TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+10.09 oC

ՍՊՈՐՏ

«Միլանը» մրցաշրջանի ընթացքում կորցրել է մոտ 100 միլիոն եվրո

18:36 28.06.2020

Հունիսի 30-ին «Միլանը» կներկայացնի 2019/20 մրցաշրջանի ֆինանսական հաշվետվությունը: Ըստ MilanNews.it-ի՝ ռոսոներները կհայտարարեն 100 միլիոն եվրոյի կորստի մասին: Զեկույցում նշվում է, որ այդ թվերը նախնական են, և սկզբական կորուստը գնահատվել է 80 միլիոն եվրո, իսկ ևս 20 միլիոն եվրո ակումբը կորցրել է, քանի որ կորոնավիրուսի համաճարակի չի կարողացել իրացնել տնային խաղերի տոմսերը: Հիշեցնենք, որ 2019/20 մրցաշրջանը […]

̰
«Ռոմայի» մեկնարկային կազմը «Միլանի» հետ խաղից առաջ

18:22 28.06.2020

Իտալիայի Ա Սերիայի 28-րդ տուրում «Միլանը» կընդունի «Ռոմային»։ Խաղից առաջ հռոմեացիների գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան հրապարակել է թիմի մեկնարկային կազմը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել է մեկնարկային կազմում։ «Ռոմայի» մեկնարկային կազմը. Միրանտե, Ձապակոստա, Մանչինի, Սմոլինգ, Սպնացոլա, Վերետու, Կրիստանտե, Կլույվերտ, Պելեգրինի, Մխիթարյան, Ջեկո։         «Միլան»-«Ռոմա» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 19։15-ին։

̰
«Միլան»-«Ռոմա». բուքմեյքերների գործակիցները

14:10 28.06.2020

Հունիսի 28-ին Իտալիայի Ա Սերիայի 28-րդ տուրում «Միլանը» կընդունի «Ռոմային»։ Բուքմեյքերական ընկերությունները զույգի ֆավորիտ են համարում հռոմեացիներին: «Ռոմայի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 2.50 գործակցով, «Միլանինը» 2.70 գործակից է, ոչ ոքիինը՝ 3.40։ Բուքմեյքերները խաղադրույքներ են առաջարկվում նաև ֆուտբոլիստների անհատական գործողությունների հետ կապված: Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի»կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլ խփելու հավանականությունը գնահատվում է 4 գործակցով: […]

̰
«Բավարիան» ավելի շատ է հաղթել Բունդեսլիգայում, քան մյուս բոլոր ակումբները միասին

14:05 28.06.2020

Հունիսի 27-ին կայացան 2019/20 մրցաշրջանի Բունդեսլիգայի 34-րդ՝ վերջին, տուրի հանդիպումները: Չեմպիոնությունը ժամանակից շուտ ձևակերպած «Բավարիան» 4:0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Վոլֆսբուրգի» նկատմամբ: 1963 թվականին Բունդեսլիգայի ստեղծումից ի վեր այս չեմպիոնությունը «Բավարիայի» 29-րդն էր: Այս ժամանակահատվածում մյուս բոլոր ակումբները միասին չեմպիոն են դարձել 28 անգամ։

̰
Համացանցում են հայտնվել «Ռոմայի» նոր մարզաշապիկի լուսանկարները

13:10 28.06.2020

Footy Headlines պորտալը հրապարակել է «Ռոմայի» 2020/21 մրցաշրջանի տնային մարզաշապիկի լուսանկարները: Հանդերձանքի դիզայներները այս հավաքածուն պատրաստելիս ոգեշնչվել են «Ռոմայի» 1979/80 մրցաշրջանի մարզաշապիկից: Նոր հավաքածուի պաշտոնական շնորհանդեսը կկայանա հուլիսին։

