TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+22.09 oC

ՍՊՈՐՏ

Կրկնակի օլիմպիական չեմպիոնուհին ինքնամեկուսացման ընթացքում կորցրել է ժամանակի զգացողությունը

19:20 29.06.2020

Կրկնակի օլիմպիական չեմպիոնուհի Ելենա Իսինբաևան պատմել է ինքնամեկուսացման ընթացքում ժամանակի զգացողության փոփոխության  մասին: Այս մասին նա գրել է «Ինստագրամի» իր էջում: Նա խոստովանել է, որ ինքնամեկուսացման շրջանում օրերն ու շաբաթները ջնջվել են իր համար: «Օրերը իրար նման չեն, բայց լիարժեք օրվա կամ լիարժեք գիշերվա զգացողություն չկա: Արթնացար, աչքդ թարթեցիր, արդեն ցերեկ է, մի հատ էլ […]

̰
42-ամյա Բուֆոնի հետ «Յուվենթուսը» նոր պայմանագիր է կնքել

19:08 29.06.2020

42-ամյա Ջանլուիջի Բուֆոնը նոր պայմանագիր է կնքել «Յուվենթուսի» հետ: Այս մասին հայտնել է թուրինյան ակումբի պաշտոնական կայքը: Դարպասապահի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի ամառը: Բուֆոնը «Յուվենթուսում» է խաղում 2001 թվականից: 2018 թվականին նա տեղափոխվեց ՊՍԺ, սակայն մեկ տարի անց վերադարձավ: Ի դեպ, մեկ տարվա նոր պայմանագիր է կնքել ակումբը նաև 35-ամյա պաշտպան Ջորջիո […]

̰
Արդյո՞ք շախմատը ռասիստական խաղ է. Անատոլի Կարպովի կոշտ արձագանքը

18:43 29.06.2020

Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Անատոլի Կարպովը մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, որ ավստրալական ռադիոհեռարձակող կորպորացիան շախմատը համարել է ռասիստական խաղ: Եզրակացությունը հիմնված է շախմատիստների պատասխանների վրա: Նրանց հետևյալ հարցն է ուղղվել. «Արդյո՞ք շախմատը ռասիստական խաղ է, քանի որ խաղը սկսելու իրավունքը պատկանում է սպիտակներին»: «Իսկական մարազմի դարաշրջան է սկսվել: Ի՞նչ կապ ունի փառահեղ պատմությամբ այս […]

̰
Ավելի լավ կլինի մեղադրանքներն ինձ ուղղեք. Սերբիայի վարչապետն աջակցել է Նովակ Ջոկովիչին

18:41 29.06.2020

Սերբիայի վարչապետ Աննա Բռնաբիչը աջակցել է թենիսիստ, աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչին, որին մեղադրում են թենիսի ցուցադրական մրցաշար կազմակերպելու համար: Հիշեցնենք, որ այդ մրցաշարի ժամանակ կորոնավիրուսի բռնկում էր գրանցվել: Վարակված թենիսիստների թվում է եղել նաև ինքը՝ Ջոկովիչը: «Ամբողջությամբ աջակցում եմ Նովակ Ջոկովիչին: Նա գործել է մարդկային մղումներով, ոչ միայն Սերբիայի, այլ ամբողջ տարածաշրջանի համար: Քաղաքականությունը […]

̰
Խառը մենամարտերի նախկին մարտիկ Ջինա Կարանոն մերկ լուսանկար է հրապարակել

16:21 29.06.2020

Խառը մենամարտերի նախկին մարտիկ, դերասանուհի և մոդել Ջինա Կարանոն սոցցանցերում առանց հագուստի լուսանկար է հրապարակել: «Ես ազատությունը համարում եմ սեքսուալ: Այնքան սեքսուալ է, որ նույնիսկ դրա համար խոսքեր չկան։ Դու արթնանում ես առավոտյան և զգում, որ կարող ես անել այն, ինչ ուզում ես»,- գրել է Կարանոն` մեջբերելով ամերիկացի հայտնի երաժիշտ և կիթառահար Փրինսի խոսքերը: Կարանոն […]

̰
Ամեն ինչ կորոշվի վերջին տուրում. Զիդան

16:03 29.06.2020

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է իսպանական Լա լիգայի 32-րդ տուրում «Էսպանյոլի» նկատմամբ տարած հաղթանակը: Խաղն ավարտվել էր 1-0 հաշվով: «Խաղացողներից շատ գոհ եմ, հեշտ չէր հաղթել այս խաղում: Ես ուշադրություն չեմ դարձնում մեր առաջատար լինելուն: Ամեն ինչ կորոշվի վերջին տուրում: Տեսեք, թե որքան դժվար էր մեզ համար խաղալ հետնապահի հետ: Այս լիգայում դուք […]

̰
Մենք նրանց նվիրեցինք այս հաղթանակը. Ֆոնսեկան՝ «Միլանին» պարտվելու մասին

15:57 29.06.2020

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան մեկնաբանել է Իտալիայի առաջնության 28-րդ տուրում «Միլանից» կրած պարտությունը: Հիշեցնենք՝ հռոմեական ակումբը զիջել էր 0-2 հաշվով: «Մենք առաջին խաղակեսում լավ խաղացինք, ցուցադրեցինք հավասարակշռված ֆուտբոլ, վերահսկեցինք խաղը: Ընդմիջումից մոտ 10 րոպե անց «Միլանը» սկսեց ավելի մեծ ճնշում գործադրել, բայց առանց իրական հնարավորությունների: «Միլանը» գրեթե ոչ մի պահ չստեղծեց, մենք նրանց նվիրեցինք […]

̰
Սետյենին հնարավոր է՝ պաշտոնանկ անեն. «Բարսելոնայի» ղեկավարությունը հիասթափվել է թիմի գլխավոր մարզչից

15:53 29.06.2020

«Բարսելոնայի» ղեկավարությունը հիասթափվել է թիմի գլխավոր մարզիչ Կիկե Սետյենի աշխատանքից և պատրաստվում է մրցաշրջանի ավարտից հետո հեռացնել նրան իր պաշտոնից: Այդ մասին հայտնում է Goal-ը: Հունվարին Սետյենը գլխավորեց կատալոնական թիմը՝ փոխարինելով Էռնեստո Վալվերդեին: Նոր մարզիչը չվաստակեց ֆուտբոլիստների վստահությունը և բաց թողեց առավելությունը «Ռեալի» նկատմամբ Լա լիգայի մրցաշարային աղյուսակում: Սետյենը, սակայն, շանսեր ունի: Նա կարող է […]

̰
Եգիպտական բուրգերի հարևանությամբ կարող է հոկեյի հանդիպում կազմակերպվել

15:50 29.06.2020

Եգիպտոսում՝ բուրգերի հարևանությամբ, հոկեյի հանդիպում կարող է անցկացվել: Այս մասին տեղեկացրել է Եգիպտոսի հոկեյի ֆեդերացիայի նախագահ Սեմեհ Ռամադան: «Միայն պատկերացրեց, թե ինչ գեղեցիկ պատկեր կստանանք: Եթե մենք կարողանանք իրականացնել այդ մտահաղացումը, դա պատմական երևույթ կլինի: Գուցե կարողանանք անդամակցել Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիային: Կդիմենք նրանց, քանի որ շատ բան ենք անում երկրում հոկեյի զարգացման համար»,- ասել […]

̰
Տոկիոյի բնակիչների մեծ մասը դեմ է 2021թ. Օլիմպիական խաղերի անցկացմանը

15:36 29.06.2020

Տոկիոյի բնակիչների կեսից ավելին դեմ է 2021 թվականին Օլիմպիական խաղերի անցկացմանը: Այս օրերին անցկացված հարցման արդյունքներով՝ հարցվածների 51.7%-ը կողմ է նոր ՕԽ-ի ևս մեկ անգամ հետաձգման տարբերակին կամ մրցաշարը չեղարկելուն: Բնակիչների 46.3%-ը հանդես է եկել Տոկիոյում Օլիմպիական խաղերը ժամանակին անցկացնելու օգտին, մնացածը չի կարողացել պատասխանել մրցաշարի անցկացման վերաբերյալ հարցին: Հարցմանը մասնակցել են 18-72 տարեկան ավելի […]

̰
Ժոզե Մոուրինյոն ցանկանում է «Տոտենհեմ» հրավիրել «Ռեալի» կիսապաշտպանին

15:32 29.06.2020

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկաս Վասկեսը կարող է կարիերան շարունակել Անգլիայում: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Տոտենհեմը»: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն: Լուկաս Վասկեսի պայմանագիրը «Ռեալի» հետ գործում է մինչև 2021 թվականի ամառը: 28-ամյա իսպանացուն «Տոտենհեմում» ցանկանում է տեսնել անձամբ գլխավոր մարզիչը: Ֆուտբոլիստը նախկինում խոսել էր կարիերան Անգլիայում շարունակելու ցանկության մասին: Ընթացիկ մրցաշրջանում Վասկեսը մասնակցել է […]

̰
«Մանչեսթեր Յունայթեդը» այլևս թոփ ակումբ չէ. Ռոյ Քին

15:16 29.06.2020

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռոյ Քինը կարծում է, որ ակումբը զիջում է ԱՊԼ-ում իր մրցակիցներին, տեղեկացնում է Sky Sports-ը: «Նրանց ցուցադրած խաղն ապացուցում է, որ ՄՅՈւ-ն զիջում է լիգայի թոփ ակումբներին: Պոգբայի և Ռեշֆորդի բացակայությունն էլ է ազդում նրանց խաղի վրա, այս թիմը չեմպիոնական չէ: ՄՅՈւ-ն դադարել է թոփ ակումբ լինել: Իհարկե, վիճակն այնքան վատ […]

̰
Ֆեդերերին և Նադալին կոչ են արել հրապարակայնորեն դատապարտել Ջոկովիչին

15:00 29.06.2020

Մարսելի ATP շարքի մրցաշարի տնօրեն Ժան Ֆրանսուա Կոժոլը կոչ է արել աշխարհի առաջատար թենիսիստներին հրապարակավ դատապարտել սերբ Նովակ Ջոկովիչին, որի նախաձեռնած ցուցադրական մրցաշարի ընթացքում ի հայտ էին եկել կորոնավիրուսի դեպքեր, այդ թվում՝ թենիսիստների շրջանում: «Սա լավ դաս կլինի: Կարծում եմ հիմա մարզիկների խոսելու ժամանակն է, նրանք վերջապես պետք է մեծ տղաներ դառնան: Պետք է ուղղակի […]

̰
Քաչա՛լ, հիմա ես քեզ ռինգում եմ ծեծելու. Ալեքսանդր Եմելյանենկոն՝ Մագոմեդ Իսմայիլովին

14:33 29.06.2020

Խառը մարտերի մենամարտիկ Ալեքսանդր Եմելյանենկոն Մագոմեդ Իսմաիլովիի հետ մենամարտից առաջ դիմել է մրցակցին: «Քաչալ, հիմա ես քեզ ռինգում եմ ծեծելու, շատ ուժեղ եմ ծեծելու: Ինձ դժվար կլինի կանգնել: Երբ ես ռինգում եմ, հոգնածություն չեմ զգում, ծանրաբեռնվածություն չեմ զգում: Ինչքան եմ քեզ խփելու, քաչա՛լ»,-  գրել է Եմելյանենկոն Instagram-ում: Հիշեցնենք՝ այս մենամարտը պետք է կայանար ապրիլի 3-ին, […]

̰
Գերազանց աշխատանք էր, ջենտլմեններ. Թոնի Ֆերգյուսոնը՝ Պորյե-Հուկեր մենամարտի մասին

14:26 29.06.2020

UFC-ի նախկին չեմպիոն Թոնի ֆերգյուսոնը արձագանքել է UFC Vegas 4 մրցաշարի գլխավոր մենամարտին: Հիշեցնենք, որ թեթև քաշային կարգում անցկացված Ջասթին Պորյե-Դեն Հուքեր մենամարտը համարվել է տարվա ամենադիտարժանն ու լավագույններից մեկը: Մրցավարների միաձայն որոշմամբ՝ այս մենամարտում հաղթել էր Պորյեն: «Գերազանց մենամարտ էր, գերազանց աշխատանք, ջենտլմեններ»,- գրել է Ֆերգյուսոնը Twitter-ում: Հատկանշական է, որ հենց Թոնի ֆերգյուսոնը կարող […]

̰
Մարզիչը, ոչ մի խաղ չանցկացնելով, 1,5 մլն դոլար փոխհատուցում է ստացել ԱՄԷ-ի ակումբից

14:21 29.06.2020

Արգենտինացի մարզիչ Ռոդոլֆո Արուաբարրենան 1,5 միլիոն դոլար փոխհատուցում է ստացել էմիրաթական «Ալ-Շարժա» ֆուտբոլային ակումբից վաղաժամ հեռացվելու համար: Ընդ որում, 44-ամյա մասնագետը թիմի գլխավոր մարզչի պաշտոնում ոչ մի հանդիպում չի անցկացրել: Այս մասին հայտնում է TyC Sports-ը: Մարտին Արուաբարրենան լքել էր Արաբական Միացյալ Էմիրությունների մեկ այլ ակումբ՝ «Շաբաբ Ալ-Ահլին», ինչից հետո գլխավորել էր «Ալ-Շարժան», սակայն ակումբի […]

̰
MLS-ի 18 ֆուտբոլիստներ և 6 աշխատակիցներ վարակվել են կորոնավիրուսով

14:18 29.06.2020

ԱՄՆ ֆուտբոլի բարձրագույն լիգան՝  MLS-ը, հայտարարել է 18 մարզիկների և 6 աշխատակիցների՝ կորոնավիրուսով վարակվելու մասին: Մրցաշարի պաշտոնական կայքը տեղեկացրել է, որ խաղերի վերսկսումից առաջ, ընդհանուր առմամբ, 668 ֆուտբոլիստ է թեստավորվել: Մրցաշրջանի մնացած հատվածը պետք է կայանա Օռլանդոյում, իսկ թիմերի խաղացողներն ու աշխատակիցները 24 ժամվա տարբերությամբ ևս երկուական թեստեր պետք է հանձնեն: Մինչև արդյունքների պարզ լինելը […]

̰
Տիգրան Բարսեղյանի նախկին ակումբի 25 ֆուտբոլիստ վարակվել է կորոնավիրուսով

14:15 29.06.2020

«Կայսարի» գլխավոր մարզիչ Ստոյչո Մլադենովը պատմել է ակումբում կորոնավիրուսի բռնկման մասին: «10 ֆուտբոլիստի թեստերը դրական են, եթե հաշվեք նաև երիտասարդական թիմի ֆուտբոլիստներին, ապա վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 25 հոգի: Արդյո՞ք «Կայսարը» կխաղա, չգիտեմ: Այսօր մարզումը չեղարկվել է, սպասում ենք որոշման»,- Մլադենովի խոսքերը մեջբերում է Sports.kz-ն: Հուլիսի 1-ին Ղազախստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում թիմը պետք […]

̰
Կապելլոն խորհուրդ է տվել «Միլանին» բաց չթողնել Իբրահիմովիչին

14:08 29.06.2020

ՌԴ հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն խորհուրդ է տվել «Միլանին» բաց չթողնել Զլատան Իբրահիմովիչին: Հիշեցնենք, որ 38-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը լրանում է այս ամռանը: ««Միլանը» պետք է պահի Զլատանին, քանի որ նա մինչև հիմա թիմի կոորդինացիոն կենտրոնն է»,- ասել է Կապելլոն: Հիշեցնենք, որ Իբրահիմովիչը համալրեց «Միլանը» այս տարվա հունվարին: Նա իտալական ակումբ տեղափոխվեց «Լոս […]

̰
ԱԱ-2018-ից հետո ավելի քան 2 հազար օտարերկրացի մինչ օրս չի լքել Ռուսաստանը

14:02 29.06.2020

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Եվգենի Իվանովը հայտնել է, որ երկրում դեռևս կան 2018 թվականի աշխարհի առաջնությանը ժամանած արտասահմանցի երկրպագուներ: Վկայակոչելով իրավապահ մարմինների տվյալները՝ պաշտոնյան ասել է, որ Մունդիալի ավարտից հետո Ռուսաստանը մինչ այժմ չի լքել ավելի քան 2 հազար օտարերկրացի: 2018 թվականի ԱԱ-ն անցկացվել է Ռուսաստանի 11 քաղաքների 12 մարզադաշտերում: Մրցաշարի հաղթող է դարձել […]

