13:51 28.05.2020
«Նյուքասլի» վաճառքը Սաուդյան Արաբիայի պետական ներդրումների հիմնադրամին, որը վերահսկվում է թագաժառանգ արքայազն Մուհամմադ բեն Սալմանի կողմից, վտանգված է: Ըստ The Guardian-ի` Առևտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Սաուդյան Արաբիայի կառավարությանը ճանաչել է որպես մասնակից beoutQ ցանցին, որն ապօրինի հեռարձակում է Եվրոպայի առաջնությունների խաղերը՝ ներառյալ Պրեմիեր լիգայի խաղերը: Այսպիսով, Առևտրի համաշխարհային կազմակերպությունը հաստատել է, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները […]
13:37 28.05.2020
Աշխարհի 17-րդ ռակետ, հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը խոսել է մրցաշրջանի վերսկսման հավանականության մասին։ «Քիչ հավանական եմ համարում, որ թենիսի հանդիպումները վերսկսվեն առանց երկրպագուների։ Դա ձեռնտու չէ հովանավորների համար, չէ՞ որ հեռարձակումներից ստացված եկամուտները այնքան հսկայական չեն, որքան ֆուտբոլում, բասկետբոլում, կամ էլ հոկեյում։ Թիմը, որի հետ ես աշխատում եմ, շարունակում է մնալ նույն կազմով։ Ես ոչ […]
13:24 28.05.2020
Ռուս թենիսիստուհի Դարիա Կասատկինան խոստովանել է, որ սիրում է ֆուտբոլը, բայց ոչ ֆուտբոլիստներին: «Ես սիրում եմ ֆուտբոլը, բայց խաղացողների մեծ մասը մյուս մարզիկների պես չէ: Մյուս մարզիկների համեմատ նրանք մեծամիտ են, հղփացած, ավելին, նրանք ստանում են շատ բարձր աշխատավարձ: Իսկ ռուս ֆուտբոլիստներին, ընդհանրապես, գերավճարում են»,- ասել է Կասատկինան: Կասատկինայի համար կուռքեր են հայտնի թենիսիստները, ինչպես […]
13:22 28.05.2020
Գերմանիայի առաջնության 28-րդ տուրի շրջանակներում «ՌԲ Լայպցիգը» սեփական հարկի տակ ընդունել էր «Հերտային»։ Հյուրերի դարպասապահ Ռունե Յարստեյնը կոպիտ սխալ է թույլ տվել դրվագներից մեկում, որի շնորհիվ «ՌԲ Լայպցիգը» առաջ է անցել հաշվի մեջ։ Վերջնարդյունքում գրանցվել է, սակայն, 2-2 հաշիվը:
13:00 28.05.2020
«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Գասպարը խոսել է Լա լիգայի հնարավոր վերսկսման մասին, նաև քննադատել է լիգայի ղեկավարությանը: «Եթե դադարից առաջ «Ռեալը» գլխավորեր աղյուսակը, առաջնությունը վաղաժամ կավարտեին: «Բարսելոնային» չեն հարգում իր հեղինակությանը համապատասխան: Միայն լավ շրջանառում են ակումբի մասին վատ տեղեկություններ»,- հարցազրույցում ասել է Գասպարը: Հիշեցնենք՝ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել էր, որ Լա լիգայի դադարեցված […]
12:51 28.05.2020
Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի կիսապաշտպան Պաուլո Դիբալան ինստագրամյան իր էջում շան հետ նկար է հրապարակել ու գրառում կատարել. «Իմ թիկնապահը»,- գրել է արգենտինացին: Հիշեցնենք, որ Դիբալան ապրիլին վարակվել էր կորոնավիրուսով: Նա բավականին եկար ժամանակ բուժում էր ստացել, այդ ընթացքում 4 անգամ նրա թեստի արդյունքը եղել էր դրական: Посмотреть эту публикацию в Instagram Mi guardiana […]
12:41 28.05.2020
Իտալական «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, որը երկու օր առաջ մարզման ընթացքում ծնկի վնասվածք էր ստացել, վերադարձել է Շվեդիա: Այս մասին տեղեկացրել է Sky Sport-ը: Նշվում է, որ Շվեդիայում բուժում ստանալուց հետո Իբրահիմովիչը կվերադառնա Իտալիա և կորոնավիրուսի թեստ կհանձնի, ապա կվերսկսի մարզումները: Հիշեցնենք, որ 38-ամյա հարձակվողը Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 8 հանդիպման և […]
12:26 28.05.2020
