TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+28.09 oC

ՍՊՈՐՏ

Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչը Հայրենական պատերազմի՝ զինվորական համազգեստով լուսանկար է հրապարակել

17:20 09.05.2020

Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը «Ինստագրամում» լուսանկար է հրապարակել, որում ինքը և ազգային հավաքականի մի քանի ֆուտբոլիս Հայրենական պատերազմի զինվորական համազգեստով են: Չերչեսովի հետ լուսանկարում պատկերված են Վլադիմիր Գաբուլովը, Ալեքսանդր Գոլովինը, Ֆյոդոր Սմոլովը և Ֆյոդոր Կուդրյաշովը:   View this post on Instagram   С юбилеем Великой Победы! A post shared by Stanislav Cherchesov (@stanislav.cherchesov.official) […]

̰
UFC 249-ի մասնակիցներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

16:24 09.05.2020

Բրազիլացի մարտիկ Ռոնալդու Սոուզայի մոտ, որը պետք է մասնակցեր UFC 249-ը մրցաշարին, կորոնավիրուս է հայտնաբերվել: Այս մասին Twitter-ում հայտնել է ESPN-ի լրագրող Բրեթ Օկամոտոն: Վիրուսը հայտնաբերվել է նաև բրազիլացու երկու մարտավկաների մոտ։ Սոուզան պետք է մենամարտեր ջամայկացի Յուրայա Հոլի հետ, սակայն դրական թեստի պատճառով մենամարտը չեղյալ է հայտարարվել: Ընդ որում, iնչպես հայտնել է UFC-ի նախագահ […]

̰
Հինգ հայ է ընդգրկվել ռուսական ակումբներում հանդես եկած կովկասյան հանրապետությունները ներկայացնող ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականում

15:57 09.05.2020

Sportbox-ը կազմել է ռուսական ակումբներում հանդես եկած կովկասյան հանրապետությունները ներկայացնող ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը: Ռուսական կայքը խորհրդանշական հավաքականի կազմում ընդգրկել է 5 հայ ֆուտբոլիստի, 4 վրացու և 2 ադրբեջանցու: Կովկասյան հանրապետությունները ներկայացնող հավաքականի դարպասապահ է ընտրվել Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոման Բերեզովսկին, որը հանդես է եկել «Զենիթ», «Տորպեդո», «Դինամո» և «Խիմկի» ակումբներում: Պաշտպանության եզրերը ևս […]

̰
Ինչպես են Կորեայում ֆուտբոլիստները խաղից առաջ ողջունել միմյանց

15:44 09.05.2020

Մայիսի 9-ին վերսկսվել են Հարավային Կորեայի երկրորդ լիգայի հանդիպումները: «Սուվոն Սիթին» սեփական հարկի տակ 1:2 հաշվով զիջել է «Թեչժոուն Սիթիզենին»: Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում երևում է, թե ինչպես են ֆուտբոլիստները խաղից առաջ ողջունել միմյանց: Ավանդական ձեռքսեղմումների փոխարեն նրանք խոնարհվել և ծափահարել են միմյանց՝ փորձելով պահպանել հեռավորությունը: ?? The now customary non handshake start to […]

̰
Ինչ էլ որոշեն, միևնույնն է՝ չեմպիոնը «Լիվերպուլն» է. Արսեն Վենգեր

11:59 09.05.2020

Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, անդրադառնալով «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի   աշխատանքին, կարծիք է հայտնել, որ բոլորի համար չեմպիոնը «Լիվերպուլն» է: «Կլոպը հրաշալի աշխատանք է տարել: Ակումբն այս տիտղոսին սպասել է 30 տարի: Եվ երբ մտածում ես, որ նրանք «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ հսկայական առավելություն ունեն՝ 25 միավոր, պարզ է դառնում, որ անկախ այն […]

̰
41-ամյա հարձակվողը դարձել է Հարավային Կորեայի նոր մեկնարկած առաջնության առաջին գոլի հեղինակ

11:48 09.05.2020

Մայիսի 8-ին մեկնարկել է Հարավային Կորեայի ֆուտբոլի առաջնությունը՝ K-League-ը։ Այն անցկացվում է դատարկ տրիբունաների ներքո:  Առաջնության առաջին խաղում հանդիպել են «Չոնբուկը»՝ հիմնական ֆավորիտը, և «Սուվոնը»: Միակ գոլը խփվել է 84-րդ րոպեն: Գոլի հեղինակը 41-ամյա հարձակվող Լի Դոն Գուկն է: Վետերանն սկսել է իր կարիերան 1998-ին և երկու անգամ խաղացել Եվրոպայում. 2000-ին նրան վարձակալել էր «Վերդերը», […]

̰
Մրցաշրջանը վերսկսող առաջնություններին կթույլատրվի հրաժարվել VAR-ի կիրառումից

11:39 09.05.2020

Ազգային ֆուտբոլային ֆեդերացիաները, որոնց առաջնություններում ներդրվել է մրցավարների օգնության VAR տեսահամակարգը, մրցաշարերի վերսկսման դեպքում կարող են հրաժարվել դրա կիրառումից: «Առաջնություններում, որոնցում կիրառվում է VAR համակարգը, մրցաշարերի յուրաքանչյուր առանձին կազմակերպչի ցանկությամբ թույլատրվում է դադարեցնել դրա կիրառումը մրցաշրջանի վերսկսումից հետո: Սակայն այնտեղ, որտեղ կօգտագործվի VAR-ը, խաղի բոլոր կանոնները և համապատասխանաբար VAR-ի նկատմամբ պահանջները մնալու են ուժի մեջ»,- […]

̰
Հայկ Մուսախանյանի թիմը հաղթել է Բելառուսի առաջնության առաջատարին

11:09 09.05.2020

Բելառուսի առաջնության 8-րդ տուրում հյուրընկալված «Էներգետիկը» 2:1 հաշվով հաղթել է առաջատարին՝ «Սլուցկին»: Հյուրերի մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել նաև Հայկ Մուսախանյանը, որը դեղին քարտ ստանալուց հետո՝ 71-րդ րոպեին  փոխարինվել է: Այս հաղթանակից հետո «Էներգետիկտը» 15 միավորով մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում է, իսկ «Սլուցկը» շարունակում է գլխավորել աղյուսակը 16 միավորով:

̰
Արդյո՞ք Արոնյանն ու «ընկերները» կկարողանան դուրս գալ եզրափակիչ. Ազգերի լիգայում այսօր կկայանան վճռորոշ հանդիպումներ

10:44 09.05.2020

Շախմատի Ազգերի գավաթի առցանց խաղարկությում այսօր կկայանան հիմնական փուլի վերջին 2 տուրերը: Հիշեցնենք, որ առայժմ 15 միավորով առաջին տեղում Չինաստանի հավաքականն է, որը կլինի սուպերեզրափակչի մասնակիցներից մեկը: Երկրորդ ուղեգրի համար կպայքարեն ԱՄՆ-ի և Եվրոպայի թիմերը, որոնք ունեն համապատասխանաբար 11 և 10 միավոր: Այսօրվա սկզբունքային դիմակայությունն ԱՄՆ-Եվրոպա մրցավեճն է: Եվրոպան մյուս խաղում, ամենայն հավանականությամբ, խնդիրներ չի […]

̰
Մեսսին և «ընկերները» նորից խաղադաշտում են

10:35 09.05.2020

«Բարսելոնան» աստիճանաբար վերադառնում է բնականոն կյանք։ Ակումբն առաջին մարզումն է անցկացրել կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված դադարից հետո։ Ֆուտբոլիստները դուրս են եկել խաղադաշտ կորոնավիրուսի համար թեստեր հանձնելուց և բացասական արդյունքի մասին պատասխան ստանալուց հետո:  Ակումբի մամուլի ծառայությունն իր պաշտոնական էջում լուսանկարներ է հրապարակել ֆուտբոլիստնեի մարզումներից:  

̰
Որքա՞ն կորուստ կունենա Ռուսաստանի Պրեմիեր լիգան կորոնավիրուսի համավարակի հետևանքով

