13:41 05.06.2020
Գինեսի ռեկորդների գիրքը պաշտոնապես հաստատել է հայ մարզիկ Մանվել Մամոյանի նոր համաշխարհային ռեկորդը: Այս մասին հաղորդում է Armsport.am-ը։ Մանվելը մեկ ձեռքի 2 մատով 1 րոպեի ընթացքում 55 հրում է կատարել։ Ավելի վաղ, նման ռեկորդ սահմանել էր դերասան, մարտարվեստների վարպետ Բրյուս Լին: Մամոյանն ապրում է Մոսկվայում, ֆիթնես մարզիչ է, և այս պահին Գինեսի գրքի 8-ակի ռեկորդակիր: […]
22:15 04.06.2020
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) նախկին բասկետբոլիստ և ոստիկանության կողմից ձերբակալման ժամանակ սպանված աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի ընկեր, Սթիվեն Ջեքսոնը խնամակալության տակ է վերցրել նրա դստերը՝ վեցամյա Ջիաննա Ֆլոյդին: Ջեքսոնը Instagram- ում տեղադրել է իր ընկերոջը նվիրված գրառում և խոստացել հոգ տանել նրա դստեր մասին: View this post on Instagram Don’t worry Twin on my […]
18:44 03.06.2020
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենի կողմից առերևույթ թույլ տրված չարաշահումների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ: Նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ պետական հարյուր տոկոս մասնակցությամբ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող […]
13:56 03.06.2020
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 2-ին ընդունել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությանը՝ կառույցի ղեկավար Արմեն Մելիքբեկյանի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին՝ նախագահ Հարությունյանը նշել է, որ ֆուտբոլի՝ որպես մասսայական մարզաձևի զարգացումը մշտապես գտնվում է Արցախի իշխանությունների ուշադրության կենտրոնում: Այդ համատեքստում Ա. Հարությունյանը կարևորել է վերջին տարիներին Արցախում կառուցված մարզադաշտերի նշանակությունը, ֆուտբոլային տարբեր թիմերի աշխատանքը՝ նշելով, որ […]
17:19 01.06.2020
Անգլիայում մտածում են, թե ինչպես արհեստականորեն լցնեն տրիբունաները խաղերի ժամանակ՝ իրական ֆուտբոլային մթնոլորտ ապահովելու համար: Ինչպես հայտնի է՝ Պրեմիեր լիգան վերսկսվելու է հունիսի 17-ից՝ առանց հանդիսականների: ԱՊԼ-ի ղեկավարներն առաջիկա օրերին քննարկելու են և քվեարկություն անցկացնելու անգլիական ակումբների միջև՝ դատարկ տրիբունաները FIFA 20 վիդեոխաղի երկրպագուների կեղծ աղմուկի ներքո խաղերն անցկացնելու համար: Այս մասին տեղեկացնում է Daily […]
17:02 01.06.2020
Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» ֆուտբոլիստները Գերմանիայի Բունդեսլիգայի 29-րդ տուրի «Ունիոն Բեռլինի» նկատմամբ 4-1 հաշվով հաղթանակը տոնել են երկրպագուների ստվարաթղթե լուսանկարների հետ: Հանդիպումն անցկացվել է դատարկ տրիբունաների ներքո, իսկ նստատեղերին փակցված են եղել երկրպագուների մեծ լուսանկարները: «Բորուսիան» այժմ ունի 56 միավոր և զբաղեցնում է աղյուսակի 3-րդ հորիզոնականը: «Ունիոն Բեռլինը» 31 միավորով գտնվում է 14-րդ տեղում: Առաջնության առաջատարը 67 […]
