19:53 30.06.2020
«Մանչեսթեր Յունայթեդը» չի պատրաստվում գերավճարել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի համար: Մանչեսթերյան ակումբի ղեկավարությունում կարծում են, որ 20-ամյա անգլիացու համար ավելի քան 50 միլիոն ֆունտ սթեռլինգ չարժե վճարել: Ինքը՝ Սանչոն, ցանկանում է վերադառնալ Անգլիա: Նա «Մանչեսթեր Սիթիից» հեռացել է 2017 թվականին 8 միլիոն ֆունտ սթեռլինգի դիմաց, սակայն «Բորուսիան» ֆուտբոլիստի համար պահանջում է ավելի քան 100 […]
19:21 30.06.2020
23-ամյա դարպասապահ Ալեքսանդր Նյուբելը բուժզննում է անցել «Բավարիայում» և մյունխենցիների հետ պայմանագիր է կնքել մինչև 2025 թվականի հունիսի 30-ը: Այս մասին հայտնում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը: Վերջին հինգ տարիներին Նյուբելը հանդես է եկել «Շալկեում»: Նրա տեղափոխության համար «Բավարիան» պայմանավորվել էր դեռ այս տարվա հունվարին: «Նյուբելը ամենատաղանդավոր դարպասապահներից է: Նա կշարունակի կատարելագործվել «Բավարիայում»: Նա մեզանից […]
19:08 30.06.2020
Իտալիայի Ա սերիայի 28-րդ տուրում «Ռոման» մրցակցի հարկի տակ 2:0 հաշվով պարտվեց «Միլանին»: Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր ու դաշտում 69 րոպե անցկացրեց։ Հայ ֆուտբոլիստը խաղի ընթացքում 2 հարված է կատարել, որոնք դիպուկ չեն եղել։ Մխիթարյանի կատարած 25 փոխանցումների 80 տոկոսը ճշգրիտ է եղել։
19:06 30.06.2020
UFC-ի չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովի մենեջեր Ալի Աբդել-Ազիզը հայտնել է, թե որքան հոնորար է ստանում մարզիկը հրապարակային ելույթների համար: Ավելի վաղ Forbes ամսագրում նշվում էր, որ Հաբիբը հասարակության առջև ելույթների համար ստանում է 78 հազար դոլար: «Դա այնքան էլ այդպես չէ: Նա հրապարակային ելույթների համար օրական ստանում է նվազագույնը 300 հազար դոլար»,- գրել է Աբդել-Ազիզը Twitter-ում: […]
15:04 30.06.2020
ՄՅՈՒ-ի նախկին կիսապաշտպան Ռոյ Քինը Ադրբեջանի հավաքականի գլխավոր մարզիչը դառնալու առաջարկ է ստացել։ Այս մասին հաղորդում է The Sun-ը։ Քինն ավելի վաղ գլխավորել է «Սանդերլենդը» (2006-2008թթ.) և «Իպսվիչ Թաունը» (2009-2011թթ.), ինչպես նաև եղել է Իռլանդիայի հավաքականի մարզչի օգնականը (2013-2018թթ.), պատրաստ է նորից վերադառնալ մարզչական աշխատանքի, ու Ադրբեջանի հավաքականի համար նա թիվ մեկ ընտրությունն է։ Նշվում […]
13:42 30.06.2020
Goal պարբերականը ներկայացրել է «Ոսկե գնդակի» հիմնական հավակնորդների թարմացված վարկանիշը։ Ցուցակը գլխավորում է «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին։ Երկրորդ տեղում «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն է, որը նախկինում չորրորդն էր։ Լավագույն եռյակը եզրափակում է «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրյույնեն։ Լավագույն եռյակից դուրս է մնացել կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, որը մինչ այս հավակնորդների ցուցակում […]
13:18 30.06.2020
ՈՒԵՖԱ-ն հաստատել է Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման փուլի հանդիպումների նոր ժամկետները: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Հայաստանի Մ-21 հավաքականն ընդգրկված է որակավորման առաջին խմբում, որտեղ մրցակիցներն են Իտալիայի, Շվեդիայի, Իռլանդիայի, Իսլանդիայի և Լյուքսեմբուրգի Մ-21 հավաքականները: Ստորև ներկայացնում ենք Հայաստանի Մ-21 հավաքականի մասնակցությամբ որակավորման փուլի վերջին 4 հանդիպումների նոր խաղացանկը. 08.09.2020 Լյուքսեմբուրգ Մ-21 […]
12:30 30.06.2020
Իսպանական «Վալենսիայի» գլխավոր մարզիչ Ալբերտ Սելադեսը չի շարունակի աշխատանքն ակումբում: Այս մասին պաշտոնապես հայտնել է «Վալենսիայի» մամուլի ծառայությունը: Ակումբի ղեկավարությունը դժգոհ է ընթացիկ մրցաշրջանում «Վալենսիայի» ցուցանիշներից և որոշել է խզել Սելադեսի հետ պայմանագիրը: Լա Լիգայի 32 տուրերից հետո «Վալենսիան» 46 միավորով մրցաշարային աղյուսակի 8-րդ տեղում է: 44-ամյա մասնագետը «Վալենսիայի» գլխավոր մարզիչի պաշտոնը ստանձնել էր 2019 […]
12:16 30.06.2020
«Լիվերպուլի» նախկին պաշտպան Անդրե Ուիզդոմը զինված հարձակման է ենթարկվել: Անգլիական պարբերականների տեղեկություններով՝ անհայտ անձը հարձակվել է ֆուտբոլիստի վրա այն պահին, երբ վերջինս փորձել է դուրս գալ մեքենայից: Հանցագործը դանակով հարվածել է Ուիզդոմին, ապա գողացել է նրա մոտ եղած բոլոր թանկարժեք իրերը և դիմել փախուստի: Դեպքից անմիջապես հետո ֆուտբոլիստը տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակն այժմ կայուն […]
12:07 30.06.2020
Կազանում նախատեսված ԱՊՀ երկրների առաջին խաղերի անցկացման նախնական ժամկետ է նշանակվել սեպտեմբերի 4 -11-ը: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը։ Հարցի շուրջ բանակցությունները շարունակվում են։ Հնարավոր է՝ խաղերը կորոնավիրուսի համավարակի պատճառով հետաձգվեն, քանի որ ամբողջ աշխարհում հազարավոր սպորտային միջոցառումներ են չեղարկվում ու հետաձգվում: Ամեն դեպքում, եթե խաղերը կայանան, ապա դրանց կմասնակցեն ԱՊՀ 11 երկրների 14-23 […]
12:00 30.06.2020
Ինչպես երեկ տեղեկացրել էինք, «Յուվենթուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ մինչև 2021 թվականը։ «Բուֆֆոնը մյուս մրցաշրջանի ավարտին արդեն 43 տարեկան կլինի։ Սակայն նա դեռ լավ մարզավիճակում է: Իտալացի դարպասապահի հետ նոր պայմանագիր կնքելու առիթով «Յուվենթուսը» Instagram-յան իր էջում գեղեցիկ տեսանյութ է հրապարակել: «Սուպերմենը շարունակում է թռչել «Յուվենթուսի» հետ»,-գրված է տեսանյութի նկարագրության մեջ։
11:39 30.06.2020
Transfermarkt-ը ներկայացրել է 21-րդ դարում յուրաքանչյուր մրցաշրջանում ամենաշատ գոլային փոխանցումներ կատարած ֆուտբոլիստների ցանկը, որում հայտնվել է նաև Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը. 2015/16 մրցաշրջանում Մխիթարյանը հանդես է եկել «Բորուսիայի» կազմում, և բոլոր մրցաշարերում միասին 32 գոլային փոխանցում է կատարել: Ընդ որում, ընդհանուր ցուցակում Մխիթարյանի ցուցանիշը երկրորդն է: Մխիթարյանից ավելի շատ՝ 35 փոխանցում 2012/2013 սեզոնին կատարել […]
11:31 30.06.2020
Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը հրաժարվել է երկրորդ անգամ կորոնավիրուսի թեստ հանձնել: Անցած երեքշաբթի սերբ թենիսիստի և նրա կնոջ մոտ հաստատվել էր Covid-19։ Ջոկովիչը հայտնել էր, որ 5 օր հետո երկրորդ անգամ է թեստավորվելու։ Սակայն որևէ մեկը Նովակին չի պարտադրել նորից թեստավորվել, ինչից հետո սերբ թենիսիստը հրաժարվել է 2-րդ անգամ թեստավորվելու մտքից։ Հիշեցնենք, որ Adria […]
11:29 30.06.2020
«Բարսելոնայի» ղեկավարությունը հանդիպում է անցկացրել թիմի գլխավոր մարզիչ Էնրիկե Սետյենի հետ։ Այս մասին հաղորդում է AS-ը։ Աղբյուրի տեղեկացմամբ՝ կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Բարտոմեուն, ինչպես նաև Էրիկ Աբիդալը, Օսկար Գրաուն ու Խավյեր Բորդասը գնացել են մարզչի տուն՝ քննարկելու «Բարսելոնայում» ստեղծված իրավիճակը։ Հաղորդվում է, որ նրանք աջակցություն են հայտնել մասնագետին, ու հանդիպումն ավարտվել է «եղբայրական գրկախառնություններով»։ Ակումբի […]
10:36 30.06.2020
Ռումյան Հովսեփյանն այլևս բուլղարական «Արդայում» չէ։ Այս մասին տեղեկացրել է ակումբի պաշտոնական կայքը։ Նշվում է, որ պայմանագիրը խզվել է երկկողմ համաձայնությամբ։ Հովսեփյանից բացի, ակումբը բաժանվել է ևս 12 խաղացողից։ Հաղորդվում է, որ ակումբի ղեկավարությունը դժգոհ է թիմի խաղից, ու այսպես շարունակվելու դեպքում ավելի շատ խաղացողներ կհեռանան թիմից։
10:21 30.06.2020
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ցուցադրել է իր նոր սանրվածքը: Lուսանկարում նա կիսապաշտպան Խուան Կուադրադոյի հետ է: Պորտուգալացին գանգրացրել է մազերը, ճիշտ այնպես, ինչպես Կուադրադոյի մոտ է: «Ի՞նչ կարծիքի եք եղբորս նմանվելու իմ փորձի մասին»,- հարցրել է Ռոնալդուն երկրպագուներին սոցիալական ցանցերում: What do you think about my look like my brother Panita ?! ?? pic.twitter.com/OUpYQApFfT — […]
22:08 29.06.2020
Ուկրաինական «Կարպատներ» ակումբը կարող է դադարեցնել գործունեությունը: Ակումբը լուրջ ֆինանսական խնդիրներ ունի և պայքարում է գոյության համար: Նշվում է, որ առաջիկա տուրի «Մարիուպոլի» դեմ հանդիպումը կարող է չեղարկվել: Ակումբի 50%-ի բաժնետեր Օլեգ Սմալիյչուկը ցանկանում էր գնել բաժնեմասի մյուս հատվածը, սակայն, գործարքը չեղարկվել է: Մեծ է հավանականությունը, որ «Կարպատները» չեն կարողանա ավարտին հասցնել Ուկրաինայի Պրեմիեր Լիգայի […]
21:57 29.06.2020
Տոկիոյի Օլիմպիական Խաղերի կազմակերպիչները չեղարկել են Խաղերի մեկնարկի մեկ տարվա հետհաշվարկը, որը նախատեսված էր հուլիսի 23-ին։ Պատճառը կորոնավիրուսի տարածման վտանգն է։ Տոկիոյի նահանգապետի թեկնածուներից Տարո Յամամոտոն հայտարարել է, որ ընտրություններում հաղթելու դեպքում կչեղարկի Խաղերը։ Նահանգապետի ընտրությունը նշանակված է հուլիսի 5-ին: Ավելի վաղ նշել էինք, որ Տոկիոյի բնակիչների կեսից ավելին դեմ է Ճապոնիայի մայրաքաղաքում ամառային Օլիմպիական […]
21:50 29.06.2020
Գերմանական Mercedes ընկերությունը ներկայացրել է Formula 1-ի 2020 թվականի բոլիդի նոր գունավորումը: Լուիս Հեմիլթոնը և Վալտեր Բոտասը մրցումներին կմասնակցեն սև բոլիդներով: «Ներկայացնում ենք մեր մեքենայի նոր գունավորումը: Սա նշան է, որ ռասիզմը տեղ չունի մեր կյանքում: Մենք հարգում ենք բազմազանությունը. դա մեր թիմի գլխավոր գաղաբարներից մեկն է»,- գրված է հայտարարության մեջ: Formula 1-ի մրցաշրջանը նախատեսվում […]
21:35 29.06.2020
NBA-ի քառակի չեմպիոն Շաքիլ Օ’Նիլը բասկետբոլ խաղալիս կոտրել է զամբյուղը: Օ’Նիլը խաղում էր HORSE NFL-ի ներկայացուցիչ Ռոբ Գրոնկովսկու հետ միասին: Մի պահ բասկետբոլիստը գնդակը նետելու ժամանակ չի կարողացել հաշվարկել իր ուժը և կոտրել է զամբյուղը: Shaq is playing Gronk in HORSE and just ripped the rim off ? (via Medium Rare) pic.twitter.com/iLEiTzwrzK — SportsCenter (@SportsCenter) […]
21:02 29.06.2020
«Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան 15-րդ անգամ սեփական դարպասը պահեց անառիկ։ Բելգիացի դարպասապահը 29 խաղերից 15-ում գնդակ բաց չի թողել: Եվրոպական թոփ-5 լիգաներում այսպիսի ցուցանիշ ունի միայն «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը։ Կուրտուան, սակայն, ևս 6 հանդիպում ունի անցկացնելու և Նոյերին շրջանցելու, մինչդեռ Բունդեսլիգան ավարտվել է։ Կուրտուան նաև Զամորայի մրցանակի գլխավոր ֆավորիտն է։ Նա 18 գնդակ է […]
19:37 29.06.2020
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել է 21-րդ դարում յուրաքանչյուր մրցաշրջանում ամենաշատ գոլային փոխանցումներ կատարած ֆուտբոլիստների ցանկում: Հայ ֆուտբոլիստը 2015/16 մրցաշրջանում Դորտմունդի «Բորուսիայի» կազմում բոլոր մրցաշարերում միասին 32 գոլային փոխանցման հեղինակ է դարձել, ինչը մրցաշրջանի լավագույն արդյունքն էր: Ամբողջական ցանկն […]
19:32 29.06.2020
Շախմատի աշխարհի չեմպիոնի համար մրցախաղը կկայանա մեկ տարի անց՝ 2021 թվականին: Այս մասին հայտարարել է ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչը: Տեղափոխության պատճառը կորոնավիրուսի պանդեմիան է: Դվորկովիչի խոսքերով` այդ մասին պաշտոնական հայտարարությամբ ՖԻԴԵ-ն հանդես կգա առաջիկայում: Կազմակերպիչները քննարկում են մրցախաղը կա՛մ գարնանը, կա՛մ աշնանը անցկացնելու տարբերակները: Շատ բան կախված կլինի նրանից, թե երբ հնարավոր կլինի ավարտել հավակնորդների […]
19:27 29.06.2020
ՌՊԼ-ի 25-րդ տուրի խաղը «Ուրալի» հետ «Օրենբուրգը» կանցկացնի երիտասարդական կազմով: Ակումբը ստիպված է գնացել այս որոշմանը: «Օրենբուրգը», մի քանի ֆուտբոլիստների մոտ կորոնավիրուսի բացահայտումից հետո, ստիպված էր բաց թողնել 24-րդ տուրի՝ «Կրասնոդարի» հետ հանդիպումը: Դրա պատճառով թիմին տեխնիկական պարտություն գրանցվեց 0-3 հաշվով: Հիմա ակումբում չեն ցանկանում, որ նույն իրավիճակը կրկնվի: Հանդիպումը տեղի է ունենալու հուլիսի 1-ին: […]
