11:24 08.05.2020
UFC-ի իռլանդացի մենամարտիկ Քոնոր Մաքգրեգորը հնարավոր է՝ իր հաջորդ մենամարտը անցկացնի հուլիսին: Այս մասին ESPN-ին ասել է Քոնորի մենեջեր Օդի Ատարը: Ըստ նրա՝ Քոնորին հետաքրքիր է, թե ինչպես կանցկացվեն մայիսյան մրցաշարերը UFC -ում, իսկ հետո նա կքննարկի հուլիսին մենամարտ անցկացնելու հավանականությունը: «Չնայած Քոնորը կցանկանար պայքարել լի տրիբունաների ներքո, բայց նա հասկանում է իրավիճակը: Եթե նրան […]
00:10 08.05.2020
65 տարեկան հասակում կյանքից հեռացել է ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ Սամվել Բաղդասարյանը: Մարզչական հարուստ կարիերայի ընթացքում Սամվել Բաղդասարյանը մարզել է աշխարհի և Եվրոպայի մրցանակակիրների, աշխատել է Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում: Եղել է գյումրեցի առաջին բռնցքամարտիկը, որը դարձել է ԽՍՀՄ առաջնության մրցանակակիր: Սամվել Բաղդասարյանը Հայաստանի երիտասարդական հավաքականի 2-րդ մարզչի՝ Գարիկ Բաղդասարյանի հայրն է: Այս […]
21:04 07.05.2020
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է հաջող ելույթները ՖԻԴԵ-ի «Ազգերի լիգա»-ի առցանց մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լևոն Արոնյանն, ով հանդես է գալիս Եվրոպայի թիմի կազմում, մրցաշարի 5-րդ տուրում հաղթեց աշխարհի թիմից Ալիռեզա Ֆիրուջային, իսկ 6-րդ տուրում կիսեց միավորը Ռուսաստանից Վլադիսլավ Արտյոմովի հետ: Այժմ Եվրոպայի թիմը բարելավել է դիրքը մրցաշարային աղյուսակում և 2-րդ տեղում է: Առաջատարը Չինաստանն է: ՖԻԴԵ-ն առաջին անգամ է անցկացնում […]
12:42 07.05.2020
Հենրիխ Մխիթարյանը ցանկանում է մնալ Հռոմում: Այս ուղղությամբ արդեն աշխատում է Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան: Հռոմեական ակումբն այս պահին 2 նպատակ ունի՝ պահպանել Քրիս Սմոլինգին և Հենրիխ Մխիթարյանին: Առաջինի պարագայում ամեն ինչ ավելի բարդ է, քան Հենրիխի պարագայում: Հայ ֆուտբոլիստն անձամբ է տեղեկացրել անգլիական ակումբին, որ ցանկանում է մնալ Հռոմում: Ֆոնսեկայի համար Մխիթարյանը կարևոր խաղացող […]
12:37 07.05.2020
ՈւԵՖԱ-ն ցանկանում է Չեմպիոնների հետաձգված հանդիպումներն անցկացնել օգոստոսին։ RMC Sport-ի փոխանցմամբ՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Յուվենտուսի» ու «Լիոնի» միջև պատասխան հանդիպումը նախատեսվում է անցկացնել օգոստոսի 8-ին, սանիտարական բոլոր նորմերի առկայության պայմաններում, իսկ ֆրանսիական ՊՍԺ-ի առաջին հանդիպումը 1/4 եզրափակիչում կարող է կայանալ օգոստոսի 10-ից 12-ը։ Այս մասին ՈւԵՖԱ-ն հայտնել է եվրոպական ակումբների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ՝ […]
12:17 07.05.2020
«Ռոման» ցանկանում է, որ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը ձևակերպելու համար «Արսենալը» վճարի ֆուտբոլիստի աշխատավարձի մեծ մասը, հայտնում է ESPN-ը։ Անգլիական ակումբում պայմանագրի համաձայն՝ Մխիթարյանը վաստակում է 180 հազար ֆունտ սթեռլինգ շաբաթական։ «Ռոման» պատրաստ չէ նման մեծ աշխատավարձ վճարել խաղացողին և այդ պատճառով ֆինանսական աջակցություն են ակնկալում լոնդոնյան ակումբից։ Պարբերականը գրում է, որ «Արսենալը» ֆինանսական զիջումների կարող […]
12:09 07.05.2020
Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը 1 միլիոն դոլար է հատկացրել Աֆրիկայում կորոնավիրուսի դեմ պայքարին։ Սա արդեն նրա երկրորդ մեծ աջակցություն է վարակի դեմ պայքարին։ Ավելի վաղ Ռոջեր Ֆեդերերն ու նրա կինը 1 միլիոն շվեյցարական ֆրանկով աջակցել էին Շվեյցարիայի կարիքավոր ընտանիքներին։ «Covid-19-ը համաշխարհային առողջապահական և տնտեսական ճգնաժամ է։ Որպես հումանիտար պատասխան՝ «Ռոջեր Ֆեդերեր» հիմնադրամը 1 միլիոն ամերիկյան […]
11:57 07.05.2020
Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական էջի միջոցով հայտնել է, որ իր անունով գործող ֆեյսբուքյան էջի գրառման հեղինակն ինքը չէ: «Հարգելի՛ հայրենակիցներ, երեկվանից լրատվամիջոցները չեն դադարում շահարկումները՝ կապված ֆեյսբուքյան էջում կատարված գրառման հետ։ Մեկ անգամ ևս փաստում եմ, որ երեկ իմ անունով գործող ֆեյսբուքյան էջում կատարված գրառման […]
11:42 07.05.2020
Ֆուտբոլի Թուրքիայի առաջնության վերսկսման ժամկետների վերաբերյալ որոշում է կայացվել: Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նիհատ Օզդեմիրը հայտնել է, որ առաջնությունը կվերսկսվի հունիսի 12-ին: «Մենք նախատեսում ենք ավարտել առաջնությունն իշխանությունների աջակցությամբ։ Հույս ունենք ավարտել այն հուլիսի վերջին»,-Օզդեմիրի խոսքերն է մեջբերում Goal-ը։ Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 130 հազար, իսկ մահերի թիվը՝ 3500-ը:
11:31 07.05.2020
Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշրջանի վերսկսման դեպքում որոշ սահմանափակումներ կմտցվեն: The Telegraph-ի հաղորդմամբ՝ խաղից հետո կարգելվի մարզաշապիկների փոխանակումը, խոտածածկին թքելը, ջրի նույն շշերից օգտվելն ու գոլից հետո գրկախառնությունները: Այս միջոցները կներդրվեն 12 ամսով: Նախկինում նման սահմանափակումներ գործել են մարզումների ժամանակ:
11:13 07.05.2020
Եթե եվրոպական ազգային բոլոր առաջնությունները չեղյալ հայտարարվեն, շուկան մոտ 10 մլրդ եվրոյի կորուստ կունենա: Իս եթե այս մրցաշրջանի ազգային առաջնությունների մեծ մասը հաջողվի ավարտին հասցնել, ֆուտբոլային շուկայի կորուստները կկազմեն 6,6 մլրդ եվրո։ Այս մասին հաղորդում է Financial Times թերթը։ Համավարակի և դրա հետևանքով տնտեսական ճգնաժամի պատճառով Եվրոպայի խոշորագույն ակումբները պլանավորում են կրճատել ֆուտբոլիստներ գնելու ծախսերը։ […]
10:49 07.05.2020
ԱՊԼ-ի մարզիչների ասոցիացիայի գլխավոր տնօրեն Ռիչարդ Բիվանը կարծում է, որ Պրեմիեր լիգայի արդյունքները կարող են զրոյացվել, եթե թիմերը հրաժարվեն չեզոք մարզադաշտերում խաղալու գաղափարից։ Այս մասին գրել է BBC Sport-ը։ «Այո՛, կարծում եմ այդպես կլինի։ Եթե այդպես չլինի, ապա մարզադաշտերը կլինեն լեփ-լեցուն ու սոցիալական հեռավորության կանոններին հետևելը հարցականի տակ կլինի»,- մրցաշրջանի հնարավոր չեղարկման մասին հարցին պատասխանել […]
10:34 07.05.2020
«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան բարեհաջող բուժվել է կորոնավիրուսից։ Իտալական ակումբը հաստատել է, որ արգենտինացու թեստը բացասական արդյունք է տվել։ Հիշեցնենք, որ ապրիլի վերջին Դիբալան 4-րդ անգամ էր թեստ հանձնել, ու այն նորից դրական արդյունք էր ցույց տվել։ Դեռ մարտի 21-ին Դիբալան հայտնել էր, որ իր մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, չնայած նրան, որ հիվանդության առաջին նշանները […]
23:50 06.05.2020
Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր ինստագրամյան էջում հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ մայիսի 8-ին՝ Երևանի ժամանակով 21։00-ին, ուղիղ եթերում կլինի՝ Հայաստանի տարբեր գյուղերի երիտասարդների հետ զրուցելու համար։ Հեռարձակմանը կարող եք հետևել Հենրիխ Մխիթարյանի պաշտոնական ինստագրամյան էջում։
22:16 06.05.2020
Դևիդ և Վիկտորյա Բեքհեմները հայտնվել են խոշոր սկանդալի կենտրոնում: Բրիտանիայում կարծում են, որ դիզայներ ու նախկին ֆուտբոլիստ ամուսինները հարկատուների գումարները օգտագործել են էլիտար առանձնատուն ձեռք բերելու համար: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը: 46 տարեկան Վիկտորյան և 45 տարեկան Դևիդը 10 միլիոն ֆունտի չափով վարկ են վերցրել: Նրանք, սակայն, այդ վարկը վերցրել են իրենց Beckham […]
20:51 06.05.2020
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հաղթանակներ է տոնել ՖԻԴԵ-ի «Ազգերի լիգա»-ի առցանց մրցաշարի 3-4-րդ տուրերում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լևոն Արոնյանն, ով հանդես է գալիս Եվրոպայի թիմի կազմում, երրորդ տուրում հաղթել է հնդիկ Սանտոշ Վիդիտին, իսկ չորրորդ տուրում առավելության է հասել ԱՄՆ թիմից Պերես Դոմինգեսի նկատմամբ: Այս տուրից հետո Եվրոպայի հավաքականը մրցաշարային աղյուսակում երրորդն է: Առաջատարը Չինաստանն է, նրան հաջորդում է ԱՄՆ-ի թիմը: ՖԻԴԵ-ն […]
12:24 06.05.2020
Իտալիայի սպորտի նախարար Վինչենցո Սպադաֆորան խոսել է Իտալիայի ֆուտբոլի առաջնության վերսկսման հնարավորության մասին: «Եթե հանգամանքները թույլ չեն տալիս վերսկսել մրցաշրջանը, ապա բոլոր սպորտային մրցաշարերը պիտի դադարեցվեն, ներառյալ ֆուտբոլը։ Եթե մրցաշարերը վերսկսվեն, ապա միայն դատարկ տրիբունաների ներքո, դրանում կասկած չկա։ Վերջին օրերին կողքից չափազանց մեծ ճնշում է գործադրվում նրանց վրա, ովքեր դիմել են կառավարությանը մրցաշրջանի վերսկսման […]
12:23 06.05.2020
Մադրիդի «Ռեալի» և Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն կարծում է, որ մրցաշրջանը ավարտին հասցնելու համար ֆուտբոլիստներին անհրաժեշտ է փակել մարզաբազաներում: Այս մասին գրել է Football Italia-ն: «Աշխարհի առաջնությանը պատրաստվելիս թիմերին փակում են մարզաբազայում: Կարծում եմ ՝ այս դեպքում էլ կարելի է դիմել նման քայլի: Նրանց պետք է 40-օրով փակի տակ պահել և մարզել»,- […]
12:21 06.05.2020