̰
«Ռոման» Ջեկոյին նոր պայմանագիր է առաջարկել

12:58 28.06.2020

«Ռոման» մտադիր է երկարաձգել պայմանագիրը հարձակվող Էդին Ջեկոյի հետ: Հռոմեացիները 34-ամյա բոսնիացուն նոր պայմանագիր են առաջարկել մինչև 2023 թվականը՝ պահպանելով մրցաշրջանի համար 6 միլիոն եվրո աշխատավարձը: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է լրագրող Նիկոլո Սկիրան: Ջեկոյի ներկայիս պայմանագիրը «Ռոմայի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը: La #Roma ha proposto a Edin #Dzeko […]

̰
«Փյունիկի» նախկին մարզիչը կրող է գլխավորել ՌՊԼ-ի ակումբ

12:47 28.06.2020

«Կռիլյա Սովետովի» գլխավոր մարզիչ Միոդրագ Բոժովիչը կարող է պաշտոնանկ արվել: Матч ТВ-ի տեղեկություններով՝ համագործակցության դադարեցման մասին որոշումն արդեն կայացվել է: Չեռնոգորցի մարզչի պաշտոնը կարող է զբաղեցնել Երևանի «Փյունիկի» նախկին գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը, որի վերջին ակումբը մերձմոսկովյան «Խիմկին» էր: Նշվում է, որ Բոժովիչի հետ համագործակցության դադարեցմանը խանգարում է հրաժարականների մեծ գումարը, որը ակումբը պետք է […]

̰
Թոմաս Մյուլերը Բունդեսլիգայի նոր ռեկորդ է սահմանել

12:20 28.06.2020

«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը Բունդեսլիգայի 34-րդ տուրում՝ «Վոլֆսբուրգի» դեմ հանդիպմանը, գոլային փոխանցում կատարելով նոր ռեկորդ է սահմանել: Մյուլերն այս գոլային փոխանցումով Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում իր արդյունավետ փոխանցումների քանակը հասցրել է 21-ի՝ գերազանցելով Քևին դե Բրույնեի ցուցանիշը։ Դե Բրույնեն 2015 թվականին մեկ մրցաշրջանի ընթացքում կատարած գոլային փոխանցումների ռեկորդ էր սահմանել՝ հանդես գալով «Վոլֆսբուրգի» կազմում։ Դեկտեմբերին Բունդեսլիգայի […]

̰
«Ռոմայի» պատվիրակությունը արդեն Միլանում է, Մխիթարյանը հայտացուցակում է

12:12 28.06.2020

«Ռոմայի» պատվիրակությունը ժամանել է Միլան: Թիմի հայտացուցակում է նաև Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Հիշեցնենք, որ «Ռոման» նախորդ տուրում սեփական հարկի տակ հաղթել էր «Սամպդորիային»: Մայրաքաղաքային թիմը 48 միավորով եզրափակում է լավագույն հնգյակը: Ինչ վերաբերում է «Միլանին», ապա այս թիմը նախորդ տուրում հյուրընկալվելիս 1-4 հաշվով հաղթել էր «Լեչեին»: «Միլանը» «Պարմայի» հետ 39 միավորով բաժանում […]

̰
Պորյեն հաղթեց Հուքերին. UFC on ESPN 12

11:55 28.06.2020

Լաս Վեգասում տեղի ունեցավ UFC on ESPN 12 մրցաշարը, որի գլխավոր մենամարտում հանդիպեցին ամերիկացի Դասթին Պորյեն և Նոր Զելանդիայի ներկայացուցիչ Դան Հուքերը: Մենամարտը շարունակվեց մինչև վերջ և տևեց հինգ ռաունդ: Դիմակայությունն ավարտվեց Պորյեի հաղթանակով՝ դատավորների միաձայն որոշմամբ․ 48:47, 48:47, 48:46: Ամերիկացու համար այս հաղթանակը 26-րդն էր, իսկ Հուքերի համար 9-րդ պարտությունը՝  29 մենամարտից։

̰
Ռիբերին նորից փայլում է

11:47 28.06.2020

Կայացավ Իտալիայի Ա Սերիայի հերթական տուրը, որում «Լացիոն» ընդունեց «Ֆիորենտինային»: Խաղն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2-1: Այս խաղում նորից փայլեց ֆուտբոլի վետերան, 2012/2013 թվականների լավագույն ֆուտբոլիստ Ֆրանկ Ռիբերին: Հանդիպման 25-րդ րոպեին 37-ամյա Ռիբերին առաջ մղեց «Ֆիորենտինային»՝ դառնալով գեղեցիկ գոլի հեղինակ:   Ավելին անել, սակայն, «Ֆիորենտինան» չկարողացավ և, ի վերջո, զիջեց մրցակցին:

̰
Մխիթարյանը միայն թեթևակի հոգնածություն ունի, նա պատրաստ է «Միլան»-ի դեմ խաղին. Ֆոնսեկա

11:35 28.06.2020

Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է «Միլանի»-ի և «Ռոմայի» առաջիկա խաղին: Այսպիսի հայտարարւթյուն է արել «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան: «Մխիթարյանը միայն թեթևակի հոգնածություն ունի, այլ խնդիրներ չկան: Նա պատրաստ է  «Միլան»-ի դեմ խաղին»,- ասել է նա: Հիշեցնենք՝ Իտալիայի   առաջնության 27-րդ տուրում «Ռոմա»-ն սեփական հարկի տակ հյուրընկալեց«Սամպդորիա»-ին և հաղթեց 2:1 հաշվով: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ […]

̰
«Բավարիան» նոր ռեկորդ է սահմանել

10:45 28.06.2020

Բունդեսլիգայի 2019/20 մրցաշրջանի  երկրորդ հատվածում «Բավարիան», որը եզրափակիչ տուրում  0-4 հաշվով հաղթել էր  «Վոլֆսբուրգին», նոր ռեկորդ է սահմանել: Գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորությամբ, հնարավոր 51 միավորից մյունխենյան ակումբը վաստակել է 49 միավոր՝ +44 գոլային տարբերությամբ: 17 հանդիպումից մյունխենցիները հաղթել են 16-ում, ընդամենը մեկ խաղ ավարտել են ոչ-ոքի:  Նախկին ռեկորդը ևս պատկանում էր «Բավարիային»․ 2012/13 մրցաշրջանի […]

̰
Իբրահիմովիչը չի մասնակցի «Ռոմայի» դեմ խաղին. Պիոլի

10:26 28.06.2020

«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին խոսել է Ա սերիայի 28-րդ տուրի «Ռոմայի» հետ կայանալիք խաղի մասին: Միլանյան թիմի գլխավոր մարզիչը հայտնել է, որ թիմի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը բաց կթողնի հանդիպումը: «Միլանը» խաղամակարդակով մոտ է «Ռոմային», բայց մրցաշարային աղյուսակում մենք հետ ենք նրանցից: Խաղը 6 միավորի արժեք ունի: Մենք հասկանում ենք, թե որքան դժվար է լինելու, […]

̰
Գյումրիի «Շիրակը» ջախջախեց Երևանի «Արարատին»

23:28 27.06.2020

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրում Երևանի «Արարատը» սեփական հարկի տակ ընդունեց Գյումրիի «Շիրակին» և պարտվեց 1:4 հաշվով։ Առաջինը հաշիվը բացեցին արարատցիները: 24-րդ րոպեին աչքի ընկավ Զավեն Բադոյանը: Ընդամենը երկու րոպե անց Ժիրայր Մարգարյանը խփեց պատասխան գոլը: Երկրորդ խաղակեսի սկբնամասում առաջնության լավագույն ռմբարկու Մորի Կոնեն առաջ մղեց հյուրերին, իսկ 84-րդ րոպեին իվուարցի հարձակվողը, խփելով այս […]

