11:05 18.07.2020
«Բարսելոնայի» նախագահի թեկնածու Վիկտոր Ֆոնտը մեկնաբանել է Լիոնել Մեսսիի շուրջ ստեղծված իրավիճակը. «Նա դժբախտ է ու չգիտի՝ ինչ անել: Մեսսին, հավանաբար հիասթափված է, քանի որ վերջին շրջանում չի կարողանում նոր տիտղոսներ նվաճել, հատկապես Չեմպիոնների լիգայում: Հենց սրա վրա է պետք ուշադրություն դարձնել: Մենք ուզում ենք, որ նա վստահի մեզ: Եթե մենք սկսենք ղեկավարել ակումբը հաջորդ […]
09:28 18.07.2020
Ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն իր զորակցությունն է հայտնել Հայոց բանակին ու հայ զինվորներին: «Խստորեն դատապարտում եմ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվող գործողությունները ՀՀ պետական սահմանին։ Հատկապես անընդունելի է խաղաղ բնակչությանը թիրախավորելը, ինչը ցույց է տալիս ստոր թշնամու իրական դեմքը։ Մեր փառապանծ բանակի հզոր զինվորները հերթական անգամ ապացուցում են, որ տարածաշրջանի ամենահզոր և […]
09:23 18.07.2020
«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն կհանդիպի թիմի գլխավոր մարզիչ Կիկե Սետյենի հետ՝ քննարկելու թիմի ձախողման պատճառները: Հիշեցնենք, որ Լա լիգայի վերջին տուրում «Բարսելոնան» 1-2 հաշվով պարտվեց «Օսասունային»: Վերջին անհաջողություններից հետո Մեսսին «Բարսելոնային» որակել է որպես թույլ թիմ և կարծեք հայտնել, որ թիմն ի զորու չէ նման խաղով շրջանցել Չեմպիոնների լիգայի առաջիկա մրցակցին՝ «Նապոլիին», ում հետ առաջին […]
09:19 18.07.2020
Բունդեսլիգայի Youtube-յան ալիքը հերթական հետաքրքիր տեսանյութն է հրապարակել, որում ներկայացված են 2019/2020 մրցաշրջանի այն 10 գոլերը, որոնք ամենաանսպասելին են եղել դարպասապահների համար:
09:08 18.07.2020
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը ևս անդրադարձել է վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններին և հայտնել իր աջակցությունը: «Այս «սև» օրերին լրջորեն անհանգստացած եմ Ադրրբեջանի դաժան հարձակումներով և Հայաստանի խաղաղ քաղաքացիական բնակչության դեմ ռասիստական հայտարարություններով: Չնայած գլոբալ համավարակին՝ Ադրբեջանը խախտեց ՄԱԿ-ի՝ համաշխարհային հրադադարի կոչը և հարձակում սկսեց Հայաստանի վրա: Ադրբեջանը սպառնում է հրթիռային […]
18:16 17.07.2020
Այսօր հրավիրած հեռավար մամուլի ասուլիսին ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսը խոսել է Հայաստանի ավարտված առաջնության մասին: Մարզիչը ընդհանուր առմամբ գոհ է առաջնությունից, նրա գնահատականներով` մրցակցությունը, հատկապես վերջնամասում, բավական բարձր է եղել: Կապարոսը անդրադարձել է նաև հայկական ակումբներում լեգեոներների թվի սահմանափակման հարցին: «Իհարկե, ցանկալի է, որ հայկական ակումբներում հայեր շատ խաղան: Դա բխում […]
17:32 17.07.2020
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսն այսօր հեռավար եղանակով պատասխանել է լրագրողների հարցերին: Հարցերի մի մասը վերաբերել է հավաքականի ներկայիս վիճակին, օրինակ՝ որո՞նք են մեր ընտրանու թույլ օղակները և ի՞նչ է արվելու դրանք ուժեղացնելու համար: Կապարոսն ասել է, որ չի պատասխանի այս հարցին, քանի որ համոզված է՝ մակեդոնացիները հետևում են ասուլիսին, և նրանք […]
17:10 17.07.2020
Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որը ներկայացնում ենք ստորև. «Հրավիրում եմ միջազգային բոլոր կառույցների ուշադրությունը ՀՀ Տավուշի մարզում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվող գործողություններին, ադրբեջանական իշխանությունների կողմից հնչող սպառնալիքներին: Հայ-ադրբեջանական պետական սահմանագծում հավաքական եկվորների կողմից բազմիցս խախտվում է անդորրը, վախկոտները հազիվ էլ գաղտնի ու […]