16:37 01.06.2020
Լիոնել Մեսսին դարձյալ անդրադարձել է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակին: «Մեզանից շատերը չեն պատկերացնում, թե աշխարհն ինչպիսին կլինի այս ամենից հետո: Բացի նրանից, որ այս իրավիճակը մեզ անակնկալի բերեց, շատերի մոտ նաև դժվար ժամանակներ սկսվեցին: Մարդիկ կորցնում են իրենց հարազատներին, ընկերներին, և նույնիսկ չեն կարողանում նրանց հետ նորմալ շփվել: Չկա ավելի վատ բան, քան սիրելիներին կորցնելը: Կարծում […]
16:13 01.06.2020
Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր մարզումներից հերթական տեսանյութն է հրապարակել: Տեսանյութում երևում է, թե ինչպես է Ռոնալդուն կատարելագործում հարվածները պահեստային դարպասապահ Պինսոլյոյի օգնությամբ: «Մարզվում եմ մինչև կատարելություն: Զգում եմ, որ ավելի եմ հզորանում»,- գրել է Ռոնալդուն: Посмотреть эту публикацию в Instagram Practice to perfection ?⚽️ with @carlopinsoglio ?? Feeling stronger?? Публикация от […]
16:10 01.06.2020
Sport24-ը հայտնում է, որ Երևանի «Արարատը» չի երկարաձգի պայմանագիրը ռուս մասնագետ Իգոր Կոլիվանովի հետ: Նրա պայմանագիրն ավարտվել է մայիսի 30-ին և այն երկարաձգելու մտադրություն ակումբի ղեկավարությունը չունի: Այսպիսով, Կոլիվանովը հեռանում է երևանյան ակումբից: 52-ամյա Կոլիվանովը թիմը գլխավորել էր այս տարվա հունվարին: Այսօրվա դրությամբ «Արարատը» զբաղեցնում է հինգերորդ տեղը Բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակում՝ վեց միավորով զիջելով […]
15:52 01.06.2020
ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը թվիթերյան իր էջում հրապարակում է արել թոփ-5 լիգաների «գոլ+փոխանցում» համակարգով լավագույն ֆուտբոլիստների վերաբերյալ, սակայն ավելի ուշ ջնջել է հրապարակումն այն պատճառով, որ լուսանկարում Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն եղել է «Արդարություն Ջորջի համար» գրությամբ մարզաշապիկով, որը նվիրված է ոստիկանների կողմից սպանված աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի հիշատակին։ Այս մասին հաղորդում է The Guardian-ը։ Ավելի […]
15:31 01.06.2020
Ուկրաինացի հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն իր կարծիքն է հայտնել սևամորթ ամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան հետ կապված իրավիճակի շուրջ: «Ընկերներ, ես ուզում եմ խոսել ռասիզմի դեմ: Մենք բոլորս մեկ ռասա ենք: Մենք ժողովուրդն ենք: Մենք ունենք իրական խնդիրներ՝ համաճարակի, կլիմայի փոփոխության և կյանքի տարբեր ոլորտների հետ կապված: Մաշկի գույնը, սեռը պարզապես այն բաներն են, որոնք մեզ […]
15:24 01.06.2020
NBA-ի լեգենդ, համաշխարհային բասկետբոլի պատմության ամենաարդյունավետ խաղացող Քարիմ Աբդուլ-Ջաբարը հանդես է եկել ի պաշտպանություն Միացյալ Նահանգներում բողոքի ակցիայի մասնակիցների: «Ամերիկայում ռասիզմը օդում գտնվող փոշու պես է: Թվում է, թե անտեսանելի է, մինչև որ արևը երևա, նույնիսկ եթե խեղդվում եք: Երբ արևը երևա, կտեսնեք, որ այն ամենուր է: Սևամորթ լինելը նշանակում է, որ ձեր կյանքի մնացած […]
