13:58 25.04.2020
Անգլիական Պրեմիեր լիգայի ղեկավարությունը մշակում է մրցաշրջանը վերսկսելու ծրագիրը։ Նախատեսված է մնացած հանդիպումները անցկացնել ընդամենը մի քանի մարզադաշտում, որտեղ, սակայն, հանդիսատեսի մուտքն արգելված կլինի: Պրեմիեր լիգայի ղեկավարությունը ակնկալում է նաև նվազեցնել ոստիկանության և բժշկական ծառայությունների ծանրաբեռնվածությունը: Անգլիայի առաջնության ակումբների բժիշկներն էլ մրցաշրջանի վերսկսման անվտանգ ծրագիր են մշակում: Այն բանից հետո, երբ առաջնությունը վերսկսվի, ֆուտբոլիստներին կարող […]
10:21 25.04.2020
Բելառուսի առաջնության 6-րդ տուրի շրջանակներում կայացավ «հայկական դերբին»: Գեղամ Ղադիմյանի «Նեմանը» սեփական հարկի տակ ընդունել էր Հայկ Մուսախանյանի «Էներգետիկ ԲԳՈւ»-ին: Հանդիպումն ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 3:0 հաշվով: Խաղի հաշիվը 66-րդ րոպեին բացել է Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Գեղամ Ղադիմյանը: Հայկ Մուսախանյանը 23-րդ րոպեին, Ղադիմյանի նկատմամբ կոպիտ խաղի համար արժանացել է դեղին քարտի: Հայ ֆուտբոլիստները մասնակցել […]
23:30 24.04.2020
«Սան Պաուլուի» պաշտպան Դանի Ալվեշն ասել է, թե որտեղ կցանկանար ավարտել կարիերան: «Ճշմարտությունն այն է, որ «Բոկա Խունիորսում» կարիերան ավարտելը վատ գաղափար չէ: Ես կապված եմ այդ ակումբի հետ ոչ թե այն պատճառով, որ բոլորն ասում են՝ «Բոկան» մեծ ակումբ է։ Այս թիմն այլ զգացողություններ է արթնացնում իմ մեջ։ Լինում է, որ ինքդ քեզ նույնականացնում […]
23:17 24.04.2020
Հոլանդիայի առաջնությունը դարձել է Եվրոպայի լիգաներից առաջինը, որտեղ մրցաշրջանը ժամանակից շուտ ավարտել են կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Թագավորական ֆուտբոլային միությունը որոշում է կայացրել չշնորհել չեմպիոնական տիտղոսը: 25 տուրից հետո «Այաքսը» և «ԱԶ Ալկմարը» պայքարում էին մրցաշարային աղյուսակի առաջին տեղի համար: Երկու ակումբներն էլ վաստակել են 56-ական միավոր: «Այաքսը» գնդակների լավագույն տարբերության շնորհիվ ավելի շահավետ դիրքում կհայտնվի […]
20:27 24.04.2020
Հայազգի մարզական մեկնաբան, լրագրող Նոբել Առուստամյանը Instagram-ի իր էջում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ: «Այսօր տխուր օր է հայ ազգի համար՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Այսօր մեծ երթեր ու ակցիաներ չեն լինի աշխարհի տարբեր երկրներում, որտեղ ապրում են այն տարիներին Օսմանյան կայսրությունից մազապուրծ եղած ու փրկված մարդկանց սերունդները: Սա է […]
19:51 24.04.2020
Հայտնի է դարձել, թե մրցաշրջանի վերսկսման դեպքում ինչ կանխարգելիչ միջոցներ է նախատեսում ձեռնարկել Բունդեսլիգան։ Ըստ Der Spiegel-ի տեղեկությունների՝ Բունդեսլիգայի խաղարկության վերսկսման երկու հիմնական տարբերակ կա: Տարբերակ 1. Բոլոր ֆուտբոլիստները, մարզիչները, բժշկական շտաբի անդամները և նրանց հետ շփվող մարդիկ մինչև մրցաշրջանի ավարտը կպահվեն կարանտինում: Այդ նպատակով կարող է օգտագործվել մի մեծ հյուրանոց, որը բնակեցված կլինի միայն […]
19:45 24.04.2020
Հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը, որը հանդես է գալիս ՌԴ հավաքականի կազմում, Instagram-ի իր էջում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ: «Այսօր հայերի ցեղասպանության 105-րդ տարելիցն է: Մարդկության դեմ կատարված ամենասարսափելի ոճրագործություններից մեկի հետևանքով 1.5 մլն հայ է սպանվել, իսկ շատերը ստիպված են եղել փախչել երկրից: Հիշում և սգում ենք»,- գրել է հայազգի անվանի […]
18:43 24.04.2020
