09:37 12.05.2020
Մադրիդի «Ռեալի» սերբ հարձակվող Լուկա Յովիչը ոտքը կոտրել է ոչ թե մարզման, այլ տան պատի փլուզման ժամանակ։ Այս մասին հաղորդում է Kurir-ը։ «Լուկան իսկապես վնասվել է, նա մի կերպ է ողջ մնացել։ Նա ընկել է պատից։ Չգիտեմ՝ ինչպես ձեզ բացատրել, ես այնքան էլ չեմ հասկանում, թե դա ինչպես է տեղի ունեցել։ Ամեն ինչ պատահական է […]
16:51 11.05.2020
Շվեդական «Համարբյուի» տնօրեն Յեսպեր Յանսոնը հայտարարել է, որ «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է միանալ շվեդական ակումբին, որի բաժնետոմսերի 25%-ի սեփականատերն է: «Դա շատ լավ կլիներ մեր ակումբի համար, հատկապես հիմա: Արդյո՞ք Զլատանը կխաղա մեզ համար: Կարծում եմ, որ նման հնարավորություն կա, բայց միայն ինքը՝ Իբրահիմովիչը, կարող է հաստատ ասել այդ մասին»,- մեջբերում է Յանսոնի […]
16:44 11.05.2020
Թոնի Ֆերգյուսոնը Instagram-ում տեղադրել է մի տեսանյութ, որում պարում է հիվանդանոցում: Հիշեցնենք, որ նա հիվանդանոց էր տեղափոխվել Ջասթին Գեթժիից կրած պարտությունից հետո: Նա լուրջ վնասվածքներ չէր ստացել, սակայն ախտորոշվել էր կոտրվածք: Посмотреть эту публикацию в Instagram “Recovery?Dayze” ?♂️ When You’re About To Get Discharged From The Hospital #LetMeOut ??? # MothersDayVibes PostFight #ufc249 […]
16:32 11.05.2020
Այսօր մահացել է «Ատալանտայի» 19-ամյա ֆուտբոլիստ Անդրեա Ռինալդին։ Այս մասին հայտնել է Football Italia-ն: Խաղացողը մահացել է ուղեղի անևրիզմայից։ Երեք օր առաջ նա տեղափոխվել էր ինտենսիվ թերապիայի բաժանմունք, իսկ այսօր առավոտյան մահացել է։ 19-ամյա ֆուտբոլիստը վարձակալությամբ հանդես էր գալիս D սերիայի «Լենյանո» ակումբում։
16:10 11.05.2020
Մադրիդի «Ռեալը» իր մարզաբազայում վերսկսել է մարզումները: Այս մասին հայտնում է «Արքայական ակումբի» մամուլի ծառայությունը: Թիմը պարապմունքների է վերադարձել երկու ամսվա դադարից հետո: Ֆուտբոլիստները մի քանի մարզադաշտում աշխատել են անհատապես: Նախատեսվում է, որ հաջորդ շաբաթ թիմը կանցնի փոքր խմբերով մարզումների, բայց ոչ ավելի, քան վեց մարդ: Պարապմունքներին մասնակցել է նաև բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը, որը […]
13:45 11.05.2020
Հարավկորեացի հարձակվող Չո Ժե Վանը երկրի առաջնության առաջին տուրի՝ «Սեուլի» հետ խաղում գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել: Խաղն ավարտվել է «Կանվոնի» հաղթանակով՝ 3-1 հաշվով: Հյուրերը 36-րդ րոպեին առաջ են անցել հաշվի մեջ: Երկրորդ կեսի մեկնարկում տանտերերը վերականգնել են հաշվի հավասարակշռությունը, իսկ վճռորոշ գոլը 85-րդ րոպեին կրնկով կատարած ֆանտաստիկ հարվածով խփել է Չո Ջե Վանը: Մեկ […]
13:28 11.05.2020
