TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+26.09 oC

ՍՊՈՐՏ

«Ռեալը» կվերադառնա իր հիմնական մարզադաշտ հոկտեմբերին․ հավանական է՝ երկրպագուների ներկայությամբ

14:14 30.05.2020

«Ռեալը» մրցաշրջանի մնացած տնային հանդիպումներն  անցկացնելու է «Ալֆրեդո դի Ստեֆանո» մարզադաշտում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ֆուտբոլը վերադառնում է առանց երկրպագուների, մադրիդյան ակումբի ղեկավարությունը որոշում է կայացրել, որի համաձայն՝ հանդիպումները չեն կայանա «Սանտիագո Բեռնաբեուում»։ «Ռեալի» տնային մարզադաշտում ներկա պահին վերանորոգման հսկայական աշխատանքներ են ընթանում։ Տրիբունաները հարմարեցվում են ներկայիս պահանջներին: Marca-ն գրում է, որ «Ռեալը» մտադիր […]

̰
Կիբերսպորտը միակ մարզաձևն է, որը շահել է կարանտինից. Տիբո Կուրտուա

11:58 30.05.2020

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան ​​խոսել է այն մասին, թե ինչպես է ժամանակն անցկացնում կարանտինում: «Ես երկու ամիս հանգստացա: Դա գրեթե անհնար է պատկերացնել նորմալ ժամանակներում: Չի պատահում, որ մրցաշրջանի ընթացքում երկու ամիս շարունակ չենթարկվեք մշտական ​​սթրեսի և ադրենալինի բարձրացման: Չնայած դա նույնպես հիանալի է: Հեռուստացույց հազվադեպ էի միացնում: Ես դիտում էի մի քանի սերիալներ, […]

̰
Պորտուգալիայի առաջնության հանդիպումները կցուցադրվեն «Շանթ» հեռուստաընկերությամբ

11:48 30.05.2020

«Շանթ» հեռուստաընկերությունը ձեռք է բերել ֆուտբոլի Պորտուգալիայի առաջնության հանդիպումների ցուցադրման իրավունքը: Յուրաքանչյուր տուրից մի քանի հանդիպում կցուցադրվի «Շանթ Սպորտ» ալիքով, որը հասանելի է Shant Digital TV հավելվածով։ Տվյալ շաբաթվա կենտրոնական խաղը կհեռարձակվի նաև «Շանթ» հեռուստաընկերության ուղիղ եթերում: Հանդիպումները ցուցադրվելու են 25-րդ տուրից։ Այսպիսով, հունիսի 3-ի լույս 4-ի գիշերը «Շանթի» և «Շանթ Սպորտի» եթերում կլինի «Ֆամալիկաո» – […]

̰
Playboy-ի նախկին աստղը ցանկանում է դառնա ֆուտբոլային ակումբի սեփականատեր

17:49 29.05.2020

Ռումինական «Հերմանշտադտ» ֆուտբոլային ակումբը, որն այժմ Բարձրագույն խմբում հանդես գալու իրավունքի համար է պայքարում, շուտով կարող է նոր սեփականատեր ունենալ: Թիմը մոտ 700 հազար եվրո պարտավորություն ունի ֆուտբոլիստների հանդեպ, ինչի պատճառով «Հերմանշտադտը» կարող է զրկվել լիցենզիայից: Նշվում է, որ թիմը ձեռք բերելու հետաքրքրություն է դրսևորել Playboy-ի նախկին մոդել Անամարիա Պրոդանը, որն այժմ աշխատում է որպես […]

̰
Ֆրանսիա-Հայաստան խաղի մրցավարը ձերբակալվել է հասարակաց տանը

17:42 29.05.2020

Սլովենացի ֆուտբոլային մրցավար Սլավկո Վինչիչը ձերբակալվել է ապօրինի զենք և թմրանյութեր պահելու մեղադրանքով: Մրցավարը ձերբակալվել է Բոսնիա և Հերցեգովինայի Բիելինա քաղաքում: Վինչիչը և ևս 25 մարդ ձերբակալվել է հասարակաց տանը՝ 9 մարմնավաճառների ընկերակցությամբ: Խուզարկության ընթացքում հայտնաբերվել է զենք ու կոկաին: 2015 թվականին Վինչիչը Ֆրանսիա-Հայաստան ընկերական խաղի մրցավարն էր: Այդ խաղն ավարտվել էր 4-0 հաշվով: Իսկ […]

̰
Ռաֆայել Նադալի երկրպագուները վախեցել են

17:30 29.05.2020

«Թվիթերում» լայն տարածում էր գտել կարիերան ավարտելու մասին Ռաֆայել Նադալի գրառումը: Սոցցանցերում հաղորդագրություն էր տարածվել Nadal Retires վերնագրով: Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալի երկրպագուները որոշել էին, որ խոսքը թենիսիստի մասին է: Նորությունն իրենց էջերում տարածել էին մի շարք հայտնի լրագրողներ: Պարզվել է՝ խոսքը մի ձիու մասին է, որը ոտքի վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնացել: Թենիսիստի […]

̰
Հայկական ֆուտբոլի պատմության ամենախոշոր հաշվով հաղթանակը. 4 տարի առաջ այս օրը Հայաստանի հավաքականը 7-1 հաշվով հաղթեց Գվատեմալայի ընտրանուն

17:26 29.05.2020

4 տարի առաջ այս օրը՝ 2016 թվականի մայիսի 29-ին, Հայաստանի ազգային հավաքականը Լոս Անջելեսում, ընկերական խաղում 7-1 հաշվով հաղթեց Գվատեմալայի ընտրանուն: Սա դարձավ մեր հավաքականի պատմության ամենախոշոր հաշվով հաղթանակը: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը, մեկական  գոլեր գրանցեցին Էդգար Մանուչարյանը, Գեղամ Կադիմյանը, որն այժմ խաղում է Բելառուսում, Արթուր Սարկիսովն ու Զավեն Բադոյանը: Ի դեպ, […]

̰
Ձյուդոյի այս տարվա Եվրոպայի առաջնությունը կկայանա նոյեմբերին

17:04 29.05.2020

Ձյուդոյի Եվրոպայի առաջնությունը կկայանա Չեխիայի մայրաքաղաք Պրահայում այս տարվա նոյեմբերի 8-20-ը: Այս մասին տեղեկացրել է ձյուդոյի Եվրոպական միության պաշտոնական կայքը: Եվրոպայի առաջնությունը կհամարվի վարկանիշային առաջիկա Օլիմպիական խաղերի համար:

̰
Դանիայում վիրտուալ տրիբունա են ստեղծել. երկրպագուները ֆուտբոլ են դիտել տեսակապով

16:55 29.05.2020

Մայիսի 28-ին վերսկսվել է Դանիայի առաջնությունը: Փետրվարի վերջից երկրում խաղերն անցկացվում էին առանց հանդիսականների, իսկ մարտի 9-ին առաջնությունը դադարեցվեց: Հիմա այն վերսկսվել է  առանց հանդիսականների «Օրհուս»-«Ռաններս» խաղով: Խաղի հանդեպ հետաքրքրությունն ահռելի էր շնորհիվ «Օրհուսի» հետաքրքիր գաղափարի. ակումբը տնային մարզադաշտում հսկայական էկրան էր տեղադրել, որն անվանել են աշխարհի առաջին վիրտուալ տրիբունա: Երկրպագուները տեսազանգով հետևել են հանդիպմանը, […]

̰
Ռամին հայտնել է, որ չի վաճառել աշխարհի չեմպիոնի ոսկե մեդալը

16:28 29.05.2020

Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, «Սոչիի» պաշտպան Ադիլ Ռամին հայտնել է, որ չի վաճառել աշխարհի 2018 թվականի առաջնության ոսկե մեդալը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստներից մեկը 66 հազար եվրոյով վաճառել է իր ոսկե մեդալը աճուրդում: Ընդ որում, ֆուտբոլիստի անունը չէր բացահայտվում, սակայն շշուկներ էին տարածվել, որ դա կարող է լինել Ռամին: «Իմ մեդալը […]