̰
«Բարսելոնան» պատրաստվում է մրցաշրջանի ավարտից հետո պաշտոնանկ անել Սետյենին

13:32 29.06.2020

«Բարսելոնայի» ղեկավարությանը հիասթափեցրել են գլխավոր մարզիչ Կիկե Սետյենի արդյունքները. նրանք պատրաստվում են մրցաշրջանի ավարտից հետո բաժանվել մասնագետից: Այս մասին հայտնում է Goal-ը։ Սետյենը կատալոնական ակումբը գլխավորել է հունվարին՝ գլխավոր մարզիչի պաշտոնում փոխարինելով Էռնեստո Վալվերդեին: Նա կորցրել է թիմի վստահությունը և բաց թողել Լա լիգայի մրցաշարային աղյուսակում «Ռեալի» նկատմամբ ունեցած առավելությունը: Նշվում է, որ Սետյենը կարող […]

̰
Անդրեյ Տալալաևը ներկայացվել է «Կռիլյա Սովետովի» ֆուտբոլիստներին

13:27 29.06.2020

«Կռիլյա Սովետովի» նորանշանակ գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը ներկայացվել է ակումբի ֆուտբոլիստներին: Դա արել է թիմի տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Ֆետիսովը: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Նշենք, որ Տալալաևը այդ պաշտոնում փոխարինել է Միոդրագ Բոժովիչին: Այսօր՝ հունիսի 29-ին, ռուս մասնագետը առաջին մարզումը կանցկացնի, իսկ հունիսի 30-ին թիմը կղեկավարի «Լոկոմոտիվի» հետ Ռուսաստանի առաջնության 25-րդ տուրի […]

̰
Հաբիբի մարզիչը խոստովանել է, որ մեծ ցանկություն է ունեցել մասնակցել Քոնոր Մաքգրեգորի թիմի անդամների հետ կռվին

13:21 29.06.2020

UFC-ի գործող չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովի ներկայիս մարզիչը՝ Խավիեր Մենդեսը, խոստովանել է, որ մեծ ցանկություն է ունեցել մասնակցել Քոնոր Մաքգրեգորի թիմի անդամների հետ կռվին, որը տեղի է ունեցել 2018 թվականի հոկտեմբերին՝ Հաբիբ Նուրմագոմեդով-Քոնոր Մաքգրեգոր մենամարտից հետո: «Ես 100 տոկոսով կխառնվեի այդ կռվին: Երբ մարտը ավարտվեց, ես շրջվեցի դեպի դահլիճը ու սկսեցի շնորհավորանքներ ստանալ, հետո, երբ նորից […]

̰
Հաբիբ Նուրմագոմեդովը հոր հետ նկար է հրապարակել

12:55 29.06.2020

UFC-ի անպարտելի չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովը նկար է հրապարակել իր հոր և մարզչի՝ Աբդուլմանապ Նուրմագոմեդովի հետ: «Հայր»,- այսպիսի կարճ գրություն է գրել Հաբիբը Instagram-ում հրապարակված նկարին կից: Հիշեցնենք, որ ներկայումս ՌԴ վաստակավոր մարզիչ Աբդուլմանապ Նուրմագոմեդովը բուժում է ստանում Մոսկվայի կլինիկաներից մեկում: Ապրիլի 25-ին նա հոսպիտալացվել էր կորոնավիրուս ախտորոշմամբ:   View this post on Instagram   Father. […]

̰
«Ռոման» Ջեկոյին նոր պայմանագիր է առաջարկել

12:44 29.06.2020

Իտալական «Ռոման» Էդին Ջեկոյին նոր պայմանագիր է առաջարկել: Այդ մասին հայտնել է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան: Ըստ նրա՝ հռոմեացիները ցանկանում են 34-ամյա բոսնիացու հետ պայմանագիրը երկարաձգել մինչև 2023 թվականը՝ ներկայիս աշխատավարձի չափը պահպանելու պայմանով: Տարեկան Ջեկոն ստանում է 6 միլիոն եվրո աշխատավարձ: Հիշեցնենք, որ նա հռոմեական ակումբ էր տեղափոխվել 2016 թվականին «Մանչեսթեր Սիթիից»: Ընթացիկ սեզոնում  […]

