13:35 18.02.2025
«Կրասնոդարը» Դուբայում կայացած ընկերական խաղում 1-0 հաշվով հաղթել է ղազախական «Աստանային»։ Ռուսական ակումբի հաղթական գոլը 29-րդ րոպեին խփել է թիմի ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը 11-մետրանոցից։ Մուրադ Մուսաևի գլխավորած թիմը մեկ ընկերական հանդիպում էլ կանցկացնի փետրվարի 21-ին Մոսկվայի «Դինամոյի» հետ։
13:07 18.02.2025
«Բարսելոնան» դարձավ Իսպանիայի Լա լիգայի նոր առաջատարը: Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմն ընդունել էր «Ռայո Վալյեկանոյին» և հաղթել է 1-0 հաշվով: Գոլը 28-րդ րոպեին խփել է Ռոբերտ Լևանդովսկին 11-մետրանոցից: 36-ամյա ֆուտբոլիստը 20 գոլով Լա լիգայի ռմբարկուն է: «Բարսելոնան» 51 միավոր ունի, «Ռեալը» նույնքան միավորով երկրորդն է: Լավագույն եռյակը եզրափակող «Աթլետիկոն» 50 միավոր ունի: «Ռայո Վալյեկանոն» 35 […]
11:21 18.02.2025
Միջազգային ասպարեզում Հայաստանը ներկայացնող ՖԻՖԱ-ի մրցավարների կազմը համալրվել է: Առաջին անգամ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացված կլինի 8 մրցավարով և մրցավարի 4 օգնականով: ՀՖՖ մրցավարները նաև առաջին անգամ կսպասարկեն միջազգային հանդիպումներ, որպես VAR մրցավարներ: ՖԻՖԱ-ի հայ մրցավարների ամբողջական ցանկը՝ ըստ կատեգորիաների՝ Մրցավարներ 1.Զավեն Հովհաննիսյան 2.Հենրիկ Նալբանդյան 3.Աշոտ Ղալթախչյան 4.Արտեմ Գասպարյան Մրցավարի օգնականներ 1.Մեսրոպ Ղազարյան 2.Արթուր Գդլյան […]
09:10 18.02.2025
Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցակցի դաշտում 0-1 հաշվով պարտվել է «Տոտենհեմին» և 1973/74 մրցաշրջանից հետո վատագույն արդյունքն է գրանցել, գրում է Opta-ն։ Թիմը ներքին առաջնությունում 25 խաղում 12 պարտություն է կրել։ «Մանչեսթեր Յունայթեդը» 1973-74 թթ. մրցաշրջանում 25 խաղում 13 պարտություն է ունեցել։ Այդ ժականակ ակումբը դուրս է մնացել Անգլիայի Բարձրագույն դիվիզիոնից։ «Մանչեսթեր […]
08:45 18.02.2025
«Ռայո Վալյեկանոյի» գլխավոր մարզիչ Ինիգո Պերեսը խոսել է Իսպանիայի Լա լիգայի 24-րդ տուրի «Բարսելոնայի» դեմ կայանալիք հանդիպման մասին, հայտնում է է Diario Sport-ը: «Կարծում եմ` մենք կարող ենք հաղթել «Բարսելոնային». սրանք դատարկ խոսքեր չեն։ Եթե այլ բան զգայի, ապա կասեի: Մենք կարող ենք հաղթել, բայց պետք է գիտակցել, որ սա ամենաբարդ արտագնա խաղերից է, եթե […]
08:20 18.02.2025
«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել անգլիական «Լիդսում», գրում է Чемпионат-ը։ Ռուսական ակումբը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը պատրաստ է վաճառել 12-13 միլիոն եվրոյով։ «Ակումբներն ամռանը հավանական տրանսֆեր իրականացնելու հարցում շարունակում են մշտական կապ պահպանել։ Գործարքը մի շարք հանգամանքներից է կախված։ Առաջնային գործոնն այն է` արդյոք «Լիդսը» կնվաճի՞ Պրեմիեր լիգայի […]
08:00 18.02.2025
Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոնի տիտղոսը 85,8 տոկոս հավանականությամբ կնվաճի «Լիվերպուլը», կանխատեսել է Opta վիճակագրական ընկերության սուպերհամակարգիչը։ Լոնդոնի «Արսենալի»` չեմպիոն դառնալու շանսերը սուպերհամակարգիչը գնահատել է 14,1, իսկ «Մանչեսթեր Սիթիինը»` 0,1 տոկոս։ Հիշեցնենք, որ 25-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարը 60 միավորով «Լիվերպուլն» է, որին հաջորդում են «Արսենալը» (53) և «Նոթինգեմ Ֆորեսթը» (47)։ Գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» […]