«Յուվենտուսի» պաշտպան Դանիելե Ռուգանին ու կիսապաշտպան Բլեզ Մատյուիդին ապաքինվել են կորոնավիրուսից։ Այս մասին հաղորդել է իտալական ակումբի պաշտոնական կայքը։ Խաղացողները կորոնավիրուսի վերջին թեստերի արդյունքները բացասական են եղել։ Ռուգանին ու Մատյուիդին այլևս ինքնամեկուսացման մեջ չեն ու շուտով կարող են վերադառնալ մարզումներին։ Կորոնավիրուսով դեռևս վարակված է մնում թիմի արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան։ «Յուվենտուսը» 26 խաղում 63 միավոր […]
12:08 06.05.2020
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը, ինչպես հայտնի է, այս անգամ անցկացվում է այլ ձևաչափով․ մեդալների համար կարող են պայքարել միայն վեցնյակում տեղ գտած թիմերը։ Այս ձևաչափը ֆուտբոլային գործունեություն իրականացնողների մոտ դժգոհություն էր առաջացրել, ինչից ելնելով էլ ՀՖՖ-ն դիմել է ԲԽ ակումբներին։ Սրա վերաբերյալ պաշտոնական հայտարարություն է տարածել նաև «Շիրակը»: «Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել է Բարձրագույն […]
12:02 06.05.2020
«Ռեալի» նախկին փոխնախագահ Ամադոր Սուարեսը 76 տարեկանում մահացել է կորոնավիրուսից։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։ Նա 40 օր տառապել է կորոնավիրուսից: Ակումբի ղեկավարոթյունը ցավակցություն է հայտնել Ամադոր Սուարեսի մահվան կապակցությամբ։ «Մեր մտքերը Ամադորի հարազատների ու մտերիմների հետ են այս դժվարին պահին»,- ասված է «Ռեալի» մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Սուարեսը «Ռեալի» տնօրենի պաշտոնը զբաղեցրել […]
11:59 06.05.2020
Մյունխենի «Բավարիայի» նախկին ֆուտբոլիստ Արյեն Ռոբենը կարող է վերսկսել կարիերան՝ պայմանագիր կնքելով բրազիլական «Բոտաֆոգոյի» հետ: Այս տեղեկությունը մեկնաբանել է բրազիլական ակումբի փոխնախագահ Ռիկարդո Ռոտենբերգը: «Ես կապվեցի Ռոբենի հետ, մենք նրան լավ առաջարկ արեցինք: Դա հեշտ չի լինի, քանի որ նա չի խաղացել երկար ժամանակ: Բայց եթե նա որոշի վերադառնալ, կկարողանա 4 անգամ ավելին վաստակել, քան […]
22:42 05.05.2020
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն անհաջող մեկնարկեց ՖԻԴԵ-ի «Ազգերի լիգա»-ի առցանց մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին անգամ անցկացվող մրցաշարում Եվրոպայի թիմում հանդես է գալիս Լևոն Արոնյանը: Մեկնարկային տուրում Եվրոպան մրցեց Ռուսաստանի թիմի հետ: Ընդհանուր պայքարն ավարտվեց 2:2 հաշվով: Արոնյանն առաջին տուրում մրցում էր սևերով և զիջեց Վլադիսլավ Արտյոմովին: Երկրորդ տուրում Եվրոպայի մրցակիցը Չինաստանն է (1:3 հօգուտ չինացիների): Արոնյանն այս տուրում կիսեց միավորը Յի Վայի հետ: ՖԻԴԵ-ն առաջին […]
18:58 05.05.2020
Մարզիչ Ռոբերտ Արզումանյանն այլևս «Փյունիկում» չէ։ Այս մասին հայտնում են ակումբից: Ռոբերտ Արզումանյանը «Փյունիկ» էր վերադարձել 2018 թվականին և ընդգրկված էր «Փյունիկի» գլխավոր թիմի մարզչական շտաբում։ «Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Ռոբերտ Արզումանյանին կատարած աշխատանքի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում։
16:21 05.05.2020
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին` Ջորջինա Ռոդրիգեսը, կոչ է արել դիմակ կրել կորոնավիրուսի համավարակի պայմաններում: «Կրելով դիմակ՝ դուք մեզ բոլորիս պաշտպանում եք COVID-19-ի տարածումից: Մենք կարող ենք կրճատել վարակումների թիվն ու փրկել աշխարհը այսպիսի հասարակ գործողությամբ: Խնդրո՛ւմ եմ, եկե՛ք տարածենք այս հաղորդագրություն-կոչը: Միասին մենք կարող ենք հաղթել»,- գրել է Ռոդրիգեսն ու լուսանկար հրապարակել:
16:15 05.05.2020
Անգլիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի (PFA) ղեկավար Գորդոն Թեյլորը պատմել է, թե մրցաշրջանի վերսկսման ինչ տարբերակներ է դիտարկում անգլիական ֆուտբոլի ղեկավարությունը: «Մենք չգիտենք, թե ինչ կլինի ապագայում, բայց գիտենք, թե ինչ գաղափարներ են առաջ քաշել` փոխարինողների թվի ավելացում, 45 րոպեից պակաս խաղակեսեր, չեզոք մարզադաշտեր: Իդեալական կլիներ, եթե պահպանվեր մրցումների ամբողջականությունը, խաղերն անցկացվեին տանը և արտագնա, կազմերը […]
16:10 05.05.2020
Գերմանիայում ֆուտբոլային մրցաշրջանը շուտով կվերսկսվի: Այս տեղեկատվությունը հայտնել է Reuters գործակալությունը: Ըստ աղբյուրի՝ երկրի իշխանությունները որոշել են թույլատրել գերմանական ակումբներին վերսկսել առաջնությունը: Նախատեսվում է, որ գերմանական ակումբները կշարունակեն խաղալ մայիսի 15-ից: Այդ մասին պաշտոնապես կհայտարարվի մայիսի 6-ին՝ Գերմանիայի կառավարության նիստում: Խաղերն անցկացվելու են դատարկ տրիբունաներով մարզադաշտերում: Հունգարիայի ֆուտբոլի առաջնությունը ևս կշարունակվի: Մայիսի 23-ին կկայանա երկրի գավաթի […]
16:05 05.05.2020
Ռուսական «Սոչի» ակումբի և Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանն ասել է, որ Հենրիխ Մխիթարյանին հրավիրել է ռուսական ակումբ: «Ես գրեցի նրան մոտ երկու շաբաթ առաջ: Քննարկեցինք նրա հնարավոր տեղափոխությունը «Զենիթ»: Նա ասաց, որ ինչպես ես, ինքը ևս այս մասին իմացել է համացանցից: Հետո ես նրան հրավիրեցի «Սոչի»: Հենրիխը պատասխանեց, որ մենք արդեն ունենք ուժեղ թիմ, […]
14:57 05.05.2020
Իսլանդացի դերասան Հաֆտոր Բյորնսոնը կմասնակցի բռնցքամարտի հանդիպման և կմրցի բրիտանացի իր գործընկեր Էդդի Հոլի դեմ: Այս մասին հայտարարել է Բյորնսոնը Instagram-ի իր էջում: Բյորնսոնը և Հոլը նաև պրոֆեսիոնալ մարզիկներ են: Հոլը հաղթել է 2017 թվականին «Մոլորակի ամենաուժեղ մարդ» մրցաշարում, իսկ Բյորնսոնը նույնը կրկնել է 2018 թվականին։ Բյորնսոնը սահմանել էր ծանրաձող բարձրացնելու նոր ռեկորդ՝ 501 կգ: […]
14:41 05.05.2020
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն կերկարաձգի պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ միայն մեկ պայմանով, եթե նոր պայմանագրում նշվի «Ռեալ» կամ այլ ակումբ տեղափոխվելու համար փոխհատուցման գումարի կետ: Այս մասին հայտնել է As պարբերականը: 21-ամյա ֆրանսիացու նոր պայմանագրում, այսպես կոչված, «կլաուսուլան» ակնկալվում է որ հավասար կլինի 222 միլիոն եվրոյի: Հենց այդ գումարն էր, որ փարիզյան ակումբը վճարեց Նեյմարի […]