̰
ՊՍԺ-ի դարպասապահը ավտովթարի է ենթարկվել Lamborgini-ով

16:19 29.05.2020

ՊՍԺ-ի դարպասապահ Մարցին Բուլկան ավտովթարի է ենթարկվել։ Այս մասին հայտնում է Footballogue-ի թվիթերյան էջը։ Աղբյուրի համաձայն՝ 20-ամյա ֆուտբոլիստը չի տուժել, սակայն Lamborgini մակնիշի ավտոմեքենան լրջորեն վնասվել է։ Ֆրանսիայի այս առաջնությունում Բուլկան մասնակցել է ընդամենը մեկ խաղի։ Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն՝ Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնությունը ժամանակից շուտ ավարտելու արդյունքում պաշտոնապես հռչակվել է Լիգա 1-ի չեմպիոն։ [#L1??] Le troisième […]

̰
Նեյմարի 52-ամյա մայրը վերականգնել է հարաբերությունները 22-ամյա ընկերոջ հետ

16:16 29.05.2020

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի մայրը՝ 52-ամյա Նադին Գոնսալվեսը հաշտվել է իր 22-ամյա ընկերոջ՝ Տյագո Ռամոսի հետ։ Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն։ Ավելի վաղ նրանք բաժանվել էին, երբ Նադինը բացահայտել էր, որ մինչ իրեն հանդիպելը տղան տղամարդկանց հետ է հանդիպել։ Սակայն հիմա Նադինն ու Տյագոն դարձյալ միասին են։ Լուրեր են պտտվում, որ ֆուտբոլիստի ընտանիքը դեմ է […]

̰
Արդյո՞ք Ռոնալդուն պատրաստվում է հեռանալ «Յուվենտուսից»

16:01 29.05.2020

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է մրցաշրջանի ավարտին հեռանալ թիմից։ Այս տեղեկությունը հայտնել է լրագրող Պյետրո Բալցանոն թվիթերյան իր էջում։ «Առայժմ սա կարելի է շշուկների շարքին դասել, բայց այս տեղեկությունն ինձ տարբեր աղբյուրներից է հասնում, ու դրա համար էլ ստիպում է ուշադրություն դարձնել։ Մրցաշրջանի ավարտին Ռոնալդուի ու «Յուվենտուսի» ճանապարհները կարող են բաժանվել։ Սա այն է, […]

̰
«Ռեալը» մնում է աշխարհի ամենաթանկ ակումբը

11:21 29.05.2020

KPMG խորհրդատվական ընկերությունը հրապարակել է աշխարհի ամենահարուստ ակումբների ցանկը։ Ըստ այդմ, առաջին տեղը զբաղեցրել է Մադրիդի «Ռեալը», որի կարողությունները գնահատվում են 3 միլիարդ 478 միլիոն եվրո։ Երկրորդ տեղում «Մանչեսթեր Յունայթեդն» է (3,3 մլրդ եվրո)։ Ցանկի առաջին երկու տեղերն անփոփոխ էին մնացել նախորդ տարվանից, 3-րդ տեղում այժմ «Բարսելոնան» է (3,1 մլրդ եվրո), որը  լավագույն եռյակից դուրս […]

̰
Ինձ համոզում էին, որ աֆրոամերիկացի լինելը վատ է. Թյուրամը՝ ռասիզմի մասին

11:10 29.05.2020

«Բարսելոնայի» ու «Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Լիլիան Թյուրամը խոստովանել է, որ փոքր տարիքում տառապել է ռասիզմից:  Թյուրամը ծնվել է Գվադելուպեում, իսկ 1981 թ-ին ընտանիքով տեղափոխվել է Ֆրանսիա: «Երբ Ֆրանսիայում դպրոց էի հաճախում, համադասարանցիներս ինձ համոզում էին, որ աֆրոամերիկացի լինելը վատ է: Նրանք, ի վերջո, ինձ ստիպեցին հավատալ, որ սպիտակ լինելն ավելի լավ է: Մայրս չէր կարողանում […]

̰
«Լոկոմոտիվի» 4 ֆուտբոլիստների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

11:03 29.05.2020

Մոսկվայի «Լոկոմոտիվի» 4 ֆուտբոլիստներ վարակվել են կորոնավիրուսով: Այս մասին տեղեկացրել է ակումբի պաշտոնական կայքը: Դմիտրի Բարինովի, Անտոն Կոչենկովի, Տիմուր Սուլեյմանովի և Ռոման Տուգարևի թեստերի արդյունքները դրական են եղել: Հաղորդվում է, սակայն, որ ֆուտբոլիստներն իրենց լավ են զգում և գտնվում են ինքնամեկուսացման մեջ: Հիշեցնենք, որ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնությունը վերսկսվելու է հունիսի 21-ին:

̰
Անգլիայի Պրեմիեր լիգան կվերսկսվի հունիսի 17-ին

10:58 29.05.2020

Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբների ղեկավարները երեկ կայացած հանդիպման ընթացքում որոշել են, թե երբ է վերսկսվելու առաջնությունը: Այս մասին հաղորդել է  The Telegraph-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Պրեմիեր լիգան վերսկսվելու է հունիսի 17-ին՝ 28-րդ տուրի հետաձգված երկու հանդիպումներով։ Այդ օրը կկայանան «Մանչեսթեր Սիթի» – «Արսենալ» և «Ասթոն Վիլա» – «Շեֆիլդ Յունայթեդ» հանդիպումները։ Դրանցից հետո առաջնության բոլոր թիմերը կունենան […]

̰
Մարմաշենում ֆուտբոլի խաղի ժամանակ մահացած 20-ամյա տղայի սպանության կասկածանքով ձերբակալված կա․ News.am

22:26 28.05.2020

Շիրակի մարզի Մարմաշեն համայնքում երեկ ֆուտբոլ խաղալու ժամանակ մահացած 20-ամյա Զարզանդ Մանուկյանի դիակի վրա բռնության հետքեր են հայտնաբերվել, հարուցված քրգործի շրջանակում մեկ անձ ձերբակալվել է։ Այս մասին NEWS.am-ին հայտնել են Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ Քրգործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ սպանություն, ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը։ Երիտասարդի դիակի […]

̰
Մայք Թայսոնը զանգվածային ծեծկռտուք է հրահրել ռեսթլերների մրցաշարում

14:40 28.05.2020

Երկաթյա Մայքը UFC-ի էքս-չեմպիոններ Վիտոր Բոլֆորդի, Հենրի Սեհուդոյի և Ռաշադ Էվանսի ընկերակցությամբ ներկա է եղել All Elite Wrestling’s Dynamite ռեսթլերների շոուին, որը կայացել է ամերիկյան Ֆլորիդա նահանգում: Սակայն Մայքի և ընկերների ժամանումը, ինչպես և սպասվում էր, առանց միջադեպի չի ուղեկցվել: Թայսոնը ծեծկռտուք է հրահրել WWE-ի 49-ամյա աստղի՝ Կրիս Ջերիկոյի հետ, որին անմիջապես միացել են նաև […]

̰
Երբ Լա լիգան վերսկսվի, բոլոր հանդիպումները կդադարեցվեն 20-րդ րոպեին. Marca

14:29 28.05.2020

Ինչպես հայտնի է, Իսպանիայի կառավարությունը թույլատրել է շարունակել Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանը հունիսի 8-ից, սակայն վերսկսման հստակ ժամանակացույցը դեռևս հայտնի չէ։ Իսպանական Marca-ն հաղորդում է, որ երկրի առաջին երկու դիվիզիոնների բոլոր հանդիպումները 20-րդ րոպեին դադարեցվելու են, որպեսզի հարգանքի տուրք մատուցվի կորոնավիրուսի համաճարակի պատճառով մահացած մարդկանց հիշատակին։ Հիշեցնենք, որ Իսպանիան կորոնավիրուսի համավարակի էպիկենտրոններից մեկն էր: Պաշտոնական […]

̰
«Սոչին»  հայտնվել է խոշոր սկանդալի կենտրոնում

14:18 28.05.2020

Ռուսական «Սոչի» ֆուտբոլային ակումբը հայտնվել է խոշոր սկանդալի կենտրոնում, որը կարող է հասնել մինչև ՖԻՖԱ։ Թիմի պաշտպան, ֆրանսիացի Ադիլ Ռամին խզել է պայմանագիրը ակումբի հետ և մեղադրել պայմանագրի կետերը չկատարելու համար։ Աշխարհի չեմպիոնը ենթադրում է, որ ակումբը որոշել է «չկատարել իր հանդեպ ստանձնած պարտականությունները» և պնդում է, որ չի ստացել աշխատավարձ։ Ռամիի գործակալը ևս արտահայտվել […]

̰
Ֆրանսիայի Սենատը դեմ է Լիգա 1-ի վերսկսմանը

14:06 28.05.2020

Ֆրանսիայի Սենատը հերթական նիստում մեծամասնության ձայներով մերժել է «Լիոնի» նախագահ Ժան-Միշել Օլանի՝ Լիգա 1-ը վերսկսելու առաջարկը: Հաղորդվում է, որ եթե «Լիոնի» ղեկավարությունը ցանկանում է պայքարել առաջնության վերսկսման համար, ապա միակ ճանապարհը դատարան դիմելն է: Ավելի վաղ «Լիոնի» նախագահն ասել էր, որ ակումբը երկու դատական ​​հայց է ներկայացրել Փարիզի վարչական դատարան՝ ընդդեմ Ֆրանսիայի Պրոֆեսիոնալ լիգայի (LFP)՝ […]

̰
Արթուր Ալեքսանյանն ընդգրկվել է վերջին  տասնամյակի աշխարհի լավագույն ըմբիշների ցանկում

13:59 28.05.2020

United World Wrestling-ը ներկայացրել է վերջին տասնամյակի լավագույն ըմբիշներին, որոնց շարքում է նաև հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը։ Լավագույն տասնյակում ընդգրկվել են նաև Ադելայն Գրեյը, Տախա Աքգյուլը, Վլադիմիր Խինչեգաշվիլին, Նատալյա Վորոբյովան, Ռոման Վլասովը, Միխաին Լոպեսը, Ջորդան Բարոուզը, Աբդուլռաշիդ Սադուլաևը և Կաորի Իտյոն։

̰
«Նյուքասլի» վաճառքը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին նորից վտանգված է

13:51 28.05.2020

«Նյուքասլի» վաճառքը Սաուդյան Արաբիայի պետական ​​ներդրումների հիմնադրամին, որը վերահսկվում է թագաժառանգ արքայազն Մուհամմադ բեն Սալմանի կողմից, վտանգված է: Ըստ The Guardian-ի` Առևտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Սաուդյան Արաբիայի կառավարությանը ճանաչել է որպես մասնակից beoutQ ցանցին, որն ապօրինի հեռարձակում է Եվրոպայի առաջնությունների խաղերը՝ ներառյալ Պրեմիեր լիգայի խաղերը: Այսպիսով, Առևտրի համաշխարհային կազմակերպությունը հաստատել է, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները […]

̰
Չեմ կարծում, որ թենիսը կվերադառնա առանց երկրպագուների. Կարեն Խաչանով

13:37 28.05.2020

Աշխարհի 17-րդ ռակետ, հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը խոսել է մրցաշրջանի վերսկսման հավանականության մասին։ «Քիչ հավանական եմ համարում, որ թենիսի հանդիպումները վերսկսվեն առանց երկրպագուների։ Դա ձեռնտու չէ հովանավորների համար, չէ՞ որ հեռարձակումներից ստացված եկամուտները այնքան հսկայական չեն, որքան ֆուտբոլում, բասկետբոլում, կամ էլ հոկեյում։ Թիմը, որի հետ ես աշխատում եմ, շարունակում է մնալ նույն կազմով։ Ես ոչ […]