00:30 18.02.2025
Ուգանդացի թեթևաթլետ Ջեյքոբ Կիպլիմոն կիսամարաթոնյան վազքի համաշխարհային ռեկորդ է սահմանել, հայտնում է Eurosport-ը։ 24-ամյա վազորդը Բարսելոնայում կայացած Mitja Marato մրցաշարում 21,1 կիլոմետրն անցել է 56 րոպե 42 վայրկյանում։ Կիպլիմոն ընդամենը 48 վայրկյանով գերազանցել է նախորդ ռեկորդակիր եթովպացի Յոմիֆ Կեյելեչիի ցուցանիշը` 57,30 րոպե։ Կիպլիմոն Տոկիոյի Օլիմպիական խաղերում բրոնզե մեդալակիր է դարձել 10 հազար մետր մրցատարածությունում։ Նույն […]
23:41 17.02.2025
Բրազիլիայի Մ20 հավաքականը Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնության եզրափակիչ խաղում հաղթել է Չիլիի իր հասակակիցներին։ Հաղթողների կազմում գոլի հեղինակ են դարձել Պեդրոն, Դևիդ Վաշինգտոնը և Ռիկարդո Մատիասը: Այս հաղթանակը, հաշվի առնելով նաև Արգենտինայի՝ Պարագվայից կրած պարտությունը, Բրազիլիային թույլ է տվել երկրորդ անգամ անընդմեջ հաղթել մրցաշարում։
22:14 17.02.2025
Ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը Հայաստանում է։ Նա այցելել է Ֆուտբոլի ակադեմիա և Հանրապետական մարզադաշտ, անվանական մարզաշապիկ է ստացել ՀՖՖ նախագահի կողմից, տվել առաջին մեկնաբանությունը նշանակումից հետո։ ՀՖՖ տեսանյութ է հրապարակել: Ավելի վաղ, SHANTNEWS.AM -ը հայտնել էր, որ «Այաքսի» և Հունաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը:
21:35 17.02.2025
18-ամյա Ժոաո Ֆոնսեկան դարձել է Բուենոս Այրեսի ATP-250 շարքի մրցաշարի հաղթող։ Մրցաշարի եզրափակչում բրազիլացի թենիսիստը 6-4, 7-6 հաշվով հաղթել է Ֆրանսիսկո Սերունդոլոյին (Արգենտինա, 26-րդ ռակետ)։ Tennis TV-ի հաղորդմամբ` Ֆոնսեկան 1990 թվականից հետո դարձել է 7-րդ ամենաերիտասարդ թենիսիստը, որը ATP-ի հովանու ներքո անցկացվող մրցաշար է հաղթել։ Ֆոնսեկան ATP-ի դասակարգման աղյուսակում 250 միավոր է վաստակել, դիրքը բարելավել […]
20:52 17.02.2025
Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Իտալիայի Ա սերիայի 25-րդ տուրում «Յուվենտուսից» կրած պարտությունը, հայտնում է Football Italia-ն: «Առաջին կեսում մի շարք գոլային պահեր չիրացրեցինք։ Ընդմիջումից հետո լավագույն խաղը ցույց չտվեցինք` չնայած մեծ էներգիա ծախսեցինք։ Սա ֆուտբոլ է, կարող է նաև այսպես լինել։ Ես միշտ վստահելու եմ խաղընկերներիս և մեր ցուցադրած խաղին։ Ցավոք, չկարողացանք […]
20:29 17.02.2025
Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի «Ռեալ Մադրիդ» – «Մանչեսթեր Սիթի» դիմակայության պատասխան հանդիպման մրցավար է նշանակվել ռումինացի Իշտվան Կովաչը։ Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Եզրերում նրա օգնականները կլինեն Միխայ Մարիկան ու Ֆերենց Տունոդը, չորրորդ պաշտոնյան` Հորացիու Ֆեսնիկը։ VAR-ի պատասխանատուն նիդերլանդցի Դենիս Հեգլերն է, իսկ նրա օգնականը՝ լեհ Տոմաշ Կվյատկովսկին։ «Ռեալ» – «Մանչեսթեր Սիթի» դիմակայության […]
19:55 17.02.2025
Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) հրապարակել է համաշխարհային դասակարգման ամենշաբաթյա աղյուսակը։ Ռուսաստանը ներկայացնող հայազգի Կարեն Խաչանովը մնացել է 21-րդ տեղում։ Առաջատարն իտալացի Յանիկ Սիներն է, որն արգելված դեղամիջոցներ օգտագործելու համար որակազրկված է մինչև մայիս։ 1 (1). Յանիկ Սիներ (Իտալիա)` 11 330 միավոր 2 (2). Ալեքսանդր Զվերև (Գերմանիա)՝ 8135 3 (3). Կառլոս Ալկարաս (Իսպանիա)՝ 7410 4 (4). Թեյլոր […]
