TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+19.09 oC

ՍՊՈՐՏ

Եթե պետք է ավելի երկար սպասել, կսպասենք. Թիերի Անրին՝ կորոնավիրուսի և ինքնամեկուսացման մասին

13:59 29.04.2020

Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, իսկ ներկայումս MLS-ի «Մոնրեալ» ակումբի գլխավոր մարզիչ Թիերի Անրին պատմել է, թե ինչպես է անցկացնում ինքնամեկուսացումը Կանադայում։ «Ֆուտբոլն իմ կիրքն ու կյանքն է, շատ եմ ուզում, որ այն վերսկսվի, բայց պետք է համբերությամբ լցվենք ու հետևենք նրան, ինչ կատարվում է։ Երբ նայում ես՝ ինչպես են աշխատում նրանք, ովքեր […]

̰
Ինտերնետ-կապի պատճառով Խաչանովը դուրս է մնացել թենիսի օնլայն մրցաշարից

13:28 29.04.2020

ՌԴ-ն ներկայացնող ազգությամբ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը չի  մասնակցի Մադրիդում ընթացող վիրտուալ մրցաշարին: Այս մասին հայտնել է Mutua Madrid Open մրցաշարի պաշտոնական թվիթերյան էջը: Ի դեպ, նույն խնդրին է բախվել նաև ավստրիացի Դոմինիկ Տիմը: Ամենազավեշտալին, սակայն, մրցաշարից դուրս մնալու պատճառն է: «Դոմինիկ Տիմն ու Կարեն Խաչանովը դուրս են մնում վիրտուալ մրցաշարից իրենց ինտերնետ-կապի հետ կապված […]

̰
Իտալական «Վիչենցայի» պատանի ֆուտբոլիստը դուրս է եկել կոմայից

13:04 29.04.2020

Իտալական «Վիչենցայի» պատանեկան թիմի ֆուտբոլիստ Էդոարդո Բոլցոնն 8 օր անց գիտակցության է եկել: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Ներկայումս ֆուտբոլիստի կյանքին վտանգ չի սպառնում․ նա վերջերս վիրահատության էր ենթարկվել և գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում: Հիշեցնենք, որ պատանի ֆուտբոլիստն ուղեղի արնազեղում էր ստացել: «Գիտակցության գալուց հետո նա առաջինը խոսել է ֆուտբոլի և խաղընկերների […]

̰
Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը կարող է վերսկսվել հունիսի 13-ին. Mirror

11:46 29.04.2020

Անգլիայի Պրեմիեր Լիգայի թիմերը պլանավորում են մրցաշրջանը վերսկսել հունիսի 13-ին։ Այս մասին գրում է Mirror պարբերականը։ Ըստ աղբյուրի՝ ակումբներին հայտնել են, որ պլանավորվում է այդ օրն առաջնությունը վերսկսել, եթե կառավարության կողմից աջակցություն լինի։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՊԼ-ի ակումբները ցանկանում են մայիսի 11-ից վերսկսել թիմային մարզումները։

̰
Ապրիլի 30-ին պաշտոնապես կհայտարարվի Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնության վաղ ավարտի մասին

11:30 29.04.2020

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մտադիր է ժամանակից շուտ ավարտել Լիգա 1 և Լիգա 2 մրցաշարերը: «Ֆեդերացիան հաշվի է առել վարչապետ Էդուար Ֆիլիպի հայտարարությունը: Իշխանության կողմից ընդունված քայլերը թույլ չեն տալիս դիտարկել մրցաշրջանը վերսկսելու հնարավորությունը։ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգային առաջարկում է հնարավորինս շուտ ամփոփել Լիգա 1-ի և Լիգա 2-ի մրցաշրջանի արդյունքները և 2020/21 մրցաշրջանում […]

̰
Չինաստանից սովորելու բան ունենք. Ռամոսը՝ պանդեմիայի մասին

11:13 29.04.2020

«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը խոսել է կորոնավիրուսի պանդեմիայի մասին, նաև անդրադարձել Չինաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին: «Նրանք շատ տանջվեցին, բայց հիմա առաջ են գնում։ Չինաստանից սովորելու բան ունենք։ Պետք է օգնենք մեր հերոսներին՝ առողջապահության ոլորտի աշխատակիցներին։ Մենք պետք է մեզ դնենք նրանց տեղը, ովքեր շարունակում են աշխատել։ Պետք է նաև հետևենք կանոններին, որպեսզի վերջ տանք […]

̰
Պաուլո Դիբալայի 4-րդ թեստի պատասխանը կրկին դրական է եղել

11:02 29.04.2020

«Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան կորոնավիրուսի հերթական թեստն է հանձնել։ Այս մասին հայտնում է El Chiringuito-ն։ Աղբյուրի փոխանցմամբ, ֆուտբոլիստը 6 շաբաթվա ընթացքում արդեն 4-րդ անգամ է  թեստ հանձնել, և բոլորը եղել են դրական։ Դեռ մարտին Դիբալան հայտարարեց, որ ինքն ու իր ընկերուհին վարակվել են կորոնավիրուսով։ Հիմա, հերթական դրակա թեստից հետո, Դիբալան պետք է ավելի ինտենսիվ […]

̰
Անգլիայի Պրեմիեր լիգան կարող է 4 միլիոն ֆունտ ծախսել կորոնավիրուսի թեստերի վրա, որպեսզի ֆուտբոլիստները շաբաթական 2 անգամ ստուգվեն

08:34 29.04.2020

Անգլիայի Պրեմիեր լիգայում քննարկում են, թե կորոնավիրուսի պատճառով դադարեցված սեզոնի վերսկսման դեպքում ինչ կանխարգելիչ միջոցներ են կիրառելու: Ըստ Daily Mail-ի, Պրեմիեր լիգայի ակումբների բժշկական ծառայությունների ղեկավարները կոնֆերանս են անցկացրել և որոշել են, որ մարզումները վերսկսելուց հետո ֆուտբոլիստներն ու ակումբի անձնակազմը պետք է շաբաթական երկու անգամ կորոնավիրուսային թեստ հանձնեն: Եթե այս տարբերակը հավանության արժանանա, ապա 26 […]

̰
Եվրո-2020-ի հանդիպումներն ընդունելուց Դանիան կարող է հրաժարվել

14:12 28.04.2020

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունն ընդունող 12 երկրներից մեկը՝ Դանիան, հնարավոր է, հրաժարվի առաջնության հանդիպումներն ընդունելուց: Այս մասին հայտարարել է Դանիայի ֆուտբոլային միությունը: «Ես մտահոգված եմ, որ մենք, հնարավոր է, չկարողանանք Կոպենհագենում ընդունել Եվրոպայի առաջնության հանդիպումները: Այս պահին դրա հավանականությունը 50 տոկոս է: Կան որոշ խնդիրներ, որոնք շտապ լուծում են պահանջում: Միայն այդ խնդիրները լուծելուց հետո մենք […]

̰
Նակամուրան և Լիժենը հավասարվեցին Կարլսենին. Magnus Carlsen Invitational

13:34 28.04.2020

Արագ շախմատի Magnus Carlsen Invitational առցանց մրցաշարի 5-րդ տուրի երկրորդ օրը ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանայի և Հիկարու Նակամուրայի հիմնական մրցավեճն ավարտվել է ոչ-ոքի, հաղթողին որոշելու համար խաղարկվել է «Արմագեդոն» պարտիան, որն ավարտվել է Կարուանայի հաղթանակով։ Այս տուրի արդյունքում Նակամուրան վաստակել է 1 միավոր և ընդհանուր 11 միավորով հավասարվել Մագնուս Կարլսենին, որը երեկ պարտվել էր Անիշ Գիրիին: […]

̰
Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը կարող է վերսկսվել հունիսի 8-ին

