TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+17.09 oC

ՍՊՈՐՏ

Նովակ Ջոկովիչն արձագանքել է քննադատություններին

11:57 29.06.2020

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն արձագանքել է իր հասցեին ուղղված քննադատություններին: Հիշեցնենք՝ սերբ թենիսիստի կազմակերպած Adria Tour ցուցադրական մրցաշարի ժամանակ կորոնավիրուսի դեպքեր էին գրանցվել, այդ թվում նաև թենիսիստներ Գրիգոր Դիմիտրովի, Բորնա Չորիչի և անձամբ Ջոկովիչի մոտ: Մրցաշարը մնացել էր անավարտ, իսկ Ջոկովիչը՝ հայտնվել քննադատությունների թիրախում: «Նավը չի խորտակվում երբ ջրում է, խորտակվում է, երբ ջուրն […]

̰
Պովետկին-Ուայթ սուպերմենամարտը տեղափոխվել է օգոստոսի 22. պատճառը Չեմպիոնների լիգան է

11:45 29.06.2020

Ալեքսանդր Պովետկին – Դիլիան Ուայթ սուպերմենամարտը տեղափոխվել է օգոստոսի 22:  Մեմամարտի կազմակերպիչների ծրագրերին խանգարել է Չեմպիոնների լիգան: «Մենք նախատեսում էինք սկսել մրցաշարը հուլիսի 25-ին, օպտիմալ օր էինք փնտրում Ուայթի համար: Հետո մեզ խանգարեց  Չեմպիոնների լիգան: Մեզ ասացին, որ ՉԼ խաղերը կայանալու են օգոստոսի 8-15-ը: Մենք էլ որոշեցինք տեղափոխել գլխավոր մենամարտը ՉԼ ավարտից մեկ շաբաթ հետո: […]

̰
Ցնցող մարտ էր. Ջասթին Գեթժին՝ Պորյե-Հուքեր մենամարտի մասին

11:34 29.06.2020

UFC-ի գործող ժամանակավոր չեմպիոն Ջասթին Գեթժին պատմել է Պորյե-Հուքեր մենամարտից ստացած տպավորությունների մասին:  Մենամարտը գլխավորն էր UFC Vegas 4 մրցաշարում: Հիշեցնենք, որ Պորյե-Հուքեր մենամարտը համարվել է ընթացիկ տարվա ամենադիտարժաններից մեկը, որում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր Պորյեն: «Ցնցող մնենամարտ էր: Դասթինը հրաշալի հաղթանակ տարավ, իսկ Դենն ասաց, որ մեծ սեղանի առջև իր տեղն ունի արդեն», […]

̰
Ես և իմ մարզչական շտաբը պատրաստվում ենք գլխավորել «Բարսելոնան». Չավի Էռնանդես

11:28 29.06.2020

Կատարական «Ալ-Սադդա» ակումբի մարզիչ, Չավի Էռնանդեսը հայտնել է, որ հույս ունի մոտ ապագայում գլխավորել «Բարսելոնան»:   Հիշեցնենք, որ Չավին համարվում է կատալոնական ակումբի լեգենդներից մեկը: Ակումբում նա հանդես է եկել 1998-2015 թվականներին: «Իմ ամենամեծ երազանքը «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ դառնալն է: Շատ եմ ուզում վերադառնալ ակումբ և արդյունքի հասնել: Ցանկալի է լինեն պայմաններ, որոնք թույլ կտան ամեն […]

̰
«Բարսելոնայի» նախկին մարզիչ Էռնեստո Վալվերդեն կարող է գլխավորել «Վալենսիան»

11:25 29.06.2020

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ էռնեստո Վալվերդեն կարող է ստանձնել «Վալենսիայի» գլխավոր մարզչի պաշտոնը: Այս մասին գրել է Onda Cero-ն: Նշվում է, որ 56-ամյա մասնագետը տուն է փնտրում Վալենսիայում: «Վալենսիան» մտադիր է  հեռացնել թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Ալբերտ Սելադեսին: Նրա գլխավորած թիմն անցկացրել է 4 հանդիպում՝ կրելով 3 պարտություն: «Վալենսիայի» ղեկավարները պատրաստ են բարձր աշխատավարձ […]

