TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+21.09 oC

ՍՊՈՐՏ

Արգենտինայի հավաքականի դարպասապահը խոստովանել է, որ 2018-ի աշխարհի առաջնության ժամանակ սպառնալիքներ է ստացել

13:39 26.05.2020

Լոնդոնի «Չելսիի» և Արգենտինայի հավաքականի դարպասապահ Վիլլի Կաբալյերոն պատմել է, որ 2018 թվականի ֆուտբոլի առաջնության խաղերից մեկից հետո սպառնալիքներ է ստացել իր հասցեին: Խմբային փուլի երկրորդ տուրի խաղում Արգենտինայի հավաքականը 0-3 հաշվով զիջել էր Խորվաթիայի ընտրանուն: Գոլային դրվագներից մեկում դարպասապահը սխալ էր գործել: «Հաջորդ օրն ինձ թվում էր, որ բոլորն ունեին իմ հեռախոսի համարը: Ինձ […]

̰
Ես ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողն եմ թե՛ լավ, թե՛ վատ պահերին. Ռոնալդու

13:14 26.05.2020

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իրեն անվանել է պատմության լավագույն խաղացող: «Չեմ կարծում, որ կա մեկը, որն ինձանից ավելի լավն է: Ոչ մի խաղացող չի անի այն, ինչ ես ինքս չեմ կարող անել, բայց ես անում եմ շատ բաներ, որոնք մյուսները չեն կարող անել: Ինձնից ավելի լավ խաղացող չկա: Ես ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողն եմ թե՛ […]

̰
Դուրս եմ գրվել, բայց ամեն ինչ չէ, որ լավ է. կորոնավիրուսով վարակված Լեոնիդ Ֆեդունը պատմել է առողջական վիճակի մասին

13:08 26.05.2020

Մոսկվայի «Սպարտակի» սեփականատեր Լեոնիդ Ֆեդունը դուրս է գրվել հիվանդանոցից, որտեղ բուժում էր ստանում կորոնավիրուսի դեմ։ Ֆեդունը դուրս գրվելուց հետո պատմել է իր վիճակի մասին: «Դուրս եմ գրվել, բայց ամեն ինչ չէ, որ լավ է։ Թոքերս դեռ լավ չեն, կշարունակեմ բուժվել տանը։ Կարծում եմ՝ ևս երկու շաբաթ կպահանջվի։ Ամեն դեպքում կփորձեմ վերսկսել աշխատանքս, այդ թվում՝ նաև […]

̰
Հայկական 9 ֆուտբոլային ակումբներ տուգանվել են 2-ական միլիոն դրամով

12:58 26.05.2020

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ակումբների արտոնագրման կանոնակարգի հոդված 19-ի պահանջը չկատարելու և իր կազմում ֆուտզալի թիմ չապահովելու համար 9 ակումբների տուգանել է 2-ական միլիոն դրամով: Այս մասին հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ Այդ ակումբներն են «Ալաշկերտը», «Գանձասար-Կապանը», «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա ՀԿ» ակումբը, «Շիրակը», «Փյունիկը», «Ուրարտուն», «Նոան», «Վանը», «Լոկոմոտիվը»։

̰
Նուրմագոմեդովի հոր վիճակը մնում է ծանր. Հաբիբը հրաժարվել է կորոնավիրուսի թեստ հանձնել

12:50 26.05.2020

UFC-ի թեթև քաշային կարգում աշխարհի գործող չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովը հրաժարվել է կորոնավիրուսի ստուգման թեստ հանձնել: Այս մասին հայտել են ռուսական որոշ լրատվամիջոցներ: Հիշեցնենք, որ Հաբիբի 57-ամյա հայրը՝ Աբդուլմանապ Նուրմագոմեդովը, կորոնավիրուսի վարակով այժմ գտնվում է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում: Նրա առողջական վիճակը գնահատվում է ծանր: Հաբիբին առաջարկել են թեստ հանձնել, սակայն նա հորդորել է ուշադրությունը բևեռել իր […]

̰
«Ռոման» վերսկսել է մարզումները

12:37 26.05.2020

Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված տևական դադարից հետո «Ռոման» վերսկսել է խմբային մարզումները, այս մասին հայտնում է հռոմեական թիմի թվիթերյան պաշտոնական էջը։ «Ռոմայի» մարզումը վնասվածքների պատճառով բաց են թողել Նիկոլո Զանիոլոն, Պաու Լոպեսը ու Դիեգո Պերոտին։ Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնության վերսկսման հստակ ժամկետը դեռևս հայտնի չէ։ Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն երկրում մարզական իրադարձությունները մինչև հունիսի 14-ն արգելելու […]