13:14 28.04.2020

Անգլիայի Պրեմիեր լիգայի ներկայացուցիչները տեսակոնֆերանս կանցկացնեն՝ քննարկելու մրցաշրջանը հունիսին վերսկսելու տարբերակը: Այս մասին գրում է Goal հանդեսը: Ըստ աղբյուրի՝ մրցաշրջանը կարող է վերսկսվել հունիսի 8-ին, ավարտվել՝ հուլիսի վերջին։ Ակումբները պետք է վերադառնան լիակատար մարզումներին մայիսի 18-ից, և հենց այդ ուղղությամբ են աշխատում թիմերը՝ թուլացնելով կարանտինի պայմանները։ Ապրիլի 27-ին «Արսենալին», «Էվերթոնին» ու «Վեսթ Հեմին» թույլատրվել էր […]

̰
Օլիմպիական խաղերը հնարավոր է՝ ընդհանրապես չեղյալ հայտարարվեն. ՕԽ կազմկոմիտեի ղեկավար

12:36 28.04.2020

«Տոկիո-2020»-ի կազմկոմիտեի ղեկավար Յոշիրո Մորին խոստովանել է, որ մինչև 2021 թվականը հետաձգված Օլիմպիական խաղերը հնարավոր է ընդհանրապես չեղյալ հայտարարվեն, եթե այդ ժամանակ էլ կորոնավիրուսը շարունակի սպառնալ մարդկանց առողջությանը: Հարցին, թե հնարավո՞ր է, որ Օլիմպիական խաղերը հետաձգվեն ևս մեկ տարով, Մորին տվել է բացասական պատասխան. «Ո՛չ, այդ դեպքում ՕԽ-ը կչեղարկվեն»: Կազմակերպչական կոմիտեի ղեկավարը ասել է, որ […]

̰
«Թուլուզի» իվուարցի ֆուտբոլիստը 1 մլն եվրո է նվիրաբերել իր երկրի առողջապահության նախարարությանը

12:03 28.04.2020

Ֆրանսիական «Թուլուզի» ֆուտբոլիստ, իվուարցի Մաքս-Ալեն Գրադելը 1 միլիոն եվրո է նվիրաբերել Կոտ դ’Իվուարի առողջապահության նախարարությանը: Այս մասին տեղեկացրել է  Le Parisien-ը: 32-ամյա կիսապաշտպանը որոշել է աջակցել իր հայրենիքին կորոնավիրուսի դեմ պայքարում: «Ես հարուստ մարդ եմ և կարող եմ օգնել իմ երկրին: Մենք կհաղթենք այս «հրեշին», որը թակել է մեր դուռը»,- ասել է Գրադելը: Կորոնավիրուսով վարակվածների […]

̰
Ագուերոն վրդովված է Մեսսիին քննադատողների պատճառով

12:01 28.04.2020

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող, արգենտինացի Սերխիո Ագուերոն վրդովված է Մեսսիին քննադատողների պատճառով: Նա ասել է, որ չի հասկանում քննադատությունների պատճառը՝ ուղղվաած իր հայրենակցի հասցեին: «32-ամյա ռմբարկուն պարբերաբար քննադատվում է այն բանի համար, որ իբր ազգային հավաքականի խաղերում չի ներդնում իր ամբողջ ներուժը և հավաքականի հետ դեռ չի նվաճել ոչ մի նշանակալի գավաթ: Ես չեմ հասկանում նրանց, […]

̰
Ռոնալդուն այսօր կվերադառնա Թուրին, բայց 2 շաբաթ կմնա ինքնամեկուսացված

11:56 28.04.2020

Football Italia-ն տեղեկացնում է, որ «Յուվենթուսի» հարձակվողն այսօր՝ ապրիլի 28-ին, վերադառնալու է Թուրին։ Երկու շաբաթ Ռոնալդուն անցկացնելու է ինքնամեկուսացման մեջ ու մարզվելու է անհատական ծրագրով։ Ռոնալդուն մարտի 3-ին Իտալիայից տեղափոխվել էր Պորտուգալիա՝ Մադեյրա, ու մեկուսացել էր այնտեղ ընտանիքի հետ: Հաղորդվում է, որ «Յուվենթուսը» կապ է հաստատել բոլոր այն ֆուտբոլիստների հետ, ովքեր լքել են երկիրը կորոնավիրուսի […]

̰
Ամենաշատն ո՞ւմ չեն սիրում ֆուտբոլային աշխարհում. «չսիրվածների» ցուցակը՝ ըստ FourFourTwo-ի

11:44 28.04.2020

ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Յոզեֆ Բլատերը գլխավորել է ամենաչսիրված ֆուտբոլային անհատականությունների վարկանիշը՝ ըստ FourFourTwo-ի: Հիշեցնենք, որ Բլատերը հեռացվել է պաշտոնից կոռուպցիոն սկանդալի պատճառով: «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն, ով հայտնի է իր սուր լեզվով, և ում ֆուտբոլային աշխարհն անվանում է «յուրահատուկ», երկրորդ տեղում է, իսկ Գերմանիայի հավաքականի նախկին դարպասապահ Հարալդ Շումախերը եզրափակում է առաջատարների եռյակը: Շումախերն […]

̰
Թեժ պայքար աշխարհի մեծահարուստների միջև, կամ ո՞վ կդառնա «Նյուքասլի» նոր սեփականատերը

10:48 28.04.2020

«Նյուքասլի» նոր սեփականատերը կարող է դառնալ մեդիամագնատ, ClearTV-ի հիմնադիր, ամերիկացի Հենրի Մորիսը: Ըստ Daily Star-ի՝ նա պատրաստ է մրցակցել արքայազն Մուհամմադ Բեն Սալմանի ղեկավարած՝ Սաուդյան Արաբիայի պետական ներդրումային հիմնադրամի հետ, որը, ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, մոտ է ակումբը 300 միլիոն ֆունտով ձեռք բերելուն: Մորիսն առաջարկել է մրցակցային հայտ ներկայացնել ակումբը 350 միլիոն ֆունտ ստեռլինգով գնելու համար: […]

̰
Իսպանական ակումբները հնարավոր է՝ մինչև 1,9 միլիարդ եվրոյի կորուստ ունենան

10:34 28.04.2020

Եթե Լա լիգայի մրցաշրջանն ավարտվի առանց հանդիսականի, ապա միայն «Բարսելոնան» և «Ռեալը» մինչև դեկտեմբեր կկորցնեն մոտ 300-400 միլիոն եվրո: Միայն տոմսերի վաճառքից «Բարսելոնան» և «Ռեալը» մինչև դեկտեմբեր կկորցնեն մոտ 50 միլիոն եվրո: Այս մասին գրել է Cadena SER պարբերականը: Եթե այս մրցաշրջանն ավարտվի և հաջորդ մրցաշրջանն (2020/21) անցկացվի առանց հանդիսականի, ապա իսպանական ակումբները կկորցնեն մոտ […]

̰
9 տարի առաջ Մեսին, շրջանցելով «Ռեալի» ամբողջ պաշտպանությանը, խփեց հանրահայտ գոլը

23:25 27.04.2020

Ինը տարի առաջ՝ 2011 թվականի ապրիլի 27-ին, «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին դուբլի հեղինակ դարձավ Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում (2:0): Երկրորդ գոլը խփելիս արգենտինացին գնդակը վերցրեց դաշտի կենտրոնում, և շրջանցելով չորս մրցակիցների՝ գրավեց դարպասի հեռավոր անկյունը: Պատասխան խաղում թիմերը ոչ-ոքի՝ 1:1 խաղացին, իսկ եզրափակչում «Բարսելոնան» 3:1 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին» և […]

̰
Ռոբերտ Արզումանյանը և Մարկոս Պիզելլին փորձել են պարզել՝ ով է ավելի լավ ճանաչում Յուրա Մովսիսյանին

22:21 27.04.2020

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Ռոբերտ Արզումանյանը և Մարկոս Պիզելլին ՀՖՖ պատրաստած տեսահոլովակում փորձել են պարզել, թե իրենցից ով է ավելի լավ ճանաչում Յուրա Մովսիսյանին: Ֆուտբոլիստները պատասխանել են, թե ո՞ր թիմում է Յուրա Մովսիսյանը սկսել իր կարիերան, քանի գոլ է խփել ազգային հավաքականի կազմում, քանի խաղ է անցկացրել Չեմպիոնների լիգայի խմբային փուլում և բազմաթիվ այլ […]