̰
«Ռոման» առաջարկ է արել Կավանիին

12:35 29.06.2020

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող  Էդինսոն Կավանին կարող է տեղափոխվել իտալական Ա սերիա: Ուրուգվայցի խաղացողով հետաքրքրված է «Ռոման»: «Չելսիի» հարձակվող Պեդրոյից հետո ազատ գործակալի կարգավիճակով հռոմեական ակումբ կարող է տեղափոխվել նաև Կավանին: Նշենք, որ Կավանիի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ ավարտվում է այս մրցաշրջանի ավարտին և ուրուգվայցուն ձեռք բերելու ցանկություն ունեն նաև «Ինտերն» ու «Ատլետիկոն»:

̰
Իջիր ծնկի և ասա, որ սիրում ես ինձ. Թայսոն Ֆյուրին՝ Դիլիան Ուայթին

12:25 29.06.2020

WBC վարկածով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրին արձագանքել է Դիլաին Ուայթի խոսքերին և կոչ է արել նրան մտածել Ալեքսանդր Պովետկինի հետ առաջիկա մենամարտի մասին: Հիշեցնենք, որ Ուայթն անպարտելի բրիտանացուն մարտահրավեր էր նետել: «Դա կարող է միայն քո երազներում տեղի ունենալ, անտուն «բոմժ»… Ավելի լավ է մտածիր 40-ամյա Պովետկինի մասին, նա կարող է քեզ զարմացնել: Իսկ […]

̰
Հայտնի են դարձել UFC Vegas 4 մրցաշարի մասնակիցների հոնորարները. Պորյեն մի երեկոյի ընթացքում վաստակել է 420 հազար դոլար

12:10 29.06.2020

Հայտնի են դարձել UFC Vegas 4 մրցաշարի մասնակիցների հոնորարները: Ամենաշատը գումար է վաստակել գլխավոր մենամարտի հաղթող Դասթին Պորյեն: Նրա հոնորարը կազմել է 250 հազար դոլար, ևս 100 հազար նա ստացել է հաղթանակի համար, 50 հազար դոլար ստացել է որպես բոնուս երեկոյի լավագույբ մարտի համար ու 20 հազար դոլար՝ որպես հովանավորչական գումար: Ամբողջը միասին Պորյեն մի […]

̰
Նովակ Ջոկովիչն արձագանքել է քննադատություններին

11:57 29.06.2020

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն արձագանքել է իր հասցեին ուղղված քննադատություններին: Հիշեցնենք՝ սերբ թենիսիստի կազմակերպած Adria Tour ցուցադրական մրցաշարի ժամանակ կորոնավիրուսի դեպքեր էին գրանցվել, այդ թվում նաև թենիսիստներ Գրիգոր Դիմիտրովի, Բորնա Չորիչի և անձամբ Ջոկովիչի մոտ: Մրցաշարը մնացել էր անավարտ, իսկ Ջոկովիչը՝ հայտնվել քննադատությունների թիրախում: «Նավը չի խորտակվում երբ ջրում է, խորտակվում է, երբ ջուրն […]

̰
Պովետկին-Ուայթ սուպերմենամարտը տեղափոխվել է օգոստոսի 22. պատճառը Չեմպիոնների լիգան է

11:45 29.06.2020

Ալեքսանդր Պովետկին – Դիլիան Ուայթ սուպերմենամարտը տեղափոխվել է օգոստոսի 22:  Մեմամարտի կազմակերպիչների ծրագրերին խանգարել է Չեմպիոնների լիգան: «Մենք նախատեսում էինք սկսել մրցաշարը հուլիսի 25-ին, օպտիմալ օր էինք փնտրում Ուայթի համար: Հետո մեզ խանգարեց  Չեմպիոնների լիգան: Մեզ ասացին, որ ՉԼ խաղերը կայանալու են օգոստոսի 8-15-ը: Մենք էլ որոշեցինք տեղափոխել գլխավոր մենամարտը ՉԼ ավարտից մեկ շաբաթ հետո: […]

̰
BACK_TO_TOP