15:27 17.07.2020
Վարդան Մինասյանը հեռացավ Հայաստանի նորընծա չեմպիոն «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզչի պաշտոնից: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: «Հուլիսի 15-ին ավարտվեց Վարդան Մինասյանի և մեր ակումբի միջև կնքված պայմանագիրը, կողմերը համատեղ որոշում կայացրեցին չերկարաձգել պայմանագրի գործողության ժամկետը: Վարդան Մինասյանը գլխավորում էր թիմը 2018 թվականից: «Արարատ-Արմենիան» մարզչի գլխավորությամբ անցկացրել է 69 խաղ, տոնել 41 հաղթանակ, գրանցել […]
15:23 17.07.2020
Լա լիգայում «Ռեալի» հաղթանակից հետո «Չելսին» բոնուսներ կստանա Էդեն Ազարի տրանսֆերի համար: Ինչպես հաղորդում է ESPN-ը՝ լոնդոնյան ակումբը 10-15 միլիոն ֆունտ սթեռլինգ կստանա «Ռեալից», քանի որ Իսպանիայի առաջնությունում մադրիդյան ակումբի հաղթանակի համար բոնուսները ներառված են Ազարի տեղափոխության մասին համաձայնագրում: Ազարի «Ռեալ» տեղափոխվելու մասին հայտարարվել էր 2019-ի հունիսին։ «Արքայական ակումբը» նրա տեղափոխության համար վճարել էր 130 […]
15:00 17.07.2020
Խառը մենամարտերի 30-ամյա ռուսաստանցի մարզուհի Ալեքսանդրա Ալբուն անկողնում արված անկեղծ լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում: View this post on Instagram A post shared by Alexandra Albu (@stitchalbu) on Jul 16, 2020 at 2:30am PDT Ալբուն վերջին մենամարտն անցկացրել է 2019 թվականի հոկտեմբերին Սինգապուրում՝ UFC Fight Night 162 մրցաշարում: Այդ մարտում նա մրցավարների […]
14:10 17.07.2020
Պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի «Զնամյա Տրուդա» թիմի դարպասապահ Անտոն Զաբորովսկին, որին վերջերս մարզումների ժամանակ հարվածել էր կայծակը, դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին ասել է ակումբի գլխավոր տնօրեն Իգոր Մայորովը: Թիմին Զաբորովսկին կմիանա երեքշաբթի: «Մենք կհանձնենք մրցանակներ, մենք կպատվենք այն մարզչին, որը նրան փրկեց, նաև կնշենք ամբողջ թիմի հաջողությունը, որը նվաճեց Մոսկվայի գավաթը ձմռանը»,- ասել է […]
14:05 17.07.2020
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին դժգոհ է Իսպանիայի առաջնության 37-րդ տուրի իր թիմի խաղից: «Մենք չէինք սպասում, որ խաղը կավարտվի այս կերպ, բայց այս պարտությունը բնութագրում է ամբողջ մրցաշրջանը: Մենք թույլ թիմ ենք, մեզ հաղթեցին ուժի և մոտիվացիայի շնորհիվ: «Բարսելոնան» կորցրեց շատ միավորներ, որտեղ մենք չպետք է դա անեինք: Ես արդեն ասել եմ, որ նման խաղով […]
13:51 17.07.2020
Երեկ Մադրիդի «Ռեալը» նվաճեց Իսպանիայի առաջնության չեմպիոնի տիտղոսը: Սա «արքայական ակումբի» գլխավոր մարզչի երկրորդ հաղթանակն էր Լա Լիգայում և 11-րդ գավաթը՝ մադրիդյան ակումբի ղեկին: Marca-ի հաղորդմամբ՝ Զիդանը 209 հանդիպում է անցկացրել «Ռեալի» ղեկին: Նրա օրոք թիմից միջինը 19 հանդիպում է պահանջվել մեկ տիտղոս նվաճելու համար: Համեմատության համար նշենք, որ «Ռեալի» պատմության ամենահաջողակ մարզիչ Միգել Մունյոսը […]
13:06 17.07.2020
Բրիջեր Ուոքեր անունով 6-ամյա տղան քրոջը փրկել է շան հարձակումից: Այդ արարքի համար WBC-ն նրան պատվավոր չեմպիոնի կոչում է շնորհել: Շունը կծել է տղային, և նրա դեմքին բազմաթիվ կարեր են դրվել: «Մենք վեցամյա Բրիջեր Ուոքերին WBC-ի պատվավոր չեմպիոնի կոչում ենք շնորհել իր համարձակ գործողությունների համար, որոնք արտացոլում են մարդկային լավագույն հատկանիշները: Բրիջե՛ր, դու հերոս ես»,- […]