̰
Ես ուզում եմ, որ Մխիթարյանը մնա. Պաուլո Ֆոնսեկա

21:54 27.04.2020

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան խոսել է թիմի կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի ապագայի մասին: «Ես արդեն ասել և հաստատում եմ, որ ուզում եմ Մխիթարյանը մնա: Հենրիխը նույնպես ցանկանում է մնալ: Սակայն պետք է հասկանալ, որ հիմա ամեն ինչ դադարեցված է: Այժմ պետք է բանակցենք «Արսենալի» հետ: Ես ուզում եմ շարունակել աշխատել նրա […]

̰
Բարձրագույն խմբի 6 ակումբներ կստանան ԵՎՐՈ 2020-ի «Ակումբային մասնակցության վճարները»

21:13 27.04.2020

2020 թվականի ապրիլի 23-ին ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեն որոշել էր ակումբներին վաղօրոք բաշխել ՈՒԵՖԱ ԵՎՐՈ 2020-ի «Ակումբային մասնակցության վճարները»: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Սրանք այն վճարներն են, որոնք ակումբները սովորաբար ստանում են եվրոպական գլխավոր առաջնության որակավորման և հիմնական փուլերի ընթացքում ազգային հավաքականներ ֆուտբոլիստներ գործուղելու համար: Վերոնշյալ գումարն ընդգրկում է Ազգերի լիգայի 2018/2019 մրցաշրջանի […]

̰
Կևին դե Բրյունեն The Athletic-ի վարկածով ճանաչվել է ԱՊԼ-ի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

21:01 27.04.2020

The Athletic կայքը ամփոփել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշրջանը, որոշել լավագույն ֆուտբոլիստին և կազմել խորհրդանշական հավաքականը: ԱՊԼ-ի 19/20 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրյունեն: Բելգիացին առաջ է անցել Սադիո Մանեից, Ջորդան Հենդերսոնից, Վիրջիլ վան Դեյքից, Ալեքսանդր-Առնոլդից (բոլորը «Լիվերպուլ») և Ջեյմի Վարդիից («Լեսթեր»): ?????? ?? ??? ???? | ??????? ?????? And […]

̰
ՀՖՖ-ն ՈւԵՖԱ-ից 4,3 մլն եվրո կստանա կորոնավիրուսի պատճառած խնդիրները հաղթահարելու համար

20:48 27.04.2020

ՈւԵՖԱ-ն 236,5 մլն եվրո է հատկացրել, որպեսզի օգնի իր 55 անդամ ֆեդերացիաներին հաղթահարել կորոնավիրուսի պատճառած խնդիրները: Այս մասին հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը: Յուրաքանչյուր ազգային ֆեդերացիա կստանա 4,3-ական միլիոն եվրո։ Դրանց թվում է նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ Միջոցները կվճարվեն այս մրցաշրջանի վերջում և հաջորդում: Գումարը կհատկացվի ՈւԵՖԱ-ի հիմնադրած «Հեթ-տրիկ» հիմնադրամի կողմից:

̰
Վիլիանը կարող է տեղափոխվել Լոնդոնի «Արսենալ»

16:20 27.04.2020

«Չելսիի» հարձակվող Վիլիանի ծառայություններով հետաքրքրված են մի քանի ակումբներ, այդ թվում՝ կատալոնական «Բարսելոնան», բրազիլական «Կորինտիանսը» և Լոնդոնի «Արսենալը»: Այս մասին հայտնում է ESPN-ի մեկնաբան Խորխե Նիկոլան: 31-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու պայքարում գլխավոր հավակնորդը «Արսենալն» է: Վիլիանը «Չելսիում» հանդես է գալիս 2013 թվականից: Մինչ այդ հանդես է եկել Մախաչկալայի «Անժիում», Դոնեցկի «Շախտյորում» և «Կորինտիանսում»: Ընթացիկ մրցաշրջանում […]

̰
«Նապոլին» իրանցի հարձակվողի համար կարող է վաճառել իր պատմության ամենաթանկ ֆուտբոլիստներից մեկին

16:07 27.04.2020

«Նապոլին» շարունակում է աշխատել «Զենիթի» և Իրանի ազգային հավաքականի հարձակվող Սերդար Ազմունին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերելու ուղղությամբ: Ըստ La Gazzetta dello Sport-ի տեղեկությունների՝ 25-ամյա ֆուտբոլիստին գնելու համար իտալացիները կարող են վաճառել իրենց պատմության ամենաթանկ ֆուտբոլիստներից մեկին: Ազմունը Իրանի քաղաքացի է, իսկ նեապոլիտանական ակումբում ներկայումս սպառված է Եվրոպական միության կազմի մեջ չմտնող երկրների խաղացողների […]

̰
Նույնիսկ չէի կարող պատկերացնել, որ մի օր կհայտնվեմ բանտախցում. Ռոնալդինյո

15:47 27.04.2020

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Ռոնալդինյոն խոսել է Պարագվայում ձերբակալության մասին: 40-ամյա բրազիլացին ձերբակալվել էր մարտին՝ փաստաթղթեր կեղծելու կասկածանքով։ Ավելի քան 30 օր նա անցկացրել է բանտում, որից հետո տեղափոխել են տնային կալանքի։ «Այն, որ փաստաթղթերը կեղծ էին, մեզ համար լրիվ անակնկալ էր: Հենց սկզբից մենք ուզում էինք համագործակցել իշխանությունների հետ՝ ամեն ինչ հասկանալու համար։ Առաջին իսկ […]

̰
Կարլսենը պարտվեց Անիշ Գիրիին. Magnus Carlsen Invitational

12:31 27.04.2020

Արագ շախմատի Magnus Carlsen Invitational առցանց մրցաշարի 5-րդ տուրի առաջին օրը աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը պարտվել է  հոլանդացի Անիշ Գիրիին 1,5։2,5 հաշվով։ Կարլսենը երկրորդ պարտիայում պարտվել է  սպիտակ ֆիգուրներով, մյուս երեք պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի։ Ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավն էլ զիջել է իրանցի Ալիռեզա Ֆիրուջաին նույն 1,5։2,5 հաշվով։ Հատկանշական է, որ Ֆիրուջան և Գիրին եզրափակում ե […]

̰
Մոուրինյոն ասել է, թե ով է լավագույն ֆուտբոլիստն աշխարհում. նա ո՛չ Մեսսին է, ո՛չ Ռոնալդուն

12:06 27.04.2020

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ասել է, թե ով է, իր կարծիքով, բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն աշխարհում: «Ո՛չ Մեսին, ո՛չ Ռոնալդուն. իմ տեսած լավագույն ֆուտբոլիստը բրազիլացի Ռոնալդոն է: Այո՛, Ռոնալդուն ու Մեսսին ավելի երկար կարիերա են ունեցել, իրենց «իշխանության» 15 տարիների ընթացքում միշտ  լավագույններն են եղել, բայց եթե խոսենք միայն տաղանդի ու կարողությունների մասին, ապա […]

̰
«Բորուսիայում» Մխիթարյանի բոլոր գոլերը հաղթանակ են բերել ակումբին

11:58 27.04.2020

Ինչպես հաղորդում է Opta վիճակագրական պորտալը՝ Մխիթարյանը բացառիկ ցուցանիշ է գրանցել «Բորուսիայի» պատմության ընթացքում: Նա Բունդեսլիգայում անցկացրած 3 տարիների ընթացքում խփել է ընդհանուր թվով 23 գոլ, և ուշագրավն այն է, որ բոլոր այդ հանդիպումներում թիմը կարողացել է հաղթել: Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայում» խաղացել է 2013-2016թթ: Հայաստանի հավաքականի ավագի համար լավագույնը 2015/16թթ․ մրցաշրջանն էր: Բունդեսլիգայում անցկացրած […]

̰
BACK_TO_TOP