չեկավ խաղադաշտ:
13:13 18.07.2020
ՊՍԺ-ի ղեկավարությունը շարունակում է բանակցությունները Նեյմարի հետ: Ֆրանսիայի գործող չեմպիոնն ուզում է երկարաձգել համագործակցությունը բրազիլացու հետ, չնայած նրա՝ «Բարսելոնա» վերադառնալու մեծ ցանկությանը: Այս մասին հաղորդում է RMC Sport-ը: ՊՍԺ-ի և Նեյմարի միջև նոր համաձայնագրի ստորագրման շուրջ քննարկումներն ընթանում են արդեն մի քանի ամիս, սակայն մեծ առաջընթաց դեռ չկա: Նեյմարի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2022 […]
12:30 18.07.2020
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է իր նախկին ակումբի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» մասին ու գնահատել լավագույն քառյակում հայտնվելու շանսերը: «Մանչեսթեր Յունայթեդը» կհայտնվի լավագույն քառյակում, քանի որ լավ է խաղացել: Իսկ երբ լավ ես խաղում, արժանի ես տիտղոսին: Բայց բոլորն էլ գիտեն, որ նրանց բախտը ժպտացել է. նրանց բախտը ժպտացել է ավելի, քան մեկ անգամ: Օրինակ՝ […]
12:20 18.07.2020
«Բարսելոնայի» նախագահի թեկնածու Վիկտոր Ֆոնտը հայտարարել է, որ կատալոնական ակումբը գլխավոր տիտղոսների համար պայքարելու անկարողությունից, հնարավոր է, դառնա նոր «Միլան» կամ «Մանչեսթեր Յունայթեդ»: Ակումբը ընթացիկ մրցաշրջանում չի դարձել Իսպանիայի ո՛չ չեմպիոն, ո՛չ էլ գավաթակիր: Այդպիսի բան տեղի է ունենում առաջին անգամ վերջին 7 տարիների ընթացքում: ««Բարսելոնան» ռիսկի է գնում դառնալ Եվրոպայի ամենահաջողակ ակումբներից մեկը, որը ներկայումս […]
12:15 18.07.2020
Հուլիսի 17-ին կայացել է Կոտայքի Աբովյան համայնքի ավագանու նիստը: Ավագանու N 44-Ա որոշմամբ Աբովյան համայնքի Քաղաքային մարզադաշտը 15 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, որը 2 տարվա ընթացքում իրականացնելու է մարզադաշտի հիմնական և ընթացիկ վերանորոգումը: Մասնավորապես, տեղադրվելու է նոր խոտածածկ, վերանորոգվելու են մարզադաշտի տրիբունաները և հանդերձարանային հատվածները: Վերանորոգումից հետո մարզադաշտը համապատասխանելու […]
11:57 18.07.2020
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը նույնպես անդրադարձել է Տավուշի սահմանային գոտում տեղի ունեցող իրադարձություններին և ստեղծված իրավիճակին։ «Փառք ու պատիվ մեր զինվորներին։ Մենք միշտ եղել ենք, կանք ու կլինենք։ Հարգանքներով՝ Արթուր Աբրահամ»,-գրել է բռնցքամարտիկը։ Միացի՛ր հայկական ամեն
11:19 18.07.2020
«Տոտենհեմի» պաշտպան Սերժ Օրյեն խոսել է եղբոր ողբերգական մահվան և դրանից հետո իր վիճակի մասին։ «Ատելության կամ վրեժի զգացումով լցված չեմ մարդասպանի նկատմամբ։ Ես այնպիսի մասնագիտություն ունեմ, որ անհրաժեշտ է հանգիստ լինել։ Հանգիստ եմ ու հավատում եմ արդարությանը։ Իհարկե, շատ վշտացած եմ ու շարունակում եմ սգալ եղբորս մահը։ Եղբայրս հոգ էր տանում բոլորի մասին, երբ […]
11:17 18.07.2020
«Ռոմայի» ղեկավարությունը պատրաստվում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կազմակերպել ֆուտբոլիստների լայնածավալ վաճառք և բաժանվել առաջին թիմի 8 խաղացողից: Ըստ Corriere dello Sport-ի՝ ակումբը մտադիր է վաճառքի հանել Պատրիկ Շիկի, Ալեսանդրո Ֆլորենցիի, Ժուան Ժիզուսի, Խավիեր Պաստորեի, Դիեգո Պերոտիի, Իգնասիո Ֆացիոյի, Ռիկ Կրասդորուպի և Մարտին Օլսենի տրանսֆերները: Միևնույն ժամանակ, ակումբի ղեկավարությունը չի ցանկանում բաց թողնել ակումբի կիսապաշտպան […]
11:05 18.07.2020
«Բարսելոնայի» նախագահի թեկնածու Վիկտոր Ֆոնտը մեկնաբանել է Լիոնել Մեսսիի շուրջ ստեղծված իրավիճակը. «Նա դժբախտ է ու չգիտի՝ ինչ անել: Մեսսին, հավանաբար հիասթափված է, քանի որ վերջին շրջանում չի կարողանում նոր տիտղոսներ նվաճել, հատկապես Չեմպիոնների լիգայում: Հենց սրա վրա է պետք ուշադրություն դարձնել: Մենք ուզում ենք, որ նա վստահի մեզ: Եթե մենք սկսենք ղեկավարել ակումբը հաջորդ […]
09:28 18.07.2020
Ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն իր զորակցությունն է հայտնել Հայոց բանակին ու հայ զինվորներին: «Խստորեն դատապարտում եմ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվող գործողությունները ՀՀ պետական սահմանին։ Հատկապես անընդունելի է խաղաղ բնակչությանը թիրախավորելը, ինչը ցույց է տալիս ստոր թշնամու իրական դեմքը։ Մեր փառապանծ բանակի հզոր զինվորները հերթական անգամ ապացուցում են, որ տարածաշրջանի ամենահզոր և […]
09:23 18.07.2020
«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն կհանդիպի թիմի գլխավոր մարզիչ Կիկե Սետյենի հետ՝ քննարկելու թիմի ձախողման պատճառները: Հիշեցնենք, որ Լա լիգայի վերջին տուրում «Բարսելոնան» 1-2 հաշվով պարտվեց «Օսասունային»: Վերջին անհաջողություններից հետո Մեսսին «Բարսելոնային» որակել է որպես թույլ թիմ և կարծեք հայտնել, որ թիմն ի զորու չէ նման խաղով շրջանցել Չեմպիոնների լիգայի առաջիկա մրցակցին՝ «Նապոլիին», ում հետ առաջին […]
09:08 18.07.2020
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը ևս անդրադարձել է վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններին և հայտնել իր աջակցությունը: «Այս «սև» օրերին լրջորեն անհանգստացած եմ Ադրրբեջանի դաժան հարձակումներով և Հայաստանի խաղաղ քաղաքացիական բնակչության դեմ ռասիստական հայտարարություններով: Չնայած գլոբալ համավարակին՝ Ադրբեջանը խախտեց ՄԱԿ-ի՝ համաշխարհային հրադադարի կոչը և հարձակում սկսեց Հայաստանի վրա: Ադրբեջանը սպառնում է հրթիռային […]
18:36 17.07.2020
Հայաստանի ազգային հավաքականի և գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը իր զորակցությունն է հայտնել Հայոց բանակին։ Սարգիս Ադամյանը Instagram-ի «սթորի» բաժնում այս լուսանկարն է հրապարակել:
18:16 17.07.2020
Այսօր հրավիրած հեռավար մամուլի ասուլիսին ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսը խոսել է Հայաստանի ավարտված առաջնության մասին: Մարզիչը ընդհանուր առմամբ գոհ է առաջնությունից, նրա գնահատականներով` մրցակցությունը, հատկապես վերջնամասում, բավական բարձր է եղել: Կապարոսը անդրադարձել է նաև հայկական ակումբներում լեգեոներների թվի սահմանափակման հարցին: «Իհարկե, ցանկալի է, որ հայկական ակումբներում հայեր շատ խաղան: Դա բխում […]
17:32 17.07.2020
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսն այսօր հեռավար եղանակով պատասխանել է լրագրողների հարցերին: Հարցերի մի մասը վերաբերել է հավաքականի ներկայիս վիճակին, օրինակ՝ որո՞նք են մեր ընտրանու թույլ օղակները և ի՞նչ է արվելու դրանք ուժեղացնելու համար: Կապարոսն ասել է, որ չի պատասխանի այս հարցին, քանի որ համոզված է՝ մակեդոնացիները հետևում են ասուլիսին, և նրանք […]
17:10 17.07.2020
Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որը ներկայացնում ենք ստորև. «Հրավիրում եմ միջազգային բոլոր կառույցների ուշադրությունը ՀՀ Տավուշի մարզում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվող գործողություններին, ադրբեջանական իշխանությունների կողմից հնչող սպառնալիքներին: Հայ-ադրբեջանական պետական սահմանագծում հավաքական եկվորների կողմից բազմիցս խախտվում է անդորրը, վախկոտները հազիվ էլ գաղտնի ու […]
15:27 17.07.2020
Վարդան Մինասյանը հեռացավ Հայաստանի նորընծա չեմպիոն «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզչի պաշտոնից: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: «Հուլիսի 15-ին ավարտվեց Վարդան Մինասյանի և մեր ակումբի միջև կնքված պայմանագիրը, կողմերը համատեղ որոշում կայացրեցին չերկարաձգել պայմանագրի գործողության ժամկետը: Վարդան Մինասյանը գլխավորում էր թիմը 2018 թվականից: «Արարատ-Արմենիան» մարզչի գլխավորությամբ անցկացրել է 69 խաղ, տոնել 41 հաղթանակ, գրանցել […]