Չինաստանի շախմատի հավաքականը հաղթեց Ազգերի գավաթի խաղարկությունում: Որոշիչ խաղում չինացի շախմատիստները ոչ-ոքի խաղացին ԱՄՆ-ի հավաքականի հետ: Մրցաշարի կանոնների համաձայն, վերջնական հաղթանակը շնորհվեց այն թիմին, որը խմբային փուլում առաջին տեղն էր գրավել: Սուպերեզրափակչի պարտիաներում հետևյալ արդյունքները գրանցվեցին. Դին Լիժեն – Հիկարու Նակամուրա – 0,5:0,5 Ֆաբիանո Կարուանա – Վեյ Յի – 1:0 Յու Յանյ – Ուեսլի Սո […]
13:20 11.05.2020
2019/20 մրցաշրջանի եվրագավաթային խաղերը կարող են ավարտին հասցվել օգոստոսի մինչև վերջ, հայտնում է Mirror-ը: Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի խաղերը կարող են անցկացվել օգոստոսի 2-ից 7-ը, քառորդ եզրափակչինը՝ 13-ից 16-ը, կիսաեզրափակիչներինը՝ 20-ից 23-ը: Եվրոպա լիգայի եզրափակիչը նախատեսվում է անցկացվել օգոստոսի 27-ին, Չեմպիոնների լիգայինը՝ օգոստոսի 29-ը: Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ են արդեն […]
13:17 11.05.2020
Թոնի Ֆերգյուսոնը, որ Ջասթին Գեթժիի հետ մրցավեճից հետո հոսպիտալացվել է, ստացել է ակնակապիճային ոսկրի կոտրվածք: Այդ մասին հայտարարել է UFC-ի նախագահ Դենի Ուայթը, իսկ ինքը՝ Ֆերգյուսոնը, Instagram-ում տեղադրել է լուսանկար: Ավելի վաղ նշել էինք, որ Ֆերգյուսոնը մարտից հետո տեղափոխվել է հիվանդանոց և բարեբախտաբար, նա լուրջ վնասվածքներ չի ստացել: Посмотреть эту публикацию в Instagram […]
12:22 11.05.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ հայտնելով, որ օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում արդիականացումը շարունակվում է: «Հիշում եք, որ ս.թ. մայիսի 07-ին ՀՀ Կառավարության կողմից ընդունած որոշմամբ 176 մլն դրամ տրամադրվել է Երևանի օլիպմիական հերթափոխի պետական մարզական քոլեջի հանրակացարանային մասնաշենքի շինարարական աշխատանքներն ավարտելու համար։ Հանրակացարանային մասնաշենքի շինարարության ավարտը նախատեսվում է […]
11:18 11.05.2020
Հաբիբ Նուրմագոմեդովն աջակցել է ամերիկացի Թոնի Ֆերգյուսոնին՝ UFC 249 մրցաշարում Ջասթին Գեթժիին պարտվելուց հետո: «Ինչ էլ որ լինի, արդեն անցյալում է: Թո՛նի, հուսով եմ, որ ամեն ինչ կարգին է քո և քո ընտանիքի հետ: Երբ քո որդին մեծանա, նա հպարտ կլինի քեզանով», – Twitter-ում գրառում է կատարել Հաբիբը: Հիշեցնենք, որ UFC-249 մրցաշարի Թոնի Ֆերգյուսոն-Ջասթին Գեթժի […]
11:09 11.05.2020
«Ֆորմուլա-1»-ը որոշում է կայացրել մրցաշրջանի մեկնարկի մասին: Եթե ֆորսմաժորային իրավիճակ չլինի, Ավստրիայում տեղի կունենա 2020 թվականի առաջին Գրան Պրին։ Այն նախատեսված է հուլիսի 5-ին: Եվրոպայում մրցաշարերը կսկսվեն ավելի շուտ, իսկ դեկտեմբերին մոտ կվերսկսվեն նաև Մերձավոր Արևելքում: Բոլոր միջոցառումները կազմակերպվելու են դատարկ տրիբունաներով, յուրաքանչյուր թիմ տեղավորվելու է առանձին հյուրանոցում: Մրցավազքերն իրականացնելն ավելի լավ է, քան դրանց […]
21:45 10.05.2020
Խառը մենամարտերի հայազգի ճանաչված մարզիկ Էդուարդ Վարդանյանը կիսվել է UFC 249 մրցաշարում Թոնի Ֆերգյուսոնի նկատմամբ Ջասթին Գեթժիի հաղթանակից ստացած տպավորություններով, ինչպես նաև կասկած է հայտնել, որ նոր ժամանակավոր չեմպիոնը կարող է լուրջ մրցակցություն ստեղծել Խաբիբ Նուրմագոմեդովի համար: «Ֆերգյուսոն – Գեթժի մենամարտի ելքն անսպասելի էր: Մտածում էի, որ Ջասթինը ֆիզիկապես կզիջի, բայց նա հաղթեց հստակ պլանի, […]