̰
Մենք պարզապես ապուշներ ենք. «Լիոնի» նախագահը քննադատել է ֆրանսիական Լիգա 1-ի ղեկավարությանը՝ մրցաշրջանը վաղաժամ ավարտելու համար

12:15 26.05.2020

«Լիոնի» նախագահ Ժան-Միշել Օլան քննադատել է ֆրանսիական Լիգա 1-ի ղեկավարությանը կորոնավիրուսի համաճարակի պատճառով մրցաշարը վաղաժամ ավարտելու որոշման համար:  Օլային հատկապես բարկացրել է այն, որ համավարակի տեսանկյունից ավելի վատ վիճակում գտնվող երկրները, օրինակ՝ Իսպանիան և Իտալիան, շուտով շարունակելու են  մրցաշրջանը, իսկ Ֆրանսիայում անմիջապես որոշեցին, որ պետք է ավարտել։ «Վերջին երկու ամիսներին իսպանական ֆուտբոլի պաշտոնատար անձինք վերահսկում […]

̰
Ինչպե՞ս է Ռոնալդուն ոտքով բասկետբոլ խաղում

11:53 26.05.2020

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մարզման ընթացքում հետաքրքիր հնարք է ցույց տվել: Նա ոտքով ֆուտբոլային գնդակը նետել է բասկետբոլային զամբյուղը: Մարզիկը տեսանյութը հրապարակել է իր թվիթերյան էջում: As easy as you like, @Cristiano! ?? pic.twitter.com/FABi8AWOqM — JuventusFC (@juventusfcen) May 25, 2020

̰
«Բարսելոնան» կորոնավիրուսից պաշտպանող դիմակներ է արտադրում

11:42 26.05.2020

«Բարսելոնան» իր պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել այն մասին, որ թիմը կորոնավիրուսի համավարակի ընթացքում պաշտպանիչ դիմակների արտադրություն է սկսել։ Դիմակները կարելի է լվանալ 40 անգամ։ Այդ պարագայում դիմակները չեն կորցնի իրենց պաշտպանիչ հատկությունները։ Թիմն ակումբի գույներով երեք տեսակի դիմակներ է արտադրում։ Դիմակները տարբեր չափսերի են և նախատեսված են ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար։ Դիմակների […]

̰
ԱՊԼ-ը հրապարակել է դարպասապահների՝ առանց ձեռքերի խաղի լավագույն դրվագները

11:26 26.05.2020

Անգլիայի Պրեմիեր լիգայի YouTube-յան պաշտոնական ալիքը տեղադրել է 8 րոպեանոց տեսանյութ, որտեղ ներառված են առաջնության խաղերում դարպասապահների լավագույն խաղի դրվագները։ Հատկանշական է, որ ընտրված են միայն այն դրվագները, երբ դարպասապահները փրկում են դարպասները 100 տոկոսանոց գոլերից ոչ թե ձեռքերի, այլ ոտքերի և գլխի օգնությամբ: Մի քանի ժամում տեսանյութը 150 հազարից ավելի դիտում է գրանցել:

̰
21 տարեկանում մահացել է «Ռոմայի» նախկին ֆուտբոլիստը

11:22 26.05.2020

21 տարեկանում մահացել է «Ռոմայի» նախկին ֆուտբոլիստ Ժոզեֆ Բուասեն: Երիտասարդ մարզիկը մահացել է սրտի կաթվածից: Այս մասին հայտնում է Football Italia-ն: Կամերունցի ֆուտբոլիստը «Ռոմայի» հիմնական թիմի հետ մարզումների է մասնակցել 2017 թվականին և հանդես է եկել ակումբի երիտասարդական թիմի կազմում: Ֆուտբոլիստի պայմանագիրը հռոմեական ակումբի հետ ավարտվել է 2018 թվականին: 3 ամիս առաջ Բուասեն միացել էր […]

̰
Ինչու՞ են Անգլիայի Պրեմիեր լիգայի որոշ ֆուտբոլիստներ ալկոհոլ և քնաբեր օգտագործում

10:50 26.05.2020

Անգլիայում որոշ ֆուտբոլիստներ արդեն շատ շուտով կարող են կախվածություն ձեռք բերել քնաբերի և ալկոհոլի համատեղ օգտագործումից։ Այս մասին գրել է The Telegraph-ը: «Շատ ֆուտբոլիստներ քնաբեր են օգտագործում, որպեսզի քնեն խաղերից հետո, ոմանք էլ դրանց լայն հասանելիության պայմաներում այն սկսել են օգտագործել ալկոհոլի հետ, որպեսզի հասնեն, այսպես ասած, «թմրանյութային արբեցման»:  Այս միախառնումը մեծ տարածում է գտել նաև […]

̰
Ովքե՞ր են Չեմպիոնների լիգայի բոլոր ժամանակների լավագույն 10 մարզիչները

10:36 26.05.2020

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, ըստ Squawka-ի վարկածի, ճանաչվել է Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն մարզիչ: Վարկանիշը հաշվի է առել մարզիչների ցուցանիշները 1992 թվականից, երբ սկսվեց Չեմպիոնների լիգայի մրցաշարը: Դասակարգման աղյուսակում Զիդանն ամենաերիտասարդն է: 47-ամյա մասնագետը դարձել է եզակի նվաճման հեղինակ՝ երեք անգամ անընդմեջ հաղթելով Չեմպիոնների լիգան՝ 2016 թվականից մինչև 2018 թվականը: Վարկանիշային աղյուսակում երկրորդն է […]

̰
Ալվարեսը խոստովանել է, թե ինչ նվեր է ստացել Ռոնալդինյոյից, որպեսզի չհարվածի նրան

10:29 26.05.2020

«Կատանիայի» նախկին ֆուտբոլիստ Պաբլո Սեբաստիան Ալվարեսը պատմել է, թե ինպես է ստացել «Միլանի» նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոյի մարզաշապիկը.  «Տանն ունեմ նրա մարզաշապիկը: Այս պատմության համար հիանալի անեկդոտ կա: Երբ ավարտվեց «Միլան»-«Կատանիա» խաղի առաջին կեսը «Սան-Սիրոյում», ես և Ռոնալդինյոն միասին քայլում էինք դեպի հանդերձարան: Ճանապարհին նա հանեց իր մարզաշապիկն ու տվեց ինձ՝ ասելով. «Պա՛բլո, խնդրում եմ, վերցրո՛ւ […]

̰
Արոնյանը երկրորդ պարտությունը կրեց Նակամուրայից և դուրս մնաց մրցաշարից. Lindores Abbey Rapid Challenge

10:19 26.05.2020

Շախմատի Lindores Abbey Rapid Challenge առցանց մրցաշարի քառորդ եզրափակչի երկրորդ խաղում Լևոն Արոնյանը կրկին զիջեց Հիկարու Նակամուրային: Այս անգամ գրանցվեց 1-3 հաշիվը: Երկու պարտիայում հաղթանակ տարավ ամերիկացի գրոսմայստերը, երկու պարտիա էլ ավարտվեց ոչ ոքի։ Առաջին խաղում Նակամուրան հաղթել էր 3-2 հաշվով: Այսպիսով՝ պայքարը կիսաեզրափակչում կշարունակի Նակամուրան, իսկ Արոնյանը կլքի մրցաշարը: Տուրի մյուս քառորդ եզրափակիչ խաղում […]

̰
Մխիթար Հայրապետյանը մեդալ է հանձնել գրոսմայստեր Արսեն Եղիազարյանի այրուն

18:20 25.05.2020

ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հայտնել է, որ Երևանի շախմատի ֆեդերացիայում ՀՀ վաստակավոր մարզիչ, գրոսմայստեր Արսեն Եղիազարյանին հետմահու շնորհվել է Երախտագիտության մեդալ: «Այն անձամբ հանձնեցի վաստակաշատ շախմատիստի տիկնոջը՝ ափսոսանք հայտնելով, որ Արսեն Եղիազարյանին անձնապես ճանաչելու հնարավորություն չեմ ունեցել, սակայն նրա անցած ճանապարհը և շախմատի […]

̰
Ես բավականություն ստացա. Արսեն Վենգերը՝ «Լիվերպուլի» պարտության մասին

17:00 25.05.2020

«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոստովանել է, որ իրեն ուրախացրել է «Լիվերպուլի» պարտությունը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում։ Բանն այն է, որ Յուրգեն Կլոպի թիմը մոտ էր կրկնելու «Արսենալի» 1998/99 մրցաշրջանը, երբ լոնդոնցիները չեմպիոն դարձան առանց պարտություն կրելու։ «Այո՛, ես որոշակի բավականություն ստացա։ Մենք միշտ ուզում ենք լինել միակը այդ հաջողությամբ։ Հենց «Լիվերպուլը» կարող էր […]

̰
Զիդանը կարող է տուգանվել կարանտինը խախտելու համար

16:57 25.05.2020

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարող է տուգանվել։ Ֆրանսիացի մասնագետը չի պահպանել կարանտինի կանոնները։ Sport.es պարբերականի տեղեկություններով` նա տեղափոխվել է իր առանձնատուն, որը գտնվում է Մադրիդի արվարձաններից մեկում։ Եթե ոստիկանությունն ապացուցի, որ «Ռեալի» մարզիչը խախտել է կարանտինի ռեժիմը, նրան սպառնում է տուգանք 1500 եվրոյի չափով։ Բանն այն է, որ Իսպանիայում համավարակի պայմաններում գործող նոր […]

̰
Բասկետբոլի Եվրալիգայի մրցաշրջանը կավարտվի վաղաժամ

16:42 25.05.2020

Բասկետբոլի Եվրալիգայի ղեկավարությունը որոշել է վաղաժամ ավարտել այս մրցաշրջանը՝ կապված կորոնավիրուսի վարակի տարածման հետ: Այս մասին հայտնել է Եվրալիգայի պաշտոնական կայքը: Եվրալիգայի նախագահ Ժորդի Բերտոմեուն ավելի վաղ առաջարկել էր ակումբներին վաղաժամ ավարտել 2019/2020 մրցաշրջանը: Մայիսի 23-ին Եվրոլիգայի բոլոր ակումբների ղեկավարները, ավագները, մենեջերները և գործակալները անցկացրել են հեռավար հանդիպում: Նրանց մեծ մասը դեմ է արտահայտվել մրցաշրջանի […]

̰
Իբրահիմովիչը վնասվածք է ստացել և կարող է երկար ժամանակով դուրս չգալ խաղադաշտ

16:37 25.05.2020

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը սրունքի վնասվածք է ստացել իտալական ակումբի մարզման ժամանակ։ Այս մասին հայտնել է իտալական լրատվամիջոցներից մեկը: Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստը դեռ բուժզննում է անցնում, սակայն, ըստ կանխատեսումների, նա կարող է բավական երկար ժամանակով դուրս մնալ շարքից։ Նշվում է, որ հարձակվողը խաղադաշտից հեռացել է ինքնուրույն։ Իբրահիմովիչը նմանատիպ վնասվածք էր ստացել նաև հունվար-փետրվար ամիսներին, սակայն […]

̰
«Բորուսիան» պատրաստ է 60 միլիոն եվրո վճարել 16-ամյա տաղանդի համար

16:22 25.05.2020

«Բիրմինհեմի» 16-ամյա ֆուտբոլիստ Ջուդ Բելինգհեմը կարող է հայտնվել Դորտմունդի «Բորուսիայում»: Հաղորդվում է, որ դորտմունդյան ակումբը 60 միլիոն եվրո է պատրաստ վճարել տաղանդավոր պատանու համար: Արդյո՞ք կստացվի գործարքը, դժվար է ասել: Անգլիացուն իրենց կազմում են ցանկանում տեսնել նաև մի շարք անգլիական ակումբներ: Բելինգհեմի ընթացիկ պայմանագիրն անգլիական ակումբի հետ գործում է մինչև 2021 թվականը: Անգլիայի Պրեմիեր լիգայի […]

̰
Քոբի Բրայանթի չեմպիոնական ոսկե մատանին վաճառվել է 206 հազար  դոլարով

16:15 25.05.2020

Քոբի Բրայանթի չեմպիոնական մատանին վաճառվել է աճուրդում: NBA-ի լեգենդը այդ մատանին նվաճել էր 1999/2000 թվականների մրցաշրջանում: «Լոս Անջելես-Լեյքերսի» կազմում նվաճած մատանիները Բրայանթը հանձնել էր իր մայրիկին, որն էլ 2013-ին 280.000 դոլարով դրանք վաճառել էր մի մասնավոր նմուշահավաքի: Նա էլ այդ մատանիներից մեկն այժմ վաճառել է աճուրդում: Հաղորդվում է, որ գնորդը, որը չի ցանկացել ներկայանալ, դրա […]

̰
Իտալիայի հավաքականը դարձել է կիբերֆուտբոլի Եվրոպայի առաջին չեմպիոնը

16:09 25.05.2020

Իտալիայի ազգային հավաքականը E-EURO 2020-ի եզրափակչում 3-1 հաշվով հաղթել է Սերբիայի հավաքականին և դարձել  կիբերֆուտբոլի Եվրոպայի առաջին  չեմպիոնը: Ազգային հավաքականների մասնակցությամբ մրցաշարը ՈՒԵՖԱ-ի բոլոր 55 ազգային ասոցիացիաների մասնակցությամբ անցկացվել է Playstation 4. eFootball PES 2020 հարթակում: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում էր 100 հազար եվրո, և այն բաժանվել է քառորդ եզրափակչի մասնակիցների միջև: Այս գումարից չեմպիոնները […]