13:00 17.07.2020
Հուլիսի 16-ին «Ռեալը» առաջնության ավարտից մեկ տուր առաջ ապահովեց Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը: Ըստ Goal-ի՝ այս մրցանակը 92-րդն էր «Ռեալի» հավաքածուում՝ 34 հաղթանակ ազգային առաջնությունում, 19-ը՝ երկրի գավաթում, 11-ը՝ Իսպանիայի Սուպերգավաթում, 1-ը՝ Լիգայի գավաթում, 13-ը՝ Չեմպիոնների գավաթում/Չեմպիոնների լիգայում, 7-ը՝ Աշխարհի ակումբային առաջնությունում, 4-ը՝ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթում, 2-ը՝ ՈՒԵՖԱ-ի գավաթում, 1-ը՝ Էվա Դուարտի գավաթում: «Բարսելոնան» ունի 91 տիտղոս՝ […]
12:50 17.07.2020
«Բավարիայի» կիսապաշտպանը մոտ է «Լիվերպուլ» տեղափոխվելուն: Ըստ Bild-ի տեղեկությունների՝ մերսիսայդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հավանություն է տվել 29-ամյա կիսապաշտպանի տեղափոխությանը, և «Լիվերպուլը» արդեն հասցրել է ֆուտբոլիստի հետ համաձայնեցնել անձնական պայմանագրի պայմանները: Ակումբները, սակայն, դեռ չեն կարողացել համաձայնության գալ հնարավոր տրանսֆերի գումարի չափի վերաբերյալ: «Բավարիան» Տիագոյի համար պահանջում է 40 միլիոն եվրո, իսկ «Լիվերպուլն» առաջարկում է […]
12:40 17.07.2020
«Ռեալը», Լա լիգայի 37-րդ տուրում սեփական հարկի տակ 2:1 հաշվով առավելության հասնելով «Վիլյառեալին» նկատմամբ, նվաճեց Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը: Զուգահեռ մրցավեճում «Բարսելոնան» սեփական դաշտում 1:2 հաշվով պարտվել է «Օսասունային»: Մրցաշրջանի ավարտից մեկ տուր առաջ «Ռեալը» 7 միավորով գերազանցում է «Բարսելոնային»: «Արքայական ակումբը» 34-րդ անգամ դարձավ Իսպանիայի չեմպիոն, ինչը լավագույն արդյունքն է: «Բարսելոնան» Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը նվաճել […]
12:29 17.07.2020
«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին կտրուկ է արտահայտվել Լա լիգայի 37-րդ տուրում «Օսասունայից» 1:2 հաշվով կրած պարտությունից հետո: «Անկեղծ ասած, մենք չէինք ուզում, որ ամեն ինչ այսպես ավարտվի: Բայց «Օսասունայի» հետ խաղը մեր ամբողջ մրցաշրջան պատկերն էր: Մենք շատ թույլ և խոցելի էինք: Երբ հակառակորդը հաղթում է մեզ ինտենսիվությամբ և ցանկությամբ, դա նորմալ չէ: Մենք չափազանց […]
11:23 17.07.2020
Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղի ունեցող գործողությունների հետ կապված, իր աջակցությունն է հայտնել սահմանին կանգնած հայ զինվորներին: «Մենք կանգնած ենք մեր զինվորների կողքին, ովքեր քաջաբար պաշտպանում են Հայաստանի սահմանները»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Մովսիսյանը:
22:44 16.07.2020
Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղի ունեցող գործողություններին: «Մեծագույն անհանգստությամբ հետևում եմ վերջին օրերին մեր հայրենիքի սահմանների վրա տեղի ունեցող լարվածության, թիրախավորված բնակավայրերի մասին լուրերին և ցանկանում զորակցությունս հայտնել մեր քաջ զինվորներին, ովքեր կյանքի գնով պաշտպանում են մեր հայրենիքը իրենց հերոսական գործողություններով: Խորին վշտով […]
18:10 16.07.2020
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՖՖ-ի նախկին նախագահին փաստացի պատկանող մի ընկերության և ֆեդերացիայի «տեխնիկական կենտրոն-ակադեմիայի» միջև 2013-ից 2018 թվականների ընթացքում կնքվել են ծառայությունների մատուցման պայմանագրեր՝ տարբեր տարիքային խմբերի սաների ուսումնամարզական հավաքներ անցկացնելու վերաբերյալ։ Պարզվել […]