21:33 10.05.2020
UFC-ի թեթև քաշային կարգում նախկին ժամանակավոր չեմպիոն Թոնի Ֆերգյուսոնը Ջասթին Գեթժիի հետ մենամարտից հետո տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հայտնում է Daily Express-ը: Ֆերգյուսոնը Գեթժիի հետ մարտում բազմաթիվ ծանր հարվածներ է բաց թողել: Մենամարտի ընթացքում նրա մոտ հեմատոմա է առաջացել և պատռվածք աջ աչքի տակ: Հանդիպումն ավարտվել է Գեթժիի հաղթանակով՝ 5-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով։ Այս […]
13:26 10.05.2020
«Ռեալը» և «Բարսելոնան» մտադիր են միջոցներ ձեռնարկել՝ ֆինանսական վիճակը կայունացնելու համար: Այս մասին հայտնում է AS-ը: Ըստ աղբյուրի՝ երկու ակումբներն էլ դիտարկում են 2020/2021 մրցաշրջանում ֆուտբոլիստների աշխատավարձը 30 տոկոսով կրճատելու հնարավորությունը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ կատալոնական ակումբը մտադիր է 230 մլն եվրոյով կրճատել աշխատավարձային ֆոնդը: Կորոնավիրուսի համաճարակի պատճառով շատ մարզական մրցաշարեր, ներառյալ Իսպանիայի առաջնությունը, […]
13:10 10.05.2020
«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը իր կարծիքն է հայտնել այն մասին, թե ով կգերիշխի համաշխարհային ֆուտբոլում այն բանից հետո, երբ Կրիշտիանու Ռոնալդուն («Յուվենտուս») և Լիոնել Մեսսին («Բարսելոնա») ավարտեն իրենց կարիերան: «Մեսսի … մենք երբեք չենք տեսել նման ֆուտբոլիստների, որոնք կարող են այդքան կրեատիվ լինել ցանկացած բարդ իրավիճակում: Մեսսիի ու Ռոնալդուի Ֆուտբոլային դարաշրջանը մոտենում է […]
13:00 10.05.2020
«Ռոման» հետաքրքրված է «Էվերթոնի» հարձակվող Մոյզե Քինի ծառայություններով: Հռոմեական ակումբի ղեկավարությունը բանակցություններ է վարում ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի հետ: Այս մասին «Թվիթերի» իր էջում գրել է լրագրող Նիկոլո Սկիրան: Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ Մոյզե Քինը ցանկանում է հեռանալ «Էվերթոնից» և վերադառնալ Իտալիա: 20-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Ինտերը»: Կորոնավիրուսի պատճառով դադարեցված ԱՊԼ-ի […]
12:30 10.05.2020
Իսպանական «Բետիսի» երեք ֆուտբոլիստների մոտ կորոնավիրուս է հատատվել: Այս մասին հայտնում է Football Espana-ն: Սպասվում է, որ կիրակի օրը ակումբը կհաստատի այդ տեղեկատվությունը, ինչպես նաև կհայտնի հիվանդ ֆուտբոլիստների անունները: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ կորոնավիրուսի թեստերի արդյունքները դրական են եղել Իսպանիայում հանդես եկող հինգ ֆուտբոլիստների մոտ: Հիշեցնենք, որ Լա Լիգայում մրցաշրջանը անորոշ ժամանակով դադարեցվել […]
12:18 10.05.2020