̰
Նախագահը հետմահու պարգևատրել է գրոսմայստեր Արսեն Եղիազարյանին

15:38 25.05.2020

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արսեն Եղիազայանին պարգևատրելու մասին. «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի. Շախմատի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար միջազգային գրոսմայստեր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզիչ Արսեն Արտաշի Եղիազարյանին հետմահու պարգևատրել Երախտագիտության […]

̰
«Ռոման»   Մխիթարյանին պահելու տարբերակներ է մշակում

12:16 25.05.2020

«Ռոման» ցանկանում է թիմում պահել կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, ում իրավունքները պատկանում են Լոնդոնի «Արսենալին»։ Մխիթարյանի վարձակալության ժամկետն ավարտվում է այս  ամռանը։ Իտալական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հռոմեական ակումբը ցանկանում է ևս մեկ տարով երկարաձգել Մխիթարյանի վարձակալության ժամկետը։ «Ռոման» այս առաջարկով դիմելու է «Արսենալին»։ Նոր վարձակալության պայմանագրի հիմնական կետը լինելու է այն, որ 2021-ին «Ռոման» պարտադիր գնելու է […]

̰
Իտալական երկու թիմեր պայքարում են Իբրահիմովիչի համար

11:51 25.05.2020

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է մնալ Ա սերիայում: «Ֆիորենտինան» հետաքրքրված է 38-ամյա հարձակվողով, ակումբը ցանկանում է բարձրացնել իր հեղինակությունը համաշխարհային ֆուտբոլում՝ իր թիմում ներգրավելով կարիերայի մայրամուտին գտնվող աստղերի: Հիշեցնենք, որ մինչ այդ «Ֆիորենտինան» հրավիրել էր  37-ամյա ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիին: Իբրահիմովիչի պայմանագիրը «Միլանի» հետ ավարտվում է այս մրցաշրջանի ավարտին: Ավելի վաղ նշել էինք, որ […]

̰
Ֆարերյան ակումբի ֆուտբոլիստը 13 րոպեում 4 գոլի հեղինակ է դարձել

11:15 25.05.2020

Ֆարերյան կղզիների առաջնության 3-րդ տուրում «Տորսհավնի» հարձակվող Ադրիան Յուսթինուսենը 13 րոպեում 4 գոլի հեղինակ է դարձել: Ընդ որում, դրանցից 3-ը նա խփել է ազատ հարվածներ իրականացնելիս: «Տորսհավնը» հաղթել է «ԱԲ Արգիրին» 5-0 հաշվով: Յուսթինուսենը գնդակները խփել է 8-րդ, 12-րդ, 17-րդ և 21-րդ րոպեներին, նաև իր մասնակցությունն է ունեցել 5-րդ գոլի դրվագում: Ի դեպ, 16-րդ րոպեից […]

̰
Հորս խփած հիասքանչ գոլը, նմանեցնո՞ւմ եք Այաքսի դարպասը խփած իմ գոլին․ Հենրիխ Մխիթարյանը տեսանյութ է հրապարակել

23:54 24.05.2020

Հորս խփած հիասքանչ գոլը 1984 թվականին Մոսկվայի «Դինամոյի» դեմ խաղում։ Նմանություն չե՞ք գտնում իմ գոլի հետ, որը խփել եմ Եվրոպա Լիգա 2017-ի եզրափակչում՝ «Այաքսի» դեմ խաղում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը և կից տեսանյութ տեղադրել:    

̰
«Նապոլին» մտադիր է չորս ֆուտբոլիստի վաճառքից 200 միլիոն եվրո վաստակել

14:29 24.05.2020

«Նապոլիի» ղեկավարությունը մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում չորս ֆուտբոլիստի վաճառքից 200 միլիոն եվրո վաստակել: Այս մասին հայտնում է Football Italia-ն։ Ըստ աղբյուրի տվյալների՝ նեապոլիտանցիները ցանկանում են բաժանվել պաշտպաններ Կալիդու Կուլիբալիից և Ֆաուզի Գուլամոմից, կիսապաշտպան Ալլանից և հարձակվող Արկադիուշ Միլիկից: Նշվում է նաև, որ 33-ամյա հարձակվող Դրիս Մերտենսը կերկարաձգի պայմանագիրը: Կուլիբալիի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում […]

̰
ԿԳՄՍ նախարարը Երևանի օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջի նոր մասնաշենքի շինհրապարակում է

13:25 24.05.2020

ՀՀ ԿԳՄՆ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացնում է, թե ինչ վիճակ է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի նոր մասնաշենքի շինհրապարակում: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
BACK_TO_TOP