̰
«Բավարիան» 8-րդ անգամ անընդմեջ հռչակվեց Գերմանիայի չեմպիոն

23:13 27.06.2020

Ավարտվեց ֆուտբոլի Գերմանիայի առաջնությունը։ «Բավարիան» 8-րդ անգամ անընդմեջ և 30-րդ անգամ իր պատմության ընթացքում հռչակվեց Գերմանիայի չեմպիոն։ Եզրափակիչ տուրում մյունխենյան ակումբը 4-0 հաշվով հյուրընկալվելիս առավելության հասավ «Վոլֆսբուրգի» նկատմամբ։ Խաղից հետո «Բավարիայի» ֆուտբոլիստները ստացան մեդալներն ու Բունդեսլիգայի գավաթը։  

̰
«Բարսելոնան» չկարողացավ հաղթել «Սելտային»

23:06 27.06.2020

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 32-րդ տուրի շրջանակներում «Սելտան»   հյուրընկալել էր «Բարսելոնային»։ Հանդիպման հաշիվը բացվեց 20-րդ րոպեին։ Լիոնել Մեսսիի փոխանցումից հետո աչքի ընկավ Լուիս Սուարեսը։ Երկրորդ կեսի մեկնարկում «Սելտան» հավասարեցրեց հաշիվը։ Աչքի ընկավ  Սմոլովը։ 67-րդ րոպեին Լուիս Սուարեսը դարձյալ Մեսսիի փոխանցումից հետո առաջ մղեց կատալոնական ակումբին։ 88-րդ րոպեին Յագո Ասպասը տուգանայինից կատարած հարվածով գրավեց Մարկ Անդրե Տեր […]

̰
«Նեմանը» հաղթեց, Ղադիմյանն այս անգամ աչքի չընկավ

23:04 27.06.2020

Բելառուսի առաջնության 15-րդ տուրում «Նեմանը», որտեղ հանդես է գալիս հայ հարձակվող Գեղամ Ղադիմյանը, սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթել է «Դինամո Բրեստին»:  Հայ հարձակվողը մասնակցեց ամբողջ հանդիպմանը: Այս խաղից հետո «Նեմանը» 26 միավորով 3-րդ տեղում է:

̰
Մարադոնան ցանկանում է Ռոնալդինյոյին հրավիրել իր թիմ

14:05 27.06.2020

Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոն կարող է «Խիմնասիա Լա Պլատայում» վերսկսել կարիերան: Այս մասին հայտնում է Marca-ն։ 40-ամյա ֆուտբոլիստին ցանկանում է հրավիրել անձամբ Դիեգո Մարադոնան, որը գլխավորում է արգենտինական ակումբը: Ռոնալդինյոյի հետ պաշտոնական բանակցություններ դեռ չեն եղել, քանի որ նա տնային կալանքի տակ է գտնվում Պարագվայում: 2016-ին Ռոնալդինյոն մոտ է եղել «Խիմնասիա» տեղափոխվելուն, սակայն գործարքը […]

̰
Արգենտինայի հավաքականի նախկին մարզիչ Կառլոս Բիլարդոն  վարակվել է կորոնավիրուսով

14:00 27.06.2020

Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Կառլոս Բիլարդոն վարակվել է կորոնավիրուսով:  82-ամյա մասնագետը Covid 19-ով վարակվել է  Ալմագրո քաղաքի ծերերի տանը: Մարզչի եղբայրը հայտնել է, որ Բիլարդոն իրեն լավ է զգում:  Բժիշկները հետևում են նրա  առողջական վիճակին: 2017-ին Բիլարդոյի մոտ ախտորոշվել է Հակիմ-Ադամսի սինդրոմ: Այդ ժամանակվանից նա բուժում է ստանում Ալմագրո քաղաքի ծերերի խնամքի կենտրոնում:

̰
Արգենտինայի հավաքականի նախկին մարզիչը վարակվել է կորոնավիրուսով

13:52 27.06.2020

Արգենտինացի մասնագետ Կարլոս Բիլարդոն, որը նախկինում գլխավորում է իր երկրի ազգային հավաքականը, հիվանդացել է կորոնավիրուսով: 82-ամյա մասնագետը վարակվել է Իսպանիայի Ալմագրո քաղաքի ծերանոցում: Ներկայումս նա մեկուսացված է, նրա հիվանդությունը ընթանում է առանց ախտանշանների: «Մենք չենք կարող նրան տեսնել մեկուսացման պատճառով, բայց շփվում էինք հեռախոսով: Ինչ վերաբերում է ծերանոցին, ապա դա մի քանի բնակարաններով մեծ կենտրոն […]

̰
Էրլինգ Հալանդը նշել է իր կարիերայում խփած լավագույն գոլը

13:47 27.06.2020

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդը նշել է իր կարիերայի լավագույն գոլը: 19-ամյա նորվեգացին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի իր դեբյուտային խաղում, ՊՍԺ-ի հետ մրցավեճում, երկու գոլի հեղինակ էր դարձել, իսկ հանդիպումն ավարտվել էր 2-1 հաշվով: Հալանդը, որպես լավագույն գոլ, նշել է տուգանային հրապարակի դրսից խփած երկրորդ գոլը: «Սա լավագույն գոլն է, որը ես երբևէ խփել եմ»,- […]

̰
Կրիշտիանու Ռոնալդուն Ա սերիայի 20 թիմի գոլ է խփել

13:44 27.06.2020

Իտալիայի Ա Սերիայի 28-րդ տուրում «Յուվենտուսը» 4:0 հաշվով հաղթեց «Լեչչեին»: Թուրինցիների կազմում գոլի հեղինակ դարձան Պաուլո Դիբալան, Կրիշտիանու Ռոնալդուն, Գոնսալո Իգուաինը և Մաթեյս դե Լիգտը: «Լեչչեն» դարձավ Իտալիայի առաջնության 20-րդ թիմը, որին գոլ է խփել Ռոնալդուն: Պորտուգալացին այս խաղում, բացի գոլից, դարձել է նաև գոլային փոխանցման հեղինակ: Ընթացիկ մրցաշրջանում 35-ամյա ֆուտբոլիստը խփել է 23 գոլ […]

̰
Իսպանական գրանդ ակումբը ցանկանում է ձեռք բերել Իրանի հավաքականի հարձակվողին

13:31 27.06.2020

«Զենիթի» և Իրանի հավաքականի հարձակվող Սերդար Ազմունը կարող է կարիերան շարունակել Իսպանիայում: 25-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրված է «Վալենսիան», որը այս տրանսֆերի միջոցով մտադիր է մարկետինգային նպատակներով մտնել իրանական շուկա:  Ակումբը նաև հավակնում է «Ռիո Ավեի» հարձակվող Մեհդի Թարեմիին, որը Ազմունի խաղընկերն է Իրանի հավաքականի կազմում: Ավելի վաղ արտասահմանյան մամուլը գրում էր, որ Ազմունով  հետաքրքրված են նաև  […]

̰
Արթուր Ավագիմյանի նորամուտի գոլը «Չեռնոմորեցի» կազմում

13:17 27.06.2020

Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 20-րդ տուրում Օդեսայի «Չեռնոմորեցը» սեփական հարկի տակ 5-2 հաշվով հաղթել է «Լուցկին»: 0-1 հաշվի ժամանակ տպավորիչ հարվածով հաշիվը հավասարեցրել է Արթուր Ավագիմյանը: Հիշեցնենք, որ Արթուրի նախկին ակումբը Երևանի «Ալաշկերտն» էր, որտեղ ֆուտբոլիստը չկարողացավ ամրապնդվել:

