11:21 18.02.2025
Միջազգային ասպարեզում Հայաստանը ներկայացնող ՖԻՖԱ-ի մրցավարների կազմը համալրվել է: Առաջին անգամ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացված կլինի 8 մրցավարով և մրցավարի 4 օգնականով:
ՀՖՖ մրցավարները նաև առաջին անգամ կսպասարկեն միջազգային հանդիպումներ, որպես VAR մրցավարներ:
ՖԻՖԱ-ի հայ մրցավարների ամբողջական ցանկը՝ ըստ կատեգորիաների՝
Մրցավարներ
1.Զավեն Հովհաննիսյան
2.Հենրիկ Նալբանդյան
3.Աշոտ Ղալթախչյան
4.Արտեմ Գասպարյան
Մրցավարի օգնականներ
1.Մեսրոպ Ղազարյան
2.Արթուր Գդլյան
3.Ատոմ Սևգուլյան
4.Սարգիս Հովհաննիսյան
5.Խաչատուր Հովհաննիսյան
6.Գևորգ Շախկալդյան
7.Վանիկ Սիմոնյան
8.Հարություն Համբարձումյան
VAR մրցավարներ
1.Զավեն Հովհաննիսյան
2.Արտեմ Գասպարյան
Կին մրցավարներ
1.Արաքսյա Սարիբեկյան
2.Սոֆիկ Թորոսյան
Կին մրցավարի օգնականներ
1.Լիանա Գրիգորյան
2.Քրիստինե Գրիգորյան
3.Լիանա Յագմուրյան
Ֆուտզալի մրցավար
1.Գևորգ Եղոյան
Միջազգային տեսուչներ
1. Կարեն Նալբանդյան
2. Գևորգ Հովհաննիսյան
3.Քնարիկ Գրիգորյան
4. Նելլի Ստեփանյան
ՀՖՖ Մրցավարական կոմիտեն նաև հայտնում է, որ հունվարի 30-ից փետրվարի 8-ը Կիպրոսում կայացած հավաքի ընթացքում աշխատանքներ են իրականացվել հանդիպումների տեսագրությունների վերլուծության և VAR համակարգի աշխատանքի բարելավման ուղղությամբ:
Մինչև Հայաստանի Առաջին խմբի և ՀՖՖ Մանկապատանեկան առաջնությունների վերսկսումը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կանցկացվի 4-օրյա սեմինար-հավաք, որին կմասնակցեն այն մրցավարները, ովքեր չեն մասնակցել Կիպրոսում կայացած հավաքին, ինչպես նաև մրցավարական դպրոցի 2024 թվականի 12 շրջանավարտները:
ՀՖՖ Մրցավարական կոմիտեն նաև բաց է առաջարկությունների համար և մշտապես պատրաստ է շահագրգիռ անձանց կողմից առաջարկների քննարկմանը:
08:50 14.07.2025
Ճապոնիան սկսել է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից օվկիանոսային 13-րդ արտանետումըՃապոնական «Տոկիո Էլեկտրիկ Փաուեր» (TEPCO) էներգետիկ ընկերության մասնագետները սկսել են «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի մաքրված տեխնոլոգիական ջրի տասներեքերորդ խմբաքանակի արտանետումը։ Այս մասին հայտարարել է ճապոնական ընկերությունը։ Հաջորդ փուլի շրջանակներում, ինչպես նախորդ անգամներում, նախատեսվում է օվկիանոս արտանետել 7,8 հազար տոննա ջուր։ 2011 թվականի մարտին «Ֆուկուսիմա-1» ատոմակայանին հարվածեց ցունամին, որը հանգեցրեց երեք ռեակտորների փլուզման, պայթյունների և մեծ քանակությամբ ռադիոակտիվ […] ...
08:39 14.07.2025
Բիթքոյնի գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 120,000 դոլարըԲիթքոյնի գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 120,000 դոլարը, ըստ Binance կրիպտոարժույթային բորսայի առևտրային տվյալների։ «Binance Market Data-ի տվյալներով՝ Bitcoin-ը հատել է 120,000 դոլարի սահմանը և ներկայումս վաճառվում է 121,214.56 դոլարով», – ասվում է կայքում։ Բիթքոյնը իր նախորդ ռեկորդը սահմանեց ուրբաթ օրը, երբ դրա արժեքը գերազանցեց 116,000 դոլարը։ Բորսայի տեղեկատվության համաձայն՝ տարեսկզբից ի վեր […] ...
08:27 14.07.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:15 14.07.2025
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է ԲրյուսելԱյսօր նախատեսված է եռակողմ հանդիպում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ: Նիկոլ Փաշինյանը կհանդիպի նաև ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսի և Բելգիայի վարչապետ Բարտ Դը Վեվերի հետ։ ...
08:08 14.07.2025
Հրդեհի ահազանգ Չարենցավան քաղաքումՀուլիսի 14-ին, ժամը 00:18-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն, ահազանգ է ստացել, որ Չարենցավան քաղաքում այրվում է չգործող գործարան: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու […] ...
08:00 14.07.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...