̰
Ամերիկացի ֆուտբոլիստը հոմոֆոբիայի համար հեռացվել է ակումբից

10:43 29.06.2020

Ամերիկացի ֆուտբոլիստ Քրիստիան Ջոնսը հոմոֆոբիայի համար հեռացվել է «Էդմոնթոն Էսկիմոս» ակումբից: Այս մասին գրված է ակումբի թվիթերյան էջում: Ջոնսը ներկայացնում է ամերիկյան ֆուտբոլ մարզաձևը: Հունիսի 27-ին նա իր թվիթերյան էջում գրել էր, որ լավ չի վերաբերվում նույնասեռականներին, բիսեքսուալներին, տրանսգենդերներին: Ջոնսը նաև պատասխանել էր օգտատերերի քննադատական մեկնաբանություններին և ասել, որ չի զղջում դրա համար: Հոմոֆոբիան դա […]

̰
2018 թվականի ԱԱ-ից հետո 2000-ից ավելի օտարերկրյա երկրպագուներ մնացել են ՌԴ-ում

10:37 29.06.2020

2018 թվականի ԱԱ-ից հետո 2000-ից ավելի օտարերկրյա երկրպագուներ մնացել են ՌԴ-ում: Այս մասին գրել է ռուսական «Կոմերսանտ» թերթը: «Իրավապահների տվյալներով՝ այդ քաղաքացիները մուտք են գործել ՌԴ Աշխարհի առաջնության նախաշեմին, առանց վիզաների, այլ ընդամենը երկրպագուների անձնագրերով: Ներկայումս նրանք համարվում են անօրինական միգրանտներ»,-ասել է  ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Եվգենի Իվանովը:

̰
Պյանիչ-«Բարսելոնա» գործարքը ևս կայացած է

10:32 29.06.2020

Այսօր պաշտոնապես կհայտարարվի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի՝ «Բարսելոնա» և կիսապաշտպան Արթուրի՝ «Յուվենտուս» տեղափոխվելու մասին: Goal-ը հայտնում է, որ բոսնիացին արդեն պայմանագիր է կնքել կատալոնական ակումբի հետ: Այսպիսով, «Յուվենտուսը» 70+5 միլիոն եվրո է վճարելու «Բարսելոնային», իսկ «Բարսելոնան» Պյանիչի համար՝ 60 միլիոն+ բոնուսներ։ Սա նշանակում է, որ տրանսֆերների միջև տարբերությունը կազմելու է ավելի քան 15 միլիոն եվրո։

̰
«Բարսելոնային» խանգարում է սեփական ուժերի նկատմամբ վստահության պակասը․ Կիկե Սետյեն

09:58 29.06.2020

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էնրիկե Սետյենը մեկնաբանել է «Սելտայի» հետ ոչ ոքի արդյունքը Պրիմերայի 32-րդ տուրի խաղում։ «Խաղի վերջին րոպեներին «Սելտան» մեծ ռիսկի դիմեց և գոլ խփեց, ինչը նրանց պարգևեց մեկ միավոր։ Մենք պետք է այդպիսի իրավիճակում չհայտնվեինք, քանի որ գերազանցում էինք առաջին խաղակեսում։ Պետք է ընդմիջման գնայինք հաշվի մեջ ավելի մեծ առավելությամբ։ Առավելությունը գոլերի վերածելուն […]

̰
15 տարի Բեքհեմի վարած մեքենան վաճառվում է ավելի քան կես միլիոն դոլարով

09:49 29.06.2020

Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմի Aston Martin V8 Volante-ն ավտովաճառքի հայտնի կայքերից մեկում վաճառվում է 550 հազար դոլարով: Այս մասին հաղորդում է բրիտանական The Sun-ը։ Բեքհեմն այն վաճառել էր 2018 թվականին՝ 15 տարի վարելուց հետո։ Aston Martin-ի այս մոդելից արտադրվել է ընդամենը 78 հատ։ Այն ունի 432 ձիաուժ հզորություն։  

̰
Ո՞ր թիմերը կլքեն Բունդեսլիգան, և որո՞նք կլինեն նորեկները

09:41 29.06.2020

Ավարտվեց նաև Բունդեսլիգա 2-ը: Այժմ արդեն հայտնի է, թե որ թիմերն են հանդես գալու Գերմանիայի առաջնության 2020-21 գլխավոր մրցաշրջանում։ Բունդեսլիգան լքում են «Ֆորտունան» ու «Պադերբորնը»,  իսկ Բունդեսլիգայի գալիք մրցաշրջանում ելույթ կունենան «Արմինիան» ու «Շտուտգարտը»։ Երրորդ թիմը կորոշվի Բրեմենի «Վերդերի» ու «Հայդենհայմի» անցումային խաղում:

̰
Աղմկոտ գործարքը կայացավ. Արթուր Ռամոսը 5 տարվա պայմանագիր է կնքել «Յուվենտուսի» հետ

09:23 29.06.2020

«Բարսելոնայի» բրազիլացի կիսապաշտպան Արթուր Ռամոսը 5 տարվա պայմանագիր է կնքել Թուրինի «Յուվենտուսի» հետ: Այս մասին  Թվիթերի իր էջում գրել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն: Աղյուրի փոխանցմամբ, «Յուվենտուսի» բոսնիացի կիսապաշպան Միրալեմ Պյանիչը հաջողությամբ բուժզննում է անցել «Բարսելոնայի» կազմում խաղալու համար: Իսպանական և իտալական ակումբներն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կփոխանակվեն խաղացողներով՝ «Յուվենտուսի» կողմից լրացուցիչ 10 մլն եվրոյի չափ […]

̰
Անգլիայի գավաթի կիսաեզրափակչի վիճակահանությունը հայտնի է. «Չելսին» կմրցի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ

09:14 29.06.2020

Անգլիայի գավաթի խաղարկության 1/2 կիսաեզրափակչի վիճակահանության արդյունքներով՝ Լոնդոնի «Չելսին» կխաղա «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: «Արսենալը» վիճակահանությունից հետո սպասում էր «Նյուքասլ Յունայթեդ»-«Մանչեսթեր Սիթի» զույգի հաղթողին: Այս մրցավեճում հաղթող դարձավ «Մանչեսթեր Սիթին», որն էլ կմրցի լոնդոնյան ակումբի հետ:

̰
Գուտին Բենզեմայի փոխանցումը «կախարդական» է անվանել

09:06 29.06.2020

Համացանցում լայն քննարկման է արժանացել Կարիմ Բենզեմայի ֆանտաստիկ գոլային փոխանցումը, որն, ըստ էության, հաղթանակ է բերել «Ռեալին» «Էսպանյոլի» հետ արտագնա խաղում: Նա կրունկով՝ առանց նայելու, գնդակը մրցակցի ոտքերի արանքով հասցեագրել է Կազեմիրոյին. վերջինս էլ գրավել է տանտերերի դարպասը: Ի դեպ, սա Բենզեմայի 117-րդ գոլային փոխանցումն էր «Ռեալի» կազմում անցկացրած բոլոր հանդիպումներում: Բենզեմայի փայլուն փոխանցմանն անմիջապես […]

̰
Կոնֆլիկտ «Սելթայի» հետ խաղից հետո. «Բարսելոնայի» ֆուտբոլիստները դժգոհ են Սետյենից

08:57 29.06.2020

«Բարսելոնայի» ֆուտբոլիստներն Իսպանիայի առաջնության 32-րդ տուրի՝ «Սելթայի» հետ խաղից հետո իրենց դժգոհությունն են հայտնել թիմի գլխավոր մարզիչ Էնրիկե Սետյենին: Այս մասին գրել է  Marca-ն: Խաղը, հիշեցնենք, ավարտվել էր 2-2 հաշվով: Աղբյուրի փոխանցմամբ, կոնֆլիկտը տեղի է ունեցել հանդերձարանում: Ֆուտբոլիստները հանդիմանել են մարզչին՝ որոշ տակտիկական որոշումների համար: Ֆուտբոլիստները գոհ չեն եղել նաև մարզչի աշխատանքի որոշ մեթոդներից, ու […]

̰
«Ինտերը» հյուրընկալվելիս կամային հաղթանակ տարավ «Պարմայի» նկատմամբ

08:51 29.06.2020

Ա սերիայի 28-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվելիս կամային հաղթանակ տարավ  «Պարմայի» նկլատմամբ: Խաղն ավարտվեց 1-2 հաշվով։ Խաղի 15-րդ րոպեին Ժերվինյոն առաջ մղեց դաշտի տերերին։ 69-րդ րոպեին մրցավարը ոչ սպորտային արարքի համար կարմիր քարտ ցույց տվեց հյուրերի պահեստային դարպասապահ Տոմասո Բեռնիին։ 84-րդ րոպեին պաշտպան Ստեֆան դե Վրեյը հավասարեցրեց հաշիվը։ Մեկ րոպե անց մրցավարը դաշտից հեռացրեց «Պարմայի» կիսապաշտպան […]

̰
«Ռեալը» հաղթեց և առաջ անցավ «Բարսելոնայից»

08:48 29.06.2020

Լա Լիգայի 32-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» մրցակցի հարկի տակ նվազագույն հաշվով հաղթել է «Էսպանյոլին»։ Առաջին կեսի վերջին րոպեին Քարիմ Բենզեման գեղեցիկ փոխանցում է կատարել Կազեմիրոյին, որն էլ չի վրիպել: Այդպիսի հետ փոխանցում ժամանակին հենց Բենզեմային արել էր մադրիդցիների նախկին ֆուտբոլիստ Գուտին, որից հետո ֆրանսիացին գրավել էր «Դեպորտիվոյի» դարպասը։ Այսպիսով, «Ռեալը» 71 միավորով գլխավորել է Պրիմերայի […]

̰
Եղիշե Մելիքյանը պաշտոնապես նշանակվեց «Ալաշկերտի» մարզիչ

08:43 29.06.2020

«Ալաշկերտի» մարզչական շտաբում «Նոայի» դեմ խաղից հետո փոփոխություն է տեղի ունեցել: «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ է նշանակվել Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Եղիշե Մելիքյանը: Այս մասին հայտնել  է երևանյան ակումբի պաշտոնական կայքը: 2015-ին մարզչական կարիերան սկսած Եղիշե Մելիքյանը 5 տարի աշխատել է ուկրաինական ակումբներում, մասնավորապես  Դոնեցկի «Մետալուրգի» Մ-19 և Մ-21 թիմերում, գլխավորել է «Ստալի» Մ-19 և Մ-21 […]

̰
Կիրակին ամբողջապես անցկացրի Երևանի երկու շախմատային մարզադպրոցներ այցերով․ Մ․ Հայրապետյան

23:30 28.06.2020

Ինչպես ավելի վաղ նշել էի, կիրակին ամբողջապես անցկացրի Երևանի երկու շախմատային մարզադպրոցներ այցերով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը։ «2-րդ շրջայցս Նուբարաշենի շախմատի մարզադպրոց էր: Փոքր տարածք զբաղեցող դպրոցն այս պահին լուրջ մարտահրավերի առջև է կանգնած, քանի որ […]

̰
Կարանտինը խախտելու համար «Ուոթֆորդը» 3 խաղացողի հեռացրել է թիմից

23:19 28.06.2020

«Ուոթֆորդը» պաշտոնական կայքում հաղորդել է 3 ֆուտբոլիստի ժամանակավորապես թիմից հեռացնելու մասին: Պատճառը կարանտինային ռեժիմի խախտումն է։ «Անդրե Գրեյը, Նաթանիել Չալոբան ու Դոմինգուշ Քինան հեռացվել են «Ուոթֆորդի» կազմից այսօրվա մյուս բոլոր խաղացողների, աշխատակիցների ու պաշտոնական դեմքերի առողջությունն ու անվտանգությունը պահպանելու համար»,- ասված է ակումբի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ուոթֆորդի» […]

̰
Էդգար Բաբայանի գոլի շնորհիվ դանիական «Հոբրոն» կամային հաղթանակ է տարել

23:12 28.06.2020

Դանիայի առաջնության 30-րդ տուրում «Հոբրոն» ընդունեց «Էսբյերգին» ու կամային հաղթանակ տարավ։ Խաղն ավարտվեց 2-1 հաշվով։ շՀյուրերը հաշվը բացեցին 6-րդ րոպեին: 69-րդ րոպեին դաշտի տերերը հավասարեցրին հաշիվը, իսկ 5 րոպե անց Էդգար Բաբայանը առաջ մղեց«Հոբրոյին»։ Հենց այս գոլն էլ հաղթական դարձավ «Հոբրոյի» համար։

̰
Վահան Բիչախչյանի գոլը չփրկեց «Ժիլինային» պարտությունից

23:00 28.06.2020

Սլովակիայի առաջնության 25-րդ տուրում «Ժիլինան» հյուրընկալվել էր «Ռուժոմբերոկին» ու պարտություն կրել 2-1 հաշվով։ Առաջին կեսի վերջին րոպեին հաշիվը բացել են տանտերերը, իսկ 65-րդ րոպեին կրկնապատկել են առավելությունը։ Հյուրերի կազմում հեղինակության գնդակը 72-րդ րոպեին խփել է Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող Վահան Բիչախչյանը, որը խաղին մասնակցել է առաջին րոպեից։  

̰
Մխիթարյանի ստացած գնահատականը «Միլանի» դեմ խաղում

22:50 28.06.2020

SofaScore և WhoScored վիճակագրական ռեսուրսները գնահատել են «Միլան»-«Ռոմա» հանդիպման մասնակիցների խաղը: WhoScored-ի գնահատմամբ՝ Հենրիխ Մխիթարյանի խաղը գնահատվել է է 6,4 միավորով (10 հնարավորից), այն պարագայում, երբ հռոմեական ակումբի խաղն ընդհանուր առմամբ գնահատվել է 6,23 միավոր։ SofaScore-ը Մխիթարյանի խաղը գնահատել է 6,5 միավոր։ Հենրիխ Մխիթարյանը խաղի ընթացքում 2 հարված է կատարել, որոնք դիպուկ չեն եղել։ Մխիթարյանի […]

̰
Միհրան Մանասյանի «մկրատ» հնարքով գեղեցիկ գոլը հայտնվել է համացանցում

22:40 28.06.2020

Միհրան Մանասյանի «մկրատ» հնարքով գեղեցիկ գոլը հայտնվել է համացանցում: Հիշեցնենք՝ «Լոռիի» հարձակվող Միհրան Մանասյանը ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրի՝ «Արարատ-Արմենիայի» հետ խաղի հիմնական ժամանակին ավելացրած 5-րդ րոպեին շրջադարձ հարվածով փայլուն գոլի հեղինակ էր դարձել ու հաղթանակ պարգևել վանաձորյան թիմին:  

̰
«Ռոմայի» դարպասապահը ցանկանում է վերադառնալ

22:30 28.06.2020

Դարպասապահ Ռոբին Օլսենը հրաժարվել է թարմացնել վարձակալության պայմանագիրը «Կալյարիի» հետ և մտադիր է վերադառնալ «Ռոմա»: Այս մասին հայտնում է Tuttomercatoweb-ը: Սպասվում էր, որ դարպասապահը երկու ամսով կերկարաձգի ակումբի հետ պայմանագիրը: «Տորինոյի» հետ խաղից հետո դարպասապահը տեղեկացրել է ակումբի ղեկավարությանը, որ մտադրություն չունի թարմացնել պայմանագիրը: Նշենք սակայն, որ «Ռոմա» վերադառնալու դեպքում Օլսենն իրավունք չի ունենա այս […]

̰
«Արսենալը» կրկնել է «Մանչեսթեր Յունայթեդի» ռեկորդը

22:25 28.06.2020

Լոնդոնի «Արսենալը» 30-րդ անգամ դուրս եկավ Անգլիայի Գավաթի կիսաեզրափակիչ՝ կրկնելով ՄՅՈՒ-ի նվաճումը։ Քառորդ եզրափակչում «Արսենալը» 2-1 հաշվով հաղթեց«Շեֆիլդ Յունայթեդին»։ Կիսաեզրափակիչների թվով 3-րդ տեղում «Էվերթոնն» է (26), 4-րդ տեղում՝ «Լիվերպուլը» (24): Հիշեցնենք, որ Անգլիայի գործող գավաթակիրը «Մանչեսթեր Սիթին» է, որը նախորդ խաղարկության եզրափակչում հաղթեց «Ուոթֆորդին»։ «Արսենալը» Անգլիայի Գավաթը նվաճել է 13 անգամ, ինչը ևս ռեկորդային թիվ […]

̰
«Ուրալը» հաղթեց, Հարոյանը մնաց պահեստայինների նստարանին

22:19 28.06.2020

Ռուսաստանի Պրեմիեր-լիգայի 24-րդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալը» 2-1 հաշվով հաղթել է «Տամբովին»: Հայաստանի ազգային հավաքականի և «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանը հայտավորված է եղել հանդիպմանը, սակայն մարզադաշտ դուրս չի եկել: Նշենք, որ 83-րդ րոպեին «Ուրալը» մնացել է 10 հոգով. 2-րդ դեղին քարտը ստանալով՝ դաշտից հեռացել է Բիկֆալվին, ով այս խաղում դարձել է երկու գոլի հեղինակ: «Ուրալը», վաստակելով […]

̰
«Արարատ-Արմենիան» պարտվեց. Գյումրիի «Շիրակը» գլխավորեց մրցաշարային աղյուսակը

22:14 28.06.2020

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրում «Լոռին» սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթեց  «Արարատ-Արմենիային»: Հանդիպման հաշիվը բացվեց խաղի 14-րդ րոպեին, վանաձորյան թիմի պաշտպան Խուան Բրավոն գրավեց սեփական դարպասը: 62-րդ րոպեին Վարդան Մինասյանի թիմը մնաց 10 հոգով. Ալեքսանդր Դամչևսկին  հեռացվեց խաղադաշտից: Քանակական առավելությունից վանաձորյան թիմի ֆուտբոլիստները կարողացքան օգտվել մոտ 10 րոպե անց, երբ սեփական տուգանայինում կոպիտ […]

̰
«Ռոման» պարտվեց. Մխիթարյանը փոխարինվեց 69-րդ րոպեին

22:09 28.06.2020

Ա Սերիայի 28-րդ տուրում «Միլանը» սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթեց «Ռոմային»։ Երկու գոլերն էլ գրանցվեցին երկրորդ խաղակեսում։ 76-րդ րոպեին հաշիվը բացեց Անտե Ռեբիչը, իսկ 89-ին 11-մետրանոցը  իրացրեց Հաքան Չալհանօղլուն։ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր ու դաշտում 69 րոպե անցկացրեց։ «Միլանը» վաստակած միավորները հասցրեց 42-ի ու բարձրացավ 7-րդ հորիզոնական, իսկ «Ռոման» 48 միավորով 5-րդն […]

̰
Ֆուտբոլիստ Շաքարաշվիլիի սպանության գործով անցնող 17 մարդ ձերբակալվել է

20:44 28.06.2020

Մցխեթ քաղաքի շրջանային դատարանը, ընդառաջելով մեղադրող կողմի պահանջին, 19-ամյա ֆուտբոլիստ Գեորգի  Շաքարաշվիլիի սպանության գործով անցնող բոլոր 17 անձանց համար որպես խափանման միջոց է սահմանել կալանքը: Դատական նիստն անցել է փակ ռեժիմով, քանի որ ձերբակալվածներից 6-ն անչափահաս է: Կասկածյալներին ձերբակալել էին հունիսի 26-ին: Բոլոր ձերբակալվածները հունիսի 18-ին Մցխեթի ամառանոցներից մեկում մասնակցել էին ծեծկռտուքի: Հաղորդվում է, որ […]

̰
BACK_TO_TOP