Մյունխենի քաղաքապետ Դիտեր Ռեյտերը արգելել է «Բավարիայի» երկրպագուներին թիմի հավանական չեմպիոնությունը նշել «ավանդական» ոճով; Այս մասին տեղեկացնում է Bild-ը: «Կորոնավիրուսի համաճարակը կատակ բան չէ: Պետք է զգույշ լինել և պահպանել սոցիալական հեռավորությունը: Մյունխենի հրապարակում տոնակատարություններն անհնար են այս տարի: Թիմի հաղթանակը պետք է տոնենք առանց գրկախառնվելու»,- ասել է Ռեյտները: Հիշեցնենք, որ մյունխենյան ակումբը գլխավորում է […]
12:17 28.05.2020
Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կատակել է իր որդու` Դավիդ Լուկայի հետ: Instagram-յան իր էջում Նեյմարը տեսանյութ է հրապարակել և գրառում կատարել. «Տղայիս ծաղրելու օրն է»: Հիշեցնենք, որ Նեյմարը Ֆրանսիայի ավարտված առաջնությունում ՊՍԺ-ի կազմում դարձել է չեմպիոն ու խփել է 13 գոլ: Посмотреть эту публикацию в Instagram Día de trolagem com o filho ?? […]
11:58 28.05.2020
Իտալական «Բրեշիան» որոշել է խզել պայամանգիրը Մարիո Բալոտելիի հետ: Այս մասին հայտնում է La Gazzetta Dello Sport-ը: Աղբյուրը նշում է, որ Բալոտելին արդեն 10 օր է, ինչ չի ներկայանում թիմի մարզումներին, և որոշման պատճառը հենց այս հանգամանք է: Հիշեցնենք, որ Ա սերիայի ղեկավարությունը մայիսի սկզբից թույլ տվեց թիմերին մարզումներ անցկացնել փոքր խմբերով՝ պահպանելով անվտանգության կանոնները:
11:34 28.05.2020
Շարունակվում է Lindores Abbey Rapid Challenge առցանց մրցաշարը: Հիշեցնենք, որ կիսաեզրափակչի առաջին ուղեգիրը ձեռք էր բերել Հիկարու Նակամուրան, ով երկու խաղում հաղթել էր Լևոն Արոնյանին: Մյուս զույգերից եզրափակչի ուղեգիր են նվաճել Դին Լիժենը, Մագնուս Կարլսենը և Դանիիլ Դուբովը: Հիշեցնենք՝ Կարլսենը հաղթել է Ուեսլի Սոյին, Դուբովը՝ Կարյակինին, իսկ Դին Լիժենը՝ Յու Յանջիին: Կիսաեզրափակչում Կարլսենը մրցելու է […]
16:16 27.05.2020
Ալեքսանդր Օվեչկինը անհատական մրցանակների քանակով ռեկորդակիր է դարձել ռուս հոկեյիստների շրջանում։ «Վաշինգտոնի» ավագը հավասարվել է նախկին հարձակվող և այժմ «Պիտսբուրգի» նախագահ Մարիո Լեմիեին Ազգային հոկեյի լիգայում նվաճած անհատական մրցանակների քանակով: Երեկ հայտարարվեց, որ NHL-ի այս տարվա կանոնավոր մրցաշրջանը չի խաղարկվի կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Այսպիսով, Օվեչկինը և Դեյվիդ Պաստրնյակը, դառնալով 48 գոլի հեղինակ, դարձել են առաջնության […]
16:13 27.05.2020
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում ավարտվեց առաջին շրջանը։ Հանգստյան օրերին թիմերն անցկացրեցին իրենց վերջին՝ 18-րդ տուրի հանդիպումները։ vnews.am լրատվականը ներկայացրել է վերջին մրցափուլում խփված գոլերից լավագույն 3-ը։ Ի դեպ, բոլոր երեք գոլերն էլ հեղինակել են հայկական ակումբներում հանդես եկող օտարերկրացի ֆուտբոլիստներ: Հիշեցնենք, որ «Շիրակը» սեփական հարկի տակ պարտվել էր «Լոռիին»՝ 1-2, «Ալաշկերտը»՝ «Նոային»՝ 0-1, «Փյունիկը»՝ […]
13:09 27.05.2020
Շոտլանդական «Լիվինգսթոնի» դարպասապահ Գերի Մեյլիի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է մայիսի 31-ին։ Ակումբն առայժմ չի որոշել՝ արժ՞ե նոր պայմանագիր առաջարկել 37-ամյա ֆուտբոլիստին, թե՞ ոչ, ու առաջարկել է երկրպագուներին վճռել նրա ճակատագիրը։ «Լիվինգսթոնը» թվիթերյան էջում հարցում է հրապարակել. որտեղ պատասխանի երկու տարբերակ կա․ «Առաջարկել պայմանագիր» ու «Հանել ակումբից»։ «Հնարավոր է, որ նման բան ֆուտբոլի պատմության մեջ […]
12:13 27.05.2020