Թուրքական «Բուրսա Յիլդիրիմսպորի» 32-ամյա ֆուտբոլիստ Ջևհեր Թոկթաշը սպանել է 5-ամյա որդուն։ Այս մասին հայտնում է Daily Sabah-ը։ Թոկթաշի որդին հոսպիտալացվել էր կորոնավիրուսի կասկածով։ Ֆուտբոլիստը տեսակցել էր որդուն հիվանդանոցում։ Բժիշկները կարծել են, որ երեխան մահացել է կորոնավիրուսից։ Թուրք պաշտպանը իր մեղքը ընդունել է երեխայի մահից 11 օր հետո: «Ես բարձը սեղմել էի որդուս դեմքին։ Նա դիմադրում […]
11:50 10.05.2020
UFC-ի վարկածով գերթեթև քաշային կարգում տիտղոսի համար պայքարում Հենրի Սեխուդոն հաղթել է Դոմինիկ Կրուզին: Վերջինս կարողացել է դիմադրել ընդամենը 2 ռաունդ: Երկրորդ ռաունդում Սեխուդոն ծնկի հարվածով տապալել է Կրուզին, հետո ուժգին հարվածների տարափ է տեղացել Կրուզի վրա: Մրցավարը դադարեցրել է մենամարտը: Հաղթանակից հետո 33-ամյա Սեխուդոն հայտարարել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին: AND STILL!! Invincible Henry […]
11:43 10.05.2020
Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհի Ջորջինա Ռոդրիգեսը բարեգործական աճուրդի է մասնակցում, որի միջոցներն ուղղվելու են կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարին։ Աճուրդի համար նախատեսված առարկաների թվում է նաև Ռոնալդուի մարզաշապիկը՝ նրա ստորագրությամբ։ «Մենք հիմա դժվար ժամանակներ ենք ապրում։ Մեր բուժանձնակազմը պետք է զինված լինի լավագույն միջոցներով։ Ահա թե ինչու եմ որոշել օգնել։ Զգեստապահարանից չորս գեղեցիկ իր եմ ընտրել, որոնց […]
11:15 10.05.2020
Թեթև քաշային Թոնի Ֆերգյուսոնը մեկնաբանել է Ջասթին Գեթժիից կրած պարտությունը. «Քաշային կարգն իմ պարտության հետ կապ չունի: Գեթժին «շան տղա» է: Պետք է իրերն անվանենք իրենց անուններով: Մենք պատրաստվում էինք Խաբիբի դեմ մենամարտին, իսկ նա հարվածող չէ: Տհաճ դեպքեր լինում են: Ի՞նչ կարող ես անել,-ասել է Ֆերգյուսոնը: Հիշեցնենք, որ Ֆերգյուսոնը պարտվել է Գեթժիին 5-րդ ռաունդում:
10:37 10.05.2020
Կորոնավիրուսի համավարակի պատճառով աշխարհում ընդհատված են մնում գրեթե բոլոր երկրների ֆուտբոլի ու այլ մարզաձևերի ազգային առաջնությունները: Այս օրերին ֆուտբոլային առաջնություն է ընթանում ընդամենը մի քանի երկրում: Երեկ մեկնարկել է Ֆարերյան կղզիների Պրեմյեր լիգայի առաջնությունը, իսկ մայիսի 8-ին՝ Հարավային Կորեայինը։ Ֆուտբոլային առաջնություններն այս օրերին ընթացքի մեջ են նաև Բելառուսում, Նիկարագուայում, Թուրքմենստանում և Թայվանում:
10:34 10.05.2020
Ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը «Սպորտ Գիլոյանի հետ» հաղորդման ժամանակ խոսել է կորոնավիրուսի բացասական հետևանքների մասին. «Վստահեցնում եմ՝ Ուկրաինայի, Թուրքիայի, Վրաստանի, Իտալիայի, Ֆրանսիայի և այլ երկրների ծանրորդներն այս ընթացքում մարզվել են: Գտել են դահլիճներ, մեկուսացվել են ու մարզվել: Ես էլ ցանկանում էի նույն կերպ վարվել՝ հավաքականի հետ մեկուսացվելով Աբովյանում, բայց թույլ չտվեցին: Ինչու՞: […]
10:31 10.05.2020