19:20 29.06.2020
Կրկնակի օլիմպիական չեմպիոնուհի Ելենա Իսինբաևան պատմել է ինքնամեկուսացման ընթացքում ժամանակի զգացողության փոփոխության մասին: Այս մասին նա գրել է «Ինստագրամի» իր էջում: Նա խոստովանել է, որ ինքնամեկուսացման շրջանում օրերն ու շաբաթները ջնջվել են իր համար: «Օրերը իրար նման չեն, բայց լիարժեք օրվա կամ լիարժեք գիշերվա զգացողություն չկա: Արթնացար, աչքդ թարթեցիր, արդեն ցերեկ է, մի հատ էլ […]
19:08 29.06.2020
42-ամյա Ջանլուիջի Բուֆոնը նոր պայմանագիր է կնքել «Յուվենթուսի» հետ: Այս մասին հայտնել է թուրինյան ակումբի պաշտոնական կայքը: Դարպասապահի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի ամառը: Բուֆոնը «Յուվենթուսում» է խաղում 2001 թվականից: 2018 թվականին նա տեղափոխվեց ՊՍԺ, սակայն մեկ տարի անց վերադարձավ: Ի դեպ, մեկ տարվա նոր պայմանագիր է կնքել ակումբը նաև 35-ամյա պաշտպան Ջորջիո […]
18:43 29.06.2020
Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Անատոլի Կարպովը մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, որ ավստրալական ռադիոհեռարձակող կորպորացիան շախմատը համարել է ռասիստական խաղ: Եզրակացությունը հիմնված է շախմատիստների պատասխանների վրա: Նրանց հետևյալ հարցն է ուղղվել. «Արդյո՞ք շախմատը ռասիստական խաղ է, քանի որ խաղը սկսելու իրավունքը պատկանում է սպիտակներին»: «Իսկական մարազմի դարաշրջան է սկսվել: Ի՞նչ կապ ունի փառահեղ պատմությամբ այս […]
18:41 29.06.2020
Սերբիայի վարչապետ Աննա Բռնաբիչը աջակցել է թենիսիստ, աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչին, որին մեղադրում են թենիսի ցուցադրական մրցաշար կազմակերպելու համար: Հիշեցնենք, որ այդ մրցաշարի ժամանակ կորոնավիրուսի բռնկում էր գրանցվել: Վարակված թենիսիստների թվում է եղել նաև ինքը՝ Ջոկովիչը: «Ամբողջությամբ աջակցում եմ Նովակ Ջոկովիչին: Նա գործել է մարդկային մղումներով, ոչ միայն Սերբիայի, այլ ամբողջ տարածաշրջանի համար: Քաղաքականությունը […]
16:21 29.06.2020
Խառը մենամարտերի նախկին մարտիկ, դերասանուհի և մոդել Ջինա Կարանոն սոցցանցերում առանց հագուստի լուսանկար է հրապարակել: «Ես ազատությունը համարում եմ սեքսուալ: Այնքան սեքսուալ է, որ նույնիսկ դրա համար խոսքեր չկան։ Դու արթնանում ես առավոտյան և զգում, որ կարող ես անել այն, ինչ ուզում ես»,- գրել է Կարանոն` մեջբերելով ամերիկացի հայտնի երաժիշտ և կիթառահար Փրինսի խոսքերը: Կարանոն […]
16:03 29.06.2020
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է իսպանական Լա լիգայի 32-րդ տուրում «Էսպանյոլի» նկատմամբ տարած հաղթանակը: Խաղն ավարտվել էր 1-0 հաշվով: «Խաղացողներից շատ գոհ եմ, հեշտ չէր հաղթել այս խաղում: Ես ուշադրություն չեմ դարձնում մեր առաջատար լինելուն: Ամեն ինչ կորոշվի վերջին տուրում: Տեսեք, թե որքան դժվար էր մեզ համար խաղալ հետնապահի հետ: Այս լիգայում դուք […]