ՀՖՖ-ի ինստագրամյան էջը վերսկսված առաջնության վերջին տուրից հետո ներկայացրել է հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի կարծիքը Բարձրագույն խմբի թիմերի մարզավիճակի վերաբերյալ: «Խաղացողներն իրենց բարձրության վրա չեն դադարի պատճառով: Խաղային ռիթմի ու պրակտիկայի պակասը գալիս է ֆուտբոլիստների ոչ մրցունակ լինելուց: Բոլորից շատ դուր եկավ «Արարատ-Արմենիայի» խաղը: Չնայած զարմանալի չէ, քանի որ նրանք գործող չեմպիոններն են: Մենք […]
12:05 27.05.2020
Իրանական ֆուտբոլային լիգան հայտնվել է նոր խնդրի առջև: Մի քանի ակումբ դեմ է արտահայտվել առաջնության վերսկսմանը: Mehrnews լրատվականի հաղորդմամբ՝ առաջնության վերսկսմանը դեմ է արտահայտվել 4 ակումբ: Դրանց ղեկավարները սպորտի նախարարություն նամակ են ուղարկել, որտեղ հստակ բացատրել են դեմ արտահայտվելու պատճառները: Թիմերը չեն պատկերացնում, թե ինչպես է ապահովվելու ֆուտբոլիստների անվտանգությունը կորոնավիրուսի նոր ալիքի պայմաններում: Թիմերը նաև […]
11:55 27.05.2020
Ա սերիան պաշտոնական հայտարարություն է տարածել Իտալիայի առաջնության վերսկսման կապակցությամբ: Հայտարարությունում նշվում է, որ Ա սերիայի բոլոր ակումբները տեսակոնֆերանսի միջոցով եկել են համաձայանության՝ առաջնությունը հունիսի 13-ին վերսկսելու շուրջ: Հաղորդվել է նաև, որ հունիսի 13-ին և 14-ին կկայանան 25 տուրից հետաձգված խաղերը, իսկ 26-րդ տուրը կմեկնարկի հունիսի 20-ին: Նաև հաղորդվում է, որ որոշումը կպաշտոնականացվի ուրբաթ՝ Իտալիայի […]
11:52 27.05.2020
Իտալական «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նորից փոխել է սանրվածքը: Պորտուգալացին իր թվիթերյան էջում ցուցադրել է նոր արտաքինը: «Հավանություն տալի՞ս եք»,- գրել է Ռոնալդուն: Երկրպագուների կարծիքները, սակայն, հակասական են եղել: Ոմանց դուր է եկել, ոմանց էլ՝ ոչ: Հիշեցնենք՝ ընդամենը մի քանի օր առաջ Ռոնալդուն ներկայացել էր հյուսած մազերով։
11:36 27.05.2020
Բունդեսլիգայի պաշտոնական YouTube-յան ալիքը հրապարակել է տեսանյութ, որտեղ ընդգրկվել են Բունդեսլիգայի վերսկսված առաջնության 27-րդ տուրի լավագույն 5 գոլերը, որոնք հեղինակել են Մարկուս Թյուրամը, Մաթեուս Կունյան, Լեոն Գորեցկան, Դենիս Սրբենին, Էդուարդ Լյովենը:
11:29 27.05.2020
Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ջոշուա Կիմիխը կիսվել է Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո իր տպավորություններով և խոսել իր խփած գոլի մասին: «Խաղից առաջ մեզ ասել էին, որ Բյուրկին շատ հաճախ դարպասից առաջ է գալիս: Սա իմ կարիերայի լավագույն գոլն էր»,-ասել է Կիմիխը: Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի 28-րդ տուրի շրջանակում «Բավարիան» արտագնա խաղում 1-0 հաշվով հաղթել է […]
11:12 27.05.2020
«Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դեյվիսը Բունդեսլիգայի 28-րդ տուրի Դորտմունդի «Բորուսիայի» հետ խաղում զարգացրել է ռեկորդային՝ 35.3 կմ/ժամ արագություն: 19-ամյա կանադացին հանդիպման ամենաարագ խաղացողն է եղել: Առաջին խաղակեսում Դեյվիսը կատարել է 30 արագացում, երկրորդում`ևս 12: Կանադացին մասնակցել 36 գրոհների խափանման և այս ցուցանիշով ևս հանդիպման լավագույն ֆուտբոլիստն է եղել: «Որպես երիտասարդ ֆուտբոլիստ, ես հաճախ կորցնում եմ դիրքը […]
10:48 27.05.2020
ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է ֆուտբոլում իր ապագայի մասին, նաև հերթական անգամ հարգանքի խոսքեր է ասել Զինեդին Զիդանի և Կրիշտիանու Ռոնալդուի հասցեին: «Ո՞վ է օրինակելի ֆուտբոլիստ ինձ համար: Առաջինը Զիդանն է՝ հաշվի առնելով այն ամենը, ինչին նա հասել է հավաքականի հետ, հետո՝ Ռոնալդուն: Նա այնքան է հաղթել և շարունակում է հաղթել` […]