ԱՄՆ-ում վերջապես կայացել է UFC-249 մրցաշարը, որի գլխավոր մենամարտում մրցել են Թոնի Ֆերգյուսոնն ու Ջասթին Գեթժին: Խաղարկվել է թեթև քաշային կարգում աշխարհի ժամանակավոր չեմպիոնի տիտղոսը: Մենամարտը տևել է 5 ռաունդ: Սկզբում առավելությունը Ֆերգյուսոնի կողմն էր, սակայն հետզհետե Գեթժին հավասարեցրել է մենամարտը, իսկ 5-րդ ռաունդի վերջում մրցավարը ստիպված է եղել կանգնեցնել մենամարտը, քանի որ Ֆերգյուսոնը գտնվում […]
10:26 10.05.2020
«Այաքսի» գործադիր տնօրեն, նախկին դարպասապահ Էդվին վան դեր Սարը կարծիք է հայտնել այն մասին, թե ինչ ֆինանսական հետևանքներ է թողնելու ֆուտբոլի վրա կորոնավիրուսի պանդեմիան։ «Մեծ ակումբները, այնպիսիք, ինչպիսիք են «Բավարիան», խոսում են, որ ֆուտբոլիստների արժեքները մյուս տրանսֆերային պատուհանից նվազելու են։ Նրանց հեշտ է խոսելը, չէ՞ որ նրանք գնորդներն են լինելու։ Այլևս չեն լինելու տրանսֆերներ 150-200 միլիոն […]
22:22 09.05.2020
Երբ ինքնամեկուսացումն ավարտվի, տանը նստած մարդու օրգանիզմը ստիպված կլինի ընտելանալ նույնիսկ դեպի աշխատանքի վայր տարրական ճանապարհին: Սպորտային հոգեբան, Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կենտրոնի առաջատար գիտաշխատող Օլգա Տիունովան Sputnik ռադիոկայանին պատմել է, թե ինչպես վերականգնել ֆիզիկական վիճակը: Սկսում ենք փոքր բաներից: Կարիք չկա անհապաղ պլանավորել նվաճել Էվերեստը, երկիրը հեծանիվով անցնել, հասնել Հյուսիսային բևեռ և այլն: «Գիտական […]
21:45 09.05.2020
Բելառուսի առաջնության 7-րդ տուրում Գեղամ Կադիմյանի «Նեմանը» սեփական հարկի տակ 2:4 հաշվով պարտվեց «Ռուխին»: Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողը դարձավ դուբլի հեղինակ: Հատկապես գեղեցիկ ստացվեց Կադիմյանի առաջին գոլը, 68-րդ րոպեին ֆանտաստիկ հարվածով գրավեց մրցակցի դարպասը: Այս խաղից հետո «Նեմանը» 8 միավարով 14-րդ տեղում է: Հայ հարձակվողը խփած 6 գոլով գլխավորեց Բելառուսի առաջնության ռմբարկուների ցուցակը:
21:33 09.05.2020
Հայաստանի Բարձրագույն խմբի վերսկսման նախապատրաստական փուլի շրջանակներում Գյումրիի «Շիրակը» սեփական հարկի տակ ընկերական հանդիպում անցկացրեց առաջին խմբի ներկայացուցիչ «Տորպեդոյի» հետ: Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 3:0 հաշվով: «Շիրակի» կազմում գոլերի հեղինակներ են դարձել՝ Սոլոմոն Իմե Ուդոն, Մորի Կոնեն և Ռուդիկ Մկրտչյանը:
21:07 09.05.2020
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը, ով ՖԻԴԵ-ի «Ազգերի լիգա»-ի առցանց մրցաշարում հանդես է գալիս Եվրոպայի թիմի կազմում, դուրս չեկավ եզրափակիչ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարրի վերջին տուրերում Եվրոպայի թիմը մրցեց ԱՄՆ-ի և աշխարհի թիմի հետ: Արոնյանը 9-րդ տուրում ոչ-ոքի ավարտեց պարտիան Ֆաբիանու Կարուանայի հետ, իսկ 10-րդ տուրում պարտվեց Ալիռեզա Ֆիրուջանին: Եվրոպայի թիմը մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց 3-րդ տեղը: […]