15:08 01.06.2020
«Վալենսիան» արձագանքել է «Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պյերո Գասպերինիի խոսքերին, որը նախօրեին հաղորդել էր, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղի օրը ինքն արդեն վարակված է եղել կորոնավիրուսով։ ««Վալենսիան» հրապարակավ իր զարմանքն է հայտնում կապված նրա հետ, որ ՉԼ 1/8 եզրափակչի մրցակցի մարզիչը խոստովանել է, որ մարտի 10-ին կայացած խաղի օրը իմացել է, որ կորոնավիրուսի […]
14:24 01.06.2020
Բունդեսլիգայի պաշտոնական YouTube-յան ալիքը հրապարակել է տեսանյութ, որտեղ ընդգրկվել են լիգայի վերսկսված առաջնության 28-րդ տուրի լավագույն 5 գոլերը։ Լավագույն գոլերի հեղինակներ են դարձել Վինչենցո Գրիֆոն, Մարկուս Ինգվարտսենը, Վեստոն Մակքենին, Սթիվեն Զուբերը և Ջոշուա Կիմիխը:
15:18 31.05.2020
Սպորտային անմոռանալի պատմությունների շարքից… Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հունահռոմեական ոճի ըմբիշ, ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Եռամարտ (olympic triathlon), համաշխարհային սերիայի փուլերից մեկը,Մեքսիկա, 2016թ.։ Օդի ջերմաստիճանը +35, խոնավությունը մոտ 90%։ Մրցողների թվում են Բրաունլի ( Brownlee) եղբայրները։ Ավագ եղբայրը՝ Ալիստերը, 2012 Լոնդոնի և 2016 Ռիոի Օլիմպիական չեմպիոնն է, միակը […]
13:03 31.05.2020
ԱՄՆ-ը ներկայացնող հայազգի Քեթլին Չուկագյանը Ղրղզստանը ներկայացնող UFC մարտիկ Անտոնինա Շևչենկոյին UFC on ESPN 9 առաջնությանը պարտության է մատնել։ So me and @blondefighter we’re like “if I do the @Its_Jawsh dance from @tiktok_us it’s gonna go viral right?” #tiktok #foryoupage pic.twitter.com/ZM9HGk66pl — Ryan Kim Cafaro (@RyanCafaroMMA) May 31, 2020 Մարտը տեղի է ունեցել մայիսի 31-ին, […]
23:43 30.05.2020
Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել․ «Նոր մարզակոշիկներ վերադարձի համար»։
15:32 30.05.2020
«Գանձասար-Կապան» ակումբը փակման վտանգի առջև է հայտնվել։ Այս մասին ArmSport-ին հայտնի է դարձել հավաստի աղբյուրներից։ Ակումբի ֆինանսական խնդիրների մասին ArmSport-ը գրել էր դեռևս ապրիլի կեսերին։ Այժմ կայքին հասած տեղեկությունների համաձայն՝ ակումբը փակման վտանգի առջև է հայտնվել և հարցականի տակ է ակումբի մասնակցությունը գալիք մրցաշրջանին: Ինչպես հայտնի է, ակումբի հովանավորը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է: «Ֆիանանսական խնդիրներ […]
15:27 30.05.2020
Հունիսի 11-ին վերսկսվելու է ֆուտբոլի Իսպանիայի առաջնությունը։ Սկզբում առաջնության բոլոր խաղերը կանցկացվեն առանց հանդիսականների։ Լա լիգան, սակայն, հետաքրքիր սցենար է մշակել երկրպագուներին մարզադաշտ վերադարձնելու համար։ Երեկ հայտնի էր դարձել, որ Իսպանիայի Պրիմերայի նոր մրցաշրջանը նախատեսվում է սկսել սեպտեմբերի 12-ից։ El Pais-ի փոխանցմամբ՝ Լա լիգայում մտադիր են երկրպագուներին աստիճանաբար մարզադաշտ վերադարձնել։ Սեպտեմբերի 12-ից մարզադաշտերում նստատեղերի 30 […]
15:25 30.05.2020
Մրցաշրջանի վերսկսումից հետո առաջին իսկ խաղում Բելգրադի «Ցրվենա Զվեզդան» դարձավ Սերբիայի ֆուտբոլի առաջնության չեմպիոն: Ազգային առաջնության 27-րդ տուրի խաղում հյուրերը 0-5 հաշվով հաղթեցին «Ռադին»: «Ցրվենա Զվեզդան»» առաջին խաղակեսում խփեց երեք գոլ, իսկ ընդմիջումից հետո՝ ևս երկու: Դուբլ ձևակերպեց կիսապաշտպան Ալեքս Վուկանովիչը: Մեկական անգամ աչքի ընկան կիսապաշտպան Միրկո Իվանիչը և պաշտպաններ Սրջան Բաբիչը և Միլոշ Դեգենեկը: […]
15:22 30.05.2020
Հայտնի Forbes պարբերականը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցանկը, որտեղ առաջին հորիզոնականը զբաղեցնում է թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը: Շվեյցարացին մեկ տարվա ընթացքում 106,3 միլիոն դոլար է վաստակել: Խոսքը մրցաշարերում տարած հաղթանակների և գովազդային պայմանագրերի դիմաց ստացած գումարների մասին է: 38-ամյա մարզիկը գովազդային պայմանագրեր է կնքել 13 ընկերությունների հետ և յուրաքանչյուրի դիմաց ստացել 3-ից մինչև 30 միլիոն […]
15:17 30.05.2020
«Ատլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստան օրենքի հետ լուրջ խնդիրներ ունի: 31-ամյա ֆուտբոլիստը մեղադրվում է 1,37 մլն եվրո հարկերը չվճարելու համար: Դիեգոն օրենքը խախտել էր դեռ 2014-ին, սակայն գործի քննությունը միայն հիմա է ընթանում: Ինչպես հաղորդում է AS-ը, Իսպանիայի դատախազությունը Կոստայի համար 6-ամսյա բանտային կալանք ու ավելի քան 500 հազար եվրոյի չափով տուգանք է պահանջել: Դատական նիստը […]
15:06 30.05.2020
Բելառուսի առաջնության 11-րդ տուրում «Նեմանը» մրցակցի հարկի տակ 2:0 հաշվով հաղթել է «Գորոդեային»: Հանդիպման 67-րդ րոպեին խաղի հաշիվը բացել է հյուրերի հայ հարձակվող Գեղամ Կադիմյանը՝ հստակ իրացնելով 11 մետրանոցը: Այս գոլը Կադիմյանի համար 7-րդն է ընթացիկ առաջնությունում: Այս ցուցանիշով հայ հարձակվողը գլխավորում է Բելառուսի առաջնության ռմբարկուների աղյուսակը: Այս հաղթանակից հետո «Նեմանը» 14 միավորով 8-րդն է:
15:03 30.05.2020
Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Լուիշ Ֆիգուն խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի մասին։ «Կրիշտիանուն ուժեղացրեց «Ռեալին», իսկ «Ռեալը» ուժեղացրեց Ռոնալդուին։ Յուրաքանչյուր թիմ կցանկանար նրան ունենալ իր կազմում, քանի որ նա երաշխավորում է բազմաթիվ գոլեր։ Սա ամենակարևորն է»,- Ֆիգուի խոսքերն է մեջբերում AS պարբերականը: Ռոնալդուն հանդես է եկել «Ռեալի» կազմում 2009-2018 թվականների ընթացքում։ Մադրիդյան թիմի հետ նա 15 […]
14:39 30.05.2020
NBA-ն հույս ունի վերսկսել 2019/20 մրցաշրջանը հուլիսի 31-ին: Այս մասին Twitter-ում հաղորդել է մարզական լրագրող Շամս Չարանիան: «NBA-ի հանձնակատար Ադամ Սիլվերը և լիգայի գրասենյակը տեղեկացրին կառավարման խորհրդին, որ հուլիսի 31-ը մրցաշրջանի վերսկսման նախատեսված ամսաթիվն է»,- գրել է մարզական լրագրող Շամս Չարանիան: Ավելի վաղ հաղորդվել էր, որ կազմակերպությունը բանակցում է «Ուոլթ Դիսնեյ» ընկերության հետ՝ լիգան վերսկսելու […]
14:34 30.05.2020
Գլազգոյի «Սելթիկի» իվաուրցի կիսապաշտպան Կուասի Էբուեն, որն իր եվրոպական կարիերան սկսել է Գյումրիի «Շիրակում», վերջնականապես տեղափոխվել է բելգիական «Գենկ»։ Մինչ այդ ֆուտբոլիստը բելգիական ակումբում հանդես էր գալիս վարձավճարով։ Ըստ Transfermarkt-ի՝ հիմա «Գենկը» որոշել է գնել ֆուտբոլիստի ամբողջական տրանֆերը։ 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց բելգիական ակումբը կվճարի 1,5 մլն եվրո։ Հիշեցնենք, որ վերջերս հեղինակավոր մարզական վերլուծական կայքերից […]
14:20 30.05.2020
Կայացել են շախմատի Lindors Abbey Rapid Challenge առցանց մրցաշարի 1/2 եզրափակչի խաղերը: Ռուս Դանիիլ Դուբովը երկրորդ խաղում էլ է հաղթել չինացի Դին Լիժենին և դուրս եկել եզրափակիչ: Մագնուս Կարլսենը, առաջին խաղում 3-0 հաշվով հաղթելով Հիկարու Նակամուրային, երկրորդ հանդիպումը զիջել է 1,5-2,5 հաշվով: Այսօր՝ մայիսի 30-ին, նրանք կանցկացնեն լրացուցիչ հանդիպում՝ պարզելու համար եզրափակչի երկրորդ մասնակցին։
14:14 30.05.2020
«Ռեալը» մրցաշրջանի մնացած տնային հանդիպումներն անցկացնելու է «Ալֆրեդո դի Ստեֆանո» մարզադաշտում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ֆուտբոլը վերադառնում է առանց երկրպագուների, մադրիդյան ակումբի ղեկավարությունը որոշում է կայացրել, որի համաձայն՝ հանդիպումները չեն կայանա «Սանտիագո Բեռնաբեուում»։ «Ռեալի» տնային մարզադաշտում ներկա պահին վերանորոգման հսկայական աշխատանքներ են ընթանում։ Տրիբունաները հարմարեցվում են ներկայիս պահանջներին: Marca-ն գրում է, որ «Ռեալը» մտադիր […]
11:58 30.05.2020
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան խոսել է այն մասին, թե ինչպես է ժամանակն անցկացնում կարանտինում: «Ես երկու ամիս հանգստացա: Դա գրեթե անհնար է պատկերացնել նորմալ ժամանակներում: Չի պատահում, որ մրցաշրջանի ընթացքում երկու ամիս շարունակ չենթարկվեք մշտական սթրեսի և ադրենալինի բարձրացման: Չնայած դա նույնպես հիանալի է: Հեռուստացույց հազվադեպ էի միացնում: Ես դիտում էի մի քանի սերիալներ, […]
11:48 30.05.2020
«Շանթ» հեռուստաընկերությունը ձեռք է բերել ֆուտբոլի Պորտուգալիայի առաջնության հանդիպումների ցուցադրման իրավունքը: Յուրաքանչյուր տուրից մի քանի հանդիպում կցուցադրվի «Շանթ Սպորտ» ալիքով, որը հասանելի է Shant Digital TV հավելվածով։ Տվյալ շաբաթվա կենտրոնական խաղը կհեռարձակվի նաև «Շանթ» հեռուստաընկերության ուղիղ եթերում: Հանդիպումները ցուցադրվելու են 25-րդ տուրից։ Այսպիսով, հունիսի 3-ի լույս 4-ի գիշերը «Շանթի» և «Շանթ Սպորտի» եթերում կլինի «Ֆամալիկաո» – […]