19:33 17.02.2025
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը գերմանական «Յան Ռեգենսբուրգի» կազմում երկրորդ խաղում անընդմեջ գոլով է աչքի ընկել 2-րդ Բունդեսլիգայում: 31-ամյա ֆուտբոլիստը «Համբուրգի» դեմ 22-րդ տուրի տնային խաղի 6-րդ րոպեին բացել է հաշիվը: «Գրոյտեր Ֆյուրտի» դեմ նախորդ տուրի արտագնա խաղում ևս Ադամյանը նույն րոպեին բացել էր հաշիվը, սակայն «Յան Ռեգենսբուրգը» պարտվել էր 1-2 հաշվով: Հիշեցնենք, որ […]
19:05 17.02.2025
Ալսենի Տուրեն և Ամադու Դիակիտեն Երևանի «Արարատի» առաջին գվինեացի ֆուտբոլիստներն են։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Գվինեան 44-րդ երկիրն է, որ ներկայացուցիչները կխաղան երևանյան ակումբում: Հայաստան ԱՄՆ Ավստրալիա Արգենտինա Բարբադոս Բելառուս Բելգիա Բոսնիա և Հերցեգովինա Բրազիլիա Բուլղարիա Գամբիա Գանա Գերմանիա Գվինեա Եգիպտոս Էստոնիա Թունիս Խորվաթիա Մոնտենեգրո Իրան Իսպանիա Լատվիա Կամերուն Կոլումբիա Կոմորյան կղզիներ […]
18:25 17.02.2025
Գյումրիի «Շիրակը» Պրեմիեր լիգայի երկրորդ հատվածից առաջ վերջին ընկերական խաղն է անցկացրել: Գյումրիի ակումբը Թբիլիսիում 1-1 հաշիվն է գրանցել տեղի «Գագրայի» հետ, որին օրեր առաջ հաղթել էր 4-2 հաշվով: «Շիրակի» գոլը խփել է Սերգեյ Մանուկյանը: Գյումրիի թիմն առաջնությունում պայքարը կվերսկսի փետրվարի 23-ին՝ «Արարատի» դեմ տնային խաղով:
17:54 17.02.2025
Հայաստանի ներկայացուցիչ Գլեբ Մոսեսովն ավարտել է մրցելույթն Ավստրիայի Զալբախ քաղաքում ընթացող լեռնադահուկային սպորտի մեծահասակների աշխարհի առաջնության ոլորավայրէջք մրցաձևի եզրափակչում՝ գրավելով 34-րդ տեղը։ 26-ամյա մարզիկը գրանցել է 2:04,07 րոպե արդյունք։ Մոսեսովը ոլորավայրէջքի որակավորման փուլում գրավել էր 6-րդ տեղը։ Ավելի վաղ նա 47-րդ էր եղել հսկա ոլորավայրէջքի եզչափակչում։ Հիշեցնենք, որ Գլեբ Մոսեսովն առաջին հայ մարզիկն է, որին […]
17:23 17.02.2025
ԱՄՆ-ը ներկայացնող ռուս թենիսիստուհի Ամանդա Անիսիմովան դարձել է Դոհայի WTA-1000 շարքի մրցաշարի հաղթող։ Աշխարհի 41-րդ ռակետը Կատարի մայրաքաղաքում կայացած մրցաշարի եզրափակչում 6-4, 6-3 հաշվով հաղթել է Ելենա Օստապենկոյին (Լատվիա, 37-րդ ռակետ)։ 23-ամյա Անիսիմովան առաջին անգամ է նվաճել «Մասթերս» շարքի մրցաշարի տիտղոս։ WTA դասակարգման աղյուսակում նա վաստակել է 1000 միավոր և հերթական թարմացումից հետո առաջին անգամ […]
17:00 17.02.2025
Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը բարելավել է դիրքը WTA-ի թարմացված դասակարգման աղյուսակում։ 22-ամյա թենիսիստուհին ունի վարկանիշային 1245 միավոր և 48-ից բարձրացել է 44-րդ տեղ։ Լավագույն տասնյակում փոփոխություններ չեն եղել։ Դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել Արինա Սաբալենկան (Բելառուս, 8966)։
16:35 17.02.2025
ԱՄՆ-ը ներկայացնող հայ մարտիկ Էդմեն Շահբազյանը խոսել է UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանի մասին, հաղորդում է Sport24-ը: Արմանը ներկա է եղել UFC Fight Night 251-ին և աջակցել Շահբազյանին, որն օկտագոն վերադարձը նշել է տպավորիչ հաղթանակով: «Մենք խոսել ենք մենամարտից առաջ և հետո: Նա իմ մեծ ընկերն է, շնորհակալ եմ նրան աջակցության համար։ […]
16:17 17.02.2025