10:34 09.05.2020

Կորոնավիրուսի համավարակի հետևանքով Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի ակումբների կորուստները կկազմեն 6 միլիարդ ռուբլի: Այդ մասին հայտնում է Sports.ru-ն: Այս գնահատականը բխում է այն փաստաթղթերից, որոնք ակումբները ներկայացրել են Ռուսաստանի Պրեմիեր լիգային,  Ռուսաստանի ֆուտբոլային միությանը և երկրի սպորտի նախարարությանը: Գումարը ներառում է տոմսերի վաճառքից չստացված եկամուտները և հովանավորչական սառեցված պայմանագրերը: Միևնույն ժամանակ, Sports.ru-ն գնահատում է Ռուսաստանի ամբողջ […]

̰
Լա լիգան մտածում է՝ ինչպես առանց հանդիսականի խաղերը դարձնել ավելի գրավիչ

10:30 09.05.2020

Իսպանիայի առաջնության վերսկսման պարագայում բոլոր հանդիպումներն անցնելու են առանց հանդիսականների: Եվ Լա լիգան դիտարկում է տարբերակներ, թե ինչպես կարող է առավել գրավիչ դարձնել խաղերn առանց հանդիսականի։ Օրինակ՝ տարբերակներից մեկն այն է, որ հանդիպման ընթացքում երկրպագուների կողմից Twitter-ում տեղադրված գրառումները տեղ գտնեն մարզադաշտի լուսատախտակների և գովազդային վահանակների վրա: Հիշեցնենք, որ նախատեսվում է Լա լիգան վերսկսվել հունիսի […]

̰
Արոնյանի «թիմը» նահանջում է. Ազգերի լիգա

10:14 09.05.2020

Շախմատի ազգերի լիգայի առցանց խաղարկության 7-րդ տուրում Եվրոպայի հավաքականը 1,5:2,5 հաշվով պարտվել է Չինաստանի հավաքականին: Առաջին խաղում Եվրոպայի հավաքականը ևս պարտվել էր չինացիներին՝ 1-3 հաշվով: Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն այս անգամ սպիտակներով ոչ ոքի է խաղացել Յի Վեյի հետ։ Շախմատիստները ոչ-ոքի էին խաղացել նաև առաջին շրջանում։ 8-րդ տուրում էլ Եվրոպայի հավաքականը ոչ-ոքի է խաղացել Հնդկաստանի […]

̰
Հենրիխ Մխիթարյանը համաձայն չէ, որ հայերը թիմային խաղում թույլ են

23:56 08.05.2020

Հենրիխ Մխիթարյանը ե՞րբ է գալու Հայաստան: Երկրպագուի այս հարցին ի պատասխան՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագը պատասխանեց, որ այս պահին նման մտադրություն չկա: Մարզումները նոր են սկսել, և դեռ չգիտեն էլ արդյո՞ք կխաղան առաջնությունը: Բայց միաժամանակ ընդգծեց, որ երկար ժամանակ է՝ Հայաստանում չի եղել ու ընկերներին, հարազատներին կարոտում է: Մեկ այլ հարցի էլ պատասխանելով՝ ֆուտբոլիստն […]

̰
Հաճելի է, երբ թիմակիցներիդ հետ կարողանում ես իրենց լեզվով խոսել. Մխիթարյան

23:49 08.05.2020

Հայտնի է, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը տիրապետում է մի քանի օտար լեզվի: Հեռավար ձևաչափով պատասխանելով երկրպագուների հարցերին՝ նա պատմեց, որ երբ Գերմանիա է տեղափոխվել, լեզվի հետ կապված դժվարություններ են ի հայտ եկել: Գերմաներենը հեշտ չէ, բացի դրանից՝ Մխիթարյանն ասում է, որ այդ լեզուն չէր սիրում, բայց քանի որ այդ երկրում էր, […]

̰
Մխիթարյանը խոսել է արդեն իրականացած իր երազանքի մասին

23:39 08.05.2020

«Բոլորիս համար նոր փորձություն է: Բայց փորձում ենք լավ տրամադրություն ունենալ»,- ասաց Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ,  «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսին ու դրա հետևանքով սահմանված կարանտինի ռեժիմին: Նրան այսօր հարցեր են ուղղել երկրպագուները՝ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի «Ինստագրամի» էջում: Հարցերից մեկն էլ ֆուտբոլիստի մանկության երազանքների մասին էր: Պատասխանեց՝ լավ ֆուտբոլիստ դառնալու ցանկություն է ունեցել: […]

̰
Ո՞ւմ նկարն է Հենրիխ Մխիթարյանի հեռախոսի էկրանին

22:34 08.05.2020

Շատ են քննադատությունները, և պետք է պատրաստ լինել: Այսօր պատասխանելով լրագրողների հարցերին՝ այդ մասին ասաց Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ «Մեկ վատ հանդիպում, ու բոլորը քեզ քննադատում են, ուզում են մեծ սպիտակ թղթի վրա տեսնել այն փոքրիկ սև կետը, որը գրեթե չի երևում»: Ֆուտբոլիստը նկատեց, որ մարդու ոչ թե «բախտն է բերում», այլ […]

̰
Մխիթարյանը նաև թենիսի է հաճախել, բայց ընդամենը 1 օր

21:35 08.05.2020

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի Instagram-ի էջում  պատասխանել է երկրպագուների հարցերին: Նա նշել է, որ եղել են խոչընդոտներ՝ և՛ հեշտ հաղթահարելի, և՛ դժվար: Մխիթարյանի խոսքերով՝ դժվարությունները տարբեր են, ու պետք չէ հիասթափվել. «Պետք է միայն մտածել, որ կարող ես: Ցանկացած փորձություն հաղթահարելի է, և եթե դա […]

̰
Վերլուծվել են հանդիսականների պարագայում տարբեր մարզաձևերի մրցումների կազմակերպման ռիսկերը

14:49 08.05.2020

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ), Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) և այլ մարզական կառույցներ մասնակցել են կորոնավիրուսի համավարակի ավարտից հետո մարզական միջոցառումների անվտանգ կազմակերպման առաջարկությունների մշակմանը։ ՄՕԿ-ն ու ԱՀԿ-ն վերլուծել են հանդիսականների պարագայում տարբեր մարզաձևերի մրցումների կազմակերպման ռիսկերը։ Ըստ այդմ՝ հնարավորություն կտրվի կազմել միջոցառումների ցանկ՝ մրցումների անվտանգ անցկացման համար: Առողջապահության համաշխարհային կազմակերպության պարբերաբար տված տեղեկատվությունը որոշիչ դեր […]

̰
Կորոնավիրուսի 6 նոր դեպք իտալական «Ֆիորենտինայում»

14:31 08.05.2020

«Ֆիորենտինան» պաշտոնապես հայտարարել է կորոնավիրուսի հայտնաբերման 6 նոր դեպքի մասին։ Վարակակիրներից երեքը ֆուտբոլիստներ են, մյուս երեքը՝ աշխատակիցներ։ Անուններ, սակայն, ակումբը չի հրապարակել։ Նշվում է, որ վարակակիրները մեկուսացվել են, իսկ թիմի մյուս անդամներն այսօր արդեն կանցնեն մարզումների: Դրանք առայժմ կանցկացվեն  անհատական ծրագրով։ Հիշեցնենք, որ ապրիլին «Ֆիորենտինայի»  ֆուտբոլիստներից կորոնավիրուսով վարակվել, հետո ապաքինվել էին Պեցելյան, Վլախովիչն ու Կուտրոնեն։

̰
Կարգելվի նույնիսկ խոսելը. այսօր մեկնարկում է Հրվ. Կորեայի ֆուտբոլի առաջնությունը

14:09 08.05.2020

Կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխարգելելու նպատակով  Հարավային Կորեայի ֆուտբոլի առաջնության ժամանակ կմտցվեն նոր սահմանափակումներ: Խաղացողներին կարգելվի թքել խաղերի ժամանակ, մեկմեկու ձեռք սեղմել և խոսել՝ կորոնավիրուսի տարածման հավանականությունը նվազագույնի հասցնելու համար: Թիմերի անձնակազմերից պահանջվելու է օգտագործել բժշկական դիմակներ և ձեռնոցներ: Յուրաքանչյուր խաղացող և պաշտոնյա անցել է թեստավորում: Նույնիսկ  մեկ խաղացողի հիվանդանալու դեպքում ամբողջ  թիմը երկու շաբաթով կրկին […]

̰
Արդյո՞ք Խորեն Բայրամյանը կգա Հայաստանի հավաքական, թե՞ կնախընտրի Չերչեսովի թիմը

13:49 08.05.2020

Հայտնի մեկնաբան Նոբել Առուստամյանը, խոսելով Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մասին, անդրադարձել է հնարավոր նոր անուններին, մասնավորապես Խորեն Բայրամյանին: Որքան ես գիտեմ, Խորեն Բայրամյանը կարող է նույն ճանապարհով գնալ, ինչ Կորյանը: «Ռոստովի» խաղացողն առաջարկ է ստացել Հայաստանից և մտածելու ժամանակ է խնդրել: Լսել եմ, որ Ստանիսլավ Չերչեսովը, ոչ պաշտոնական խոսակցություններում, արդեն մեկ տարի է՝ ակնարկում է «Ռոստովի» […]

̰
«Ինտերը» և «Միլանը» կունենան նոր մարզադաշտ

13:39 08.05.2020

«Ինտերը» և «Միլանը» ներկայացրել են Սան Սիրոյի տարածքում նոր մարզադաշտ կառուցելու նախագիծը:  Ընդհանուր համալիրը կկառուցվի 106 հազար քառակուսի մետր տարածքի վրա: Ծրագրի արժեքը կազմում է ավելի քան 1 միլիարդ եվրո: Ծրագիրը նախատեսում է նոր մարզադաշտ, ինչպես նաև զվարճանքի կենտրոն, մարզադահլիճ, սահադաշտով զբոսայգի և սպորտային թանգարան: Սպորտային ծառայությունների մեծ մասն անվճար կլինի Միլանի և հարևան բնակավայրերի […]

̰
Ես պաշտում եմ նրանցից յուրաքանչյուրին. Հեկտոր Հերերան՝ Մեսսիի և Ռոնալդուի մասին

13:29 08.05.2020

«Աթլետիկոյի» կիսապաշտպան Հեկտոր Հերերան խոսել է Մեսսիի և Ռոնալդուի մասին և ընտրություն կատարել նրանց միջև: «Սա լավագույն դիմակայությունն է աշխարհում: Ես հարգում և պաշտում եմ նրանցից յուրաքանչյուրին: Նրանք պատմության մեջ երկու լավագույն ֆուտբոլիստներն են: Նրանք իրենց խաղի համար արժանի են հարգանքի և հիացմունքի: Բայց ես կընտրեմ Մեսսիին՝ նրա բնական տաղանդի պատճառով: Ես չեմ նսեմացնում Կրիշտիանուի […]

̰
Ռամոսը ոստիկաների օգնությամբ շնորհավորել է 6-ամյա որդու ծննդյան օրը

13:17 08.05.2020

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը ինստագրամյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում ոստիկանները շնորհավորում են նրա որդու 6-ամյակը։ Ոստիկանական ուժերը ձայնային ազդանշաններով մոտեցել են Ռամոսի տանը։ Ռամոսը դուրս է եկել հոբելյարի և ընտանիքի մյուս անդամների հետ և ծափերով ողջունել իրավապահներին, վերջիններս էլ փոխադարձ ծափահարություններով շնորհավորել են փոքրիկին: Ավելի վաղ  Ռամոսը ֆուտբոլի համաշխարհային մյուս աստղերի հետ […]

̰
«Միլանում» կորոնավիրուսով վարակման երեք դեպք է հայտնաբերվել

12:33 08.05.2020

Իտալական «Միլան» ֆուտբոլային ակումբում կորոնավիրուսով վարակման երեք դեպք է հայտնաբերվել: Այս մասին «Թվիթերի» իր միկրոբլոգում հայտնել է լրագրող Նիկոլո Շիրան: Վարակվածների անունները չեն հրապարակվում, հայտնի չէ նաև՝ վարակվածները ֆուտբոլիստնե՞ր են, թե՞ աշխատակիցներ: Ավելի վաղ COVID-19-ով վարակի 6 նոր դեպք էր հայտնաբերվել «Ֆիորենտինայում», 3-ը՝ «Սամպդորիայում»:

̰
«Ինտերը» պատրաստ է Իկարդիին փոխանակել Օբամեյանգի հետ

12:16 08.05.2020

«Ինտերը» պատրաստ է «Արսենալի» հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգի դիմաց առաջարկել Մաուրո Իկարդիին: Այս մասին հայտնում է Tuttosport-ը: Դա տեղի կունենա, եթե ՊՍԺ-ն, որի կազմում Իկարդին հանդես է գալիս վարձավճարով, չգնի արգենտինացու տրանսֆերը: «Ինտերը» հետաքրքրված չէ ֆուտբոլիստի ծառայություններով, ուստի մտադիր է բաժանվել նրանից: Միևնույն ժամանակ, միլանյան ակումբը հետաքրքրված է Օբամեյանգի ծառայություններով, որը, ըստ ԶԼՄ-ների կանխատեսման, 2020 թվականի […]

̰
Արշակ Կորյանը որոշել է հանդես գալ Հայաստանի հավաքականում, Խորեն Բայրամյանը դեռ մտածում է․ Առուստամյան

12:01 08.05.2020

Матч ТВ-ի մեկնաբան Նոբել Առուստամյանը հայտնել է «Խիմկիի» 24-ամյա կիսապաշտպան Արշակ Կորյանի, ինչպես նաև «Ռոստովի» 28-ամյա կիսապաշտպան Խորեն Բայրամյանի՝ Հայաստանի ազգային հավաքականի կազմում հանդես գալու մտադրության մասին: «Դուք կարող եք հիշել, թե ինչպես էր Արշակ Կորյանը համարվում «Լոկոմոտիվի» հույսը և Լեոնիդ Սլուցկիից շատ առաջ տեղափոխվեց «Վիտես»: Հիմա նա «Խիմկիի» հետ բարձրացել է ՌՊԼ (սա դեռ […]

̰
«Մանչեսթեր Սիթիի» պաշտպանը 1 օրում 3 անգամ խախտել է կարանտինի ռեժիմը

11:56 08.05.2020

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Քայլ Ուոքերը 1 օրվա ընթացքում 3 անգամ խախտել է Մեծ Բրիտանիայում հայտարարված կարանտինի  ռեժիմը։ Այս մասին հաղորդել է The Sun-ը։ Մայիսի 6-ին Ուոքերը դուրս է եկել Փրեսթբերիում գտնվող իր տնից, մեկնել է Ռոտերեմ և հյուրընկալվել քրոջը, ով ցերեկույթ էր կազմակերպել։ Դրանից հետո Ուոքերն ուղևորվել է Շեֆֆիլդ և այցելել ծնողներին, իսկ երեկոյան ընկերոջ […]

̰
Հնարավոր է՝ Քոնոր Մաքգրեգորը հուլիսին դուրս գա ռինգ

11:24 08.05.2020

UFC-ի իռլանդացի մենամարտիկ Քոնոր Մաքգրեգորը հնարավոր է՝ իր հաջորդ մենամարտը անցկացնի հուլիսին: Այս մասին ESPN-ին ասել է Քոնորի մենեջեր Օդի Ատարը: Ըստ նրա՝ Քոնորին հետաքրքիր է, թե ինչպես կանցկացվեն մայիսյան մրցաշարերը UFC -ում, իսկ հետո նա  կքննարկի հուլիսին մենամարտ անցկացնելու հավանականությունը: «Չնայած Քոնորը կցանկանար պայքարել լի տրիբունաների ներքո, բայց նա հասկանում է իրավիճակը: Եթե նրան […]

̰
BACK_TO_TOP