̰
Նրանք մեծամիտ են. Դարիա Կասատկինան չի սիրում ֆուտբոլիստներին

13:24 28.05.2020

Ռուս թենիսիստուհի Դարիա Կասատկինան խոստովանել է, որ սիրում է ֆուտբոլը, բայց ոչ ֆուտբոլիստներին: «Ես սիրում եմ ֆուտբոլը, բայց խաղացողների մեծ մասը մյուս մարզիկների պես չէ: Մյուս մարզիկների համեմատ նրանք մեծամիտ են, հղփացած, ավելին, նրանք ստանում են շատ բարձր աշխատավարձ: Իսկ ռուս ֆուտբոլիստներին, ընդհանրապես, գերավճարում են»,- ասել է Կասատկինան: Կասատկինայի համար կուռքեր են հայտնի թենիսիստները, ինչպես […]

̰
«Հերտայի» դարպասապահի անհավանական սխալը

13:22 28.05.2020

Գերմանիայի առաջնության 28-րդ տուրի շրջանակներում «ՌԲ Լայպցիգը» սեփական հարկի տակ ընդունել էր «Հերտային»։ Հյուրերի դարպասապահ Ռունե Յարստեյնը կոպիտ սխալ է թույլ տվել դրվագներից մեկում, որի շնորհիվ «ՌԲ Լայպցիգը» առաջ է անցել հաշվի մեջ։ Վերջնարդյունքում գրանցվել է, սակայն, 2-2 հաշիվը:

̰
«Բարսելոնայի» նախկին նախագահը համոզված է, որ եթե դադարից առաջ «Ռեալը» լիներ առաջատար, մրցաշրջանը վաղաժամ կավարտվեր

13:00 28.05.2020

«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Գասպարը խոսել է Լա լիգայի հնարավոր վերսկսման մասին, նաև քննադատել է լիգայի ղեկավարությանը: «Եթե դադարից առաջ «Ռեալը» գլխավորեր աղյուսակը, առաջնությունը վաղաժամ կավարտեին: «Բարսելոնային» չեն հարգում իր հեղինակությանը համապատասխան: Միայն լավ շրջանառում են ակումբի մասին վատ տեղեկություններ»,- հարցազրույցում ասել է Գասպարը: Հիշեցնենք՝ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել էր, որ Լա լիգայի դադարեցված […]

̰
Ո՞վ է Դիբալայի «թիկնապահը»

12:51 28.05.2020

Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի կիսապաշտպան Պաուլո Դիբալան ինստագրամյան իր էջում շան հետ նկար է հրապարակել ու գրառում կատարել. «Իմ թիկնապահը»,- գրել է արգենտինացին: Հիշեցնենք, որ Դիբալան ապրիլին վարակվել էր կորոնավիրուսով: Նա բավականին եկար ժամանակ բուժում էր ստացել, այդ ընթացքում 4 անգամ նրա թեստի արդյունքը եղել էր դրական:   Посмотреть эту публикацию в Instagram   Mi guardiana […]

̰
Իբրահիմովիչը կբուժվի Շվեդիայում

12:41 28.05.2020

Իտալական «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, որը երկու օր առաջ մարզման ընթացքում ծնկի վնասվածք էր ստացել, վերադարձել է Շվեդիա: Այս մասին  տեղեկացրել է Sky Sport-ը: Նշվում է, որ Շվեդիայում բուժում ստանալուց հետո Իբրահիմովիչը կվերադառնա Իտալիա և կորոնավիրուսի թեստ կհանձնի, ապա կվերսկսի մարզումները: Հիշեցնենք, որ 38-ամյա հարձակվողը Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է  8 հանդիպման և […]

̰
BACK_TO_TOP