«Այաքսի» և Հունաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը: 61-ամյա նիդերլանդացի մարզիչ Ջոն վան’տ Սխիպը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը: Նրա օգնականի պարտականությունները կկատարի Նիդերլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արոն Վինտերը: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն այսօր ներկայացրել է Ջոն վան’տ Սխիպին ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամներին: ՀՖՖ Գործկոմը հաստատել է վան’տ Սխիպի թեկնածությունը Հայաստանի Ազգային հավաքականի […]
16:00 17.02.2025
Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Ալբանիա` ԱԱ-2027-ի նախընտրական փուլի վերջին հանդիպումն անցկացնելու համար, հայտնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։ Ալբանիա – Հայաստան հանդիպումը կկայանա փետրվարի 20-ին։ Հայ բասկետբոլիստները նախընտրական փուլի C խմբի նախորդ երեք խաղերում մեկ հաղթանակ են տարել, կրել են երկու պարտություն և 4 միավորով երկրորդ տեղում են։ Ալբանիայի թիմը անցկացրած երկու խաղում էլ […]
15:17 17.02.2025
Բրազիլիայի Պաուլիստա լիգայի 10-րդ տուրում «Սանթոսը» 3-1 հաշվով առավելության է հասել երկրի չորրորդ լիգան ներկայացող «Ագուա Սանտայի» հետ պայքարում: Տանտերերի կազմում գոլով ու արդյունավետ փոխանցումով է աչքի ընկել Նեյմարը: «Սանթոսը» Պաուլիստա լիգայի ընդհանուր մրցաշարային աղյուսակում 12 միավորով 7-րդ տեղում է, իսկ B խմբում` առաջին։ Նեյմարը հունվարին է Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Հիլալից» հեռացել ազատ գործակալի […]
12:55 17.02.2025
Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ, վազորդ Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալ է նվաճել Բելգրադում ընթացող Բալկանյան երկրների 2025 թ. ձմեռային բաց առաջնությունում՝ առաջինը հաղթահարելով 1500 մ. վազքատարածությունը: Հայաստանի մյուս ներկայացուցիչ, եռացատկորդ Գոռ Հովակիմյանն էլ դարձել է առաջնության արծաթե մեդալակիր: Սա Հովակիմյանի առաջին մեդալն էր Բալկանյան երկրների առաջնությունում: Գրիգոր Բարսեղյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել նաև Ռազմիկ Ղազարյանը (եռացատկ), […]
11:25 17.02.2025
«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն խոսել է թիմի լեհ դարպասապահ Վոյցեխ Շչեսնիի ապագայի մասին, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: «Շչեսնին խաղացող է, ում հետ պետք է հաշվի նստել, քանի որ նա կարող է շատ բան տալ մեզ հաջորդ մրցաշրջանում: Ես դեռ չգիտեմ նրա ծրագրերի մասին։ Մենք դեռ չենք խոսել այս մասին, բայց մոտ ապագայում անպայման կխոսենք»,- […]
11:06 17.02.2025
UFC-ի թեթևագույն քաշային կարգի գործող չեմպիոն Մերաբ Դվալիշվիլին հայտարարել է, որ կարող է նորից մենամարտել ռուս Պետր Յանի դեմ, հաղորդում է Metaratings-ը: Վրացին 2023 թվականի մարտին UFC Fight Night 221-ում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր Յանին: Հիշեցնենք, որ նախորդ ամիս 34-ամյա Դվալիշվիլին UFC 311-ում հաղթել էր ռուսաստանցի Ումար Նուրմագոմեդովին և պաշտպանել չեմպիոնությունը:
10:43 17.02.2025
Մադրիդի «Ռեալի», «Բարսելոնայի», «Ինտերի» ու «Միլանի» նախկին հարձակվող Ռոնալդոն կարծում է, որ Բրազիլիայի ազգային հավաքականը խաղը պետք է կառուցի Նեյմարի ու Վինիսիուսի շուրջ։ «Նեյմարը թիմի հիմնասյունն է։ Վինիսիուսիը նույնպես առանցքային ֆուտբոլիստ է։ Մենք երկու հիանալի ֆուտբոլիստ ունենք։ Պետք է այնպիսի միջոց գտնել, որը թույն կտա թիմին խաղը կառուցել նրանց շուրջ։ Նեյմարը երիտասարդներին է ոգեշնչում, խաղադաշտում […]