22:48 15.07.2020
Իտալիայի Ա Սերիայի 33-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ կընդունի «Վերոնային»։ Հռոմեացիների գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հրապարակել է մեկնարկային կազմը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղը կսկսի մեկնարկային կազմում: «Ռոմայի» մեկնարկային կազմը․ Պաու Լոպես, Մանչինի, Կրիստանտե, Իբանյես, Ձապակոստա, Դիավարա, Վերետու, Սպինացոլա, Կառլես Պերես, Մխիթարյան, Ջեկո։ «Ռոմա» – «Վերոնա» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։45-ին։
14:45 15.07.2020
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի 3 ըմբիշի մոտ կորոնավիրուսի թեստի դրական պատասխան կա: Հուլիսի 15-ին նախատեսված ծաղկաձորյան հավաքը կհետաձգվի երկու շաբաթով: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը: Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը հուլիսի 15-ից երկշաբաթյա հավաք պետք է սկսեր Ծաղկաձորի մարզաբազայում: «Թիմը նախորդ օրը թեստավորում է անցել, 3 […]
14:30 15.07.2020
«Հոբրոյի» կիսապաշտպան Էդգար Բաբայանը Դանիայի Սուպերլիգայի պաշտոնական կայքի վարկածով ընդգրկվել է Սուպերլիգայի 33-րդ տուրի խորհրդանշական հավաքականում: Հիշեցնենք, որ «Լյունգբլյուի» հետ խաղում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը դարձել էր գոլային փոխանցման հեղինակ:
13:47 15.07.2020
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Յուրգեն Կլոպի («Լիվերպուլ») և Ժոզե Մոուրինյոյի («Տոտենհեմ») հայտարարությունները: Շաբաթվա սկզբին մարզական արբիտրաժային դատարանը հայտարարել էր Չեմպիոնների լիգայում «քաղաքայինների» որակազրկումը չեղարկելու մասին, որը ՈւԵՖԱ-ի որոշմամբ պետք է տևեր երկու մրցաշրջան: Մոուրինյոն այս որոշումը անվանել էր խայտառակություն և ֆինանսական ֆեյր-փլեյի վերջ, իսկ Կլոպն ասել էր, որ սա ֆուտբոլի համար […]
12:50 15.07.2020
«Վալենսիան» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է վաճառել 7 ֆուտբոլիստի: Այս մասին հայտնում է El Chiringuito TV-ն: Ըստ աղբյուրի տվյալների՝ «Վալենսիան» պատրաստ է այս ամռանը հրաժեշտ տալ Ֆրանսիս Կոկլենին, Յասպեր Սիլեսենին, Ժոֆրե Կոնդոգբիային, Մորենո Ռոդրիգոյին, Գոնսալու Գուեդեշին, Ֆերան Տորեսին և Դանիել Պարեխոյին: Իսպանիայի առաջնության 36 տուրից հետո «Վալենսիան» 50 միավորով 9-րդ տեղում է: Եվրագավաթների գոտուց […]
12:30 15.07.2020
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին գլխավորել է XXI դարի լավագույն ֆուտբոլիստների ցուցակը ակումբային մակարդակում անցկացված խաղերի և գոլերի հարաբերակցությամբ: Ցանկը կազմել է Give Me Sport կայքը։ 33-ամյա արգենտինացին 726 խաղում խփել է 630 գոլ, նրա միջին արդյունավետությունը կազմում է 0,87 գոլ՝ մեկ խաղում: Երկրորդ տեղում է «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը 626 գոլ է խփել 812 […]
11:45 15.07.2020
«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյին: RTL-ի տեղեկություններով՝ անգլիական ակումբը, Չեմպիոնների լիգայի խաղարկության ուղեգիր ձեռք բերելու դեպքում պատրաստ է Սանչոյի համար վճարել 120 միլիոն եվրո, որը պահանջում է «Բորուսիան»: Եթե «Մանչեսթեր Յունայթեդը» խաղա Եվրոպա լիգայում, ապա գործարքը չի կայանա: Նշենք, որ «Բորուսիան» պայման է դրել, որ եթե «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում […]