11:52 27.04.2020
Իտալիայի սպորտի նախարար Վինչենցո Սպադաֆորան խոսել է Ա Սերիայի վերսկսման ժամկետների մասին. «Ա սերիան հակված չէ այն տարբերակին, որ մրցաշրջանն ավարտվի ժամանակից շուտ: Իրավիճակը շատ բարդ է, և հնարավոր է՝ մրցաշրջանն ընդհանրապես չվերսկսվի: Միայն անվտանգ պայմաններում թույլ կտանք թիմերին մարզում անցկացնել մայիսի 18-ից: Ես չեմ ուզում դանդաղեցնել առաջնության վերսկսումը, բայց մարզիկների անվտանգությունն ամենակարևորն է»,-ասել է […]
11:16 27.04.2020
«Բարսելոնայի» ֆուտբոլիստները հնարավորություն կունենան առաջնության վերսկսումից հետո հրաժարվել խաղերին մասնակցելուց: Այս մասին հաղորդում է Sport.es պարբերականը: Կատալոնական ակումբի բժշկական անձնակազմը համոզված է, որ կորոնավիրուսով վարակման վտանգը դեռ մեծ է, և այդ պատճառով ֆուտբոլիստները պետք է իրավունք ունենան ինքնուրույն որոշել՝ մասնակցե՞լ խաղին, թե՞ ոչ։ Եվ դա այնքան ժամանակ, մինչև առողջապահական համակարգը չտա անվտանգության երաշխիքներ և չստեղծի […]
11:10 27.04.2020
Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը խոսել է կորոնավիրուսի համաճարակի և մարդկության վրա դրա ազդեցության մասին: Ռեգնապի խոսքերն է մեջբերել անգլիական The Sun-ը: «Հետաքրքրիր ժամանակներ ենք ապրում: Դատարկ փողոցները հոգնեցրել են ինձ: Չի կարելի ամբողջ աշխարհը մեկ օրում «փակել»: Տարօրինակ է, չգիտեմ: Շատերը մեծ քանակով զուգարանի թուղթ են գնում, բայց ինչու՞, ինձ համար անհասկանալի […]
10:51 27.04.2020
Իտալիայում մայիսի 4-ից կարանտինային սահմանափակումները կկրճատվեն: Այս մասին հայտնել է վարչապետ Ջուզեպպե Կոնտեն: Մեղմացումներն, ամենայն հավանականությամբ, կազդեն նաև ֆուտբոլի վրա. կթույլատրվեն սկզբում անհատական, իսկ մայիսի 18-ից՝ թիմային մարզումները: «Մենք նպատակ ունենք աստիճանաբար վերադառնալ բնականոն կյանքի: Կոշտ կարանտինը պետք է թուլացնել, քանի որ երկրի սոցիալ-տնտեսական վիճակը գնալով վատթարանում է»,-ասել է Կոնտեն: Մեղմացումները, սակայն չեն վերաբերի ռեստորաններին […]
10:23 27.04.2020
Անգլիական «Նյուքասլը» նախատեսում է իրականացնել իր առաջին սուպերտրանսֆերը: Այս մասին հայտնում է Foot Mercato պարբերականը: Աղբյուրի համաձայն՝ ակումբի հավանական նոր սեփականատերերը կարող են ձեռք բերել «Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալիին, որի հետ արդեն բանակցություններ են ընթանում: Հիշեցնենք, որ անգիական ակումբն, ամենայն հավանականությամբ, շուտով կունենա նոր սեփականատեր՝ ի դեմս Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամեդ բեն Սալմանի:
10:15 27.04.2020
Իտալիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն կազմել է իր հետ խաղացած ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը: Կասանոյի թիմում ընդգրկվել են. Ջանլուիջի Բուֆոնը, Ռոբերտո Կառլոսը, Սերխիո Ռամոսը, Վալտեր Սամուելը, Կաֆուն, Անդրեա Պիռլոն, Կլարենս Զեեդորֆը, Զինեդին Զիդանը, Ֆրանչեսկո Տոտտին, Ռոնալդոն, Զլատան Իբրահիմովիչը:
10:10 27.04.2020
ESPN-ը ներկայացրել է ֆուտբոլային 10 ամենասկանդալային տրանսֆերները: Ցուցակը գլխավորում է 1989 թվականին Մո Ջոնսթոնի տեղափոխությունը «Նանտից» «Գլազգո Ռեյնջերս»: Մինչ այդ հարձակվողը հանդես է եկել «Սելթիկում» և պետք է վերադառնար հենց այդ ակումբ, սակայն հետո մտափոխվել և պայմանագիր է կնքել «Գլազգո Ռեյնջերսի» հետ: 10 ամենասկանդալային տրանսֆերները՝ ըստ ESPN-ի 1. Մո Ջոնսթոնը – «Նանտից» «Գլազգո Ռեյնջերս» 2. […]
10:08 27.04.2020
«Ինտերի» նախկին հարձակվող Խուլիո Ռիկարդո Կրուսը խոսել է կորոնավիրուսի համաճարակի ընթացքում մարդկանց վարքագծի փոփոխության մասին: «Կորոնավիրուսը բացառիկ հնարավորություն է տալիս մտածելու, վերաիմաստավորելու մեր արժեքները: Մենք պետք է ավելի հոգատար լինենք միմյանց նկատմամբ: Շատերն են խոսում, որ այն եկել է ինչ-որ տեղից, որ այն արհեստական է և այլն: Այդ խոսակցություններն ինձ չեն հետաքրքրում: Ինձ մարդիկ են […]
10:04 27.04.2020
Անգլիայի Պրեմիեր լիգայի ղեկավարությունը պատրաստ է մրցաշրջանի վերսկսվելուց հետո ակումբներին թույլ տալ խաղերի ժամանակ 5 փոխարինում կատարել: Այդ մասին հայտնում է The Sun-ը: Մտավախություններ կան, որ երբ խաղերը վերսկսվեն, ֆուտբոլիստները չեն լինի լավագույն մարզավիճակում, ինչը կբարձրացնի վնասվածքների հավանականությունը: Ավելի վաղ ՖԻՖԱ-ն առաջարկել էր 5 փոխարինում կատարել խաղերում՝ որպես ժամանակավոր միջոց: Եթե միջոցը հաստատվի, ապա Պրեմիեր […]
23:26 26.04.2020
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահի ընտրությունները կկայանան կորոնավիրուսի պանդեմիայի ավարտից հետո: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Ուրսուլա Պապանդրեան կշարունակի կատարել միջազգային ֆեդերացիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի դերը մինչ նոր ընտրությունները: Դրանք կանցկացվեն, երբ անցնի համավարակը: Ապրիլի 16-ին ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Տամաշ Այանը հեռացել է զբաղեցրած պաշտոնից: Նա ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահի պաշտոնին էր […]
18:13 26.04.2020
«Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը պատմել է ակումբի հավակնությունների մասին: «Մենք ցանկանում ենք ուժեղացնել կազմը եվրոպացի տաղանդավոր ֆուտբոլիստով, ինչպես նաև ձեռք բերել միջազգային մակարդակի աստղի, որը կբարձրացնի թիմի մակարդակը և կօգնի խաղալ հանդիսատեսի համար արդյունավետ և գրավիչ ֆուտբոլ: Ես և մնացած բոլորը ակումբում ցանկանում ենք նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը, բայց առանց անհիմն ծախսերի»,- ասել է […]
17:58 26.04.2020
«Էվերթոնը» կտուգանի թիմի հարձակվող Մոյզե Քինին երկշաբաթյա աշխատավարձի չափով, այն բանի համար, որ չնայած կորոնավիրուսի պանդեմիային` ֆուտբոլիստը մի քանի օր առաջ երեկույթ էր կազմակերպել: 20-ամյա ֆուտբոլիստի տուգանքի չափը կկազմի 160 հազար ֆունտ սթերլինգ, ինչը նրա կես ամսվա աշխատավարձն է: Վերջերս իտալացի հարձակվողը որոշել էր երեկույթ կազմակերպել իր տանը, որին հրավիրել էր ընկերներին ու մոդելների, իսկ […]
15:16 26.04.2020
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է մինչև 2022 թվականը ևս մեկ «գալակտիկոս» թիմ հավաքել: Այս մասին հայտնում է Marca-ն: Պերեսի գլխավոր նպատակը ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն է։ Նրա պայմանագիրն ավարտվում է 2022 թվականի ամռանը, չնայած փարիզցիները բազմիցս նշել են, որ նրան բաց չեն վաճառի: Մադրիդյան ակումբը հույս ունի նաև ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող […]
15:03 26.04.2020
«Լիվերպուլը» շարունակում է փորձեր կատարել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին ձեռք բերելու համար: Ըստ Le 10 Sport-ի տեղեկությունների՝ մերսիսայդյան ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը զանգահարել է ֆուտբոլիստի հորը, որպեսզի քննարկի հնարավոր գործարքի մանրամասները և համոզի նրան տեղափոխվել: 21-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալը», սակայն նրանք չեն փորձի մոտ ապագայում նրան ձեռք բերել: Մբապեի գործող […]
14:59 26.04.2020
«Մոնպելյեի» կիսապաշտպան Ջունիոր Սամբիան, որը գտնվում էր արհեստական կոմայի մեջ, սկսել է ինքնուրույն շնչել: Այս մասին հայտնում է L’Equipe-ը: 23-ամյա ֆուտբոլիստը հիվանդանոց է տեղափոխվել շնչառական և մարսողական խնդիրների պատճառով։ Ավելի վաղ նրա մոտ հայտնաբերել են Covid-19-ը: Նրա վիճակն այնքան է վատացել, որ բժիշկները որոշել են նրա կյանք փրկելու համար նրան արհեստական կոմայի մեջ գցել: Այժմ […]
21:59 25.04.2020
«Բարսելոնայի» ղեկավարությունը կքննարկի պաշտոնական հանդիպումներից հրաժարվելու հնարավորությունը, եթե իսպանական և եվրոպական ֆուտբոլային իշխանությունները չափազանց հապճեպ որոշում կայացնեն մրցաշրջանի վերսկսման վերաբերյալ: Այս մասին հայտնում է Sport.es-ը: Կատալոնական ակումբում առաջին տեղում ֆուտբոլիստների առողջությունն է և չեն ցանկանում, որ խաղացողներից որևէ մեկը վարակվի խաղի ժամանակ: «Բարսելոնայի» մարզական ավանում ակումբը կարող է ապահովել բոլոր անհրաժեշտ սանիտարական միջոցները, որպեսզի խուսափի […]
20:45 25.04.2020
ՊՍԺ-ն հետաքրքրված է «Ռոմայի» կիսապաշտպան Լորենցո Պելեգրինիի ծառայություններով։ 23-ամյա կիսապաշտպանի պայմանագրում կա մի կետ, ըստ որի՝ նրա տրանսֆերի փոխհատուցման գինը կազմում է 30 մլն եվրո: Այդ տարբերակը կսկսի գործել այս տարվա հուլիսի 1-30-ը: Իտալացու ծառայություններով հետաքրքրված է փարիզցիների մարզական տնօրեն Լեոնարդոն, ով լավ գիտի նրա կարողությունները: Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Պելեգրինին մասնակցել է 18 հանդիպման, […]
20:14 25.04.2020
«Մոնպելյեի» կիսապաշտպան Ջունիոր Սամբիան, որն ավելի վաղ հոսպիտալացվել էր կորոնավիրուսի ախտանշաններով, գտնվում է արհեստական կոմայի մեջ: Այս մասին հայտնում է France Info-ն: 23-ամյա ֆուտբոլիստի մոտ կորոնավիրուս է հաստատվել: Երեկ Սամբիան տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք՝ առողջական վիճակի վատթարացման պատճառով: Ներկայումս նրա վիճակը գնահատվում է կայուն: Ընթացիկ մրցաշրջանում Սամբիան «Մոնպելյեի» կազմում 22 հանդիպման է մասնակցել՝ դարձել է […]
19:11 25.04.2020
Transfermarkt-ը հրապարակել է Եվրոպայի 10 առաջատար առաջնություններում ամենահավատարիմ ֆուտբոլիստների թարմացված ցանկը: Ցուցակը գլխավորում է Մոսկվայի ԲԿՄԱ-ի դարպասապահ Իգոր Ակինֆեևը, որն ակումբին նվիրել է 17 տարի, 3 ամիս և 23 օր: Ռուսաստանցին առաջ է անցել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիից, «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսից և այլ հայտնի ֆուտբոլիստներից: 1. Իգոր Ակինֆեև (ԲԿՄԱ, 17 տարի, 3 ամիս, 23 […]
16:25 25.04.2020
Tuttosport-ը հայտնում է, որ «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ակումբը փոխելու մտադրություն չունի: Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ պորտուգալացի ֆուտբոլիստը կարող է կարիերան շարունակել ֆրանսիական ՊՍԺ-ում: «Ռոնալդուն մտադիր է շարունակել աշխատել գործող պայմանագրով: Դա հիմնականում պայմանավորված է նրանով, որ թուրինյան ակումբը դժվարին ժամանակներ է ապրում կորոնավիրուսի համավարակի պատճառով, իսկ Կրիշտիանուն չի ցանկանում ավելի շատ իրարանցում […]
16:19 25.04.2020
«Բավարիան» վաճառքի է հանել բժշկական դիմակներ, որոնք պատրաստված են մյունխենյան ակումբի գույներով և ատրիբուտներով: «Բավարիան» իր պաշտոնական կայքում հայտնել է, որ առաջին 24 ժամվա ընթացքում վաճառվել է ավելի քան 100 հազար դիմակ։ Բարձր պահանջարկի պատճառով ակումբը երկրպագուներին զգուշացրել է, որ առաքումը կարող է ձգձգվել: Դիմակների վաճառքից գոյացած ողջ հասույթը կուղղվի կորոնավիրուսի համավարակի ժամանակ Ջոշուա Կիմիխի […]
16:17 25.04.2020
Հարավային Կորեայի ֆուտբոլի առաջնությունը կմեկնարկի մայիսի 8-ին: Խաղերը կանցկացվեն առանց հանդիսատեսի: Մրցաշրջանը պետք է սկսվեր փետրվարի 29-ին, բայց կորոնավիրուսի համաճարակի պատճառով այն հետաձգվեց: 38 հանդիպման փոխարեն թիմերը կխաղան 27-ական խաղ: Եթե մրցաշրջանի ընթացքում խաղացողներից մեկի կամ մարզիչների մոտ բացահայտեն վիրուսի ախտանիշներ, ապա տվյալ թիմը հաջորդ երկու շաբաթ հանդիպումներ չի անցկացնի: Ավելի վաղ հայտնի էր դարձել, […]
16:15 25.04.2020
Իտալական «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է իր արձանի վրա կատարված վանդալային հարձակման մասին: «Ցավում եմ, բայց սա իրական մանկապարտեզ է: Եվ ի՞նչ: Ի՞նչ են շահում այդ մարդիկ: Քանդելը միշտ էլ հեշտ է, թող փորձեն մի բան կառուցել»,- ասել է Զլատան Իբրահիմովիչը: Հիշեցնենք, որ չարագործները կտրել են արձանի ոտքերը, ապա դրա վրա կապույտ վերնաշապիկ են […]
16:08 25.04.2020
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն թուրինյան ակումբի ղեկավարությանը խոստացել է թիմում մնալ ևս երկու տարի: Այս մասին հայտնում է Tuttosport-ը: Պորտուգալացին «ծեր սինյորային» է միացել 2018 թվականի ամռանը՝ կնքելով չորս տարվա պայմանագիր։ 35-ամյա ֆուտբոլիստը մտադիր է ակումբում մնալ մինչև պայմանագրի ավարտը: Ըստ Calciomercato.com-ի տեղկությունների՝ Ռոնալդուի նկատմամբ հետաքրքրություն էր ցուցաբերում ՊՍԺ-ն, սակայն հարձակվողին չի հետաքրքրել այդ տարբերակը: […]
16:03 25.04.2020
Բելառուսական «Նեմանի» հարձակվող, Հայաստանի հավաքականի թեկնածու Գեղամ Կադիմյանն ասել է, որ իր թիմի հաղթանակը և իր խփած գոլը «Էներգետիկ-ԲԳՈւ» թիմի դեմ խաղում, նվիրում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին: Հիշեցնենք՝ հանդիպումը կայացել է ապրիլի 24-ին և ավարտվել է 3-0 հաշվով: Կադիմյանը 66-րդ րոպեին դարձել է հանդիպման առաջին գոլի հեղինակը: «Թիմի մրցաշարային դիրքը բարելավելու համար շատ կարևոր […]
15:05 25.04.2020
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի գործկոմը որոշել է, որ Ուրսուլա Պապանդրեան կշարունակի կազմակերպության նախագահի պաշտոնակատարի աշխատանքը մինչև հերթական համագումարը, որը կանցկացվի համավարակի ավարտից հետո։ Այդ համագումարին էլ կընտրվի ֆեդերացիայի նոր նախագահը: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի գործադիր կոմիտեն ընդունեց ֆեդերացիայի ղեկավար Տամաշ Այանի հրաժարականը: 81-ամյա Այանը ֆեդերացիան ղեկավարում էր 43 տարուց ավելի: Հունվարին գերմանացի լրագրող […]
14:28 25.04.2020
«Օլիմպիակոսը» կարող է հեռացվել Հունաստանի Սուպեր լիգայից: Բանն այն է, որ ակումբի սեփականատեր Եվանգելոս Մարինակիսը կասկածվում է 2014-2015 թվականներին մի շարք պայմանավորված խաղեր կազմակերպելու մեջ: Եթե դա ապացուցվի, ապա Մարինակիսը կստանա ցմահ որակազրկում ֆուտբոլում գործունեություն կատարելու համար, իսկ «Օլիմպիակոսը» կտուգանվի 3 միլիոն եվրոյի չափով և կհեռացվի Հունաստանի առաջնության բարձրագույն խմբից ու կտեղափոխվի ավելի ցածր դիվիզիոն: […]
14:18 25.04.2020
«Յուվենտուսի» կիսապաշտպան Աարոն Ռեմսին պատմել է, թե ինչպես է Կրիշտիանու Ռոնալդուն օգնել իրեն հարմարվել թիմին: «Բացի նրանից, որ Կրիշտիանուն անհավանական ֆուտբոլիստ է, ֆուտբոլի պատմության մեջ լավագույններից է, նաև շատ լավ մարդ է։ Առաջին մարզումից հետո գնացի ճաշարան, ու նա ինձ առաջարկեց նստել իր հետ։ Մենք երկար խոսեցինք ու դա զարմացրեց ինձ, իմ լարվածությունն անցավ։ Կրիշտիանուն […]
14:15 25.04.2020
UFC-ի նախագահ Դանա Ուայթն ասել է, թե երբ կարող է տեղի ունենալ UFC-ի գործող չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովի մասնակցությամբ հաջորդ մենամարտը։ Ուայթի խոսքերով՝ ռուսաստանցի մարզիկը ռինգ կվերադառնա սեպտեմբերին կամ հոկտեմբերին և ամենայն հավանականությամբ կմրցի Ֆերգյուսոն-Գեթժի մենամարտի հաղթողի հետ: Հիշեցնենք, որ UFC 249 մրցաշարում 31-ամյա Գեթժին կփոխարինի հենց Հաբիբին, քանի որ վերջինս կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով առայժմ չի […]