̰
Դևիսի գավաթի խաղարկությունը կանցկացվի 2021 թվականին

13:10 27.06.2020

Թենիսի միջազգային ֆեդերացիայի (ITF) մամուլի ծառայությունը հայտնել է, որ Դևիսի գավաթը և Ֆեդերացիայի գավաթը կանցկացվեն 2021 թվականին: Ֆեդերացիայի գավաթի եզրափակիչ փուլը կանցկացվի Բուդապեշտում՝ 2021 թվականի ապրիլի 14-19-ը: Դևիսի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլը տեղի կունենա նոյեմբերի 23-29-ը և կանցկացվի Մադրիդում: Երկու մրցաշարերի բոլոր նախնական փուլերը նույնպես կանցկացվեն 2021 թվականին, թեև դրանք նախատեսված էին այս տարի, բայց […]

̰
Տևեսը ցանկանում է, որ իր հրաժեշտի խաղում Մեսսին ու Ռոնալդուն խաղան իր թիմի կազմում

13:02 27.06.2020

«Բոկա Խունիորսի» հարձակվող Կարլոս Տևեսը, որը երկարաձգել է պայմանագիրը մինչև մրցաշրջանի ավարտը, մտածում է հրաժեշտի խաղի մասին: Արգենտինացին պատմել է, թե ում կցանկանար տեսնել իր թիմում: «Եթե ես թիմ հավաքեմ, այնտեղ կընդգրկվեն Բուֆոնը, Ուգո Իբարան, Ռիո Ֆերդինանդը, Գաբրիել Հայնցեն, Պատրիս Էվրան, Անդրեա Պիրլոն, Փոլ Սքոուլզը, Պոլ Պոգբան, Կրիշտիանու Ռոնալդուն, Լեո Մեսսին և Ուեյն Ռունին: Ինչ […]

̰
Ֆուտզալ. Հայաստանի և Բուլղարիայի հավաքականները կմրցեն նոյեմբերին

12:50 27.06.2020

ՈՒԵՖԱ-ն հաստատել է ՈՒԵՖԱ ֆուտզալի ԵՎՐՈ 2022-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլի հանդիպումների անցկացման նոր ժամկետները: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Հիշեցնենք, որ դեռևս փետրվարի 13-ին կայացած վիճակահանության արդյունքում Հայաստանի հավաքականը պետք է մրցեր Բուլղարիայի ընտրանու հետ: Ըստ նոր խաղացանկի՝ հանդիպումները կկայանան 2020թ. նոյեմբերին: Առաջին հանդիպումը կկայանա Բուլղարիայում, նոյեմբերի 5-ին, պատասխանը՝ նոյեմբերի 11-ին, Հայաստանում:

̰
«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է Մատեո Գենդուզիի ծառայություններով

12:46 27.06.2020

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալի» կենտրոնական կիսապաշտպան Մատեո Գենդուզիի ծառայություններով: Այս մասին հայտնում է L’ Equipe-ը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ 21-ամյա ֆուտբոլիստը պատրաստ է այս ամռանը հեռանալ լոնդոնյան ակումբից և արդեն նախնական բանակցություններ է վարել «Բարսելոնայի», «Աթլետիկոյի», ՊՍԺ-ի և «Ինտերի» հետ: Ֆրանսիացու պայմանագիրը «Արսենալի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հուլիս: Ֆուտբոլիստը «Արսենալ» […]

̰
Մրցավարը ցանկանում էր դադարեցնել մենամարտը նոկաուտից հետո, բայց սայթաքել և ընկել է

12:14 27.06.2020

Մրցավարի մասնակցությամբ զավեշտալի դրվագը տեղի է ունեցել Սերբիայում կայացած խառը մենամարտերի մրցաշարում (Serbian Battle Championship 28): Սլավոլյուբ Միտիչը նոկաուտի է ենթարկել Ադրիան Ռադովանովիչին, ինչից հետո մարտի գլխավոր հերոս է դարձել մրցավարը: Նա վազել է դեպի մարտիկները՝ ցույց տալով, որ մենամարտն ավարտված է, բայց սայթաքել և ընկել է ռինգի վրա: Slavoljub Mitić knocks out Adrian Radovanović […]

̰
BACK_TO_TOP