14:27 05.05.2020
Այսօր մեկնարկում է շախմատի Ազգերի գավաթի առցանց թիմային մրցաշարը։ 180 հազար ԱՄՆ դոլար մրցանակային հիմնադրամով մրցաշարում հանդես կգան Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Հնդկաստանի, Եվրոպայի և աշխարհի հավաքականները: Հայաստանի հավաքականն այս մրցաշարին չի մասնակցի: Նախնական փուլում մրցակիցները կխաղան շրջանաձև մրցակարգով, որից հետո երկու լավագույն թիմերը լրացուցիչ մրցամարտում կորոշեն հաղթողին։ Մրցումները կավարտվեն մայիսի 10-ին։ Լևոն Արոնյանը Եվրոպայի հավաքականում […]
14:12 05.05.2020
Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Ռոման Բերեզովսկին չի կարողանում Ռուսաստանից վերադառնալ Հայաստան՝ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով: Այս մասին ArmSport-ի հետ զրույցում ասել է ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը: Նա հայտնել է, որ թիմի հետ մարզումները Բերեզովսկին անցկացնում է հեռավար կարգով: «Ֆուտբոլիստները սկսել են մարզվել, բայց Ռոման Բերեզովսկին ու ևս մի քանի հոգի, ցավոք, չեն կարողանում վերադառնալ […]
14:03 05.05.2020
Անգլիական «Մանչեսթեր Սիթի» ակումբի ինքնաթիռը կորոնավիրուսի համավարակի պայմաններում օգտագործվում է նաև անհրաժեշտ ապրանքների տեղափոխության համար: Daily Mail-ը գրում է, որ վերջերս այդ ինքնաթիռով 24 տոննա միս է Սուդանից տեղափոխվել ԱՄԷ: Ավելի վաղ Արաբական Միացյալ Էմիրությունները 7 տոննա բժշկական պարագաներով լի ինքնաթիռ էր ուղարկել Հայաստան՝ աջակցելու նոր տիպի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում։ Այս օգնությունը Հայաստան էր […]
13:48 05.05.2020
Անգլիական Պրեմիեր լիգայի ակումբների բժիշկներն անհանգստացած են մրցաշրջանը վերսկսելու ծրագրերով: Այս մասին հայտնում է BBC-ն: Բժիշկները չեն ցանկանում իրենց վրա պատասխանատվություն վերցնել ֆուտբոլիստների՝ կորոնավիրուսով վարակման համար: Նրանք Պրեմիեր լիգային խնդրել են հստակեցնել, թե բժշկական արձանագրություններն ինչպես են կազմվելու, նաև ինչպես են ապահովվելու ֆուտբոլիստների թեստավորումներն ու անվտանգությունը: ԱՊԼ-ն բանակցություններ է վարում ապահովագրական ընկերությունների հետ՝ ակումբների և […]
10:38 05.05.2020
Թուրինի «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վերջապես վերադարձավ Իտալիա, հայտնում է Football Italia-ն։ Նրա անձնական Gulfstream G200 ինքնաթիռը վայրէջք է կատարել Թուրինում երկուշաբթի երեկոյան։ Ռոնալդուն կենթարկվի երկշաբաթյա պարտադիր կարանտինի, ինչից հետո՝ մայիսի 18-ին, կկարողանա վերսկսել մարզումները թիմի հետ։ Հիշեցնենք, որ Իտալիայի իշխանությունները թույլատրել են ֆուտբոլային թիմերին մայիսի 4-ից վերսկսել մարզումները։ 35-ամյա պորտուգալացին լքել էր Թուրինը մարտին, […]
16:11 04.05.2020
Շիրակի մարզի գյուղական բնակավայրերի 300 պատանու համար ֆուտբոլային մարզումները հեռավար են։ ՀՖՖ Շիրակի մարզային ներկայացուցչությունը մարզի գյուղերում հավաքագրել էր պատանիների, որոնց հետ մարզումներ էին անցկացվում և հիմա՝ արտակարգ դրության պայմաններում, մարզումները դարձել են հեռավար։ Սոցիալապես անապահով 40 երեխաների հատկացվել են գնդակներ և ուսուցողական տեսանյութերի սկավառակներ, իսկ որպես մարզադաշտ, այս օրերին երեխաների համար ծառայում են իրենց […]
14:58 04.05.2020
Ֆուտբոլի Բելառուսի առաջնության 7-րդ տուրում «Նեմանը», որտեղ հանդես է գալիս հայ հարձակվող, Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Գեղամ Կադիմյանը, մրցակցի հարկի տակ 1:3 հաշվով պարտվեց ԲԱՏԷ-ին: Հյուրերի միակ գնդակը խփել է հայ հարձակվողը: Այս գոլը Կադիմյանի համար 4-րդն էր ընթացիկ առաջնությունում: Այդ խաղից հետո «Նեմանը» 8 միավորով նահանջեց 14-րդ հորիզոնական:
14:56 04.05.2020
Նիդեռլանդների ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ լեգենդար Ռոնալդ Կումանը հոսպիտալացվել է: Այս մասին գրում է Goal.com պարբերականը: Կումանի մոտ ի հայտ են եկել սրտի խնդիրներ: Նա հոսպիտալացվել է Ամստերդամի հիվանդանոցներից մեկում։ Նրա գործակալ Ռոբ Յանսենի խոսքերով՝ Կումանի առողջական վիճակը բժշկական միջամտությունից հետո գնահատվում է կայուն։ Ռոնալդ Կումանը ծնվել է 1963 թվականին: Նա երկու անգամ ճանաչվել […]
14:54 04.05.2020
ANSA լրատվական գործակալության տեղեկություններով` Կրիշտիանու Ռոնալդուն դժվարություններ ունի Թուրին վերադառնալու հարցում: Հիշեցնենք, որ նա գտնվում է պորտուգալական Մադեյրայում և կղզու իշխանություններն արգելել են օդային հաղորդակցություններն այլ երկրների հետ։ Ռոնալդուն Մադրիդից չարտերային չվերթ է պատվիրել, որը ոչ մի կերպ չի կարողանում գալ Մադեյրա։ Այժմ Ռոնալդուն սպասում է կղզու իշխանությունների թույլտվությանը Իտալիա վերադառնալու համար։
14:25 04.05.2020
Իսպանական Marca պարբերականը կազմել է 50 ֆուտբոլային ակումբների ցանկ, որոնց տարբերանշանները ներկայացվել են մրցույթի: 50 տարբերանշանների թվում էին նաև «Ռեալի», «Բարսելոնայի», «Այաքսի», «Լիվերպուլի», «Մանչեսթեր Յունայթեդի», «Բավարիայի», «Դորտմունդի Բորուսիայի», իտալական «Ռոմայի» և «Միլանի» տարբերանշանները: Իսկ լավագույնը ճանաչվել է եգիպտական «Ալ-Ահլի» թիմի տարբերանշանը, որը հավաքել է 3,1 միլիոն ձայն: Երկրորդ տեղում «Ռաջա Կասաբլանկայի» տարբերանշանն է՝ 3 միլիոն […]
14:15 04.05.2020
ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը պատրաստ է աշխատավարձի զգալի կրճատման գնալ՝ հանուն «Բարսելոնա» վերադառնալու: Այդ մասին հայտնում է Mundodeportivo-ն։ Նշվում է, որ Նեյմարը հանուն կատալոնական ակումբ տեղափոխվելու կհրաժարվի երկարաձգել ՊՍԺ-ի հետ թարմացված պայմանագիրը, որով նա կարող է յուրաքանչյուր մրցաշրջանում 38 միլիոն եվրո վաստակել: Դրա պատճառով ՊՍԺ-ն կարող է իջեցնել բրազիլացու տրանսֆերային գինը: Նաև նշվում է, որ […]
13:59 04.05.2020
Լողի միջազգային ֆեդերացիան հայտարարել է ջրային մարզաձևերի աշխարհի առաջնության տեղափոխման մասին: Հատկանշական է, որ այս առաջնությունն ի սկզբանե նախատեսված էր ոչ թե այս, այլ 2021 թվականի ամռանը ճապոնական Ֆուկուոկա քաղաքում։ Հիմա որոշվել է այն անցկացնել 2022-ի մայիսի 13-29-ը: Ֆեդերացիայի նախագահ Ջուլիո Մագլիոնեն նշել է, որ աշխարհի առաջնության անցկացման վայրը կմնա նույնը: Մագլիոնեն նաև իր երախտագիտությունն […]
12:57 04.05.2020
Լոնդոնի «Արսենալը» պատրաստ է վաճառել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Այս մասին հայտնում է Mirror պարբերականը: Աղբյուրի փոխանցմամբ՝ լոնդոնյան ակումբը բաց կթողնի հայ ֆուտբոլիստին, եթե նրա տրանսֆերից ստանա շուրջ 10 միլիոն ֆունտ սթեռլինգ: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ավագն ընթացիկ մրցաշրջանում վարձավճարով է հանդես է գալիս «Ռոմայում»: Ավելի վաղ իտալական թիմի գլխավոր մարզիչ Ֆոնսեկան հայտնել […]
11:40 04.05.2020
Ֆրանսիական հեղինակավոր France Football-ը կազմել է Չեմպիոնների լիգայի պատմության (1992-2020 թվականներ) 50 լավագույն գոլերի ցանկը։ Լավագույն գոլ է ճանաչվել 2002 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակչում Մադրիդի «Ռեալի» կազմում Զինեդին Զիդանի՝ «Բայերի» դարպասին խփած գնդակը։ Առաջին կեսի վերջնամասում Ռոբերտո Կառլոսի փոխանցումից հետո Զիդանը կիսաշրջադարձ հարվածով գնդակն ուղարկեց Հանց-Յորգ Բուտտի դարպասը։Այդ խաղում 2-1 հաշվով հաղթեց իսպանական ակումբը: All […]
10:50 04.05.2020
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանը կարող է ավարտվել Ավստրալիայում։ Կանաչ մայրցամաքի հարավարևմտյան Պերթ քաղաքը պատրաստ է ընդունել Անգլիայի առաջնության մնացած 92 խաղերը: Այս մասին գրում է Sky Sports-ը։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱՊԼ-ի գալիք մրցաշրջանը կարող է անցկացվել առանց հանդիսականների։ Այսօրվա դրությամբ Մեծ Բրիտանիայում COVID-19-ի դեպքերի թիվը մոտենում է 190 հազարի, իսկ մահերի թիվը՝ […]
10:40 04.05.2020
Արագ շախմատի Magnus Carlsen Invitational առցանց մրցաշարի եզրափակչում աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը մրցեց ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ և առավելության հասավ 2,5։1,5 հաշվով։ Նորվեգացին հաղթեց երկու պարտիայում, կրեց մեկ պարտություն, մեկ պարտիա էլ ավարտվեց ոչ-ոքի։ Կիսաեզրափակչում Մագնուս Կարլսենը նույն հաշվով հաղթեց Դին Լիժենին, որին պարտվել էր խմբային փուլի վերջին տուրում: Այսպիսով, Կարլսենը դարձավ նաև մրցաշարի […]
20:59 03.05.2020
Հունահռոմեական ոճի ըմբիշ, ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Քանի որ սպորտի մասով մայիսի 4-ից ուժի մեջ մտնող սահմանափակումների նվազեցման որոշումը այնքան էլ պարզ չէր մարզաշխարհի համար, խնդրել եմ պարետին լրացուցիչ պարզաբանում տրամադրել… Սպորտի մասով սահմանափակումների պարզաբանում. Թույլատրվում է՝ Սպորտի բնագավառում գործունեություն Սպորտային օբյեկտների գործունեություն՝ բացառապես պրոֆեսիոնալ մարզիկների մարզումների և սպորտային […]
13:37 03.05.2020
«Բարսելոնան» պատրաստվում է վերսկսել մարզումները, հայտնում է Marca- ն: Ըստ աղբյուրի՝ ակումբը մտադիր է ամբողջությամբ իրականացնել անվտանգության միջոցառումները՝ թիմի անդամներին պաշտպանելու համար, երբ նրանք վերադառնան ուսումնական բազա: Այս դեպքում առաջին բանը, որ խաղացողները ստիպված կլինեն անել բազա վերադառնալուց առաջ, կորոնավիրուսի համար թեստ վերցնելն է: Հաղորդվում է, որ այս միջոցառումը տեղի կունենա մայիսի 6-ին:
20:21 02.05.2020
Երևանի շախմատի ֆեդերացիայի և Ղազախստանի՝ Ժանսայա Աբդումալիկի շախմատի ակադեմիայի համատեղ ուժերով այսօր կայացավ Հայաստան-Ղազախստան կայծակնային շախմատի առցանց մրցամարտը 100 խաղատախտակի վրա՝ նվիրված ՀՀ վաստակավոր մարզիչ, ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ, գրոսմայստեր Արսեն Եղիազարյանի հիշատակին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը։ «Մրցամարտն անցկացվեց lichess.org շախմատային հարթակում: […]
13:54 02.05.2020
«Թովմասյան» բարեգործական հիմնադրամի առցանց համահայկական համերգի շրջանակում, որը կրում է «Միասին մենք կարող ենք» խորագիրը, անցկացվելու է նաև բարեգործական աճուրդ: Դրան մասնակցելու պատրաստակամություն են հայտնել հայ և համաշխարհային աստղեր, այդ թվում՝ Հենրիխ Մխիթարյանը, Պոլ Պոգբան, Նիկոլյա Անելկան, Խորեն Հովհաննիսյանը, Արթուր Աբրահամը, Վիկ Դարչինյանը, Ռոբերտ Էմմիյանն ու այլ հայտնիներ: Նրանք աճուրդի են հանել իրենց համազգեստները և […]
13:50 02.05.2020
Հոկեյի միջազգային ֆեդերացիան (IIHF) հայտարարել է, որ Շվեյցարիան հրաժարվել է անցկացնել հոկեյի Աշխարհի առաջնությունը, որը կորոնավիրուսի համավարակի պատճառով հետաձգվել է մինչև 2021 թվականը: Մարտի վերջին ֆեդերացիան չեղյալ հայտարարեց 2020 թվականի Աշխարհի առաջնության անցկացումը: Մրցաշարը պետք է անցկացվեր Շվեյցարիայի Ցյուրիխ և Լոզան քաղաքներում մայիսի 8-ից 24-ը: Շվեյցարիան տնտեսական ռիսկերի պատճառով հրաժարվում է անցկացնել մրցաշարը հաջորդ տարի: […]
13:34 02.05.2020
«Ինտերում» Ժոզե Մոուրինյուի նախկին օգնական Ժոզե Մորաիշը կարծում է, որ միլանյան ակումբի փոխնախագահ Խավիեր Ձանետտին կարող է առանցքային դեր ունենալ Մեսսիի՝ «Ինտեր» տեղափոխվելու հարցում: «Կարծում եմ, որ դա հնարավոր է: «Ինտերն» ունի Ձանետտի: Սա արգենտինացի ֆուտբոլիստների համար կարևոր գործոն է: Ես հավատում եմ, որ նա կկարողանա Մեսսիի նման խաղացողին ներգրավել, եթե նրան հետաքրքրում են նոր […]
13:08 02.05.2020
Արագ շախմատի Magnus Carlsen Invitational առցանց մրցաշարի կիսաեզրափակչի առաջին խաղում մրցեցին ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանան ու Հիկարու Նակամուրան: Նակամուրան հաղթանակի հասավ 4-2 հաշով ու դարձավ եզրափակչի առաջին մասնակիցը: Եզրափակչի երկրորդ ուղեգիրն այսօր կվիճարկեն նորվեգացի Մագնուս Կարլսենն ու չինացի Դին Լիժենը։ Հիշեցնենք, որ խմբային փուլի վերջին խաղում դարձյալ հանդիպել էին Կարլսենն ո Լիժենը, և այն ժամանակ […]
13:03 02.05.2020
Կորոնավիրուսի վարակի տարածման պատճառով սամբոյի միջազգային ֆեդերացիան որոշել է մինչև աշուն հետաձգել միջազգային օրացույցով նախատեսված բոլոր մրցաշարերը: Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։ Մրցումների անցկացման հստակ ժամկետների մասին կծանուցվի համավարակի հետ կապված սահմանափակումների վերացումից հետո։ Ավելի վաղ Եվրոպայի ֆեդերացիայի գործկոմը որոշել էր 2020թ. Եկատերինբուրգում նշանակված Եվրոպայի առաջնությունը մայիսից տեղափոխել սեպտեմբեր։ Սամբոյի միջազգային ֆեդերացիան հայտարարել […]
12:42 02.05.2020
«Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը շնորհավորել է իր նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմին՝ ծննդյան օրվա կապակցությամբ: Այսօր «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպանը տոնում է իր 45-րդ տարեդարձը: Դևիդ Ռոբերտ Ջոզեֆ Բեքհեմը ծնվել է 1975 թվականի մայիսի 2-ին՝ Լոնդոնում: Իր կարիերայի ընթացքում նա խաղացել է «Մանչեսթեր Յունայթեդ», «Պրեսթոն Նորթ-Էնդ», «Ռեալ Մադրիդ», «Միլան», «Լոս Անջելես Գալաքսի» և ՊՍԺ ակումբներում, ինչպես նաև […]
12:12 02.05.2020
ԱՄՆ-ում անգլիացի կիսապաշտպան Դեվիդ Բեքհեմի արձանի վրա պաշտպանական դիմակ է հայտնվել: Այդ լուսանկարը մայիսի 1-ին Ինստագրամում հրապարակել են «Լոս Անջելես Գալաքսի» ֆուտբոլային ակումբի ներկայացուցիչները: Այսպիսով նրանք երկրպագուներին կոչ են արել կորոնավիրուսի համավարակի պայմաններում նախազգուշական միջոցառումներ ձեռնարկել: «Կեցցես, Դեվիդ Բեքհեմ»,- հրապարակմանը կից նշել է ֆուտբոլային ակումբը: Միևնույն ժամանակ, հենց դիմակի վրա պատկերված են «Լոս Անջելես Գալաքսիի» […]
12:07 02.05.2020
ՊՍԺ-ի նախկին գլխավոր մարզիչ Ունայ Էմերին հիշել է բրազիլացի հարձակվող Նեյմարի հետ համատեղ աշխատանքի տարիները: Էմերին փարիզյան ակումբը մարզել է 2016/18 թթ.-ի մրցաշրջաններում, բայց մասնավորապես խոսել է 2017/2018 մրցաշրջանի մասին: «Դա աներևակայելի տարի էր: Ես շատ բան իմացա՝ հետևելով նրա գործողություններին խաղերի ու մարզումների ժամանակ: Նեյմարն ունի տաղանդ և հնարավորություն այն ավելի կատարելագործելու: Կարծում եմ, […]
11:51 02.05.2020
Ռուսական Sports.ru կայքը նյութ է պատրաստել արտասովոր համարով հանդես եկած ֆուտբոլիստներից մեկի՝ 90-ական թվականներին Ֆինլանդիայի հավաքականում հանդես եկած կիսապաշտպան Միկա Լեհկոսուի մասին: Նա խաղացել է «HJK Հելսինկի» ակումբում, ապա մարզել այն ու երկու անգամ դարձրել չեմպիոն։ Խաղացողի կարիերայի ժամանակ նա հայտնի է դարձել ոչ միայն իր հիանալի խաղով, այլև անսովոր խաղային համարով։ Երբ Միկան հանդես […]
11:19 02.05.2020
Այն բանից հետո, երբ Նիդերլանդներն ու Ֆրանսիան որոշում կայացրին դադարեցնելու ֆուտբոլի ազգային առաջնությունը, հանդիպումները չվերսկսելու շուրջ սկսել են մտածել նաև հարևան պետություններում: Գերմանիայի Դաշնության կանցլեր Անգելա Մերկելը հատուկ անդրադարձել է մարզական միջոցառումներին՝ ընդգծելով, որ բոլոր մասսայական հանդիպումները, փառատոններն ու խաղերը չեն կայանա նվազագույնը մինչև օգոստոսի վերջ: Կանցլերը հատուկ անդրադարձել է Բունդեսլիգային և նշել, որ այս […]
11:03 02.05.2020
ՖԻԴԵ-ն հրապարակել է մայիսի դրությամբ շախմատիստների միջազգային վարկանիշները: Լևոն Արոնյանը պահպանել է տեղը 7-րդ հորիզոնականում: Աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Տասնյակում են նաև Դին Լիրենը, Ֆաբիանո Կարուանան, Յան Նեպոմնյաշչին, Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Ալեքսանդր Գրիշչուկը, Ուեսլի Սոն, Թեյմուր Ռաջաբովն ու Անիշ Գիրին: Հայ շախմատիստներից միակ փոփոխությունը գրանցել է Կարեն Գրիգորյանը, ով 3 կետով բարելավել է […]