10:41 27.05.2020
«Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանը փոխել է սանրվածքը: Կատալոնական ակումբն իր Instagram-յան էջում ցուցադրել է ֆրանսիացու նոր արտաքինը: 29-ամյա ֆուտբոլիստն այս տեսքով ներկայացել էր «Բարսելոնայի» մարզմանը: Посмотреть эту публикацию в Instagram Guess who? ? Swipe left for the answer ? Публикация от FC Barcelona (from ?) (@fcbarcelona) 26 Май 2020 в 10:10 PDT
10:30 27.05.2020
Անգլիայի Պրեմիեր լիգայի խորհուրդը մտադիր է ակումբներին առաջարկել հաջորդ մրցաշրջանը սկսել սեպտեմբերի 12-13-ը: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Մայիսի 28-ին տեղի կունենա ղեկավարության նիստը, որի ընթացքում նախատեսվում է նաև քննարկել ընթացիկ մրցաշրջանը վերսկսելու մի քանի տարբերակներ: Ավելի վաղ տեղեկություններ կային այն մասին, որ Պրեմիեր լիգայի ակումբներին թույլատրվել է վերսկսել լիարժեք մարզումները:
18:32 26.05.2020
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսը, միջպետական սահմանների փակ լինելու և համապատասխան չվերթների բացակայության պատճառով, առայժմ չի կարողանում վերադառնալ Հայաստան, սակայն մանրամասն հետևում է Հայաստանի ազգային հավաքականի՝ ինչպես արտերկրում, այնպես էլ Հայաստանի առաջնությունում հանդես եկող թեկնածուների ելույթներին: ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Կապարոսը կիսվել է հենց Հայաստանի առաջնության 18-րդ մրցափուլից ստացված տպավորություններով: «Անկասկած, այդ […]
13:44 26.05.2020
Թեթև և թեթևագույն քաշային կարգերում UFC-ի չեմպիոն, ամերիկացի Հենրի Սեհուդոն հայտարարել է կարիերան ավարտելու մասին: «Շնորհակալություն հրաշալի փորձի համար, Դանա Ուայթ: Ես միշտ կլինեմ երախտապարտ: Իմ բոլոր մարզիչների և երկրպագուների համար սա հրաշալի ճամփորդություն էր: Եռակի չեմպիոնը հեռանում է»,- գրել է Սեհուդոն «Թվիթերի» իր էջում՝ շնորհակալություն հայտնելով UFC-ի նախագահ Դանա Ոայթին: Ամերիկացի մարտիկը պրոֆեսիոնալ ռինգում […]
13:39 26.05.2020
Լոնդոնի «Չելսիի» և Արգենտինայի հավաքականի դարպասապահ Վիլլի Կաբալյերոն պատմել է, որ 2018 թվականի ֆուտբոլի առաջնության խաղերից մեկից հետո սպառնալիքներ է ստացել իր հասցեին: Խմբային փուլի երկրորդ տուրի խաղում Արգենտինայի հավաքականը 0-3 հաշվով զիջել էր Խորվաթիայի ընտրանուն: Գոլային դրվագներից մեկում դարպասապահը սխալ էր գործել: «Հաջորդ օրն ինձ թվում էր, որ բոլորն ունեին իմ հեռախոսի համարը: Ինձ […]
13:14 26.05.2020
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իրեն անվանել է պատմության լավագույն խաղացող: «Չեմ կարծում, որ կա մեկը, որն ինձանից ավելի լավն է: Ոչ մի խաղացող չի անի այն, ինչ ես ինքս չեմ կարող անել, բայց ես անում եմ շատ բաներ, որոնք մյուսները չեն կարող անել: Ինձնից ավելի լավ խաղացող չկա: Ես ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողն եմ թե՛ […]
13:08 26.05.2020
Մոսկվայի «Սպարտակի» սեփականատեր Լեոնիդ Ֆեդունը դուրս է գրվել հիվանդանոցից, որտեղ բուժում էր ստանում կորոնավիրուսի դեմ։ Ֆեդունը դուրս գրվելուց հետո պատմել է իր վիճակի մասին: «Դուրս եմ գրվել, բայց ամեն ինչ չէ, որ լավ է։ Թոքերս դեռ լավ չեն, կշարունակեմ բուժվել տանը։ Կարծում եմ՝ ևս երկու շաբաթ կպահանջվի։ Ամեն դեպքում կփորձեմ վերսկսել աշխատանքս, այդ թվում՝ նաև […]