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) կորոնավիրուսի համաճարակի ժամանակ ֆինանսական աջակցություն կցուցաբերի երկրների ազգային ֆեդերացիաներին: Ըստ կազմակերպության կայքի՝ 211 ֆեդերացիաներն ընդհանուր առմամբ կստանան մոտ 150 միլիոն դոլար: Կարանտինի ժամանակ իրենց աշխատանքը շարունակելու համար միջազգային ֆեդերացիայի յուրաքանչյուր անդամ 500 հազար դոլար կստանա: ՖԻՖԱ-ում նաև խոստացել են առաջիկա օրերին կատարել այլ ծրագրերով խոստացված բոլոր վճարումները: «Համաճարակը աննախադեպ դժվարություններ է […]
18:30 24.04.2020
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի որդին՝ «Ռասինգի» դարպասապահ Լուկա Զիդանը, համաձայնել է ընդունել Ալժիրի քաղաքացիություն և հանդես գալ այդ երկրի ազգային հավաքականում: Ալժիրի Echorouk թերթի տվյալներով՝ Ալժիրի հավաքականի գլխավոր մարզիչ Ջամել Բելմադին դեռ կորոնավիրուսի համաճարակից առաջ հանդիպել է Զիդան որդու հետ և համոզել նրան հանդես գալ իր նախնիների հայրենիքի դրոշի ներքո: 21-ամյա Զիդանը կարող […]
17:06 24.04.2020
Նորբերտո Բրիասկո Բալեկյանի գործակալ Լեո Ռոդրիգեսը հստակություն է մտցրել հայ ֆուտբոլիստի տեղափոխության շուրջ շրջանառվող լուրերում: «Ես Նորբերտոյի տեղափոխության հետ կապված բանակցում եմ մի քանի առաջատար ակումբների հետ: «Միլանի» կողմից հետաքրքրվածություն չկա: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է շվեյցարական «Բազելը»»,- ասել է Ռոդրիգեսը: Նշենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է […]
17:02 24.04.2020
Այսօր «Շիրակի» բոլոր ֆուտբոլիստները և ամբողջ աշխատակազմը հանձնել են ՀՖՖ-ի կողմից ստացած կորոնավիրուսի թեստերը, որոնց բոլորի պատասխանը եղել է բացասական։ Այս մասին հայտնում է Գյումրիի ակումբի մամուլի ծառայությունը: Ակումբն այսօրվանից վերադառնում է մարզումներին` հաշվի առնելով անվտանգության ապահովման համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները։
16:50 24.04.2020
«Բարսելոնային» պատկանող «Կամպ Նոու» մարզադաշտի անվանման իրավունքը կարող է փոխանցվել կանեփի արտադրությամբ զբաղվող Ալկի Դեյվիդին: Ամերիկացի միլիարդատերը, որը կանեփի արտադրության գործում ճանաչված բռնցքամարտիկ Մայք Թայսոնի գործընկերն է, պատրաստ է իրականացնել գործարքը: «Ես մեծ լավատեսությամբ եմ նայում այդ հնարավորությանը: Սա պատմական պահ է սպորտի համար, որը հիանալի տեղավորվում է իմ ծրագրերում: Մենք սկսել ենք շփվել այս […]
16:30 24.04.2020
«Բարսելոնան» և Թուրինի «Յուվենտուսը» կարող են փոխանակվել կիսապաշտպաններով: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն: Ըստ աղբյուրի տվյալների` «Բարսելոնան» արդեն բանակցում է թուրինյան ակումբի հետ և պատրաստ է առաջարկել բրազիլացի Արթուր Ռամոսին Միրալեմ Պյանիչի փոխարեն: Նշվում է, որ «Յուվենտուսը» պատրաստ է բաց թողնել Պյանիչին, քանի որ բոսնիացին բարդ հարաբերություններ ունի «Ծեր սինյորայի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի […]
15:42 24.04.2020
ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Նեյմարի մայրը՝ Նադին Գոնսալվեսը, բաժանվել է 22-ամյա բրազիլացի կիբերմարզիկ Տիագո Ռամոսից: O Dia-ի տվյալներով՝ զույգը կարող էր բաժանվել Տիագոյի անցյալի պատճառով: Նա նախկինում հարաբերություններ է ունեցել տղամարդկանց հետ: Կապի մեջ է եղել նաև Նեյմարի խոհարարի հետ: Տիագոյի ընկերները կարծում են, որ նա և Նադինը պարզապես հանգստանում են միմյանցից:
15:34 24.04.2020
«Ռեալը» մոտ օրերս կարող է վերսկսել մարզումները: Այս մասին հայտնում է Marca-ն: Ըստ աղբյուրի տվյալների՝ մադրիդյան ակումբում մտադիր են վերսկսել լիարժեք պարապմունքները մայիսի 4-ին: Դրանք կանցկացվեն «Վալդեբասում»՝ ակումբի մարզաբազայում։ Ընդ որում նշվում է, որ ակումբը հատուկ կանխարգելիչ միջոցներ կձեռնարկի: Սկզբում բոլոր ֆուտբոլիստները կհանձնեն կորոնավիրուսի թեստերը, իսկ պարապմունքներից հետո նրանք պետք է որքան հնարավոր է շուտ […]
14:21 24.04.2020
Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի և Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն Instagram-ի իր պաշտոնական էջում Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված գրառում է կատարել: «Մոռացում չկա։ Մեր խորին խոնարհումը Սրբադասված զոհերի հիշատակին։ Ձեր պայքարի շարունակությունն ապրում է մեր մեջ»,- գրել է Արթուր Ալեքսանյանը: View this post on Instagram Մոռացում չկա։ Մեր […]
14:09 24.04.2020
Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար, գրոսմայստեր Լևոն Արոնյանը կմասնակցի շախմատի Ազգերի գավաթի խաղարկությանը և կներկայացնի Եվրոպայի թիմը: Այս մասին հայտնել է շախմատի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Եվրոպայի թիմում ընդգրկված են նաև ֆրանսիացի գրոսմայստեր Մաքսիմ Վաշյե-Լագրավը, հոլանդացի Անիշ Գիրին և ուկրաինուհի Աննա Մուզիչուկը: Պահեստային խաղացողները կլինեն լեհ Յան-Կշիշտոֆ Դուդան և Նանա Ձագնիձեն Վրաստանից: Թիմի ավագը կլինի աշխարհի […]
13:43 24.04.2020
Կայացել են շախմատի Magnus Carlsen Invitational առցանց մրցաշարի երրորդ տուրի հանդիպումները: Առաջատարների դիմակայությունում Ֆաբիանո Կարուանան 1-3 հաշվով պարտվել է Մագնուս Կարլսենին: Յան Նեպոմնյաշչին հաղթել է Անիշ Գիրիին` 2,5-1,5: Մյուս պարտիաներում հետևյալ արդյունքներն են գրանցվել: Ալիրեզա Ֆիրուժա (Իրան) – Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) – 0,5-3,5 Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) – Լիրեն Դինգ (Չինաստան) – 2-3 Երեք տուրից հետո […]
13:10 24.04.2020
Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ: «Մենք այս ապրիլի 24-ին ստիպված ենք մնալ տանը, բայց, միևնույն է, միասին ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Եկեք հարգենք հիշատակը, հարգենք կյանքը: Երբեք չենք մոռանա»,- գրել է Մխիթարյանը:
12:01 24.04.2020
Բունդեսլիգայի առաջնությունը, որը դադարեցվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով, կվերսկսվի մայիսի 9-ին: Այս մասին գրում է Daily Mail-ը: Մինչև առաջնության վերսկսումը բոլոր ակումբների ֆուտբոլիստներն ու աշխատակիցները կորոնավիրուսի թեստ կհանձնեն: Առաջնության վերսկսումից հետո երկրպագուների թիվը տրիբունաներում խիստ կսահմանափակվի: Այն չպետք է գերազանցի 322-ը: Կորոնավիրուսով վարակվածների թիվը Գերմանիայում անցել է 153.000-ը: Վարակվածների թվով Գերմանիան աշխարհում 5-րդն է: Մահերի […]
11:58 24.04.2020
Անգլիական «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն որոշել է կրկին անցնել կամավորի աշխատանքի: Նա մրգեր, բանջարեղեն և այլ պարենամթերք է մատակարարելու առավել խոցելի սոցիալական խմբերին: «Տոտենհեմ» ակումբի պահեստ բերված պարենը կբաշխվի նրանց, ովքեր տուժել են կորոնավիրուսի համաճարակի հետևանքով առաջացած ճգնաժամից: «Ահա մեր ուսումնական կենտրոնի պարտեզը, թարմ մրգերն ու բանջարեղենն այստեղ աճեցնում են այն ռեստորանի համար, որտեղ […]
11:56 24.04.2020
FourFourTwo մարզական ամսագիրը հրապարակել է անցած 25 տարիների լավագույն ֆուտբոլիստների ցուցակը: Առաջին տեղում «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին է: Երկրորդ տեղում «Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է: Լավագույն եռյակը եզրափակում է «Յուվենտուսի», «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Զինեդին Զիդանը: Լավագույն հնգյակում են նաև բրազիլացիներ Ռոնալդոն և Ռոնալդինյոն: Այդ ցուցակից […]
11:53 24.04.2020
Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Դավիդ Լուիսը նշել է իր ծննդյան 33-ամյակը և հումորային տեսանյութ տեղադրել «Ինստագրամի» իր էջում։ Տեսանյությում Լուիսը նստած է սեղանի մոտ, նրա առջև մեծ տորթ է դրված, իսկ կողքին կանգնած երգում են նրա 4 «կլոնները»։ «Մի Դավիդը բավական չէ, որպեսզի շնորհակալություն հայտնի ձեր շնորհավորանքների և հաղորդագրությունների համար։ Սիրում եմ բոլորիդ»,- գրել է «Արսենալի» […]
11:30 24.04.2020
Ֆրանսիական «Մոնպելյեի» կիսապաշտպան Ջունիոր Սամբիան կորոնավիրուսի ախտանշաններով գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին հայտնում է L’Equipe-ը: 23-ամյա կիսապաշտպանն այս շաբաթ է տեղափոխվել հիվանդանոց: Նրա մոտ եղել են շնչառության և մարսողական համակարգի հետ կապված խնդիրներ: Վերակենդանացման բաժանմունք նրան տեղափոխել են ապրիլի 23-ին՝ առողջական վիճակի վատթարացման պատճառով: «Մոնպելյեն» այդ մասին պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել՝ առանց հաստատելու […]
11:23 24.04.2020
Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին ՝ Ջորջինա Ռոդրիգեսը, տնային մարզում է անցկացրել: Մարզման տեսանյութը նա հրապարակել է Instagram-ի իր էջում: Հիշեցնենք, որ 25-ամյա Ջորջինա Ռոդրիգեսը Ռոնալդուի 4-րդ երեխայի մայրն է: Հիշեցնենք նաև, որ կորոնավիրուսի պատճառով Ռոնալդուն իր ընտանիքի հետ մեկուսացած է պորտուգալական Մադեյրայում: View this post on Instagram La […]
21:26 23.04.2020
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել բուժաշխատողներին՝ նվիրվածության, ջանասեր աշխատանքի համար։ «Դուք ֆանտաստիկ աշխատանք եք կատարում` փրկելով մարդկային կյանքեր»,- ասել է Մխիթարյանը և հավելել՝ «Մենք ձեր կողքին ենք»:
16:22 23.04.2020
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի ղեկավարությունը դիտարկում է մրցաշարը մեկ քաղաքում, մասնավորապես Լաս Վեգասում շարունակելու տարբերակը: Հիշեցնենք, որ NBA-ի մրցաշրջանը դադարեցվեց այն բանից հետո, երբ «Յուտա Ջազի» բասկետբոլիստ Ռուդի Գոբերի մոտ ախտորոշվեց կորոնավիրուս։ Նա արդեն ապաքինվել է։ Նշվում է, որ NBA-ը մրցաշրջանը վաղաժամ ավարտելու ծրագիր չունի։
16:17 23.04.2020
ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես հայտարարել է կանանց Եվրոպայի 2021 թվականի առաջնությունը 2022 թվականի ամառ տեղափոխելու մասին։ Մրցաշարը կանցկացվի Անգլիայում, հուլիսի 6-ից 31-ը։ ՈՒԵՖԱ-ի այս որոշումը պայմանավորված էր տղամարդկանց «Եվրո-2020»-ը 2021 թվական տեղափոխելու հանգամանքով։ «Ընդունելով «Եվրո-2020»-ը տեղափոխելու մասին բարդ որոշումը, հաշվի ենք առել, որ այն կազդի կանանց «Եվրո-2021»-ի վրա։ Մենք դիտարկել ենք բոլոր տարբերակներն ու նախ և առաջ […]
15:57 23.04.2020
Մադրիդի «Ռեալի» ու Բրազիլիայի հավաքականի նախկին լեգենդար հարձակվող Ռոնալդոն նկարահանվել է ինքնամեկուսացման մասին հումորային տեսանյութում։ Չեմպիոնների լիգայի օրհներգի ներքո Ռոնալդոն խոհանոցում վիճակահանություն է անցկացրել՝ օգտագործելով մանդարիններ ու խնձորներ։ Վիճակահանության արդյունքներով՝ սպասք լվանալը բաժին է հասել հենց ֆուտբոլիստին։ «Բարդ վիճակահանություն էր»,- գրել է Ռոնալդոն տեսանյութի մեկնաբանությունում։ Посмотреть эту публикацию в Instagram By the looks […]
15:48 23.04.2020
Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը Պրիմերայի և Սեգունդայի (երկրորդ լիգայի) ակումբներին տեղեկացրել է այն մասին, որ Իսպանիայի իշխանությունները հնարավոր է՝ զանգվածային միջոցառումները, այդ թվում՝ հանդիսականներով հանդիպումները չեղարկեն մինչև 2021 թվականը: Այս մասին հայտնում է AS-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ իսպանական խորհրդարանի պատգամավորներն աջակցել են երկրում արտակարգ դրության ռեժիմը մինչև մայիսի 9-ը ներառյալ երկարաձգելու առաջարկին: